2726451689։
բոլորգիր մանր, ցածադիր և խիտ։ Տնագլուխներն նոյն իսկ ի տողամիջի ընդհանրապէս կարմրագիր են մերթ ալ կապոյտ և սևագիր։
16, իւրաքանչիւրն 12 թուղթք։
՝ մագաղաթ կաթնորակ, միջակ հաստութեամբ և ողորկ։
փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն, պարզ դրոշմազարդով։ Կողերը ներսէն պատած են շերտաւոր կերպասով. արծաթեայ կոճակներն և օղակներն հանուած են, կամ լաւ ևս կիսովին մնացեր են 2 հատը միայն։
լաւ պահուած է. միայն Թղ. 2 և 193 պատռուած են, կռնակին ալ ստորին շուրթը։
նախկինն Գր. ճաթևացի, ապա Եփրեմ վարդապետ, ապա Պօղոս Հովուենց (տես վարը)։
չկան։
բազմաթիւ են, մարդագիր, թռչնագիր, ևն. քառագոյն տեղի մեր գործակալին ձեռքով են, այսինքն՝ պարդագոյն կարմիր, կանաչ, կապոյտ և ոսկեզարդ։
բազմաթիւ են. քառագունեան և ոսկեզօծ։
չկան։
չկան։
2, Թղ. 8ա, 50բ. քառակուսի և փոքր, վերոյիշեալ գոյներով և ոսկեզարդ։
կարմիր։
Թղ. 1ա, 2, 3բ, 190բ, 191, 192, 193։
սակաւ են գլխաւորապէս. 1. Թղ. 189ա. Յօրինողէն ոսկեփորիկիս, այսպէս. "Յիշատակարան. Եւ ես տարտամս յուսումն... (բառ մը եղծուած) Գրիգոր պիտակ անուն (Տաթևացի) խնդրող բանի, Հաւաքեցի ղԳիրքս աստուածաբանութեան, Որ անուանեալ կոչի Ոսկիփորիկ. զի ըստ իրին՝ և զանունն աւել ունի, Ոսկի, այսինքն՝ անապական և պատուական գանձիւք, աստուածային առլցեալ։ Որ և զստացողսն և զգծողս, և զփափագանօք ընթերցողս՝ աստուածաբանութեամբն փարթամացուցանէ։ Ամէն„։ 2. Անդ. Նախկին ստացողէն. "Փառք ամենասուրբ երրորդութեանն և մի աստուածութեան հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն։ Եւ արդ ի թուականութեան մերում հայկազեան սեռ. ՌՃԼԸ. ամին, Ես նուաստս ամենից Եփրեմ վարդապետ, որ եմ յաշակերտ սուրբ Էջմիածնայ սրբազան հայրապետին՝ տեառն Յակովբայ՝ ամենայն հայոց կաթողիկոսին, վերափոխեց(ել)ոյն առ քրիստոս։ Իսկ այժմս որ եմ շնորհօքն քրիստոսի վերատեսուչ մայրաքաղաքին Անդրիանուպոլսոյ։ Զոր և կարի ըղձմամբ և փափագանօք ըստացայ զայս Ոսկիփորիկ գիրքս և գրել ետու ի վերայ մագաղաթի... (երկու բառ անընթեռնլի են). և ոսկեաւ ծաղկել ետու՝ առ ի վայելումն անձինս, և յիշատակ հոգւոյ իմոյ։ Յաղագս որոյ՝ խնդրեմ ի ձէնջ՝ մեծաւ թախանձանօք՝ հարցդ սրբազանից և եղբարցդ պատուականաց։ Զի յորում ժամու որք պատահիք զայս ոսկէփորիկ գրքիս, տեսութեամբ կամ ընթեռնլով և կամ գաղափարելով, Յիշեսջիք միով հայր մեղայիւ զիս վերոյգրեալ և զառածեալս մեղօք, և պարտապան բիւրուց քանքարաց, նուաստ Եփրեմ վարդապետս. նա և զծնօղսն իմ, և առհասարակ յ(զ)ազգատոհմն իմ, և հոգևոր երկամբք ծնեալ զուսուցիչքն