Other notices
— - Bibliographic notice
235
ՃԱՌԸՆՏԻՐ ԼԶ
1634 - 1634

ID
Number
235
Old record number
305
Title
ՃԱՌԸՆՏԻՐ ԼԶ
Start date
1634
End date
1634
Date details

1634 (տես վարը)։

Copy place
Էնկիշէր (գիւղ)։
Reference
Type
Number of pages
201
Dimension
19 x 15,5 (16x 10,4)
Layout
առաջին մասը միասիւն, իսկ երկրորդն՝ երկսիւն, իւրաքանչիւրն 13,2 x 4,5։
Writing details

նոտրագիր։ - ԶԱՐ ԴԱԳԻՐՔ սակաւ են (Բ. մասին մէջ) և սրճագոյն։

Codicology

171ի, իւրաքանչիւրն 12 թուղթք. 45 թերթերու վրայ թուահամարներ դըրուած չեն։

Principal subject
Subject details

թուղթ կոգեզոյն, մագաղաթանման և փայլուն։

Number of lines
27-32։
Binding

փայտեայ՝ կաշեպատ, շագանակագոյն, պարզ զարդերով. կողերու ներսը պատած է կանաչագիծ հասարակ լաթով։

State of preservation

կողերու կաշին քըղանցներէն և կռնակէն սպառած և ետքէն նորոգուած է։ Տեղ տեղ թուղթեր կազմէն դուրս ելած են, և տեղ տեղ ալ լուսանցքներու վրայ գիրեր խազխզուած և մրոտած։ Թղ. 165, կէսէն վար կտրուած է։ Թղ. 186-201. խոնաւութենէ վնասուած են։ Կը պակսին 1 թուղթ ընդ մէջ Թղ. 3բ-4ա. 1 թուղթ ընդ մէջ Թղ. 155բ-156ա. իսկ վերջէն աւել պակաս թուղթեր, գուցէ թէ նաև թերթեր ինկած են։

Copyist
Ալեքսիանոս՝ առաջին մասին. երկրորդին անյայտ։
Owner

Նախ Սարգիս, ապա Չօմախլու Տէր Կարապետ, ապա Ամդեցի Ձէնէսիզեան տէր Մեսրոպ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն երկրորդ մասի գրիչն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

Initials

Marginal illuminations

սակաւաթիւ, բայց գեղեցիկ, մարդադէմ թռչուններ, ևն։ Գիւտաւոր են, Թղ. 166ա2, օձի հետ պարուրուած օծակալ թռչունն, և Թղ. 186ա2, նորաձև խաչն և անոր վերև սաւառնող թոչնախառն հրեշտակն։

Images

մէկ հատ միայն՝ իբր եզերազարդ, Թղ. 177բ1, Տիրամայրն՝ հայկական տարազով։

Canon tables 1

Canon tables 2

Title text

առաջին մասին սևագիր, մանրիկ. իսկ վերջնոյն կարմիր։

Blank pages

Թղ. 165բ, 188բ2, -

Colophon

սակաւ են, գլխա1. Թղ. 73ա. Գէորգ վարդապետի Խոստովանութեան վերջը կայ գրչէն այսպէս. "Զմեղաւոր և զանարժան գրչակս զԱլեքսիանոս սարկաւագն յիշեցէք միով տէր ողորմիւ„։ 2. Վասն բարկացողաց ճառին վերջը, Թղ. 165ա. "Արդ գրեցաւ գիրքս, Թվին. ՌՉԳ, յունիս. Է. օրն շաբաթ։ Արդ ստացաւ զստ արմատն աւրհնութեան Սարգիս քրիստոնեայս՝ յիշատակ իւր և իւրոց համայզարմից հաւրն Ղարակաւղին, մաւրն Կիրակէ, եղբաւրն Էյւազին, որդոյն Գրիգորին և ամենայն արեան մերձաւորացն, իւր հալալ ընչիցն և ապրանացն, յիշատակ անջնջելի. և եդ ի ձեռն տէր Պաւղոսին՝ ի գիւղն ի Յէնկիշէրն։ Ով(չ) ոք չունի զսա ծախելո կամ գրաւելո (իրաւունս). և թէ ով ոք յանդըգնի լրբաբար և դամահի ծախելոյ, ինքն առցէ զվրէժ յաւրն ահեղ ատենին ի տիեզերական հրապարակին. զաւգուտն դուք գիտէք, բաւ է„։ 3. Ի վերջ վկայաբանութեան քառասնից, Թղ. 189բ1. "Քրիստոս աստուած բարեխաւսութեամբ սուրբ նահատակացս ողորմեա ստացողի դրոցս Սարգսին, հաւրն Կիրակոսին, մաւրն Կէրակէ, եղբաւրն Էյւաղին, որդւոյն Գրիգորին։ կարդացողաց և լսողաց և առհասարակ ամենայն արեան մերձաւորաց ամէն։ Հայր մեր որ յերկինսդ ես. սուրբ եղ՛.„։ Դիտելով որ վերջին յիշատակարանիս մէջ բոլոր ստացողի ընտանեաց անուանքը նոյն են ինչ որ նախընթացին մէջ, ի բաց առեալ Կիրակոսը որ փոխանակուած է Ղարակաւղին. կը հետևի որ՝ կամ այն է որ Ղարակաւզ՝ պարզապէս իբր վերադիր տրուած է Սարգսի հօր, նախորդ յիշատակարանին մէջ, և կամ Կիրակոս՝ իբր խորդ հայր ստացողին յիշատակուած է՝ վերջին յիշատակարանում։ 4. Թղ. 1բ. Նիւթոց ցուցակին վերջը, կայ տարբեր նոտրագրով՝ վերջին ստացողէն այսպէս. "Յիշատակ է այս գիրքս Չօմախլուտէր Կարապետին և որդոյն տէր Մարկոսին և իւրեանց ննջեցելոցն՝ հօրն Եղիային, մօրն Մարիամին, կողակցոյն Մարիամին և իրիցկին Զանաղանին, զարմից և զաւակաց նոցին, համայն ննջեցելոցն։ Դարձեալ ևս ետուն չորս գիրք. և երկու սահան՝ յիշատակ իւրեանց կենդանի հոգոցն և վասն ննջեցելոցն հոգիո(յ)ն. զոր ի ժամ պատարագին յիշելոց եմք. տէր յիսուս զյիշատակս սոցին անջնջելի արասցէ, և յանցանացն սոցին թողութիւն շնորհեսցէ. ամէն„։ 5. Թղ. 1ա, և 199ա. ստորին լուսանցքին վրայ, կայ նոր բոլորգրով. "Ամդեցի Ձէնէսիզեան տեառն Մեսրոպայ կաթոլիկ վարդապետի է, 1875„։ Ասոր է նաև Թղ. 1ա, 11ա, 12ա 6. Թղ. 10ա. "Զեղկելի Ծերս յիշեսջիք, ով սուրբ ընթերցողք, միով տէր ողորմայիւ„։ Նոյնը տես նոյնպէս Թղ. 7բ. կարմրագիր խորագրին կից, այսպէս. "Յիշեա շԾերս՝ սուրբընթերցող„։

