2709051696։
՝ նոտրագիր մանր և մարգարտաշար՝ խիտ տողերով։
31, իւրաքանչիւրն 12 թուղթք։
՝ թուղթ ձեռագործ և նուրբ։
փայտեայ կաշեպատ կարմրորակ։
շատ լաւ պահուած։
նախ գրիչն, ապա Ե. Յ. (Եղբայր Յովհաննէս Սեբաստացի՝ որ յետոյ եղաւ Հ. Յովհաննէս Վ.), ապա Ս. Ղազարու միաբանք։
չունի, այլ իւրաքանչիւր կողմը երկերկու թուղթք։
, ևն, չկան։
երբեմն կարմիր և երբեմն սևագիր. այսպէս են նաև գլուխք և տնագլուխ տառերն։
Թղ. 214բ, 215, 216 երկերկու թուղթեր ալ առջևի և ետևի կողմ։
յոյժ սակաւ են և աննշան, գլխաւորապէս 1. Թղ. 214բ. Կնիքն որուն վրայ փորագրուած է. "Տէր Մխիթար ՌՃԽԵ„ ( = 1696) այն է թուական քահանայական ձեռնադրութեան Մխիթարայ, զոր դրած է նա կամ իբրև գրիչ և կամ իբրև ստացող մատենիս վրայ, որ անտարակոյս տարիներ յառաջ գրուած ըլլալու է։ - Բ. Ի վերջ Գրոցն Ալբերտի կայ գրչէն այսպէս. "Եւ աստէն էառ զրաւ Գիրքն երրորդ։ Մեծի աստուածաբանին Ալպերդի„։ 2. Թղ. 378բ. Կայ - տարբեր գրչութեամբ վերջին ստացողէն. "Յամի 1713 վերակերտումն զանգակատան մենաստանիս մերոյ, լրումն էառ յամսեանն Մայիսի 30, միթէ բարերարն աստուած հաճելի և ընդունելի արասցէ զսկսեալն մեր. Ե. Յ., և այլն„։։ Նշանաւոր է յիշատակարանս Մեթոնի Մխիթարակերտ եկեղեցւոյ զանգակատան սկըսման և աւարտման ճիշդ տարեթուոյն համար, որ ցարդ անյայտ կը մնար մեզ։ Մենատառերս Ե. Յ. կը ներկայացնեն Մխիթարայ քաղաքացին և առաջին աշակերը Եղբայր Յովհաննէս, որ յետոյ եղաւ Հ. Յովհաննէս։ 3. Թղ. 48բ. այսինքն ի վերջ գրոցն Գեմբացոյ՝ կայ սոյն տեղեկութիւնս. "Վախճան ծաղկաքաղիս՝ ի բանից սրբոյն Թօմայի„, յետ յիշելոյ Թղ. 11ա. "Գիրք երկրորդ սրբոյն Թօմայի, գլուխ 1„։ Թղ. 17բ. "Գիրք երրորդ սրբոյն Թօմայի գլուխ 1„։ և Թղ. 43բ. "Գիրք չորրորդ սրբոյն Թօմայի Գեմբացւոյ„։ 4. Թղ. 54ա. (ի տողամիջի) կայ կարմրագրով. "Ի սուրբ գրոցն. Նորին Յոհանու աստուածաբանի„։ 5. Թղ. 149ա. (յաւարտ բարառնութեան Այսօր անճառին կայ. "Վախճան ծաղկաքաղիս որ ի գրոցն սրբոյ Ներսեսի„։ (Ի գրոցն՝ բացատրութեամբ՝ ըստ իս աւելի ընդարձակ գրութիւն մը կ'ակնարկուի՝ քան Այսօր անճառ երգը, այսինքն Յիսուս որդին)։
