Other notices
— - Bibliographic notice
106
ԱՒԵՏԱՐԱՆ ԻԱ
ԺԲ դար - ԺԳ դար

ID
Number
106
Old record number
196
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԻԱ
Start date
ԺԲ դար
End date
ԺԳ դար
Date details

անյայտ, զի գլխաւոր յիշատակարանն ինկած է, այլ յոյժ հաւանօրէն ԺԲ-ԺԳ դար։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
277
Dimension
23x16 16,5x10,2)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 10,2x4,7։
Writing details

Codicology

32, իւրաքանչիւրն (մագաղաթին) 8, իսկ թղթեայ մասին 12 թուղթք։ Թերթահամարներն ստորին լուսանցից վրայ նշանակուած են՝ սիւնամիջի դատարկին ուղղութեամբ և վերէն ու վարէն խաչանման չորս պատիւներու մէջ։ Ժ. թերթահամարէն վերջ Ի, Լ, ևն կը յառաջեն։

Principal subject
Subject details

մագաղաթ հաստկեկ, փոքր մի դեղնած. իսկ Յովհաննու Աւետարանին՝ պինդ և ստուար թուղթ։

Number of lines
21։
Binding

փայտեայ կաշեպատ՝ զարդարուն, գոցելու մասով. իսկ ներսէն դեղին հաստ լաթով պատեալ։

State of preservation

. սկիզբէն մինչև Թղ. 196 լաւ վինակի մէջ է։ 1 թուղթ և պակսի ընդ մէջ Թղ. 82բ-83ա. այսպէս նաև Թղ. 197ա202ա, 209ա-275 մագաղաթեայ թուղթերն ինկած ըլ լալով, յետոյ թղթի վրայ բոլորգրով լրացուած են։ Թղ. 177-208 արտաքին լուսանցքն և լուսանցաքղանցք մաշած կամ կրծուած, և ետքէն սպիտակ և նրբագոյն մագաղաթով նորոգուած են։ Ձեռագիրն ալ (հինը ի հարկէ) դուրսէն և ներսէն սևցած է։

Copyist
՝ Խաչատուր կրօնաւոր՝ որ և երբեմն աբեղայ ալ կը գրուի. իսկ նորոգած մասին Եփրիանոս (տես վարը)։
Owner

՝ նախկինն անյայտ, իսկ վերջինն է Եփրիանոս ոմն, ապս Մուրատ, և հուսկ խոտորջրեցի ոմն։

Commanditaire
Illuminator
Վարդ (տես վարը)։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չկան։ - ԳԻր երկաթագիր միջակադիր, անկիւնաւոր և դժուարընթեռնլի։

Lettrines

միայն չորս աւետարանաց սկիզբները, մեծ են և գեղեցկադրուագ։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են, միջակադիր, և նոյն իսկ ի սիւնամէջս (ոմմտ. Թ. 103)։

Images

մի միայն (վասն զի միւսները կտրուած են՝ տես Թղ. 214բ. Յովհաննէս կանգնած և Պրոխորոն բազմեալ, նորոգողէն յետոյ նկարուած։ - ԴԱՏԱՐ չկայ։

Canon tables 1

9 հատ, տես Թղ. 1ա, 1բ, 2ա-2բ, 3ա-3բ, 4ա։ 4բ, 5ա, 5բ։ Եռագունեան են, այսինքն մութ կանաչ դեղին և կարմիր՝ առանց ոսկւոյ։ Ամէնքն ևս երկեր։ կու սիւներու վրայ կանգնած են, կամարաձև ներսի կողմէն, իսկ տանիքը հարթաձև քառակուսի։ Իւրաքանչիւր կամարի ներքև դատարկի մէջ զոյգ թռչուններ կանգնած են, իրարու դէմ. առաջին խորաններուն թռչունները աղաւնի կը թուին ըլլալ, բայց լուժ տարբեր սովորական աղաւնիէ։ Առաջին զոյգը որ պարանոցնին ծռած ետև կը նային, գլուխներում գնդաձև կատար ունին. երկրորդ և երրորդ զոյգերը մահիկաձև անօթի մը մէջէն կուտ ուտելու զբաղած են, անսովոր բան չունին՝ բաց ի վիզերն անցուագ մերթ կարմիր և մերթ դեղին մանեակներէն։ Չորբորդ և հինգերորդ զոյգերը կարապի կը նմանին և պարա նոցնին իրարու խառնած են. վեցերորդ և եօթներորդ զոյգերն ամերիկեան քոնտորի նման կտուցներու ներ։ քև կախուած մերթ կարմիր և մերթ կանաչ պուրակ մունին։ Ութերորդ զոյգը վերջին աստիճան հետաքըրքրական է, երկուքին ևս յետոյքն - կուրծքէն սկսեալ - առիւծի կամ շան նման է, իսկ գլուխնին թռչունի. որոնք գագաթներուն վրայ սակայն կը կրեն կովու մեծ եղջիւրներ, մահիկաձև բարձրացած դէպ ի վեր։ Հրէշային թռչնակերպ գազանիս ծագումն հեթանոսական ըլլալ կը թուի ինձ, հաւանօրէն ասորաեգիպտական։ Իններորդ զոյգը՝ կտուց կտուցի տուած են։ և գագաթներուն վրայ կոնաձև ու կանաչ բուբուշներ ունին, նման յոպոպի։ Խորաններէս առաջնոյն կամարի ներքև, իսկ ութերորդին և իններորդին կամարին վերի ճակատը վեցհատուածեան սրբատաշ դեղին քարերէ կազմուած է (մոզայիք), իսկ մնացածներուն որթատերևներով դրուագեալ են։ Խորաններէն առաջինի ձախակողմեան սիւնը կարմիր է, և աջակող. մեանը կանաչ. երկրորդին, երրորդին, չորրորդին և հինգերորդին երկուքն ևս կանաչ են. վեցերորդիւ ձախակողմեան սիւնը կանաչագոյն է, իսկ աջակողմեանը կարմիր. եօթներորդին՝ առաջնոյն պէս. իսէ ութերորդին և իններորդին սիւները համակ կարմիր են։ Ամէնքն ալ պարզ են և վերէն մինչև վար նոյն հաստութեամբ. իսկ անոնց վերին և ստորին խարիսխներն այնպիսի ճարտարապետական ոն մը կը ներկայացնեն մեզ որ, իրեն ամբողջութեան մէջ, ոչ յոնիական է, ոչ դորիական, ոչ կորնթական և ոչ ալ բիւզանդական. պարսկական կամ արաբական ևս ծագումն չեն կրնար ունենալ, վասն զի իսլամական տիրապետութենէն ետքը բացէ ի բաց արգիլուած էր կենդանիներ նկարել կամ քանդակել կրօնական շինուածոց վրայ, այլ միայն տերևներ և զարդեր, մինչ դեռ խորաններէս չորրորդին ձախակողմեան սեան վերնախարսխին կամ խոյակին վրայ աքաղաղ նկարուած է, և հինգերորդի աջակողմեան սեան վրայ ա, արծիւ։ Հետևաբար կամ ասորահայկական է, 1 կամ հին պարսկական։ Ա. խորանի սիւներու փոքր վերնախարիսխները կամ խոյակները քառակուսի են։ բայց վերի անկեանց կարմիր շրթունքները դէպ ի վար խոնարհած՝ կէս յոնիական խոյաձևներ ձևացուցեր են։ Բ-Ե. խորանաց