Informations

. Ձեռագիրս 1882ին մտեր է հաւաքմանս մէջ. ի Կ. Պոլիս ստացուած է՝ ձեռամբ Պր. Սերոբէ Ալիշանի։ Մատեանս է Ճառընտէր միջակադիր. 37էն աւելի խրատական ճառեր և քարոզներ, Հարցմունք, Աղօթք, Դաւանութիւնք, Պատմութիւնք, Մեկնութիւնք արարողութեան սուրբ պատարագի, Թուղթք, Խօսք ֆրիկի և Յոհ. Մանդակունւոյ 13 ճառերը կը պարունակէ, որ Ոսկեբերանին խորագրուած են, այսպէս 1. Թղ. 2ա։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանին ասացեալ. Վասն քահանայից տեսչութեան՝ ի վերայ ժողովրդեան։ Ես լի յանցանաւք, ունայն ի վարուց առաքինութեան. փանաքիմաց թափուր և սոսկ յամենայն ճգնութեանց, յամենայն ժամ յաւելում մեղք(ս) ի վերայ մեղաց, որ սպանանէ զիս չարաչար„ ևն։ - Վերջ Թղ. 7բ։ "Զի այսպէս է ամենևին կատարեալք և սրբեալք և լուսաւորեալք կացէք առաջի աստուծոյ ընդունել զանթառամ փառաց պսակն, զի և զմեզ արժանի արասցէ տէր մեր յիսուս քրիստոս. որում փառք յաւիտեանս ամէն„։ 2. Անդ։ "Վասն անխմոր հացին և անջուր բաժակին սուրբ խորհրդոյն. Լյիշեա զԾերս սուրբ ընթերցող]։ Եփրեմ Խորին ասորին՝ վարդապետն տիեզերաց ասէ։ Խմորն սկսայ(ւ) (յ)Եւայէ, և ապականեաց զբնութիւնս մինչև եկն խորհուրդ բաղարջին՝ յանապականն Մարիամ, ևն։ - Վերջ Թղ. 8բ։ "Եւ ի Քաղկեդոն դարձան, և զնոցուն ընկալցին զպատիժն յաւուրն դատաստանին. և յիսուսի փառք յաւի՛„։ 3. Անդ։ "Ասացից և սուղ բան Վասն սուրբ պատարագին զոր կանոնադիրքն ասացին՝ թէ ջերմ հաց հանել ի սեղանն։ Նշխարէ զի մի հին (Կ)տակարանաւ՝ այսինքն սաղմոսիւ աշտինճանաւորաց ձեռօք և ոչ կանանեաց զոր հոռոմք եղծանեն խմորով և քացխով գինով„ ևն։ - Վերջ Թղ. 9բ։ "Որ տայ կենդանութիւն հաւատացելոց իւրոց ի կեանս յաւիտենից. և նմա փառք յաւիտեանս„։ Յունաց դէմ ծրող Ծերս - որ սոյն երկու գըրուածոց միոյն խորագրին և միւսին վերջաբանին կից յիշուած է - կը թուի հեղինակ ըլլալ, քան սոսկ գրիչ։ Սակայն ո՛վ ըլլալն յայտնի չէ։ 4. Թղ. 10ա։ "Վասն տասն վաճառականացն և վասն ութ առակաւոր որոգայթիցն որ առաջի նոցա է։ Եւ արդ ահա տասն վաճառականք եկեալ ի մի վայր և յարուցեալ գնացին ի գործ վաճառականութեան իւրեանց„ ևն։ - Վերջ Թղ. 15բ։ "Եւ պտղաբերէք բարի առաքինութեամբ զերեսնաւորն, զվաթսնաւորն և զհարիւրաւորն ի կամս նորա. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 5. Անդ։ "Խրատ վասն որովայնամոլութեանն։ Ով թէ քանի՝ չար և մեծ կորուստ է որովայնամոլութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 19ա։ "Որով և ընդ որում աւրհնեալ և փառաւորեալ անսկիզբն հայրն և կենդանարար սուրբ հոգին այժմ և„։ 6. Անդ։ "Խրատ վասն լեզուաբանութեանն է։ (Ա)հայ, որդեակք, եկաք հասաք և գտաք զգաղտամուտ աւձն անիծեալ„ ևն։ Վերջ Թղ. 22ա։ "Եւ նմա վայելէ յամենայն արարածոց պատիւ և փառաբանութիւն, գոհութիւն և երկրպագութիւն այժմ և միշտ և յաւիտեան„։ 7. Անդ։ "Վասն ոխակալութեան խրատք։ (Ա՞հայ գազանդ առնադէմ և չարապատկեր և առաւել պատառող և արիւնարբու քան զառիւծ ախտ ոխակալութեան„ ևն։ - Վերջ Թղ. 25բ։ "Եւ զանվախճան հանգիստն աստուծոյ, որում վայելէ մշտնջենաւոր աւրհնաբանութիւն պատիւ և իշխանութիւն այժմ և„։ 8. Թղ. 25բ-26ա։ "Խրատ վասն