999491236 (տես վարը)։
բոլորգիր միջակ, ցածադիր ու նրբագիծ։
25, իւրաքանչիւրն 10 թուղթք։ Թերթահամարք ստորին լուսանցից վրայ նշանակուած են։
թուղթ բամբակեայ՝ գորշագոյն և կակուղ։
փայտեայ կաշեպատ՝ զարդարուն, գոցելու մասով հանդերձ. ներսէն կարմիր հաստ լաթով պատեալ։
լաւ պահուած է, միայն Թղ. 9 կազմէն ելած է։ Թղ. 17 ստորին լուսանցը ճեղքուած։ Թղ. 50ա, 89-9 լուսանցաքղանցքը նոր թուղթով նորոգուած են։
կամ առաջին ստացողն անյայտ, վերջինն՝ է Մարտիրոս եպիսկոպոս Մարտնոյ, և ապա Մարգար եպիսկոպոս։
երկու կողմէն երկերկու թուղթք, որոնք կը պարունակեն լատին լեզուով թուղթ մը Կղէմէս (2) Պապին՝ առ Կոստանդինոս Ստեփանոս ոմն, զոր կը կարգէ Անձնակատար և Գործակալ այլ և այլ գաւառաց. և հայերէն յիշատակագիր մը Մարտնոյ եպիսկոպոսին Մարտիրոսի, որ կը ճանապարհորդէ յԵրուսաղէմ, ի Հռովմ, և Կալիցիա, ի Թվ. Հայոց ՋՂ։
4 հատ միայն, որ կը կազմեն չորս աւետարանաց սկզբնատառերը և միանգամայն խորհրդանշանները։
բազ. մաթիւ են, մերթ միագոյն կարմիր, և մերթ ալ կարմիր և կապուտերանգ։
՝ մէկ հատ միայն Թղ. 1բ. Մատթէոս բազմեալ՝ եռագոյն, այն է՝ կանաչ, կարմիր, դեղին։
չկան։
4։ մանուշակագոյն կամ լաւ ևս աղօտ կարմիր (տես Թղ. 2ա, 67ա, 110ա, 185ա)։
սևագիր, նոյները վերջը նորէն կրկնուած են։
Թղ. 1ա, 66ա (կէ. սէն վար), 66բ, 109ա-109բ (նոյնպէս)։
սակաւ են, գլխաւորապէս 1. Ի վերջ Յովհաննու Աւետարանին, Թղ. 242ա1 (թերատ). Պառք համագոյ եւ միասնական սուրբ երրորդութեանն հաւր ամենակալի որդւոյն միածնի, և հոգւոյն սրբոյ նորոգողի և նախախնամողի, որ արժանի արար զթափուրս ի գործոց բարեաց և զլրացեալս մեղաւք հասանել յետին գիծ աստուածային տառիս և սուրբ աւետարանիս, աւրհնեալ եղիցի յամենայն արարածոց և ի սրբոց և յիմոյ անարժան և ի մեղուցեալ բերանոյս՝ յաւիտենից յաւիտեանս ամէնա Յամս հայկազեան թուաբերութեան տոմարին, յորում էր թիւ համարոյ թուականին. ՈՁԵ. որ եղև աստուածասաստ բարկութիւնն յաշխարհն արևելից. և յարեաւ աղգ մի գաղանաբաջոյ և անողորմ, և եհեղ բազում արիւն։ և կերպարանն այսպէս. լայնաթիկունք և հաստաբազուկ։ և գլուխն մեծ, և հեր գլխոյն ուղղորդ և Չարբ։ և ազն նեղ, և ճակատն լայն, և քիթն տափակ, և մսւրուքն քոսակ. բարքն մարդոյ, և քան զգաղանս անողորմք էին ի վերայ մարդոյ, և բնական անուն նորա Խարաթաթար։ Թէ կերակուր գտանէր՝ ուտէր, և