. Ձեռագիրս 1696 թուականէն ի վեր Մխիթար Սեբաստացւոյն կամ իր աշակերտին հետ շրջած է Սեբաստիայէն ի Կ. Պօլիս, անտի ի Մեթոն, և Մեթոնէն ալ ի Վենետիկ. հետևաբար 1717ին մտեր է Մայրավանացս առաջին ճանկին Մատեանս է Ոսկեփորիկ կամ ոսկեղինիկ բանից սուրբ Հարց, իմաստասիրաց և վարդապետաց։ Թէպէտև յետագայ և անգիտակ մէկը "Ոսկեփորիկ ԼԶ. անպիտան„ կողին վրայ գրելով և իր նախկին տեղէն հանելով և թիւն ալ փոխելով Ձեռագրատանս մէկ անկիւնը (18 Ը. Է) նետած էր։ Սակայն մենք մանը զննելով տեսանք և ստուգեցինք, որ նորին իսկ երանաշնորհ Հիմնադրիս ձեռքով գրուած է այն. զի կը կրէ Թղ. 206բ. անոր ութանկիւնաւոր կնիքը՝ հանդերձ վերտառութեամբս. "Տէր Մխիթար. ՌՃԽԵ„ ( 1696)։ Ոսկեփորիկս կը պարունակէ ոչ միայն թարգմանական պէսպէս ժողովածու գրուածներ, այլ որ մեզ համար աւելի մեծ նշանակութիւն ունի՝ ոտանաւոր ինքնագիր յարասութիւններ և հոգելից տաղեր, որոնք իր քահանայութենէն իսկ յառաջ գրած է հաւանօրէն, (դիտելով որ յիշեալ կնիքը քահանայութեան տարին շինուած է) և ցարդ կը մնայր մեզ անծանօթ։ Ահա այս ամենայն նկատի առած՝ ըստ իս սոյն մատեանը ոչ միայն անպիտան չէ, այլ և ամենանուիրական և յոյժ պատուական, զի եղած է մեծ մարդուս պատանեկութեան ու աստուածասէր սրտին մտորումն և զբօսանքը։ Իսկ մատենիս մէջ պարունակուած նիւթերն են հետևեալքն, որչափ կըրցանք զատել. 1. Թղ. 1ա։ "Ծայրաքաղ բանից սրբոյն Թօմայի (Գեմբացւոյ)։ Եթէ կամիցիմք ճշմարտապէս լուսաւորիլ, և յամենայնէ կուրութենէ սրտի զերծանել։ ուրեմն ծայրագոյն ջան մեր լիցի՝ զի զվարուցն յիսուսի քրիստոսի համախորհիցիմք„ ևն։ - Վերջ Թղ. 48բ։ "Պահանջի ի քէն հաւատ և միամիտ կենցաղավարութիւն, այլ ոչ բարձրութիւն մտաց կամ խորութիւն խորհրդոցն աստուծոյ։ արդ եթէ ոչ իմանաս և ոչ ըմբռնես զիրս որ են ստորև քոյ, զիարդ բովանդակիցես զիրս՝ որք են ի վերայ Ամբողջութեամբ թարգմանած չէ Մխիթար, այլ միայն ծաղկաքաղ ըրած Յիսուսի Նմանութեան չորս գիրքերը։ Մաղկաքաղիս առաջին երեսին վրայ խորագիր դրուած չէ, այլ կարմբագրով "Գլուխ ԺԳ„։ Ձեռագիրս սակայն պակասաւոր չի կրնար ըլլալ, վասն զի Թղ. 1ա. ստորին լուսանցքին վրայ Ա. թերթահամարը դրոշմուած է, և անթերի յառաջ կը վարին թէ՛ այս և թէ՝ յաջորդ թերթահամարքն։ Տունք առ հասարակ սևագիր և արաբական թիւերով նշանակուած են՝ արտաքին լուսանցից վրայ, և 1-100 կը հաշուին. յետ որոյ նորէն 1. ով կը սկսի։ Բաց ի այս տնահամարներէն՝ ի տողամիջի երբեմն երբեմն կարմիր մելանով ուրիշ արաբական թուանիշներ ևս, - օր. իմն, 1, 2, 3, 4, ևն, - դրուած են, հաւանօրէն հատածի նշանակութեամբ։ 2. Թղ. 49ա։ Ծաղկաքաղ գրոցն ՅոհաննուԱստուածաբանի։ "Աստուած է ծայրագոյն բարի, յորմէ են ամենայն բարիք, այլ մեղքն է ընդդէմ ամենայն բարեաց. ապա ուրեմն՝ մեղքն է հակառակ աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 33ա։ "Աստուած մի և ամենապարզ է. ոչ երբէք կարէ հոգին գոլ յարմար միաւորութեանն ընդ նմա, եթէ ոչ բացակատարիցի մի և ամենապարզ„։ 3. Անդ։ Ծաղկաքաղ բանից կամ Առածք իմաստասիրաց (անվերնագիր)։ "Ի(ւ)վենալս. Ոչ ագահին է արծաթն, այլ արծաթոյն՝ է ագահն„ ևն։ - Վերջ Թղ. 87բ։ (Անաքսագորաս)։ "Ամենայն կատարեալ շինուած՝ սկիզբն է աւերԱռածներու հանդէպ նշանակուած են, լուսանցից վրայ նաև մէն մի իմաստասիրի անունը։ Այսպէս են նաև յաջորդքն։ 4. Անդ (Գլուխ ԻԴ.)։ Ծաղկաքաղ յոյն և լատին սուրբ Հարց։ "Գրիգոր. Թիւր միտքն եթէ ոչ նախ երկիւղիւ դարձ(ց)ի ի սովորական մեղացն, ոչ ուղղես(ց)ի„ ևն։ - Վերջ Թղ. 115բ (Մոլութեան գիրքէն)։ "Հայրն Ակաթօն զերիս ամս էարկ խիճ ի բերանն, զի ուսցի զլռու5. Թղ. 116ա։ Մխիթարայ ստանաւոր յարասութիւնք բանից սուրբ հարց։ "Զնմանողս անառակին, և զինչս հօրդ վատնողին. վ'ի քէն պատիւն անարգողին՝ և հաւասար գոլ անմտին„ ևն։ - Վերջ Թղ. 127բ։ "Մարտիր փոխան պարտեալս անձին, ընդ թշնամոյն իմ յաղթողին. Մի տար տեղի զիս փորձողին, մարմնոյ ախտիւք զիս պարտողին, այլ պարգևեա թևօք քոյին՝ որպէս զտիպս բիբակին„։ Թղ. 128ա։ Ասոր կը յաջորդեն դարձեալ ծաղկաքաղք բանից սուրբ Հարց, որոնք հաւանօրէն շարունակութիւն ըլլալու են §. 4. Թղ. 116բ. ին, որ կը վերջանայ Թղ. 121ա. (Գրիգոր 72)։ "Սուրբ Գիրք դնի իբրև հայելի առաջի մտաց մերոց, զի երևեսցի որ ինչ աղտեղութիւն է որ ի մեզ„։ 6. Թղ. 131բ։ Մխիթարայ բարառնութիւն՝ Այսօր անճառին, և ի Յիսուս որդին Ն. Շսորհալւոյ։ "Յընթրիսն մեծ կազմեալ մեծին՝ տեառնդ ծառայք զիս կոչեցին. յորմէ ի բաց հրաժարեցի պատճառելով խրատիւք չարին. վասն աշխարհի ագարակին՝ և վասն եզանց զգայականին„ ևն։ - Վերջ Թղ. 133բ։ "Զգեցայ զբեհեզն և զծիրանին, ըզյանկուածոց բազմագունին՝ թէպէտ և ոչ զերևելին, այլ բազմագոյն կեղծեօք զբարին„։ 7. Անդ։ Նորին ի նոյն՝ բարառնութիւն երկրորդ. օրինակօք չարչարանաց սրբոց. "Գլ. Լ։ Սեղան սեխեալ (7) ամենակալին՝ յոքնահանճար խրախարանին. Թակոյք լցեալ զանուշ գինին՝ յիմարութեան առաջնորդին. ուրախ եղէ ես այնպիսի՝ ուրախութիւն անցաւորին, երգ և քնար ձայն ախտային՝ փոխան երգոցն աստուածային„ ևն։ - Վերջ Թղ. 141ա։ "Որոց տուժիւք զանազանին՝ բուժեա զցաւս իմոյ անձին, զմարմնոյ, հոգւոյ և զմտաց և զխորհրդոց գործոց բանին„։ 8. Անդ։ Նորին՝ ի նոյն