սիւներու վերին խոյակներէ - որ նոյնպէս քառակուսի են - դեղինի վրայ խաչաձև կանաչ տերևազարդեր կը ներկայացնեն։ Զ. և Ի խորանաց սիւներու վերին խոյակները եռաստիճան, բոլորշի փոքր և մեծ օղակաձևեր կը ներկայացնեն վրան ալ մէջէ մէջ հանգոյցուած զարդերով։ Ը. և Թ. խորաններու վերին խոյակները մի մի դեղին գնդակներ կը ներկայացնեն՝ երկու քառակուսի խարիսխներու մէջ զետեղուած, որոնցմէ ստորինի շըրթունքները խոյաձև դէպ ի վեր կը կարկառին, հակա։ ռակ յոնիական ոճին։ Իսկ գալով սեանց ստորին խարիսխներուն, առաջին խորանինները կարմրագոյն ու ղիղ եռանկեան ձևով կ՝աւարտին, անցնելով կանաչա՝ գոյն տաշտերու մէջէն, որոնց վերի ցռուկները՝ կտու, ցաձև դէպ ի վար հակած են և թռչունի գլխու նմանու թիւնը ունին։ Բ. և Գ. խորանաց սիւներու ստորին խարիսխները նոյնպէս ուղիղ եռանկիւնով կ՝աւարտին որուն վրայ զետեղուած են սակայն մէկ մեծկակ ու կարմիր և մէկ ալ դեղնագոյն և փոքր քառակուսիներ։ Դ. և Ե. խորաններու սեանց ստորին խարիսխը - որ դեղնագոյն է և սրաձև - զարդարուած է զիրար կտրող կարմիր ու կանաչ ճիւղերով նման երկու լատ. Տերու, որոնց ներքին ծայրերը հանգուցուած սեան պատուանդանի կարմիր խարսխէն, օղակաձևեր կազմած են. իսկ արտաքին ծայրերը նիզակի վայրահակ շրթունքներ կը ձևացնեն, մէջտեղը գնդակածև Եզական են խարիսխներս մեզի ծանօթ հին և նոր բոլոր ոճերու հանդէպ։ Զ. և է. խորանաց սիւներու խարիսխներուն ստորոտը դարձեալ դեղնագոյն ուղղան, կիւնի եռանկիւնաձև են, բայց աւելի լայնատարած ասոնց վրայ ագուցուած են կանաչ ու կարմիր բո, լորշի օղակաձևեր, որոնցմէ փոքրին մէջ զետեղուած են կանաչագոյն մեծկակ գնդակներ, ունելով ի միջի մի մի ատրաշէկ ու կլոր տպազիոններ։ Գնդակաձևերու վերին կողմէն, - որոնց վրայ անմիջապէս յեցած են սիւները, - դուրս ցցուած են կարմիր ու կանաչ կրկին եզերազարդեր՝ նման ծովաձիոյ, որոնք կու տան ամբողջ խարսխին և հիանալի համաչա, փութիւն մը և գեղեցկութիւն։ Ը. և Թ. խորաննե րու սեանց ստորին խարիսխներն դեռ աւելի նորօրինակ են և ուշագրաւ. վասն զի այս լայնանիսս խարիսխներն ոչ բոլորովին ուղղանկիւնաձև են և ոչ ալ քառակուսի, այլ իրարու վրայ ագուցուած քառաթիւ յոնիական խոյակներէ կը բաղկանան, - երկուքը դեղին և երկուքը կարմիր, - որոնց սակայն իրարու ագուցանող մասը սրանկիւն է. իսկ ծայրերն ալ - հակառակ յոնիական խոյակաց - դէպ ի վեր հա. կուած են գալարմամբ. իսկ միջին կարմրագոյն խոյա։ ձևին - որ հատմամբ ստորինին՝ ագեձև մինչև յատակը կը հասնի - օդոյ մէջ սաւառնող ու ճանճորսակ թռչնի, կի մը կը նմանի։ Խորանքս առ հասարակ լուրջ ուսումնասիրութեան արժանի են՝ իրենց առանձնայա։ տուկ մոտիւներուն համար, այնու մանաւանդ եթէ՝ հնագոյն գաղափարէ մընդօրինակուած են ստուգիւ և հնութեան յայտնի ապացոյց է նոյն իսկ անոնց պարզունակ ոճը՝ իր ճարտարուեստ համաչափու։ թեամբն ու գեղեցկութեամբ, -

