265110813171318։
՝ բոլորգիր հնաձև, միջակ և ընտիր. Թղ. 2-180բ. մանր և նուրբ. իսկ մնացեալն հաստկեկ և ցանցառ։
41, իւրաքանչիւրն 12 թուղթք։ Երկու հատորէ բաղկացած, զի Թղ. 1ա-186ա նշանակուած են Ա-ԺԵ. թերթք. իսկ Թղ. 189ա. նորէն Ա. թերթը կը սկսի և կը հասնի ԻԶ. թերթի 6րդ թուղթը։
թուղթ դեղնորակ և ողորկ։
՝ փայտեայ կաշեպատ, շագանակագոյն և զարգարուն, գոցելու մասով։ Ներսէն պատած է կանաչ և սպիտակաշերտ լաթով։
՝ Լլուսանցք առհասարակ և յատկապէս Թղ. 290, 397400. ստորին լուսանցաքղանցք՝ մաշեր, հերծոտեր և ապա նմանագոյն թուղթով նորոգուեր են երկրորդ կազմողէն։ Կռնակի կաշին և գոցելու մասն ևս թեթև կերպով պատռուած և վնասուած են։ Թղ. 17բ18ա. ընդ մէջ եղող թուղթն յետև փոխադրուեր է (տես Թղ. 491), Թղ. 289 և 290 նոյնպէս յետևառաջ կազմուած են։ Վերջէն ալ 4 թուղթեր առնուազն կը պակսին։
նախ Գրիգորէս և իր ամուսինը Մամախաթուն, ապա, Յոհաննէս աբեղայ (որուն կարմրագիր մէկ տող յիշատակարանը կայ նաև Տիրամօր պատկերին ստորոտը), ապա Մատթէոս և Մկրտիչ, ապա Սիմօն կրօնաւոր և Թումայ, ապա Խնդրակատար Ս. Աստուածածնի եկեղեցին (կամ վանքը), ապա այլք։
իւրաքանչիւր կողմէն մէկ մէկ թուղթ, առաջինն է մնացորդ՝ մեծադիր և երկսիւն Աւետարանի մը, փոքր՝ բայց հնագոյն մեսրոպեան երկաթագրով. մէն մի սեան լայնութիւնն է 8,5 հրդմ. իսկ վերչինն է մնացորդ՝ մեծադիր վկայաբանութեան մը, նման երկաթագրով։
սակաւ են, կարմրագոյն։
3 հատ միայն։
Թղ. 181բ. (Տիրամայրն՝ Յիսուս մանուկն ի գրկին), Թղ. 182ա(Գրիգորէս և իր ամուսինը Մամախաթուն, ծնրադիր և դարձած դէպ ի հանդիպակաց՝ Տիրամայրն կ'աղօթեն ձեռնբաց։ Երկուքն ևս քառագունեան են և գեղեցիկ, իբրև ճարտար և ճշգրիտ տիպար միջին դարու հայկական տարազուց՝ յոյժ հետաքրքրական են։
չկան։
3, Թղ. 1ա, 183ա, 187. (մեծ և գեղեցկադրուագ։
կարմիր են. տնագլուխք տեղ տեղ կարմիր են։
Թղ. 181ա, 182բ։
՝ յոյժ բազմաթիւ են և մանրամասն պարագայիւք, գլխաւորապէս 1. Նիւսացւոյ Հայր մերի մեկնութեան վերջը. "Էր թիւն հա(յ)կազ(ե)անս սեռի ՉԿԶ. ի վերադիտողութեան հայոց Կոստնդեա և ի թագաւորութեան Աւշնեայ... Զողորմելիս Սարգիս կարաւտ ողորմութեանն աստուծոյ յիշել սրտի մտաւք՝ զքաւութիւն և զողորմութիւն, հանդերձ ծնողաւք և եղբարբք մեր. և որ մեզ հայցէ՝ և ինքն գտցէ։ և քրիստոսի փառք յաւիտեանս„։ Թղ. 261ա. Սարգիս՝ կը ծանուցանէ իր գրիչ ըլլալէն զտտ՝ նաև եղբօր և ծաղկողի անունը, այսպէս. "Զմեղապարտ և զփցուն գրիչ Սարֆիս. յիշեայ և զեղբայրս իմ (հաւանօրէն հոգևոր) զԴաւիթ Հաղբատեցի, և զԹորոս ծաղկող՝ Տարոնեցի„։ 2. Թղ. 385բ. (այն է՝ Ն. Շնորհալւոյ դաւանութեան թղթին և յիշատակարանին ետքը) կը կցէ նոյն գրիչը նաև իր յիշատակարանը, հետևեալ պարագաներով. "Ի Թվ. հայոց ՉԿԶ, գրեցաւ սա՝ ձեռամբ Սարգիս սուտանուն աբեղայի, անարհեստի և յոյժ անպիտանի. Աղաչեմ զամենեսեան՝ անմեղադիր լերուք, զի փափաքումն բանիցս յաղթեաց զմեզ. դարձեալ աղաչեմ յիշել զհոգևոր ծնողսն մեր զՄեծտիկին և զՄարթա, զՆուոթի, զՀովադեղն, զեղբայրն մեր զԳրիգորէս, և զամուսին իւր՝ զՄամախաթուն, և զծնողսն իւրեանց, և զմարմնաւոր ծնողսն մեր, և զարեամբ ներկեալ գեղբայրն մեր՝ ձուատն (կամ Ուատն), որ տարաժամ հասակի սպանայանաւրինաց, և խառնեցաւ ընդ մարտիրոսացն. ևս աղաչեմ զհոգևոր և զմարմնաւոր զեղբարս և զծնողսն մեր յիշեցէք յաղաւթս ձեր. և յիշող(ք)դ եղիցիք աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ Ձեռագրիս այս մասն ի թու. ՉԿԶ. գըրուած է, զի ասկէց ետք եղած յիշատակարանաց մէջ այլ ևս այդ թիւին չենք հանդիպիր։ Իսկ Թղ. 385բ-491բ. ի թու. ՉԿԷ գըրուած և աւարտած է, ինչպէս ակներև կը տեսնուի մատենիս վերջը, Թղ. 485ա, գլխաւոր յիշատակարանէս, զոր կը համառօտենք ըստ կարևոր մասանց։ 