Other notices
— - Bibliographic notice
268
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԻԹ
ԺԳ դար - ԺԳ դար

ID
Number
268
Old record number
915
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԻԹ
Start date
ԺԳ դար
End date
ԺԳ դար
Date details

անյայտ, հաւանօրէն 1230-1295ին ըստ փրկչական թուին, մասն զի պարունակուած հեղինակութիւնք իսկ ԺԳ դարու առաջին կէսէն ասդին չեն անցնիր։

Copy place
մայրաքաղաքն Տարօնի (Մուշ)։
Reference
Type
Number of pages
310
Dimension
16,5x11,8 (1214,5x8,5-9,3)
Layout
՝ միասիւն։
Writing details

բոլորգիր անհաւասար. առաջին մասն (Թղ. 1-153ա) միջին և ընտիր բոլորգիր է՝ գղդորային մելանով. Թղ. 156ա-291ա. հնաձև, բայց ցածադիր, շեղաձև բոլորգիր, սև մելանով. իսկ վերջին թերթն (Թղ. 292ա-308ա). երկուքէն ալ տարբեր գըրով, այսինքն է անցք կամ խառնուրդ մը բոլորգրի և նոտրագրի։

Codicology

23. Ա-ԺԵ. կանոնաւոր կերպով բաժնուած են, այսինքն՝ 12 թուղթք. իսկ մնացածն անկարգ կերպով, այն է՝ երբեմն 14, երբեմն 15-16 թուղթք հաշուելով։ Հին Ձեռագիրն՝ ԻԲ. թերթով կ'աւարտի. իսկ վերջինն - որուն թուղթէն և գրէն դատելոմ՝ ուրիշ և նոր Ձեռագրի մը մասն է - առանց թերթահամարի է։

Principal subject
Subject details

՝ թուղթ բամբակեայ՝ կակուղ և անողորկ։

Number of lines
20-24։
Binding

՝ փայտեայ շագանակագոյն և զարդարուն, գոցելու մասով։ Կողերը ներսէն պատած են աղիւսագոյն լաթով։

State of preservation

տեղ տեղ լուսանցքն և յատկապէս Թղ. 290-291բ, լուսանցաքղանցքն հերձոտեալ և ապա նորոգուած են նմանագոյն, բայց աւելի նուրբ թուղթով մը։ Այլ և այլ տեղեր գրութիւնը խոնաւութենէ բորբոսած և կէս մը եղծուած է։ Կը պակսին 1 թուղթ՝ ընդ մէջ Թղ. 10բ-11ա. -1 թուղթ ընդ մէջ Թղ. 155բ-156ա, և 2 թուղթք ևս ընդ մէջ 291բ292ա։

Copyist
երեք են, առաջին մասին՝ Ռըստակէս, երկրորդին Ստեփաննոս. Լուծմանց Դիոնեսիոսի գրոցն՝ Յոհաննէս։
Owner

նախկինն Ստեփանոս՝ Արքեպիսկոպոս Տարօնի, ապա այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչներէն մին։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

՝ իւրաքանչիւր կողմէն մի մի թուղթ՝ դատարկ։

Lettrines

՝ յոյժ սակաւ։

Initials

Marginal illuminations

մէկ հատ միայն, Թղ. 291բ։

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

3 (տես Թղ. 1ա, 5ա, 291բ, գեղեցիկ), բայց վնասուած։

Title text

արիւնագոյն կարմիր են։

Blank pages

1 թուղթ առջևէն, Թղ. 11, 153բ, 154, 155, 163բ, 164ա, 308բ311բ։

Colophon

սակաւ են, համառօտ և անթուական, այսպէս. 1. Թղ. 65բ. Ստորին լուսանցքին վրայ. "ԶՌըստակէս անարժանս աղաչեմ՝ յիշել ի տէր„։ Թէպէտ և գրիչ բառը կը պակսի հոս, սակայն գրի նոյնութիւնը զանի կը հաստատէ։ 2. Թղ. 153ա. Այն է Հարցմանց վերջը թողուած դատարկին վրայ, կայ. "Եռիցն անբաւիցն՝ անբաւ բնակցութեանցն փառք յիմէ յանարժան բերանոյս ի Ստեփաննոսէ„։ Եւ Թղ. 153բ. Կայ ամբողջապէս գլխատառերով այսպէս. "Տասն կատարեալ մեղաւք մեղուցեալ եմ աստուծոյ. մեղայ տեառն„։ Վերջին ստացողէ մը գրուած է այս հաւանօրէն։ 3. Դիոնեսիոսի գրոց լուծմունքէն ետքը (Թղ. 291ա). կայ ճիշդ նոյն գրչութեամբ հետևեալն. "Ով արքա իմ և տէր, Րաբունի բարջ և իմաստուն համայն ցանգալի Կիրակոս։ Զսակաւ գծեալս ընկալ ի մէնջ, և զքո աղքատս հոգով Յոհաննէս մի մոռանայր ի մաքրափայլ յաղօթս քո. իսկ գրոյս անմեղադիր (լեր), զի կար իմ այսչափ էր„։

