Other notices
— - Bibliographic notice
241
ՈՍԿԵՓՈՐԻԿ Բ
1495 - 1495

ID
Number
241
Old record number
96
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ Բ
Start date
1495
End date
1495
Date details

ՀԽԴ = 1495 (տես վարը)։

Copy place
Կապոսի վանք (յԵկեղեաց գաւառի)։
Reference
Type
Number of pages
310
Dimension
17x12, (13x8
Layout
հինը միասիւն, իսկ վերջին մասն երկսիւն։
Writing details

բոլորգիր միջակ, մարմնեղ և յստակ. իսկ Թղ. 270-309բ. իբր նոր յաւելուած՝ է նօտրագիր նոր։ Ճակատներուն առաջին երեք տողերն ամբողջապէս մեծ տառերով գրուած են, առաջինը մանուշակագոյն, միչինը կապոյտ, և վերջինը կարմիր։

Codicology

27, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ գորշագոյն, մագաղաթանման և ողորկ։

Number of lines
19-27։
Binding

(նոր) ստուարաթղթեայ՝ սև կաշիով պատած, պարզ զարդերով։

State of preservation

լաւ պահուած ընդհանրապէս. միայն Թղ. 1-6 ստորին լուսանցաքղանցք ցեցակեր եղած են և ետքէն սպիտակ թուղթով նորոգուած։ Կազմին ալ կռնակի կաշին բոլորովին ճնակեր եղած և սպառած է։ Թղ. 263բ-269՝ գրչէն դատարկ թողուած՝ յետոյ խառնափնդոր գրութիւններով մրոտած են։ Թղ. 276-280, խոնաւութենէ սևցած են։

Copyist
Խաչատուր աբեղայ։
Owner

նախ Տէր Գրիգոր (կրօնաւոր), ապա ճուսէփ, Յովհաննէս, Տասուս, Ազիզ, և այլք։

Commanditaire
Illuminator
՝ հաւանօրէն գրիչն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

ոչ յաճախ, ոմանք թռչնագիր։

Initials

Marginal illuminations

ոչ յաճախ, ամէնքն ևս միջակ մեծութեամբ և երկագոյն։

Images

չկան։

Canon tables 1

չկան։ - ԿԻՍԱՆՈՊՍԿԵՓԱՐԻԿ Բ. ԻԱՆՔ 3, դատ (բղ 3ա, 171ա,, երկագած մուց կարմիր և կապոյտ։

Canon tables 2

Title text

կարմիր։

Blank pages

Թղ. 77բ, 264բ, 268-269, 272բ, 309բ, 310։

Colophon

սակաւ են և հակիրճ, գլխաւորապէս 1. Թղ. 263բ. "Փառք ամենասուրբ երրորդութեանն՝ հաւր և որդոյ և հոգոյն սրբոյ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն։ Գրեցաւ սուրբ տառս որ կոչի Ոսկեփորիկ՝ որ է բան խրատական, և կանոնք սուրբ հարցն. Ի Թուականութեանս հայոց ԶԽԴ, ի գաւառս Եկեղեաց ի յանապատս որ կոչի Կապոսի։ Եւ ի առաջնորդութեան սուրբ ուխտիս տեառն Ներսէսի և քաջ րաբունապետի Համշիցոյ. ձեռամբ բազմամեղի Խաչատուր աբեղայի։ Ի վայելումն տէր Գրիգոր հեզահոգի կրաւնաւորի. զոր տէր աստուած վայելել տացէ նմայ երկար կենաւք ի փառս տոտուծոյ ամէն„։ 2. Թղ. 263ա. Կայ երկրորդ ստացողէն՝ տարբեր բոլորգրով, այսպէս. "Փառք ամենասուրբ երրորդութեան հաւր և որդոյ և սուրբ հոգոյդ ամէն. զստացող սուրբ գրոյս յիշեսջիք ի քրիստոս զՅուսէփ և զՅովանէս, զՍարգիս, զփաշէն Սահակն, զԱսլան, զՄարտիրոս, զԱնին, զՏասուսն, և զԱղիզ. և լի բերանով աստուած ողորմի ասացէք Յուսէփ(ի)ն ամէն. ի Թիվ. ՉՃԿ„։ (Այս թուականս սխալ է, վասն զի հարիւրաւոր թիւն երկիցս կրկնուած է. ուստի կամ ըլլալու է ԶԿ1411, և կամ ՌՃԿ = 1711)։ 3. Թղ. 263բ-264ա. Կայ, վերջին ստացողէն, տգեղ նոտրագրով և խեցբեկ լեզուով հետևեալն. "Դարձեալ յիշեցէք ի քրիստոս աստուած և ողորմի ասացէք Ամիրզին, և իւր որդոցն Գախրիէլ սարկաւագին և Փիրուն որ աստուած զձեզ յիւր երկնային յարքայութիւնն յիշեսցէ, և զդեռաբոյս Աղաճանն ամէն։ Դարձեալ յիշեցէք ի քրիստոս զՄելիք Ամիրխանն որ Խարոնենց հախու զԱղբայհախ ոխք արար յիշատակ տալ՝ իւր հոգոյն և իւր ծնողացն Շեխամիրին, և մօրն Տալիթին և եղբօրն Նուրիջանին. և իւր որդւոցն Սարգսին և Մարտիրոսին։ Ամէն եղիցի, եղիցի։ Հայր մեր որ„։