3. "Փառք հաւր և որդոյ և հոգոյն սըրբոյ։ Շնորհաւք տեառն մերոյ յիսուսի քրիստոսի և ձեռնտուութեամբ հոգոյն սրբոյ՝ աւարտեցաւ հոգիացուցիչ տառքս ժողովեալք ի բազմաց՝ իբր զծաղիկս գարնայնոյ երփն երփն գունովք, համովք և հոտովք։ Նախ և յառաջին Իններանութիւնքն, և Հայր մեր որ յերկինս. ապա Ընդհանրականն. ապա Պլուղին կանոնքն, և այլք, զորս հոգեկիր հարքն մեզ ընձեռեցին՝ ի շահ և յաւգուտ յետին եկելոցս և որք զկնի մեր գան. վասն զի սա է անկարաւտ ճոխութիւն և անհատ փարթամութիւն... Արդ՝ ես Սարգիս համբակ և սպասաւոր բանի, տկար մարմնով և տառապեալ անձամբ, բազում երկովք և աշխատութեամբ ծրագրեցի զսայ իմովս փցուն և անարհեստ մատամբ, գումարեցի զսայ իբրև զմեղու, որ զխորիսխն ժողովէ ի վայելուչ բուրաստանաց՝ ի բջիջս մաղու իւրոյ, նախ ի պէտս իւր և ապա ի բժշկութեան հիւանդաց. այսպէս և ես կամեցայ զսայ ամբարել ի քարտի՝ ի մարմին՝ ձևով տառի. և ապա իմանալաբար ի հոգի ստացաւղացն զսա։ Եւ եղև կատարումն գրոցս։ ի Թվ. ՉԿԷ։ ի գաւառիս Վայսյձորոյ, յանապատս Գլայոր, ընդ հովանեաւ սրբոյն Ստեփանոսի, և մեծ վարդապետի և անյախթ հռետորի՝ Եսայէայ։ Ի թագաւորութեան հայոց Աւշնի, և ի կաթողիկոսութեան... (քերուած է)։ և յիշխանութեան գաւառիս Ամիր Հասանայ, որդոյ Իաչէ, որդոյ Ամիր հասանայ, որդոյ Պռօշայ բարեպաշտի, զոր տէր յիսուս տացէ նոցա ողորմութիւն, և զկենդանիքս պահեսցէ ընդ ամրածածուկ աջովն Արդ՝ որք աւգտիք ի սմանէ, ասասջիք տէր յիսուս ողորմեսցի Գրիգորիսի, և ամուսնոյ իւրոյ, Մամախաթունին և ծնաւղաց նոցայ, և ամենայն արեան մերձաւորաց որ ձեռնտու եղեն այսմ գրոցս, զոր տէր աստուած հատուսցէ նոցա միոյն՝ հարիւրապատիկ յայս կեանքս և ի հանդերձեալն։ Եւ աղաչեմ յիշել ի տէր զՊարոն Լոյսն և զաստուածապարգև զաւակն իւր՝ զդեռաբոյս ծաղիկն և զգեղեցկատեսիլ մանուկն՝ զՄիրմիրն, զի արասցէ տէր ընդ երկայն աւուրս, անսասան և անսայթաք կենաւք ի վե րայ երկրի. և որք յիշէքդ յիշեալ լիջիք յաստուծոյ ամէն„։ 4. Թղ. 181ա. "Զստացող սորա զՅոհաննէս աբեղայն յիշեցէք ի քրիստոս, և զամենայն մերձաւորքն իւր. և աստուած զձեզ յիշէ ամէն„։ 5. Իսկ թղ. 161բ. (այն է տիրամօր նկարին ստորոտը) Կայ կարմիր և հին բոլորգրով. "Զանպիտան Յոհանէս յիշել աղաչեմ„։ (Որ հաւանօրէն կամ նկար հչն ըլլալու է և կամ 7.րորդ յիշատակարանին մէջ յիշուած Յոհանէսն։ 6. Թղ. 186բ. Կայ (երրորդ ստացողէն՝ խոշոր բոլորգրով) այսպէս. "Վերջին ստացողք սուրբ գրոցս զՄաթէոս և զՄկրտիչ յիշեցէք ի քրիստոս, և աստուած զձեզ յիշէ յանմահ կեանս։ այս գիրքս Յովհաննէս վարդապետին էր և ես գրնեցի ի տէր Զաքարուն հայոց կաթողիկոսէն ի թուին ՊԽ(Ի)Ա„. (և քովնտի մանրագիր), "զանպիտան Թոր՛. յիշեա„)։ 7. Թղ. 261բ. Կայ, մարմնեղ բոլորգրով, երրորդ ստացողին ինքնագիր յիշատակարանն, այսպէս. "Յիշեցէք ի քրիստոս յիսուս. շՍիոն կրօնաւորն որ ստացաւ զգիրքս՝ յիշատակ իւր և ծնողաց իւրոց Ծերին, և Շնսհուորին, և եղբարցն Յոհանիսին, և Յովանիսին, և Սարգսին, և ամենայն արեան մերձաւորաց իւրոց։ Արդ ի յարդար վաստակոց ստացայ զսայ ես Սիոն։ Եթէ ոք յանդգնի, նզովք զամենայն չարագործացն ընգալցի։ Եւ որ զմեզ յիշէ առ քրիստոս, նոյն և ինքն յիշեսցի առ բարեգութն աստուած. ամէն. նոյն և ինձ Թումայիս ամէն„։ 8. Թղ. 261ա. Կայ հին գրչութեամբ և գղթորային մելանով. "Զմեղապարտ և զփցուն գրիչ Սարգիս յիշեա յաղաւթս, և զեղբայրս իմ զԴաւիթ Հաղբատեցի։ և զԹորոս ծաղկող Տարոնեցի„։ 9. Թղ. 1. (որ գրութենէն դատելով շարունակութիւն կ'երևի 490րդ թղթին) կայ այսպէս. "Զնուաստ Առաքեալս՝ որ սակաւ աշխատեցա ի կազմս. յիշեայ աղաչեմ յաղաւթս„։ Եթէ սոյն թուղթն ստուգիւ շարունակութիւն է՝ նոյն գրչութեամբ ծանօթագրուած է. "Յառաջի թուխթն գնայ„։ (Առաքելս ըլլալու է առաջին կազմող մատենիս)։ 