10416261316 (տես վարը)։
բոլորգիր միջին և անարուեստ։
30, իւրաքանչիւրն 8 թուղթք. իսկ խորաններով 31 թերթք։ Թերթահամարք ստորին լուսանցից վրայ նշանակուած են։
թուղթ բամբակեայ՝ կակուղ և գորշագոյն։
(նոր) ստուարաթղթեայ կիսակաշի։
ընդհանրապէս լաւ, միայն Թղ. 35, 73, 80, 98-111, 113-114, 118, 176, 184, 194, 233240 լուսանցքները մերթ մաշած և մերթ պատռած և սպիտակ թուղթով նորոգուած են։
նախ Աւետիս քահանայ, ապա Գոկին(ջ)տի պալիկ Պօղոս և այլք։
չունի։
, ԼՈՒՍԱՆՑԱ. ԶԱՐԴ և
չկան բնաւ։
8, կրկնակամարք, պարզապէս կարմիր գիծերով, անարուեստ և առանց դրուագի. իսկ Գլխացանկերը սևադեղ զարդարուն շրջանակի մէջ գրուած։
3 միայն, փոքրիկ և երկագոյն (տես, Թղ. 8ա1, 74ա1, 185ա1)։
սևագիր կարմրախառն։
Թղ. 184բ։
4-5 հատ, գլխաւորապէս 1. Աւետարանաց սկիզբը (Թղ. 6բ). ֆառք հաւր էականի և որդոյ միածնի և ազատիշ սուրբ հոգոյն յաւիտեանս ամէն։ Շնորհիւ տեառն սկսա և ողորմութեամբ նորին կատարեցի զաստուածախաւս տառս չորից աւետարանչացն համաբարբառաւք և տնաւրինականաաք և Նախերգանաւք։ ի պատուական և յընտիր յաւրինակէ։ Կամաւորութեամբ յիսուսի, որ ետ զաւրութիւն իմոյ տկարութեանս հասանել յետին գիծն.... և նաւապետն բարի յիսուս արժանի արար զանարժանութիւնս իմչ հասանել ի նաւահագիստս աստուածախաւս տառիս։ ի դառն և ի նեղ ժամանակիս։ ի Թուիս ՉԿԵ։ հայայկազեան տումարիս, որ եհաս աստուածասաստ բարկութիւնն վասն ծովացեալ մեղաց մերոց։ մորեխն։ և բազում գաւառս աւարեց։ զԲասեն։ զԴերջան։ զԽոչաիս մասն։ զՏօռուտափ։ և այլ բազումս. որով կալ պատմել։ լեզուաւ։ Իսկ բարեգութն աստուած ոչ անտես արար զարարած իւր, այլ գթացաւ. և եբարձ զսաստկացե(ա)լ ախտ պատուհասին։ Զի ահայ ես մեռել եմ և գիրս ձեռին իմոյ ընդ իմ աղաչէ զձեզ՝ խնդրել մեղաց թողութիւն յողորմածէն աստուծոյ։ և ասել այսպէս. տէր յիսուս ըստ հայրական սիր(ոյ) քո ողորմեա ստացողի սորա և նախնե(ա)ց իւրոց։ Կենդանեաց և փոխելոցն ի քրիստոս։ Ընդ նմին և ինձ գրող իս սուտանուն Յովաննէս քահ։ որ լուր(կ) զանունս ունիմ և գործս ոչ. և զծնողսն մեր. որ բազում տանջիւ սնուցին զմեզ։ և որք սպասաւորեցին մեզ ի նեղութիւն մերում։ և խոշորութիւն և պակասութիւն անարհեստ գրիչւ անմեղադիր լերուք, զի այսչափ կարացաք ջանալ և այսչափ էր մեր տկարութիւնս։ Կատարեցաւ ի թուականիս հայոց։ ՉԿԵ։ ի յամսեան նմարերի ի։ ԺԸ։ և քրիստոսի մարգասիրին փառք այժմ և յաւիտեանս