266394անյայտ, հաւանօրէն ԺԳ դարուն վերջին կէսին և կամ ԺԴ. սկիզբներն։ - ԳՐԻՉՆ առաջին մասին անյայտ. իսկ երկբորդին ձասիլ Սարկաւագ Ատան(ա)ցի (տես վարը)։
բոլորգիր միջակ և ընտիր, երեք տարբեր գրչութեամբք։ Վերջին մասն, այն է՝ Թղ. 271ա284բ. աւելի հնաձև կ'երևի։
39, իւրաքանչիւրն 8 թուղթք։ Առաջին Մասն (Թղ. 1ա-84) Ա-ԺԱ. թերթի կը հասնի. Բ. որդն (Թղ. 84ա-162բ) դարծեալ Ա. թերթով կը սկսի մինչև Ժ. թերթն. յետ որոյ (Թղ. 162ա), տասն տասն կը հաշուին. նշանագրերն, այսպէս Ի = 20, Լ = 30, Խ40, ևն. իսկ վերջին երկու թերթերն առանց թուանշանի են, իբր եկամուտ հնագոյն Ձեռագրէ մը։ Սակայն մենք շարունակեալ թիւերու պէս՝ որպէս միաւոր հաշուեցինք տասնականները։
՝ թուղթ դեղնորակ, ողորկ և ընտիր։
փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն։
Թղ. 1. չարաչար մաշած և բզկտուած է։ Թղ. 2ա10, 62-76, 193-225, 283-284. լուսանցքն և յատկապէս լուսանցաքղանցքն մաշած և վերէն թեթև կերպով ցեցակեր եղեր են. շատ տեղ ալ թուղթերն խոնաւութենէ սևցեր են։ ընդ մէջ Թղ. 270բ-271ա. քանի մը թուղթք (11) ինկած են. և 8 թուղթք ալ վերջէն կը պակսին։
՝ նախկինն անյայտ, ապա Սիր Ամիր, ապա Ստեփանոս վարդապետ, ապա գրիգոր Սուքիասանց, ապա Տէր Գաբրիէլ Սեբաստացի։
մէկ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԻԷ. թուղթ առջևէն՝ երկու ալ ետևը, մնացորդ երկաթագիր և երկսիւն մեծադիր վկայաբանութեան մը. որոնք սակայն յոյժ վնասուած են։
՝ մի միայն։
2 միայն, Թղ. 26բ, 27ա, (կենդանիներ) 84ա, 163 (վագր,։
՝ չկան։
՝ մի միայն (Թղ. 84ա), երկագոյն։
կարմիր են - ի բաց առեալ մի կամ եր կու, զի ուրիշ ձեռագրի մը կը պատկանին, Տնագլուխք ևս առ հասարակ կարմիր են։
չու) նի։
սակաւ են և համառօտ, այսպէս 1. Վարդանայ լուծմունքէն ետքը (Թղ. 168ա) կայ հին գրչէն հետևեալն. "Եւ արդ աղաչեմ զամենիսեան որք աւկտիք ի սմանէ և կամ աւրինակէք, յիշեսցջիք զՎասիլ սարկաւագ Ատանցի՝ զախմար և զառաջին գրիչ, և քրիստոս զձեզ յիշեսցէ„։ Նոյնը՝ մատենիս վերջը (Թղ. 282բ). "Զմեղապարտ և զսակաւ աշխատողս զՎասիլ յիշեցէք ի սուրբ յաղաւթս ձեր. փցուն գրոյս մի մեղադրէք, զի շուտով գրեցի. և աստուած ձեզ ողորմեսցի ամէն„։ 2. Ա. հատորին վերջը (Թղ. 83բ). Չորս իրարմէ տարբեր նոտրագրով յիշատակարաններ գրուած են յաջորդաբար, որոնց առաջինն է. "Աստուած ողորմի Սիր Ամիրին, հաւրն հոգոյն՝ Գրիգորին, մաւրն Ուլուպիքային, որ երետ զգիրքս յիշատակ. աստուած լուսաւորէ զիւրեանց հոգին. տուին ինձ Ստեփանոս վարդապետիս զայս գիրքս յիշատակ. աստուած զիւրեանք աւրհնէ„։ - Երկրորդն. "Վերջին ստացօղ մատենիս աստուածայնոյս՝ Վարդան գրքոյս, տէր Գաբրիէլ աբեղայս Սեբաստացի որ ստացայ զսայ Թվին ՌՃՂԹ.ին՝ առ դրան սուրբ Աթոռին Կիլիկիոյ, ի վայելումն անձին իմոյ. բաւ է„։ Եւ մէկ տող վարը. "Գրեցաւ Թ. ՌԽԳ. եկի„։ Իսկ չորրորդն, հնաձև նոտրագրով, այսպէս. "Զստացող գրոցս՝ զԳրիգոր Սուծիասանց յիշեցէք ի քրիստոս„։