Informations

. Ձեռագիրս 1870ին մօտերը մտած է հաւաքմանս մէջ. գնուած է ի Կ. Պոլիս՝ փոխանակութեամբ տպագրեալ մատեձից Ս. նղա պլիչանի ձեռքով, Մատեանս է Ոսկեփորիկ միջակադիր, և կը պարունակէ պէս պէս մեկնողական, իմաստասիրական, աստուածաբանական, քերականական, և այլ գրուածներ, հետևեալ կարգաւ 1. Թղ. 1ա։ "Անձինք սրբոյ աստուածածնին (այն է՝ Արևելք գերարֆին) զոր ասացեալ է Կիրակոս վարդապետի։ Արևելք գերարփին և աւթարան լուսածնին„ ևն։ - Վերջ Թղ. 5ա։ "Պտղոյ դրախտին՝ երանաւէտ կենաց տընկին„։ 2. Անդ։ "Յոհաննէս վարդապետի Մ... եցոյն արարեալ ի բանէն Եսայեայ որ ասէ. Հոգի տեառն ի վերայ իմ։ Նոքա որ ի մամուլս գրոց զանձինս իւրեանց կրթեցին՝ առ ի սոյն երկասիրեալ վար... Յոգնատեսակ և զանազան իմաստիւք զսահման վերլուծութեան բանից՝ ծանաւթից իւրեանց աւանդեցին. եւ ի գլուխս ոմանս բաժանեցին։ Է՝ որ ութիւ, և է որ չորիւք։ Ութիւ՝ որպէս խնդրել թէ զի՞նչ է։ Դիտաւորութիւն։ Պիտանացուն։ Պատճառք մակագրութեան։ Հարազատութիւն։ Բաժանումն գլխոցն։ Կարգն։ Վարդապետական եղանակն։ Յառինչ մասն վերաբերումն։ Իսկ չորիւքն է խնդրելն. թէ է՞։ Զի՞նչ է։ Որպիսի ինչ է։ Եւ վասն էր է„ ևն։ - Վերջ Թղ. 25ա։ "Էին անսկզբան՝ էական պատկեր անսկզբնակից լուսոյն փառակից ընդ հաւր՝ անսկզբնաբար. ընդ որում հաւր և հոգւոյն սրբոյ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Խորիմաստ և վսեմ ճառիս հեղինակը կը մնայ մեզ անծանօթ, որովհետև "վարդապետի„ն լաջորդող բառը կամ վերադիրն եղծուած է. սկզբնատառն ալ անորոշ է, կրնայ Ծ ալ կարդացուիլ կրնայ Ո ալ ըլլալ, այսինքն Ծործորեցոյ կամ Որստնեցոյ։ Ինձ առաջինն աւելի հաւանական կը թուի. դիտելով նախ որ Յոհաննէս Եզնկացին՝ փոփոխակի Ծործորեցի ևս յորջորջուած է։ Դարձեալ ճառիս հեղինակը, Թղ. 23ա-բ. յետ ըսելու, թէ. "Եւ մերձ արանց և ի բարի մատըռուակաց սեղանակից եղէ, զերկագումար սրբոցն դասուց զառաքելոց և զմարզարէից և զհարցն սրբազանից զգիրս աստուածաշունչս մատամբք մարմնոյս շաւշափեցի, զբան հոգիաբուխն աստուծոյ հրամանի շաղախեալ շրթամբ շարժել լեզուիս համարձա կեցա բերել„. անգէն վրայ կը բերէ. "Եւ այսբ ամենայնի պատճառ և առթող եղեալ և մեզ՝ գետ։ Եփրատէս՝ անուանակիրս որդւոյն Ամովսայ, հռչակեալս ի տանս Թորգոմայ, որպէս նա յորդւոցն Եբերեայ„։ Արդ այս փոխաբերական նմանաբանութեամբ ուզած է ցուցնել մեզ Յոհաննէս, թէ իր այս գրութեան առիթ տուած էր համբաւաւոր վարժապետն վարդապետաց՝ Եսայի Նզեցի, որուն ինքջ ևս աշակերտած էր երբեմն. և այս բանս Յոհ. Եզնկացոյն կամ Մործորեցոյն աւելի կը յարմարի։ Նոյն իսկ ճառիս վերջաբանը՝ որ, - 14 տուն բանաստեղծական ներբողեան մ'է առ Յիսուս, զՅոհ. Երզնկացին կը մատնանշէ մեզ։ Հանդերձ այսու՝ դիտելու է որ նաև ի նպաստ Որոտնեցւոյ Եսայեայ մարգարէութեան համառօտ մեկնութիւն մը վերագրուած է ասոր։ Քննելի է։ 3. Անդ։ "Գաւտիք զոր ի ներքինն սկըսցուք գրաբարով (այսինքն՝ Մոլար աստեղք)։ Հայք՝ լուսին։ Յոյնք՝ ելինոս։ Տաճիկք՝ ղամար. երկու աւր ու կէս ի կենդանակերպն կա. և յաւուրս ԻԹ և կէս զկենդանակերպսն ամենայն„ ևն։ - Վերջ Թղ. 25բ։ "Ծերութեան և ծուլութեան գուշակ. զգաւտին աւարտէ Լ. տարին, և զաստիճանաց Լ. աւր„։ ա. 4. Թղ. 26ա։ "Նախերգան տեառնընդառաջին. Կիրակոս վարդապետի արարեալ։ Հուր է սէրն քրիստոսի, և յոգիս մաքուրս բորբոքի, և ի միտս պայծառս՝ ճառագայթափայլ լուսով ծագի„ ևն։ - Վերջ Թղ. 27ա։ "Որ ի նմին ժամու յարուցեալ գոհանայր զտեառնէ և խաւսէր ընդ ամենեսեան որ ակն ունէին մխիթարութեանն Իսրայէլի, որպէս ասէ„։ (Ներածութիւն է այս յաջորդին)։ բ. 5. Թղ. 27բ։ "Կիրակոս վարդապետի արարեալ։ Եւ ահա այր մի էր յԵրուսաղէմ, որոյ անուն էր Սիմէոն։ Ծնաւղաց և նախնեաց ոչ առնէ յիշատակ, զի աստուածազգեացքն յանձանց և յառաքինութեանց գովին, և ոչ յարենէ՝ զոր գիշեր և հեշտութիւն շնորհէ„ ևն։ - Վերջ Թղ. 56բ։ "Իսկ հայաստանեացս եկեղեցի որպէս ընկալան ի սրբոյն Գրիգորէ անփոփոխ կացին ի նոյնն՝ շնորհաւքն քրիստոսի, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Թէ Կիրակոս Արևելցւոյ և թէ Կ. Երզնկացւոյն ընծայուած գրուածներուն մէջ կը պակսի այս աստուածաբանական ու մեկնողական հոյակապ ճառը. ըստ իս վերջնոյն աւելի վերագրելի է, որ նման ուրիշ բազմաթիւ մեկնութիւններ ևս գրած է, նոյնպիսի լեզուով և ոճով)։ 6. Անդ։ "Վկայութիւնք աստուածային բանից՝ Հարցն սրբոց. Վասն անապակ բաժակին սրբոյ խորհրդոյն։ Այնոքիկ որ խռովութեան և հակառակութեան են սիրաւղք, հանապազ զախորժակս կամաց իւրեանց տարածանեն առ ամենայն ոք և յամենայն տեղիս և յամենայն ժամանակս„ ևն։ - Վերջ Թղ. 62ա։ "Զի ի նմանէ և նովաւ, որում փառք յաւիտեանս ամէն„։ Սոյն ճառիս կը յաջորդեն, նոյն անանուն հեղինակէն, Նշանակք մարգարէական ձայնից, - հակիրճ տեսութիւն Եզեկիէլի տեսլեան, - ազգարանութիւն սուրբ Աստուածածնի, - որհնել, գովէլ ևբարեբանել բայերու տարբեր մեկնութիւն, - աւետարանական տասն դրամի և հարիւր ոչխարի նոյնութեան, - մարմնոյն հինդ զգայութեանց և հոգւոյ հինդ զօրութեանց վրայ, որ կը վերջանան Թղ. 65ա։ 7. Թղ. 65բ։ "Վահրամայ վարդապետի (տարբեր մելանով և գրով)։ Յաղագս սրբոյ երրորդութեան եւ մի աստուածութեան, եւ փրկական տնաւրէնութեան քրիստոսի։ Հաւատամք եւ խոստովանիմք մի աստուածութիւն՝ յերիս անձնաւորութիւնս. ոչ ըստ անձանց՝ բաժանեալ և աստուածութիւնն յերիս, իբրու ոմն արարիչ և ոմն արարած. իբր զգործիք, և ոմն արբանեակ և պաշտօնատար, զի այս Արիոսի մոլորութեան և հեթանոսաց բազմաստուածութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 94բ։ "Անհաս, անճառ, անիմանալի երկնաւորաց և երկրաւորաց. արարիչ բոլորից և նախախնամաւղ բնաւից ի վերայ ամենեցուն աւրհնեալ յաւիտեան„։ Մի և նոյն տողին իբր շարայարութիւն գըրուած է - յիշատակարանի ձևով - 22 տող վերջաբան մը, յորում կ'ըսէ. "Այսոքիկ աստուածաբանական բանք, շարագրեալ ի մերս նուաստութենէ՝ Վահրամ վարբապետի„ ևն։ Գրութեան տարեթիւը թէև չի նշանակեր, բայց որոշակի կը յիշէ Լևոն Բ. առ որ գրուած է։ Այս Վահրամս (որ և Վարդան) իր նոյնանիւթ ճառերով և մեկնութիւններով շփոթուած է մեծն Վարդանայ Բարժըրբերդցւոյ հետ. զի նոյն ժամանակի մէջ կ'ապրէր. սակայն այս յիշատակարանէս կը տեսնուի՝ թէ բնիկ տարօնացի էր։ Եւ ստուգիւ վերջին երկու տողերն - եթէ գրչէն աւելցուած չեն հոս նոյնը կը թուին հաստատել. զի կ'ըսուի. "Այլ և ստացաւղի սորա տէր Ստեփանոսի՝ արքեպիսկոպոսի մայրաքաղաքին Տարօնի„։ Ինքն իսկ Վահրամ կը խոստովանի իր նուաստութիւնը, ըսելով. "Որ վասն երկրաքարչ և մեղսասէր գոլոյ ըստ մարմնոյ և հոգոյ, ոչ կարացի ի բարծրագոյնսն և յաստուածային խորս մտանել, և յայն փարթամութիւն բարծրագունից մտաց ընծայել„ ևն։ Վահրամայ սոյն գրութիւնը՝ համեմատութեամբ այլուր իրեն վերագրուած ուրիշ գրուածներուն, թէ աւելի խորիմաստ է և նրբին, և թէ ողջամիտ։ Վերջին աստիճան հմտութեամբ Ս. Գիրքէն ըրած բազմաթիւ կոչումներն, մանաւանդ զանոնք այնքան ճարտարութեամբ զանազանելն և մերթ ի դէմս միոյ Աստուածութեան և մերթ երից Անձնա տրութեանց վրայ մեկնաբանելն՝ Մեծին Վարդանայ Արևելցւոյ իսկ արժանաւոր կրնան համարուիլ, մանաւանդ եթէ պահ մը ենթադրենք որ Վահրամ անունը դիտմամբ գրչէն հոս ներմուծուած ըլլայ, Ստեփ. եպիսկոպոսի թելադրութեամբ։ բ. 8. Թղ. 95ա։ Նորին վասն մարդեղութեան քրիստոսի, ևն, (առանց խորագրի). "... Ի ճառից անճառելի տէրութիւնն՝ որ յերրեակ փառաւորեալ անձնաւորութիւնն, կարգեսցուք և զբանս բանին հաւր մարդեղութեան„ ևն։ Վերջ Թղ. 116ա։ "Զի մի որդի էր աստուածն մարդացեալ, և մարդն աստուածացեալ. մի տէր յիսուս քրիստոս փրկիչ մեր և տէր փառակից հաւր և հոգւոյն աւրհնեալ յաւիտեանս„։ Ճառս առանց խորագրի կը շարունակուի բնագրին մէջ, և սկզբնաւորութենէն իսկ կը տեսնուի, թէ ոչ միայն նախընթացին շարունակութիւն է, այլ և մի և նոյն հեղինակի գործ, նոյն լեզուով և ոճով գրուած։ Ճառիս վարդապետական արտայայտութիւններն այնքան նման են Լևոն Քահանանայապետի թուղթին, որ դժուար է թէ առանց զանիկայ կարդալու գրած ըլլայ։ Հայ վարդապետս բացորոշակի ընդունելով ի Քրիստոս երկուս բնութիւնս, այնքան և այնպիսի խիզախ կերպով կը բացատրէ անոնց անճառ միաւորութեան անիմանալի խորհուրդը, զոր այլուր չեմ յիշեր որ կարդացած ըլլամ։ Ահա նմոյշ մը միայն անկէ։ Թղ. 96ա։ "Խոստովանիմք զտէր մեր յիսուս՝ յառաջ քան զյաւիտեանս ծնեալ ի հօրէ, ի վախճան աւուրցս ի սրբոյ կուսէն՝ ըստ մարմնոյ ծնեալ, հոգւով սրբով։ Մի դէմք՝ զարադրեալ յերկնային աստուածութենէն, և ի մարդկային մարմնոյն ըստ որում մարդն էր. ամենևին աստուած, և ամենևին մարդ. բոլորովին մարդ՝ հանդերծ աստուածութեամբն, այլ ս՛չ ըստ աստուածութեանն մարդ, Այսպէս բոլորովին երկրպագելի է՝ հանդեր) մարմնովն, այլ ո՛չ ըստ մարմնոյ երկրպագելի։ և բոլորովին երկրպագ(ելի)է և հանդերծ աստուածութեամբն, այլ ոչ Ըստ աստուածութեանն միայն երկրպագող է. բոլորովին անստեղծ և