97161341 (տես վարը)։
բոլորգիր միջակադիր, հաստկեկ և ընտիր, թուխ մելանով. իսկ Մատթէոամբողջապէս ծադկագիր ոսկեզարդ։ Տնագլուխներն առ հասարակ զուտ ոսկեայ, մեծ և ամենամաքուր երկաթագրով գրուած են։
31, իւրաքանչիւրն 12 թուղթք. առաջին 14 թուղթերը (Խորանք և դատարկ) գրիչն հաշուի առած չէ, որով կըլլան 32 թերթք։ Թերթահամարքն ալ ստորին լուսանցից վրայ նշանակուած են։
մագաղաթ ամենազնիւ, նուրբ, կակուղ և յղկեալ։
(նոր) փայտեայ՝ կարմիր կաշիով պատած, եզերքն ոսկեզօծ։
շատ լաւ պահուած, այնպէս որ կարծէք թէ դեռ նոր գծուած և ծաղկուած ըլլայ, միայն հին կողերն ինկած են։ Թղ. 126բ-128բ. Յա ղուկէ մը բծաւորուած են, և Թղ. 247բ, 305. ստորին լուսանցից ծայրերը կտրուած ըլլալով՝ սպիտակ թուղթով նորոգուած են։
նախ Սարգիս քահանայ, ապա Պր. Տաւնաւագ, ապա Պ. Տ. Գրիգոր Հոռպաս և այլք (տես յիշատակարանքը)։
չըկան։
յոյժ բազմաթիւ, այսինքն 210 էն աւելի. մարդագիր, գազաև ոսկեզօծ։
խիստ շատեն, այսինքն համեմատ զարդագրոց. ամէնքն ալ բազմագունեան են՝ ոսկւով շպարեալ ու կատարեալ ոչ միայն նրբութեան, այ։ և մոտիւներու բազմազանութեան, գիւտաւորութեան և ճարտարութեան համար. ասոնցմէ մէկ մաս մը աւետարանաց բնագրի պատմութիւններուն համեմատ հնարուած են։ Նշանաւոր են, - բաց ի կիսախորաններու չորս մեծ լուսանցազարդերէն և Թղ։ 202բ մեծ լուսանցազարդէն, - որ ամբողջ լուսանցքը գրաւած է, - նաև Թղ. 246բ Բեհեղգեբուղն, որ որթատունկի մը վրայ կեցած՝ գրահապատ թռչուն մ՝է, վրան սևամորթի գլուխ մը ագուցուած ու ցցունազարդ կատարով։
35, որոնց հինգր մեծադիր են. Թղ. 18ա, վերը Աւետումն և Երկրպագութիւն մոգուց, իսկ վարը՝ Մկրտութիւնն և Խաչելութիւնը։ Թղ. 19բ. Մատ-թէոս բազմեալ, որ կապոյտ պատմուճանին վրայ կը կրէ գորշագոյն կրկնոց. իսկ վերի աստղալից պարունակէն ձիրանազգեաց հրեշտակ մը կօրհնէ գինքը։ Դիմացը կայ ծնրադիր - սև վեղարով ու փիլոնովնկարիչը։ Աւետարանչիս գլխոյն վրայ գրուած է ՍԲ. ՄԱՏԹԻՈՍ, և պատուանդանի տակը ՍԱՐԳԻՍ ԱԲԵՂԱՅ Թղ. 122բ, Մարկոս բազմեալ, թուխ հերօք ու մօրուքով. ձախ ձեռքը ծնօտին վրայ, և աջով կը գրէ ծնկուըներուն վրայ դրուած մատեանը։ Հագած է սպիտակացոլ կապոյտ պատմուճանին վրայ՝ ջնարակային գորշ կրկնոց, և բոկոտն է։ Վերը՝ աջակողմեան երկնագոյն պարունակէն ճառագայթարձակ ՅեռՔ մը կօրհնէ զինքը, գոց ունելով երեք մատունքը. քիչ մը վար իր անուան երկաթագիր վերտառութիւնը ՍԲ. ՄԱՐԿՈՍ. ապա ոսկեայ միջավայրին մէջ նկարուած կայ կարմրեզր բաց մատեան մը։ և ասոր կից կապուտագոյն խատուտիկ դլփին մը գլխիվար, որ գրասեղանը