. Ձեռագիրս 1844ին մտեր է հաւաքմանս մէջ. Վ. Հ. Ներսէս Վ. Սարզսեան ի Հայս ճանապարհորդած ժամանակ յղած է ի Վենետիկ։ Մատեանս է Ոսկեփորիկ միջակադիր և ընտիր. պարունակութեան կողմանէ թէև ԻԵ. օրինակին չափ ճոխ չէ, բայց շատ նման նիւթեր երկուքին մէջ ևս մի և նոյն կարգն և խորագիրները կը կրեն. հաւանօրէն այս իբրև բնագիր ծառայած է նախընթացին, ինչպէս ակներև ցոյց պիտի տան հետևեալքն. 1. Թղ. 1ա։ Վկայութիւնք ի Գրոց և ի Հարց վասն մարդեղութեան Քրիստոսի և մի բնութեան (սկիզբէն թերի)։ "... Իսկ Մովսէս ընդէ՞ր ասէ այսպէս, թէ տեսանիցէք զկեանս ձեր կախեալ զփայտէ. զկեանս ասէ, և ոչ զմարմինն„ ևն։ Վերջ Թղ. 64ա։ "Արդ՝ եթէ մի բնութիւն վասն անքակտելի միաւորութեանն ասի, և ոչ վասն անշփոյթ և անայլայլելի մնալոյն... (բառ մ'եղծուած է, որ ըլլալու "և կամ ոչ„), վասն բաժանման և բնութեանց զ(յ)ատուկսն տալոյ, երկոսեանն ի սահմանս ուղղափառութեան„։ Հին և Նոր կտակարաններէն հաւաքեալ վկայութիւններէն 3 թուղթեր միայն մնացած են. իսկ Թղ. 4-64. Ա-ԺԲ. դարու Հարց և ժողովոց կը վերաբերին բացառապէս։ Հայրերն և անոնց գըրուածքն - որոնցմէ վկայութիւններ մէջ կը բերուին, - միշտ կարմբադեղով՝ իբր առանձին խորագրով՝ կը նշանակուին, հանդերձ յիշատակութեամբ իրենց գրուածոց և թուղթերուն։ Այս տեսակէտով յոյժ հետաքրքրական են թէ՛ այս և թէ՝ յաջորդ ճառերն, ուր մեզ երբեմն յայտնի հայրապետաց՝ անյայտացած գրուածներէն հատուածներ կը ներկայացուին, և երբեմն ալ ծանօթ նիւթերու վրայ գրող անծանօթ վարդապեաներու անուններ կը յիշատակուին, բայց ափսոս որ երբեմն երբեմն ազաւաղ ուղղագրութեամբ։ Այսպիսիք են, օրինակի աղագաւ. Թղ. 5ա-6ա։ "Երինիոսի հետևողի առաքելոցն ասացեալ։ - Թղ. 7ա-8ա։ Սեղբեստրոսէն և Կոստանդիանոսէն 3 հատուածք։ - Անդ։ Հրեայն Յորնազ ասէ։ - Թղ. 9ա։ Ուկտալա Հռսկյայ հայրապետին ասացեալ, Պետրոսի Հռսմա Հայրապետի։ - Թղ. 10ա։ Փիլիկեա հռովմայեցոյ։ - Բարստմ ասէ։ - Թղ, 10բ-12ա. Աթանասի Բուղթկն՝ Առ Կղաւդի Բագաւոդ։ Առ Դեբիսս եպիսկսպոս։ Առ Եպիկտիտոնի Կորնթացւոց եպիսկսպոսն։ - Թղ. 19ա։ Դիոսկորոս Աղեկսանդրու Հայրապ. ասէ Ի Գանկրա. Յաք. սորանաց ի գրոցն որ առ Սեկունդոս։ - Թղ. 21ա։ Տիգոսի Անտիոքու Ասորոց վկայութիւն։ - Երիքթիայ Անտիոքու, Պիսիղիա եպիսկոպոսի։ - Թղ 28ա։ Հարցումն Պատրիկայ Մարինոսին, Յաղադս երկու բնութեան. Պտխ. Գրիգորի։ - Թղ. 28բ։ Եփրեմի յերբորդութեան ճառէն։ - Թղ. 39բ։ Ի ճետեն Մեղետսնի եպիսկոպոսի՝ պռ Եւտրսպիսն։ Անդ։ Ապլծերոսի եպիսկսպոսի եւ Մարտիւրոսի ասացեալ։ - Թղ. 40բ։ Սիդոռիոսի Ելիսիոտացոյ, Ի հաղար թխթեն ասացեալ։ - Թղ. 41ա։ Յեսովփա Արծնու եպիսկսպոսի ասացեալ։ - Թղ. 41բ։ Պամփիլայ՝ յառ Սկեւթացի ճառէն ասացեալ։ Անդ։ Ի բղթեն Առիստիդայ գիլէոսփայի որ առ Մենան(տր) փիլիսսփա։ - Անդ։ Պռենպոսի Կորնթացւոյ եպիսկսպոսի։ - Թղ. 42ա։ Դակեղա՝ Եդեսի եպիսկոպոսի։ - Մեթողի եպիս. և մարտիրոսի ի Համբարծման ճառեն։ - Թղ. 42բ։ Եփեասի մեծ վկայի ասացեալ։ - Մեղէայրենոսի եպիսկոպաոսի ասացեալ։ - Ամզէքոսի յԻկոնէոնի եպիսէսպոսի, և այլոց բազմաց հատուածներն. որոնց մէջ նշանաւոր տեղ կը բռնեն Թղ. 43բ-47բ։ "Վասն Քաղ, կեդոնի ժողովոյն հարցմունք„ խորագրուած ընդարձակ պատմութիւնն կամ թղթակցութիւնքն։ Թղ. 49բ։ "Այլ լուծմունք մեկնչացն։ Որ վասն աւուրն ոչ ոք գիտէ, ոչ հրեշտակք, և ոչ որդի, բայց միայն հայրն„ ևն, ընդարձակ մեկնութիւնն։ - Թղ. 52բ-60բ։ Աւետարանեն Գր. Լուսաւոր չի։ - Ի հաւատոյ թղթէն Սահակայ և Մաշտոցի։ - Ի հաւատոյ ճառէն Դաւթի Հայոց փիլիսոփայի։ - Ի հաւատոյ ճառեն Մովսիսի Քերթոզահօրն։ - Անանիա Հայոց վարդապետի, - Պետրոսի Հայոց Քերթողի։ - Պօղոսի Հայոց վարդապետի։ - Ի հաւատոյ թղթէն Կոմիտասայ Հայոց կաթողիկոսի։ - Խոստովանութենէն Մանազկերտու ժողովոյն։ - Ի գրոցն՝ որ Կրաւնաւո, կչի։ - Ի հաւատոյ թխտէն Սամուէլի Հայոց կաթողիկոսի։ - Տիրանու Հայոց վարդապետի որ առ Սենեցերիմ։ - Ի հաւատոյ թխտէն Սահակայ Հայոց վարդապետի։ - Խոսրովու Հայոց վարդապետի։ - Ի հուատոյ իխտէն Յեսվետ Խորխսրունեց եպիսկսպոսի։ - Ի հաւատոյ թխտէն Մէզնոյ Ներսեսի (Աչտարակեցոյ) Հայոց կաթողիկոսի՝ ի խնդրումն Մուղեղայ Բագրատունւոյ։ - Յոհաննու Հայոց կաթողիկոսի (Օձնեցւոյ)։ - Ի հաւատոյ թխթէն Ներշապուհա Մամիկոնեանց եպիսկոպոսի և Գրիգորի Արծրունեաց եպիսկոպոսի։ Ի հաւատոյ թխտէն Աբրահամու եպիսկոպոսի։ Ի իխտեն Եւնակ կաբ. որ առ Մաշթոց։ - Թղ. 63ա։ "Ներսիսի վերջնոյ՝ յիմաստասիրէ հայոց կաթ. Առ Մանուէլ թագաւոր„, ևն ևն. որոնք սակայն կարօտ են խնամով քննութեան և հըշղուելու։ Վասն զի ինչպէս անուանք հայրապետաց՝ այսպէս և վկայութիւնք աղաւաղուած են, չըսելու համար գիտմամբ փոփոխուած յաճախ։ 2. Թղ. 64ա։ "Վկայութիւնք վասն ծնընդեան եւ մկրտութեան տեառն. Զի պարտ է ի միում աւուր տաւնել. Զի