267589՝ (Ա. Մասին) ՊԺԳ = 1364, և վերջնոյն՝ ՉԵԻԴ = 1275։ Սակայն այդ երկու թուականներն ևս վերջէն, նոր և տարբեր գրով գրուած կը տեսնուին. հաւանօրէն աւելի հին ըլլալու է։
բոլորգիր. առաջին մասինը՝ մեծադիր և երկաթագրի նման, բայց որոշ և ընտիր. իսկ վերջնոյն՝ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԻԸ. միջակ և խիտ խիտ գրուած։
24, իւրաքանչիւրն (Ա. հտ.) 12 թուղթք, իսկ (Բ. հտ.) 8 թուղթք։ Առաջին մասի ստորին լուսանցից վրայ երբեմն երբեմն անկանոն կերպով նշանակուած են թերթահամարներն, այսինքն՝ նախընթաց թերթին վերջ՝ յաջորդ էջին վրայ անմիջապէս չեն դրուիր, այլ մէկ թուղթ ետքը։
՝ թուղթ դեղնորակ, հաստկեկ և ողորկ։
՝ փայտեայ կաշեպատ՝ կարմրորակ և զարդարուն, գոցելու մասով. իսկ ներսէն պատած է դեղնագոյն մետաքսէ ազնիւ կերպասով։
լաւ պահուած, միայն վերջին թուղթը մաշած և ստորին քղանցքէն ալ մաս մը, գիրով ի միասին, փըրթած է։ Թղ. 35 մէջ տեղէն ճեղքուած և ապա նորոգուած է։ Մէկ թուղթ կը պակսի ընդ մէջ Թղ33բ-34ա. և 1 թուղթ ևս ընդ մէջ Թղ. 46բ-47ա։
նախկինն անյայտ, ապա Պարոն և հայրը Պապանվան, ապա Աստուածատուր երէց, ապա Յոհանէս, և այլք։
չունի։
չկան։
մի միայն, Թղ. 174ա. կարմրագոյն ծաղկեայ խաչ, որուն ստորին զարդերը կտրուած են։
, ևն, կը պակսին։
՝ առաչին մասին՝ ջնարակագոյն են. իսկ վերջնոյն կարմիր։
՝ սակաւ են և անորոչ, այսպէս (Թղ. 147բ). Կայ բնագրի նման, բայց մանր բոլորգրով. "Եւ զիս զբազմամեղս զԳրիբոր գրիշս յիշեսցիք ի քրիստոս, և յիշողս„։ 2. Ալեքսիանոսի վարքին վերջը (Թղ. 216բ). Կ'այ մի և նոյն գրով այսպէս, "Փառք ամենայսուրբ երրորդութեանն՝ հաւր և որդոյ և սրբոյ հոգոյն։ Գրեցաւ Եւխաւլաւիաննս ի գաւառին Անտիոքայ, ընդ հովանեաւ սրբոյհոյ (սրբոյն Սարգսի, ձեռամբ անարժան և յետին քահի (քահանայի), և ծառայի աստուծոյ Յոհանիսի, յետին և ի փցուն գրչի(է). և մի մեղադրէք վասն խոշորութեան և սղալանաց գրիս, զի այսչափ կարացաք գրեալ։ գրեցաւ ի թվականութեան յաւիտենից [չ. ի. դվ և աստուած վայելել տացէ [արդ որք աւ(գ)տիք ի սմանէ՝ մեղաց թողութիւն... (հոս երկու բառ անընթեռնլի են) խնդրեցէք ծառինայ (ծառային աստուծոյ) յոհանէսին և ծնող՛„]։ (Քառակուսի փակագծերով մէջ բերած թուանիշներն, և յաջորդ բառերն բոլորովին տարբեր թանաքով և գրով յետոյ ուրեմն գրուած կը թուին ինձ. հետևաբար ՉԻԴ թուականի վաւերականութիւնն երկբայական է, այնու մանաւանդ որ այդ միջոցը դատարկ թողուած է հին գրչէն և որ և է քերուածի կամ այլ նշանագրի հետք չի նշմա3. Մատենիս վերջին թուղթի վրայ կայ հնաձև, բայց բնագրէն յոյժ տարբեր բոլորգրով, հետևեալն. "Կատարեցաւ տառս այս ի մայրաքայղաքս Կեսարիայ (անունս, սևագոյն մելանով. ջնջել ուզած է մի այլ ձեռք) ընդ հովանեաւ Սուրբ Ստեփանոսի (յիշատակ բառս քերուած է) Պր։ին և ի բարեխաւսութիւն հաւր իւրոյ Պապանվան և համաւրէն ննջեցելոց իւրոց և ի վայելումն որդոց իւրեանց... Պր։ին և (բառ մը եղծուած)։ Արդ որք աւկտիք ի սմանէ կամ ընդաւրինակէք, յիշեսցիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զՊարոն և զիր ննջեցեալսն, և քրիստոս որ առատն է յամենայնի՝ մեզ և ձեզ ողորմեսցի յիւրում գալստեան ամէն„։ Գրեցաւ ի թվիս ի. չիդ։„...