հանդերծ մարձնովն, այլ ոչ ըստ մարմնոյն անոտեղծ. բոլորովիմբ և ստեղծելի է՝ հանդերկ աստուածութեամբն, այլ ոչ ըստ աստուածութեանն ստեղծանելի է։ Բողարովին համագոյակցութիւն աստուծոյ՝ հանդէր մարժնովէ, այլ ո՛չ շստ մարմնոյն համագոյակցութիւն աստուծոյ, որպէս և ոչ ըստ աստտւածութեանն համագոյութիւն մարմնոյ, և սակայն աստուածութեամբն եացեալ ըստ մարմնոյն, մեզ է համագոյաէցութիւն. յաղագս այնորիկ զմիաւորեալն ընդ որբոյ մարժեոյն, հօգի ունողի իմանալի, և միտս անճառապէս, և ի վեր քան զխսրհուրդս զոր յաստուծոյ հօրէ բանն։ Մեք անչփոթաբար և անփսփսխապէս մի որդի ևքրիստոս և տէր խուտովանիմք... Այլ հաւատով զմտաւ ածել զմարդանալոյն յեղանակ, տեսանեմք գի երկու բնութիւն եկեալ ի միմեանս ըստ անբաքանելի դաւորութեանն՝ անչգոթաբար և անգա(գա)եպէս։ Քանզի մարմինն՝ մարմէն է, և ոչ աստուած՝ ոգ թեպետ եղև աստուծոյ մարմին։ Նոյնպէս և բանն՝ աստուած է և ոչ մարմին, թէև իւր արար մարմինն տնաւրինաբար։ Արդ՝ յորժամ զմտաւ ածեմք զայս՝ ոչինչ վնասիմք, ի մէութիւն զընթակցութիւն էրկուց բնութեանցն ասացեալ. իսկ յետ միաւորութեանն ի միմեանց(ս), ոչ յերկուս որդիս հատանեմգ զփնն և զանբաքանելին, այլ մի ասեմք որդի, որպէս և սուրբ հարքն ասացին. Մի բնութիւն բանբն մարմնեացելոյ„։ Այս և այսպիսի խորանդունդ ծովէ նաւելով, քաջավարժ կերպով ի հուն հաներ է հայ վարդապետս՝ աստուածաբանական ծանր նիւթերով ակաղձուն իր մտաց նաւակը, առանց Նեստորականութեան և կամ Եւտիքականութեան հոսանքներէն ընկղմելու։ Ահա այս պատճառաւ է որ դարձեալ կը տարակուսիմ, թէ գրուածս, - ինչպէս և նախընթացն, - ըլլայ իրօք գործ Վահրամայ (որ և Վարդան) Սև լեռնցւոյ, որուն ի դիմաց Կոստանդին կաթողիկոսին՝ առ Հեթում թագաւոր գրած թուղթն ասոր հակապաակերն է գլխովին։ գ. 9. Անդ։ Նորին. Հարցումն և պատասխանիք։ "Հրեշտակք յառաջ արարեալ են քան զերկինս և զլուսաւորս։ Պատասխանի. Ոմանք ի հարց նախ ասացին արարեալ զհրեշտակք(ս) քան զերկինս„ ևն։ - Վերջ Թղ. 153ա։ "Ըստ նմին աւրինակի ասեն և յայնժամնդ ցանկացաւ սատանա՝ թէ յանկարծ աւձն խաւսուն լինէր„։ (Հարցմունքս են 71 հատ)։ 10. Թղ. 156ա։ Սահմանք իմաստասիրականք (սկիզբէն թերի)։ "... Դրականն պարունակէ զշարունակն, թէ պարունակի ի շարունակէն ևն։ - Վերջ Թղ. 181ա։ "Զի եթէ ի ստութիւնս հայելանա աստուածաբանական, առաջարկութիւնն անհանդէս է և մօտ ի նզովս„։ (Հակիրճ. և կցկտուր սահմանք են էակաբանական, բարոյական քաղաքական, բնազննական և այլ իրաց շուրջ)։ բ. 11. Անդ։ "Սահմանք իմաստասիրականք՝ իբր հարցմամբ։ Զի՞նչ (է) աստուած. Աստուած վսեմական և ինքնաբուն գո(յ)ութիւն. աստուած ծայրագոյն և երանեալ բարի„ ևն։ - Վերջ Թղ. 197բ։ "Քաղաքականութիւն է մակացութիւն քաղաքի աւգտի. Քաջ է ոգի բացարձակ ի հողեղէն մարմնոյ ըստ ինքեան գոլով բարի„։ Խակ և խանգարեալ լեզուէն և ոճէն դատելով՝ այս երկու ճառերս իսկ Վահրամ վարդապետին ըլլալու են հաւանօրէն, իբր շարունակութիւն §. 