2644231366 (տես յիշտկրն.)։
՝ բոլորգիր, մասամբ միջակ և բարձրադիր, մաս մ'ալ մանրկեկ և ցածադիր. Թղ. 5ա-16բ, 73, 114ա-124բ, տարբեր գրչէ գրուած են և համեմատութեամբ ուշ, -
131ի, իւրաքանչիւրն 12 թուղթք։
՝ թուղթ դեղնեալ, ողորկ և պինդ։
փայտեայ կաշեպատ մութ կարմիր, գրոշմազարդ, գոցելու մասով։
չնայելով իր արտաքին մաքրութեան՝ ներքսապէս վատ վիճակի մէջ է։ Թուղթերու արտաքին լուսանցքն առհասարակ մեծապէս վնասուած են, - յատկապէս Թղ. 84ներքին լուսանցքն - և ետքէն տարբեր թուղթով, բայց ճարտարութեամբ նորոգուած։ Թղ. 15. վերին լուսանցքն ամբողջապէս պատռած է՝ հանդերձ երկտող գրութեամբ, ուրիշ երկու երեք տեղ ալ թեթև կերպով։ Թղ. 113բ-130ա. հինէն թերթեր ինկած, և ետքէն լրացուած է պակասը, տարբեր նիւթերով և գրչութեամբ. վերջն ալ պակասաւոր է։
նախկինն անյայտ, հաւանօրէն գրիչն, ապա Վարդան գանծապահ, Տէր Յովանէս, ապա Բըրտանց Ս. Աստուածածին, ապա այլք։
չունի։
սակաւաթիւ են։ Նշանակելի են Թղ. 51բ, 78ա, 105բ. գլխատառերն, և Թղ. 107. երկայնաձիգ տնագլուխները։
՝ չկան։
չկան։
2, փոքրիկ (Թղ. 37բ, 107ա)։
կարմիր։ Տնագլուխներուն մեծագոյն մասն ևս կարմիր են, մաս մ'ալ մևով գրուած, յաճախ անգամ բնագրէն աւելի մանր, և երբեմն ալ սև մելանով գրուած։ - ԽՈ ՐԱՆՔ չկան։
Թղ. 1ա-5բ, 124բ, 125, 126, 127, 123, 129 մագաղաթանման և նուրբ։
բազմաթիւ են, գլխաւորապէս 1. Թղ. 112բ. "Փառք համագոյ սուրբ երրորդութեանն՝ հաւր և որդոյ և հոգոյն սըրբոյ, որ ետ կարողութիւն տկարութեանս իմոյ հասանել ի զրաւ տառիս, որ է Վարդան վարդապետի արարեալ բանս ԿԶ. աւկտակար և հոգեշահ՝ մանգանց նոր սիոնի։ Արդ՝ որք հանդիպիք սմա՝ կարդալով կամ աւրինակելով կամ ընդ ձեր իսկ բաժին լինելով, յիշեսջիք ի մաքրափայլ և յերկնաբացիկ յաղաւթս ձեր. զՍտեփաննոս և զհարազատ եղբայր նմին զՈհաննէս, կրօնաւոր, ընտրեալք երկոքինն, սնեալք սրբութեամբ և արդարութեամբ ի միասին որպէս զձագս աղաւնեաց. ընդ նմին և զԳէորգ կրօնաւոր՝ որ առաջնորդ եղև սուրբ Ուխտիս. և զՈհան. կրօ. և զՄովսէս կրօն. որ բազում ջանիւ աշխատէր յաղակս շինութեան սուրբ ուխտիս. ընդ նմին և զՄկրտիչ կր՛. փակակալ սուրբ ուխտիս, որ բաղում կամակցութեամբ աւգնեաց մեզ. և զհոգևոր եղբարսն մեր՝ զԹադէոս կր"՛. և Ստեփ. կր՛։ և աստուած զձեզ յիշէ։ Դարձեալ կրկին աղաչեմ զամենեսեան՝ յիշեսջիք ի զենման գառինն աստուծոյ՝ զուսուցիչն մեր զՍտեփաննոսք զերջանիկ կր՛. որ զօրինակն սիրով շնորհեաց. ընդ նմին և զուսումնակիցն մէր զՍտեփ. կր՛. ի Սուրբ խաչէն Ախթամարայ։ Դարձեալ աղաչեմ՝ խոշորութեան և սխալանաց անմեղադիր լերուք, զի չէի հմուտ բանիս... (բառ մը քերուած է), բայց սիրոյ պատճառ էր։ Գրեցաւ ի Թվ. ՊԺԵ։ և զԱտոմ կր". անուամբ և ոչ գործով՝ յիշեսջիք որ գրեցի զսակաւ լուծմունքս, և զհայրն իմ։ զՎարդան քահանայ, և զմայրն իմ զԵղիսաբեդ(թ), և զամենայն արեան մերձաւորսն. և որ զմեզ սրտի մտօք յիշէ, յիշեալ եղիցի յարքայութեան աստուծոյ. ամէն։ ձեռիկս կու մրսէր ի գրե...