Canon tables 2

4 (տեւ Թղ. 5ա, 86ա, 137ա, 215ա) քառագունեան են, նման Թ. 13. ին, այսինքն աղօտ կարմիր, կանաչախառն դեղին, մութ կապոյտ և սևախառն կամ մութ կանաչ։

Title text

կարմիր են։

Blank pages

Colophon

սակաւ են և համառօտ, գլխաւորապէս։ 1. Մատթէոսի Նախադրութեան (Թղ. 76բ2 անմիջապէս կը յարի նոյն երկաթագրով գրչէն այսպէս. Սուրբ աւետարանչիս բարեխաւսութեամբ քրիստոս ողորմեա գծողի սորա՝ մեղապարտի Խաշատրոյ անպիտան աբեղաի,։ Նոյնը դարձեալ, Թղ. 1բ, խորանի ներքև. Յիսուս յոյս ամենեցուն ողորմեա Խաչատրոյ անպիտան կրաւանաւորի եւ յոյժ մեղապարտի ամէն,։ Հաւանական է որ գրիչս նոյն ըլլայ Ն. Լամբրոնացւոյ արժանընտիր աշակերտին Խաչատուրի, հետ (Հմմտ. Սիսուան եր. 89 ևն)։ 2. Թղ. 4բ. Խորանի ներքև կայ մանրագիր և հնաձև յիշատակարան ծաղկողին, այսպէս. Զվարդ ծաղկողս յիշեսջիք ի տէր աղաչեմ,։ 3. Վերջին խորանի հակակողմը (Թղ. 5բ՝ կայ վերջին ստացողէն բոլորգրով, այսպէս։ Զվերջին ստացող սուրբ աւետարանիս զԵփրիանոսս որ ստացաւ զհրամանս աստուածային պատուիրանի, և ի պայծառութիւն սրբոյ հրաշազարդ և երկնանման տաճարաց, ի վերջացեալ և յանբարի դառ(ն) ժամանակիս, որում խառնակութիւն եղև ազգին Նետողաց։ Որ զքրիստոնէից հարկապահանջութիւնն հանապազ կու յաւելցնեն և կու նեղեն։ Զի կատարեցաւ առ մեզ մարգարէութիւնն հոգելից մարգարէին Եսայեա որ ասէ, թէ Ամենայն անձն ի ցաւ, և ամենայն սիրտ ի տրտմութիւն։ Արդ ի յայսմ թշուառել՝ և ի դառն ժամանակիս աստուածասէր և հաւատարիմ և հեզահոգի Եփրիանոսս։ Ցանկացող եղեալ սուրբ աւետարանիս՝ խնդիր ելեալ յամենայն սրտկ և տէր կատարեաց զփափագս սրտի իւրոյ։ Յիշելով զսոսկալի բանն, թէ երանի որ ունիցի, զաւակ ի Սիովն և ընդանեայք իցեն նորա յԵրուսաղէմ։ Արդ աղաչեմ զամենեսեան զլուսասնունդ մանկունսդ նոր Սիովնի։ Յիշել ի տէր զստացող սուրբ աւետարանիս՝ զԵփրիանոսն, և զհայրն իւր զՎարդանն, և զմայրն իւր զֆոփեիկն, և զպապն՝ զԱստուածատուրն, և զմամն զԱւագտիկինն, և զքոյրն՝ զԵմինն և զայր իւր զՀոգեդեղ, և զորդին իւր զԴաւիթն, զհաւրեղբայրն իւր զՅոհանն, և զկինն իւր զԳուհարն, և զորդին՝ զՄուրատն, և զթոռն իւր՝ զՍիմեոնն, և զմայրն իւր՝ զՂիմաթն, և զայլ ամենայն մերձաւորսն իւր զկենդանիս և զհանգուցեալսն ի քրիստոս։ Այլ սայ իւր կամաւն եդ յիշատակ առ դուրս Սուրբ Աստուածածնին՝ ի վայելումն սրբասէր քահանայից։ Այլ չունի ոք իշխանութիւն հանելոյ զսա... (քերուած են բառք ինչ) և ի դրանէ սուրբ Աստուածածնի։ Եւ եթէ ոք յանդգնի և հանէ զսա անտի, նայ զմասն Յուդայի առցէ։ Եւ խնամով պահողքն աւրհնին յաստուծոյ,։ Յիշատակարանիս մէջ որչափոր թուականը յիշուած չէ, սակայն Նետողաց ազգի յիշատակութենէն հաւանական է գուշակել, որ կամ ԺԳ դարուն վերջը գրուած ըլլայ և կամ ԺԴ ին, զի այդ ժամանակ բռնացան ի Հայս։ .Յովհաննու Աւետարանին վերջը կայ նոր բոլորգրով. Յիշատակ է սուրբ աւետարանս Մուրատին և իւր հաւրն Խոշիարին և մաւրն Ոսկիհատին, և եղբարձն Վարդանին, Մոռ(շ)եկին Շարապխանին, Խոճայսարին, և իւր կողակցին Վարդխաթունին, և ամենայն արեան մերձաւորացն ամէն։ Եւ ետ յիշատակ տէր Սետանոսին (Ստեփանոսին). ով ոք ի կա(ր)դայ, կամ տեսանէ, աստուած ողորմի ասէ. Ով(չ) ոք չունի իշխանութիւն սորայ ծախելոյ, կամ գէրաւելոյ։ Թվին. Ռ. Ճ. Դ.։

