2741304անյայտ, զի գրչութեան յիշատակարանը կը պակսի. հաւանօրէն 14101416ին գրուած է ներքին պարունակութենէն և արտաքին հանգամանքներէն դատելով։
բոլորգիր մանր՝ այլևայլ ձևերով և գրչութեամբ։
31, իւրաքանչիւրն 8 թուղթք. սակայն Թղ. 121-191 միայն ունին կանոնաւոր թերթահամարներ, իսկ ասկէց յառաջ և ետքի թուղթերուն վրայ նշանակուած չեն, և կամ կտրուած լուսանցից հետ։
՝ թուղթ հաստկեկ, դեղնորակ և անողորկ։
փայտեայ կաշեպատ սև, գոցելու մասով։ Կողերը ներսէն պատած են կապոյտ հասարակ լաթով։
Թղ. 166-183, ստորին լուսանցքն ցեցակեր եղեր են, Կողերը նոյնպէս վնասուած են, կռնակն ալ ետքէն բարակ կաշիով նորոգուած։ Սկիզբէն և վերջէն այլ և այլ թուղթեր կը պակսին. 2-3 թուղթք կը պակսին ընդմէջ Թղ. 192բ-193ա. և քանի մը թուղթք ևս ընդմէջ Թղ. 194բ-195ա։ Թղ. 233-236 յետ և առաջ կազմուած են։
՝ նախկինն անյայտ, ապա Յովակիմ ոք (տես վարը), ապա այլք։
մէկ թուղթ միայն, մնացորդ երկաթագիր Մաշտոցի մը։
, ևն, չկան։
Թղ. 18ա, 54բ, 117բ, 118ա, 212բ, 238բ, 243բ, 244, 249բ, 254բ։
սակաւ են և վերջին ստացողաց միայն. 1. Թղ. 243. Կայ (նոր նոտրագրով ի յետին ստացողէ և արաբագիր թուականով). "յէսէմ յէրկրէն Արապուցի (Յերապօլցի) և ի գաւառէն Մաշկերացի, յես էմ սավտայքարն հանգուցեալ մահտէսի Ալեքսանի որդիս Պետրոս. ես գրեցի. յով օր գարդայ՝ Հայր մեղայդ այսէյ, կրկին ասէ. թվին։օ Հին, սէհտէբրին Ի„։ 2. Թղ. 244ա. Կայ փոքր ինչ տարբեր՝ և նոյնպէս աղաւաղ գրութեամբ հետևեալն. "ԹվինօՀ, սէհտէբէրի Կ Բին. յէս էմ յերկրէն Յերայպօլցի և յի գուղըն Մաշկերացի. յէս եմ վայրի (վարի) տէրտրանց Մարգարի յօդի (որդի) Գվօրքըս՝ գրէցի, ով օք որ կա(ր)դայ յիշայ մեզ առաջի ա(ն)մահ գառին։ աստուծոյ„։ 3. Թղ. 219. Լուսանցքին վրայ ևս. գրուած է սոյն գրով. "Թվին 7օ չին մա(ր)տի Հի ին Մաշկրցի վարի տէր տէրանց Մարգարի յօդի (որդի) Գէվօրքս գրէցի„։ Դիտելով որ տեղն և տարեթիւն երկու յիշատակարանաց մէջ ևս նոյն են, կը հետևի որ Պետրոս և Գէորգ՝ երկու եղբօրորդիք են, և ի միասին բնակելով կը ստանային մատեանս, և էին հաւանօրէն վերջին տեարք։
