2691095ՌմԻԹ 1700 (տես վարը)։
բոլորգիր միջակ, ցածադիր և մաքուր։
8, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ գորշագոյն, մասն մի ողորկ, իսկ միւսն անողորկ։
թղթեայ կաշեպատ շագանակագոյն։
Թղ. 25, 58, 59. լուսանցաքղանցքն փրթեր են և ետքէն նորոգուեր. մնացեալը լաւ պահուած է։
նախ Տիրացու Մելիք, ապա այլք։
չունի, այլ մի մի դատարկ թուղթ իւրաքանչիւր կողմէն։
ամէն նոր նիւթի սկիզբը, թռչնագիր, գազանագիր, ևն. ամէնքն ևս միագոյն։
, ևն չկան։
՝ կարմիր են։
Թղ. 1բ, 22։
՝ սակաւ են և համառօտ, գլխաւորապէս 1. Թղ. 39բ-40ա. Բնագրի գրով ճիշդ. "Բարեխօսութեամբ սրբուհոյ աստուածածնին, նոյն ողորմութեամբդ քո քրիստոս աստուած մեր գթա և ողորմեա ստացողի գրոցս՝ ՏիրացուՄէլիքին և իւր ծնողացն և ամենայն արեան մերձաւորացն. և արժանի արա յարքայութեան Լուարուք ով ժողովուրդք ամենեքեան, թէ աստուած՝ աշխարհիս բարկանայ, արտասուօք աղաչեմք, դարձեալ քաղցրանայ. քանզի յորժամ խաչն փայլէ, յարևելից ճառագայթէ. գաբրիէլեան փողն գոչէ, զազգս մարդկան զարթուցանէ„ ևն։ Թղ. 55բ-56ա. Նոյնը երկրորդուած է գրչէն և նոյն գրով, ուր սակայն կ'աւելցուի սոյն պարագան. "Որ (Տիր. Մելիքն) մեծաւ փափագանօք ետ գրել զբանս խրատական և յոյժ հոգէշահ, զոր տէր աստուած բարով վայելել տացէ ամէն„։ 2. Մատենիկիս վերջը կայ նոտրագրով, (հաւանօրէն տեղւոյն սղութեան պատճառով) ի գրչէն այսպէս. "Գրեցաւ Տետրակս թուին Ռ. Ճ. ԽԹ. ձեռամբ Յոհան մեղօք մածուցեալ երիցու, ի խնդրոյ Տիրացու Մելիգին՝ զոր տէր աստուած բարով վայելել տացէ խաղաղական կենօք ամէն„։
. Ձեռագիրս 1845ին մըտեր է հաւաքմանս մէջ. Հ. Գրիգոր Ալեփսոն յ'8 Յուլիսի յիշեալ տարւոյն յղեր է ի վանս. Հ. Ներմէս Սարգսեան ի Հայս ճանապարհորդած միջոցին ձեռք բերած էր զայն։ Մատեանս է Ոսկեփորիկ փոքրիկ, և կը պարունակէ 1. Թղ. 2ա։ "Վասն աւետաւոր հրեշտակին և քարոզելոյ զյղութիւն սրբոյ կուսին ՈՍԿԵՓՈՐԻԿ Լ. Մարիամու աստուածածնին։ Յայնժամ եղև առ նա բարբառ հրեշտակին որ ասէր ցնա. Ուրախ լեր կոյս Մարիամ։ յանկարծակի զարհուրեցաւ և երկեաւ յոյժ„ ևն։ - Վերջ Թղ. 17ա։ "Զոր տէր առաջնորդեաց ի յաշխարհն իւրեանց. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ Մանկութգւն Յիսուսէ կոչուած անվաւեր գրութենէն ըլլալ կը թուի. վերջը երեք Մոգերու զրոյցն և տեսիլն շատ հետաքրքրական է և բոլորովին ինքնուրոյն։ 2. Անդ։ "Ի հարանց վարուց է։ Իսկ յորժամ աղօթիցես՝ զգուշ լեր, մի գուցէ այլ իմիք խնդրեսցես և բարկացուսցես զտէրն. մի գանձս, մի փառս մարդկայինս, մի զօրութիւնս մարմնոյ„ ևն։ - Վերջ Թղ. 21բ։ "Նոցա երամակից զքեզ ցանկացիր առնել. և նոցա բարեացն ժառանգակից ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Գրուածիս վերջին մասը Նեղոսէն է)։ 3. Թղ. 23ա։ "Տեսիլ սուրբ Աստուածածնին զոր ետես սուրբ կոյսն վասն դժոխոցն։ Խորհեցաւ սուրբ աստուածածինն Մարիամ երթալ ի լեառն Ձիթենեաց կալ յաղօթս„ ևն։ Վերջ Թղ. 39բ։ "Եւ պատասխանի տուեալ ասացին. Ամէն, ամէն, բարեգթութեան քո փառք. թագաւորութեան քո հայր և որդի և սուրբ հոգի այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Ասոր կը շարայարի նախ յիշատակարանն, և ապա ոտանաւոր յորդոր մը՝ գրչէն. "Լուարուք ով ժողովուրոք ամենեքեան„ ևն։ - Վերջ Թղ. 40բ։ "Յաջակողմեան դասն դասէ. յանանց կենօքն ուրախ առնէ„։ 4. Անդ։ "Վասն չբամբասելոյ և չդատելոյ զեղբարս և զընկերս, զքահանայս և զվարդապետս։ Մթերք սգոյ և տարակոյս աղջամղջի, տրտմութիւն դիզեալ կուտին ի վերայ իմ հանապազ„ ևն։ - Վերջ Թղ. 55ա։ "Ընդ որս և զմեզ արժանի արասցէ վայելել և փառս տալ հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Յոհ. Մանդակունւոյ է ճառս. հմմտ. տպգ. Ժ. ճառ)։ 5. Թղ. 56ա։ "Վասն մատնութեան Յուդայի՝ հրէից՝ զորդին աստուծոյ։ Ով Յուդայ խորամանկ, վասն այն վաճառես զքրիստոս որ եթող քեզ զսպանումն հօր և մօր քո, և յաշակերտութիւն կոչեաց զքեզ„ ևն։ - Վերջ Թղ. 62բ։ "Եւ Մարիամ ասէր ցհրէայսն, սպանէք և զիս ընդ որդեակս իմ„։ Աւագ ուրբաթի կտակէն է այս։ Հմմտ. տպգ. Ճաշոցը։ Իսկ ասոր շարունակութեամբ գրուած երկու էջ ոտանաւորն. "Քանզի գիտունք՝ ընդ անգիտին, ի միասին մարդիկ կոչին„ ևն։ - Վերջ Թղ. 63բ։ "Որ ուղղեսցէ զայ(լ)ս ի բարին, և ինքն թիւր գործովք չարին„։ Ոտանաւոր խրատքս նոյնպէս գրչէն աւելցուած են, բայց անկապ և անկախ առաջինէն։ 6. Անդ։ "Մաղթանք առ սուրբ աստուածածինն և առ ամենայն սուրբն(ս) յետ Եկեսցէին ասա։ Աստուածածին ամենաւրհնեալ, զպաղատանս մեր ընկալ„ ևն։ - Վերջ Թղ. 67բ։ "Զհոգիդ սուրբ բարեբանեմք, Երրորդութեանդ երկրպագեմք„։ Այբուբենական կարգաւ՝ ութոտնեայ ոտանաւոր մաղթանքս շատ գեղեցիկ է. թէպէտ և անանուն, բայց Ն. Շնորհալւոյ շեշտն և սահունութիւնը կը թուի մատնանշել։ 7. Անդ։ "Աղօթք սրբոյն Գրիգորի Նարեկացւոյն. Հանգստեան՝ զկնի Եկեսցէին։ Սփռեա տէր զշնորհս հոգւոյդ սրբոյ ի վերայ մասանց անդամոց իմոյ(ց)„ ևն։ - Վերջ Թղ. 68ա։ "Զի դու ես տէր կենդանեաց և մեռելոց. և քեզ փառք և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ բ. 8. Թղ. 68բ։ Նորին. Աղօթք՝ վասն բարի մահուան (անվերնագիր)։ "Տէր տերանց և աստուած ամենայն տիեզերաց, արա զօր մահուան իմոյ բարի, զվախճանն իմ քաղցր, զհոգւոյս ելանելն ընդ աստուածգիտութիւն„ ևն։ Վերջ Անդ։ "Ի գաղտառու բանսարկուէն, և ի գազան յանօրէն թշնամւոյն, և քեզ փառք յաւիտեանս ամէն„։ 9. Թղ. 69ա։ "Բենիկ վարդապետի աղօթից է։ Վասն որոյ չունիմ իմաստութիւն՝ հոգւոյս, խօսք լեզուիս, և բարբառ բերանոյ՝ զանթիւ չարիս իմ պատմել„ ևն։ - Վերջ Թղ. 69բ։ "Եւ հասցէ ի վերայ իմ անպատրաստ գիշերն վերջին, և զրկեալ գտանիցիմ յերևմանէ յամելոյ փեսայիդ„։ 10. Թղ. 70ա։ "Սարկաւագ վարդապետի ասացեալ է։ Հայեա քաղցրութեամբ քով ամենագութ և յիս յանարժան ծառայս քո և տուր ինձ սիրտ բեկեալ„ ևն։ - Վերջ Թղ. 70բ։ "Երկրպագութիւն և շնորհ յարութեան քում. անմահացուցիչ մեր, մի անտես առներ զփըրկեալս չարչարանօք քո„։ 11. Թղ. 71։ "Մեծի Եւսեբի պատմագրի՝ ասացեալ. Ի Համբարձումն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Վայելուչ է մեզ ճառել և սակաւ ինչ վասն համբարձմանն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 80բ։ "Էջ և այց արար մեզ. փրկեաց և ազատեալ ապրեցոյց զմեզ։ Եւ ապա համբարձաւ յերկինս փառօք առ հայր և (առ) սուրբ հոգին ամէն„։ Ճառիս սկզբնաւորութիւնը թէպէտև տարբեր է Սեբերիանոսի Համբարձման ճառէն, որ կը սկսի. "Քանզի շնորհօքն Աստուծոյ„, ևն, սակայն և այնպէս աւելի հաւանական է որ անկէ համառօտուած, և կամ լաւ եւս անոր վրայ յերիւրուած ըլլայ։ (Հմմտ. Թ. 223. §. 111. Թղ. 309բ2312բ2, հանդերձ ծանօթագրութեամբ)։