Informations

, Ձեռագիրս յամին 1801 մտած է հաւաքմանս մէջ Կարինէն Տ. Յովս. Շա. ձեռքով դրկուած է ի Կ. Պո լիս առ Հ. Պօղոս վարդապետն մեր Մհէրեան, և Հարք մեր անկէց յղած են Վենետիկ, փոխանակութեամբ տպագրոց։ Մատեանս է Աւէտարան լիակատար և հին ընդօրինակուած է ուղղակի Թ. 103 էն, և հետևաբար մեծարգի է ոչ միայն ինքն յինքեան այլ և նկատմամբ յիշեալ հնագոյն օրինակին վասն զի շօշափելի նշաններով կու գայ լաւագոյն կերպով ապացուցանել անոր խոր հնութիւնը։ Այո, յիշեալէն գաղափարուած ըլլալն անկէց իսկ յայտնի է, զի ոչ միայն նիւթապէ։ արտագրուած են այն օրինակի լուսանցից վրայ գրուած տարբերութիւններն, ինչ ինչ օտալ բառերու հայեցի թարգմանութիւնքը, և ըսս աւուրց պատշաճի ընթերցմանց վերաբերեալ խրատները, - զորոնք հոն նշանակեցինք, - այ և լուսանցազարդերը՝ նոյն իսկ սիւներուն մէջ, տեղ և գրեթէ նոյն գունոց նմանահանութեամբ թէպէտև յոյժ փոքրկացուցած են անոնց ձևերբ տեղւոյն նեղութեան պատճառաւ։ Աւետարան։ իսկ չունի (հնագունին պէս) ոչ միայն երեք աւետարաններուն մէջ ետքէն ներմուծուած յաւելուածները, այլ և Կիրակագիրները կը թուին ետքէն դրուած ըլլալ։ Ստորին լուսանցից վրայ ալ առանձին նշանակուած, են, Համաբարբառները։ 1. Թղ. 1ա։ Ամովնի Աղեքսանդրացւոյ բազում աշխատութեամբ և ճշգրտիւ փոյթ է մէջ առեալ զառ ի չորիցն եթող մեզ զաւետարանն Մաթեեան աւետարանին զհամաբարբառ զդրուակսն առ ի ընթեռնուլ, ևն։ - Թղ. 2ա5ա։ Կանոնք, (Ա-Ժ.)։ 2. Թղ. 5ա։ Աւետարան ըստ Մատթէոսի, ևն։ - Վերջ Թղ. 86բ1։ Մինչև ի կատարած աշխարհի,։ - Անդ։ Աւետարանս Մատթէոսի գլուխս ունի ՅԺԵ։ Վկայութիւն։ ԼԲ։ Տունս Սն,։ - Անդ։ Նախադրութիւն (անվերնագիր)։ Մատթէոս զիւր աւետարանն ե, բրայեցի լեզուով գրեաց յետ է ամի չարչարանաց տեառն յԵրուսաղէմ՝ Եւ մինչև ի Գաղթեանս եւ ի Պարթեւս եւ ի Քուշանս՝ ի Գողթն կատարեաց ի փառս աստուծոյ՝ Եւ թարգմանեցաւ յեբրայեցւոյն ի յոյն լեղու,։ Նախադրութիւնս բառական կերպով նոյն է Թ. 103 ին հետ (հմմտ. Անդ. 8. 