հպարտութեան։ Մեծ և անեզրական չար և առաջին կորուստ հպարտութիւնն է„ ևն։ - Վերջ Թղ. 29ա։ "Եւ հասանել զարքայութեանն երկ(ն)ից ընդ ամենայն սուրբս իւր. որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և՛„։ 9. Անդ։ "Վասն զրկանաց և ագահութեանն։ Ով ժողովուրդք աստուծոյ և խորհըրդական ծնունդք վերինն Երուսաղէմի„ ևն։ Վերջ Թղ. 35ա։ "Յամենայն եղելոց պատիւ և իշխանութիւն, գոհութիւն և անլռելի փառաբանութիւն այժմ և միշտ և յաւ„։ 10. Անդ։ "Խրատ յաստուածաշունչ գրոց, Վասն շնութեան։ Վայ ամենայն մարդկան որք եկին յայս աշխարհ անիծից, և որ գալոց են զհետ մեր„ ևն։ - Վերջ Թղ. 38բ։ "Եւ անարատ ժամանեցուսցէ զննջեցեալսն ի գաւառ երանելեացն որ է վերինն Երուսաղէմ, քաղաքն անդրանկաց, ի մայրն Պետրոսի և Պօղոսի. և նմա փառք և երկրպագութիւն այժմ և միշտ և յաւիտեանս„։ տ. 11. Թղ. 38բ։ "Վարդան վարդապետի. Վասն զղջման և արտասուաց։ Եկայք այսօր ամենայն որդիք Ադամա որ էք ծնունդ սուրբ աւազանին„ ևն։ - Վերջ Թղ. 45բ։ "Եւ յատեանն ահագին ընդ աջմէ քրիստոսի կացուսցէ զնա՝ մեծ պարգևաւք և լուսազարդ փառաւք։ և քրիստոսի փառք յաւիտ„։ բ. 12. Անդ։ "Խրատ վասն ապաշխարութեան և խոստովանութեան։ Դարձեալ եկայք առ մեզ աւուրս, ով ծնունդք սուրբ աւազանին„ ևն։ - Վերջ Թղ. 49բ։ "Տարածել բանի ի վերայ ժողովրդեան քո՝ կարգելով այսպէս. աւրհնեալ սուրբ երրորդութիւնն անբաժանելի, ամէն„։ գ. 13. Անդ։ "Վասն անքուն որդանցն՝ թէ ուստի են և կամ թէ զի՞նչ են նոքա, և թէ որպիսի են կերպարանք նոցա. և վասն դժոխոց՝ զի ոչ է խաբէութիւն կարծեաւք որպէս և ասեն ոմանք, թէ լոկ սպառնալիք է։ Եկայք այսօր ի միասին առաջի աստուծոյ, ով քահանայք և բարեպաշտ իշխանք և աստուածասէր ժողովուրդք„ ևն։ - Վերջ Թղ. 54բ։ "Յորոց փրկեսցէ աստուած զմեզ և զամենայն ծնունդս Ադամայ, և նմա փառք ամենայն բերանով ամէն„։ դ. 14. Անդ։ "Այլ խրատ վասն դժոխոցն։ Դարձեալ եկայք այսօր ամենայն որդիք Ադամա, աւրհնեսցուք զարարիչն աստուած„ ևն։ - Վերջ Թղ. 56բ։ "Ապա լսէ զահագին ձայնն ահեղ դատաւորին որ ասէ՝ թէ գնացէք յինէն անիծեալք ի հուրն„։ ե. 15. Անդ։ "Վասն անզղջութեանն։ Ամենայն բերանով վայ մեզ և եղուկ լսելեաց անձանց մերոց, ով քահանայք և վարդապետք„ ևն։ - Վերջ Թղ. 60բ։ "Եւ աստուծոյ վայելէ անբաւ բարութիւն, անլռելի գոհաբանութիւն և անվախճան բարեբանութիւն և մշտնջենաւոր երկրպագութիւն յամենայն եղելոց՝ այժմ և միշտ„։ զ. 16. Թղ. 60բ։ "Վասն կախարդութեան որ չար է։ Ահա խորխորատ կորըստ(ե)ան և գուբ խորագոյն մինչև յանդունդս ներքինս„ ևն։ - Վերջ Թղ. 63բ։ "Եւ նմա վայելէ անվախճան ճոխութիւն և թագաւորութիւն, գոհութիւն և երկրպագութիւն այժմ և միշտ և յաւիտեանս„։ 17. Անդ։ "Տեսիլ սրբոյն Պաւղոսի առաքելո(յ)ն՝ զոր ետես վերանալ յերկինս։ Տէր աստուած զօրութեանց, որ արժանի արարեր զիս տեսանել զամենայն ինչ ի զիշերի լինել բազում չարիք և մեղք„ ևն։ - Վերջ Թղ. 67բ։ "Որ հաւատայ ամենայն աշխարհն և դառնան առ աստուած և փառաւորեն զամենասուրբ երրորդութիւնն զհայր և զորդի և զսուրբ հոգին այժմ„։ 18. Թղ. 67բ-68ա։ "Վասն չորեքշաբաթու և ուրբաթի։ Տեառն Եփրեմի ասացեալ՝ Վասն անօրէն ուրացողացն և պիղծ յիշոցնատուացն։ Ով եղբարք իմ սիրելիք և քրիստոսասէր ժողովուրդ, լուարուք ինձ և ի միտ առէք զպատուիրանս և զքարոզութիւնս զայս„։ ևն։ - Վերջ Թղ. 71բ։ "Զի անպտուղ մեղք է որ ոչ գա ի խոստովանութիւն, ռ. ռ. աղա չեմ, դարձ(ց)ուք ի մեղաց, և խոստովանեցէք որ սրբիք ի մեղաց, որ ողորմի աստուած„։ (Անհարազատ է ճառս, ինչպէս կը տեսնուի ռամիկ լեզուէն և ոճէն իսկ)։ 19. Թղ. 72ա։ "Խոստովանութիւն Գորգ Վարդապետի։ Հաւատամ զհայր անսկիզբն, հաւատամ զորդին ծնեալն ի հօրէ, զհոգին սուրբ բշխումն ի հօրէ և յորդւո, որպէս Աթանաս ասէ. ես հաւատամ ՅԺԸ հայրապետքն Նիկիայ, ՃԾ հայրապետքն Կոստանդիանուպօլսի. Մ. հայրապետքն Եփեսոսի„ ևն։ Վերջ Թղ. 73ա։ "Ի նա հաւատամ և մեղա ասեմ և թողութիւն գտանեմ ի բազում յանցանացն ի մարդասիրէն աստուծոյ, բարեխաւսութեամբ սուրբ աստուածածնին և ամենայն սրբոց, այժմ և միշտ և յաւի՛„։ Անունս Գորգ անծանօթ է, և հաւանօրէն աղաւաղութիւն ըլլալու է Գէորգ անուան։ Խոստովանութիւնս ըստ պարունակութեան նոյն է Եւագրի, Աթանասի և Եփրեմի անուամբ մեզ հասած Խոստովանութիւններուն, բայց ասոր աղաւաղ լեզուն ցոյց կու տայ, որ ամենէն կրսերագոյնն է ժամա20. "Սրբոյն Կիւրղի Աղեկսանդրացո. Աղօթք զղջման և արտասուաց։ Երկնչիմ ի մահուանէ, զի դառն է. դողամ ի գեհենոյն զի անշէջ է. զարհուրիմ ի տարտարոսացն զի ցրտագին է. ահաբեկիմ ի խաւարէն՝ զի ոչ ունի ճաճանչ լուսոյ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ ասասցես. ասայ եղբայր կամ ի գեհենէն զարհուրե(ա)ց և կամ արքայութեանն ցանկացիր, որում արժանի արասցէ զմեզ և զձեզ քրիստոս ըստ մեծի ողորմութեան իւրում՝ աստուածածնին բարեխօսութեամբ և ամենայն սրբոց ընտրելոց երկնաւորաց և երկրաւորաց, և նմա փառք յաւիտեանս ամէն„։ 21. Անդ։ "Խօսքն զոր ասացեալ է ֆրիկն՝ (Ի յՈղջոյն տուքն)։ Բանն որ յառաջ քան զյաւիտեանս՝ յերկնից ի մեզ խոնարհեցաւ. յորժամ բացաւ ակն հոգոյս՝ քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ. երբ տնկեցաւ քո սէրդ ի սիրտս որ էնն աստուածն բազմեցաւ. արժանաւոր եղաք տեսլեան սուրբ, ողջունի հրաման տուաւ„ ևն։ - Վերջ Թղ. 76բ։ "Դաւանողացս զքեզ աստուած՝ դու քաղցրութեամբ սիրով հայիս, զաջ քո հզօր դիր պահապան կարդացողացս և լսողիս. դու լեր քաւիչ մեղաց նոցա որ յիր աղօթս յիշէ զիս. աղաչանօք նոցա լսես, խիստ կու լսես քս պատկերիս. փառք փրկչին յաւիտենից„։ Երիկի այս ընդարձակ երգը, ուր թափած է րանաստեղծն՝ գողարիկ լեզուով և շեշտով՝ բոլոր իր հաւատքին, յուսոյն և սիրոյն զեզմունքը, յիչուած չէ Տաշեան Յանկին մէջ. և անոր հոգևոր երգերուն վսեմագոյնը կրնայ համարուիլ։ Երգիս մէջ ակներև կը տեսնուին ֆրիկի կենաց միանգամայն և հոգեբանութեան գլխաւոր փուլերը։ 22. Թղ. 76բ։ "Պատմութիւն սրբոյն ֆ(Փ)օտինայ՝ որ թարգմանի լուսեղէն։ Կինն սամարացի յորմէ քրիստոս զջուրն խնդրեաց յաղբիւրն Յակոբա, հաւատաց ի քրիստոս և երթեալ ի քաղաքն մկրտեցաւ և անուանեցաւ ֆօտինայ„ ևն։ - Վերջ Թղ. 77բ։ "Եւ թողին զերանելի կինն ի բանդին զերիս ամս յետ չարչարանաց և ամենևին ոչ քաղցեաւ և ոչ եղև խաւար ի բանդին, և յետ երից ամաց հանգեաւ ի քրիստոս, և է մեր բժիշկ և բարեխօս առ տէր վասն անձանց մերոց՝ այժմ և յաւիտեանս ամէն„։ 23. Անդ։ "Յաղագս