10. Մատենիս վերջ (Թղ. 492ա). Կայ վերջին կազմողէն և նորոգողէն խոշորագիր նոտրագրով և արտասովոր գծագրութեամբ, այսպէս. "Եւ արդ ես նուաստս և յետինս ի սպասաւորաց բանի - Հերապետ վարդապետ. ամենայն կարգաւորաց և առաջնորդաց, և վարդապետաց - հող և փոշի - վասն աստուծոյև վասն սրբութեանդ ձեր - վերստին նորոգեցի. և կաղմեցի - զպատուական - և զվարդափըթիթ - գիրքս - այս - հարանց վարքս - և կանոնք - ամենայն սրբոցն - և ոգեշահ - ընթերցաւղացն- և հաւատարիմ ունկնդրաւղացնի թվին - ՋՂԶ - նորոգեցաք - զի մնասցէ ի դուռն - Խնդրակատար Սուրբ Աստուածածնին՝ ի բարի և անջինջ յիշատակ - գրաւղացն - և գնաւղացն - և աշխատաւորացն ի սմայ - և մանաւանդ ինձ անարժ(ան)իս՝ Հերապետ, մականուն Գումաճենց - կոչեցեալ - զի ես մեղուցեալս աղաչեմ - զձեր սրբութիւնդ - պատուական ընթերձողք - հայրք և եղբայրք իմ ուղիղ սրտիւ և բոլոր հաւատով - մեղաց թողութիւն - խնդրեցէք - աշխատողացն, և ինձ, և ծնաւղաց իմոց - Վարդանին - և Խոնդքարին ամէն։ Եւ արդ մի ոք իշխեսցէ որոշել զսայ ի դրանէ - Սուրբ Աստուածածնէս. զի թէ ոք յանդգնի - նզովեալ եղիցի. ամէն։ Հայր մեր որ յերկինս„։
. Ձեռագիրս 1848-1852ին միջոցը մըտեր է հաւաքմանս մէջ. Վ. Հ. Ներսէս Սարգսեան ի Հայս ճանապարհորդած միջոցին յղած է ի վանս Ս. Ղազարու։ Մատեանս է Ոսկեփորիկ միջակադիր՝ կոճղ և մեծարժէք։ Կը պարունակէ Հարանց վարք և բազմապիսի ընտիր գրուածներ՝ հին հարց և վարդապետաց, այսպէս 1. Թղ. 1ա։ Կայ հակիրճ տեղեկութիւն մը չորս աւետարանաց գրութեան ժամանակի վրայ։ Ապա հատուած մը. Յաղագս խոստովանութեան ճառի մը։ "Արդ զի խոստովանելն է հիմն ապաշխարութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 1բ։ "Վստահութեամբ և երկիւղիւ հաղորդեսցին կենարար խորհրդոյն՝ ի փրկութիւն անձանց և... աստուծոյ, (որ)ում փառք յաւիտեանս„։ (Սոյն թուղթը ուրիշ ձեռագրէ մը հոս եկած յարած է, ինչպէս ցոյց կու տայ գրչութեան տարբերութիւնն իսկ)։ 2. Թղ. 2ա։ "Գրիգորի եպիսկոպոսի Նիւսացւոյ՝ ի բանն տեառն որ ասէ. Երանի աղքատաց հոգւով, զի նոցա է արքայութիւնն երկնից։ Ով արդեւք այնպիսի ժողովեալսս իցէ՝ մինչ զի աշակերտ լինել բանին, և ընդ նմա ելանիցէ յերկրէ հովտացս՝ ի նուաստագոյն իմաստիցս՝ ի հոգևոր լեառնն, ի բարձր տեսութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 70ա։ "Ըստ աւետեացն՝ որ երանելին գոլ զհալածեալսն յաղագս իւր ասէ, զի նոցա է արքայութիւն երկնից. շնորհաւք տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք, զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Գր. Նիւսացւոյ այս ընդարձակ ճառս ըստ ինն երանութեանց՝ ինն ընդարձակ գլուխներու բաժնուած էր, - որոց իւրաքանչիւրն ունի՝ կարմրագրով իբրև խորագիր՝ մի մի ի տէրունական երանութեանց, - այժմ ութը միայն են, իններորդ գըլուխը կը պակսի Օրինակիս մէջ։ Վերջը դրուած ոտանաւոր Յարասութենէն, որ կը սկսի. "Վիմարդեան գլուխ բանի՝ Իննեակ թուով յաւէտ խաւսի„ բառերով, կարծել կու տայ որ մեծին Վարդանայ աշակերտն Եսայի (Նչեցի) եղած ըլլայ թարգմանող կամ լուծող ճառիս, ինչպէս նաև յաջորդին. զի կ'ըսուի. "Եսայիա վարժապետի՝ զէմանալի հաց ծասկողիս ի Վարդանայ աշակերտի, որ մեզ հայցէ առ տէրունի զթողութիւն յաւիշ բ. 3. Անդ։ "Նորին Գրիգորի բան. Ի Հայր մեր որ յերկինս։ Զաղաւթիցս մեզ զվարդապետութիւն՝ աստուածայինս պատմէ բան„ ևն։ - Վերջ Թղ. 252բ։ "Եւ թագաւորութիւնք երկրի ընդ ձեզ՝ զյաղթականն երգեսցեն աւրհնութիւն այնմ՝ որ զամենայն յիւր արքայութիւնն կոչէ. Որում փառք և զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից, ամէն, ամէն„։ Ընդարձակադոյն ճառս՝ կը թուի թէ երբեմն տասն և չորս գլուխներու բաժնուած էր իսկ Ձեռագրիս մէջ (Թղ. 