։ (Յաջորդ տողերն քերուած են և որոշ բան մը չի կարդացուիր։ Արդ դիտելով որ. 2րդ յիշատակարանին մէջ նոր ձեռքով ետքէն թուանիշներ, ևն, բառեր աւելցնողն՝ հոս ևս քերուած տողերուն վրայ կցկտուր բաներ գծած է, կը հետևի, որ նոյնը՝ սոյն յիշատակարանէս առած է չիդ. թուականն և հոն փոխադրած, կարծելով որ այս յիշատակարանն ևս բուն գրչէն գրուած ըլլայ, մինչդեռ իրօք հաւանական է որ ստացողէ մը և վերջէն գրուած է. ինչպէս ակներև կը տեսնուի այս նաև Կեսարիա անունէն, որ Անտիոքի հակառակն է)։ 4. Թղ. 1բ. Կայ ուրիշ ստացողէ մը (դարձեալ տարբեր բոլորգրով) հետևեալ կիսեղծ յիչատակարանն. "Նուաստ ծառայ Աստուածա1. Վասն ապաշխարութեան ճառէն ետքր՝ տուր երեց զգիրքս բերի յաղո(ց)աքդ։ (7 ի թվ։ ՊԺԳ. աւուր յայտնութեան„։ Թղ. 1ա. Կայ յունարէն կիսեղծ և անընթեռնլի յիշատակարան մը, զոր Տղայ Պարոն մաս մը քերելով՝ գրած է. "Ձեռս երթայ, գիրս մնա. ով զայն կարդայ տէրն ողորմի ինձ և նայ (.) բայ Տղոյ Գր.„ ևն։
. Ձեռագիրս յամին 1844 մտեր է հաւաքմանս մէջ. Վ. Հ. ն. Սարգսեան յղած է Վենետիկ՝ նախընթացին հետ։ Մատեանս է Ոսկեփորիկ, և ըստ յիշատակարանին՝ Եւխաւլաւիան, այսինքն Եւխօլօղիոն կամ խրատք, որ կը պարունակէ խրատական ճառեր, վկայաբանութիւններ, ևն, այսպէս 1. Թղ. 1բ։ Յանկ նիւթոց (առանց խորագրի)։ 2. Թղ. 2ա։ "Վասն տասն վաճառականացն և վասն ութ որոգայթիցն որ առաջի նոցա։ Եւ արդ ահա տասն վաճառական եկեալ ի մի վայր, և յարուցեալ գնացին ի գործ վաճառականութեան իւրեանց. և զամն ողջոյն գընացին մեծ տառապանաւք հասին յաշխարհ հեռաւոր և մտին ի գաւառ մի անծանաւթ„ ևն։ - Վերջ Թղ. 10ա։ "Քանզի յայսմ հետէ ոչ ունիք ահ և երկիւղ յորոգայթից անդի, և կամ յայլ չար պատահմանէ„։ Այլաբանական ձևով գրուած ներածութիւն մ'է յաջորդաբար գրելիք 10-12 ճառերուն։ Նորաձև գրուածիս հեղինակն անյայտ է, և հաւանօրէն Վարդանայ ուրումն կամ Վահրամայ. սակայն պարիզեան թիւ 57 Ձեռագիրն կը թուի՝ մեծին Վարդանայ վերագրել, զի "սուրբ„ մակագրութեամբ յիշուած է հոն։ Յամենայն դէպս՝ մեր սոյն բնագրէն դատելով՝ ճառս յօրինուած է փրկչական թուին 1224, զի այսպէս կը գրէ (Թղ. 73ա) ճառիս հեղինակն։ "Ապա ստոյգ վայ մեզ, զի այս՝ ՈՄԻԴ. ամ է ի խաչելութենէ տեառն մինչև ի մեզ„ են։ բ. 3. Թղ. 10ա։ "Լուծմունք և յայտնութիւն խորհրդոյ տասն վաճառականաց։ Եւ արդ։ Ժ. վաճառականքն են բոլոր ամենայն ծնունդք Ադամայ՝ ի սկզրանէ մինչև ի կատարած աշխարհի, որք ելաք ի դրախտէն„ ևն։ - Վերջ Թղ. 17բ։ "Եւ պտղաբերէք բարի առաքինութեամբ զերեսնաւորն և զվաթսնաւորն և զհարիւրաւորն ի կամս նորա„։ գ. 4. Անդ։ "Վասն հպարտութեան։ Մեծ և անեզրական չար և առաջին կորուստ հպարտութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 27ա։ "Եւ գովեալ երկրպագութեամբ յամենայն եղելոց հանդերձ միածնաւն իւրով և հոգւովն սրբով այժմ և միշտ և յաւիտեանս„։ դ. 5. Անդ։ "Վասն ոխակալութեան։ Ահա գազան քան դառնադէմ և չարապատկեր և առաւել պատառող և արիւնարբու քան զառիւծ„ ևն։ - Վերջ Թղ. 36բ։ "Եւ փառատրութիւն, պատիւ և իշխանութիւն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն։ Ռ. Ռ. Ռ. ամէն„։ ե. 6. Անդ։ "Վասն լեզուանութեան։ Ահա որդեակք, եկաք հասաք և զգաղտ(ա)մուտ աւձն անիծեալ„ ևն։ - Վերջ Թղ. 45ա։ "Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն և անթիւ ամէն„։ ։ զ. 7. Անդ։ "Վասն որովայնամոլութեան։ Ով թէ քանի չար և մեծ կորուստ է ախտ որովայնամոլութիւն(եան)„ ևն։ - Վերջ Թղ. 54բ։ "Անսկիզբն հայրն և կենդանարար սուրբ հոգին այժմ և միշտ և յաւ„։ է. 8. Անդ։ "Վասն զրկանաց։ Ով ժողովուրդք աստուծոյ և խորհրդական ծնունդք վերինն Երուսաղէմի„ ևն։ - Վերջ Թղ. 68բ։ "Եւ անլռելի փառաբանութիւն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն և անթիւ Ռ. Ռ։ ամէն„։ շ. 9. Թղ. 68բ։ "Վասն շնութեան։ Վայ ամենայն մարդկան որ եկին յայս աշխարհ անիծից և որ գալոցն են զհետ մեր„ ևն։ Վերջ Թղ. 80ա։ "Անլռելի և մշտընջենաւոր յարակայութեամբ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն և անթիւ Ռ. Ռ։ ամէն„։ թ. 10. Անդ։ "Վասն կախարդութեան։ Ահա խորխորատ կորստեան և գուբ խորագոյն մինչև յանդունդս ներքինս„ ևն։ - Վերջ Թղ. 92ա։ "Եւ երկրպագութիւն և յամենայն յարարածոց անլռելի փառաբանութիւն, ընդ„։ ծ. 11. Թղ. 92բ։ "Վասն անզղջութեան։ Ամենայն բերանով վայ մեզ և եղուկ լսելեաց և անձանց մերոց„ ևն։ - Վերջ Թղ. 109ա։ "Եւ մշտընջենաւոր երկրպագութիւն յամենայն եղելոց այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն, և անհամար Ռ. Ռ. Ռ։ ամէն„։ ծա. 12. Անդ։ "Մեծ յուսադրութեամբ յորդորումն ապաշխարութեան ազգի ազգի։ Վստահութեամբ և բազում աւրինակաւք դիմեալ առ աստուած„ ևն։ - Վերջ Թղ. 147բ։ "Եւ աստուածն մեր յիսուս քրիստոս որ երկըրպագեալ և գովեալ և բարեբանեալ յամենայն եղելոց ընդ հաւր և ընդ հոգոյն սրբոյ այժմ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ ժբ. 13. Թղ. 148ա։ "Վասն անքուն որդանց, թէ ուստի են և կամ թէ զի՞նչ են նոքա. և թէ որպէս են կերպարանք նոցա. և վասն դժոխոցն՝ զի ոչ է խաբէութիւն կարծեաւք, որպէս և ասեն՝ թէ լոկ սպառնալիք է։ Եկայք աստանաւր ի միասին առաջի աստուծոյ, ով քահանայք և բարեպաշտ իշխանք և աստուածասէր ժողովուրդք„ ևն։ - Վերջ Թղ. 180ա։ "Գոհանալ և բարեհամբաւեալ զհամագոյ ամենասուրբ երրորդութիւնդ՝ անբաժանելի միով աստուածութեամբ և թագաւորութեամբ, միով բնութեամբ և կամաւք, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 14. Անդ։ "Աղաւթք ի վերայ հիւանդի. Խաղաղութիւն ընդ ամենեսեան։ Զգլուխս ձեր տեառն։ Աստուած որ հայիս ողորմութեամբդ։ գրած է ի լման. դարձիր թուղթ մի յետ։ Հայր սուրբ բժիշկ հոգոց և մարմնոց, որ առաքեցեր զմիածին որդիդ քո՝ զաստուած և զտէր մեր յիսուս քրիստոս„ ևն։ - Վերջ Թղ. 180բ։ "Յերկրպագութիւն փառաբանութեամբ մատուցանէ հաւր և որդոյ և սուրբ հոգոյն„։ . ՈՍԿԵՓՈՐԻԿ ԻԸ. 15. Անդ։ "Տեսիլ սրբոյն Գրիգորի՝ զոր եհարց ընդ հրեշտակն տեառն։ Յաւուր միում շրջէր սուրբն Գրիգոր յանապատի„ ևն։ Վերջ Թղ. 193ա։ "Եւ զանվախճան ուրախութիւնսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում վայելէ փառք իշխանութիւն, և պատիւ այժմ ևն։ 16. Անդ։ "Երանելոյն Եփրեմի ասացեալ. Վասն անաւրէն ուրացողին և պեղծ յիշնուցնատվին։ Ով եղբարք իմ և սիրելիք„ ևն։ Վերջ Թղ. 203ա։ "Եւ երկնից սուրբ արքա յութեան արժանի արասցէ՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւ„։ 17. Թղ. 203բ։ "Վարք երանելոյն վըկային քրիստոսի Ալեքսիանոսին։ Այր մի էր ի Կոստանդինուպաւլիս որում անուն էր Եփրեմիանոս„ ևն։ - Վերջ Թղ. 216բ։ "Ժառանգեցէք զպատրաստեալ արքայութիւնն ի սկըզբանէ աշխարհի. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 18. Թղ. 217ա։ "Տեառն Յոհաննու ոսկերերանի Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսի ասացեալ է. Ի խաչելութեան գրոցն։ Այսաւր տէրն մեր ի խաչին և մեք տաւնս առնեմք„ ևն։ - Վերջ Թղ. 220բ։ "Նոյնպէս և ի ձեռն փայտին եղև փրկութիւն մեզ. շնորհաւք և մարդայսիրութեամբ տեառն մերոյ, որում վայելէ փառք, իշխանութիւն յաւիտեանս ամէն„։ 19. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյ կուսին Մարիանէ։ Զկնի յարութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի և փառաւոր համբարձմանն առ հայր ի յերկինս„ ևն։ - Վերջ Թղ. 247ա։ "Բայց մերոյ թագաւորին քրիստոսի՝ հզաւրի և անմահի վայելէ փառք իշխանութիւն, և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս լաւիտենից ամէն։ Տէր յիսուս քրիստոս աստուած ողորմեայ մեզ„։ (Վերջին խօսքերն հաւանօրէն թարգմանչէն աւելցուած են և կամ Վկայաբանութեանս վերջաբանէն կ'իմանանք, որ Դեմետրիոս (վկայն) հաւանօրէն եղած է հեղինակ անոր յօրինման։ Ահաւասիկ անոր խօսքերն. "Ես Դեմետրիոս՝ ծառայ աստուծոյ արարի հանգըստարան երանելոյն Մարիանէի. աղաւթիւք և խնգաւք տարայ ի քաղաքն Անդիոք. և անդ կայ մարմին երանելոյն մինչև ի գալուստն քրիստոսի, ի բարեխաւսութիւն աշխարհի։ Արդ աղաչեմ զձեզ զամենեսեան, յիշեցէք և զիս զԴեմետրիոս ծառայ աստուծոյ՝ որ գրեցի զկայութիւն սորա„ են։ Հետևաբար յոյն բնագրէն կատարուած է թարզմանութիւնո։