8. Թղ. 116ա-153ա. ճառին, կամ իբր առ Հեթում գրուած հարց ու պատասխանիներուն, մեծին Վարդանայ փետուրներով զարդարուած։ 12. Թղ. 197բ։ "Փիլիսոփայիցն. Յաղագս խելաց և իմաստութեան։ Ճանապարհորդ(ք) ի տունս և ի հայրենիս փութան, իսկ իմաստասէրք ի խելս և յիմաստութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 205ա։ "Թէոփրաստէս. Դիւրին է անսալ (յ)անվարժ ձիս, քան անկարգ բանից„։ (Թերակատար է օրինակս։ Հմմտ. Թ. 245. §. 1. Թղ. 1ա-23ա. Թ. 265. §. 25. Թղ. 405բ-418ա)։ 13. Թղ. 205ա։ Հրահանգք վասն դատաւորաց։ "Վեց իրք են որ պիտո են դատաւորաց. յառաջ որ գիտենայ զհասարակաց օրէնք„ ևն, - Վերջ Անդ։ "Եւ մի այլ որ լինի լեզուջ սպրկիկ, որ կարէ սպրկիկ խօսել զբանն„։ ա. 14. Թղ. 205բ։ Լուծմունք բանիցն. "Ամենայն տուրք բարիք՝ ևն։ Զհոգևոր բարիսն ասէ՝ զշնորհսն և զիմաստութիւն ի հօրէն լուսոյ է„ ևն։ - Վերջ Թղ. 207ա։ "Ի ձեռն աննման նշանականացն յաւէտ վայելչաբար երևին՝ քան նմանիցն„։ (Թէ այս և թէ յաջորդ Լուծմունքն հաւանօրէն Համամայ վարդապետին են, թէպէտև առանց անուան և խորագրի մէջ բերուած)։ բ. 15. Անդ։ Լուծմունք գրոցն Դիսնեսիոսի, "Եթէ վայելչաբար աստուածայինքն և երկնայինքն՝ և ի ձեռն աննմանիցն նշանակաց երևին. Զինչ գոլ զդիտումն ամենայն քահանայապետութեան ան(ծ)ցուք։ ԼԾ. Նախ զայս պարտ համարիմ ածել զմտաւ և առաջի դնել, թէ զի՞նչ է դիտումն ամենայն քահանայապետութեան որ յեկեղեցի է, և զերկնայիսն„ ևն։ - Վերջ Թղ. 291ա։ "Եւս տակաւին։ ԼԾ. Այլ դեռ ևս կարօտ է միտքն ի ձեռն զանազանից և բազմաց նշանակաց՝ ի պարզն կոյսն և յանդողդոջ գիտութիւնն առաջնորդեալ„։ Լուծմունքս Դիոն. Արիսպազացւոյ՝ միայն Յաղագս երկնայնոց քահանայապետութեանց և Յաղագս եկեղ. քահանայապետութեանց գիրքերուն չէ, այլ նաև Յաղագս Աստուածայնոց անուանց և Յզ Աստուածաբանութեան գրոց, որոնց բնագիրքն համառօտ կերպով, այսինքն՝ երբեմն բառ մը կամ երկու, երբեմն երկու կամ քանի մը տողեր կը դնէ և կը լուծէ։ Դարձեալ Թղ. 210բ։ Դիոնիսեայ Առ ոմև։ - Թղ. 216բ։ Առ քահանայակիցդ Տիմոթէոս՝ ի Դիոնիսէ քահանայէ։ - Թղ. 239բ։ Դիոնիսիոսի Արիսպագացո եպիսկոպոսի Աթենացոյն՝ առ Տիմոթէոս եպիսկոպոս. Յաղագս աստուածայնոյն անուանց, քահանա(յա)կցի Տիմոթեա ի Դիոնիսէ քահանայէ։ - Թղ. 248ա։ Սրբոյն Յեռեթէոսի՝ Յաղագս աստուածաբանականացն տար, րութեանց։ - Թղ. 248բ։ Յաղագս երանելոյն Յեռեթգոսի և յաղագս երկիւղածութեան և շարագրութեան աստուածարանականի։ - Թղ. 287ա։ Առ Գայիոս սպասաւոր։ - Անդ։ Առ Սոսիպատրոս քահանայ։ - Թղ. 288ա։ Առ Պողիտարքոս քահանայւպետ։ - Թղ. 289բ։ Առ Դիմոփիլոս սպասաւոր. Յաղագս անձնիշխան գործոյ և քաղցրութեան։ - Թղ. 290բ։ Տիտոսի քահանայապետի Կրետացւոց, խնդգրեալ ի նմանէ, ի ձեսն թղթոյ, թէ զի՞նչ է իմաստութիւնն, ևն, թղթակցութիւններուն։ Լուծմունքս գրուած են Կիրակոս վարդապետի համար, զոր գրիչն Յոհաննէս՝ իրեն "տէր և արքայ„ կը յորջյորջէ Թղ. 291ա։ Յիշատակ. մէջ, որ և յոյժ կարևոր են