Other notices
— - Bibliographic notice
236
ՃԱՌԸՆՏԻՐ ԼԷ
ԺԳ դար - ԺԴ դար

ID
Number
236
Old record number
674
Title
ՃԱՌԸՆՏԻՐ ԼԷ
Start date
ԺԳ դար
End date
ԺԴ դար
Date details

անյայտ, սակայն թուղթէն, գիրէն և հնագրական հանգամանքներէն դատելով՝ ամենայն հաւանականութեամբ ժԳ-ԺԴ. դարու սկիզբը գրուած ըլլալ կը թուի։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
196
Dimension
24,2x17 (20x 11,5)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր միջակ, մարգարտաշար և յոյժ ընտիր։

Codicology

16, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ բամ. բակեայ՝ գորշ, նուրբ և թոյլ։

Number of lines
27։
Binding

փայտեայ կաշեպատ, շագանակագոյն, պարզ զարդերով և գոցելու մասով։ Կողերը ներսէն պատած են աստղաձև կարմիր և սպիտակ լաթով։

State of preservation

շատ յոռի վիճակի մէջ. թուղթերը խոնաւութենէ և փոշիէն փտտած են ընդհանրապէս, տեղ տեղ ալ ի սիւնամիջի գրութիւնը քերծուած։ Թղ. 23, 90. լուսանցաքղանցքն և Թղ. 114 և 115 ալ կէսէն վար փրթեր անհետացեր են։ Թղ. 143, պատռտուած է։ Թղ. 158-196, արտաքին լուսանցքն սաստիկ մաշած և բրդգզեալ են։ Թղ. 180բ-181ա. գրութիւնն եղծուած է կիսով չափ։ Սկիզրէն ինկած են Ա-ԻԴ. թերթերն ամբողջապէս, և ԻԵ.էն ալ մէկ թուղթ միայն մնացեր է։ Կը պակսին դարձեալ 2 թուղթք՝ ընդ մէջ Թղ. 21բ-22ա։ 2-3 թուղթեր ալ մատենիս վերջը կտրուած են։ Կողերու վրայի մետաղեայ պատեաններն ևս հանուած են, -

Copyist
անյայտ։
Owner

նախկինն անյայտ, վերջինը Տէր Մարգար։

Commanditaire
Illuminator
հաւանօրէն գրիչը։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