թէ չգտանէր, ոչ քննէր և ոչ խնդրէր կերակուր։ Եւ այնչափ անողորմ էր որ թէ հրեղէն լեզու ստանամ՝ ոչ կարեմ պատմե, զանցս չարչարանացն որ ետ ըմպել զբաժակն, բարկութեան Այրարատեան գատառին և Անոյ ևս առաւել։ զոր իմ է տեսեալ զանհնարին ողբն և զաղետս տարակուսանացն. զի զբազում քաղաքս և զբերդերս էառ և հիմն ի վեր տապալեաց. զայր և զկին գերեաց. և զտղայս նոցա՝, առաջի նոցա զքարի հարոյր. զոմանս ի գիրկս մաւրն սրախոխող սպանանէին, և զեղբայրն եղբարբ սպանանել տային. զոմանս քարկոծէին։ զոմանս ի հուր ընկեցեալ այրէին. զաղաբար գառինքն յոտս երիւարացն ընկեցեալ՝ կոխան արա...։ Յիշատակագրիս՝ Խարաթաթարաց կամ Նետողաց մասին ըրած նկարագիրն՝ համառօտի։ կը գտնուի - ինչպէս տեսանք - նաև Թ. 88 4.րդ յիշատագրութեան մէջ, որուն գրիշն է Կոզմա. ուստի հաւանական է որ մի և նոյն գրչէն ելած ըլլայ, թէև երկուքին մէջ 31 տարւոյ տարբերութիւն կայ։ 2. Մարկոսի աւետարանին վերջ, կայ նոյն գրչութեամբ. Քրիստոս աստուած, քո սուրբ ծնողին բարեխաւսութեամբ և ամենայն սրբոց ողորմեա Մխիթարա և հաւր նորա և մաւրն. որ աւգնական եղև գործոյս և զնիւթս պատրաստեաց և իմ ծնողացն և ննջելոցն որ սպանան որով, և ողորմելի մահուամբ ելին յաշխարհէս.։ 3. Թղ. 228բ. Կազմողին և երկրորդ գրչին այսպէս։ Եւ զիս զեղկելիս զսակաւ գրիս (այսինքն Թղ. 213-228բ.) գրողն զՎարդան սուտանուն աբեղայս և զկապտւղս և զկաղմաւղս յիշեցէք և մեղաց թողութիւն խնդրեցէք, և աստուած զձեզ (յիշէ),։ 4. Վերջին պահպանակին վրայ կայ - լատ հին գրով - հետևեալ կոնդակը։ Մ3Մ 0817։ - Ս Եւ տ օ 8թ 8 ոմ(2 8 է Աէ. . . . . էԱՅ զԱգտ 1 ԵԱ 6է օւ։ 66.... Եր6pւ։ 8 81 1 է 18տ ։ օԱ ԹԱ.6( (88Ա1 ԵԱ 8Ո0 աո8 11 80 ԹԱՏ Ի 8 Եօ օԱս։ թ Ե զ Ե1 օէ. 018 8 ոտ 1 8 ո8օ.. ԱԵԱ8 Ե8 18 Ճէ Տ7(2) է 1ո8 8 ղԱ1 ա 81։ 6է ո Ե Ծ8 է օտռ 6 ա տ.... ) 8 ա ոա. տ ս Տ օ1 ԱՏ ոս ո ո1 ոռ. 0 Ե է օո ( 8 Ե8 ո0. . բօր տ ոտ ոէ բՐ Տ Ա ԻԱօՏԻ0 8 8 Թ Ա օօզու Ե 8 է 8 Տ (ա ԵՏ տ Տ 6 օթրօքն . . . . .......... Թ է Յռ 6 Յէ սԵ։ օաԵՏ է 8 Ե0ո1 4 (2) օ8 օ թ6։ զԱՏԱ Բօտռ բ։ ոՏՏոՏ ԵնԵ1։ ՈւԵԱտռԱտ = 6ս ւ(Աա ոԱտօ,6 6։ ո 88 (2) 86ս. ....... 88 8 88 8ո1Ե8 60() Ե սէԹ. ա Ե 8 թոռ8, օն ձո ՈԱՒ 3.... Ա ԵթԼէԱտ ՇԱՃէԱ։ ԹԵ .... 2 .... 811111...... օոա9 Ս 16 ..... ....։ .... ........ (18.. Ա ԹՒ13 0ւօԱՏ Խր5 ......... 8 նԻ8.... 1 ... .. . . .