իմ՝ զկենդանիսն և զննջեցեալսն։ Եւ որ առատն է ի տուրս բարեաց քրիստոս աստուածն մեր, ձեզ յիշողացդ և ինձ եղկելոյս՝ ողորմեսցի ի միւսանգամ գալստեանն իւրոյ. և արժանի արասցէ լսել զերանաւէտ բարբառն, թէ եկայք աւրհնեալք հօր իմոյ, ժառանգեցէք զանսպառ արքայութիւնն երկնից. Որ է աւրհնեալ անզրաւ յաւիտեանս յաւիտենից ամէն։ Հայր մեր որ յերկինս„։ Եւ մէկ տող վարը. "Ձեռքս փտթեալ ի հող դառնայ, ո(ւ) գրեալ գիրս յաւիտեան մնայ„։ 3. Ասոր կը յաջորդէ, Թղ. 190ա. վերջին ստացողի տարբեր բոլորգիր, բայց անթուական յիշատակարանն, այսպէս. "Յիշատակարան ստացողի մատենիս։ Որք ի դարս դարս յառաջ եկին յազգի մերում ոմանք հոգիընկալ և բանիբուն վարդապետք, քաջ հռետորք և ընտիր աստուածաբանք, զիւրեանցն լուսաւոր վարդապետութիւն ոչ միայն ի լսելիս ժողովրդեան՝ որ ընդ իւրովք ժամանակօքն էին՝ յարակ հընչեցին, այլ և ապագայիցս մեզ գրովք աւանդեցին. որոց մի է և այս երանաշնորհ սուրբ վարդապետս Գրիգոր Տաթևացի. որ յետ յոգունց մեծամեծ և հոգեշահ մատենից, արար և զգիրքս զայս որ կոչի Ոսկեփորիկ. զոր ըստացայ ես Պօղոս անպիտան ծառայս Յիսուսի ի զարմէ Հովուեանց, ի վայելումն անձին իմոյ և որդւոց իմոց. ի թուին հայոց...„։ (Մնացեալն չէ հասած գրելու, զի առանց տարեթուի և վերջակէտի կը վերջանայ)։
. Ձեռագիրս 1887ին մտեր է հաւաքմանս մէջ. գնուած է ի Կ. Պոլիս՝ այն թիւնն է ըստ բնագրին, զոր նոյնութեամբ կ'ար, տագրենք հոս՝ ընթերցողաց ուսումնասիրութեան "Առակին. Վասն արքայութեան զանազանապէս։ Եւ գանձին ծածկելոյ։ Երկրորդն՝ Յաղագս սկըզբանց՝ նախերգապէս։ Երրորդն՝ Յաղագս աստուածաբանութեան։ Եւ զի հինգ կերպիւ ճանաչի աստուած։ Եւ չորս իր խնդրի ի գիտութիւն։ Չոր, րորդ՝ առ որս ասեն ոչ գոլ աստուած։ Հինգերորդ Թէ գոյ և է աստուած, վեց կերպիւ քննութեամբ և վկայութեամբ։ Վեցերորդն՝ Որք ասեն բազուս աստուածս։ Եւ վասն կռապաշտութեան, և դիւաց և աստեղաց, և այլոց պաշտամանց։ Եւթներորդյ Որք ասեն երկու աստուածս, Ընդդիմադրութիւնք նոցա, և պատասխանիք։ Ութեշարդ. Թէ մի է աստուած։ բնական քննութեամբ։ Եւ սուրբ գրօք։ Եւ այլ բանք։ Իններորդ. Վասն երրորդութեանն անձանց։ Առարկութիւնք և պատասխանիք։ Տասներորդ. Զի ճշմարիտ երրորդութիւնն է սուրբ։ Ի սուրբ գրոց. Կ. վկայութեամբ(ք)։ Եւ արտաքին իմասանոց. Ժ։ Եւ յօրինակաց Ժ. հաստատեալ, Մետասանէրորդ. Ընողէմ Արիոսի։ Ի սուրբ գրոց, Եւ զի լոյս ի լուսոյ կոչի։ Երկստասաներորդ. Ընդ, դէմ որք զհոգին ի հօրէ և յորդւոյ ասեն։ Ընդղիմադրութիւնք և պատասխանիք։ Եւ զի հոգին սուրբ է միայն բղխումն ի հօրէ։ Նախ ի հարցմանէ։ Եւ յօրինակաց։ Եւ վկայութեամբ ցուցեալ, Զորեքտասաներորդ. Յաղագս համագոյ սուրբ երրորդութեանն։ Եւ սակաւ խոստովանութեան։ Այս, քան յառաջին հատորն։ Առ երրորդութիւնն սուրբ, 2. Թղ. 50բ։ [Բ. Հտ. "Յաղագս մարդեղութեան բանին (առ նոյն խնդրողն)։ Ի ձեռընտուութենէ հոգւոյն սրբոյ։ Առաջնորդեալք ի բանէն աստուծոյ, եկեսցուք ի տեսութիւն տնօրէնութեան մարդացելոյն աստուծոյ։ Նոր արարչութեան և վերստին նորոգման ազգի մարդկան„ ևն. - Վերջ Թղ. 69ա։ "Այսքան ընդդէմ հրէիցն պատասխանիք. Եւ յառաքելոյն Պօղոսէ։ Յեբրայեցւոց գլխոյն. Եւ յերկրորդ հատորն„։ Հատորս բաժնուած է Ժ. մեծ գլուխներու և ասոնք ալ ստորաբաժանուած են 28-30 մանրիկ գլուխներու, և բարգաւաճուած նոյն կերպով։ Ահա անոնց մէջ ճառած նիւթերու բովանդակութիւնը։ "Երկրորդ հատորն. Յաղաղս մարդեղութեան բանին. Չորեւք նախերդաբար։ Առաջէն։ Առարկութիւն։ Ուրացողին։ Երկրորդ. Թէ պատշաճ էր բանին մարդ լինել։ Երրորդ. Զի բանն մարդ եղև։ Չորրորդ՝ Զի ճշմարիտ աստուած է մարդացեալն վասն մեր։ (Հինգերորդ)։ Եւ ի նոյն զի մի է տէր մեր յիսուս քրիստոս և աստուած մարմնովն։ Վեզտասաներորդ (իմա Վեցերորդ՝ յաւելեալ ի վերայ նախընթաց 14, բորդին)։ Յառաքեալն Պօղոս. Բազում մասամբք։ Եւ ի նոյնն։ Յաւիտեանց։ Լոյս և նկարագիրն։ Կրելն։ Սորութիւնն, Նոտելն։ Եւ Մատեանս է Ոսկեփորիկ (Գր. Տաթևացւոյ՝ փոքրադիր և գեղեցիկ, ինչպէս յայտնի կը տեսնուի. "Նորին Գրիգորի (Տաթևացւոյ) Դաւանութիւն հաւատոյ՝ չորեքտասան աստիճանաւ„։ ճառին վերջաբանէն, Թղ. 186բ - 188բ, ինչպէս նաև Թղ. 189ա. ինքնագիր Յիշատակարանէն։ Ոսկեփորիկիս բովանդակութիւնը - սկիզբէն մինչև վերջ - հաւասար է 1746ին ի Կ. Պոլիս տպուածին հետ, և նոյն նիւթոց և բանից կարգաւ կը սկսի և կ'աւարտի։ Կան թեթև տարբերութիւնք ինչ, զորոնք սակայն տպագրողք ներմուծած են հաւանսրէն, - օրինակի աղագաւ, - տպագրութեան մէջ չորս հատորներէն իւրաքանչիւրին սկիզբն առանձին տըպուած է բովանդակութիւնը, Յանկ տիտղոսով, մինչդեռ Ձեռագրիս մէջ բոլորն ի միասին և սկիզբը (Թղ. 4ա-7բ.) դրուած են, գրելով՝ ծաղկագրերով. "Այս ինչ է ի գիրս ոսկէփորիկ անուանեալ. Առաջին Հատորն. Երկրորդ Հատորն„, ևն։ Բ. Սուրբ գրոց խօսքերն ի տըպագրին փակագիծերու () մէջ առնուած են, մանաւանդ երբ նիւթերու սկզբնատողիւ և տնագլուխներով կը սկսին. մինչդեռ Ձեռագրին մէջ առանց փակագծի են։ Գ. Տպագրին մէջ սպրդած են ինչ ինչ սխալ արտագրութիւններ, երբեմն ալ յաւելաբանութիւններ։ Ամենահաւանական է որ յիշեալ տպագրութիւնը՝ սոյն ձեռագրի վրայէն եղած ըլլայ, և կամ ասոր համազօր օրինակէ մը։ Յիշեալ տպագրութիւնը ծանօթ լինելով