խածնելու շարժման մէջ է։ Թղ. 193բ Ղուկաս բազմեալ, որ դեղին ծաղիկներով բոցագոյն կրկնոց առած է՝ կապոյտ պատմուճանին վրայ։ Երիտասարդ է և ծնօտներն հազի։ մրոտած. կը գրէ մատեանը, և վերի ձախ անկիւնէն ձեռք մը կօրհնէ զինքը. իսկ վարը Սարգիս աբեղայն կամ նկարիչն դիմացը կայ ծնրադիր, գլխաբաց ու յափշտակութեան մէջ։ Ուշադրութեան արժանի է։ կապուտակ սիւներուն վրայ կառուցեալ տաճարը, հնգաթիւ գմբէթաձև աշտարակներով, որոնցմէ երկու արտաքիններուն վրայ յունական կարմիր խաչեր կանգնած են, իսկ ներքնոց վրայ - որ կանաչագոյն են - ընկուզագոյն խաչեր. միջինն առանց խաչի է, կըկին գնդակաւոր և մեծ։ Աւետարանչիս գլխոյն վերև - մութ կապոյտ երիզի վրայ - կայ ՍԲ. ՂՈՒԿԱՍ վերտառութիւնը։ Թղ. 307բ Յովհաննէս կանգնած և Պրոխորոն բազմեալ։ Աւետարանիչս քարայրի ձևոգ ու բաց դեղին միջավայրի մը մէջ կանգնած է, սպիտակ հերօք ու մօրուօք. ձախ ձեռքին մէջ ունի գլանաձև մագաղաթ մը, և աջով կօրհնէ զՊրոխորոն, որ գրելու զբաղած ու հիանալի կեցուածք մունի. գլխո։ վին պատանի։ Աւետարանիչս կը կրէ երկնագոյն պատմուճանին վրայէն պայծառագոյն կարմիր (փէմ։ պէ) կրկնոց, իսկ Պրոխորոն մութ դեղին կըկնոց առած է երկնագոյն պատմուճանին վրայ։ Ասոր գլխոյն վերև ևս նկարուած է նախընթացին նման՝ բայց երկու սիւներու վրայ կառուցեալ՝ հնգաշտարակեայ տահար մը. որուն ձախակողմի սեան ուղղութեամբ ընկուզագոյն ծողին վրայ կը ծածանի երկճղի կարմիր դրօշ մը խաչանիշ. իսկ շէնքը վեր բռնող կապուտակ քովթարին վրայ՝ ՅՈՀԱՆՆԻՍ ՊՐԱՒԽ. վերտառութիւնքը։ Յովհաննէս բոկոտն է, իսկ Պրոխորոն կարմիր բարձրավիզ կօշիկներ հագած։ Ամէնքն ալ առհասարակ բազմագունեան են, ոսկեզարդ, քաջարուեստ և համաչափ։ Յոյժ հետաքրքրական են տարազք՝ գունոց սքանչելի խառնուրդով ու ծալքուցոլքով, որոնց վրայ ակներև կը տեսնուի ասորա - հայկական ոճր։
4, (Թղ. 20ա, 123ա, 194ա, 208ա) առաջին։ ներուն պէս, մանաւանդ թէ հիանալի՝ իրենց մեծ լուսանցազարդերով, խորհրդանիշ սկզբնատառերով և գազանակերպ ու թռչնագիր սկզբնատողերով։
՝ համակ ոսկեգիր։ - ԽՈ ՐԱՆՔ 10, տես Թղ. 5բ, 6ա, 7բ, 8ա, 9բ, 10ա, 11բ։ 12ա, 13բ, 14ա բազմագունեան, ոսկեճամուկ ու բազմոճանի սիւներով, ախաւեղագէսներով, կարիատիղներով, թռչուններով, ծաղկալից ծառերով, ծիածաններով և այլ բազմերփեան մանր դրուագներով կա տարեալ։ Առաջին զոյգի ճակատին կեդրոնը կիսաբոլորակաձև ոսկեզօծ ենթակայի վրայ երկու քաջարուեստ կիսանդրիներ նկարուած են, որոնք արտայայտիչ դէմքով ու կեցուածքով իրարու մագաղաթեայ թուղթեր կը փոխանակեն, որոնցմէ ձախակողմեանը (սպիտակամօրուս) հաւանօրէն Կարպիանոսը կը ներկայացնէ, որ աջը կարկառած՝ բան մը կը խնդրէ. իսկ աջակողմեանը (սևամօրուս) Եւսեբիոս Կեսարացին՝ որ ցուցամատով Կանոնները կամ չորս Աւետարաններու համաբարբառ տեղերը կը ցուցնէ անոր։ Նշանաւոր են հնագրական կէտով երկաքանչիւրին թիկանց կողմը կանգնուած աշտարակաձև փարոսները կամ ճրագարանքն։ Երկրորդ զոյգի ձախակողմեանի ճակատին վրայ (բազմագունի մանը դրուագներու մէջ) նկարուած են - լրացած լուսնի ձևով - եօթն սպիտակադէմ գլուխներ. իսկ աջակողմեանի ճակատին վրայ՝ սրտի ձևով բազմաթիւ ու կարմիր լեզուներ։ Խորաններէս միոյն միջին քովթարի () ձախակողմեան ծայրին նստած է առիւծ մը ուղղաձև՝ թաթերը վեր բարձրացուցած և ձետը դէպի վար կախած է. իսկ ստորին մեծ խարսխին վրայ ալ կը բարձրանայ ծաղկալից արմաւենի մը, որուն վրայ կեցած է կարմիր թռչնիկ մը։ Նոյները կրկնուած են - նոյն դիրքով - աջակողմեան քովթարներու աջ ծայրերուն վրայ ևս։ Երրորդ զոյգի առաջնոյն կեդրոնը - բազմադրուագ մեծ եռանկեան երկու կողմերը - կեցած են երկու առիւծներ, որոնց մին (աջակողմեանը) կապուտագոյն է և թռչունի կարմրակտուց գլուխով, ծագումով Հեթեան. իսկ երկրորդին եռանկեան մէջ (վարը) նկարուած է մոխրագոյն նապաստակ մը, և վերէն սաւառնող արծիւ մը, որ խածած է անոր միջնոդէն։ Միջին քովթարներէն միոյն ձախակողմի ծայրին վրայ կանգնած է - ուղղածև մանիշակագոյն կապիկ մը, որ երկու թաթերով պինդ բռնած է ոսկեգոյն աշտանակ մը, ունելով ի ստորև թռչնաբարծ ձիթենի մը։ Նոյները և նոյն դիրքով կրկնուած են հանդիպակաց քովթարներու աջ ծայրերուն վրայ ևս, միայն թէ հոս կապիկը փռիւգական սրածայր ու կարմիր խոյր կը կրէ գլխոյն վրայ, առջի թաթերն ալ դէպ ի վար ծալլած. եռանկեան երկուստեք ալ կեցած են մարդադէմ ու թագազարդ թռչուններ։ Չորրորդ զոյգին ճակատներն՝ ափսէի ձևով և մէջէմէջ կիսաբոլոր ձեղուններ կը ներկայացնեն, բազմաձև դրուագներով, որմնասիւներով ու ծաղիկներով զարդարուն։ Նշանաւոր են խորաններէն առաջնոյն ստորին խարսխի ծառին վրայ - դէպ ի թռչունը սողացող - խատուտիկ, և երկորդին ալ համակ սև օձերը, Հինգերորդ զոյգի ճակատին մէջտեղ, դրուագալից կրկին կիսաբոլորակներուն վերև, ձգուած են ծիա. ծաններ. առաջոյն մութ կանաչ՝ դեղին ճառագայթներով, իսկ երկրորդին մութ կապոյտ ու երկնագոյն ծիածան։ Երկուքին ալ տանիքի վրայ կան երկու գեղեցիկ աքաղաղներ, բարձրաբուն աւազանի մը առընթեր և կռուելու շարժման մէջ. իսկ միջին քով, թարներու միոյն ձախակողմի և միւսին ալ աջ ծայրին վրայ մի մի սիգաճեմ սիրամարգներ։ - ԿԻՍԱ.
Թղ. 1, 2բ, 3, 4, 5ա, 6բ, 7ա, 8բ, 9ա, 10բ, 11ա, 12բ, 13ա, 14բ, 15ա, 18բ 19ա, 121բ-122ա, 192բ-193ա, 305բ2-306բ (կէսը), 307ա։
բազմաթիւ են և նշանաւոր, գլխաւորապէս։ 1. Թղ. 387ա, գրչութեան. տառք սուրբ երրորդութեանն, հաւր և որդւոյ և սուրբ հոգւոյն։ Որք աստուծոյ սիրոյն հրովն վառին միշտ յաստուած խոկան և յաստուածային իրողութիւնսն փութան, բանիւ և իրաւք։ Բանիւ՝ ի դաւանելն և յաղաւթելն։ Ի վաստակ գործոյ անձանձրոյթ։ Նա և սիրեն՝ արձան, և յիշատակ բարի՝ ի փառս աստուծոյ կանգնել։ և այն սիրով։ Որպէս երանելի քահանայս Սարգիս, բոցով սիրոյն աստուծոյ կենդանախարուկեալ, ստացաւ զսռարբ աւետարանս՝ անձին ի՝ վայելս. և յապագայն՝ յիշատակ իւր և որոց ծնան զնա։ Արդ՝ որք հանդիպիք և աւգտիք՝ յիշեցէք ի բարին քրիստոս զՍարգիս և զծնողսն իւր՝ զՄարտիրոս և զՄամատիկին, որք բարւոք ծնան և ուղղութեամբ սնուցին և աստուծոյ աւանդեցին, Նա և զհամաւրէն զարմն՝ զկենդանի և զմեռեալ։ Եւ որք յիշէք սրտի մտաւք, յիշեսցէ և զձեզ որդին աստուծոյ յաւրն՝ զոր ոչ փոխանակէ գիշեր. և տացէ ձեզ որ յիշէք, և որոց յիշին՝ զանբաւ բարիսն։ Աղաչեմ և ես մեղաւորս Թորոս Հռոմկլայցի շարահիւսաւղ սորին, արժանի զանարժանս առնել. և յիշել յաղաւթս՝ զի մեծ յուսով ակն ունիմ խնամոցն աստուծոյ, և այն՝ աղաւթիցն ձեր միջնորդելովն։ Եւ մանաւանդ ի սոսկալի և անարիւն զենմանն առաջի, յորում երկինք բանի, և հայր հաշտի, հոգին իջանէ, և հաւատով ակն ունաւղքն՝ նորոգին։ Մի անգամ՝ կամ աւելի, սրտի մտաւք ասացէք. Տէր՝ թող զանեղը նորա զմեղս։ Զի և զձերն թողցէ՝ և որոց ասեն՝ ամէն։ - Գրեցաւ ի Թու. Չ։ ի թագաւորութեանն Լևոնի, և ի հայրապետութեան տեառն Յակոբայ՝ յերկնահանգէտ անապատս Դրաղարկ։ եշաւ աւրինակէ, տէրամբ յիսուսիւ, որում լիաատյաւիտեանս։ ամէն։ 2. Թղ. 387բ. (Կազմողին՝ բայց նոյն գրչութեամբ) կայ այսպէս. Ոհ, զմեղաւք դատապարտեալ կաղմաւղ սրբոյ աւետարանիս զԳրիգոր։ և զծնաւղսն իմ, և զամենայն ազգայինսն յիշեսջիք ի քրիստոս. և ինքն զձեզ, որ է աւրհնեալ յաւիտեան։ 3. Մատթէի նախադրութեան վերջը, Թղ. 17բ. Զմեղաւոր հողս Գրիգոր և զծնաւղսն մեր, որ զՀամաբարբառքս և զԳլխահամարքս և