78բ.) ընդհակառակն՝ "Բան տասներորդ„ով կը սկսի - որ կը յաջորդէ երկայն յառաջաբանին - և "Բան տասնելորորդ„ով կ'աւարտի։ Հոս (Թղ. 124բ-125ա.) գրուած ընդարձակ յիշատակարանին մէջ Սարգիս գրիչն ուրիշ ուշագրաւ իրողութիւն մի ևս կը յայտնէ մեզ՝ իր մթին ու քօղարկեալ խօսքերով. այսինքն՝ թէ Եսայի վարդապետ Նչեցի եղած ըլլայ հեղինակ նաև Գր. Նիւսացւոյ Հայր մեր որ յերկինս ճառի Ներածութեանն և Լուծման, և կամ հայեցի թարգմանութեան։ Դնենք հոս զանի իր ամբողջութեամբ և յատուկ բառերով. "Էր թիւն հա(յկ)ազանս սեռի ՉԿ2։ Ի վերադիտողութեան Կոստընդեա և ի թագաւորութեան Աւղնեայ։ Հայրական ծնունդն բան պարփակեալ ունի յինքեան՝ զբոլորս ամենայն. և նա է գլուխ ամենայնի, և հոգին միացեալ ի սմա՝ ի քարտէս և ոչ սեաթոյրն տեսակ, այլ իմանալաբար իմացմամբ՝ իմաստից մտաց և ոչ ախտացելոց. այլ որպէս գինի զմայլումն առնէ իմանալաբար, զերակսն շարժմամբ՝ պէս պէս որակս պարզէ գեղեցկութեամբ։ Սոյն(պէս) մեծս Գրիղորիոս Նիւսետ բղխմամբ հոգւոյն զմայլեցաւ, և զերակ մըտաց գործնականին վերաբղխեաց և ի ժողոգ բացափայլեաց ծաղկերանդ և քաղցր պտղովն հոգւոյն։ Եւս ահա և դերաբուն Վարքապետս իմ զԵսայի՝ աստուածիմաստ բղխեալ աղգի ազգի որակ բանիցս ի մի համազնչեալ՝ առ որս գերագոյն գտաւ քան զյոքնիմասաքն, պայծառ զքեղութեամբ բացա, զարդեալ վառմամբ բանի՝ ի տես բնաւից՝ զխսրացեալն իմաստ և զթաքունն պարազարդէ ներքին մարդովն, յիշել առ բառացին յիսուսի և քրիստոսի նոր հեղման արեան՝ ճաշակաւղք մարմնոյ բանին՝ խոհական մտաւք զթողութիւն ի թողչէն քրիստոսէ„ ևն։ Ի հաստատութիւն սոյն կարծեաց՝ դիտել կու տամ դարձեալ, որ այս երկու ճառերուս լեզուն մեծապէս կը տարբերի Նիւսացւոյ Յաղագս բնութեան մարդոյ թարգմանութեան լեզուէն, որ Ստեփանոս Սիւնեցւոյն տրուած է, 4. Թղ. 125բ։ Անուանք աստուծոյ՝ ըստ այբուբենից (անվերնագիր)։ "Աստուած. արարիչ. արդարացուցիչ. անմահացուցիչ. ապրեցուցիչ ևն։ - Վերջ Թղ. 131բ։ "Քաւչապետ. քաջալերութիւն. քաջայայտ. քաջ„։ (Որոնց թիւն կը հասնի 1057-1060ի. և հաւանօրէն արաբերենէ թարգմանուած է)։ 5. Թղ. 131բ-132ա։ "Ի վարուց սուրի հարանց. Զոր հաւաքեալ ի բազմաց ի մի՝ սուրբ վարդապետին Վարդանա(յ) յաւգուտ ամենեցուն որք կամին սրտի մտաւք ընթեռնուլ։ Որ էրն ի սկզբանէ աստուածն բան, վասն բարոյն գոյացոյց զէսս յոչէից և զերևելիսս՝ ձեղուամբ երկնից փակեաց„ ևն։ - Վերջ Թղ. 171բ։ "Եւ իբրև լուան զբանս զայս՝ զարհուրեցան հարքն, և զգուշութեամբ ճաշակէին, և երկիւղիւ և ունկնդրութեամբ Գրոց. աւրհնութիւն, գոհութիւն աստուծոյ և փառք„։ 6. Անդ։ "Խրատք հոգեշահք Եւագրի։ Յիշման տեառն մերոյ յիսուսի քրիստոսի յարակա մնալ ի մեզ՝ այս են առիթ, աւտարութիւն, առանձնութիւն, պարապումն ի թանձր հոգոց, բաց ի խրճթէ և ի հանդերձնից„ ևն։ Վերջ Թղ. 172բ։ "Այլ և յ(զ)ամենայն հնարս հնարեայ աղաչեմ, աղաչեմ, ջանադիր յուսով առ քրիստոս աստուածն տէրն. որում փառք 7. Թղ. 172բ։ "Երանելոյն Եւսեբի եպիսկոպոսի, յաղագս խնդ(րոյ) Աղեքսանդրու. Վասն աւուրն կիրակէի պատուելոյ։ Յետ արձակելոյ յեկեղեցոյն յաւուր կիրակէի, մինչդեռ նստէր երանելին Եւսեբի եպիսկոպոս, մատեաւ Աղեքսանդրոս և ասէ ցնա„ ևն։ - Վերջ Թղ. 178ա։ "Քանզի այս աւր յաղաւթս տուաւ քեզ. այս տւր է զոր արար տէր. ղի և նմա վայելեն փառք յաւի„։ Դժուար է որ ճառս Եւսերի Կեսարացւոյն ըլլայ, թէպէտև հ. Մաշտոցին մէջ ևս կը գանուի՝ ոյն խորագրաւ աւելի հաւանական է որ Սերերիանոսի Եմեսացւոյն ըլլայ։ Շատ կէտերով հետաքրքրական է գրուածս, բայց ուշագրաւ է յատկապէս հետեեալ տեղին. "Պահել մեզ զկիրակէն այս է պատճառ, յորժամ մատնէր տէր մեր, աշակերտացն խորհրդոցն զաւրինակն ետ, առեալ ըզհացն՝ աւրհնեաց, երեկ, ետ և ասէ. Այս է մարմին իմ որ վասն ձեր գշրի ի թողութիւն