մէկ թուղթ ետևէն, մնացորդ մեծադիր, երկսիւն և երկաթագիր սաղմոսի մեկնութեան մը։

Lettrines

մէն մի ճառի սկիզբը՝ միագոյն, այն է աղօտ կարմիր։

Initials

Marginal illuminations

նոյնչափ, և նոյնպէս աղօտ կարմիր։

Images

չկան։

Canon tables 1

և

Canon tables 2

չունի։

Title text

կարմիր։

Blank pages

նոյնպէս։

Colophon

Թղ. 131բ։

Informations

. Ձեռագիրս 1887ին մտեր է հաւաքմանս մէջ, և ստացուած է ի Տէր Մարգարայ՝ ուրիշ գրոց հետ ի միասին։ Թէպէտև թերի, սակայն հնագրական տեսակէտերով յոյժ յարգի է։ Երկաթագրի ոճով բառերը առանց իրարմէ զատելու գրուած են, անսայթաք ուղղագրութեամբ, Մատեանս է Ճառընտիր և միանգամայն Տօնապատճառ, կամ լաւ ևս կոճղ Տօնամակի մը մասն, և կը պարունակէ 26-28 տօնական ընտիր ճառեր և մեկնութիւններ ընթերցուածոց և աւետարանաց, ևն. որոնք սակայն երբեմնի բովանդակութեան եբրորդ մասը միայն են, հետևեալ կարգաւ 1. Թղ. 1ա։ Ի խորհուրդ մեծի հինգշաբաթին (սկիզբէն թերի)։ "... Եւ խնդրէին քահանայապետքն և դպիրքն՝ թէ որպէս սպանցեն զնա։ Որպէս Մատթէոս աւետար (անիչն) ասէ. Նախ ժողովեցան ի սրահ քահանայապետին Կայիափա. և միաբանեցին և եդին ի միտս իւրեանց սպանանել ստուգիւ„ ևն։ - Վերջ Թղ. 16ա։ "Աչ իմ կամքս, այլ քոյդ եղիցին, ասէ, յայտ արար թէ ի հակեալ մարմնոյն բնութիւն աստուածութեանն ոչ վնասի ինչ. բայց Բարսեղ ասէ, թէ զձայնն առանձնական զչար... զառանձնականն. զտխրութիւնն և զոփալն և զթաղումն բանին ասեմք, միաւորութեամբ տընաւրէնութեանն, և նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Այս և յաջորդն Աւետարանի Մեկնութիւններ են, յոյժ հմտական են և միևնոյն հեղինակէն գրուած հաւանօրէն, որ կը մնայ անյայտ)։ 2. Թղ. 16բ։ "Խորհուրդ մեծի ուրբաթի աւրն։ Զմեծի Ե. աւ(ու)ր իմաստ տաւնեցաք, և փութասցուք մտանել ի խորհուրդ մեծի ուրբաթին, որ է աւր վեցերորդ արարչութեան ևն։ - Վերջ Թղ. 19ա։ "Ապա յետ այսր նշանակէ զվերստին շինուածն Երուսաղէմի որ եղև ի նոցանէ։ Թէ կամիս ի վերայ երկրորդ գալըստեան այլ առ և յարմարէ բանիւ„։ Ճառիս անյայտ հեղինակն Յիսուսի կողէն բխեալ արեան և ջուրի իմաստն իբր յայտարար աստուածային և մարդկային բնութեանց շատ գեղեցիկ կերպով բարգաւաճած է, 3. Անդ։ "Յաղագս ճրագալուցին։ Զատկին խորհրդո ասացեալ։ Զի որպէս զգալի արարածքս յաւելուածով հասին ի կատարելութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 21բ։ "Եւ ապա քարոզեն միաբան, միաշաբաթին հաղորդեալք յարութեանն և կենարար մարմնոյն, փառատրելով զյարուցեալն յատիտեանս յաւիտենից„։ 4. Թղ. 21բ։ "Մեծի աւուր։ Շաբաթուն։ Խորհուրդ։ Զմեծի և զաշխարհ(ակ)եցոյց ուրբաթուն զխորհուրդն հրաշագործ անտուստ ի վերուստ հաւաքեցաք ի սկզբանցն ի Զ. երորդ դարին զետեղեցաւ և հաճի տէր. և պարծեսցին սուրբք, և փառք այս