զՆախադրութիւնքս գրեցի, յիշեցէք ի բարին քրիստոս, զի և դուք ի նոյն յիշիք. ՉԶԱ,։ 4. Թղ. 19բ. Ի ստորոտ պատկերին Մատ, թէոսի կայ - ոսկեգրով - ոտանաւոր յիշատակարան ծաղկողին, այսպէս. Սուրբրդ սրբոց անհասական՝ որ ծաղկեցար յազգըս մարդկան։ և ըզշնորհս քո շրթան՝ հեղեր աւրհնեալդ յաւիտեան։ Ես ըստ իմում տըկարութեան։ զքոյս ընծայեմ քեզ սիփհական։ Ընկալ զսա, տէր գթութեան։ Եւ յիս նայեա ողորմութեան։ Եւ զծաղկաւղըս անպիտան, յաղաւթս ձեր առնէքք արժան։ Հանուր սեռիւք և ծննդեան։ Սարգիս աբեղ,։ Սոյն անունը որ գրուած է Մատթէոսի նկարի պատուանդանին տակը (մութ կապոյտ գետնի վրայ՝ սպիտակ կամ երկնագոյն երկաթագրով), յայտնապէս կը ցուցնէ, թէ Սարգիս աբեղան է նաև նկարներուն հեղինակն, որ սև փիլոնով և կնկուղով ծունկ չոքած աւետարանչիս առջև՝ իրմէ կը խնդրէ սուրբ աւետարանը։ Յիշատակարանիս գեղեցիկ իմաստէն իսկ կերևի նախ թէ գրագէտ և կիրթ մէկն էր. Բ. զի նոյնը, Թղ. 193բ, Ղուկասու պատկերին տակ քահանայ ևս կը կոչէ զինքը, այսպէս։ ԶՍարգիս քահանայ զծաղկաւղ սուրբ աւետարանիս և զծն. յիշէ,։ 5. Թղ. 18ա. (Մկրտութեան պատկերի ստորոտը) կայ ստացողին ոսկեգիր ոտանաւոր ընծայականը, որով կը նուիրէ աւետարանս Ս. Աստուածածին եկեղեցւոյն, այսպէս. Ամենաւրհնեալ Աստուածածին։ Ընկալ ըզբանս աստուածային։ Պաւետարանս քո միածնին։ Ինձ յիշատակ և իմ ազգին։ Զի ես Սարգիս, յերես անկեալ։ Զքեզ աղաչեմ զայս ուխտս ընկալ։ Ի տղայութեան եմ խոստացեալ։ Եւ յոյժ սիրով եմ կատարեալ։ 9ձեզ աղաչեմ սուրբ Ուխտիս առաջնորդք, մնալ սուրբ աւետարանս յեկեղեցիդ մինչև ի սպառուած ժամանակի. և մի ոք իշխեսցէ հանել զսա յեկեղեցւոյդ, վաճառել կամ գրաւե, կամ տալ այլ ումեք. և որ յանդրգնի և հանէ մասն զՅուդային առցէ ի քրիստոսէ. այլ կացցէ սա ի սուրբ նշխարհքն մինչև ի կատարած՝ բարեխաւս մեզ ամէն,։ 6. Ի վերջ Մատթէոսի նախադրութեան։ Զմեղաւոր հողս Գրիգոր և զծնաւղսն իմ, որ զՀամաբարբառքս և զԳլխահամարքս և զՆախադրութիանքս գրեցի, յիշեցէք ի բարին քրիստոս. զի և դուք ի նոյն յիշիք։ ԶԶԱ։, ( = 1332)։ Ասկէ կը տեսնուի, որ Աւետարանիս գրչութենէն տարի մը ետքը գրած է Գրիգոր Համաբարբառներն, ևն։ 