Other notices
— - Bibliographic notice
102
ԱՒԵՏԱՐԱՆ ԺԷ
ԺԲ դար - ԺԳ դար

ID
Number
102
Old record number
141
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԺԷ
Start date
ԺԲ դար
End date
ԺԳ դար
Date details

անյայտ, զի գլխաւոր յիշատակարանը կը պակսի. բայց գրէն և այլ հանգամանքներէն դատելով՝ 1191-1250 ի միջոցները գրուած ըլլալ կ՝երևի։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
260
Dimension
14,5x11,7(10,5x8)
Layout
միասիւն։
Writing details

մեսրոպեան մանր երկաթագիր՝ մարգարտաշար և գեղեցիկ։

Codicology

33, իւրանքանչիւրն 8 թուղթք. թերթահամարներն ետքէն դրուած են -ստորին լուսանցից վրայ - թխադեղ բոլորգրով։

Principal subject
Subject details

մագաղաթ։

Number of lines
20։
Binding

փայտեայ կաչեպատ՝ գեղեցկագարդ. ներսէն ալ կապոյտ կերպասով պատեալ, -

State of preservation

. խորաններէն առաջինը կը պակսի. հինգերորդը գունաթափ եղած է, 11 երորդն (Թղ. 6ա) պատռուած է և սպիտակ թղթով նորոգուած։ Թղ. 11, 259-260 ինկած են։ Մատթէոսի, Մարկոսի և Յովհաննու նկարները կտրուած են. և Թղ. 66ա, 121բ, 195ա նկարքն ալ վնասուած են, լուսանցքներէն կտրատուած և վերջէն թղթի վրայ ագուցուած են։ Թղ. 127 և յաջորդին մէջ թուղթ մ՝ին։ կած է։ Թուղթ մը 71բ-72ա թղթոց մէջ տեղ։ Թուղթ մը 251բ-252ի մէջ, և 2 թուղթք ալ Յովհաննու աւետարանին վերջը. որոնց պակասը սակայն նոր գըրչութեամբ լրացուած է։

Copyist
Յուսիկ (տես յիշտկ.)։
Owner

նախկինն անյայտ, ապա Գաբրիէլ վարդապետ Եդեսացի, ապա Կամարկապցի Յովաննէս Գաշայենց, և հուսկ նոյն ազգատոհմէն Պարոն Յովակիմ Գաշայենց (տես վարը)։

Commanditaire
Illuminator
անյայտ։
Binder
Սարգիս Եդեսացի (տես վարը)։
Parchment flyleaf

սկիզբը 1 թուղթ դատարկ։

Lettrines

3 հատ միայն (տես կիսախորանք), ամբողջ երեսի բարձրութեամբ և գեղեցկադրուագ. առաջնոյն մէջ նկարուած է հրաշէկ և խիզախ Առիւծն, երկրորդին քով Յուլը՝ մանիշակագոյն, երրորդին արջնագոյն Արծուին՝ մատեան ի ձեռս. իսկ տնագլուխները մանուշակագոյն և մերթ սևագիր։

Initials

Marginal illuminations

բազ։ մաթիւ են և բազմերանգ։

Images

6 հատ, ամէնք։ ևս բազմագունեան, ոսկեզարդ և քաջարուեստ։ Թղ 66ա. Վերջին դատաստան. կեդրոնը բազմած է Յիսուս քրիստոս դատողական աթոռին վրայ, և մութ կապոյտ պատմուճանին վրայ կը կրէ մութ. մանու շակագոյն կրկնոց, գլուխը ոսկեգոյն լուսասփիւռով պսակուած։ Գլխոյն վերև - կապուտակ ենթակայի վրայ - գրուած է յուն. 10 x2 վերտառութիւնը, ն աջ ու ձախ կողմերը մի մի հրեշտակներ։ Աթոռին ձախակողմը կանգնած է առաքելական խումբր, - ալեզարդ Պետրոսի առաջնորդութեամբ, - որուն ուսին վրայ կարկառած է Յիսուս իր բազուկը. և աջակողմը նահապետաց խումբը, զորոնք աջով կօրհնէ. իսկ ասոնց ստորև կը տեսնուի գեհեանը՝ բոցեղէն լեզուներով։ Թղ. 7ա. Յարութիւն Տեառն. որուն կեդրոնը նստած է - կարմիր գերեզմանի վրայ սպիտակազգեստ և թևաւոր զուարթունը, աջակողմը կանգնած են իւղաբեր կանայք, որոնց մատնանիշ ցոյց կու տա ձախակողմը կանգնած Յիսուսի պատանքը. իսկ անոր ստորոտը գետնի վրայ տապալած են - իրենց զէնքերով ու զրահիւք - վեց զինուորք, երեք աստի և երեք անտի. նշանաւոր են ասոնց զինուորական տարազ, ները։ Թղ. 121բ. Ղուկաս՝ բազմեալ կարմիր բարձե վրայ և դիմացը կեռասենի գեղեցկազարդ գրասեղան մը. հագած է մութ կանաչ շապկի վրայ սևի զարնող մանուշակագոյն կրկնոց, բազուկները սօթթած՝ կը գրէ ծնկուրներուն վրայ դրած սպիտակ մատենին վրայ։ Ուշադրութեան արժանի է գրասեղանին վրայ բարձրացող օձաձև պտուտակն, որուն վրայէն գալարուն մագաղաթը դէպ ի վար կախուած է և ոսկեգոյն մկրատը։ Իսկ գլխոյն վերև - կապոյտ ենթակայի վրայ - կայ ԱՒԵՏԱՐԱՆԻՉՆ ԼՈՒԿԱ սպիտակ վերտառութիւնը։ Թղ. 124ա. Աւետումն. կոյսն Մա րիամ կանգնած է՝ ձեռնամած՝ աջակողմը գահոյքին առջև, որուն վրայ զետեղուած է բոցագոյն բարձ մը, և մութ կապոյտ թեզանիին վրայ առած է մանուշակագոյն մութ փիլոն. իսկ ձախակողմը կեցած է Գաբրիէլ հրեշտակապետը, կանաչ ձիթենիի մը հանդէպ, և աջը ողջունատուութեան շարժումով կարկառած է դէպ ի սուրբ Կոյսն. հագած է աղօտ կարմիր կրկնոց երկնագոյն պատմուճանին վրայ։ Երկուքն ևս կարմիր կօշիկ հագած են և գլուխնին ալ ոսկեգոյն լուսասփիւռով պսակուած. իսկ վերև կապուտի վրայ կայ ԱՒԵՏԻՔ ԿՈՒՍԻՆ վերտառութիւնը։ Թղ. 195ա. Աւերումն դժոխոց. կեդրոնը նկարուած է Յիսուս դիւցազնական կեցուածքով և անդնդոց վրայ Աջով պինդ բռնած է իր առջևը ծնրադիր ալե։ զարդ ծերունւոյ մը բազուկը, իսկ ձախով սևագոյն ու երկպատիկ մեծ խաչը։ Ոտից տակ առաթուր ան։ կեալ կայ խաւարի հրէշային իշխանութիւնը, իսկ պարանոցին երկու կողմը 16 8 վերտառութիւնը՝ Հագած է նարընջագոյն կրկնոց՝ ծիրանեգոյն պատմուճանին վրայ։ Չախակողմը - ծերոյն յետին - կանգնած է Տիրամայրը, կանաչագոյն պարունակի մէ։ և շագանա(ագոյն կրկնոցով. իսկ ձախակողմէն՝ վենը Յովհ. Մկրտիչ կամ Յովսէփ կարմիր պարունակին մէջ, իսկ վարը կը տեսնուին յունական ցած թագով երկու թագակիրներ՝ հայր և որդի։ Թղ. 232ա, Յարութիւն Ղազարու. կեդրոնը կանգնած է Յիսուս սգազգեստ, և աջը կարկառած դէպ ի գերեզմանը, և գլխոյն աջակողմը 1x յուն. վերտառութիւնը իսկ յետին կանգնած են Պետրոս և Յովհաննէս։ Յիսուսի առջևը կայ ծնրադիր Մարիամ՝ քոյր մեռելոյն, ապա հրէայք և հուսկ անդ Ղազար պատանապատ կանգնած՝ վիմափոր գերեզմանին մէջ։ Թղ. 257ա. Յիսուսի երևումն՝ առաքելոց. բարձր քառակուսի դեղնագոյն ենթակայի վրայ կանգնած է յարուցեալն Յիսուս, որ կապոյտ պատմուճանի վրայ կը կրէ մանուշակագոյն կրկնոց, և իր երկու կողմը կեցած են առաքեալներն՝ հիացած. Յիսուս կողը բացած է ձախով, և աջով Թովմասի բազկէն բռնած, որ մատու վերքը կը շօշափէ։ Վերը յուն. 0 2 վերտառու թիւնն։ Նկարներս առ հասարակ ուշագրաւ են իրենց թաւշենման երանգօք ու տարազներով։ Յունարէն վերտառութիւններէն դատելով կարծուի թերես, թէ նկարիչն իր դիմացը ունեցած ըլլայ հնագոյն հին բնագիր մը. սակայն միաժամանակ հայեցի վերտառութիւնքն ալ հակառակը կը թուին ապացուցնել, այնու մանաւանդ որ տարազք իսկ ասորահայ ըլլալ կը թուին։

Canon tables 1

3 հատ, տես Թղ. 78ա, 122ա, 200ա. նոյնպէս բազմագունեան ոսկեզարդ։

Canon tables 2

Title text

ոսկեգիր։

Blank pages

չկայ։

Colophon

սակաւ են և համառօտ, գլխաւորապէս 1. Մարկոսի աւետարանին վերջ, Թղ. 120բ, կայ հին գրչութեամբ այսպէս. Տէր իմ յիսուս, ողորմեա քո ծառայի՝ Յուսկան մեղաւորի ամէն,։ Հաւանօրէն գրիչն ըլլալու է հոս յիշատակուած Յուսիկը՝ քան թէ ծաղկողն, կամ ստացողը, զի Թղ. 14ա, 98բ, ևս նոյն գրով և նոյնպիսի յիշատակարաններ կան, առանց անուան յիշատակութեան։ 2. Թղ. 260ա. Նորոգողի և կազմողի յիշատակարանը (նոր բոլորգրով), այսպէս. Շնորհիւ տեառն և ողորմութեամբ նորին՝ վերստին նորոգեցաւ և կազմեցաւ սուրբ աւետարանս հրաշալի։ ՌՃԲ. թվին, ի գաղաքս Եդեսիա, ընդհովանեաւ բարձրահայեաց Սուրբ Աստուածածնին, և Սուրբ Դաստառակին գրիստոսի։ և Սրբոց Գուրիասանցն։ և Սրբոյն Սարգսի զաւրավարին։ և Սրբոյն աբբայ Եփրեմի վարդապետին, յոր պարփակիմք ընդ հովանեաւ սոցին։ Ի վայելումն ամենամաքուր անձին՝ Գաբրիէլ արի և քաջ վարդապետին։ Ձեռամբ յոքնամեղ անարժան ստրուկ գրգիս (այսինքն յիշատակարան գրողիս) Սարգսի եդեսացոյ։ Որք պատահիքդ սմա ընթեռնլով կամ տեսութեամբ յիշեսջիք զվերոյգրեալ ամեներջանիկ վարդապետն Գաբրիէլ, և զանարհեստ կազմողս Սարգիս, ի պաղապանծ (այսպէս) յաղօթս ձեր և մեղաց թողութիւն հայցեցէք ի քրիստոսէ աստուծոյ մերոյ։ Եւ դուք գտջիք ողորմութիւն ի քրիտ։ տոսէ, ի միւսանգամ գալըստեանն ամէն,։ 3. Ղուկ. Աւետարանին վերջ, Թղ. 199բ, կայ (նոր գրով) երկրորդ ստացողի յիշատակարանն, այսպէս. Յիշատակ է մէռ եալ յարոյց սըըբազան աւետարանս՝ Կամբկապցի Գաշտենց՝ մահդեսի Աստուածատուրի հանգուցեալ նազելի որդոյ Յովհաննիսին հոգոյն, առ ի դուռն Կամրկապու Ս. Աստուածածնայ եկեղեցւոյծ։ Արդ՝ ով դասք քահանայիցդ և կղերիկոսացդ երամք՝ և ժողովըրդոցդ կաճառք, եթէ հանդիպիքդ այս մարգարտայեռ ատետարանիս՝ ընթեռնլով և կամ ըզբօսնլով, միով Հայր մերիւ յիշեսջիք զհոգիս առ տէր փոխելոյն, և դուք ևս լինիք յիշեցեալք ի տեառնէ որ է օրհնեալ յաւիտեանս ամէն։ 4. Թղ. 260բ. Կայ շղագրով վերջին ստացողի յիշատակարանն՝ այսպէս. Յիշատակ է սուրբ աւետարանս յԱկնա փիաղէն՝ Կամրկապցի Գաշայենց Կարապետ աղայի հանգուցեալ Պարոն Յովակիմի հոգւոյն, մայր Նազլու խաթունը շնորհեց Խարբերդու Դարէն գիաղի Սուրբ Աստուածածնայ եկեղեցւոյն, որ և կարդացողքն յիշեսցեն նոյն հանգուցեալը և համայն ննջեցեալք նոցա. յամի կենարարին 1856,։

Informations

. Ձեռագիրս յամին 1881 մտած է հաւաքմանս մէջ. Հ. Ղ. Ալիշան գնած է Իսրայէլեան եպիսկոպոսէն Խարբերդու, հինգ օսմանեան ոսկւոյ։ Մատեանս է Աւետարան փոքրադիր, նկարազարդ և մեծայարգ։ Պկան Ցանկք գլխոց և Նախադրութիւններ։ Բաց ի Կանոններէն՝ մէն մի էջի ստորին լուսանցից վրայ ևս նշանակուած են համաբարբառները։ Ունի եզերազարդերուն մէջ նաև Կիրակագիրներ և Խրատք (ԻնԵՐ(ԱՅ) վասն տօնական ընթերցուածոց, սակայն ասոնք հաւանօրէն վերջէն կատարուած են, դիտելով՝ որ ասոնց թէ գիրն և թէ գոյները կը տարբերին բուն գրչութեան կամ բնագրի կարմրագիրներէն և ներքնանկարներու գոյներէն. մանաւանդ թէ յաճախ անվարժ ձեռքով գը ծուած են բոլորակաձև լուսանցազարդերու մէջ, որոնք հիներուն հետ գործ չունին։ Աւետարանիս բովանդակութիւնն է այսպէս 1. Թղ. 1ա. Եւսեբեայ առ Կարպիանոս թուղթ (կիսկատար) որ կը սկսի. Հինգերորդն՝ (կանոն) յորս Բն. Մատթէոս, Ղուկաս, և այլն։ - Վերջ Թղ. 1բ։ Ողջ լեր,։ (Վերջաբանին ներքև ութ տող հին բոլորգիր յիշատակարան մը կայ քերթուած և անընթեռնլի)։ - Թղ։ Չա-6բ։ Համաբարբառ Կանոնք՝ խորանօք։ Թղ. 7ա։ Աւետարան ըստ Մատթէոսի (առանց խորագրի և Ա. 1-10 թերի)։ Մանասէ ծնաւ զԱմովս. Ամովս ծնաւ զՅովսիա, ևն։ - Վերջ Թղ. 77բ։ Մեք հաճեսցուք զնա, և զձեզ..., (15-20 համարք թերի)։ 2. Թղ. 78ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որպէս և գրեալ է յԵսայի մարգարէ, ևն։ Լուսանքքին վրայ նոյն գրչութեամ յիսուսր՝ քրիստոսի, բառերուն դիմացըչ նշանովս գրուած է Պորդւոյ աստուծոյ,, և անոր յաջորդ բառերուն դիմացն ալ. ասի մարգարէս,։ Այսպիսի սրբագրութիւններ, որ ուրիշ տեղեր ևս երբեմն երբեմն կը տեսնուին, հաւանօրէն բաղդատութեան՝ արդիւնք են յոյն կամ հայերէն հնագոյն գաղափարի մը։ Առաջին տեսակէտով ուշադրութեան արժանի է, Թղ. 217բ, 220ա, 221բ, Յովհաննու աւետարանի կողմնակի լուսանսից վրայ նշանակուած յուն։ 08 մասնիկն։ Վերջ Թղ. 120բ։ Չունի տպ. ԺԶ. 9-2( համարները, այսինքն՝ Յիսուսի յարութենէն վերջ Մարիամ Մագդաղենացւոյն երևնալն։ 3. Թղ. 122ա։ Աւետարան ըստ Ղուկայ։ Քանզի բազումք յօժարեցին, ևն։ (Առաջին չորս տողերն ոսկեգիր են, իսկ յաջորդ ութ տողերը կարմրագիր)։ Աւետարանչիս խորհրդանշանը՝ Եղն հանդիսակաց պատկերին վրայնկարուած չէ, այլ սկզբնատառին քով՝ մատեանն ի ձեռին։ Դարձեալ Ղուկասու պատկերին գոյութենէն ակներև է, որ միւս երեք Աւետարանիչներն ևս նկարուած էին երբեմն, բայց ետքէն հանուած են։ Թղ. 189բ։ Ունի տպ. ԻԲ. 43-46 համարները, բայց այսպիսի տարբերութեամբ։ Եւ երևեցաւ նմա հրեշտակ յերկնից՝ զաւրացուցանել զնա՝ եւ լինել նմա ի ճգնութեան, ևն։ - Թղ. 196բ։ Համաձայն տպ. ԻԴ. 13. հարիւր եւ վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 199ա։ (Նոր գրչութեամբ լրացուած է)։ 4. Թղ. 200ա։ Աւետարան ըստ Յովհաննու։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ (Սկզբնատողերը վերինին պէս. Աւետարանչիս խորհրդանըշանն Արծիւ՝ Ի զարդագրին ներքև մատենի վրայ կանգնած է)։ - Թղ. 211ա։ Չունի տպ։ Ե. 4 համարը։ - Թղ. 221բ։ Ունի շնացեալ կնոջ պատմութիւնը, առանց տպ. է. 53-Ը. 2 համարներուն, այլ հետևեալ զգալի տարբերութեամբ, այսինքն՝ մարգարէ ի Գալիլեէ ոչ յառնէ, բառերուն՝ կը յարէ. Իսկ քահանայապետքն եւ փարիսեցիք ի նմին ժամու բերին կացուցին առաջի յիսուսի կին մի որ ի շնութեան գտեալ եր, ևն, որ աւելի կը յարմարի նախընթացին։

Content