Informations

. Ձեռագիրս 1791էն յառաջ մտած է հաւաքմանս մէջ - համաձայն Հ. Մկ. Աւգէրեանի կազմած ծուցակին - սակայն յայտնի չէ թէ ուստի՝ և որու ձեռքով։ Մատեանս է Ոսկեփորիկ, ուր կան նախ ութ ճառք Կիրակոսի Երզնկացւոյ և ուրիշ հայ վարդապետաց, հաւաքումն կանոնաց ժողովոց և Հարց սրբոց, և պէսպէս խրատական բանք։ 1. Թղ. 1բ-2բ։ Կայ Յանկ մատենիս մէջ պարունակուած նիւթոց առ հասարակ՝ էջերով ի միասին։ 2. Թղ. 3ա։ Յառաջաբան Կիրակոս վարդապետի (Եզնկացւոյ)։ "Յաստուծոյ ամենակալէն աւրհնութիւն և պահպանութիւն, և ի նուաստ Կիրակոս վարդապետէ աղաւթք և աւրհնութիւն ընդ(հ)անուր ամենայն հաւատացելոցդ ի քրիստոս„ ևն։ - Վերջ Թղ. 19բ։ "Աջն հայրական և ամենայն սուրբք իւր բառնան զինչ ցասումն կայ ի ձէնջ։ աւրհնեալ եղերուք ի չնորհաց սուրբ հոգւոյն, ողջ լերուք„։ Կաթողիկոսական շրջաբերականի ձևով գրուած է ընդարձակ նախաբանութիւնս - միանգամայն հիւթեղ և ընտիր, - ուր կը յիշեցնէ քահանայից, կրօնաւորաց և աշխարհականաց՝ իրենց քրիստոնէական պարտքերն, առ որս գրուած և ուղղուած են նաև հետևեալ ութ ընտիր ճառերն և կանոնաց հաւաքածուն։ -. 3. Թղ. 19ա։ "Կիրակոսի վարդապետի Եզնկացւոյ ասացեալ. Յաղագս ութ խորհրդոցն տեսութիւն։ Զարմանալին քննութեամբ՝ անաւթն ընտրութեան Պաւղոս՝ զամենայն խընդրուածս մարդկան երկակի տարորոշէ, ի վերինն և ի ստորինս. և թելադրէ զվերինն խորհել և խնդրել, և մի որ յերկրի աստ է„ ևն։ - Վերջ Թղ. 29բ։ "Յորմէ փրկեսցէ զմեզ քրիստոս և զերծուսցէ զմեզ յարքայութիւնն իւր որ յերկինս է. որում փառք ընդ հօր և սուրբ հոգւոյն՝ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ բ. 4. Թղ. 29բ։ "Նորին Կիւրակոսի վարդապետի. Յաղագս պոռնկութևան։ Երկրորդ տախտակին՝ հինգերորդ պատգամացն՝ գրեալ մատամբն աստուծոյ, է առաջինն ի յերկրորդ աւրէնսն. Մի շնայցես. իսկ յԵլիցն առաջին է, Մի սպանանիցեսն, և երկրորդ մի շնայցես, զի ցուցցէ թէ շնութիւնն և սպանութիւնն ազգակից են միմեանց„ ևն։ - Վերջ Թղ. 36ա։ "Եկայք աւրհնեալք հօր իմոյ ժառանգեցէք պատրաստեալ ձեզ զարքայութիւնն ի սկզբանէ աշխարհի, և փառաւորել զհայր և զոր„։ գ. 5. Անդ։ "Նորին Կիւրակոս վարդապետի. Յաղագս արծաթսիրութեան։ Արմատ ամենայն չարեաց զարծաթսիրութիւնն ասէ առաքեալն քրիստոսի Պօղոս. որում ոմանց ցանկացեալ՝ վրիպեցան ի հաւատոց, և զանձինս արկին ընդ բազում ցաւօք„ ևն։ - Վերջ Թղ. 41բ։ "Եւ դու զնոյն արա