ն(ե)ստորականքն ըստ մարդադաւանութեան իւրեանց Յայլում աւուր սահմանեցին զԾնունդն, եւ յայլում զՄկրտութիւնն՝ որպէս գլոկ մարդոյ, թողեալ զառաքելական սահմանեալսն. Եւ գնացին զհետ մոլորութեան սրտից իւրեանց։ Արդ՝ յունուարի վեցն կարգեցին առաքեալքն զաւր ծննդեան տեառն, և յունուարի վեցն զաւր մկրտութեան„ ևն։ - Վերջ Թղ. 71ա։ "Եւ ի սրբոյն Գրիգորէ անփոփոխելի պահեցաք՝ ըստ Ղուկա որ ասէ, թէ Յետ աւուրցն այնոցիկ գնաց ի տուն իւր և յղացաւ Եղիսաբեթ. և տեսիլն, և պապանձումն՝ առաջին տաւնին աւր քաւութեանն եղև„։ 3. Անդ։ "Վկայութիւնք զոր ասացեալ են Ուղղափառ հայրապետքն՝ ընդդէմ այնոցիկ՝ որք ասեն, թէ ոչ եկեր տէրն՝ Զգառն ի զատկին։ Յոհան ոս(կ)եբեր։ Քանզի յառաջ եկեր զգառն որ ի Մովսէսէ անտի գայր, և ապա ետ զմարմին և զարիւնն իւր աշակերտաց իւրոց„ ևն։ - Վերջ Թղ. 72ա։ "Ժամ է քեզ մեղադիր լինել Մաթէոսի, և սուտ առնել զաւետարանիչն„։ 4. Թղ. 72ա-բ։ "Վկայութիւնք զոր ասացին սուրբ հայրապետքն ընդդէմ Արիոսի և Նստորի որք արկին ի խորհուրդն պատարագին խմորեալ, եւ ջուր և ձէթ. եւ ուրացան զսահմանեալն յառաքելոցն։ Թադէոս առաքեալն ասէ. Արժան է զհաց պատարագին ջերմ հանել ի սեղան„ ևն։ - Վերջ Թղ. 78ա։ "Վասն որոյ հարկեցաք ոչ յայլ աւր տաւնել, այլ ընդ քրիստոսի յարութեանն՝ զփրկագործ տաւնախըմբութիւն խաչին„։ 5. Թղ. 78ա-78բ։ "Վկայութիւնք զի պարտ է զխաչեցարն ասել ի ընդդէմս որդոյն. Նեքտառիա հռոմայեցւոյ ասացեալ։ Արդ՝ չէր հնար Յուսէփա զմարմինն տեառն յիսուսի քրիստոսի ի խաչէն իջուցանել կամ զբևեռսն հանել, մինչև համբարձեալ զձեռս իւր՝ երեք անգամ ասաց զսուրբ աստուածն, և ապա իջուցեալ թաղեաց„ ևն։ - Վերջ Թղ. 82բ։ "Իսկ լուանալն նախ ջրով և ապա գինով՝ ի խորհուրդ երկուց վկայից վտակացն որ ել ի կողէն յիսուսի քրիստոսի„։ 6. Անդ։ "Վկայութիւնք երկրորդ կանոնացն Նիկիոյ՝ ընդդէմ նոցա որք խոտեն զագաբս որ է մատաղ։ Եթէ ոք գարշեսցի յայնցանէ որք հաւատով առնեն ագաբս որ է մատաղ. նզով"„ ևն։ - Վերջ Թղ. 83ա։ "Քանզի սուրբն Գրիգոր սահմանեաց իրաւունք քահանային, և յեկեղեցի՝ յորժամ դարձան ի տէր. նոյնպէս զաբագս (զագաբս) որ յաւդեց„։ (Ապա հատուած մը Յուստոս Երուսաղէմի հայրապետէն՝ "Վասն աւրհնութեան աղի„)։ 7. Թղ. 84ա։ "Լուծմունք ի սուրբ Գրոց Վարդանայ վարդապետի, ի խնդրոյ բարեպաշտ թագաւորին Հայոց Հեթմոյ։ Հրամանն պատկառեցուցիչ զոր պատուիրեցիք՝ գրել զանուանս խնկարկու կանանց՝ գերեզմանապատիւ՝ Յոհան Ոսկիաբան և Կիւրեղ Աղեքսանդրացի՝ չորք են ասել„ ևն։ - Վերջ Թղ. 133բ։ "Զի մի թուիմ ումեք թերի ես յայս իրքս, և կամ ախմար, այլ վասն այլոց մանաւանդ արարի„։ (Հմմտ. Թ. 264. §. 