„։ Յիշատակարանէս ակներև կը տեսնուի թէ գրիչն Ատոմ՝ Ախթամարայ Ս. Խաչ վանքի կրօնաւոր մ'էր և հոն գրած է մատեանս, իր կրօնակցին Մկրտչի ձեռնտուութեամբ։ Նոյնը տես նաև Թղ. 20բ (ստորին լուս. վրայ)։ 2. Թղ. 28ա. այն է՝ "Ծաղիկ ի մրգաց Աւետարանին„ ճառին մէջ. կայ մանրիկ բոլորգրով այսպէս. "Զանյայտ գանձիս յայտնիչ զՎարդան գանձապահ, որ փարթամանայք հոգովն յիշատակեսջիք ի բարէբախտիլն ի տէր„։ Նոյնը կրկնուած նաև յիշեալ ճառին վերջը (Թղ 32բ.)։ 3. Թղ. 153բ. այն է՝ Այբուբենի մեկնութեսն վերջը, կայ տարբեր բոլորգրով. "Զմեղուցեալ գրչաւորս յիշեայ, ով սուրբ և բարեմիտ ընթերցող„։ Հաւանօրէն վերոյիշեալ Մկրտիչ կրօնաւորէն գրուած է այս, հետևաբար՝ նաև այդ ընդարձակ ճառն։ 4. Թղ. 154ա. Դատարկ թողուած տեղը՝ կայ - նոր նոտրագրով - վերջին ստացողէ մը, այսպէս. "Պա(տ)ճառ գրոյս այս է, որ ես Տեր Յովանես տւվի Բրանց Սուրբ Աստուածածին կս„։
. Ձեռագիրս 18451852ին հաւանօրէն մտեր է հաւաքմանս մէջ. Վ. Հ Ներսէս Վ. Սարգսեան՝ ի Հայս ըրած ճանապարհորդութեան միջոցին յղած է ի Մայրավանս, Մատեանս է Ոսկեփորիկ միջակադիր, և կը պարունակէ Վարդանայ, Վանական վարդապետի, Վահրամայ և ուրիշ անյայտ հեղինակներու զանազան, այն է պատմական, ժամանակագրական, մեկնողական, աստուածաբանական, աստուածաչնչական, ևն, նիւթեր և Հարցումներ, այսպէս 1. Թղ. 6ա։ "Լուծմունք ի սուրբ Գրոց. Վարդանայ վարդապետի. Ի խնդրոյ թագաւորի(ն) Հայոց Հեթմոյ. Աւգնեա տէր յիսուս։ Հրաման պատկառեցուցիչ՝ զոր պատկ(ո)ւիրեցիք՝ գրել զանուանս խնկարկու կանացն գերեզմանապատիւ„ ևն։ - Վերջ Թղ. 7բ։ "Զայս ասէին. Զաւրաւոր ես աստուած, հզօր ես աստուած, իսկ զայդ կամաւ կրես, աւրհնեալ է քո (... բառ մը դատարկ) զոր ունիս առ մարդիկ որպէս մեք ասեմք մեծ (ես) (դատարկ), կարող ես տէր, յաղթօղ ես աստուած. նմա պատիւ յաւիտեանս„։ (Այս և յաջորդ երկու գը. լուխները ետքէն լրացուած են տարբեր և սխալագիր գրչակէ մը)։ բ. 2. Անդ։ "Լուր սուղ ինչ և վասն խորհըրդոյ սուրբ պատարագին, զոր ջերմ սիրեսցուք։ Աշխար(հ) կազմի հին կտակօք Սաղմոսին՝ աստիճանաւորաց ձեռօք, այն որ մարգարէքն բանիւք իւրեանց կազմէին զխորհուրդ մարդեղութեան տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 9ա։ "Այսպէս և ի խորհուրդն հայցեմք հաւատով որպէս յաստուած, որպէս և է ճշմարիտ, քեզ և մճ(ո)րդոց քոց և մօր իւրեանց, յանանց և լանպատում կենդանութիւն, և ի