յաւիտենից ամէն,։ 2. Մարկոսի աւետարանի Ցուցակի շրջանակին մէջ (Թղ. 73բ2) նոյն գրչութեամբ կա այսպէս։ Տէր աստուած վայելեալ տացէ զաստուածախաւս կտակս Աւետիս փահանային և զաւակաց իւրոց Ներսեսի և Վարդանայ և դեռաբոյս Ստեփանոսի, և որ լինելոցն է. ի Թւ. ՉԿԵ։ գրեցաւ,։ Նոյնը փոքր ինչ տարբերութեամբ կըրկնուած է նաև Մարկոսի Նախադրութեան վերջը։ Եւ քիչ մը վարը. Մեղուն զաչս կծեց եղբար,, կը յաւելցնէ գրիշն։ 3. Ի վերջ Յովհ. աւետարանին, այսպէս, Պառք ամենասուրբ երրորդութեան որ ետ զաւրութիւն իմս տկարութեանս՝ հասանել ի կատարումն աստուածախաւս կտակիս սուրբ աւետարանչաց, զոր շնորհիւն սկսա և ողորմութեամբ նորին կատարեցի՝ ի խնդրոյ աստուածապատիւ Աւետիս քահանային, զոր փափաքանաւք ցանկացող եղև և ետ գրել զաստուածախաւս կտակս յարդար վաստակոց՝ ի յիշատակ ծնողաց իւրոց՝ հաւր իւրոյ Գրիգորոյ և մաւր իւրոյ Վանեկայ և կենակցի իւրոյ Նուշկան և աստուածազարդ զաւակաց իւրոց Ներսիս(ի) և Վարդա նայ և նորարոյս Ստեփաննոսի և Գրիգորէ, և որ լինելոց է նախնե(ա)ց իւրոց Թորոսի և փոխեցելոյն ի քրիստոս Մոասիսի, Բաղայի, Ստեփաննոսի և այլոց մեծի և փոքու. և որք աւգնական եղեն ի նիւթ սրբոյ աւետարանիս։ Ով աստուածապատիւ ման. գունք եկեղեցոյ, որք կարդայք կամ տեսանէք կամ գաղափարէք և աւկտիք։ յաստուածախաւս տառէս։ այսպէս ասացէք. տէր յիսուս, ըստ հայրական սիրոյ քո ողորմեա ստացողի սորայ յոր յայսմ կտակիս յիշատակել կայ. և ինքն փրկիչն յիսուս քրիստոս պարգևողն բարե(ա)ց յիշողացդ և յիշելոց ողորմեսցի ամէն։ Արդ գրեցաւ ի գաւառիս Հարքա, ի գեղն որ կոչի Դոնեվանդ. ընդ հովանեաւ սրբուհու Աստուածածնիս, ի հայրապետութեան սրբասնեալ առաքելաշնորհ և ուղղափառ եպիսկոպոսի տեր Աբրահամու. Զոր տէր աստուած ընդ երկայր աւուրս արասցէ՝ իւր սուրբ վարդապետաւքն, փիլիսոփայիւք և քահանայիւք, զորս ընդ իշխանութեամբ իւրով են՝ մինչև ի սահմանե(ա), կէտ կոչմանն։ Եւ յաներեկ յաւուրն՝ աչալուրջ երեսաւք կալ առաջի արդար թագաւորին նստել յերկոտասան աթոռսն ընդ սուրբ առաքեալսն, ասելով այսպէս։ Ընդ թագաւորն թագաւորաց և ընդ տէրն տէրանց. ահաւասիկ ես և մանգունք իմ զոր ետուր ցիս. և լսել զերանաւէտ բարբառ նորա. հրամէ եկ, ծառայ բարի և հաւատարիմ, մուտ յուրախութիւն տեառն քո, ևն։ Եւ անմիջապէս վարը։ Ի Թվ... ՉԿԵ.,։
