Other notices
— - Bibliographic notice
273
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԼԴ
1605 - 1613

ID
Number
273
Old record number
882
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԼԴ
Start date
1605
End date
1613
Date details

1605, 1613. իսկ բոլորգրով գրուած մասն աւելի հին է։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
172
Dimension
16x10,5 (12,2x8)
Layout
միասիւն։
Writing details

Թղ. 51-62բ. փոքր բոլորգիր է հնանման. իսկ մնացեալն նոտրագիր չորսէն հինգ տարբեր գրչութեամբք։

Codicology

15, ոմանք անհաւասար բաժնուած են, ոմանք ալ թերթահամար չունին։

Principal subject
Subject details

՝ թուղթ, մաս մը նուրբ, մասամբ հաստ և դեղնորակ, մասամբ ալ միջին և անողորկ։

Number of lines
18-20-21։
Binding

փայտեայ՝ շիկագոյն կաշիով պատած, պարզ դրոշմազարդերով։

State of preservation

Թղ. 46-61 թեթև կերպով ցեցակեր եղած են։ Կտրուած են՝ 6 թուղթք ընդ մէջ Թղ. 9բ-10ա. 6 թուղթք ընդ մէջ Թղ. 28բ-29ա։ 3 թուղթք, ընդ մէջ Թղ. 49բ-50ա, և 17 թուղթք ալ վերջէն։ Հաւանօրէն ասոնք դատարկ թուղթեր եղած են, կամ իբրև պահարաններ՝ առանձին հատորիկներու, և կամ ուրիշ բաներ գրելու սահմանուած, զորոնք վերջի կազմողն իրարու հետ միացնելու համար կտրեր է։ Թղ. 90-111ա. թանաքին յոռի ըլլալուն պատճառաւ տողամէջքն սևցած են։

Copyist
(երեք), ծանօթ են, առաջին մասին Աբրահամ, երկրորդին թորոս դպիր. իսկ մնացած ընդարձակագոյն մասին Յովաննէս եպիսկոպոս։ - ԾԱՂԿՈՂՔ՝ անյայտ, հաւանօրէն գրիչքն։
Owner

անյայտ։

Commanditaire
Illuminator
Binder
՝ անյայտ։
Parchment flyleaf

չկայ, այլ դատարկ թուղթեր։

Lettrines

սակաւ են, միագոյն և անշուք։

Initials

Marginal illuminations

խիստ ցանցառ են, երկագոյն և անշուք։

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

մէկ հատ, Թղ. 64ա. եռագոյն անսովոր, մէջը երկու մարդակերպ թռչուններ։

Title text

կարմիր են։

Blank pages

8 թուղթք առջևէն, Թղ. 28բ2 (կէսէն վար), 29ա, 49բ, 50բ (կէսը), 63, 67բ, 68ա, 68բ, 69, 70բ, 71, 72, 73, 74, 151բ, 152ա։