փառս, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ գ. 3. Անդ։ "Հաւաքեսցուք ծաղիկս ի մրգաց աւետարանին՝ պսակել զքեզ։ Մատթէոս՝ թարգմանի երգ կենաց, և Աւետարանն՝ բանակ աւետեաց. և յազգաբանելն զտէրն՝ ըստ մարմնոյ՝ նախ որդի Դաւթի և Աբրահամու„ ևն։ - Վերջ Թղ. 32բ։ "Եւ ասաց թէ քեզ միայն յայտնեցի, զի մի թուիմ ումեք թերի յայս իրքս, և կամ ախմար, այլ վասն այլոց մանաւանդ արարի„։ Յոյժ հետաքրքրական է գրուածս, գի կը խօսի քրիստոսի ազգաբանութեան, Աւետման, Ծննդեան, երից թագաւոր Մոգերու զալստեան և ծագման, Քրիստոսի բոլոր անօրինականաց և անոնց վերաբերեալ աւետարանական տեղեաց վրայ՝ պատմական, են, մեկնութեամբք հանդերձ։ 4. Անդ։ "Վանական վարդապետի ասացեալ բան։ Կենսաբուխ սուրբ աւետարանն զԹադէոս՝ զմեր առաքեալն՝ յԲԺ.իցն է յասել. Ղեբէոս որ անուանեցաւն Թադէ(ոս). զանունն փոխեալ՝ որպէս Պետրոսին և զորդոցն Որոտման„ ևն։ - Վերջ Թղ. 35ա։ "Այլ մեք ընդ մերն գնալով անխոտոր և կուռ ճանապարհ, և հանդերձեալ բարեացն հասցուք ի յիսուս քրիստոս ի տէր մեր, որ է աւրհնեալ ընդ հաւր և ամենաբաշխող և առատ և սուրբ հոգւոյն յաւիտեանս ամէն„։ Ուշագրութեան արժանի են գրուածիս մէջ համառօտակի տրուած տեղեկութիւններն՝ Ս. ԳրԼուսաւրչին ի Կեսարիայ ձեռնագրուելուն, Դաշանց թուղթին, Ս. Մեսրսպայ Վրաց գիր տալուն և Վարձի խաչը կանգնելուն, Ագաթանգեղայ հըռովմայեցի ժամանակագիր լինելուն և այլ իրաց մասին։ Բայց որովհետև հարևանցի բանիւ կ'անցնի և Յունաց դէմ, ուստի հաւանական է որ Վահրամայ ըլլայ։ բ. 5. Անդ։ "Այլ բան Վանականին ասացեալ (Վասն Ճրագալուցի)։ Զի՞նչ է ճրագալուցին լուցանելն։ Ի գրոց է ճշմարիտ. Կիւրեղ Աղեքսանդրացին գրէ առ Թէոդոս թագաւորն վասն զատկին, և ասէ. Վասն այնորիկ յերեկաւրեայ լուցանեմք, զի յերեկաւրեայ արև„ ևն։ - Վերջ Թղ. 35բ։ "Եւ ի գրոց ի մի համար է ձուկն, և ձէթ և թան, և եւղ, և պանիր. այլ աստուծով առ մեզ իրք չէ նորել. քանց հինն է և ստոյգ„։ 6. Անդ։ "Վարդան վարդապետի՝ յիշատակ բանի։ Ո՞ր է կերպարան ծառային, և ո՞ր է գործն ծառային, զոր տէրն յանձին կալաւ„ ևն։ - Վերջ Թղ. 36ա։ "Նոր արարչութիւն ինչ արար քրիստոս։ - Պտխ. Զսատերն յորովայն ձկանն, զհացն, զհուրն, զձուկն առ ծովեզերն, զխորտիկս յետ փորձութեանն, զոր հրեշտակքն սպասաւորէին„։ 7. Անդ։ "Սրբազան կաթողիկոսի Հայոց տեառն Կոստանդեա յիշատակ. Այլ ճաշակ (յաղագս պէս պէս կրից բնութեան)։ Բնութիւն է սկիզբն շարժման և դադարման„ ևն։ Վերջ Թղ. 37բ։ "Յոյս՝ է խարիսխ հոգւոյ, անմահ կենաց, որում հանդիպեսջիք աստուծով„։ Լակոնական և գեղեցիկ առածներ են, որոնց վերջը - այն է կիսախորանին ներքև - կայ մանրագիր այսպէս. "Սրբազան կաթողիկոսի Հայոց՝ տետռն Կոստանդեայ ողորմեսցի տէր