1. Թղ. 75բ)։ Գլխացանկեր չունի։ 3. Թղ. 87ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որպէս և գրեալ է յԵսայա մարգարէ, ևն։ - Վերջ Թղ. 135ա։ Եւ ոչ ումեք ինչ ասացին՝ զի երկնչէին,։ (Չունի տպ. ԺԶ. 9-20 համարները)։ - Թղ. 135բ։ Աւետարանս Մարկոսի Գլուխս ունի ՄԼԳ։ Վկայութիւնս ԺԵ։ Տունս ունի ՌՈ,։ - Անդ։ Նախադրութիւն (առանց խորագրի)։ Մարկոս զիւր աւետարանն յետ ԻԺ ամի չարչարանաց փրկչին գրեաց ի ռոմ ի բերանոյ Պետրոսի առաքելոյ՝ դաղմատ լեղուով որ է հեղղ՝ ենացի, յԱղեքսանդը տարեալ քարոզեաց։ Եւ եկաց ամս ԻԲ, յետ չարչարանաց փրկչին, եւ փոխեցաւ հանգստեամբ ի փառս աստուծոյ,։ (Հմմտ. Թ. 103, 8. 2. Թղ. 119բ)։ Թղ. 135բ։ ԵՒՍԵՐԵԱՑ ՅԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԵՆԻ։ Բայց զի եղիցի դիւրին այս ինչ զոր ասեմս. պատմեցից ես զփոփոխումն ազգացն որ ի Դաւթա՝ ի ձեռն Սողովմովնի իբրեւ թուին ազգքն՝ ի կատարածէ երկրորդ գտանի Մատթան, զի ծնաւ զՅակովբ՝ զհայրն Յովսեփու. իսկ Նաթանա որդւոյ Դաւթի, որպէս եւ Ղուկաս ցուցանէ. Երրորդ իբրև ի կատարածէ գտանի Մեղքի. զի Յովսէփ որդի Հեղղեէ Մեղքեանց, ևն։ - Վերջ Թղ. 136բ։ Ասաց. բա, Ադամա յաստուծոյ, եւ բովան։ դակեաց,։ (Հմմտ. Եւս. Պատմ. եկ. տպ. Վենետիկ 1877, Դպր. Ա. գլ. Զ. եր. 3813912)։ Ըսշարգալ հսսսւաշս սւի սւշացրաւ աասն։ րութիւններ - ինչպէս արտագրուած տողերէն իսկ կը տեսնուի - նոյն իսկ նախնեաց թարգմանութենէն՝ որ կայ ի ստորև նոյն հրատարակութեան՝ մանրագիր տպագրութեամբ։ Ասկէ կ՝իմացուի միանգամայն, թէ Եւսեբեայ երկաթագիր 0րինակները գաղափարած ժամանակ որքան աղաւաղեր են զաՆոնք յետագայ ագէտ գրիչները։ 4. Թղ. 137ա։ Աւետարան ըստ Ղուկա Քանզի բազումք յաւժարեցին վերստին կարգել, ևն։ - Թղ. 206բ։ Պունի տպ. ԻԲ. 4344 համարները։ - Թղ. 212ա։ Համաձայն տպ ԻԴ. 13 հարիւր եւ վաթսուն ասպարիսաւ։ - Թղ. 209ա-214բ։ Վեց թուղթ հին բնագրէ։ ինկած ըլլալով՝ կը պակսի Նախադրութիւնը, զոր նորոգողը փոյթ չէ տարեր լրացնել նոյն խմբին վերաբերեալ հին աւետարանէ մը։ Այս պէս և Յովհաննու Նախադրութիւնը։ 5. Թղ. 215ա։ Աւետարան ըստ Յովհան. նու (առանց խորագրի)։ Ի սկզբանէ էր բանն, եւ բանն էր առ աստուած, և աստուած էլ բանն, ևն։ - Թղ. 220ա։ Զունի տպ. Ե. 4 հմ. և Թղ. 236բ։ է. 53-Ը. 11 համարները։ Վերջ Թղ. 275ա։ Զգիրսն որ թէ գրեալ էին,

Content