և կեցցես շնորհօք տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի ընդ որում հօր և սուրբ հոգւոյն վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւ ամէն„։ դ. 6. Թղ. 41բ։ "Նորին Կիրակոս վարդապետի. Յաղագս տրտմութեան։ Տրտմութիւն երկակի է. քանզի է տրտմութիւն՝ որ ըստ աստուծոյ է, որ ապաշխարութիւն ի փրկութիւն առանց զղջանալոյ գործէ. իսկ երկրորդ տըրտմութիւնն՝ որ ըստ աշխարհի է, մահ գործէ ոչ միայն մարմնոյ, այլ և հոգւոյ„. և վկայ քեզ Ակիտոփէլ„ ևն։ - Վերջ Թղ. 44բ։ "Եւ այնպէս յամենայն ժամ ընդ տեառն լինին մեաւք հանդերձ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւ„։ ե. 7. Անդ։ "Նորին Կիւրակոսի վարդապետի. Յաղագս բարկութեան։ Բարկութիւն է՝ եռանդն շուրջ զսրտիւն արեանն՝ առ ի տենչումն փոխարէն տրտմեցուցանելոյ„ ևն։ Վերջ Թղ. 50ա։ զ. 8. Անդ։ "Նորին Կիւրակոսի վարդապետի. Յաղագս ձանձրութեան։ Ձանձրութեան դևն քան զամենայն դևսն ծանրագոյն է, որ և միջաւրեայն կոչի. զի այլ դևքն ծագելոյ կամ մտանելոյ արեգականն նմանին, զի ի միոջէ կողմանէ բուռն հարկանեն զհոգւոյն. իսկ ձանձրութեան դևն միջաւրէ նման է, զի որպէս ի միջաւրէին ժամն արեգակն յամենայն կողմանց ըմրռնէ զմարմինն, զի ի վերայ գագաթանն ծագէ և զամենայն մարմինն պատէ լոյսն, այսպէս և միջաւրեա դևն զբոլոր մասունս հոգւոյն պաշարէ„ ևն։ - Վերջ Թղ. ե. 9. Անդ։ "Յաղագս սնափառութեան՝ նորին Կիւրակոս վարդապետի։ Սնափառութիւնն է ախտ անբնական, և դիւրաւ պատահի առաքինի անձանց. գաղձն փասակար բուսանի մերձ առ տունկն, և յորժամ հասանէ ի ծայր տնկոյն՝ չորացուցանէ զնա„ ևն։ - Վերջ Թղ. ը. 10. Անդ։ "Նորին Կիւր. վարդապետի. Յաղագս ամբարտաւանութեան։ Ամբարտաւանութիւնն է սկիզբն և կատարումն չարեաց։ քանզի նախ սատանայ եղև կտակ ամբարտաւանութեան, ընդդէմ դառնալով աբարչին„ ևն։ - Վերջ Թղ. 60ա։ Հմմտ. Եւագրի՝ Յաղագս ուի խորհրդոց ճառերուն հետ, տպ. ի Վենետիկ, 1908, որուն Վեցհարիւրեակներուն ալ մեկնիչ եղած է։ ԺԴ դարու լաւագոյն գրողներէն մին է. գրութեան ոճով և լե զուի համեմատական մաքրութեամբ ալ իր վարժապետէն վեր։ 11. Անդ։ "Յաղագս խոնարհութեան։ Խոնարհութիւն բաժանի ի տեսական և ի գործնական. զտեսականն և գործնականն՝ ի բազում մասունս։ Խոնարհութիւն է՝ որ խոնարհ համարի զինքն և անարժան քան զամենայն ոք՝ որպէս մաքսաւորն„ ևն։ - Վերջ Թղ. 62բ։ (Տես Հարանց վարք. Վասն խոնարհութեան)։ 