և լոյս վարդապետին Վարդանայ՝ որ զբանքս յարմարեալ է„։ Կարող է ստ լինել նաև վերնագիր յաջորդ հարցման։ ս. 8. Թղ. 38ա, [Վարդանայ)։ "Թէ որպէս իմանի աստուած։ Պտխ. Աստուած անբովանդակելի է, զիարդ իմանի. զի երկու են գիտաւղքն՝ միտք և աչք„ ևն։ - Վերջ Թղ. 40բ։ "Տալով գիր և աւրէնք՝ արար ճանապարհ գալստեան որդւոյ իւրոյ աւետարանաւն, և կատարեալ փրկութեամբն համաւրէն ապրել որդոց Ադամայ. և այս է սկիզբն„։ բ. 9. Անդ։ Նորին ի բանն. "Ի սկզբանէ արար աստուած զերկին և զերկիր։ Կամ է մեր քեզ նիւթ բանի տալ և ոչ կարգաւ մեկնութիւն գրել„ ևն։ - Վերջ Թղ. 54բ։ "Այս էր Պաւղոսի անճառելիքն. և ո՛ կարէ ճառել զյաւիտենականն և զմիշտ հոգցի գործն աստուծոյ։ Եղուկ զիս որ անհոգ եմ„։ Ճառս՝ եթէ Վարդանայ Արարածոց մեկնութենկն քաղուած համարուի, և եթէ առանձնականի ու րեմն հարցմանն ուղղուած պատասխանի, հետաքըրքրական է և կարևոր՝ ասորական հին բնագրի յարաբերութեամբ, ուր բաց ի մ. նշանէն որ յաճախ կը հանդիպի, նաև հետևեալ տեղեկութիւնը, "Իսկ Արգար արքայ և Թադէոս առաքեալ բերին զգրեանն յԵրուսաղեմէ, և հաւատացեալ Եբրայեցիք որ թարգմանեցին յասարի գիր և ի լեզու. յայն բարգմանութեանն այսպէս կայ. Ի սկզբանէ արար Աստուած ԶԷՈԻԹԻՒՆՆ ԵՐԿՆԻ, և ԶԷՈՒԹԻՒՆՆ ԵՐԿՐԻ։ Եւ այս գեղեցիկ է, զի ցուցանէ թէ՝ յոչէից արար։ Եւ ըստ Եօթանասնից՝ բազում յերկինս ցուցանէ։ և այս՝ փ երկին և եութիւն էրկնի„։ 10. Թղ. 54բ-55ա։ "Զխորին բանիցս մեկնող վարդապետն Վարդան յիշեայ ի տէր յիսուս. և վասն շաբաթին յԱրարածոց մեկն. Լ։ Զայլ աւուրսն արարչութեամբ պատուեաց, և զշաբաթն՝ սրբութեամբ և աւրհնութեամբ. Աւրհնեաց զնոսա ասէ և սրբեաց, զի ի նմա հանգեաւ յամենայն գործոց իւրոց„ ևն։ Վերջ Թղ. 57ա։ "Ոմանք ասեն. ի Ա. բնի՝ Բ. ոստք էին, կենացն և գիտութեանն. բայց ոչ է, և նշանակէ զչարն որ ի մեզ չէ ի տեղոջ, բայց եթէ մեք չգործելով զբարին, գոյացուցանեմք առ մեզ, և երևի ի պակասութենէ բարոյն՝ չարն„։ 11. Անդ։ Նորին Վարդանայ։ "Գետ ելանէր (յ)Եդեմայ և ոռոգանէր զդրախտն„ ևն։ Վերջ Թղ. 70ա։ "ՅԱդամայ ելանելոյն ի դըրախտէն՝ ի ծնունդն քրիստոսի. ՐՃՂԸ. այս ըստ Եօթանասնիցն է ճշմարիտն. իսկ Յոյնքն. ԲՇ. ամ. շատ է, յայս գրոց հերիք պիտի ա12. Անդ։ Ցանկ գրոց հին և նոր Կտակարանաց։ "Իսկ քանի՝ գիրք են աստուածաշունչ. ընդունելիք այս են, Ե. գիրք Մովսէսի. Մընունդք, Ելք, Ղևտականք, Թիւք, Երկրորդ աւրէնք„ ևն։ - Վերջ Թղ. 70բ։ "Եւ Կղեմ(էս) գրեալ է, Ե՝ գիրք ընկալաք յեկեղեցի՝ ես և Անանիա Դամասկացի. Ա. Գիրքն Յակոբայ զընթերցուածն ասէ։ Բ. Կանոնք առաքելոցն։ Գ. Բանքն Յուստոսի։ Դ. գիրքն Դիոնեսեայ Արիսպագացոյ։ Ե. զոր եսս գրեցի՝ զքարոզութիւնն Պետրոսի առագելոյ„։ Յանկս հմմտ. Մխթ. Այրիվանեցի։ Սակայն Ձեռագիրս թագաւորութեանց Ե.