աւետեաց աստուածածնին և գալստեան տեառն, և վասն մոգուցն՝ որ երեսուն արծաթըն բերին Աբգար թագաւորին։ Արդ եկաց երկիր անիծաւք իբրև ամս եւթանասուն և հինգ, և իբրև Աւգոստոս թագաւորեաց հռոմայեցւոց՝ ի նորա ժամանակքն եղեն աւետիք աստուածածնին՝ ծնողին տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 80ա։ "Եւ Աբգար թագաւորն աւրհնեաց զորդին աստուծոյ ընդ հօր և հոգւոյն սրբո այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Քաղուածոյ է պատմութիւնս՝ Քրիստոսի ծնընդեան, Մոգուց գալստեան, Արդարու բժշկութեան, առանց կարանի պատմուճանին, երեսուն արծաթին, ևն, դիպաց։ Կը տարբերի տպագրութենէն, և հայկական նկարագիր ունի։ 24. Թղ. 90ա։ "Պատմութիւն Յոհան(ն)ու Գբնացոյն։ Յոհաննէմ(ս) այս էր յերկրէն Փիւնիկեցւո(ց), ի քաղաքէ Կեսարիո, ունէր մայր այրի և բարեպաշտ և մեծատուն, որո անուն էր Յուղիա, ունէր քոյր մի փոքրիկ՝ որում անուն էր Թերմիդայ. և յաւուրսն այնոր(ս)իկ առաքեցաւ յանօրէն իշխանէն Փիլոպոսէ Պոմոփիանոս դատաւոր (որ) զքրիստոնեայսն տանջանօք սպանանէր„ - Վերջ Թղ. 84ա։ "Ես ծերոյն երբ(ե)ալ ի վանոն գրեաց զհգնութիւն երանելոյն Ոհանու՝ առ ի յորդորումն անապատականաց, և բարեխօս առ քրիստոս վասն 25. Անդ։ "Հարցմունք սրբոյն Բարսեղի, և Պատասխանի սրբոյն Գրիգորի եղբօրն նորին։ Բարսեղ ասէ. Յորժամ ոչ էին երկինք և երկիր, աստուածութիւնն ուր հանգչէր„ ևն։ - Վերջ Թղ. 87բ։ "Ապա առեալ Սողոմոն պատեաց զփայտն ոսկով և եդ ի պատուի ամս բազումս մինչև վախճանեցաւ Սողոմոն. և ապա Ընքնատ թագաւորեաց հրէաստանի. և առեալ զփայտն մորանիս ձիոց անցուցանէր, և կայր փայտն (յ)անարգութիւն մինչև եկն տէր մեր յիսուս քրիստոս ի խաչ ելանել. և նմա փառք յաւիտեանս ամէն„։ Հմմտ. Զ. Ոսկեգ. §. 5։ Թղ. 83։ Բարսդին և Գրիգորի ընծայուած Հարց ու պատառխանիքն իրարմէ շատ կը զանազանին Ձեռագիրներու մէջ, թէ տեսակաւ և թէ քանակաւ. իսկ սոյն օրինակիս մէջ եղածներն, ըլլայ բիբլիական, ըլլայ ընախօսական, էակաբանական և վերջաշխարհային, և ըլլայ լեզուաբանական տեսակէտերով յոյժ հետաքրքրական են։ Օր. աղագաւ, Թղ. 86բ, "Բարս. Զի՞նչ են անու(ա)նքն հրեշտակացն։ - Գր. Անու(ա)նքն հրեշտակաց այսոքիկ են. Սրիկէսն, Բրիկիսն, Ակատես, Զանբիճ, Անզզու, Ճգագրեղիանոս, Խուռէ, Մուռէ, Եւէս, Սեքիսս, Քեթրսն, Տանիոստիսս„։ Թղ. 87ա. "Բարս. Ո՞վ մայր արեգականն։ - Գր. Եմիկն, Բենիկն, Ախթանդամն Կայորն. որ թեպէտև զարեգակն ի գիրկն առնուն, սակայն ոչ կարեն թազուցանել զճառագայթ նորա, մինչև անկանին աւթքն խաւարայինքն„։ Թղ. 87բ։ "Եւ անուանք օդոցն են այսոքիկ՝ Բանտոտ, Ազեղն, Աղեղա, Խուճաւորեկ, Հակուակ. առեալ տանի զարեգակն ընդ կողմն հիւսուսո՝ իբրկ զսայլ. և Հօնպիպսն նստեալ յեզր ծովուն և զեռանդսն ծովուն յետս դարձուցանէ„ ևն, ևն։ Կը տրուին տիեզերագիտական ուրիշ արտասովոր բայց հետաքրքրական տեղեկութիւններ ևս։ 26. Թղ. 87բ-88ա։ "Գիր հաւատոյ խոստովանութեան հայաստանեաց եկեղեցւոյ՝ գըրեալ ի Ներսէս եպիսկոպոսէ յեղբօրէ կաթուղիկոսէ(ի) հայոց Գրիգորիսի, ի խնդրոյ գերապատիւ փեսա ինքնակալ թագաւորին հռոմոց Ալեկսիոսի մեծի, ի Թվիս հայոց ՈԺԴ։ Բանիւք դուզնաքեա իմն խօսելով ի լսելիս խոհեմագունիդ աստուածասիրի