շատերուն՝ աւելորդ կը համարինք վերստին դնել հոս Ձեռագրիս նիւթերն ըստ սովորականին, այլ կը նշանակենք իւրաքանչիւր Հատորի գլխաւոր նիւթերը նախ, ապա ի վերջոյ կը դնենք մանրամասն բովանդակութիւնը կամ ցանկը, որոնց վրայ խօսած է հեղինակը՝ փաստերով։ 1. Թղ. 8ա։ (Ա. Հատոր)։ "Հարցումն Խօջա Մասուդշի բարեպաշտի։ Եւ պատասխանիք Գրիգորի աշակերտի։ Նախ Յաղագս սրբոյ երրորդութեանն։ Նման է արքայութիւնն երկնից գանձի ծածկելոյ յագարակի, ասէ ճշմարտութիւնն յաւետարանին։ Եւ արքայութիւն կոչի։ Նախ միասնական սուրբ եբրորդութիւնն անբաժանելի„ ևն։ - Վերջ Թղ. 50ա։ "Այ մի կարգ, մի պաշտօն, մի երկրպագութիւն համագոյ սուրբ երրորդութեանն դաւանի։ Որով գոյացան յոչէից եղեալքս ամենայն երկինք երկնաւորօքն։ Եւ այսպէս երկրաւորօքս երևելի և աներևոյթ արարածք յառաջինն եղեալ արարչագործութեանն„։ Ահա Ոսկեփորիկիս Ա. Հատորն, որ 14 մեծ գլուխներու բաժնուած է, և ասոնք ալ փոխադարձաբար 34 փոքրիկ գլուխներու ստորաբաժանեալ են՝ ինքնուրոյն խորագիրներով, և բարգաւաճուած փաստացի պատասխաններով և հաւաքեալ վկայութիւններով։ Եւ ասոնց մանրամասն բովանդակու ոծութիւն աստուծոյ։ Եւթնև Ժդգ։ Բաղդատու թիւն տեառն և հրեշտակաց։ Աթոռն։ Արդարութիւնն։ Վասն օծելոց։ և ի սկզբանէ երկիր հաստատեալ։ Եւ թէ դրախտն ոչ ապականի։ Ոտք տնօրէնութիւնն։ Եւ թշնամիքն։ Հոգիք հարկաւորք։ Զաւակն(էն) Աբրահամու բուռն հարկանէ։ Ութև Ժ.դ. Թէ Եկեղեցի սուրբ բարժր են քան զհրեշտակս։ Եւ փոքր ինչ խոնարհն ի դէմս քրիստոսի Եւ ի դէմս Ադամայ։ Իննև Ժ.րդ. Բաղդատութիւնն առաջին և երկրորդն Ադամայ։ Վասն եկեղեցեաց և Ադամայ։ Քսաներորդ. Վասն տեառն մերոյ և մարգարէից, Դարձեալ բաղդատութիւն Մովսէսի և տեառն։ Եւ ի նոյնս բաղդատութիւն ամենայն մարգարէից և տեառն մերոյ։ Քսաներորդ առաջներորդ. Ընդդէմ հրէիցն է։ Բաղդատութիւն հնոյ քահանային և տեառն։ Եւ ի նոյնս՝ վասն Առաքելութեան։ Եւ վասն երդմանն աստուծոյ։ Քսաներորդ երկրորդ՝ Բաղդատութիւն Մելքիսեդեկի և տեառնն։ Եւ խորհորդ տասանորդին՝ հոգեպէս տեսեալ։ Եւ թէ յերանս Աբրահամու տասանորդեցան։ Եւ խորհուրդ նոցա։ Քսւներորդ երրորդ. Պատասխանի Առ հրէայսն վասն օրինացն ի Սինայ։ Եւ հոգիք Անդրանկացն։ Եւ աստուած՝ հուր ծախիչ։ Եւ ի մեզ դարձցուք և տեսցուք։ Եւ աստ աւարտումն։ Երկրորդ Հատորի„։ 3. Թղ. 69ա։ (Երրորդ Հատոր]։ "Միահամուռ վկայութիւնք սուրբ գրոց՝ վասն տնօրէնութեանն քրիստոսի։ Արդ՝ կամիմ աստանօր զամենայն վկայութիւնս. Որ ի սուրբ գիրս, վասն տեառն մերոյ, ի հին և ի նոր կտակարանս՝ հաւաքել ի մի։ Ոչ ըստ Առաջին վըկայութեանցն որ ի դէմս երրորդութեան գրեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 119բ։ "Այսոքիկ վըկայութիւն(ք), զոր համառօտ ժողովեցաք ի մարգարէից, և յառաքելոց, և հայրապետաց, որք խօսեցան վասն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի... Զի հակիրճ և համառօտ է բան ճշմարտութեան, և շաւիղն ուղղութեան հաւատոյն։ Այսքան առ Երրորդ Հատորն„։ Հատորս բաժնուած է 10 գլխաւոր հատածներու, որոնք կը ստորաբաժանին 87-89 մանր գլուխներու կամ յառաջբերութեանց՝ ոյք մեծաւ մասամբ Յոհ. Յայտնութենէն կազմուած են, այսինքն է՝ Ա-ՀԲ. Գլուխներէն։ Ահաւասիկ բովանդակութիւն Գ. Հատորիս։ "Զամենայն վկայութիւն որ ի սուրբ զիրս՝ վասն տնօրէնութեան բանին։ Առաջին (ԻԴ.) նախանկար երևումն բանին աստուծոյ։ Առ Նահապետսն և ի մարգարէսն։ Եւ ապա վկայութիւնք մարգարէիցն. Որք խօսեցան վասն քրիստոսի։ Եւ ապա վասն Ծննդեանն քրիստոսի։ Ի յԱդամայ հետէ սկսեալ։ Եւ յետ այնորիկ վկայեալ։ Քսաներորդ հինգերորդ՝ վկայութիւնք վասն տեառն մերոյ։ Յաւետարանէն։ Մատթէոսի՝ կարգաւ եդեալ։ Եւ զՄարկոսին ընդ նմին առեալ։ Քսաներորդ եցերորդ։ Վկայութիւնք վասն տեառն. Ի Ղուկասու Աւետարանէն կարգաւ համառօտեալ։ Քաւներորդ եւթներորդ։ Վկայութիւնք վասն տեառն. Ի Յոհաննու Աւետարանչէն կարգեալ։ Քոաներորդ ութերորդ. Վկայութիւնք վասն տեառն մերոյ՝ Յառաքելոյն Պօղոսէ։ Յամենայն թղթոցն կարճառօտեալ։ Քսաներորդ բններորդ. Վկայութիւնք, վասն տեառն մերոյ ի գիրս Գործոց Առաքելոցն ասացեալ։ Երեսներորդ. Վկայութիւնք վասն տեառն մերոյ. Որ ի Կաթողիկեայցն։ Յեւնա(թ)ա(ն)ց թըղթոցն հաւաքեալ. Այսինքն՝ Յակովբայ։ Եւ ի Պետրոսէ։ Եւ ի Յովանու։ Եւ Յուդայի։ Երեսներորդ Առավնորդ. Վկայութիւնք վասն տեառն։ Ի ննջումն Յոհաննու Աւետարանչի՝ Որ ասէ. Էր ընդ եղբարսն։ Երեսներորդ երկրորդ. Վկայութիւնք վասն տեառն մերոյ. Ի Տեսիլն Յոհաննու Աւետարանչի, ՀԲ. գլխով թուեալ։ Եւ սակաւ ինչ մեկնութիւն զհետ կարգե(ա)լ իւրաքանչիւր բանի։ Երէսներորդ երրորդ. Վկայութիւնք վասն տեառն մերոյ. Յեւթն վարդապետաց Ուղղափառաց։ Այսինքն՝ Սրբոյն, Գրիգորի Լուսաւորչին մերոյ։ Եւ Գրիգորի Աստուածաբանի։ Եւ Գրիգորի Սքանչելագործի։ Եւ Բարսղի Կեսարացւոյ։ Եւ Եպիփանու Կիպրացւոյ։ Եւ Կիւրղի Աղեքսանդրացւոյ։ Եւ մեծին Աթանասի Աղեքսանդրու Հայրապետի։ Եւ կատարումն Երրորդ Հատորին„։ 4. Անդ։ "Չորրորդ հատորն։ Հարցումն անհաւատից։ Ութ թուով։ Եւ պատասխանիք նոցա։ Յետ որոյ և սուրբ աստուածաշունչ գրոց հաստատեցաք ի գիտութիւն Ուղղափառ հաւատոց էր. տեսցուք զհարցմունս անհաւատից։ Եւ դիցուք զպատասխանիս նոցին. Որք ասեն, թէ միայն սուրբ մարդ է