բարառնութիւն երրորդ։ "Գլուխ. ԼԱ։ Եւ ընդ հատման գլխոց նոցին՝ որով գլխոյդ անդամք շինին. զիս յարմարեա տէր ընդ նոսին՝ առնուլ զաճումն բոլորին„։ - Վերջ Թղ. 148բ։ "Յորժամ փառօքն հայրական և հրեշտակօք անմարմնական՝ գայ ի դատել զոր ստեղ(ծ)աւ զբանականաց ազգ ամենայն. զբարիս անճառ կեանս կոչէ՝ որ աստ բարոյ հետևող է. զչարսն բանիւ անիծանէ՝ և ընդ չարին ի հուր մատնէ„։։ 9. Անդ։ Նորին ի նոյն՝ բարառնութիւն նշանակօք այբուբենից։ "Գլուխ ԼԲ. Զհինն ի նորս փոխելով՝ զստուերն ի լոյս ճշմարտելով. փոխան գառին ինքն գոլով, գառն աստուծոյ նուիրելով„ ևն։ - Վերջ Թղ. 156ա։ "Ոչ հազարից շրջապատումն փ(բ)իւր անգամ և ոչ ֆ(բ)իւրից. Գիւրապատիկ բիւուր հազարեան, զի մի օրն այն է աներեկ և անվախճան, համապայծառ և անստուեր արփիական„։ (Ճառիս մէջ Թղ. 158բ-159ա։ Հայոց հայրապետութեան և թագաւորութեան՝ Արշակունեաց զարմէն սիրելուն վերաբերեալ մասը, կեղծ Եպիփանու՝ ի Մեկն. Արարածոց և Ագաթրոնի աւանդածները կը յիշեցնեն)։ 10. Անդ։ Նորին ի նոյն՝ վերջաբան բարառնական, վասն տեառն։ "Գլուխ ԼԳ. Յարուցանէ որք են մեռեալ ի գերեզման. նստի յաթոռ աստուածային դատողական. տալով բարեացն անճառ բարիս արքայութեան, չարեաց զչար հուր գեհենին միշտ յաւիտեան։ Երրակի անճառապէս յոյժ միացաւ, և բնութիւնն երկաքանչիւր ոչ շփոթեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 159ա։ "Ոչ ի սիրոյն սէր բորբոքեալ, ոչ ի հրոյն ողջակիզեալ. այլ ներհակօքըն գաղջացեալ որպէս ոմանց է ասացեալ„։ 11. Թղ. 159բ։ Նորին ծաղկաքաղ վկայութիւնք՝ Վասն մարդեղութեան և երկուց բնութեանց Քրիստոսի՝ ի Հարց և ի Ժողովոց։ "Ներսէս Լամբ. Առ այս ինչ մեզ նիւթ հակառակութեան, զի նոյն է աստուած և մարդ ասել զքրիստոս և երկու բնութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 167բ։ "Դարձեալ ասէ (Աթանաս) ի թուղթն առ Եպիքտիմոն. Ուստի և ոմանք բղխեցին մեզ զհաւասար առաջնոցն զամպարշտութիւն, և ասեն՝ թէ մարմինն ոչ ունէր զփոքրագոյն հասակ՝ քան զաստուածութիւն բանին, այլ թէ եղև նմա մշտնջենաւորակից„։ 12. Թղ. 163ա։ Նորին՝ ծաղկաքաղ վկայութիւնք ի Հարց և վարդապետաց՝ Յաղագս անճառ և անշփոթն միաւորութեան երկուց խնութեանց ի Քրիստոս, և երկուց ներգործութեանց։ "Գլուխ ԼՌ. Եւ դարձեալ ասէ (Աթանաս). Կարի յոյժ խաբեալ լինին՝ որք զարարածն հաւասար ցուցանեն արարչին. և կարծեն թէ աստուածութիւնն կարէ զաճումն ինչ առնուլ, և ոչ գիտեն՝ եթէ ոչ վասն