անձին, յաղագս մերոյ հաւատոյ և կարգաց եկեղեցւո„ ևն։ - Վերջ Թղ. 97ա։ "Եւ եթէ ոք այլ ընդ այլոյ կարծիցէ՝ ինքն տացէ պատասխանի յաւուրն դատաստանի արդարադատ դատաւորին փրկչին մերոյ. և աստուծոյ փառք յաւիտեանս ամէն„։ 27. Թղ. 97բ։ "Թուխտ տեառն Գրիգորիսի կաթուղիկոսի հայոց, գրեալ եղբօր նորին Ներսէսի եպիսկոպոսի՝ հրամանաւ նորին՝ ի Միջագետս ասորւոց։ յաղագս որ անդ էին հակառակութիւն ի մէջ քահանայից ատելաբար առ միմեանս վիճաբանէին՝ ոմանց ասել աստուածութեանն չարչարեալ և մեռեալ ի խաչին ընդ մարմնոյն, ոմանց զմարդն միայն, և ոմանց դարձ(եալ) ընդունելի լինել մատաղ, և ոմանց ոչ, և այլք թէ դրախտն իմանալի է և ոչ ըզգալի, ասէ ստուգն։ Որ թեպէտև տէրունական հրամանն յորդորէ զմարդիկ՝ քննել զգիրս„։ ևն։ - Վերջ Թղ. 121ա։ "Եւ դուք ի նոյն հաստատեալք՝ ի բաց դարձուսջիք զլսելիսդ ի դ(թ)իւր և ի մոլար բանից. և խաղաղացեալ աստի կենօքս՝ որով արժանի լինիջիք հասանել ուղիղ հաւատով և բարի գործովք ի խաղաղ նաւահանգիստն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք (և) զօրութիւն յաւիտեանս ամէն„։ է. 28. Անդ։ "Տեառն Յոհաննու ոսկիբերանս ասացեալ. Վասն մխիթարութեան աղքատաց գոհացողաց։ Զոր պատմեցից և կամ զոր խօսեցայց, և զոր թողեալ արհամարհեցից„ ևն։ - Վերջ Թղ. 124բ։ "Գոհացարուք յանընչութեանն, փառաւորեցէք զաստուած, բազում առաքինութեամբ զերկինս ժառանգեցէք, և յան(դ) բարութիւնսն վայելեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ ը. 29. Թղ. 125ա։ "Յոհան(ն)ու ոսկիբերանին. Վասն սիրո և մախանաց խրատք պիտանի։ Ոչինչ պիտոյ է վասն սիրո նորագոյն ինչ խնդիրք„ ևն։ - Վերջ Թղ. 127բ։ "Շնորհօք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր միանգամայն և հոգւոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս„։ թ. 30. Թղ. 127բ-128ա։ "Նորին Յոհաննու ոսկիբերանո ասացեալ. Վասն արբեցողաց։ Մեծաւ սգով և ցաւագին արտասուովք պարտ է պատմել զմիտս ճառիս„ ևն։ - Վերջ Թղ. 131ա։ "Եւ ընդ հրեղէնս դասեսցուք, զփափաքելի դրախտն ժառանգեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ ք. 31. Անդ։ "Տեառն Յոհանու ոսկէբերանոյ ասացեալ. Վասն սակաւ ինչ գողոց (տպգ, գողութեան)։ Անկասկած գողանա և աներևոյթ յափրշտակէ զմիտս մեր սատանայ„ ևն։ Վերջ Թղ. 133ա։ "Եւ անմեղութեամբ վախճանեսցուք, զփափակելի դրախտն ժառանգեսցուք և անմահ բարութիւնս վայելեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ ծա. 32. Անդ։ "Նորին Յոհանու ոսկեբերանի. Վասն երդման ասացեալ խրատք։ Յոյժ չար է ամենայն սովորութիւնք չարին, այլ ևս առաւել չար է ամենայն սովորութիւնք անօրէն երդմանց„ ևն։ - Վերջ Թղ. 136ա։ "Զի աստ կեցցուք պատուով, և անդ երթեալ զերկինս ժառանգեսցուք և խոստացելոց բարեացն հասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր„։ 33. Անդ։ "Եզընկացւոյ ասացեալ թարգ. մանչի։ Եթէ յաւուրն առաջնումն ար(ար)աս երկին վերին և երկիր խաւար և հողմ, ջուր, հուր, լոյս և հրեշտակք„ ևն։ - Վերջ Թղ. 136բ։ "Եւթներորդ աւուրն հանգիստ աստուծոյ յամենայն գործոց իւրոց զոր արար և փառք աստուծոյ. ամէն„։ 14 տող հատուածս՝ ուր քաղուած են Ծննդոցէն գործք