Other notices
— - Bibliographic notice
271
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԼԲ (ԳՐ ՏԱԹԵՒԱՑՒՈՅ Ա)
1698 - 1698

ID
Number
271
Old record number
1048
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԼԲ (ԳՐ ՏԱԹԵՒԱՑՒՈՅ Ա)
Start date
1698
End date
1698
Date details

1698 (տես յիշտկ.)։

Copy place
Կ. Պոլիս (Պալաթու Սուրբ Հրեշտակապետ եկեղեցին)։
Reference
Type
Number of pages
228
Dimension
14,6x11 (10x7)
Layout
՝ միասիւն։
Writing details

նոտրագիր մանը՝ համառօտագրութեամբ։

Codicology

19, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ սպիտակ, մաս մը հաստ և մաս մ'ալ նուրբ։

Number of lines
17։
Binding

փայտեայ կաշեպատ շիկագոյն, դրոշմազարդերով։

State of preservation

շատ լաւ. միայն Թղ. 1-25, 204-228 վարէն փոքր մի կազմալուծուեր են։

Copyist
մահտէսի Գրիգոր երէց։
Owner

նախկինն անյայտ, հաւանօրէն գրիչն, ապա Յարութիւն դպիր։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չկան, այլ իւրաքանչիւր կողմէն երեքական թուղթք, մնացորդ՝ երկսիւն, մեծադիր նոտրագիր և աւելի հին ոսկեփորիկի մը։

Lettrines

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

, ևն, չկան։

Canon tables 2

Title text

՝ կարմիր են. այսպէս են նաև հց. պտխնք., տնագլուխ բառք և մանր բաժանմուքն։

Blank pages

Թղ. 228բ։

Colophon

սակաւ են, գլխաւորապէս 1. Թղ. 227բ. Կայ նախ Գր. Տաթևացւոյ յիշատակարանն՝ այսպէս. "Եւ արդ աղաչեմ զձեզ, ով ծառայք աստուծոյ, քահանայք և ժողովուրդք, հողացեալ ոսկերքս ի գերեզմանէ իմէ. և հայցեմ ի ձէնջ, և դուք վասն արեանն որդւոյն աստուծոյ մի անտես առնէք զխընդրուածս իմ, զի ձեզ կարի դիւրին է, և ինձ անեզր շահ, և մեծ երախտիք։ Եւ խնդիրն իմ այս է, զի որք յիշեն զիս անուամբ ի սոսկալի և ի մեղսաքաւիչ սուրբ պատարագն, և աստուած ողորմի ասողացն, նոյն և նոցայ հանդիպի ողորմութիւնն աստուծոյ ամէն„։ 2. Մատենիս վերջը Թղ. 227բ. Կայ գրչէն այսպէս. "Աւարտեցաւ Գիրքս որ կոչի Ոսկեփորիկ, ձեռամբ մեղաւոր և անարժան մահտէսի Գրիգոր երիցու ի դուռն սուրբ Հրեշտակապետ եկեղեցոյն որ է Կոստանդինուպօլիս, ի թաղն Պալաթու, ի Թվականիս աբեթական Ռ. Ճ. քառասուն և եւթն, դեկտեմբեր ամսոյ սկիզբն։ Ով ոք որ կարդայ կամ օրինակ առնէ, զսղալսն ուղղէ, և զմեզ մէկ Հայր մեղայիւ արժանի առնէ, և ինքն տէրն մեր յիսուս քրիստոս զիւր հոգին արքայութեան արժանի առնէ ամէն„։ 3. Թղ. 215բ. Կայ վերջին ստացողէն՝ նոր նոտրագրով՝ այսպէս. "Կեսարացի Ասլան Ղալիֆայի որդի՝ Յարութիւն դպրիս է այս գիրքս. առի զայս Թվին ՌՃՀԷ. մայիսի Է„։