աճման բնութեանն բանն մարմին եղև, այլ վասն փրկութեան ազգի մարդկան„ ևն։ Վերջ Անդ։ "Սոքա ամենեքեան յառաջ քան զժողովն Քաղկեդոնի զայս ասացին„։ (Մխիթար Թղ. 173 ի վերջ վկայութեանց, այն է 47 թիւէն վերջ, գումարելով ի մի բոլոր յիշատակեալ Հարց անուանքը՝ կը հասնի այղ եղրակացութեան)։ 13. Թղ. 173բ։ Նորին ծաղկաքաղ վկայութիւնք ի սուրբ Հարց և ի Գրոց, վասն ուղիղ դաւանութեան ամենասուրբ Երրորդութեան և Բխման հոգւոյն սրբոյ (անվերնագիր)։ "Սուրբն Գրիգոր Նարեկացին ի գիրս աստուածային աղօթից Ե. գլուխն՝ ասէ. Օրհնաբանեմք ընդ հօր և որդւոյ՝ զանբաժանելի բղխումն նոցին փառակից սուրբ հոգին„ ևն։ - Վերջ Թղ. 178ա։ 14. Անդ։ Նորին ծաղկաքադ ի Գրոց և ի սուրբ Հարց. Վասն ստեղծման հոգւոց մարդկան (ընդդէս Փոխանցականութեան) վասն քաւարանի և հատուցման, ևն (առանց խորագրի)։ "Գլուխ ԼԵ. Իմաստութեան սուրբն Ամբրոսիոս ի մեկնութեան սուրբ հաւատամքին, ի ԺԷ. գլուխն ասէ։ Արդ տեսցուք թէ զի՞նչ պատասխանի պիտոյ է տալ հերձուածողացն որք ասեն, թէ հոգին Ադամայ է մասն աստուածութեան, և կամ ստեղծեալ է նախ քան զստեղծումն մարմնոյն ի հողոյ„ ևն։ - Վերջ Թղ. 195ա։ "Դարձեալ ասէ (սուրբն Գրիգոր մեծն) պարտ է մեզ հաւատալ թէ վասն թեթև մեղաց գոյ մաքրողական հուր՝ յառաջ քան զդատաստանն։ Սուրբն Թօմայ ագուինացին ևս վկայէ վասն սորա„։ 15. Թղ. 195բ։ Նորին ծաղկաքաղ վկայութիւնք ի բանից Հարց։ Վասն գլխաւորութեան և գերիշխանութեան Պետրոսի և Հռովմայ քահանայապետին։ Գլուխ ԼԶ-ԼԷ։ "Ի գիրս ձեռնադրութեան եպիսկոպոսի՝ հարցանէ հայրապետն ցնուիրեալն. Կամիս դու երանելոյն Պետրոսի՝ որում է զօրութիւն պարգևեալ յաստուծոյ կապել և արձակել, նաև սրբոյն Գրիգորի լուսաւորչին և այնոցիկ որք զկնի նստան սոցա, տալ զհնազանդութիւն և զհաւատարմութիւն. Եւ պատասխանէ նուիրեալն՝ կամիմ„ ևն։ - Վերջ Թղ. 214։ "Կիւրեղ երուսաղէմացին ասէ ի յիւրում Կատակէսի, ի բերանոյն քրիստոսի առ Պետրոս. Ով Պետրէ, ես եմ անվախճան և դու վախճանաւոր. ընդ քեզ եմ և ընդ որոց եդից ի տեղի քո մինչև ի կատարած աշխարհի„։ Բոլոր այս 11 գլուխ ծաղկաքաղ վկայութիւններով անսովոր՝ հմտութեամբ և գեղեցկապէս ներկայացուցած է մեզ Մխիթար ուղղափառական դաւանանքը՝ բոլոր հաւատոյ մասանց նկատմամբ, և հետևաբար կրնանք անուանել մատեանս նաև Վարդապետարան Մխիթարայ երիտասարդութեան։ Իրաւ է որ այսպիսի վկայութիւնք ուրիշ ոսկեփորիկներու մէջ ևս կան - ինչպէս տեսանք սակայն անորոշ պարագաներով. իսկ Մխիթար տասնպատիկ աւելին կու տայ մեզ, հաւանօրէն խղճամիտ քննութեամբ և ճշդելով։ Զարմանալի է Մխիթարայ հանճարը, որ 1696էն իսկ յառաջ լաւ հասու եղած է մարդկային հոգիներու միշտ նորանոր ստեղծուելոյն յԱստուծոյ, հակառակ հօրէնական կամ ադամային փոխանցականութեան (#############), մինչդեռ անկէ տարի մը վերջ, մանաւանդ թէ մինչև Ռոզմինի՝ մեծամեծ իմաստասէրներ իսկ դեռ գայթ ի դայթի կ'ընթանան։ 16. Թղ. 217ա։ ՄԵծին Ալբերտի՝ Յաղագս եօթն պարգևաց հոգւոյն (առանց խորագրի)։ "Եօթն են պարգևք հոգւոյն սրբոյ. զի երեք են ազգ(ք) առաքինութեանց, այսինքն՝ աստուածայինք, որով հոգին միաւորի ընդ աստուծոյ. իմացական՝ որով բնականն կատարի. և բարոյական՝ որով ախորժակն կատարի. ի յորզ ամենեսին այն է հասարակ, որ կատարեն ըզգործս իւրեանց մարդկային կերպիւ„ ևն։ Վերջ Թղ. 377բ։ "Հաւատ ընդ ընկերին ոչ պահել, զերախտիսն ոչ յիշել, զանցաւորսն ոչ յանդիմանել, զկռիւս ոչ խաղաղացուցանել, զտգէտն ոչ ուսուցանել, զնեղեալս ոչ մխիթարել, խրատուցն ոչ հաւանիլ„։ Ընդարձակ գրութեանս կաս թարգմանութեան վերջ, այսինքն՝ Թղ. 377բ. յիշատակարանի ձևով դրուած համառօտ տեղեկութեան մէջ կը ծանօթագրէ Մխիթար՝ թէ. "Եւ աստէն էառ զրաւ Գէրքն երրորդ՝ մեծի աստուածաբանին Ալպ(բ)երդի„. բայց դժբաղդօրէն չի որակեր՝ նախ, թէ այդ Դ. գիրքն՝ մեծին Ալբերտի ո՞ր տեսակ գրութեան մասն է. երկրորդ՝ թէ արդեօք ինքն անձամբ թարգմանած է այն, թէ ընդհակառակն իր նախորդներէն կանխաւ թարգմանածն՝ ետքէն հաւաքած է այղ հատորին մէջ։ Անտարակոյս սոյն գրուածն Ալբերտի Աստուածաբանական բազմահատոր Բովանդակութենէն, - զոր Մխիթար շատ տարիներ վերջ թարգմանեց՝ իր աշակերտաց գործակցութեամբ, - դուրս է. և ըստ իս Բարոյականաց կը վերաբերի, այսինքն ## #############, և ## ######### ##### և ## ###### ########## V###### ճառերէն, ըստ որում գուշակել կու տան գէթ խորագիր ունեցող Գլուխներն՝ այսպէս. Թղ. 224ա։ Յաղագս պարգևի գթութեան և աստուածպաշտութեան։ Թղ. 227ա։ Յաղագս պարգևի գիտութեան։ Թղ. 233ա։ Յաղագս բնական և աստուածային զօրութեան։ - Թղ. 236ա։ Յաղագս բարոյական խրատու։ - Թղ. 240։ Յաղագս պարգևացն որք վերբերին առ տեսական կեանք(ս), և յաղագս գերազանցութեան տեսակաց՝ որքան զգործնականն։Թղ. 243ա։ Յ աղագս զանազանութեան խոկման՝ առ տեսութիւն և տեսակաց նորին։ - Թղ. 246ա։ Յաղագս կերպից և աստիճանաց խոկման։ - Թղ. 258բ։ Յաղագս այնոցիկ որ պատրաստեն առ խո կումն, և վասն աստիճանաց նորին։ - Թղ. 258բ, Յաղագս աստուածային իմաստութեան՝ յ'Ը. երանութիւնս (Մատթ. Ե.)