Other notices
— - Bibliographic notice
107
ԱՒԵՏԱՐԱՆ ԻԲ
ՌԾԲ = 1603 - ՌԾԲ = 1603

ID
Number
107
Old record number
256
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԻԲ
Start date
ՌԾԲ = 1603
End date
ՌԾԲ = 1603
Date details

. ՌԾԲ = 1603 (տես վարը)։

Copy place
Դիւնիկ (գիւղ Կարնոյ գաւառում)։
Reference
Type
Number of pages
352
Dimension
21x16,3 (13x10,2)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 13x4,5։
Writing details

բոլորգիր միջակ, մարմնեղ և սրանկիւնաձև. իսկ չորս Աւետարանաց առաջին տողերն համակ ծաղկագիր։

Codicology

29, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ հաստ գորշագոյն։

Number of lines
19։
Binding

փայտեայ կաշեպատ՝ զարդարուն, գոցելու մասով. ներսէն ալ կարմիր հաստ լաթով պատեալ՝ սպիտակ ծաղիկներով։

State of preservation

ընդհանրապէս լաւ պահուած. միայն մի քանի տեղ ներքին լուսանցքն և տեղտեղ ալ արտաքին լուսանցաքղանցք մաշած և սևցած են։

Copyist
՝ Ծերուն։
Owner

նախ Տէր Պօղոս քահանայ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
և ԿԱԶ. ՄՈՂ՝ անյայտ։
Binder
Parchment flyleaf

չունի։

Lettrines

բազմաթիւ են, գազանագիր, թռչնագիր, մարդագիր, ևն. ընդհանրապէս միագոյն են, այսինքն աղօտ կարմիր, երբեմն երբեմն ալ (իմա կիսախորաններուն՝ եռագոյն, այն է կարմիր, կանաչ և դեղին։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են, մեծ և միջակ մեծութեամբ, վարդագոյն ու պարզ։

Images

4, բազմագունեան. տես Թղ. 11բ. Մատթէոս բազմեալ։ 106բ. Մարկոս բազմած։ 167բ. Ղուկաս բազմեալ։ 271բ. Յովհաննէս կանգուն և Պրոխորոն բազմեալ։ Տիպարները զուտ հայկական են, տարօրինակ տարազով, որոնք գրասեղանին և բազմոցին հետ խառնուած՝ արտասովոր ձևեր առած են։

Canon tables 1

10 հատ, տես Թղ. 1բ, 2ա, 3բ, 4ա, 5բ, 6ա, 7բ, 8ա, 9բ, 10ա։ Սակայն ութ հատը դատարկ թողուած են, այսինքն առանց Կանոնները գրելու։ Բազմագունեան են, առանց ոսկւոյ. և տիրող գոյներն են կանաչ, կապոյտ, աղօտ կարմիր և նարնջագոյն։ Առաջին զոյգի տանի, քին վրայ կանգնած են երկերկու երկայնակտուց մեծ թռչուններ, կէս կապոյտ և կէս մոխրագոյն երանգօք։ մէջ - կան Եւսեբեայ և Կարպիանոսի մետալիոնաձև պատկերները, բաւական յաջող։

Canon tables 2

4 հատ (տես Թղ. 12ա, 107ա, 168ա, 272ա). ամէնքն ալ բազմագունի։

Title text

՝ աւետարանաց սև նոտրագիր, իսկ Գլխացանկերուն կարմիր։

Blank pages

Թղ. 1ա, 2բ, 3ա, 4բ, 5ա, 6բ, 7ա, 8բ, 9ա, 10բ, 11ա, 166բ, 167ա, 270բ, 271ա, 352։

Colophon

սակաւ են, գլխաւորապէս 1. Ղուկայ Նախադրութեան վերջ (Թղ. 163բ2) կայ գրչէն այսպէս. Եւ զԾերուն գրաւղ։ յիշեսջիք ի տէր ով սուրբ ընթերցաւղք սորա՝ միով տէր ողորմիւ, և աստուած զյիշաւղք յիշէ յիւր արքայութիւնն ամէն,։ 2. Յովհաննու աւետարանին վերջ (Թղ. 351ա2) կայ գրչութեան յիշատակարանը։առք համագոյ և միասնական սուրբ երրորդութեան հաւր որդոյ և հոգւոյն սրբոյ յաւիտեանս յաւիտենից ամէն։ Աւարտեցաւ սուրբ աւետարանս Թփ. ՌԾԲ. ի յերկիրնս Արզռում աս է ի գիւղն Դիւ. նիկ, ի դուռն Ս. Սարգսին, ի հայրապետութեան տեառն Եջմիածնա տէր Մելքիսեդ կաթողիկոսին, որ նստի յաթոռն սուրբ Լուսաւորչին։ Ի յառաջնորդութեան տեղոյս՝ Պաւղոս եպիսկոպոսին. ամէն։ Դարձեալ յիշեցէք զտել Պաւղոս երէցս որ հալալ ընչից առաւ յիշատակ իւր և ծնաւղացն. (ապա տարբեր բոլորգրով)։ Եւ եդիր յիշատակ ի ձեռն ի տէր Գրիգոր եպիսկոպոսին և իւր եղբաւրն տէր Սահակ երիցուն՝ ի դուռն Ս. Ստեփանոսին։ Մի ոք հանիցէ զսայ ի սուրբ աւետարանս ոչ իմոց, ոչ աւտար, այլ կեցէ ի ձեռն տէր Սահակին, այլ կեցէ տէր Պողոսին յիշատակ. ով որ հանիցէ զսայ ի ձեռն սուրբ Ստեփանոսին, նայ անէծքն Կայենի առցէ և Խաչայհանողացն. պահապանքն աւրհնին աստուծոյ և ամենայն սրբոց նորա ամէն։ Աստուած ողորմի Շիկենց ազգին ու դասին ամէն,։