եօթնօրեայ արարչութեան, կամ Յովհ. Եզընկացւոյ մէկ ճառէն է, - որուն վրայ անյարմար կերպով դրուած վերադիրն իսկ՝ Բարգմանչի՝ կլ մատնէ, - և կամ ըլլալու է Եզնըկայ ասացեալ թարէմանչի՝ Արարածոց (անյայտացած) Մեկնութեան մը լոկ գլխակարզութիւններն։ ժբ. 34. Թղ. 136բ։ "Յոհանու ոսկիբերանո ասացեալ. Վասն ողորմութեան և անողորմութեան։ Մի ոք տղայաբար բարուք և անընտրողական ինչ մտօք ժըպըրհեսցի մատակարարութիւն բանին աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 140բ։ "Զի և յերկինս լիաբուռն զողորմութիւն հնձեսցուք, զվերնախախնամս (այսպէս) վերասցուք և յանդի ուրախութիւնս վայելեսցուք՝ մեծապայծառ խնդութեամբ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ ծգ. 35. Թղ. 141ա։ "Նորին Յոհանու ոսկիբերանի. Վասն ոխապահաց և քինահանաց։ Ահեղ անօրէնութիւն և սաստիկ չարութիւն տեսանեմ զոխապահացն և զքինահանացն„ ևն։ - Վերջ Թղ. 143բ։ "Եւ ընդ նմին ժառանգիցէք զերկնից արքայութիւնն ընդ ամենայն սուրբս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ ծդ. 36. Անդ։ "Տեառն Յոհանու ոսկեբերանոյ ասացեալ, Վասն պտղոց և պատարագաց։ Բազում գաղտնաձիգ նետաւք վիրաւորէ զմեզ սատանայ„ ևն։ - Վերջ Թղ. 148ա։ "Եւ փառաւք յերկինս վերասցուք և պատուով զդրախտն վայելեսցուք, խոստացելոց բարեաց արժանի լիցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս. ամէն„։ ծե. 37. Անդ։ "Նորին Յոհանու ոսկեբերանին ասացեալ. Վասն զգուշութեամբ ի սուրբ խորհուրդն մերձենալ։ Սոսկան ոսկերք իմ դողութեամբ և սարսափէ անձն իմ հիացեալ„ ևն։ - Վերջ Թղ. 154բ։ "Եւ ընդ սրբոց դասս մարտիրոսացն որք արեամբ նահատակեցան ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեան„։։ ծղ. 38. Անդ։ "Նորին Յոհանու ոսկերերանին ասացեալ. Վասն մխիթարութեան ննջեցելոց որք ի քրիստոս։ Հայեաց դու ի յոյսն վերին՝ որ իջեալ ի խորս խաւարային գբոյ (սգոյ)„ ևն։ - Վերջ Թղ. 160ա։ "Եւ յուղարկեսցուք սաղմոսիւք և հոգևոր աւրհնութեամբ ի յերկինս, զի աստ կացէք պատուով և հանդերձեալ ի փափաքելի զդրախտն ժառանգեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ ժէ. 39. Թղ. 160ա։ "Նորին տեառն Յոհանու ոսկէբերանոյ ասացեալ, Վասն բարկացողաց։ Ամենայն բնութիւն մեղաց և պիղծ ախտից զանաւրէնութիւնսն ջանան ծածկել ի մարդկանէ„ ևն։ - Վերջ Թղ. 165ա։ "Եւ հաշտել ընդ ընգերին փութասցուք, զի զարքայութիւնն ժառանգեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. այս 17 ճառերս՝ Յոհ. Մանդ. տպ. ի Վենետիկ)։ 40. Թղ. 166ա1։ "Տեսիլ Գրիգորի Լուսաւորչին (ընդ) հրեշտակին։ Ասէ սուրբն Գրիգոր ընդ հրեշտակին. Յորժամ առնուս զհոգի մարդոյն, ուր տանիս„ ևն։ - Վերջ Թղ, 168ա2։ "Եւ վերացաւ հրեշտակն յերկինս. և սուրբն Գրիգոր եդ ծունդր և գոհացաւ զաստուծոյ„։ (Օրինակիս մէջ Տեսիլս կրճատուած կը տեսնուի և աւելի համառօտ քան միւս օրինակները. և այս ակներև է նոյն իսկ սկզբնաւորութենէն)։ 41. Անդ։ "Վարք Մարիամու եգիպտացոյն՝ պոռնիկ ճգնաւորին։ Կինս այս Մարիամ էր Աղէկսանդրիա քաղաքէն, զաւակ քրիստոնեայ ծնաւղաց„ ևն։ - Վերջ Թղ. 170բ1։ "Եւ դարձաւ Զոսիմոս ի վանս իւր. և գրեաց զպատմութիւն երանելոյն Մարիամու ի փառս