։ - Թղ. 265ա։ Յաղագս զանազանութեան չարին, մեղաց, մեղագրութեան, արատին, մոլութեան։ (Այս մասն ուր մէջ կը բերուին այլևայլ վկայութիւնք և գրոյցք, թուի լինել յաւելուած թարգմանչին)։ - Թղ. 280բ։ Յաղագս ագահութեանց. եկեղեցականաց։ - Թղ. 286ա։ Յաղագս սահմանի բղջախոհութեան։ - Թղ. 287բ։ Յաղագս գարչութեան բղջախոհութեան։ - Թղ. 292ա։ Յաղագս բարկութեան։ - Թղ. 294ա։ Յաղագս ծուլութեան։ - Թղ. 295բ։ Յաղազս սըրտմտութեան։ - Թղ. 299բ։ Յաղագս թէ զի՞նչ է ստութիւն։ - Անդ։ Յաղագս թէ ամենայն սուտ մեղք է։ - Թղ. 301ա։ Յաղագս զանազանութեան ստութեան (այլևայլ բանք ի Ս. Գրոց և իմաստնոց)։ - Թղ. 312բ։ Յաղագս բաժանման բղջախոհութեան։ - Թղ. 318։ Վասն գարշութեան անարժան պատարագողաց։ - Թղ. 324ա։ Վասն Գօգայ և Մագօքա։ - Թղ. 323ա։ Յաղագս դատաստանաց։ - Թղ. 324ա։ Յաղագս դատելոցն։ Թղ. 325բ։ Յաղագս զանազանութեան տանջանաց։ - Թղ. 328ա։ Յաղագս բաժանման հոգւոյն հասարակաբար։ - Անդ։ Յաղագս բաժանեաց հոգւոյն յատկապէս։ - Թղ. 330ա։ Յաղագս բաժանեաց մարմնոյն հասարակաբար։ - Թղ. 331բ։ Յաղագս բաժանեաց մարմնոյն յատկապէս։ - Թղ. 333բ։ Յաղագս փոքրիկ պսակաց հասարակաբար։ - Թղ. 336ա։ Յաղագս թւելոյ զերկնային խնդութիւնն։ Թղ. 338ա։ Յաղագս չարին առ հասարակ։ Անդ (բ)։ Յաղագս սահմանի մեղաց։ - Թղ. 339ա։ Յաղագս թէ զի՞նչ իցէ մեղք ըստ իրին։ - Թղ. 339բ։ Յաղագս թէ զի՞նչ իցէ մեղքն ըստ անուանն։ - Թղ. 340ա։ Յաղագս սկզբնական մեղացն։ - Թղ. 341ա։ Յաղագս բաժանման մեղաց։ - Թղ. 342բ։ Յաղագս ներգործական մեղացն։ - Թղ. 348բ։ Յաղագս սկզբնական մեղաց ըստ իրին։ - Թղ. 349ա։ Յաղագս սկզբնական մեղաց ըստ անուան։ - Թղ. 349բ։ Յաղագս առաջին շարժմանց։ - Թղ. 351ա։ Յաղագս հեշտութեան և հաւանութեան մեղաց։ - Թղ. 351ա։ Յաղագս ներգործական մեղաց։ - Թղ. 353բ։ Յաղագս եօթն գլխաւոր մոլութեանցն առ հասարակ։ - Թղ. 355ա։ Յաղագս հպարտութեան։ Թղ. 357բ-358ա։ Յաղագս նախանձուն։ - Թղ. 358բ։ Յաղագս բարկութեան։ - Թղ. 361ա։ Յաղաղզս ծուլութեան։ - Թղ. 363բ։ Յաղագս ագահութեան։ - Թղ. 365ա։ Յաղագս որկրամոլութեան։ - Թղ. 366բ։ 3աղագս բղջախոհութեան։ Թղ. 368բ։ Յաղագս թէ եօթն մոլութիւնքս այսք ե՞րբ իցեն մահուչափ և ե՞րբ ներելի։ - Թղ. 374ա։ Յաղագս մեղաց որ ընդդէմ հոգւոյն սրբոյ։ Թղ. 375բ։ Յաղագս թուոյ մեղաց։