քրիստոս„ ևն։ Վերջ Թղ. 164ա։ "Զի ամենայն ճշմարիտ դաւանողքն՝ Զքրիստոս աստուած խոստովանեցան։ Եւ մեք զնոյն դաւանութիւն պինդ կալցուք անշարժ յուսով՝ ի կեանս և ի մահ, և յետ մահու։ Եւ նորին խոստացեալ բարեացն արժանի լիցուք՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր. Ամէն։ Եւ կատարումն։ Չորրորդ։ Հատորին„։ Հատորս բաժնուած է 7 մեծ հատածներու, որոնք ապա ստորաբաժանեալ են 38 գլուխներու, որոնց մէջ Քրիստոսի անօրինականաց մասին բազմաթիւ խնդիրներ կը յարուցուին և լուծումներ կը տրուին։ Ահաւասիկ անոնց բովանդակութիւնը կամ Յանկն՝ ըստ բնագրին։ "Չորրորդ Հատորն։ Ութ զլխաւոր Հարցումն անհաւատից։ Եւ պատասխանիք նոցին, ի նոյնս։ Ձորս վկայութիւնք թէ Աստուած է քրիստոս։ Եւ թէ երեք է տեսութիւն։ Եւ թէ առաւել է քան զմարդ։ Եւ որդի մարդոյ. Եւ Որդի աստուծոյ կոչի։ Երեսներորդ հինգերորդ։ Վասն Ծնընդեան տեառն։ Եւ այլ է ծնունդն քրիստոսի։ Չորիւք։ Եւ ի նոյնս վասն թլփատութեան։ Թէ վասն է՞ր կարգեցաւ թլփատութիւն։ Եւ թէ զի՞նչ նշանակէր։ Եւ թէ քրիստոս վասն է՞ր թլփատեցաւ։ Եւ թէ մեք ոլ թլփասիմք։ Երեսներորդ աեցե րորդ։ Վասն մկրտութեան տեառն։ Որ անկարօան էր։ Եւ թէ վասն է՞ր մկրտեցաւ քրիստոս։ Եւ թէ զի՞նչ օգուտ է մեզ մկրտիլն։ Մի հաւատք։ Մի մկրտութիւն։ Եւ մեք մի անգամ մկրտիմք։ Երեոներորդ եւթներորդ։ Վասն կրիցն քրիստոսի։ Եւ զաւելորդ ծորումն ո՛չ կրեաց։ Եւ թէ կրիւքն զմեզ բժշկեաց։ Եւ ի նոյնս։ Վասն աղօթիցն քրիստոսի։ Վասն չորս պատճառի։ Աղօթէր։ Այլ և վասն բազում աղօթեաց ի գերեզմանն Ղազարու։ Երեսներորդ ութերորդ. Վասն մահուանն քրիստոսի։ Թէ զմահ ճաշակեաց։ Եւ վասն է՞ր մեռաւ քրիստոս։ Եւ թէ միանգամ մեռաւ։ Եւ թէ մի է պատարագն։ Եւ թէ արեամբ մեռաւ։ Եւ թէ խաչիւ մեռաւ։ Եւ քառաթև է խաչն։ Եւ նշանակ խաչին։ Եւթն բան ի խաչին խօսեցաւ քրիստոս։ Եւ վկայութիւնք մարգարէիցն վասն չարչարանաց տեառն։ Երեսներորդ իններորդ. Վասն թաղման տեառն, Եւ վկայութիւնք մարգարէիցն՝ վասն թաղմանն քրիստոսի։ Թէ վասն է՞ր թաղեցաւ։ Քառասներորդ։ Վասն յարութեան հասարակաց։ Թէ կրկին է յարութիւն։ Եւ հասարակաց է յարութիւնն, և անմահութիւնն։ Եւ վասն հասակի յարուցելոցն։ Թէ ո՛չ է կերակուր մարմնապէս։ Եւ քրիստոս յետ յարութեան եկեր։ Վասն օրինակի յարութեանն։ Վասն եւթն Զարդուցն Արղարոց։ Եւ ի նոյնս վասն Յարութեանն քրիստոսի։ Եւ թէ կատարեալ յարութեամբն յարեաւ։ Եւ անփոփոխելի է մարդկութիւնն քրիստոսի։ Եւ փառօք յարութիւնն։ Քառասներորդ առաջներորդ։ Հարցմունք վասն յարութեան տեառն։ Նախ յերեկոյի շաբաթուն։ Եւ վասն Աւուր և ժամու յարութեանն։ Թէ քանի ժամս եկաց ի գերեզմանի։ Եւ վասն իւղաբեր կանանցն։ Որ չորս անգամ եկին։ Վասն իջեալ հրեշտակացն։ Վասն է՞ր կանանց երևեցաւ։ Թէ ուստի գողանալն, Վարշամակն և կտաւն։ Վկայք յարութեանն։ Սքանչելիք յարութեանն։ Թէ ո՞րպէս յարեաւ քրիստոս։ Եւ թէ վաղվաղակի յարեաւ։ Քառասներորդ Երկրորդ։ Հակաճառութիւնք Ուղ ղափառաց առ երկաբնակս։ Եւ պատասխանիք նոցին։ Նախ ըստ իմաստասիրացն. Հոմանուն, թէ փաղանուն է, և այլն։ Եւ յառինչն։ Եւ ըստ թուական։ Արհեստին։ Եւ գիծն, և մակերևոյթն, և մաբմինն Հոգեպէս տեսեալ։ Եւ դարձեալ վեց հարցմունք առ երկաբնակսն. Մի՞ է քրիստոս, թէ երկուս և այլն։ Քառասներորդ երրորդ. Հարցմունք երկաբնակացն՝ առ ուղղափառս։ Վասն անձին և բնութեանն որ ի քրիստոս, տասն գլխով։ Եւ ի նոյնս. Վասն մի կամացն, և մի ներգործութեանցն։ Եւ դարձեալ հարցմունք Առ երկաբնակսն։ Որք ուրանան զմինն քրիստոս, և երկուս բաժանեն, Ժ. գլխով։ Քառասներորդ Չորրորդ։ Վասն էութեան և բնութեան։ Անձին և գոյացութեան և անհատին։ Բանակն և տեղին. Եւ հարցումն առ երկաբնակսն։ Եւ թէ վասն է՞ր նոքա ուրանան զբնութեամբ միաւորութիւնն ասել։ Եւ զի՞նչ ծայրագոյն միաւորութիւնն։ Եւ բրքան է Յեղանակ միաւորութեան։ Եւ թէ Զորն պարտ է ասել քրիստոսի։ Մի բնութիւն, մի անքն. թէ երկու անձն, որպէս Նեստոր ասաց։ Եթէ Զո՞րն ուրանայք. Որ երկու բնութիւն ասէք քրիստոսի։ Եւ ո՞րպէս փախիցուք ի Նեստորի բաժանելոյն։ Եւ յԵւտիքէ շփոթելոյն։ Եւ վասն ճշմարիտ միաւորութեանն քրիստոսի։ Եւ մի բնութիւն ասելոյն, հաստատեալ ի սուրբ վարդապետաց վկայութեանցն։ Քառասներորդ Հինգերորդ. Հերձմունք երկաբնակացն, թէ մարդկութիւնն քրիստոսի՝ տեսանէ զաստուածութիւնն, թէ ոչ։ Եւ պատասխանիք նոցին. Լ. գըլուխ։ Եւ աւարտումն։ Ձորրորդ Հատորին„։ 5. Թղ. 164բ։ "Աւելեալ քան զՉորս Հատորն՝ տեառն Վահրամայ վարդապետի՝ Ասացեալ է. Յաղագս սուրբ երրորդութեանն և միոյ աստուածութեանն, և փրկական տնօրէնութեանն քրիստոսի։ Հաւատամք և խոստովանիմք մի աստուածութիւնն, յերիս անձնաւորութիւնս։ Ոչ ըստ անձանցն բաժանեալ և աստուածութիւնն յերիս, իբրու ոմն արարիչ, և ոմն արարած, և իբր գործիք. և ոմն արբանեակ և պաշտօնատար„ ևն։ - Վերջ Թղ. 182բ։ "Ի նոյն դաւանութենէ Վահրամ վարդապետի. Որ յաղագս մարդեղութեանն է բան, այն որ ասէ. Եկն ի ճառիցս մեզ անճառն մնաց մեզ գրել. վասն յերկարութեանն՝ զի մի ձանձրասցիս դու։ Այլ զաստուածաբանութիւնս որ ի դէմս՝ Ամենասուրբ երրորդութեանն միայն գրեցի ի վերջոյ, իբր վկայ և ըզմեկնութիւն՝ իբշ զթագաւորական մատնեհար՝ յառաջասացեալ բանիցդ։ Ողջ լեր ի տէր„։ Գրիգոր Տաթեւացւոյ վերջաբանէն