քրիստոսի„։ 42. Անդ։ "Վարք և յիշատակ սրբոյն Սրապիոնի և Աբբայ Մարկոսի։ Պատմեաց մեզ սուրբ հայրն Սրապիոն թէ հանդիպեցա ես առ մեծն Յոհան, ի Կասկադիա որ է ի մէջ Եգիպտոսի և Աղեկսանդրի„ ևն։ - Վերջ Թղ. 177բ2։ "Եւ նորա լուեալ՝ փառս ետ աստուծոյ և գոհացաւ զնմանէ, թէ որպէս զաւրացուցանէ և պահէ զկամարարս իւր„։ 43. Անդ։ "Պատմութիւն (Տեսիլ) երանելոյն Մարիամու աստուածածնին։ Խոնարհեցաւ(խորհեցաւ) սուրբ աստուածածին Մարիամն երթայր(լ) ի լեառն Ձիթենեաց կալ յաղաւթս„ ևն։ - Վերջ Թղ. 186բ1։ "Եւ ի մեծի հինգշաբաթին մինչև ի սուրբ պենտէկոստէին ազատիլ (ի) տանջանաց և փառք տալ աստուծոյ. և պատասխանի տուեալ և ասէ ամէն. Բարեգթութեամբ քո ողորմեա սոցին և քեզ փառք պատիւ և իշխանութիւն այժմ և միշտ„։ 44. Թղ. 187ա1։ "Սրբոց քառասնից (յիչատակ) որք ի Սեբաստիա կատարեցան։ Սուրբ և փառաւորեալ վկայիցն քրիստոսի աստուծոյ քառասուն մանկանցն անուանքն են այսոքիկ„ ևն։ - Վերջ Թղ. 189բ1։ "Միաբան մարտիրոսացան ի մարտի ամսոյն Թ. յամս Լիկիանոսի պիղծ թագաւորին, որ էր փեսա Կոստանդիանոսի մեծին։ Յորո աւուրս շինեցաւ ի վերայ քառասնիցն վայելուչ եկեղեցի ի փառս քրիստոսի աստուծոյ„։ Վկայաբանութիւնս ատբողջապէս կը տարբերի ապագրեալէն (տես Վարք. և Վկայբ. Սրբոց տպ, Վենետիկ 1874. Հտ. Բ. եր. 500-514), հետևաբար ըստ կամս համառօտուած է յետնազունի մը մեռ քով՝ տարբեր շարարանութեամբ։ 45. Թղ. 189ա1։ Պեսպես Հարցմունք և պատասխանիք (սկիզբէն թերի և անանուն)։... "զկոշիկս յոտից, այսինքն ի վերջին խորհրդոց՝ յերկրաւորս մերձեցեալ։ Զի առաջին խորհուրդն մեր յորժամ միտքն առ աստուած ամբառնայ„ ևն։ - Վերջ Թղ. 201բ2։ (Թերի)։ "Յերկրորդ ծընընդեան՝ յորժամ զանցաւոր զկռապաշտութիւն կարմիր ծովուն ընկղմեաց։ Յերրորդում ծննդեան տուժեաց՝ յորժամ զանցաւոր...„։ Հարցմունքս բազմաթիւ հատածներու բաժնուած են, կարմբագիր խորագիրներով, որոնցմէ 18ը միայն հասած են մեզ, և ասոնք ալ մանր գլուխներու ստորաբաժանուած են. Թղ. 190ա2։ "Վասն նշանացն„։ Թղ. 190բ2։ "Վասն Ժ. հարուածոցն Եգիպտոսի„։ Թղ. 192ա2։ "Վասն կախարդաց„։ Թղ. 192բ1։ "Վասն խստութեան սրտի„։ Թղ193ա1։ "Վասն ելից ի ծառայութենէ„։ Թղ193բ2։ "Վասն մանանային„։ Թղ. 194բ2։ "Վասն տասնաբանեան աւրինացն„։ Թղ. 195բ2, "Վասն խորանին„։ Թղ. 197ա2, "Վասն տապանակին„։ Թղ. 198բ2։ "Վասն աշտանակին„։ Թղ. 199ա2, "Վասն քահանայական զգեստուցն„։ Թղ. 199բ1։ "Անուանք ակա(ն)ցն և նահապետացն և առաքելոցն„։ Թղ. 270ա2։ "Վասն խնկոցս և իւղոցն„։ Թղ. 200բ1, "Վասն քարեղէն տախտակնացն„։ Թղ. 201ա1։ "Վասն տեսութեան աստուծոյ„։ Թղ. 201ա2։ "Վասն ողորմութեան և գթութեան„։ Դիտելով նախ՝ որ Հարցմունքիս ԻԵԼԵ. հատածները միայն մեզ հասեր են, և թէ նախորդ և յաջորդ հատածներն ևս կային, կը հետևի թէ Ձեռագրիս այդ մասը, որուն գիրն իսկ տարբեր է ա երբեմն ամբողջ հատոր մը կը կազմէր՝ Գիրք հարցմւանց տիտղոսի ներքև, և թէ ետքէն ճառընարիս հետ միացած է անոր մնացորդն, այսինքն ԺԸ. թերթը։ Հմմտ. Գր. Տաթևացւոյ, Վանական վարդապետի, Վարդանայ և այլոց Հարցմանց Գրքերը։ Բ. Նշանակուած Հարցումներուն միջև ուրիշ պէսպէս մանր հարցումներ ևս կան, զորոնք զանց ըրինք նշանակել հոս։

Content