Informations

. Ձեռագիրս 1800 թուա։ կանէն վերջ մտած է հաւաքմանս մէջ, բայց ճիշդ տարին և ուսկէ՝ ստացուիլն յայտնի չէ։ Մատեանս է Աւետարան միջակադիր և անթերի. չունի բնաւ Համաբարբառներ ոչ խորաններում և ոչ իսկ ստորին լուսանցից վրայ։ այլն ամենայն տպագրութեան պէս է։ Տնագլուխները բոլորն ևս կարմրագիր են։ Մատթէոսի և Մարկոսի Գլխացանկերը կը պակսին։ Ունի տպ. համաձայն Մարկոսի ԺԶ. 9-20 համարներն և Յովհ. Ե. 4, Ը. 3-11 համարները։ 1. Թղ. 1բ։ Եւսեբի՝ Կարպիանոսի սիրելի եղբաւր ողջումն,։ - Թղ. 12ա։ Մատթէոս գլուխ։ Գիրք ծննդեան յիսուսի քրիստոսի, ևն։ - Թղ. 105բ։ Թելադրութիւն (Նախադրութիւն) սուրբ աւետարանին որ ըստ Մատթէոսի։ Մատթէոս նախ մաքսաւոր և ապա աւետարանիչ ի նոյն ինքն ի տեառնէ մերմէ յիսուսէ քրիստոսէ կոչեցաւ յաշակերտութիւն. որ ականատես սքանչելեացն և սպասաւոր եղև բանին աստուծոյ։ Որ և նա զհոգին սուրբ ընկալաւ ի վերնատունն, մի գոլով մետասանիցն նա. Որ առ հրաման ի հոգոյն սրբոյ լինել աւետարանիչ՝ նա ինքն յետ հինդ ամի վերանալոյ փրկչին գրեաց զիւր աւետարանն եբրայեցտոց բարբառովն. է ինչ զոր Երուսաղէմ և ի Քուշան և ի Պարթևս և ի Գողգոթա կատարեաց, ևն (մնացեալը տպագրութեան պէս)։ Ինչպէս այս, այսպէս նաև յաւարտ միւս երեք Աւետարաններուն, վերստին մի մի փոքրիկ Կիսախորաններ նկարուած են, կարմրագոյն, որ նորութիւն մեէ։ 2. Թղ. 167ա։ Մարկոս գլուխն։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որդւոյ աստուծոյ, ևն։ (Նախադրութիւնն ու գլխացանկը կը պակսին)։ - Վերջ Թղ. 163ա։ Զբանն հաստատէին որ երթայր զհետ նոցա,։ (Հմմտ. տպ.)։ 3. Թղ. 163ա։ Ցուցակք գլխոց (այսինքն Նախադրութիւն) աւետարանին որ ըստ Ղուկասու։ Սուրբ աւետարանիշն Ղուկաս հեթանոս էր ազգաւ յԱնտիոք քայղաքէ ասորոց, աշակերտեալ նախ Գաղիոսի բժշկի. և չոգա։ յԵրուսաղէմ, ականատես և ականջալուր եղեալ սքանչելեաց փրկչին՝ հաւատաց ի տէր, աշակերտեալ Պետրոսի առաքելոյ և ձեռնադրեցաւ, ևն (մնացեալն տպագրութեան պէս է)։ - Թղ 164ա։ Սկիզբն գլխոյս (Ցանկ) աւետարանին Ղուկասու։, - Թղ. 168ա։ Ղուկաս գլուխ։ Քանզի բազումք յաւժարեցին ևն։ - Թղ 265բ1։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, (համաձայն տպ. ԻԳ. 13 ին)։ - Վերջ Թղ. 268բ2։ 4. Թղ. 269ա1։ Աւետարանին։ Նախադրութիւն Յովհաննու։ Աւետարանիչն Յովհաննէս եղբայր էր Յակոբայ Զեբեդիա, ևն։ (Նոյն է տպագրութեան հետ, յետևառաջութեամբ բա։ նիցն տարբերելով)։ - Թղ. 269բ։ Սկիզբն գլխոց (իմա Ցանկ) աւետարանին Յոհաննու։, Թղ. 272ա։ Յոհան գլուխ։ Ի սկզբաննկ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 350բ2։

Content