հայերէն հին թարգմանութեան և յուն, բնագրի ուսումնասիրութեան համար, եթէ ստուգիւ Համամայ ձեռքով կատարուած են։ Թ. դարուն։ Տաշեան Յանկին մէջ և Հ. Գ. Զարբհանալեանի քով բնաւ յիշուած չեն այս լուծմունքս. վերջինս միայն Յորայ՝ Ո՛վ է դայի մեկնութիւնը կը ճանչնայ ի Համամայ։ Լուծմանցս լեզուն կը տարբերի Դիոնեսիոսի Գրոց հայեցի թարգմանութենէն, ի Ստ. Սիւնեցւոյ։ 16. Թղ. 291բ։ "Սրբոյն Բարսղի եպիսկոպոսի Կեսարու Կապադովկեցւոյ։ Զգուշական կենցաղ՝ մի դիտաւորութիւն ունի, զոգւոցն փրկութիւն„ ևն։ - Վերջ Անդ։ "Արդ նախ առաջին է յորս մանաւանդ արժան է քրիստոնէին, մերկանալ զառ ի չա...„։ (Սկիզբն է միայն ճառին՝ Խօսք առ ճգնասուն կրօնաւորս. իսկ ըստ Զարբհանալեան մէջ բերումին, էջ 336. Ճգնողականաց կրաւնաւորաց. մնացեալն ամբողջ ինկած է)։ 17. Թղ. 292ա։ Քարոզ վասն առաւստու ժամուն (սկիզբէն թերի և առանց անուան)։ "Եւ մարդն ննջէ։ Տասներորդ. Առաւօտու աղօթքն ունի զօրինակ և զխորհուրդ յարութեան մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 295ա։ "Որում արժանի արասցէ զմեզ քրիստոս աստուած, ընդ որում հօր և հոգւոյն այժմ և„։ (Հմմ. Խոսրով. Մեկն. Ժամերգութեան։ (Այս և յաջորդքն նոտրագրով գրուած են, և ուրիշ գրչագրի մասը կը կազմէին երբեմն. ետքէն հոս զետեղուած են)։ 18. Անդ։ "Նորին քարոզ. Վասն ճաշու ժամուն, ի բանն. Ես առ աստուած կարդացի և տէր լու՛։ Եւ վասն բազում պատճառի յաղօթս կալի է մեզ ի հարկաւորս„ ևն։ - Վերջ Թղ. 298բ։ "Զայսոսիկ պատճառ ճաշոյ ժամուն, որ ամենեքեան ժողովիմք. յեկեղեցիս և աղօթեմք„։ 19. Անդ։ "Նորին քարոզ. Վասն տեառնընդառաջին. Ի բանն. Իբրև ածին ծնօղքն զմանուկն յիսուս՛։ Պատճառ աւուրս տաւնի որ է քառասնօրեայ գալուստն քրիստոսի ի տաճարն„ ևն։ - Վերջ Թղ. 304ա։ "Վասն այն պատճառի արար, զի արուքն յարգանդի մօրն շուտով կտրէին. և յետ ծնընդեանն շուտով սրբին քան զէգն„։ (Արարողական, ազգագրական և այլ տեսակէտերով հետաքրքրական է ճառս և հմտական)։ 20. Թղ. 304բ։ "Նորին քարոզ. Վասն երեկոյին՝ ի բանն. Ես առ աստուած կարդացի և տէր՛։ Վասն պազում պատճառի պատմէ յերեկոյս աղօթել„ ևն։ - Վերջ Թղ. 307բ։ "Խընգրել զսակաւ պիտոյից աւր ըստ օրէ զհարկա ւորն մարմնական։ Հինգերորդ՝ սուրբ կոչել զանուն աստուծոյ ի վերայ քո„։ 21. Թղ. 308ա։ Մեղրաջուրի բժշկական զօրութիւններն և զանի շինելու կերպը։ "Մայըլ յասալ՝ որ է մեղրաջուր՝ օգտէ հին ստաքմոքին, և կերակուր տայ յուտել. և զգոզն յորդորէ, և օգտէ ամենայն հով ցաւերուն. և զպեղծ խելտն լուծէ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ իր շինելուն կերպն այս է. որ երկու բաժին քաղցր ջուր և մէկ բաժին մեղր. և այնչափ եռցուր որ մինչև յերեք բաժէն՝ մէկ մնայ, և ի կրակէն վար առ և քամէ. և եթէ ուզենաս որ տաք լինի, խառնէ ի մէջն մազտաք և զաֆրան և սնպուլ և ղարանֆիլ. և տարֆըքուլ ծեծէ, և եռալուն ատենն՝ տոպրակով ի մէջն ձգէ՝ որ եռայ և ուժն ելնէ. և այս է մեղրայջուրն„։

Content