. Ձեռագիրս 1815ին մտեր է հաւաքմանս մէջ. մեր միաբան Հ. Սրապիոն Վ. Պուրիսեան՝ Կարինէն յղած է ի Կ. Պոլիս, և անտի Հ. Սուքիաս Վ. Սոմալեան յիշեալ թուին և անձամբ բերած է ի Մայրավանս, Մատեանս է Ոսկեփորիկ Մաշտոց և Սաղմոս (պակասաւոր) փոքրադիր կոճղ. կը պարունակէ ողջունագրեր, տաղեր, խրատներ մանր պատմութիւններ, ծիսականներ, կանոններ, ևն, այսպէս 1. Թղ. 1բ։ Անդրադարծ պատասխանի ողջունագրոյ առ կաթողիկոս ոմն կամ Հայրապետ Հայոց (անվերնագիր)։ "Զվեհագոյն դիտապետի և զհոգևոր արփիաւորչի՝ համայն հայկազանց գրոհից՝ զնամակ բարձրագոյն հրամանի և գիր աւրհնութեան ողջոյն առաք սխրալի„ ևն։ Վերջ Թղ. 2ա։ "Ողջ լեր ի կամս արարողին իմոյս յիսուսի քրիստոսի„։ 2. Թղ. 2բ։ Ողջունագիր եպիսկոպոսի ուրու, ոռ կաթողիկոսն։ "Տիպ գլխոյն պետական՝ անընդհատ ընդունող լուսոյն էականի„ ևն։ Վերջ Թղ. 3ա։ "Ողջ լին(ց)ի հոգևոր տէրն յամենայն ժամ վասն մեր„։ 3. Թղ. 3բ։ Ողջունագիր առ թագաւորս։ "Զոքոստածին արքա(յ)ի և զկայսերածին թագաւորի ի յաւրհնութեանց արմատո շառաւեղ բարի ինքնակալ իշխողի„ ևն։ - Վերջ Թղ. 4բ։ "Եւ աւրհնութենէս ծանումն՝ մեծահաւատ թագաւորութենէդ ձեր ()„։ 4. Թղ. 5ա։ Հարցմունք և պատասխանիք։ "Թէ Մարիամ յորմէ ազգէ էր. Պ. Աննա մայր նորա ի յազգէն Ղևեա, դուստր Մատթանա„ ևն։ - Վերջ Թղ. 11բ։ "Ի յազգս՝ Վիրքն. Ի. եպիսկոպոս էր, և Հայքն. ԴՃ. և իննհարիւր բարձով իշխանք. ՈԿԵ. գաւառք„։ Բաց ի վերնոյն են, Թղ. 6բ։ "Հրց. Թաթէոս ի յեւթանասնիցն է՞ր են ի յասել„։ - Թղ. 7բ, "Ընդէ՞ր երեսնամեայ գայր ի մկրտութիւն„ (Քրիստոս)։ - Թղ. 8ա։ "Դատաւոր մի էր ի քաղաքի„։ - Թղ. 8բ։ "Ով էր հայրն մարդուն կամ մայրն„։ - Թղ. 9ա։ "Հարցումն վասն պատկերացն՝ որ ի գիրքն հանեն՝ զի՞նչ կայ ի հին օրէնս„։ - Անդ։ "Զգրեանք ո՞րպէս կարդան„։ Անդ։ "Կարգաւորաց ընթերցան (այսպէս) Աւրհնու թիւնաբերութիւն ցուցակին։ Պ. Երանելին Մովսէս Կիարենացին (Խորենացին) թարգմանիչ, որ էր գրիչ սրբոյն Սահակա„։ - Թղ. 10բ։ "Հրց. Սուրբն Գրիգոր Պապէ՞ս է։ Պ. Նաև Տրդատ Հռոմ գնացին„ ևն։ (Ուր կը խօսուի Դաշանց թուղթի և Երուսաղէմի տնօրինական տեղեաց բաժանման վըրայ՝ ընդմէջ Կոստանդիանոսի և Տրդատայ)։ 5. Անդ։ Դարձեալ ողջունագիրք թագաւորաց, Եպիսկոպոսաց և վարդապետաց։ "Թագաւորաց թագական զարմիւք բեղնաւորեալ՝ ծիրանափառ և աւգոստոս, նման ի շուք շնորհի արքայորդոյն յիսուսի„ ևն։ - Վերջ Թղ. 17բ։ "Զքարոզիտ բանին կենաց զարեգակնափայլ և զտիեզերա„... (մնայ թերի)։ 6. Թղ. 18բ։ Դարծեալ պէսպէս հարցմունք ևպատասխանիք։ "Հց. Եղիսէ և Յովսիա ո՞րպէս ծնան„ ևն։ - Վերջ Թղ. 23բ։ "Կաէն, Կասմաթա, Աբէլ, Աբէլուհի. Սէթ էառ ասեն զԿասմաթա՝ զայն որ Եփրեմ յասել է դուստր կող և անձն Ադամա՝ զԵւա ամէ„։ Թղ. 18բ։ "Հց. Հաւատամքն որպէս գրեշաւ„ Թղ. 19բ։ Վասն ստողողեաց։ - Անդ. Վասն "Փառաւորեալ միշտ սուրբ կոյսն Մարիամ աստուածածին„ կցուրդի յօրինման, ևն։ - Թղ. 20ա-բ։ Վասն ի Կիւրակէի Մանկունք չերգուելուն և վասն յօրինման կանոնաց ժամերգութեան։ - Թղ. 21ա։ "Հց. Ուստի է Մելքիսեդեկ„։ - Թղ. 21բ։ Վասն կանանց և հարճից և հարճորդեաց Արրահամու։ - Թղ. 22ա։ "Ո՞րչափ խաւսեցաւ աստուած ընդ առաջինսն„։ - Թղ. 22բ։ Վասն եր կուց արձանագրութեանցն Ենովսայ՝ զառ ի Յով սեփոսէ„ ևն 7. Թղ. 24ա։ Պեսպիս պատմութիւնք ի Հարանց Վարուց, և Հարց ու պատասխանիք։ "Հայր Արսէն թագաւորահայր էր Թէոդոս թագաւորին և մեծ նայիպ, թողեալ զամենայն մեծութիւնն և գնաց ի յանապատ ճգնաւորաց, և էր կուսան„ ևն։ - Վերջ Թղ. 36ա։ "Խրախացեալ լիցուք և յորդոր և քրքիր կամօք պատրաստեսցուք զունկն ձեր՝ ի լսել աստուածային բանիս որ ասէ այսպէս և ըստ այսմ օրինակի. Եկն ի վերայ մեր վասն մեղաց մերոց„։ Այսպէս. Թղ. 24բ։ "Էր վանք մի յԱղեկսանղրիայ կանանց և էր սահմանք նորա, զի գիշեր այր մարդ ոչ բնակէր անդ„ ևն։ - Թղ. 25ա։ "Վասն տասն հարուածոցն եգիպտացւոց թէ որպիսի՝ է„։ - Թղ. 27ա։ "Հց. Վասն է՞ր տասն հարուածուօք եհար„ ևն։ - Անդ։ "Եօթն յանցանօք մեղաւ Կային՝ վասն այն և եօթնիցս պատժեցաւ, առաջին յանցանքն„ ևն։ - Թղ. 27բ։ Վասն հինգ պատճառօք գինըմբեցութեան։ - Թղ. 29ա։ "Թագաւոր մի կար և մէկ որդի ունէր„ ևն։ - Թղ. 29բ։ "Միայնակեց մի յոյժ անւանի և թագաւորն Կոստընդինոս ցանկայր տեսանել զնա„ ևն։ - Թղ. 30ա։ Կրօնաւորն ապտակող աղքատի, ևն։ - Թղ. 31ա։ Գիր օրհնութեան քողովրդոց և քահանայից (անանուն), ևն։ - Թղ. 33բ։ "Սուրբ հայր մի ի դժոխոց ի յահէն ոչ ի յաղօթքն էր և ոչ ի սաղմոսս„ ևն։ - Անդ։ "Հայր մի տեսիլ ետես, և էր այր մի ի վերայ աշտարակի մի կան1նեալ„ ևն։ - Թղ. 34ա։ "Ի յաշխարհս երկու աղքատ կայ„ ևն։ - Թղ. 34բ։ "Աստուծով և աստուածատուր պարգևօք շարժեցից զլեզու շարժողէն բոլորից„ ևն։ - Թղ. 35ա։ "Տէրունեան և աստուածային է հրամանս„ ևն։ 8. Թղ. 36ա։ Ի բանն Եսայեայ. Ահաւասիկ աստուած մեր հատուցանէ դատաստան (կամ յաղագս կրկին դատաստանաց)։ "Այսէ ուրեմն կայծակնամաքուրն Եսաիաս ի բանս մարգարէութեան իւրոյ... յորմէ յայտնի լիցի, թէ կրկին է դատաստան աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 37ա։ "Տացէ մեզ ըմպել չարաչար ըսպառնալեօք, զի յառաջագոյն ոչ փութացաք հաշտ"...„ (թերի կը մնայ)։ 9. Թղ. 37բ։ Զրոյց և խրատ՝ վասն յարգի կուսութեան։ "Երիտասարդ մի ի ջուրն իջեալ և ջուրն խնձոր կու բերէր, և էառ և եկեր զխընձորն, և ի միտս եկաց և խնծորս հարամ էր և ես կերայ„ ևն։ - Վերջ Թղ. 38ա։ "Եւ եւթնպատիկ պայծառանայր քան զարեգակն. այսպէս ծանեան զկուսութիւն Մարիամայ„։ 10. Թղ. 38բ։ "Հարցումն Փիլոնի ի Վանական վարդապետն. Առաջին աւուրն քանի են արարչութիւն։ Պխ։ Ա. երկինք. Բ. հրեշտակք. Գ. լոյս. Դ. տարերք որ լինի Է։ Նոյն երրորդութիւն ի յաւուրն յայտնութեան եօթն գործ եցոյց„ ևն։ - Վերջ Թղ. 38բ։ "Եւ բնակէր ի ներքոյ Գողգոթաին՝ ուր Ադամա գերեզման էր„։ 11. Թղ. 89ա։ Բանք զհաւպալէն (սկիզբէն թերի)։ Հաւպալն նստել ի յայն հուր և յայն ջուր և յայն եղեմն դաշտին՝ լայր զերդ զայրի և ողբայր զինչ զգերի, և ձայն ածէր զինչ զանաղբար քոյր„ ևն։ - Վերջ Թղ. 39բ։ "Քո յղիքն ծնանեցան և քո երընճնին յղեցան և արձակեցան քո գոզարգելքն, արձակեցաւ երկինք և արձակեցաւ երկիր, և արձակեցաւ ծառա(յ)ն աստուծոյ այս անունս ի գոզարգելէն՝ յանու„։ (Աղթարք կամ աղօթք է գոզարգելի, առակաւոր բանիւ)։ 12. Թղ. 40ա։ "Կանոնք առաքելականք։ Կարգեցին առաքեալքն և եդին հաստատութեամբ. Եթէ եկամուտ ոք, կամ բնակաւոր, որ ոչ գիտէ զհաւատս ճշմարիտ՝ եկեղեցոյ սըրբոյ„ ևն։ - Վերջ Թղ. 42ա. "Բայց որ կապեցաւն՝ ընկալցի ախորժելով զկապանս, որպէս թէ արժան իցէ կապանաց„։ բ. Թղ. 43բ։ "Կանոնք առաքելոց, գլուխ երկրորդի։ Եպիսկոպոս ձեռնադրեսցի յեպիսկոպոսաց երկուց կամ յերից„ ևն։ - Վերջ Թղ. 45բ։ "Կրեցէք պատուհաս վասն չլսելոյ ըստ արժանոյն վտանգեալք այժմ, և առ յապա յաւիտեանս ամէն„։ 13. 