1. Թղ. 5ա-7բ)։ Ճառիս վերջը և յաջորդին վրայ գրուած է կարմբադեղով. "Զհոգիացուցանող բանիցս պատճառ զՎարդան՝ կրկին հոգով կենդանի վարդապետ՝ Յիշատակեա ի տէր որ աւգտիս ընթերցմամբ„, միացած յաջորդ խորագրին։ տ. 8. Անդ։ "Վանական վարդապետին՝ Ասացեալ բան հաւատալի։ Կենսաբուղխ սուրբ աւետարանն, զԹադէոս զմեր առաքեալն յ'ԲԺ.իցն է յասել Ղեբէոս՝ որ անուանեցաւն Թադէոս„ ևն։ - Վերջ Թղ. 138բ։ "Այլ ընդ մերն գնալով անխոտոր և կուռ ճանապարհ, հանդերձեալ բարեացն հասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որ է աւրհնեալ ընդ հաւր և ամենասուրբ հոգոյն յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 264. §. 4. Թղ. 32բ-35ա)։ բ. 9. Անդ։ "Այլ բան Վանականին։ Զի՞նչ է ճրագալուցին լուծանելն։ Ի գրոց է ճշմարիտ„ ևն։ - Վերջ Թղ. 139ա։ "Այլ աստուծով առ մեզ այլ իրք չէ նորել, քան) հինն է և ստոյգ„։ (Հմմտ. Թ. 264. §. 5. Թղ. 10. Անդ։ "Վարդանա վարդ՛. Յիշատակ բանի։ Ո՞ր է կերպարան ծառային և ո՞ր գործն ծառային զոր տէրն յանձին կալաւ„ ևն։ Վերջ Թղ. 140ա։ "Ջխորտիկսն յետ փորձութեանն զոր հրեշտակքն սպասաւորէին„։ (Հմմտ. Թ. 264. §. 6. Թղ. 35բ-36ա)։ 11. Անդ։ "Սրբազան կաթողիկոսի Հայոց տեառն Կոստանդեա յիշատակ։ Այլ ճաշակ քեզ ի վայրի մրգոց։ Սահմանք մասանց՝ պէսպէս շարժմանց եւ կրից։ Բնութիւնն է սկիզբն շարժման և դադարման„ ևն։ - Վերջ Թղ. 143ա։ "Յոյս՝ է խարիսխ հոգոյ, անմահ կենաց, որում հանդիպեսջիք աստուծով„։ (Հմմտ. Թ. 264, §. 7. Անդ։ Թղ. 37բ)։ Անդ։ Կայ կարմբագիր. "Սրբազան կաթող'Հայոց տեառն Կոստանդո. Ողորմեսցի տէր„ միաց ցած յաջորդ խորագրին հետ։ 12. Անդ։ "Եւ լոյս վարդապետին Վար դանայ Որ զբանքս յարմարել է՝ (Լուծմունք վեցօրեայ արարչութեան)։ Թէ որպէս իմանի աստուած։ Պտխ. Աստուած անբովանդակելի է„ ևն։ - Վերջ Թղ. 222ա։ "Եւ այսոցիկ այսպէս գործելոց՝ փառաւոր լինէր անունն քրիստոսի աստուծոյ առ ամենեսեան, որում փառք և պատիւ հանապազ վայելէ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ (Երեք ընդարձակ հատածներու կամ գլխոց բաժնուած է. վերջնոյն մէջ է նաև Եզեկիէլի մեկնութիւնը։ Հմմ. Թ. 264. §. 