. Ձեռագիրս 1794 ին մտած է հաւաքմանս մէջ. մեր միաբան Հ. Յովհաննէս զ. ՋԶօհրապեան Կ. Պօլսէն բերած է յիշեալ թուականին։ Մատեանս է Աւետարան անթերի. գաղափարուած է լաւ և ընտիր օրինակէ մը (այն է՝ Ռ. 103 էն, որ դեռ ամբողջ էր - ինչպէս կը տեսնուի աւետարանաց Նախադրութիւններէն, ևն։ Գեղեցկագիտական տեսակէտով ոչ մի արժէք չունի, բայց հնագիտօրէն կը լրացնէ Թ. 103 ին պակասը, և ասոր հնութիւնը կը հաստատէ զանազան պարագաներով։ Յիրաւի՝ դիտելու է որ Աւետարանս ևս՝ իր գաղափարին պէս՝ չունի, Թղ. 112բ1, տպ. Մարկոսի ԺԶ. 9-20 համարները։ - Թղ. 175բ, Ղուկ. ԻԲ. 43-44 համարի։ - Թղ. 195ա, Յովհ. Ե. 4 հմը. - Թղ. 204բ, Ե. 53-Ը. 11 համարները։ Բաց ի համաբարբառներէն՝ որ նշանակուած են նաև իւրաքանչիւր երեսի ստորին լուսանցից վրայ, կան նոյնպէս Թ. 103 ի Նախադրութիւնները (սորա տգէտ գրչի աղաւաղումներով) և աւետարանաց ընթերցման վերաբերեալ Խրատները(սԵ)։ մերթ լուսանցից վրայ և մերթ աւետարանաց և կամ Գլխացանկերուն վերջը։ Կիրակագիրներ ալ ունի, որոնք նախընթացին մէջ կը պակսին։ սակայն ասոնք թուխ մելանով և շատ ետքը գրուած են։ 1. Թղ. 1ա1։ Կանոնք կամ Աղիւսակք համաբարբառ աւետարանաց, Եւսեբեայ՝ առ Կարպիանոս թղթի մէկ մասովն հանդերձ, որ յետևառաջ կազմուելով՝ աղիւսակաց մէջ մտած է անյարմար կերպով։ 2. Թղ. 7ա1։ Յուցակ (Գլուխք) աւետարանիս Մատթէոսի,։ - Թղ. 7բ։ Խրատք։ Երանելոյն առաքելոյ՝ Յովհաննու աւետարանչի Կարգադրութիւն սրբոց աւետարանչացն չորեցունց գլխոյս։ Զատկին մինչև ի Պենդիկոստն։ միանգամայն զԾննտեանն խորհրդեան աւետարանս. ի ծննդեանն Յովհաննու կարգեալ։ Իսկ ըզկենսատուն չարչարանացն զխորհրդաբեր աւետարանս ի խաչելութեան աւուրսն է կարգե(ա)լ. ի յետև ԾԲ. ամի յարութեան տեառն։ Եդ զկարգադրութիւնս զայս։ Երկուշաբաթ աւուրն մեռելոցն երիկուն՝ ի յառաջ քան զժամ մտանելն սկիզբն լինի աւետարանիս Մատթէոսի։ ԺԸ։ համարին ի վեր. աւետարանքս Մաթէոսի, որ են տունք ԱՈ.։ - Թղ. 8ա1։ Աւետարան ըստ Մաթէոսի։ Գիրք ծնընդեան յիսուսի քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 72բ1։ - Թղ. 72բ2։ Նախադրութիւն (առանց խորագրի)։ Մաթէոս զիւր աւետարանս եբրայեցի լեզուաւ գրե(ա)ց ի յեւթն ամի չարչարանաց փրկչին, ևն։ (Հմմտ. Թ. 103, 8. 1. Թղ. 75բ.)