են սրբոց„ ևն։ Վերջ Թղ. 33բ։ "Եւ նա թէպէտ վասն մեր աղքատացաւ, այլ ոչ փոխեցաւ յիւրմէ բնու թենէն։ Գա Մարիամ Մագդաղենացի և պատմէ աշակերտացն„։ 5. Անդ։ "Պատճառ՝ բանիցն Գրիգորու, զոր և ասացեալ է. Ի պահու իմում կացից։ Յետ համբարձման տեառն մերոյ յիսուսի քրիստոսի և իջման հոգւոյն սրբոյ ի դասս առաքելոցն, ընկալան ձեռնադրութիւն քահանայութեան ընթհանրական եկեղեցիք քրիստոսի յառաքելոց անտի տեառն մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 40բ։ "Եւ տացէ քեզ լսել զ(բար)բառն որ ասէ եկայք աւրհնեալք հաւր իմո. ժառանգեցէք զկեանսն յաւիտենից ի քրիստոս յիսուս ի տէր մեր„։ 6. Անդ։ "Յաւուր մեծի։ Ուրբաթի։ Չարչարանաց Տեառն։ Որպէս զի մեծ են գործք քո տէր. զամենայն ինչ իմաստութեամբ արարեր, ասէ ուրեմն ի յիւր բանս Դաւիթ մարգարէն„ ևն։ - Վերջ Թղ. 51ա։ "Եւ բարձրացուսցէ զեղջիւր եկեղեցւոյ սրբոյ. աշխատողաց և միաբանեաց սուրբ ուխտին. ողորմեսցի առ հասարակ փրկիչն աշխարհաց„։ 7. Թղ. 51բ։ "Սրբոյ Վարդապետին։ Գրիգորի։ Ի սուրբ զատիկն։ Եւ ի կենսաբեր յարութին տեառն։ Միաբանութեամբ։ Աւետարանչացն բանից։ Եւ բացայայտումն։ Կանանցն իւղաբերից։ Այսաւր յարեաւ քրիստոս ի մեռելոց և յարոյց ընդ իւր զ'ի վայրանգեալ բընութիւնս՝ ի մեղացն մահուանէ„ ևն։ - Վերջ Թղ. 74բ։ "Եւ որ ևս ցանկալին ամենայն լսելութեան՝ նոքաւք ընդ մեզ անընդմիջաբար լինել մինչև յաւարտ լուծանելի յաւիտենիս, ի տիպ և ի գաղափար անլուծանելոյն և մշտնջենաւորի. որում լիցի փառք յաւիտեան„։3. Անդ։ "Մեծի աւուր հինգշաբաթին։ Յասացուածոց։ Սուրբ հաւրն մերոյ Վարդան վարդապետին։ Եւ վարդապետին Վահրամայ։ Կիլիկեցոյ։ Ի մի ածեալ յարմարութիւն։ Նուաստ Յոհաննիսի Եզնկացւոյ։ Խաւսեցաւ տէր ընդ Մովսիսի և ընդ Ահարոնի ի յերկրին Եգիպտացւոց և ասէ. Ամիսս այս եղիցի ձեզ սկիզբն ամսոց՝ առաջին եղիցի յամիսս տարւոյ„ ևն։ - Վերջ Թղ. 94բ։ "Թէ և զենաւ քրիստոս պատարագ ընդունելի և կենդանի է ընդունող պատարագի։ Անմահին մեռանելով վասն մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ Ընդարձակ ճառս երկու մասի բաժնուած է, առաջինը՝ մինչև Թղ. 91ա՝ ուր Հին Կտակարանի վկայութիւններով կը մեկնաբանուի սուրբ հաղորդութեան խորհուրդը. իսկ երկրորդով, - Թղ. 91բ-94բ, - ըստ սրբոց աւետարանչացն։ Առաջնոյն մէջ ստէպ ստէպ կոչումներ կ'ըլլան Գրիգոր Աստուածաբանէն, Փիլոնէն, Մարութայէն, ևն, ըստ որում նշանակուած են անուանքն արտաքին լուսանցից վրայ։ 9. Թղ. 95ա։ Յերևումն քրիստոսի առ աշակերտսն (առանց խորագրի)։ "Եւ էր երեկոյ միաշաբաթոջ աւուրն և դրաւքն փակելովք ուր էին աշակերտքն ժողովեալ վասն ահին հրէից... Չժամն և զաւրն՝ յորում այս ամենայն գործեցաւ, պատմէ աւետարանիչն՝ առ ի հաստատել զյարութեան ճառս„ ևն։ - Վերջ Թղ. 97բ։ "Եւ ընդէ՞ր այսոքիւք. վասն զի տկարագոյնք ևս էին, և