մեղաց, զայս արարէք առ իմոյ յիշատակի։ Արդ՝ տեառջ այս աւր ե, վասն որոյ և տերունական կոչեցաւնա ևս յառաջ քան զտերունական չարչարանոն ո։ կղէր տէրունական, այլ աւր առավին։ Յայսմ ա. ւուր սկիզբն արար արարչութեան աշխարհի և յայսմ աւուր զյարութեան սկիզբն պարգեւեաց աշխարհի„։ 8. Անդ։ Վասն ապահարի (անվերնագիր)։ "Վասն էր աւրէնսդիրն չհրամայեաց մերձենալ յապահարն։ Լուր և իմանաս զչարաչար վնաս ապահարին անկողնոց„ ևն։ - Վերջ Թղ. 179ա։ "Եւ է որ յերիտասարդութեան, և է որ յառաջ ժտմանակաւ չար ախտն յայտնի„։ (Թուի Եպիփանի)։ 9. Անդ։ "Եպիփանայ (Յաղագս լլկանաց դիւաց)։ Բազում են լլկանք դիւաց որ աներևոյթ լլկեն զմարդիկ, կամ սրտմտութեամբ և բարկութեամբ, կամ նախանձու և ոխուխեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 180բ։ "Եթէ կամաւ՝ երեք տարի արտաքոյ հաղորդութեան և եկեղեցո կացցէ, զոր սուրբն կարգեաց Եպիփան„։ (Անհարազատ յերիւրանք մ'է ի վերայ բանից ինչ Եպիփանի, և ոչ հարազատ)։ 10. Թղ. 183ա։ Յակոբ կաթողիկոսի՝ թուղթ ընդհանրական։ "Յակովբոս աստուծոյ և տեառն յիսուսի քրիստոսի ծառայ՝ և ողորմութեամբ նորին կաթողիկոս Հայոց, ողջոյն սիրոյ և խաղաղութեան յաստուածընկալ սրբոցս և ի մէնջ„ ևն։ - Վերջ Թղ. 186ա։ "Եւ անամաւթ լինել յահաւոր ատենին„։ (Յակոբ Ա. կաթողիկոսին է շրջաբերական թուղթս, որով կը պատուիրէ եպիսկոպոսաց, տարածել զԸնդհանրականն Ներսիսի Շնորհալւոյ)։ 11. Թղ. 187ա։ Ներսիսի Շնորհալւոյ թուղթ ընդհանրական (անվերնագիր)։ "Ներսէս ծառայ քրիստոսի, ողորմութեամբ նորին կաթողիկոս Հայոց՝ ընդհանուր հաւատացելոց աստուծոյ։ հայկականացդ սեռից„ ևն։ - Վերջ Թղ. 253բ։ "Զի մի բանս հայհոյութեան խաւսեսցին, յորժամ ի քրիստոնէից տեսցեն զոք նենկաւոր գտեալ առ նոսա„։ (Տպ. ի Վենետիկ 1830, առանձինն և ապո Նամակաց հետ ի միասին 12. Թղ. 254ա։ "Անանիայի հայոց վարդապետի ասացեալ. Խրատ քահանայից։ Արդ՝ քահանայական աստիճան ինքն յայտնի է արժանաւորութեան(մբ), թէ որպէս պարտ է լինել սուրբ, անարատ„ ևն։ 13. Թղ. 269ա։ "Նւաստ վարդապետի Յոհանիսի Եզնկեցոյ՝ Խրատ հասարակաց քրիստոնէից, քահանայից և ժողովրդոց. ի կանոնական սահմանաց յառաքելոց և հայրապետաց և վարդապետաց, և մեծ վարդապետին վարդանա յամենայնէ ժողովեալ գրեցաւ։ Ամենազաւր թագաւորին մերոյ յիսուսի քրիստոսի և բարերար փրկչին հաւատարիմ ծառայք„ ևն։ - Վերջ Թղ. 292ա։ "Եւ թէ շատ իրաց լինի տէր, այլ շատ քառասնից հանէք, զի առաքելական և կանոնական հրամանք է„։ Եզնկացւոյ Խրատներն 18-20 գլուխներու բաժնուած են, առանձին խորագիրներով։ Հմմտ. Թ. 257. §. 2. Թղ. 8բ-43ա։ Թ. 263, §. 14. Թղ. 116ա1- 162բ1։ Թղ. 43ա։ Սակայն Ձեռագրիս մէջ. "Յաղագս պահոց„ գլխէն վերջ կը յաջորդեն ուրիշ երկու գլուխք ևս, այսինքն՝ Թղ. 290բ։ "Վասն անդարձ առնելոյ։ Այլ և այս աւրէնք քրիստոնէից, զի յորժամ հասանի նմա հիւանդութիւն„ ևն։ Թղ. 290բ-291ա։ "Յաղաղս ոչ առնելոյ սուգ մեռելոյն։ Դարձեալ ի վերայ ամենայնի գրեմք„ ևն։ Օրինակիս մէջ, Թղ. 269ա. "Յաղագս պսակի և խրատ ամուսնացելոց„ գլխոյն կը յարին 3 թուղթք միջանկեալ կանոնաց սուրբ հարց և հայրապետաց վասն ամուսնացելոց մերձաւոր ազգականաց։ բ. 14. Թղ. 292ա։ "Սահակայ կանոնք։ Պարտ է քառասունք կատարել մեռելոյն, զի առաքելական հրամանք է և աւանդութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 292բ։ "Եւ յամենայն արևմտեաց տասանորդս՝ ի սրբում և յաճումն ստացուածոց իւրեանց„։ Ասոր, - որուն հարազատութիւնը կը թուի ինձ երկբայական, - կը յաջորդեն անմիջապէս, 3031 Հատածներու բաժնուած ուրիշ կանոններ. այսինքն. "Սրբոյն Բարսղի կանոնց„։ - "Առաքելական կանոնք„։ - "Ի Նիկիա կանոնաց„։ "Կանոնք Թաղէոսի առաքելոյն„։ - "Յոհաննու Մանդակունոյ կանոնք„։ - "Ի Ներսիսէ հայոց կաթողիկոսէ կանոնք„։ - "ՅԱնտիոքայ ժողովոյն կանոնք„։ - "Սրբոյն Գրիգորի Հայոց Լուսաւորչի կանոնք„։ - "Կանսն Յոհաննիսի իմաստասիրի կանոնք„։ - "Սրբոյն Եփրեմի կանոն։ Պատարագս յաղազս իմոյ տկարութեան արժանի արարէք ինձ մատուցանել„ են։ - "Կանոնք հայրապետաց առ եպիսկոպոս(ս)„։ - Թղ. 308բ-314ա։ Դարձեալ Կանոնք առաքելականք (լիակատարք)։ "Կարդեցին առաքեալքն և եղին հաստատութեամբ, թէ ո՞րք են յաստիճանի դատաւորութեան, և իշխեն առնել դատաստան„ ևն։ - Կան մէջ ընդ մէջ նաև "Այլ կանոնք„ առանց անուան։ գ. 15. Թղ. 314բ։ "Խրատ կանոնական քահանայից և կրաւնաւորաց։ Պարտ է քահա նայից ահիւ և դողութեամբ կալ առաջի աս տուծոյ, և սրբութեամբ մատչել ի սուրբ խորհուրդն տէրունական„ ևն։ - Վերջ Թղ. 315բ։ "Եթէ ի սուրբ խորհրդոյն հասանէ ի քո հանդերձդ, կտրէ և յեկեղեցոյն ծերպն դիր, և Խ. աւր կարգէ. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Ինչպէս 13 կանոնական այս խրատներս, այսպէս և բոլոր նախընթաց կանոններն Վարդանայ հաւաքածոյն կը կազմեն)։ 16. Թղ. 315բ-316ա։ "Հարցումն թագաւորին Հեթում. թէ հրեշտակք յառաջ արարեալ են քան զերկինս և զլուսաւորս։ Պատասխան վարդապետին Վահրամայ։ Ոմանք ի հարցն նախ ասացին արարեալ աստուծոյ զհրեշտակք(ս) քան զերկինս, վասն զի իմանալիք են հրեշտակք„ ևն։ - Վերջ Թղ. 347ա։ "Ըստ նմին աւրինակի ասեն և յայնժամ անդ ցանկացաւ սատանայ, թէ յանկարծ աւձն խաւսուն լինէր։ Եւ երրորդութեանն աստուծոյ փառք յաւիտեանս„։ (71 Հարցմունք և պատասխանիք են, մերթ ընդարձակ և մերթ հակիրճ)։ 17. Անդ։ "Հարցումն Յոբնաղայ, և պատասխանի Մովսէսի հայոց Քերթողի և Դաւթի փիլիսոփայի։ Էակք են երկու ի բնութեանցն քրիստոսի, եթէ անէակ։ Պտխ. Էակք՝ և ոչ անէակք„ ևն։ - Վերջ Թղ. 365բ։ "Եւ եկեղեցի քրիստոսի երկոքում(բ)դ այդոքի(ւ)կ վարին ձայնիւք՝ խառնմամբ և միաւորութեամբ. որում փառք յաւիտեանս ամէն„։ 143-150 Հարց ու պատասխանիներ են, միջանկեալ արամախօսութեամբ Մամբրէի՝ երբեմն ընդ Դաւթի, և երբեմն ընդ Մովսիսի։ Լեզուն և գրու թեան ոճը հին է և ընտիր. և կը թուի ունել աղերս Էակաց Գրքին հետ, զոր Փ. Կոնիբիր հրատարակեց Հանդ. Ամաորեայի մէջ ի Վիեննա, թէպէտև արտաքին ձևով շատ կը տարբերին իրարմէ։ Գըրուածիս ինչպէս հնութեան, այսպէս ալ հարազատութեան մասին շատ վերապահութեամբ վերաբերուելու ենք։ Ոչ միայն մեկնողական, այլ և աստուածաբանական, բնազանցական, ևն, տեսակէտերով ուշագրաւ է գրուածս։ Տեառն մերոյ յերկուց միաւորեալ բնութեան վարդապետութեան նկատմամբ տիրապէս Կիւրղեան է և շատ զգու18. Անդ։ "Դիր հաւատոյ խոստովանութեան հայաստանեաց եկեղեցւոյ, գրեալ ի Ներսիսէ Հայոց կաթողիկոսէ՝ յեղրօրէ Գրիգորիսի վկայասիրի, ի խնդրոյ գերապատիւ փեսային ինքնակալ թագաւորին Հոռոմոց Ալեքսիոսի՝ մեծ Պրոպոստատորին, յորժամ ել յարևելս և էր ի Մամեստիայ մայրաքաղաքին Կիլիկեցւոց. անդանաւր հետևելով և նորին կոչմամբ ի թուին Հայոց. ՈԺԴ։ Բանիւք դուզնաքեայ իմն խաւսելով ի լսելիս խոհեմագունիդ և աստուածասիրի անձին, հաղագս մերոյ հաւատոյ„ ևն։ Վերջ Թղ. 385բ։ "Իսկ այն զոր միանգամ զէս՝ հաւատայ և դատի, որպէս ասաց քննողն սրտից, ընդ ճշմարիտ հաւատացելոց ընկալցի վարձս բարեաց ի քրիստոսէ աստուծոյ մերոյ. որում փառք և զաւրութիւն յաւիտեանս ամէն„։ Գրիս վերջ կայ եօթն տող յիշատակարան մը սուրբ հայրապետէս, որով սրբասնեալ եղբայրն և զինքը կը յանձնէ հաւատացելոց աղօթքին, այլ և կը դնէ գրութեան թուականը, այսպէս. "Ի թուականութեան Հայկազեանս տաւմարի ՈԽԸ„ որ վերինին, այն է՝ ՈԺԴ. թուականին չհամապատասխաներ։ 19. Թղ. 386։ Վասն կլռոց և չափուց (Եպիփանու)։ "Տաղանդն՝ կշռոց անուն է՝ որ է ՃԻԵ. լիտր. և ՃԻԵ. լիտրն՝ ինն հազար ասարիսն՝ ըստ համարոյ„ ևն։ - Վերջ Թղ. 387ա։ "Ի ԻԴ. ամին Խոսրովու, և յ'ԼԴ. Յուստիանոսի. և ի Դ. Ներսիսի Շինողի, և ի նահատակութեան սրբոյ վկային Յիզտբուզտեայ՝ սահմանեցին զԽաչեցարն, և եդաւ Տաւմարս հայոց, Այլ և զԽաչեցարն տէր Ներսէս յարձան յոյն գրով ի Մամուեստեայ գրեալ ասէ հնոց։ Գռղի ոմն անուն միայնակեաց յԵրիվանս՝ երաժիշտ լեալ, ասեն թէ մեսեդիքն և զառաւո(օ)տու երգերն նայ արարել (է)„։ (Ընտիքտիոնի, Նոնոսի, Իդոսի, Ոլիմպիադի և Յոբելինի յիշատակութիւնն, այսպէս նաև մէջ բերուած վերջաբանը հայէ մը յաւելցուած են)։ 20. Թղ. 387բ։ "Եւագրեայ նշանակ յԵզեկիէլէ։ Նախերգան զվարս նորա զամենայն սկսեալ թէ ի բազում իրս յոյժ զարմանալի և հռչակաւոր (գտաւ)։ Յորժամ Բասիլիոս վախճանեցաւ, գնաց Եւագր՝ բնակեցաւ առ Աստուածաբանն„ ևն։ - Վերջ Թղ. 389ա։ "Ըստ հրոյն ի վեր բարձրացեալ ի ստորին իրաց, և միաւորի ընդ աստուածային լուսոյ փայլատակումնն, և բերկրի՝ տեսանելով և իմանալով զաստուածայինսն. զի ի հոգոյս մեր յառաջ գայ գիտութիւն. զի ի մարմնական...„։ Լուծումն է այս Եւագրի Նղանակ յԵղեկկելէ ճառին, ուր մեկնիչն կը դնէ նախ Եւագրի վարուց և գրուածոց վրայ հակիրճ տեսութիւն մը, և ապա կ'անցնի մեկնութեան։ Կիսկատար կերպով հաւաքեալ է, ինչպէս որ վերջաւորութենէն կը տեսնուի։ 21. Անդ։ "Ներսիսի կաթողիկոսի՝ առ կանանց դասս։ Պատուէր տամ կանանց ազգի՝ պարկեշտութեամբ և բարեձևութեամբ լինել յամենայնի„ ևն։ - Վերջ Թղ. 392ա։ "Եւ զողորմութիւն, որով արքայութեան լինիջիք ժառանգորդք ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն. [զարեամբ ներկեալ զեղբայրն իմ յիշեցէք աղաչեմ]„։ (Ընդհանրական թղթին մասն է)։ 22. Թղ. 392բ։ "Մեկնութիւն ի բանն. Վաճառեցէք զինչս ձեր և տուք ողորմութիւն։ Զի թէ հայրն երկնաւոր՝ ողորմութեան աղագաւ՝ յորդին իւր ոչ խնայեաց, այլ վասն մեր ամենեցուն ի մահ մատնեաց, և այն զի թըշնամիք և սիրելիք„ ևն։ - Վերջ Թղ. 396բ, "Վասն որոյ ասէ. Վաճառեցէք զինչս ձեր և տուք ողորմութիւն„։ (Սուրբ Հօր մը ճառի մասն է, վասն զի դասական ընտիր լեզուով և ոճով գրուած է)։ 23. Անդ։ "Առակ զոր ասեն իմաստունք։ Իշխան ոմն ազնուական գնաց յեզր ծովուն, ուր ժողովեալ էին բազում ձկունք„ ևն։ Վերջ Թղ. 397բ։ "Եւ յագահութենէ և այ ազգի ազգի մեղաց զոր առաջի աչաց մերոց կուտակեալ եմք, զայն որ յետ այս կենաց կայ մեզ պահած ահագին տանջանքն որ ոչ յիշեմք և ոչ ածեմք զմտաւ„։ Անանուն Առակներս հինգ հատ են, այսինքն են՝ Իշխան ոմն, Աղքատ ոմն, Այրի կին, Իշխանն ազնուական, Էշք բազումք։ 94. Անդ։ "Առակ(ք) աւլաւմբիական (օլիմպիականք)։ Ա. Ստընդիայ մանուկ վասն զի լայր, ասէ. Լուաւ գայլն և եկաց մնաց մինչև ցերեկոյն„ ևն։ - Վերջ Թղ. 405բ։ "Յուցանէ առակս՝ զի գրոց վարդապետութիւն միանգամ կամ երիցս բաւական է„։ Ոլիմբիական առակներս 35 հատ են, սակայն Ա-ԺԵ. միայն ըստ հին թարգմանութեանն Ոլիմբիանու հարազատ են. իսկ մնացածներն Մխիթ. Գօչին կը վերաբերին, լեզուէն դատելով, Հմմտ. տպգ. Վենեակոյ եր. 114 և այլն։ 25. Թղ. 405բ։ "Բանք իմաստասիրաց՝ պիտանի ամենայն մարդոյ։ Պղատոն ասէ. Որք մեծամեծաց առաջի կան, մեծի զգաստութեան պէտք են„ ևն։ - Վերջ Թղ. 418ա։ "Զթէոնաս ոմն՝ կին Պիթագորուական՝ հարցեալ, թէ յետ քանի՞ աւուր մտցէ ի տուն կռոց այր՝ որ լինի ընդ կնոջ. ասէ. Յիւրն՝ նոյն աւրին, և յաւտարին՝ ոչ բնաւ„։ (Հմմտ. Թ. 245. §. 2. Թղ. 3ա-23ա։ Թ. 250. §. 