Informations

. Ձեռագիրս 1759ին մտեր է հաւաքմանս մէջ։ Հ. Մկր. Վ. Աւգերեան Կ. Պոլսէն բերած է ի Մայրավանս, նոյն տարւոյ Յունուար 30։ Մատեանս է Ոսկեփորիկ ինչպէս որ գրուած է յիշատակարանին մէջ իսկ, ի վերջ մատենին։ Առաջին մասն, այն է Թղ. 1ա-192ա, նոյն է յամին 1746 ի Կ. Պոլիս տպագրուածին հետ, և հետևաբար Գր. Տաթևացւոյ Ոսկեփորիկէն գաղափարուած. միայն թէ Ձեռագրիս գրիչը տարբեր կերպով կամ լաւ ևս խառնիխուռն շարադասած է նիւթերը։ Իսկ թէ ի՞նչպէս, ակներև կը տեսնուի Տաթևացւոյ տպագրեալ օրինակին հետ ըրած հետևեալ բաղդատութենէն։ 1. Թղ. 1ա։ "Հարցումն Խօճայ Մասուդ(շ)ի բարեպաշտի, և պատասխանիք Գրիգորի աշակերտի, նախ յաղագս սրբոյ երրորդութեանն. Ի սուրբ Գրոց և յուղղափառ վարդապետաց ժողովեալ„ ևն, մինչև Թղ. 67աէ տպագրի եր. 9-143ին։ 2. Թղ. 67բ։ "Ձորրորդ հատորն. Հարցումն անհաւատից, ութ թուով և պատասխանիք նոցա„ ևն։ - Թղ. 104բ - են տպագրեալի 365-448 երեսներում պարունակուածին. բայց որովհետև հաւաքողն իրենց կարգին մէջ զետեղած չէ, անոր համար Թղ. 118բ138ա, - այն է իր պատշաճ տեղում, - կրկին անգամ գրած է նոյն բաները, այլ վերջը թերի թողած։ 3. Թղ. 104բ։ "Վասն հաւատոց և գործոց„ ևն։ - Թղ. 108բ = տպգ. 571-579 երեսներուն, բայց տարբեր կարգաւ գրուած։ 4. Թղ. 109ա։ "Վկայութիւնք վասն տեառն մերոյ՝ սրբոյն Գրիգորի Լուսաւորչի„ ևն։ Թղ. 118բ = տպգ. 340-359 երեսներուն։ Բայց Թղ. 109-119 քաջ կը համաձայնին տպգ. 340359 երեսներուն։ 5. Թղ. 138ա։ "Յաղագս մարդեղութեան բանին աստուծոյ, ասացեալ է ի ձեռն տու(չ)ութեան հոգւոյն սրբոյ առաջնորդեալ„ ևն, Թղ. 172բ - տպգ. 147-223 երեսներուն։ Աս կից ետքը կը պակսին Ձեռագրիս մէջ՝ նոր կտակարանի վկայութիւններն, որոնք կը գըտնուին ի տպագրեալն։ Յայտնութեան վկայութիւններն միայն կը գտնուին երկաքանչիւրին մէջ ևս։ 6. Թղ. 173ա։ "Տեսիլ Յայտնութեան Յոհաննու„ ևն։ Թղ. 193ա = տպգ. 295-340 երեսներուն։ Իսկ Թղ. 193ա. էն մինչև վերջ ինչ որ կը գտնուին Ձեռագրիս մէջ, կը կազմեն Բ. հատորը, որուն վերջ Թղ. 228ա քառանիւթ Յանկին վրայ կայ կարմբագրով. "Գիրքս այս կոչի նախ ոսկեփորիկ„. Իսկ ի ստորև. "Յանկ է գրոցս„։ Չգիտցուիր արդեօք հրատարակիչք դուրս թողած են այդ, եթէ իրենց զործածած բնագրի մէջ կը պակսէր։ Ընդհակառակն տպագրութեան 443-571 երեսներուն մէջ դրուած յաւելուածներն, - որոնք առ նուած են Տաթևացւոյ Հարցմանց գրքէն և Վահ. րամէն, - չկան Ձեռագրիս մէջ։ 7. Թղ. 192բ (Բ. Հտ.)։ "Գրիգորի վարդապետի՝ քարոզ վասն հիւրընկալութեան։ Ասէ առաքեալն քրիստոսի, թէ զհիւրասիրութեան զհետ երթայք. Եւ գիտելի է յօրինակաց, զի ի մէջ ամենայն կենդանեաց՝ որ զօտարն ատէ միայ(ն) շունն„ ևն։ - Վերջ Թղ. 201ա։ "Եւ լուսեղէն յառագաստին և անթառամ պսակաց (արժանի) արասցէ. և նմայ փառք ընդ հօր և սուրբ հոգւոյն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 8. Անդ։ [Յաղագս] "Բարւոք սնուցանելոյ զտղայսն։ Սրբութեամբ պարտ է սնուցանել քրիստոնէիցն զզաւակս իւրեանց, և զգոյշ կենան ի մկրտութեան օրէն մինչև ի կատարել հասակին„ ևն։ - Վերջ Թղ. 203ա։ "Զոր և աստուածային առաքեալն Պօղոս պատուիրէ. Հարք խրատեցէք զորդիս ձեր և սնուցէք սըրբութեամբ և երկիւղիւն աստուծոյ, ամէն„։ 9. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Մանդակունեցւոյ ասացեալ. վասն զգուշութեամբ մերձենալ ի մարմին որդւոյն աստուծոյ։ Սոսկան ոսկերք իմ դողութեամբ և սարսափի անձն իմ հիացեալ„ ևն։ - Վերջ Թղ. 211ա։ "Եւ ի կենարար յարենէ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի յաւիտեանս ամէն„։ 10. Թղ. 211բ։ "Եփրեմի Խուրին ասորւոյ՝ ասացեալ. Վասն խոստովանութեան և ապաշխարութեան։ Յորժամ երիտասարդ էիր պարտ էր քեզ խորհել զաներևոյթսն„ ևն։ Վերջ Թղ. 215բ։ "Զի գթած և ողորմած է տէր երկայնամիտ և բազումողորմ„։ 11. Թղ. 216ա։ "Սուրբ հօրն Թէոփիլոսի ասացեալ. Վասն արտասուաց և վասն խոստովանութեան մեղացն։ Յորժամ միտքդ զբաղեալ լինի հետ մեղացտ և կամ ի հոգս աշխարհի, և կամիս որ ի զղջումն ածես„ ևն։ - Վերջ Թղ. 221բ։ "Որոյ և զմեզ արժանի արասցէ յիսուս քրիստոս խաչեալ թագաւորն մեր„։ (Ռամիկ լեզուէն և ոճէն դատելով՝ անհարազատ կը թուի ճառս և միջնադարեան. հաւանօրէն Գր. Տաթևացւոց յերիւրանք է)։ 12. Անդ։ Այլ քարոզ՝ Յաղագս հպարտութեան։ "Առաքեալն Պօղոս այսպէս հրամայէ։ Արդ այսուհետև փախերուք ի հպարտութենէ և յոխակալութենէ„ ևն։ - Վերջ Թղ. 226ա։ "Հպարտութիւնն և յիշոցնատւութիւնն։ Եւ այս. բ. չարիս առաւել կայ յազգս հայոց, քան ամենայն յազգ. յիշոցնատուութիւնս և արբեցութիւնս. վասն որոյ և վայ և վայ անձանց մերոց՝ ամենայն բերանով„։

Content