ոչ կատարելապէս իմանային և զաստուածաբար յայտնութիւնն„։ 10. Անդ։ "Արըստագէս Վարդապետի ասացեալ։ Ի Նոր։ Կիւրակէն։ Նոր է տաւնս և չքնաղ որ ի սմա են խորհուրդք նոր, վասն զի նորոյ արարածոյ է սկիզբն„ ևն։ - Վերջ Թղ. 109ա։ "Այսպէս և ոչ աշակերտքն յորժամ տեսին զտէրն իշխեցին հարցանել թէ դու ով 11. Անդ։ "Աշխարհամատրան։ Եկեղեցո տաւն է։ Տաւնիս խորհուրդ ոչ որպէս ոմանք կարծեցին զմարտիւրոսաց յիշատակելով, այլ մեր մատրան ամսեան ի սկիզբն միաշաբաթին հանդիպեալ, յորժամ շինեաց եկեղեցիսն Կոստանդիանոս, և զտաւնս կարգեաց զԽաչվերացն՝ ի ձեռն Կիւրղի, զխորհուրդ յարութեան մերոյ դուշակելով„ ևն։ - Վերջ Թղ. 111ա։ "Այսոքիկ յաղագս տաւնիս խորհրդոյ։ Բայց մեք զառաջիկայ եդեալ բանս իմասցուք։ Եւ ելեալ յիսուս ի շէնս„։ 12. Անդ։ "Պատճառ։ Երևման։ Խաչին։ Չարչարանքն քրիստոսի փրկութիւն եղև մարդկան ազգի, կենսակիր նշանաւն ազատելով„ ևն։ - Վերջ Անդ։ "Զոր և Բ. Կիւրեղ գր (եաց) առ թագաւորն Կոստ(անդիոս). և նորա անլուր եղեալ՝ կատարեաց. որ էր Արիանոսացն հետևեալ. իսկ նշանն բազում սքանչելիս ցուցեալ ի քրիստոս յիսուս„։ 13. Անդ։ "Յաղագս վերացման տեառն, Ի Ղուկա աւետարանն։ Որ ասէ. Մինչդեռ չհաւատային։ Ի խնդութենէն։ Ամենայն տաւնք տնաւրինականք զոր պաշտէ եկեղեցի, ահաւորք և հրաշալիք են„ ևն։ - Վերջ Թղ. 118բ։ "Եւ ի հանդերձեալն ընդ նոսա վայելեալ զխոստացեալ բարիսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր„։ 14. Թղ. 119ա։ "Վահրամա. Արարած։ Ի մեծի աւր համբարձման և ծաղկազարդին տաւնին։ Անսահմանելին և բնութեամբ բարին աստուած՝ զառատագոյն բարերարութիւնն ոչ ինքեան միայնոյ սեփհականեաց, այլ կամեցաւ և յայլսն զնոյնն անցուցանել„ ևն։ - Վերջ Թղ. 129բ։ "Այլ եղիցի մեզ ամենեցուն անբիծս և անարատս հետևել քրիստոսի և հանդիպել արքայութեան նորա, զի նմա վայելէ փառք իշխանութիւն և պատիւ և զաւրութիւն հանդերձ հարբ և ամենասուրբ հոգւոյն աստուծոյ„։ (Լուս. վրայ կը նշանակուին ստէպ Աթ. Յհ. Այլուստ, կոչումներ)։ 15. Անդ։ "Խորհուրդ ծաղկազարդին։ Որ ասի երկրորդ գալուստ։ Զտաւնս զայս տաւնեն ոչ միայն որդիք մարդկան և ստորին բնու թիւնք, այլ տաւնեն վերին զաւրութիւնքն հը, րեշտակաց„ ևն։ - Վերջ Թղ. 133ա։ "Իսկ յորժամ ել ի վիրապէն՝ հաստատեաց տաւնակից լինել երկնայնոցն և տաւնել ընդ նոսա և առնուլ վարձս վաստակոց ի քրիստոս յիսուս ի տէր մեր։ Եղիցին գաւտիք ձեր պնտեալ ընդ մէջ։ Գրած կա ի յաղցիցն չորրորդ կւր՝ (կիւրակէն). թէ պիտնայ՝ դու անդ տես„։ 16. Անդ։ "Յաղագս որ յետ յարութեան տաւնեմք, Ծ. աւր առանց պահոց և ծունը դնելոյ կատարեմք, հանդերձ չորք աւետարանչաւքն. Հարցումն և պատասխանի։ Հարցումն առաջին։ Զի՞նչ պատճառ է. Ծ. աւր պահք և տրտմութիւն և ողբաձայն սաղմոսք, ուղ(իղ ե)ղիցիք և բազմախուռն ընթերցուածք։ Պատասխանի„ ևն։ - Վերջ Թղ. 136բ։ "Զի որպէս կրկին է քրիստոսի իջանելն, նոյնպէս և կրկին է համբառնալն. էջ յարգանդ կուսին, ապա ել. նոյնպէս և յերկինս ել առ հայր. և նմա փառք յաւիտեանս„։ 17. Անդ։ "Ի սուրբ և ի հրաշափառ իջումն հոգւոյն սրբոյ։ Ի դասս առաքելոցն։ Բարի է աստուած և բարոյ ամենայնի արարիչ, և որք էացան միանգամ յաստուծոյ լաւութեան տեսակք՝ բոլորեքին անթերիք են և կատարեալք„ ևն։ - Վերջ Թղ. 142բ։ "Եւ կա և մնա միշտ յերրորդութեան՝ տեսեալ դիմաւք և բնութեամբ և աստուածութեամբ և զաւրութեամբ և կամաւք միաւորեալ ընդ հաւր և ընդ որդոյ„։ 18. Անդ։ "Յաղագս։ Խորհրդեան եկեղեցո։ Որ զկնի պենպեկոստէին կատարէին, կատարեն եկեղեցիկ(ք) Հայաստանեաց. Ի Դաւթա։ Շարագրե(ա)լ զաւանդս իմաստից։ Ի բազմաց զանազանից և զանխուլ մնալոյ իրացս խնդրո. և թէ է՞ր և կամ ում զկնի պենտեկոստէին՝ ի գլուխ պահոցն՝ յաւուր պահոցն ի կիւրակէին զայս տաւնեմք նաւակատիս կաթողիկէ եկեղեցո. և թէ զիարդ ոչ այլ եկեղեցիք այլալեզու քրիստոնէից ի սմին աւուր կատարեն զայս„ ևն։ - Վերջ Թղ. 146բ։ "Եւ զգովեստ ամենակատար և համագոյ երրորդութեանն հաւր ամենակալի և որդո նորա իսկակցի և ամենասուրբ հոգւոյն փառակցի յաւիտեանս յաւիտենից և առ յապա յաւիտենին ամէն„։ Հաւանորէն Դաւիթ Քորայրեցւոյն է հառս, որ կ'ապրէր ԺԲ. դարուն վերջերը, և որուն գրուածները ոմանք շփոթեցին Անյաղթ փիլիսոփայի գըրուածներուն հետ։ Ճառիս հեղինակն՝ ստուգիւ՝ թէ իր դարուն յատուկ լեզուական կազմութեամբ և թէ հետևեալ տեղովը - որ Ան. Նարեկացւոյ Ներբողեանը կ'ակնարկէ - նոյնը կը թուի հաստատել այսպէս, Թղ. 145ա. "Ընդ որս և զայս վարեսցուց պատեհարար կարգել զտաան կաթուդիկէ եկեղեցւոյ. և եթէ ումեք հաճոյ իցէ ասել, յետայ երեալ զայս տաւն ի զինութիւն եկեղեցեաց՝ Վազարզապատ քաղաքին, վասն ներբողելոյ զկայրն յԱնանիայէ նաւակատ)եաց տաւն, այսմիկ ոչ հակառակիմք„։ 19. Անդ։ "Յաղագս Տապանակին Խորհըրդոյն։ Եւ արար Բերսելիէլ զաշտանակն (տապանակն) յանփուտ փայտից։ Աստուծով լուսափայլեալ անձինք որք մաքուր մտաւք և հոգով ազատք հայեցան ի խորհուրդ աւուրս, և այսպիսի ոճ խաւսից եդին ի պատիւ և ի պաշտաւն տաւնիս„ ևն։ - Վերջ Թղ. 153բ։ "Դարձեալ սորայ են գլուխք ժողովրդեան եպիսկոպոսունք և քահանայք և սարկաւագունք և աւազանանածին որդիք, զորս աւրհնելով աւրհնեսցէ քրիստոս աստուածն մեր հոգով և մարմնով յաւիտեան„։ 20. Անդ։ "Յաղագս։ Այլակերպութեան։ Տեառն մերոյ աստուծոյ։ Երևելի արեգակն ի ծագելն իւրում ոչ զոք թողու անլոյս՝ թէպէտ ըստ նիւթին զանազանին„ ևն։ - Վերջ Թղ. 164ա։ "Այլ երկինք գալարին որպէս թղ (մագաղաթ) որ զդատաստան ի ժամն յայտնի տեսողացն առնեն. զսրահակն ի բաց բառնալով, որ խնայեսցէ ի մեզ ողորմութեամբն իւրով. և նմա փառք յաւ՛„։ 21. Անդ։ "Յաղագս Շողակաթին։ Անդըրդուելի հիմն հաստատութեան կաթուղիկէ եկեղեցոյ ճշմարտութիւն տէրունական եղև, և այն որ առ դաւանող ճշմարտութեան վկայեցաւ յանխոտոր փրկչական խոստմանէ„ ևն։ Վերջ Թղ. 170բ։ "Վասն որոյ և սովաւ առաւել պայծառացաւ նորն Երուսաղէմ՝ քաղաք մեծի արքային. որում և մեք ի սմայ ընդ հրեշտակս պարելով փառս տացուք քրիստոսի այժմ և միշտ և յաւ՛„։ 22. Անդ։ "Ի ննջումն [Տիրամօրն) ասացեալ։ Ի գերազանց լուսոյն պայծառացան ամենայն արարածք, զի լոյսն ծայրագուն աստուած ի լուսոյ սկսեալ գոյացոյց յոչէից զեղեալքս ամենայն, տալով պատճառս և գործիս վայելման լուսոյն՝ կրկին տեսանելիս միտս անմարմինս և աչս մարմնաւորս„ ևն։ - Վերջ Թղ. 180ա։ "Եւ զի մեր յարութիւնն ի կիւրակէի է որպէս և տեառն մերոյ, և ապաստան յուսոյ մերոյ սուրբ կոյսն է. զի յայնմ աւուր ողորմութիւն գտանեմք ի նմանէ բարեխաւսելով առ միածինն. և նմայ փառք յաւիտեանս աՃասիս անմիշապէս կը յաջորդէ, Թղ. 180բ, կարմրագիր խորագրով, 9 տող հատուած մը, որ սակայն թուղթը կպած և քերծուած ըլլալուն պատճառաւ՝ կէսէն աւելի անընթեռնլի եղած է։ Կցկտուր բառերէն դատելով, կը թուին փոխման ոսնին վերարերեալ ապացոյց մը կամ վկայութիւն տըլլալ՝ Դիսնեսիոս Արիոսպագացիէն, զի կը կարդացուին "ագացոյն՝ Յաղագս աստուածածնին, խորագրի վերջին բառերը։ 23. Անդ։ "Ի տաւնի Խաչին՝ ի բանն Դաւթի (Անյաղթի) որ ասէ. Աւրհնեալ ես աստուածազարդ և քրիստոսապսակեալ (սուրբ խաչ)։ Ամենայն բարեկամի ևս [իցեն] գալուստ ուրախարարք... մահա(հա)լածք են„ ևն։ - Վերջ Թղ. 188բ։ "Զի պսակ եկեղեցւոյ խաչն է, պսակաւ բերկրի հարսն եկեղեցի՝ յարքունիս փեսային. և ութաւրեան նաւակատիս՝ զի աստ փրկեալ յերկրի յեւթներեկիս, և յութն՝ անսպառ ուրախութեամբ զուարճանայ ի փառս պսակողին քրիստոսի. և նմա փառք յաւ„։ Ընդարձակ ճառս, - ուր պատմագրաբար կը պատմուին նախ Քրիստոսի Տեառն մերոյ համբառնալէն ետքը, այն է՝ նախ Յակորոս Տեառն եղբօր, ապա Կղօդեայ կայսեր և Կոստանդիանոսի ժամանակ Գողգոթայի վրայ սուրբ խաչիւ կատարուած սքանչելիքը, - յոյժ հետաքրքրական է, զի անոր անյայտ հեղինակն ճանչցեր է և հատուածներ մէջ կը բերէ Արգարու Թուղթէն, Խորենացւոյ Հռիփսիմեանց պատմութենէն, ևն։ Բայց ասոնցմէ աւելի նշանաւոր է Դաւիթ Անյաղթի Խաչի ներբողենի Նախադրութիւնը։ Գիւտ կաթողիկոսի առ նա գրած Հրաւիրագիրն, և նորա պատասխանական Թուղիը, որոնք ապագրեալէն աւելի ընդարձակ պարագաներ կը յայտնեն, և ուղիղ ընթերցուածներ կը ներկայացնեն։ Նախադրութենէն անմիջապէս յառաջ, Թղ. 183ա, կ'ըսուի. "Ժամ է արդ աւրհնութիւն և ներբողինի խաչին սրբոյ պարապեալ, որ սիրելի մեզ և ըղձալի այնպիսումն առն ասացուած, որ է փառք ազգիս և պարծելի և սուրբ որդի հայտատան եկեղեցւոյ, Դաւթի Փիլիսսփայի ասացեալ, որ լիապէս գիտէ զտեսականն և զգործնականն„։ Եւ Դաւթի պատասխանական թղթին վերջ դրուած ապագրութեան տեղեկութեանը կը յարի յաւելուածով (Թղ. 183բ) հետևեալը. "Իսկ այս առանց կարծեաց է։ Դաւթի, ասէ, ինքնաբաւ ասի, և կամ սիրելի Փիլիսոփայ՝ որպէս ասացաւ. Ներբողեան.