17. Թղ. 274ա314ա։ Բազմաթիւ են և մեծամեծ երկուստեք տարբերութիւնք. թուի ինձ թէ իրարմէ տարբեր երկու հաւաքմունք և թարգմանութիւնք եղած ըլլան, մին հնագոյն և միւսն վերջէն կատարուած)։ 26. Անդ։ Առակ յԵրեմիայ մարգարեութենե։ "Զայն արար կաքաւն և ժողովեաց զձագսն զոր ոչ իւր ծնեալ։ Բարուախաւսն ասէ զկաքաւէ՝ թէ զայլո(յ) ձուս թխ(ս)է և ձագս հանէ, քանզի զաւտարին ձուն գողանայ և յիւր բոյնն տանի„ ևն։ - Վերջ Թղ. 418բ։ "Եւ եկիր յառաջին ծնողսն քո՝ առ մարգարէսն, և առաքեալս և արդարսն առաքինիս. բարի ոք ասաց վասն կաքաւին„։ (Թուին լինել ի Բարուախօսէն Ս. Եպիփանի այս և յաջորդն)։ 27. Անդ։ "Վասն նշանաց Երուսաղէմի։ Յառաջինն ի վերոյ քան զքաղաքն եկաց աստղ նման նիզակի՝ ժամ մի ողջոյն կանգնե(ա)լ„ ևն։ - Վերջ Թղ. 419ա։ "Եւ դարձեալ բան մարգարէական գտաւ, թէ այր ոմն թագաւոր յառնելոց է նոցա՝ զոր նոքա վասն Վեսպիանոսի կարծէին։ և քրիստոսի փառք յաւիտեանս„։ (ԼԱ. Օրինակին մէջ Հերոնիմոսի անուամբ մէջ կը բերէ զայս Մխիթար Աբբայ. սակայն կը թուի ինձ թէ Յովսեպոսէ առնուած է)։ 28. Անդ։ "Վկայութիւնք վասն ծնընդեանն տեառն և մկրտութեան։ Զի պարտ է ի միում աւուր տաւնել ի վեցն յունուարի„։ ևն։ - Վերջ Թղ. 470բ։ "Այլ անձամբ իւրով ետ զանձն իւր. և նոյն ինքն բանն աստուած, որ միացեալ էր ի մարմին անբաժանելի, առ ընկալաւ զնայ„։ (Յոյժ բազմաթիւ են մէջ բերուած վկայութիւնք՝ յազգային և օտարազգի Հարց և հայրապետաց գրուածներէն)։ 29. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ աղաւթք։ Գիտեմ այր մի սուրբ՝ որ զայս և եթ կայր յաղաւթս, և այլ աւելի բան ինչ ոչ ասէր, այլ թէ գոհանամ զքէն տէր վասն ամենայն բարութեանց քոց„ ևն։ - Վերջ Թղ. 471ա։ "Յիշեայ և զայնոսիկ որք բարի կամ այլ ինչ խորհին զմէնջ, քանզի ամենեքեան մարդիկ եմք. և քեզ փառք յաւիտեանս ամէն„։ 30. Անդ։ "Նորին սրբոյ Բարսեղի եպիսկոպոսի. Եւ Ապօղինարի հերձուածողի, տեսութիւն ի մարմնաւորութիւն փրկչին։ Բարսեղ ասէ. Մարմին մարդկային ունէ՞ր քրիստոս, թէ ոչ։ Ապողինարն ասէ՝ ոչ„ ևն։ - Վերջ Թղ. 482ա։ "Ապողինար. Է, այլ և զի՞նչ։ Բարսեղ. Է՛, և աստուած. քանզի որպէս ոչ է մարմին միայն Սահակ՝ ծնեալն յԱբրահամա(յ), և ոչ այլ ոք ի մարդկանէ է, այլ և ի հոգի և մարդ ի մարդոյ ծնեալ իւրաքանչիւր ոք ի մէնջ է բանական կենդանի, բայց ոչ ծնեալ հոգոյն բանականի„։ 31. Թղ. 482բ։ "Աշտիճանք աւրինացս (ճիւղագրութիւնք ազգականութեանց)։ Ընթեռնլով իմ զխրատ աշտիճանաց ազգականութեան մեծ աշխատութեամբ հասու եղէ ի դրոշմած աղիւսակածև աշտիճանացն իւրաքանչիւրոցն հանդիպողութեան„ ևն։ - Վերջ Թղ. 484բ։ "Առաջին աշտիճան այնք յորոց էաքն, հայրն, և մայրն և որք ի մէնջ՝ որդիքն և դստերքն„։ Երեց աղիւսակածևեր են, առաջինը ծառաձև, որուն վերին ծայրը գրուած են "Երեք պապք (յաջակողմն) Երեք մամք (ձախակողմը)„. մէջ տեղը՝ "հայր, մայր, որդի, դուստր„։ Իսկ ստորին խորշից միոյն մէջ "Երրորդ ի թոռանցն„ և միւ սին մէջ "Երրորդ ի թոռնիացն„։ Իսկ միւս երկուքն բոլորակամև են, 6 մէջէ մէջ բոլորակներու կամ աստիճաններու բաժնուած, զորոնք ուղղահայեաց և հորիզոնական թևերով խաչաձև կարմըրագծեր՝ չորս մասի կը բաժնեն. և ասոնց մէջ դարձեալ նոյն կարգաւ նշանակուած են կեդրոնը "հայր, մայր, որդի, դուստր„։ Վերջին պարունակի վերին կողմը "Երեք պապք յ Երեք մամք„ և ստորինին մէջ "Երեք թոռն յ Երեք թոռնեայ„. իսկ յաջ և յահեակ՝ կողմնակի ծնունդք։ Ճիւղագրութիւնս կամ Յակ. Խրիմեցւոյն և կամ լաւ ևս Ներս. Շնորհալւոյ ընդարձակ ճիւղագրու[թեան մասն ըլլալու է. վասն զի, Թղ. 484բ. Կայ կարմրագրով. "Վասն աստիճանաց ազգականութեան յԵրրորդ գրոցն՝ Տիոլոս երրորդ„ ևն։ 32. Թղ. 486ա։ "Բան խրատական Յոհանէս վարդապետի զոր մականուն Պլուզ կոչի։ Արար աստուած զմարդն՝ հոգի և մարմին, և զարդարեաց ի յիւր պատկերն և ի նմանութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 490բ։ "Կամ յայս կեանքս պատուհասի, և կամ յայն կեանքն տանջանաւք։ Եւ զաստուած ով անարգէ՝ քան յիշոցատուն, զի հաւատ...„։ (Թերի կ'ընդհատին խրատքս, տեղի տալով Գր. Նիւսացւոյ Իններանութեանց ճառի մէկ թղթին օր փոխադրելի է ընդ մէջ Թղ. 17բ-18ա.ի)։