8-15. Թղ. 38ա-97ա)։ Օրինակիս մէջ բաց ի Ծննդոց մեկնութենէն, ուր ցոյց կու տայ Վարդան, թէ "Այս է գիր լինելութեան երկնի և երկրի„ բացատրութիւնն) Թէողիտոնի թարգմանութեան համաձայն է, զի Եօթանասունքն "Ծնունդ ասեն„ - Նոր կտակարանի խնդրական կէտեր ևս շօշափած է։ Պիղատոսի դատաւորին վերաբերեալ մասն ալ շատ աւելի ընդարձակ է և պարագայալից. վասն զի կը պատմէ նախ անոր առ Տիբեր կայսրն գրած թուղթէն յառաջ, այն է Քրիստոսի մահուանէն անմիջապէս վերջ՝ կատարուած ահեղ սքանչելիքն, որ պատճառ եղաւ յիշեալ թղթի գրութեան. ապա Հռովմէական սինկղիտոսին առջև կայսեր հրամանով կատարուած կրկին և կրկին քննութիւններն, Կապիտոլիոնի կռոց սքանչելեօք միահամուռ երկիր տապալելու ահեղ պատմութիւնն և Պիղատոսի, իբր աստուածասպան, կրած մահուան պատիժն։ 13. Թղ. 222բ։ "Հարցմունք դշխոհին եզ պատասխանիք Սողոմոնի՝ որդւոյ Դաւթի։ Դըշխոյն ասէ. Զի՞նչ է աստուածն քո, և ում նման է, և որով կերպարանի„ ևն։ - Վերջ Թղ. 225ա։ "Եւ գործիքն հակառակք են շինման. և պահանորդք նորա ոչ երևին„։ 14. Թղ. 225ա-բ։ "Թուղթ սրբոյ վարդապետին Վարդանա՝ գրեալ առ թագաւորն Հեթում. Յորժամ եկին ի Պապէն Հռոմա՝ ի պատճառս դաւանութեան համաձայնելոյ, թուղթք որ ունէր յինքեան հնգետասան գլուխս բանից որք խտրոց են ի մէջ մեր և նոցա. Զոր խնդրէին ընդունել և բառնալ զպատճառն բաժանման. Եւ սուրբ թագաւորն առաքեաց զնոսա՝ հանդերձ թղթովքն ի Հռոմկլայն՝ առ կաթողիկոսն Հայոց Կոստանդին. եւ հրամանաւ նորա գրեաց սուրբ վարդապետն Վարդան առ թագաւորն վասն ԺԵ. ան խնդրուածացկ կարճառաւտիւք զայս։ Սուրբ թագաւոր, զայս մարդիկս առ մեզ յուղարկեցիք, և որպէս կապանաւք արգելիք զմեր բանն յիրմցէ զճշմարիտն„ ևն։ - Վերջ Թղ. 235բ։ "Թէ ոչ՝ թող ի սաւն առնեն և յղարկեն՝ թէ որպէս խոստովանին Հայք. և այս բաւական լիցի„։ (Թղթիս թէ ռամիկ լեզուն և թէ կրքոտ և տխմարական վարդապետութիւնը տրամագծապէս կը հակառակի Վարդան մեծի կամ Բարձրբերդցոյ լեզուին և խոհական ոճին)։ 15. Թղ. 236ա։ "Վասն բանին մասանց՝ ի խնդրոյ բարեզարդ քահանայի Թորոս անուն կոչեցելոյ, Եղբաւրորդւոյ տեառն Կոստանդեայ Հայոց կաթողիկոսի. Ի Վարդանա (... հոս բառ մը քերուած է) կարճառաւտ։ Բանին մասունք ութ են, և են այսոքիկ„ ևն։ - Վերջ Թղ. 241բ։ "Այն է ժամանակն աստուծոյ մարդանալոյ որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն„։ բ. 16. Անդ։ "Յաղագս բնութեան զոր հրամայեցիք։ Արտաքին իմաստասէրքն այսպէս ասացին բնութիւն՝ տեսակն է որ երևի„ ևն։ - Վերջ Թղ. 245բ։ "Այլ ինձ և քեզ՝ և ճշմարտութեանն անբաժանելի է, և նմա աւրհնութիւն յաւիտեանս„ գ. 17. Անդ։ "Այլ ոճ վիճելոյ ընդ Քաղկեդոնիկս։ Հարց թէ Մարիամ զո՞ր բնութիւն ծնաւ„ ևն։ - Վերջ Թղ. 256բ։ "Եւ պատուհասեցան ի Կոստանդիանոսէ„։ Հմմտ. Թ. 264. §. 