սմանք ինքնասացութիւն ասացին, և կէոք գովասանութիւն, և այլկ խորախաւսութիւն„ ևն։ 24. Անդ։ "Մանուելի ասացեալ. Վասն խաչի տաւնին։ Ի ձեռն Կոստանդիանոսի մեծի հաստատեցաւ տաւնախմբութիւն սրբո խաչին ըստ հոռոմոց տոմարին ի սեպտեմբերի չորեքտասան, ոչ ի նմին աւուր կատարեալ„ ևն։ Վերջ Թղ. 189ա։ "Վասն որոյ հարկեցաք ոչ յայլ աւուր տաւնել, այլ ի քրիստոսի յարութեանն զփրկագործ տաւնախմբութեամբ տէրունական խաչին„։ Մանուէլս Վիեննայի Թիւ 321 Հաւաքածոյին մէջ յիշուած է եպիսխպոս տիաղոսով, ի շարս ազգային և օտարազգի Հարց։ Հուանօրէն ըլլալու է, Կ. Պոլսի Մանուէլ Բ. Պատրիարքը, որ յամին 1248 հաւատոյ միաբանութեան համար թուղթ գրած է առ Հեթում. և հաւանական է որ այդ թուղթէն քաղուած ըլլայ սոյն հատուածը։ 26. Անդ։ "Կղեմայ Հռովմայ հայրապետին (Ի Խաշն քրիստոսի)։ Սահմանք և հաստատութիւն եկեղեցւոյ քրիստոսական խաչն և սրբութիւնն. զոր հանապազասաց կատարեմք յաղաւթս մեր՝ այսպէս. Սուրբ աստուած։ Սուրբ և հղաւր։ Սուրբ և անմահ որ խաչեցար վասն մէր, ողորմեա մեզ. և ընդէ՞ր երեքկին. զոր աւրինակ ժամանել ոք արքայութեան նորա և երիցս երանեն։ Այսպէս և մեք ասեմք երեքկին։ Սուրբ աստուած. սուրբ և հզաւր։ Սուրբ և անմահ, ։ որ խաշեցար վասն մեր, ողորմեա մեզ„։ Հատուածս դժուար է որ նոյնութեամբ Կղեմէս Հռոմայեցւոյն ըլլայ։ Եթէ հարազատ է՝ յոյժ պատուական վկայութիւն մ'է, ապացուցանելու, թէ Հռովմայ նախկին եկեղեցին ևս ի դէմս Յիսուսի Քրիստոսի խաչեցելոյն կ'երգէր զայն երբեմն. և յոյնք ետքէն փոխեցին ի դէմս ամենասուրբ Երրորդութեան։ Ի դէպ՝ ի Հռսմ տեսած եմ, Մամերտեան բանտին մէջ՝ ամենահին արձան մը, ուր Սուրբ աստուած, սուրբ և հզքր, սուրբ և անմահ բառերուն միջև խաչ ևս քանդակուած է։ 26. Անդ։ "Վասն որ ի տաւնս սրբոյ խաչին. Յառակացն Սաղմոմոն(ի) որ ասէ. Դարձեալ եթէ ի նաւ ոք ելեալ՝ ընդ ամեհի ալիս կամիցի։ Առակախաւսն իմաստուն՝ խրատ ըզգաւնութեան մատուցանէ բովանդակ իսկ մարդկութեանս„ ևն։ - Վերջ Թղ. 196բ։ "Վասն որոյ յիրաւի սա աւրհնի յամենեցունց, որով լինի արդարութիւն ի փառս աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 27. Անդ. "Եւ ահայ արք վեց գային ընդ ճանապարհ բարձու։ Անհասանելի են խորհուրդք կամացն աստուծոյ, և անհետազաւտելի են ճանապարհք նորա„ ևն։ - Վերջ Անդ։ "Կցորդութիւն նախագիտութեան շնորհելով մարդկան, բայց առաւելապէս զտնաւրէնութիւն միածին բանին...„։ (Սկիզբը միայն, 17 տող մնացեր է ընդարձակ մեկնութենէն. իսկ մնացեալն ամբողջապէս կը պակսի)։ 28. Թղ. 197. Մասն ինչ Ի թաղումն տեառն ճառի մը (հաւանօրէն Եղիշէի), որ փրթած և պահպանակին ետևը դրուած է։

Content