. Ձեռագիրս 1753ին մտած է հաւաքմանս մէջ. Մարտինի առաջնորդը՝ Մարգար եպիսկոպոս՝ յիշեալ թուականին նուիրած է Հ. Գէորգին մերոյ Պաղտատլեան, իբր յիշատակ Մայրավանացս Ս. Ղազարու։ Ձեռագիրս գեղեցկագիտական տեսակէտով յոյժ աղքատ է և երկրորդական։ Նախադրութիւնք ալ համառօտ են և ետքը գրուած - տարբեր բոլորգրով - մէն մի աւետարանին վերջը։ Մատեանս է Աւետարան. շունի Համաբարբառներ՝ ոչ համագումար և ոչ ալ ստորին լուսանցքներուն վրայ առանձինն. չունի նաև Գըլխացանկերը։ 1. Թղ. 2ա։ Աւետարան ըստ Մատթէոսի։ Գիրք ծննդեան յիսուսի քրիստոսի, ևն։ Վերջ Թղ. 67բ։ Թղ. 68ա։ Նախագրութիւն (առանց խորագրի)։ Մատթէոս աւետարանիչ՝ էր ի կողմանէ փրկչին մերոյ ականատես եղեալ սքանչելեացն և վարբապետութեանց տեառն։ Եւ յետ հինկ ամի վերանալոյ փրկչին գրեաց զիւր աւետարան Մատթեոս գըլուխ։ Ի ինչ որ (յ)Երուսաղեմ և ե ինչ որ ի Քուղս, և ի Պարթևս, և ի Պարոս, և յԱնտիսք կատարեաց ղաւ գրել. և յեբրայեցի բարբառով։ Եւ է ի սմա թիւս. ՅԾԵ. և գլխաւոր աւետարան. ԿԹ. ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ,։ Տարբեր է Նախադրութիւնս ապագրութենէն,։ այսպէս են նաև յաջորդքն։ 2. Թղ. 67ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի, որպէս և գրեալ է յԵսայի մարգարէ, ևն։ Թղ. 108բ։ Չունի տպ. ԺԶ. 9-20 համարները, - Թղ. 109ա։ Նախադրութիւն (առանց խորագրի)։ Սուրբն Մարկոս աւետարանիչն աշակերտեալ Պետրոս առաքելոյն ևն։ (Նոյնպէ։ ռամկօրէն և շատ տարբեր տպագրութենէն)։ 3. Թղ. 110ա։ Աւետարան ըստ Ղուկասու, ևն։ - Թղ. 176բ։ Ունի տպ. ԻԲ. 4346 համարները։ - Թղ. 182ա2։ Ունի, տպ. ԻԴ. 13. համաձայն հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 184ա- 184բ։ - Նախադրութիւն (առանց խորագրի)։ Սուրբն Ղուկաս աւետարանիչ՝ մի էր եաւթանասնից սուրբ առաքելոցն, ևն։ (Նոյնպէս տարբեր է տպագրու։ թենէն)։ 4. Թղ. 185ա։ Աւետարան ըստ Յովհաննու։ Ի սկզբանէ էր բանն, և բանն էր առ աստուած, ևն։ - Թղ. 205բ։ Զունի տպագրութեան Ե. 4 համարը։ - Վերջ Թղ. 241ա։ Որ թէ գրեալ էին.։ - Անդ։ Առանց խորագրի և զատ ունի տպ. է. 53-Ը. 11 համարները։ յաւարտ որոյ գրուած է փոքր բոլորգրով այսպէս. Այս է իրք կնոջն շնացելոյ որ յաւետարանսն գրեալ լինի։ Իրք կնոջն շնացելոյ։ սիշեա գիրք սսարբ,։