որդ գիրք մ'ալ կ'ընծայէ մեզ գրելով այսպէս. Ը. "Թազաւորութիւնք Առաջին, և Երկրորդ, Երրորդ, Չորրորդ, և Ե. երորդ„. որը. սակայն Այրիվանեցւոյ ցանկին մէջ նշանակուած չէ. կան ուրիշ տարբերութիւնք ևս։ Նշանակելի են նոյնպէս հետևեալքն, "Իսկ Տուբէին, և Յուդէդն, և Կտակքն և Տութիայն՝ այս հինգս՝ չէ առած ի համար (իմա ի Հրէից), ապայ ընկալած են։ ԻԲ. գլխաւոր արարածք են, և ԻՐ գիր Եբրայեցոցն, և նոյնչափ ընկալած ձիրք. էոյց զի. ծիրն էնէլ են, և Ին ասէն„։ Իսկ նոր Կտակարանէն կ'ընդունի "դ Աւետարանն, և ԺԴ. թուղթ(ք)ն Պաւղոսի. և Գործոց Առաքելոց և Է. թուղթ(ք) Կաթողիկէ„։ 13. Անդ։ Այլևայլ Հարցմունք և Պատասխանիք (զանազան օրինաց, և Ս. Գրոց խրթին տեղեաց և նիւթոց վրայ)։ "Քանի աւրէ(ն)ք է. Պտխ. Սեռական Գ է„ ևն։ - Վերջ Թղ, 75բ։ "Եղիա մարգարէ՝ նայ այլ կուսան է ի մարգարէսն. և յորժամ Եղիայի յիշատակ պիտի առնել, փոխանակ նորա՝ Երեմիայի տաւնեմք, զի մաքրութեամբ նման են միմեանց. և Եղիայի վասն այնորիկ ոչ տաւնեն Հայք, զի դեռ՝ պատերազմ ունի առաջի, և հանդերձեալն անյայտ է. ի Նեռնէն նահատակի նա„։ (Ուր կը ճառէ Մովսիսի, չորս մեծ մարգարէներուն և Աւետարանչաց, անոնց խորհրդանշաններուն վրայ, նոյնացնելով Եզեկիէլի չորեքկերպեան կենդանիներուն 14. Անդ։ "Տեսիլ Եզեկիէլի։ Եզեկիէլի տեսիլն որ տեսանէր յաշխարհին Քաղդէացոց։ Խաչաձև կառք՝ որ լինի չորս առաջք, և յամէն միջոց չորս կենդանի։ Չորիցս չորս՝ որ լինի ԺԶ կենդանի„ ևն։ - Վերջ Թղ. 77բ։ "Սոքա են լծեալք ի թևս քառատեսակ խաչին, և հանգուցանեն զմարմնացեալն աստուած, աստուածաբանելով զնա ընդ տիեզերս. որոյ աւրհնութիւնն յաւիտեանս„։ (Այս ամենայն և յաջորդն ուղղեալ են առ Հեթում թագաւոր, ինչպէս ցոյց կու տայ յաջորդին սկզբնաւորութիւնը։ 15. Անդ։ "Իսկ ի Դաւթայ թագաւորակցէն քո՝ սակաւ ինչ տացուք պատճառս։ Զի՞նչ է որ ասէ Դաւիթ՝ ի ԺԱ. Սաղմոսին. Ապրեցո զիս տէր, զի նուազեաց սուրբ։ Պտխ. Յորժամ մեռաւ Սամուէլ՝ որ աւծ զԴաւիթ, և աղաւթիւք և խրատիւք խնամէր զնա„ ևն։ Վերջ Թղ. 86ա։ "Զի նա յայն սակս եկն՝ ոչ զի առցէ անկարաւտ բնութիւնն, այլ զի տացէ աղքատացեալ և կարաւտ բնութեանս, նմա աւրհնութիւն գոհութիւն, պատիւ և իշխանութիւն յաւիտեանս՝ ընդ հաւր և ամենասուրբ հոգոյն ամէն, ամէն„։ Գրուածս - որ շարունակութիւն է առաջնոյն միայն մեկնութիւն մը չէ յիշեալ Սաղմոսին, այլ աւելի Սաղմոսաց վրայ կը ճոխանայ, պարզելով անոնց և հին աշխարհի ընդհանուր երաժշտական ձայնից և գործեաց վիճակը՝ հին Քերականաց կոչումներով, որ յոյժ հետաքրքրական են։ Ապա ցոյց կու տայ թէ Դաւիթ ի՞նչպէս ուսոյց Ասափայ և այլ երգողաց երգել գործեօք. և թէ անոնցմէ իւրաքանչիւրն ի՞նչ գործիքով կ'երգէր։ (ԽԹ.) Գլ. Թղ. 82բ-86ա. նուիրուած են Աշտարակաշինութեան և յարակից դիպաց և վիպաց, և Նոր Կտակարանով կ'աւարտի, 16. Թղ. 86ա։ Մանր պատմութիւններ և ազ քայէն զբոյցծ (առանց խորագրի)։ "Միշտ կամիմ գիտակ գոլ ձեզ՝ նոր իրաց եղելոց„ ևն։ - Վերջ Թղ. 90ա։ "Ի փառս փառաւոր և պաշտեցեալ աստուածութեան, որ է աւրհնեալ յաւիտեան ամէն„։ (Ուր կը պատմուին Երուսաղէմ գացող 40 աղօթաւորաց վրայ կատարուած սքանչելիքն, և ուրիշ պատմուածներ)։ 17. Անդ։ "Նշանագիրք անուանց կարճաբանութիւնք։ Աբրահամ () ԱՀ„ ևն։ - Վերջ Թղ. 92բ։ "Քարկոծ - ՔԾ. այս այլ շատլին, բայց բաւական է մակացուաց„։ (Հայկական նշանագրութիւնքս՝ (200ի չափ) մասամբ համառօտագրութիւն են, և ըստ մեծի մասին ալ բուն Ստենոգրաֆի պէս ձևեր են կիսաբոլորակի և գիծերու բաղադրութեան և տարբաղադրութեան վրայ հաստատուած)։ 18. Անդ։ "Թուղթ Պիղատոսի դատաւորի, զոր գրեաց յաղակս տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, և առաքեաց առ Տիբերոս կայսրն։ Ի ժամանակին յայնմիկ՝ յետ խաչելութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որ առ Պոնտացով Պիղատոսիւ, այն որ ունէր զդատաւորական իշխանութիւն՝ Պաղեստինացւոց և Փիւնիկեցոց աշխարհին„ ևն։ - Վերջ Թղ. 97ա։ "Եւ այսոցիկ այսպէս գործելոց՝ փառաւոր լինէր անունն քրիստոսի աստուծոյ առ ամենեսեան. որում փառք և պատիւ հանապազ վայելէ՝ այժմ և միշտ յաւիտեանս ամէն„։ (Հմմտ։ տպգ. Թղթոյս՝ Թանգ. Հայկ. Հին և Նոր Դպրութեանց. Բ. Հտ. եր. 359, առաջին սիւն)։ 19. Անդ։ "Հարցմունք դշխոյին, և պատասխանի սրբոյն Սողոմոնի որդոյ Դաւթի։ Զի՞նչ է աստուածն քո, և ում նման է, և որով կերպիւ է„ ևն։ - Վերջ Թղ. 98բ։ "Եւ շինուած նորա ջուր. հիմնարկութիւն նորա գըգուանք, և ձեղունքն նորա կաքաւք։ Ոչ գտաւ պատասխանի առ այս բան„։ (Տպգ. տես Թանգ. Հայկ. Հին և Նոր Նախնեաց Հտ. Ա.)։ 20. Անդ։ "Յաղագս իմաստութեան զոր հրամայեցիք։ Արտաքին իմաստասէրքն այսպէս ասացին, բնութիւն՝ տեսակն է որ երևի, այսինքն մարդոյն տեսակն՝ մարդոյն բնութիւն է„ ևն։ - Վերջ Թղ. 101ա։ "Զոր զինուորքն ոչ իշխեցին զպատճառն պատառել, այլ ինձ և քեզ՝ և ճշմարտութեանն անբաժանելի է. և նմա աւրհնութիւն յաւիտեանս ամէն„։ (Ընտիր լեզուով և ոճով կը խօսի անանուն հեղինակ ճառիս՝ զմիութենէ բնութեան ամենասուրբ Երրորդութեան և զմիաւորեալ բնութենէն յիսուսի քրիստոսի, պէսպէս օրինակօք, ըսելով. "Այսպէս լինի մարմինն՝ աստուծոյ մարմին, և Մարիամ՝ աստուածածին, և խաչն աստուծոյ խաչ, և խաչեալն՝ աստուած, և գերեզմանն՝ աստուածընկալ„)։ 21. Անդ։ "Այլ ոճ վիճելոյ ընդ Քաղկեդոնիկն։ Հարց, թէ Մարիամ զո՞ր բնութիւն ծնաւ։ Թէ ասեն՝ աստուած և մարդ, ապա աստուածածին և