46ա։ "Կանոնք և սահմանք սուրբ առաքելոյն Թաթէոսի, ի գալն նորա ի յՈւռհայ քաղաք և լուսաւորել զնոսա մկրտութեամբ սուրբ աւազանին։ Հարցին ցնա զամենայն կարգս եկեղեցոյ և զկրաւնս քրիստոնէից„ ևն։ - Վերջ Թղ. 49ա։ "Իջցէ անէծքն այն ի վերայ գլխոյ նորա և եղիցին նզովեալ ի կեանս և ի մահ„։ (Հարց ու պատասխանիներով են կանոնքս)։ Ասոնց կը յաջորդեն Անդ։ "Կանոնք սուրբ Հարցն„։ - Անդ։ "Սահմանք և կանոնք Նիկիայ, վասն այնոցիկ որ մատաղաւրեայք իցեն„։ Թղ. 49ա։ "Սրբոյն Գրիգ. Լուսաւորչին կանոն գլուխք ԼԲ։ "Քահանայ որ կին առնէ, եօթն ամ արտաքոյ, Բ ամ ի ներքս ապաշխարեսցէ„ ևն։ Թղ. 50ա։ "Կանոնք [Երգ. Դ.] Նիկիական Խ„։ Թղ. 50բ։ "Սահմանք կանոնագրութեան ի սուրբ մողովոյն երանելոյն Գրիգորի Աստուածարանի զլ. Լե։ Որք ի յետ մկրտութեան զառածանին ի մեղս պոռնկութեան„ ևն։ - Թղ. 53ա։ "Կանոն Կիւրդի Աղեքսանդրացոյ„։ - Անդ։ "Սրբոյն Սահակայ Հայոց կաթողիկոսի։ Գիր աւանդութեան յաղագս կարգի սպասաւորութեան„ ևն։ Վերջ Թղ. 54ա։ (Թերի մնացած)։ 14. Թղ. 55ա։ Պեսպես զրոյցք և Հարց ու պատասխանիք։ "Այր ոմն իշխան որ էր յոյժ մեղաւոր, և գնացեալ խոստովանեցաւ. և զոր ինչ կանոն դնէր խոստովանահայրն, ոչ առնոյր յանձն„ ևն։ - Վերջ Թղ. 73բ։ "Իսկ աստուած ի վաղճան մարդոյն բազում անգամ պատճառս նիութէ՝ (ի) կեցուցանել զնա„։ Մնացեալքն են՝ (հին գրչութեամբ) Թղ. 86ա. "Թագաւոր ոմն ոչ բնաւ ուրախանայր, բայց միայն արդար դատաստան առնէր„ ևն։ - Թղ։ 56բ։ "Այր ոմն կամեցաւ գնալ՝ գողացաւ ինչս թագաւորին խազնայէն„ ևն։ - Թղ. 57ա։ Պատմութիւն Եզեկիայ։ "Թագաւոր Եզեկիա յորժամ հիւանդացաւ յԵրուսաղէմ„ ևն։ - Թղ. 58բ։ "Հց. Քանի՝ գիր գտաւ Մեսրաւպ՝ որ ի յեբրայեցւոցն չկար. - Պխ. ԺԲ. գիր էր։ Հց. Քանի՞ն էր պակաս, ամէնն. ԼԶ. պիտի. զլոյ(իւ)ն, զատ առնեն և նշան ի վերայ դնեն՝ որ զայ(ի)ն տեղն լնու. ա. ոյ և վեւն՝ զ(ձ)այն բերէ, ւ. ի և ւ ին բերէ զնա. Ը. գի. փոյ(իւ)րն և՛ ւ էլից զայն„։ Անդ։ "Այս են ծաղիկքն որ զիւղն առնէին և օծանէին զթագաւորքն՝ հիրիկն, և կինամսն, և խունթն եղեգնայ և ծաղիկն համտսփիւռ„։ - Անդ։ "Ի Հռոմ ո՞րպէս բաժանեցաւ ծնունդն„ են։ - Թղ. 59ա։ Պատմութիւն Կուռնելիոսի հարիւրապետին։ "Այր մի կայր ի Կեսարիա՝ բարեգործ և արդար„ են։ (Հետաքրքրական է՝ մանաւանդ ռամկօրէնը)։ - Թղ. 64բ։ Պատմութիւն Տուրիթայ։ "Այր մի կայր ի մէջ Իսրաէլացոց որում անունն իւր Տուբիթ էր„ ևն։ - Թղ. 67ա։ Պատմութիւն Կոսպարայ և Մարխազայ։ "Ի յառաջին ամին՝ Բ արք կային„ ևն։ - Թղ. 69բ։ Այլևայլք է Ս. Գրոց։ - Թղ. 70ա։ "Ասէր ոմն ի յԵբրայեցոց թէ ես որդի էի տաճարապետի կռոցն„ ևն։ Թղ. 71ա։ Զրոյց վասն Աբբայ Թէողորի, և այլ բանք ի Հարանց վարուց։ 15. Թղ. 73բ։ "Հարցմունք և պատասխանիք ի Տիզբոնու Ամիրաէ, Եւ ի միայնակեցէ՝ ի թվականին հայոց ԲՃ. թագաւորեաց այր մի ի Տիզբոն քաղաք։ Այր մի էր ի Տիզբոն՝ որոյ անունն իւր Աւտուլ Յազիզ էր„ ևն։ - Վերջ Թղ. 117ա։ "Նստ(որական). Ո՛չ գոյր նորա տեսիլ և ոչ փառք և այլն. Կր(աւնաւոր)։ Գնա ընդ կարգ բանիտ„... (Թերի կ'աւարտի. իսկ դատարկ թողուած տեղը նոր գրչութեամբ և ռամկօրէնով գրուած է, իբր շարունակութիւն, մեռոնի պատմութիւնը՝ այսպէս. "Թէ հարցանես, թէ գիտենաս մեռոնին օրինակն, կասեն թէ քրիստոս(ի) քրտինքն է„ ևն։ (Ընդարձակ տրամախօսութիւնս, թէպէտ և շինծու, բայց շատ հետաքրքրական է, թէ լեզուին և ոճի և թէ ծածուկ նպատակին համար)։ 16. Թղ. 118բ։ "Հարցումն Փիլոնի՝ առ Վանական վարդապետ վասն աւետարանաց, թէ զի՞նչ լեզուաւ խաւսէին։ Մատթէոս գրեաց զիւր աւետարանն ի յԱնտիոքա, եբրայեցի բարբառովն և գրովն„ ևն։ - Վերջ Թղ. 120բ։ "Հց. Շմաւոն նախանձայոյզ (ընդէ՞ր ասի). Պխ. Յերթալն ի յաշխարհագիրն Յակոբոս ասէր՝ զիւր բաժին հայրենիքն կրսեր եղբաւրն իւրոյ յիսուսի գրել... զի յայնժամ պատկեր միայն էր, և յորժամն աստուած հինկերորդն, յորում ի ծայրս չարեաց հասին մարդիկ՝ որպէս ասէ գիր, արգել զամենեսեան յանհաւատութեան, զի ամենեցուն ողորմեսցի„։ 17. Թղ. 121ա։ "Կանոն յորժամ քրիստոնեա առնեն (այն է՝ Մկրտութեան)...։ Տէր աստուած մեր, աստուած բարերար, որ զվրիպեալս և զհեռացեալս ի քէն զազգս մարդկան„ ևն։ - Վերջ Թղ. 135ա։ բ. Թղ. 135բ։ "Կանոն պսակ առնելոյ։ Նախ պարտ է խոստովանութեամբ քննել զվարս նոցա„ ևն։ - Վերջ Թղ. 144բ։ գ. Թղ. 144բ-145ա։ "Կանոն հաղորդ տալոյ։ Առնու քահանայն զփրկական խորհուրդն„ ևն։ - Վերջ Թղ. 150բ։ դ. Անդ։ "Կանոն յորժամ տղա վաղճանի (այն է՝ Տղայաթաղի)։ Տանին ի դուռն եկեղեցոյն և ասեն Սղմ. Առ քեզ տէր համբարձի„ ևն։ - Վերջ Թղ. 160բ։ ե. Թղ. 160բ-161ա։ "Կանոն երկրորդ աւուրն (Տղայաթաղի)։ Գան ի գերեզման և ասեն զԵրանեալ ամբիծն՝ ի բուն„ ևն։ Վերջ Թղ. 165ա։ զ. Անդ։ "Կանոն համօրէն ամենայն ննջեցելոցն (այն է՝ Աշխարհաթաղ)։ Ասեն նախ, Ողորմեա ինձ աստուած„ ևն։ - Վերջ Թղ. է. Անդ։ "Կանոն երկրորդ աւուրն (այն է Այգուց առնելոյ)։ Գան ի գերեզման ասելով Սղմ. ՃԻԹ.„ ևն։ - Վերջ Թղ. 192բ. "Յորժամ գաս աստուածդ ի մէջ աստուծացելոց, բա„... (Թերի կը մնայ Մաշտոցս)։ 18. Թղ. 193ա։ Թուղթ օրհնութեան յԱբրահամ եպիսկոպոսէն՝ Ս. Հրեշտակապետ վանաց առ ժողովուրդն։ "Ի սուրբ և ի գերահռչակ ուխտէս և ի հրեշտակաբնակ մենաստանէս, ի Նորաշէն անապատէս և ի Սուրբ Հրեշտակապետ վանուցս, և ի սոցուն սպասաւորացս՝ ի տէր Աբրահամ եպիսկոպոսէ և ի Մաթէոս վարդապետէ և ի յայլ միաբանեալ եղբարցս՝ Հասցէ աւրհնութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 194ա։ "Եղիցի ձեզ ի բարեխառնութիւն յիսկզբան տարոյն մինչև ի կատարումն տարոյն„։ 19. Թղ. 194ա։ Գիր որճնութեան Յոճաննէս վարդապետէ և Մարտիրոս եպիսկոպոսէ։ "Նուաստ Յոհաննէս վարդապետէս և ի տէր Մարտիրոս եպիսկոպոսէս, սպասաւոր սուրբ Լուսաւորչին սուրբ գերեզմանին գրեմք զյիսուսաւանդ ողջոյն և առաքելական աւրհնութիւն„ ևն։ Վերջ Թղ. 194բ։ "Ծանուցումն լիցի ձեզ՝ որ Ճիհանշին հեծելն՝ զկամախն էզարկ և զայս ողորմելիս զԱմիրխէրիս զդուստր՝ երկու տըղայովն գերի տարաւ„։ 20. Թղ. 195ա։ Սաղմոս (սկիզբէն թերի)։ "Է երկիր զկեանս իմ և զփառս իմ ի հող բնակեցուցանէ„ ևն։ - Վերջ Թղ. 238ա։ "Հայի մեղաւորն ընդ արդարն, խնդրէ սպանանել զնա„... (նոյնպէս թերի)։ Սաղմսսս կը սկսի Է. 6 տան կէսէն, և կը վերջանայ 1Զ. գլխու 32 տունով. իսկ մնացեալն ամբողջապէս կը պակսի։ 21. Թղ. 239ա։ Երգ սիրոյ (խորագիրն եղծուած է)։ "Է ծով ծով աչեր որ հայիս սիրով, կամ ատ աղվոր զաչերտ ածես խնճերով. գաս յորդոր, քալես ճեմես նազերով, տանիս շունչ ու զոգիս ու զխելքս ճորով„ ևն։ - Վերջ Անդ։ "Դու ես մարգարիտ ու նաշխունիկ արի, ծոցուտ կու բուրէ խունկ մուշկ ու