7. Թղ. 2ա. Կայ վերջին ստացողի յիշատակարանն՝ այսպէս, Ի թագաւ(որու)թեանն Ստեփաննոսի Պաթոռիյ բարեպաշտ արքային, որ էր յազգաւ Ընկռուղ, և հանդիպեցաւ յայսմ ամի ի քաղաքս Իլով։ Եւ ի հայրապետութեան տեառն տէր Թաթէոս կաթողիկոսին։ Կրկին զսուրբ աւետարանս ստացաւ Սեչովցի Տաւնաւագն՝ աստուածասէր տանուտէրն։ Եւ ետ զսա սուրբ եկեղեցւոյ անուան Ս. Ածածնին Ննջման։ Յիշատակ իւր հոգուն՝ և իւր ծնաւղացն առ աստուած փոխեց(ե)լոց։ Հաւրն Սարքսին և մարն Ուլուխաթունին և իր կողակցուն Սուլթանին և ամենայն արեան մերձաւորաց։ Նա և կենդանի զաւակացն՝ Պր. Պոկտանին, Կուլաֆին և Տովլաթին վրան տարբել գրով յաւելցուած է հոս. և քրոջ Բերողային, և Ճաշիկին, Կուլաֆին, Աննային, աղբորտանց և Ովանէսին և Թուլագին,), զոր տէր աստուած ընդ երկայն աւուրս պահեսցէ ամէն,։ Արդ ստացաւ զլուսաբուխ զսուրբ աւետարանս ի Թվ։ ՌԻՒ. փետր. Ի։ Արդ սրտի մտաւք յիշեցէք ի մաքուր աղաւթս ձեր զՊր. Տօնաւագն, և դուք յիշեալ լիջիք ի քրիստոսէ։ Ամէն
. Ձեռագիրս 1790-91 ին մտած է հաւաքմանս մէջ. Պ. Տ. Գրիգոր Հոռպաս հոգաբարձու եկեղեցւոյն Հայոց ի Հոռտէնգա՝ նուիրած է մեր միաբան Հ. Յովհաննէս Վ. Զօհրապեանին, առ յիշատակ Վանացս Ս. Ղազարու։ Մատեանս է Աւետարան լիակատար և նկարազարդ. եթէ ոչ հնութեամբ՝ անշուշտ իր գեղեցկագիտական մեծ արժէքով մատենադարանիս առաջնակարգ Աւետարանաց մին է։ Դրազարկի համբաւաւոր Դպրոցի կատարելագոյն գործերէն մին է անշուշտ, և կրնայ իրաւամբ գերազանցել Միւնխէնի Թիւ 1. Աւետարանը և համետատուիլ Լամբրոնացւոյ Աւետարանին հետ։ Գրուած է լաւ և ընտիր օրինակէ, և է այսպէս 1. Թղ. 5բ-6ա։ Եւսեբի՝ Կարպիանոսի սիրելի Եղբաւր ի տէր ողջոյն,։ - Թղ. 7բ-14ա։ Կանոնք համաբարբառ՝ չորից աւետարանաց։ 2. Թղ. 15բ։ Ըստ Մատթէոսի Աւետարանագլուխք.։ Զօհրապեան ապագրութեան պէս է, միայն Թղ. 17ա, չունի տպ. սոյն խորագիրը. Համաձայնու նութիւն նախասացեալ գլխոցս,. ինչպէս և 14 րդ տողի Ղուկաս ԼԹ, ի տեղ՝ ունի ԼԵ,, և վերջին տողը փոխանակ տպ. Յովհաննէս ԼԶ. տեղի միայն, ի՝ ունի։ Յովհաննէս ի տեղի՝ տեդի միայն։ Թղ. 17բ։ Նախադրութիւն ըստ Մատթէոսի աւետարանին։ Աւետարանն որ ըստ Մատթէոսի գրեալ, ևն։ - Թղ. 20։ Աւետարան ըստ Մատթէոսի։ Գիրք ծննդեան յիսուսի քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 119բ2։ Յաւարտ Աւետարանիս, Թղ. 119բ, կայ անմիջապէս - երեք կարմիր խաշանիշներով զատուած - այսպէս. Աւետարան ըստ Մատթէոսի։ Մատթէոս մարդ վասն այն ցուցաւ, զի զմարդկութիւնն տեառն սկսաւ յԱբրահամէ պատմել կարգաւ, և զորս արար մինչև յարեաւ,։ Այսպիսի փոքրիկ յարասութիւններ կան նաև յաջորդ Աւետարանաց վերջը. (հմմտ. Թ. 97, 8. 1. Թղ. 10ա-8. 4. Թղա 155ա.)։ Հաւանօրէն կամ ասկէ գաղափարուած է, և կամ ասոր բնագիր օրինակէն, դիտելով որ Թ. 97 Աւետարանը ժամանակաւ կրսեր է։ 4. Թղ. 120բ։ Գլուխք Մարկոսի աւետարանին,։ - Թղ. 121ա։ Նախադրութիւն, Մարկոսի աւետարանին։ Աւետարանս Մարկոսի գրեալ է, ևն։ - Թղ. 123ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն Աւետարանի յիսուսի քրիստոսի որդասյ աստուծոյ, ևն։ - Թղ. 188ա։ Յետ գրելոյ. Աւետարան ըստ Մարկոսի, (կատարեցաւ),, վերստին կը կարգէ կարմրագիր։ Աւետարան ըստ Մարկոսի։ Յարուցեալ յիսուս առաւօտուն միաշաբաթուն, ևն (իբր յետամուտ)։ - Վերջ Թղ. 189ա2։ 5. Թղ. 289բ։ Ղուկասու աւետարանին Գլուխք։ Թղ. 191բ։ Նախադրութիւն աւետարանիս Ղուկասու։ Աւետարան ըստ Ղուկայ գրեալ է,ևն։ - Թղ. 194ա։ Աւետարան ըստ Ղուկասու (տարբեր գրով Գլուխ 1)։ Քանզի բազումք յաւժարեցին գրել, ևն։ - Վերջ Թղ. 305ա2։ Թղ. 292բ։ Ունի տպ. ԻԲ. 43-46 համարները, և Թղ. 301բ։ հարիւր և վաթսուն ասպարիսաւ, տպ. ԻԴ. 13 համարին համաձայն։ 6. Թղ. 306։ Գլուխք ըստ Յովհաննու աւետարանին,։ - Անդ։ Նախադրութիւն Յովհաննու աւետարանիս։ Յովհաննու աւետարանս. գրեալ է Յովհաննու, ևն։ - Թղ. 308ա։ Աւետարան ըստ Յովհաննու։ Ի սկզբանէ էր բանն, և բանն էր առ Աստուած, ևն։ - Վերջ Թղ. 386ա1։ Թղ. 322բ։ Տպագրութեան համաձայն ունի Ե. 4.րդ համարը. իսկ Թղ. 337բ. չունի տպ. Ի. 53Թ. 3-11 համարները, այլ յաւարտ աւետարանիս (Թղ. 386ա) առանձինն և երեք մեծ աստեղանիշ ներով զատուած և առանց խորագրի. Գնացին իւրաքանչիւր ի տեղի իւր. իսկ յիսուս գնաց ի լեառն Չիթենեաց, ևն, շնացեալ կնոջ պատմութիւնը։