Colophon

Թղ. 9բ, 29բ, 45բ, 172բ։

Informations

. Ձեռագիրս 1870էն յառաջ մտեր է հաւանօրէն հաւաքմանս մէջ, բայց ուստին յայտնի չէ։ Մատեանս է Ոսկեփորիկ փոքրադիր՝ խառնափնդորից. և կը պարունակէ հետևեալ նիւթերը, գլխաւորապէս 1. Թղ. 1ա։ "Ժամամտերն՝ կարգաւ պահոց. Բշի, Գշի, Եշի ևն։ Որ ի հօրէ առաքեցար„ ևն։ - Վերջ Թղ. 9բ։ "Գրիգոր, սուրբ քահանայապետ՝։ Արդ բարեխաւս լեր վասն մեր, և ևս„։ 2. Թղ. 10ա։ "Անձինք սուրբ աստուածած(ն)ին՝ Կիրակոս վարդապետի ասացեալ։ Արևելք գերարփին և օթարան լուսածին„ ևն։ Վերջ Թղ. 14ա։ "Երանաւէտ կենաց տնկին„։ 3. Անդ։ "Կանովն հինգերորդ աւուր (Ծննդեան և Յայտնութեան)։ Այսաւր որ յաթոռ փառաց ընդ հօր„ ևն։ - Վերջ Թղ. 16բ։ "Վերափոխեցար յարքայութիւն որդոյ քո և աստուծոյ մերոյ. բարեխաւս խոստովանողացս„։ 4. Անդ։ "Կանովին վեցերորդ յաւուրն։ Անըսկիսբնական տեսիլ փառաց քոզ„ ևն։ Վերջ Թղ. 20ա։ "Զի արարիչն յաւիտենից տղայ եղեալ՝ յորդեգրութիւն կենաց կոչէ, աստուած„։ 5. Անդ։ "Կանովնին (ի յ)եսթներորբ յաւուր ար՝ (Եւ Մեծացուսցէք)։ Անեղանելի բնութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 28բ։ "Որ գ(ք)ան զարեգակն պայծառագոյն մարիամ, մի դադարեր բարեխաւսել վասն մեր քրիստոսի մայր աստուծոյ մերոյ„։ Կանոններս են ամենայն սարեօք՝ ըստ ութն ձայնից, անարուեստ խազերով գրուած։ Օրերն, ձայներն և Մեծացուսցէք (Մ.) արտաքին լուսանցից վրայ նշանակուած են։ 6. Թղ. 29բ։ "Ողբ և ոտանաւոր և տաղ՝ ի վերայ Ե(ւ)դովկիայ մեծի քաղաքին՝ որ այժմ Թոխաթ (ա)սի, Զոր անօրէն և անհաւ(ա)տ Տէլու Հասան Ղարաեազըճին, Եաղի և Ճէլալի յայտնեցաւ. Եւ զերկիրս հայոց և հոռոմոց, յՈւրհայոյ մինչև ի յՈւսկուտարն ծովեզերաւք և բոլորօքն հանդերձ՝ էրեց և աւերեց թալանեց և գերեց, զբազումս սպանեց և զշատս փախոյց. Զոր ես Ստեփանոս թոխաթցի էրէցքս, զորն աչօք տեսի, և զորն ականջօք լուայ և զսակաւ բանս ասացի՝ անյարմար գոլով։ Յիսուս որդոյ ձայն ասա։ Վեց. ռ. ւ'ութ հարիւր թրւին, և երկու թիւ աւելորդին՝ յելանելոյ հօր մեր նախնին, ի դըրախտէն մինչ յայս վայրին։ Ի ծնընդենէն տեառն յիսուսի. Ռ. և վեցհարիւր տարի, չորս թիւ այլ հետն յարաբարդի, մինչև յայս յօրըս համարի։ Եւ մեր թըւին հայոց ազգի. Ռ. ւ՝ յիսուն մէկ աւելի, մայիս ամսոյ քսանևիննի„ ևն։ - Վերջ Թղ. 35բ։ "Սուլթան Ահմատայ անուանի, որ ի Ստամպօլ բազմեալ լինի. խաղաղ կենայ յայսմ աշխարհի„։ 7. Թղ. 35-36ա։ "Գանձ քահանայաթաղի՝ Առաքել վարդապետի ասացեալ։ Այսաւր, եհաս ինձ աւր վախճանի, կամաւ անճառ հոգոյն ճըշմարտի„ ևն։ - Վերջ Թղ. 39բ։ "Եւս առաւել զննջեցեալսն ամէն, դասաւորեայ ի դաս լուսեղէն. Ողորմեաց մեզ տէր„։ բ. 8. Անդ։ "Տաղ Յիսուս որդու ձայն է (ի մահ քահանայի)։ Որդիք լուսոյ հօրըն մեծի, քահանայից դասք ցանկալի, և սուրբ ժողովք եկեղեցի, ունկըն դրէք իմում բանի„ ևն։ Վերջ Թղ. 40բ։ "Հոգոյն սրբոյ շնորհաբաշխի որ նորոգաւղ է ամենի„։ 9. Թղ. 40բ-41ա։ "Տաղ ի տեառն Ներսէս կաթողիկոսէ ասացեալ. Յիսուս որդու ձայնէ։ Բայց ես հոգով գոլ բացակայ, մարմնով չօկտիմ թէ մերձակայ„ ևն։ - Վերջ Թղ. 41բ։ "Թէպէտև յիս ոչ ազդէ սայ, սակայն արթնոց մաքրիչ մնայ„։ 10. Անդ։ "Գրիգորի Նարեկացոյ ասացեալ. Վասն քահանայից և վարդապետաց վախճանի. բան գովութեան և մխիթարութեան. աքոգացն (այգողացն) յետ ամենայն գրոցն կարդայ ի վերայ գերեզման(ին)։ Աւրհնեալ է աստուած և հայր տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, հայր գթութեանց և աստուած ամենայն մխիթարութեանց„ ևն։ - Վերջ Թղ. 45բ։ "Եւ սորա սրբամատոյց աղաւթիւքն հաստատուն և անփորձ պահեսցէ զձեզ յամենայն յորոգայթից սատանայի ամէն„։ 11. Թղ. 46ա։ "Թագաւորք ապաշխարութեան։ (Բշ.) Թագաւոր յաւիտեան։ Լուր մեզ աստուած փրկիչ մեր„ ևն։ - Վերջ Թղ. 49ա։ "Որ մոլորեցայ ի հօտէ քումէ հովիւ բարի, խնդրեա զիս զմոլորեալս և արժանաւորեա խառնել ի հաւտ քո քրիստոս և կեցոյ„։ 12. Թղ. 50ա։ "Աղօթք՝ վասն երաշտի։ Տէր աստուած, որ յաղագս առ քեզ նախանձուն լուար Եղիայի մարգարէի„ ևն։ - Վերջ Թղ. 50բ։ "Եւ քեզ փառս մատուցանեմք հօր և որդոյ և հոգոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ 13. Թղ. 51ա։ "Նախադրութիւնք խրատականք. Յաղագս աղօթիցն, զոր արարեալ է տեառն Ներսէսի, եղբայր Գրիգորիսի հայոց վերադիտողի։ Աղօթք հասարակաց քրիստոնէից՝ մեծաց և փոքունց, արանց և կանանց„ ևն։ - Վերջ Թղ. 53ա։ "Եւ ախմարքն ի գիրս ուղիղ գիտողաց տացեն գրել, և քրիստոսի յուսոյն մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 258. §. 19. Թղ. 51բ-63ա)։ բ. Անդ։ "Տեառն Ներսէսի Հայոց կաթուղիկոսի ասացեալ աղաւթք իւրաքանչիւր անձին՝ հաւատացելոց ի քրիստոս, առ ամենասուրբ երրորդութիւն և մի աստուածութիւնն։ Հաւատով խոստովանիմ և երկիր պագանեմ քեզ հայր և որդի և սուրբ հոգի„ ևն։ - Վերջ Թղ. 58բ։ "Եւ քեզ փառք և երկըրպագութիւն անբաժանելի և միասնական սուրբ երրորդութեանդ յաւիտեանս ամէն„։ 14. Անդ։ "Դաւանութիւն հաւատոյ՝ զոր հաստատեցին սուրբ հայրապետք ի Նիկիա սուրբ ժողովոյն։ Հաւատամք ի մի աստուած հայր ամենակալ արարողն յերկնի և երկրի երևելեաց և„ ևն։ - Վերջ Թղ. 60ա։ "Զայնպիսի ասացողսն ոչ ընդունի, այլ նզովէ կաթուղիկէ և առաքելական սուրբ եկեղեցի„։ Հանգանակս ունի նշանաւոր տարբերութիւններ տպագրեալէն. օր. իմն, "դատել զկենդանիս և զմեռեալս„էն ետքը՝ ունի "որոյ սուրբ և անմահ թագաւորութեան„ ևն։ Հոգւոյն սրբոյ վերաբերեալ մասին մէջ՝ բղխման բնաւ յիշատակութիւն չկայ, այլ "և ի կատարեալ„էն վերջ կը յարի "որ խօսեցաւ յաւրէնս և ի մարգարէս„։ Հետևեալ մա սին մէջ ևս "Հաւատամք յայռմ ընդհանրական... սուրբ եկեղեցի։ Այսպէս նաև յաջորդ "Հաւատամք„ին տեղ՝ ունի "Խոստովանիմք և ի մի մկրտութիւն„։ Յետ որոյ Թղ. 60ա։ "Ի սըրբոյն Գրիգորէ Լուսաւորչէն մերմէ ասացեալ. Իսկ մեք փառաւորեսցուք որ յառաջ քան զյաւիտեանս„ ևն։ 15. Թղ. 60ա-բ։ "Զկնի տէր յերկնիցին ասի երգս. Ասացեալ անմարմնոց հրեշտակացն ի յաւուր ծնընդեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Փառք ի բարձունս աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 60ա։ "Ծագեա զողորմութիւնս քո ոյք ճանաչեն զքեզ տէր„։ "Ի մարդիկ հաճութիւն „էն ետքը (Թղ. 60բ.) անմիջապէս կը յաջորդէ կարմիր գրով հետևեալ տեղեկութիւնս. "Յետ համբարձմանն տեառն (պակասի) ամ գայս ասացին ամենայն հաւատացեալք ի քրիստոս՝ մինչև ի Նիկիայ սուբբ ժողովն„, ևն, Յետ "բարձբեալ ես դու միայն„ բառերուն (Թղ. 61ա) կը յարի նոյն կերպով այսպէս. "Այս եՅ.ԺԸ.իցն երգն՝ յաւելեալ զկնի հրեշտակացն. ևՆ.ԺԸ. ամ զայս ասացին։ Ապա յետ ՉԸ. ամի դարծեալ քողով եղև ի Կաստանդինուպոլիս ի Դ. ամին մեծին Թեոդոսի. ՃԾ. եպիսկսպուքն վասն հոգեմարտին Մակեդսնի, և վերստին հաստատեալ աւետարանս կան երգն՝ զկնի առաջին կարփելոցն„ "Աւրհնեալ տէր, ուսս ինձ զարդարութիւնս քո„ էն ետքը (Թղ. 62ա) դարձեալ կը տեղեկագրուի հետևեալն. "Ապա յետ ԽԸ. ամի դարձեալ եղև ժողով Մ. ե(պիսկոպոսաց) ի ԺԱ. (ամի) փոքր Թէոդոսի, վասն Նեստորի աղանդին. և զՓառք ի բարձունս վերստին հաստատեցին ի Սաղմոսեն և Աւետարանէն և ի մարգարէից, այսպէս ասելով. "Տէր, ապաւէն մեր եղեր„ ևն։ Թղ. 62բ։ Յաւարտ երգիս՝ հետևեալ բառերով կ'աւարտի անոր պատմութիւնը. "Յետ Ն. և ԿԶ. ամի ապա աւարտեցաւ Փառք ի բարձունս„։ Ապա կը յարի "Աղօթքը։ "Փառք պատիւ„ ևն։ Յոյժ հետաքըրքրական են կարմբագիր Խրատագիրներս հնագրական և որբախօսական տեսակէտով։

Content