մարդածին թող ասեն կատաղեալքն ()„ ևն։ - Վերջ Թղ. 105բ։ "Ամենայն հին և նոր կտակարանք վկայեն մերում դաւանութեանս (1) զոր երկայն աւուրց պէտս ունի զամենայն ասել„։ 22. Անդ։ Յաղագս Սուրբ աստուածին՝ որ խաչեցարիւ։ "Իսկ վասն զսուրբ աստուածն խաչեցար ասելն՝ ի մեծէն Իգնատեայ Աստուածազգեցէն եդաւ. զի ետես երկնային զօ(ր)ս, և լուաւ ի նոցանէ և կարգեաց յեկեղեցի. Սոկրատն է յասել զայս, և Յոհան Ոսկեբերանն նոյնպէս կարգեաց ի Կոստանդնուպաւլիս յաւ... ասել ի վերայ Սրբասացութեան սերոբէիցն,։ ևն։ - Վերջ Թղ. 107ա։ "Ապա յայլ բազում տեղիս զՍուրբ Սուրբ Սուրբն՝ Երրորդութեանն երփեմք, որ սուրբն հաւասար գայ, և ի մի տէրութիւն հաւաքի. նմա փառք յաւիտեանս յաւիտենից ամէն, եղիցի եղիցի„։ 23. Թղ. 107ա-107բ։ "Վասն աւրհնութեան եկեղեցոյ, խաչի և մատաղի։ Յուստոսի որ երրորդ եպիսկոպոս (էր) Երուսաղէմի՝ զկնի Յակոբայ և Շմաւոնի„ ևն։ - Վերջ Թղ. 109ա։ "Զնեստորի նզովքն դնեմ ի վերայ, և թաղման չառնեմ արժանի„։ 24. Անդ։ "Յաղակս ժողովոց։ Զկնի ՅԺ(Ի)Ե. ամի յարութեան տեառն եղև ժողովն Նիկիոյ, յԷ. ամի թագաւորին Կոստանդիանոսի. և պատրիարքունք էին՝ Սեղբեստրոս՝ Հռոմայ„ ևն։ - Վերջ Թղ. 112ա։ "Զի ոչ կարիս լցին մեր, և ոչ հակառակ կացին. և յիսուսի փառք„։ 25. Անդ։ Գործարանք կրից։ "Լոյս բանին և պայծառախաւսութիւնն ի խելքն ծագէ, որ է իմացականն՝ միջին փորուած գլխոյն„ ևն։ - Վերջ Թղ. 112բ։ "Եւ աւետիքն՝ յականջսն։ և քրիստոսի անբաւ բարերարութեանն փառք և գոհութիւն՝ հարբ և ամենաբաշխ հոգովն յերկնաւորաց և յերկրաւորաց, այժմ և միշտ և յաւ„։. (Թուի ի Գր. Նիւսացւոյ կամ Փիլոնէ առեալ)։ 26. Թղ. 113բ։ Հատուած օրհնութեան (Աւագ հինգշաբաթի)։ "Այլ այն որ նստին ի քրոբէսն և հայի յանդունդս, և լի են նովաւ երկինք ըստ լայնութեան և երկայնութեան և բարձրութեան„ ևն։ - Վերջ Թղ. Անդ։ "Շնորհաւք և պարգևօք աւրհնութեան լցուսցէ և աւրհնեսցէ զամենեսեան ամէն„։ 27. Թղ. 114ա։ "Վասն բանի մասանց՝ վարդապետին Վարդանայ ասացեալ։ Բանին մասունք ութ են, և են այսոքիկ„ ևն։ Վերջ Թղ. 119բ։ "Այնպէս խոստովանիմ և դաւանիմ սուրբ զերրորդութիւնն որպէս ինքն զինքն գիտէ (9). աւրհնեալ է աստուած„։ (Քերեկանական մասանց բանի վրայ խօսելէն ետքը՝ կը ճոխանայ հրոյ, սիրոյ ևն, այն է՝ Հոգւոյն սրբոյ տասն զօրութեանց վրայ)։ 28. Թղ. 119բ-120ա։ "Հարցումն Վահրամայ՝ իշխանաց իշխանի։ Եւ պատասխան Վանական գերալոյս վարդապետի։ Երկու այ ղան ի մի երկանս. մին առցի և՛։ Պտխ. Յառաջնոցն յայտնի է սրբոցն րանք. զի երկու իցեն աղքատ. ոմն՝ որպէս Ղազարոս, և ոմն թողեալ՝ որպէս այն՝ որ հանդերձ հարսանեաց ոչ ունէր„ ևն։ - Վերջ Թղ. 124բ։ "Հց. Կանգունն ո՞րչափ է։ Պխ. մին կանգունն՝ մին գիրկ է. բայց մեր կանգնովս՝ թուի թէ վեց կանգուն և թիզ մի, որպէս Եզեկիէլ տեսանէր։ Եղեգն է չափ՝ որով զտաճարն չափէր հրեշտակն„։ Անմիջապէս ապա. Այսչափ հարցմունքս բաւական է ի Վանականս լոյս վարդապետէ„։ (60 են համառօտ հարցմունքս և պատասխանիք)։ 29. Թղ. 130ա։ Հարցումն և պատասխանի սուրբ Վարդապետաց ի վերայ բանից ինչ Ս. Գրոց (առանց խորագրի)։ "Քանի գործք են առաջին աւուրն։ Պխ. Է. արար աստուած զհրեղէն երկինս, և զանդունդս, և զերկիր, և զջուր, և զխաւար. և ապա ասաց եղիցի լոյս. և ի լուսոյ գոյացոյց զերկրային և զերկնային զաւրութիւնք„ ևն։ - Վերջ Թղ. 134ա։ "Հց. Զքրիստոսի գերեզմանն ով փորեաց։ Պխ. Սոմնաս հազարապետն„։ 30. Անդ։ Խրատք հոգեշահք (անվերնագիր)։ "Յետ այսորիկ փախերուք ի հպարտութենէ և յոխակալութենէ„ ևն։ - Վերջ Թղ. 136ա։ "Տէր աստուած հաստատուն պահեսցէ զայս բարի սէրս՝ ի հոգի և ի սիրտ լսաւղաց և կարդացողաց, և նմա փառք յաւիտեանս ամէն„։ 31. Անդ։ "Մեկնութիւն այբուբենին։ Այբն՝ թագաւոր է. բենն՝ առաքեալ. գիմն՝ գանձաւոր„ ևն։ - Վերջ Թղ. 145ա։ "Հրեղէն աթոռ կազմեաց, հրեղէն կառօք յերկինս վերացաւ։ Եւ քրիստոսի փառք յաւիտեանս„։ Գրուածիս մէջ վերնագրէն բոլորովին տարբեր բաներ, - այսինքն աստուածաշնչական, աստուածաբանական, դաւանաբանական, ծիսական, պատմական և այլն, - նիւթեր կը բարգաւաճուին՝ իւրաքանչիւր տառաթուի ներքև, յստակ և ընտիր շարաբանութեամբ և հմտաբար։ Հաւանօրէն հին Քերականներէն քաղուած է։ Հմմտ. Մ. Խորենացի, Սիւնեցի, Դաւիթ Անյաղթ, Եսայի, Գէորգ, Արիստակէս, ևն։ 32. Անդ։ "Յաղակս եօթն մեղաց որ մահուչափ են։ Առաջին բղջախոհութիւն. Բ. գնալն ի պոռնկութիւն և շնալ ընդ առնակին„ ևն։ Վերջ Թղ. 153բ։ "Եւ զմարմինն զոր առ ի կուսէն՝ ետ և գնեաց զսէր մարդկան. զի վասն մեր մեռաւ ի խաչին, և մերս չէ զարմանք) թէ վասն սիրոյ նորա մեռանիմք, և քրիստոսի փառք յաւիտանս„։ Ճառիս մէջ ուշագրութեան արժանի է Մակաբայեցւոց գիրքէն մէջ բերած մանրավէպն, ուր երկու մարտակից թաղաւորաց՝ այսինքն Աղեքսանդրոսի և Դէմէտրի վրայ պատմուածն - որոնք կը մրցին Յովնաթանը վաստկելու համար - դարձնելով Քրիստոսի և սատանայի վրայ, լեզուաքննական մեկնութեամբ և գեղեցիկ կերպով կը բարգաւաճէ, ըսելով. "Աղեքսանդր՝ զՔրիստոս նշանակէ, զի Աղեքսանդր թարգմանի բարծաւղ մեղաց խաւարի... իսկ Դեմետրոս՝ թարէմանի հալածու) 33. Անդ։ Ներածութիւն՝ ի խորհուրդ Նաւակատեաց տօնի (անվերնագիր)։ "Նորոգաւղ տիեզերաց յիսուս, որ նորեցեր զհնացեալ և զապականեալ բնութիւնս մեր„ ևն։ - Վերջ Թղ. 155բ (եղծուած և թերի)։ "... եւ ապա ի մարմնական ճաշոց վայելեմք... և յամենայն կերակրոց։ Դարձեալ է խորհուրդ նաւակատեացս՝ խորհուրդ հնոյ խորան...„։ (Թերի կ'ընդհատի)։