21, 22, 23, Թղ. 101ա109ա։ Երկու օրինակներուն մէջ ևս բազմապիսի հարցեր և խնդիրներ կը յուզուին Քրիստոսի տնօրինական խորհրդոց, բնութեան, ամենասուրբ հաղորդութեան, եկեղեցւոյ որհնութեան, խաչի և մատաղի, Սուրբ աստուածը որ խաչեցարիւ երգելուանխմոր նշխարի և անջուր բաժակի վրայ. և լուծումներ կը տրուին օտար և ազգային Հարց ու Հայրապետաց վկայութիւններով։ 18. Թղ. 258բ։ "Յաղագս ժողովոց որ եղեն։ Զկնի ՅԺ(Ի)5 ամի յարութեան տեառն եղև ժողովն Նիկիայ, յեւթն ամի թագաւորութեան Կոստանդիանոսի„ ևն։ - Վերջ Թղ. 262բ։ "Զի ոչ կարիս լցին զմեր, և ոչ հակառակ կացին, և յիսուսի փառք„։ (Հմմտ. Թ. 264. §. 24. Թղ. 109ա-112ա)։ 19. Անդ։ "Գործաւորք որ ի մարդն կան։ Լոյս բանին և պայծառախօսութիւն ի խելքն ծագէ„ ևն։ - Վերջ Թղ. 263ա։ "Եւ աւետիքն, յականջսն, և յիսուսի փառք„։ (Հմմտ. Թ. 264. §. 25. Թղ. 112ա-բ)։ 20. Թղ. 263ա-263բ։ "Տաղական բանի ցոյցք։ Իմաստնոյ չէ փոյթ տաղական բան առնել, զի հոգիածու բանն չունի զայն հոգն„ ևն։ - Վերջ Թղ. 264ա։ "Մի համարիր զայս ընդվայր, և տեառն փառք„։ 21. Անդ։ "Նորին Վարդանայ վարդապետի Աղաւթք տղայոց՝ առ Սուրբ Երրորդութիւնն՝ Առաւաւտուն։ Լոյս համատարած և անճառ ճառագայթ, երեքանձնեայ դիմաւք՝ ի մի բնութիւն և յաստուածութիւն կատարեալ„ ևն։ - Վերջ Թղ. 270ա։ "Եւ փառաւորեսցուք զամենասուրբ անուն քո յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Յոյժ ընտիր և գեղեցիկ է)։ բ. 33. 370բ։ "Աղաւթք առ սուրբ աս տուածածինն։ Ակն արևու և փառաց աթոռ, ամենասուրբ ծնաւղ աստուծոյ Մարիամ„ ևն։ Վերջ Անդ։ "Ի քաւութիւն անձին իմոյ և ի հովանի անձին իմոյ յաւիտեանս յաւիտենից։ ամէն„։ Աղօթքիս կը յաջորգէր հաւանօրէն Ն. Շնորհալոյ մի ուրիշ գրուած ևս, ուսկից վեց տող ոտանաւոր մը միայն մնացեր է (Թղ. 271ա), որ կը վերջանայ։ "Սուրբ հոգևոր բանս պէս պէս, Որոց նպաստ եղև Ներսէս„։ 23. Թղ. 271ա։ "Սրբոյն Գրիգորի Նարեկացոյ՝ Ներբողեան գովեստի՝ ասացեալ ի համաւրէն գունդք առաքելոցն երկոտասանից նախապատիւ պետութեանցն գլխաւորաց, և եւթանասուն և երկուց սրբազան աշակերտացն քրիստոսի։ Տիեզերաց ծաղիկք և տունկք տենչալիք տանն եդեմա. Ադամա նախաստեղծին ծնունդ և զարմ սիոնի„ ևն։ - Վերջ Թղ, 284ա։ "Վասն նոցին և ընդ նոսին ի միում հաւատոյ մասին, քաւեալք, փրկեալք և արդարացեալք՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում յամենայնի փառք և մշտընջենաւոր գովեստ անդադար երգոցն՝ ընդ հաւր և հոգոյն սրբոյ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Գումար խըմբիցին լեզուով և ոճով գրուած ներբողեանս՝ նշանաւոր է ոչ միայն բանաստեղծական և աստուածաբանական խորութեամբ, այլ և ազգագրական ակնարկներով)։