խամբար ի շամամ ծծերուտ... (բառ մ'եղծուած այնես ճար, աստուած զամէն հասրաթ տանէ ի կատար„։ 22. Թղ. 139բ։ Տաղ թուրքերէն (անվերնագիր)։ "Ալ ֆլարտա եկլարտա քիմտէրլարիտի պիրին պիրին պեխլու պիլակատին իմրուխլու„ ևն։ - Վերջ Թղ. 242ա։ "Աղաիշտա աղճախաւյին խուզիսինի զուրտա խապտուրսայ մալամազմի իսթամազմի„։ 23. Անդ։ Ժողովրդական երգ (անվերնագիր)։ "Յերեկի պաղչատ մտայ, ծառն զիր տերևն է թողել. ես իրի հարցունք եղա, թէ ըռանա, սուրաթ ինչ եղել. Դարձաւ ինձ ճուղապ երետ թէ գնայ դու շատ մի ասել„ ևն։ - Վերջ Անդ։ "Յեբ զխաչալին ձայն առնուս, նայ հովին տաս զիր վ...լ„։ 24. Թղ. 242բ։ Ոտանաւոր պատմութիւն Գր. Լուսաւորչին և Տրդատայ՝ (ռամկօրէն)։ "Աւրհնեալ հայրն երկնաւոր՝ լոյսն անճառական. գովեալ որդին աստուած՝ ծնունդ իսկական, փառաւորեալն հոգին տիրական՝ անցեալ այժ(մ) զապայն յաւիտեան„ ևն։ - Վերջ Թղ. 243ա։ "Ի չափ զինուորական ամաց հասանի, զօրավար կարգեցաւ Լիկիանոսի„։ (Կը թուի հատուած ի Վիպասանութենէն Ն. Շնորհալւոյ, բայց ուրիշի ձեռքով խանգարուած)։ 25. Թղ. 245ա։ Խրատք և երգք հոգևոր՝ ռամկօրէնով (առանց խորագրի)։ "Ով տավի խեղաց այն է՝ թողան հոգի՝ քուն չի կենա. ոչ գիշերն ու ոչ ցորեկն առաւաւտն յեբ որ լուսանա։ Զտան տէրն արթուն պիտիկ որ գողին իրք տանիլ չի տայ„ ևն։ - Վերջ Թղ. 248ա։ "Ան սիրովնս եմ վառել՝ այ յեփ հովնամ, վերըստին նորոգիմ այլվիկ զինչ Ադամ. թէ լինիմ ես լայեխ որ արժանանամ, դուն արա ինձ մտիկ թէ ոնց կու փայլա„։ 26. Թղ. 245բ։ Երգ ուրախութետն (առանց խորագրի)։ "Ահա հոտն գար գարնան, իր տեսն երևէր խնդան. զինչ որ կա աառ քւ պոստան ծաղկունք գունեգուն բացուան„ ևն։ - Վերջ Թղ. 249ա։ "Այ(ս)օր է մեզ օր խնդման՝ հաւատ սիրելեացդ որ կան. զինչ սիրտ կա՝ սիրով բայցուան այսօր մեզ ի մաւտ նստան„։ 27. Թղ. 250ա։ Գովք ի Լևսն արծայ և) քաջն Թորոս (անվերնագիր)։ "Աւրհնել յանուն ահեղ մեծին անմէկու մեծ թագաւորին՝ հայրապետքն որ գրէին առջև Լեվոն թագաւորին. ի հայոց թըվականին յեաւթ հարուր վի (և ի) Ի. տարին, որ յայտնի արար զիր գործն արարոցս որ լսեցին„ ևն։ - Վերջ Թղ. 245ա։ "Հայ, տէր աստուած հարցն մերոց այսօր . չնական, այլ չունիմ օգնող քանց„։ (Կը մնայ