ակներև կը տեսնուի, թէ նա պարզապէս ընդօրինակած չէ Վահրամ վարդապետի դաւանութիւնն, այլ և մեկնաբանած իսկ, ըստ իւր տեսութեան։ Ահա այս պատճառաւ է, որ յաւարտ բովանդակութեան Դ. Հատորին՝ կը յարէ, իբրև շարունակութիւն, նաև Վահրամ վարդապետի յիշեալ ճառին, այսպէս։ "Քառասներորդ վեցերորդ. Եւ ելեալքն քան զչորս հատորն։ Տեառն Վահրամ Վարդապետի՝ Ասացեալ. Յաղագս Սուրբ երրորդութեանն և միոյ աստուածութեանն։ Յերկար մտօք և սուրբ գրոց վկայութեամբ հաստատեալ։ Քառասներորդ եւթներորդ։ Դաւանութիւն Հաւատոյ՝ Չորեքտասան գլխով։ Եւ ի նոյն վասն տեսութեան մտաց և տեսութեան Զզգայութեանց։ Եւ բանականին։ Սկիզբն և կատարումն„։ Ահա այս է պատճառն ըստ իս, որ Վահրամայ դաւանութեան այս խմբագրութիւնս մեծապէս կը տարբերի միւս խմբագրութենէն (Հմմտ. Թ. 262. §. 6։ Թղ. 65բ-94բ)։ 6. Թղ. 183ա։ "Նորին Գրիգորի՝ Դաւանութիւն Հաւատոյ Չորեքտասան աստիճանաւ. Զոր ժողովեալ այսպէս դաւանիմք հասարակ բառիւ, Եւ համառօտ բանիւ։ Խոստովանիմ և հաւատամ ամենակատար սրտիւ։ Զհայր աս տուած՝ անեղ անծին և անսկիզբն։ Այլ և ծնօղ որդւոյ և բղխօղ հոգւոյն սրբոյ„ ևն։ - Վերջ Թղ. 188բ։ "Եւ մեք զնոյն դաւանութիւնն պինտ կալցուք անշարժ յուսով՝ ի կեանս և ի մահ, և յետ մահու։ Եւ նորին խոստացեալ բարեացն արժանաւորս լիցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր։ Որով և ընդ որում հօր միանգամայն և հոգւոյն սրբոյ փառք պատիւ և իշխանութիւն Յամենայն գոյից. Անբաւ յաւիտենից. Ամէն, Եղիցի„։։ Ինչպէս Վահրամայ դաւանութեան, այսպէս և Գրիղորի սոյն ճառին բովանդակութիւնը Դ. Հատորի բովանդակութեանը շարայարեալ է բնագրի մէջ, այսպէս. "Քառասներորդ ութերորդ։ Վասն ճշմարտութեան և հաւատոյ։ Թէ զանազան է բանական քննութիւն և հաւատոյ տեսութիւն։ Քառասներորդ իններորդ։ Վասն հաւատոյ, յուսոյ և սիրոյ։ Եւ թէ որպէս զանազանին սոքա։ Եւ ի նոյնս։ Վասն հաւատոց և գործոց։ Յիսներորդ։ Կատարումն գրոյս և Յիշատակարան„։ Գր. Տաթևացին՝ Աստուածախօսութեան և Քրիստոսաբանութեան չորս հատորներուն մէջ Դպրոցականաց, յատկապէս Ս. Թովմաս Ագուինացւոյ նիւթոց բաժանման, կարգաւորութեան և ոճին հետևած է, - ինչպէս ԺԴ դարուն գրող իւր աշակերտներն, և Վարդապետը՝ Յովհան Որոտնեցին։ - Իսկ իր խիզախ վարդապետութեանց մէջ, զանազան կէտերով և չարաչար կերպով կը զարտուղի Հրեշտակային Վարդապետի ուղղութենէն, զեղծանելով անգամ Կիւրեղ Աղեքսանդրացւոյ ղէմ։ Իսկ ուղղագրութիւնը, յատկապէս կէտադրութիւնք յոյժ անտանելի են և ջլատիչ իմաստից. զորոնք բնագրին հաւատարիմ մնալու նպատակով միայն ստիպուեցանք պահպանել։