։ 3. Թղ. 72բ2։ Յուցակք աւետարանին Մարկոսի,։ - Թղ. 73բ2։ Ցանկին կը յարին անմիջապէս (կարմրագիր) խրատք. Նոր կիրակէին երկուշաբթի երիկունն սկիզբն լինի աւետարանացս Մարկոսի առաջին համարուն ի վեր ըստ կարգի ևն։ - Թղ. 74ա1։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որպէս և գրեալ է ի մարգարէս, ևն։ - Վերջ Թղ. 112բ1։ Եւ ոչ ումեք ինչ ասացին զի երկնչէին,։ (Չունի տպ. ԺԶ. 9-20 համարները)։ - Անդ։ Աւետարանս ըստ Մարկոսի՝ որ են տունք ՌՈ։- Անդ։ (Նախադրութիւն)։ Մարկոս զիւր աւետարանն ի Հռոմ գրե(ա)ց՝ ի բերանոյ Պետրոսի, ևն։ 4. Թղ. 113ա։ Ցուցակ աւետարանի։ Ղուկասու.։ - Թղ. 114բ2։ Անմիջապէս կը յարի խրատս. Զատկի երկուշաբաթի աւրն առաւաւտուն սկիզբն լինի աւետարանիս Ղուկա, ի ԺԵ. համարոյն ի վեր, ևն. - Թղ. 115ա1։ Աւետարանս Ղուկաս։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։ - Թղ. 181ա։ Հարիւր և յիսուն ասպարիսաւ,։ (Տարբեր միւս աւետարաններէն)։ - Թղ. 183ա։ Աւետարանս Ղուկաս Տունք։ ՍՊ։ Բովընդակութիւն առընթերակաութիւն։ ՅԽԲ։ Աւետարանք գլխաւորք ընթերցման։ ՀԱ. - Անդ։ Կը շարայարի Նախադրութիւնը։ Արդ Ղուկաս զիւր աւետարանն յետ ութուտասն ամի Հարչարանաց փրկչին գրեաց, ևն։ Նշանաւոր էն Նախագրութեանս հետեհալ խօսքերը, թէև աղաւաղ. Յորժամ Ղուկա աւետա, րանս այն գրով անեն գրել, ապա զիմրդ մեղադրելին էր երանելին Եպիփան՝ չթարքմանելով լեզուով ստուգապէս. նոյն լեզուվն քարոզէր, ևն։ 5. Թղ. 183բ1։ Ցուցակ աւետարանիս Յովհաննուս, (և անմիջապէս խոշոր տառերով)։ Աւետարան ըստ Յովհաննու,։ - Անդ։ Խրատ։ Զատկին շաբաթուն երկրորդ կիրակէ ին սկիզբն լինի աւետարանիս Յովհաննու՝ յառաջնոյն ի վեր,։ - Թղ. 185ա1։ Աւետարան Յոհան, ևն (կէս գրուած կիսախորանին մէջ՝ անոր փոքրութեան պատճառաւ)։ - Վերջ Թղ. 239ա2։ Որ թէ գրեալ էին,։ - Անդ (Նախադրութիւն)։ Այլ վասն Յովհաննու աւետարանիս ասի թէ՝ յետ ԾԲ. ամի չարչարանաց փրկչին՝ եթէ Դիմիտիանոս թագաւոր Հռոմացիոց զՅովհաննէս արտասահմանել ետ ի Պատմոս կղզի։ վասն բանին աստուծոյ. և լինեալ անդ ամս։ ԺԴ և յաւուրսն Ներովնի արձակե(ա)լ եղև յարտասահմանութենէն կզզոյն, դառնալ յասիացոց աշխարհէն ի քաղաքն Եփեսոս. և անդ զիւր աւետարանն գրեց յոյն լեզուով և բարբառով։ և յետ այնորիկ. Կալ առաջնորդ եկեղեցեաց ասիացոց. և յետ արձակելոյն եկաց ամս։ Ժ. և յետ շարչարանաց փրկչին եկաց ամս։ ՀԵ և յետո քան զամենայն առաքեալսն փոխեցա։ հանգստեամբ ի քրիստոս։ Եւ յառաջ քան զփոխելն՝ խնդրեց զաւետարանսն բերեալ առ ինքն զերեսեան՝ զՄաթէոսին յԵրուսաղէմէ, զՄարկոսին յԱղեքսանդրոյ, զՂուկասուն յԱնդիոքայ և միացուցեալ ի փառս աստուծոյ ամէն,։ (Հմմտ. Թ. 103. 8. 4. Թղ. 260ա)։