12. Անդ։ "Բան վասն հաւատոյ և աւրինաց՝ պարզ և համառստ ի Յովհաննէս վար դապետէ։ Բարի է աստուած և ամենայն բարեաց արարիչ. և ի բոլոր բարոյն և յանեղ, գոյացան մասնաւոր բարիքս և եղականք„ ևն։ - Վերջ Թղ. 66բ։ "Եւ յորժամ ի կանաց աւրինի լինի կինն՝ կամ յղի, չպիտի ամուսնանալ, և քրիստոսի (փառք)„։ 13. Անդ։ "Երանելոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ ասացեալ յաւուր բարեկենդանի. Խըրատ վասն պահոց և աղօթից, և տրտմութեան և խոստովանութեան։ Տէր մեր յիսուս քրիստոս ուսոյց մեզ՝ թէ անհնար է առանց եղբայրսիրութեան և աղքատսիրութեան և ողորմութեան յաստուծոյ սէրն խառնել և կամ ողորմութեանն աստուծոյ հանդիպել, զի ամենայն ինչ սիրով սուրբ է„ ևն։ - Վերջ Թղ. 75բ։ "Որում և զմեզ արժանի արասցէ քրիստոս խոստովանութեամբ և ապաշխարութեամբ ի ժամանակ կենցաղավարութեան մերոյ ապրեցուցանել շնորհօքն քրիստոսի. որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Խոստովանութեան ճառին հետ որ ի Հարանց վարս. լեզուն մաքուր է և ընտիր)։ 14. Թղ. 76ա։ "Կարգ և սահման խոստովանութեան, սահմանեալ ի սուրբ հարցն կանոնաց։ և յաստուածային գրոց. Վասն հարցման քահանային և քննութեան, թէ որպէս քննեն զմեղաւորս և հարցանեն։ Այս է ուղիղ կարգ և ճշմարիտ։ Առաջին քահանային պարտ է ուսուցանել զմեղաւորն՝ թէ ո՞րպէս նստի առաջի քահանային„ ևն։ - Վերջ Թղ. 78բ։ (Կիսկատար մնացեր է)։ 15. Թղ. 79ա։ "Յաղագս կիրակէմտին աւրհնութեան։ Լոյս զուարթ սուրբ փառաց անմահի հաւր երկնաւորի սրբոյ կենարարի յիսուս քրիստոս։ Նախ քան զտեսութիւն բանիս՝ պատշաճ վարկանիմ զողբերգական բերել յառաջ զբան և զտարտամութիւն ազգիս աւաղել„ ևն։ (Խոսրովու ժամերգութեան մեկնութենէն է։ Հմմտ. սրբագ. տպագրութիւնը եր. 321)։ բ. 16. Թղ. 79ա։ "Վասն որոյ և աշխարհս զքեզ փառաւորէ։ Աշխարհ է որ յերկնէ և յերկրէ և որ ի միջի սոցին կան„ ևն։ (Նոյնին շարունակութիւն)։ գ. 17. Թղ. 83բ։ "Սակս կիւրակէի՝ արձակման աղաւթից։ Թագաւոր խաղաղութեան աւգնական և փրկիչ անձանց մերոց քրիստոս աստուած մեր„։ (Նոյն)։ դ. 18. Թղ. 94բ։ Այլ հատուած ի նոյն գրոց (անվերնագիր)։ "Յանկասցուք և մեք ողորմութեանն աստուծոյ և խնդրեսցուք ի նըմանէ զայցելութիւն ի դէպ ժամանակի, զի մի հարսնարանին արտաքոյ գտցուք որպէս յիմար կուսանքն„ ևն։ - Վերջ Թղ. 97ա։ ե. 19. Անդ։ "Ի պատարագի մեկնութենէն։ Չարչարէ բանսարկուն. և դարձեալ չարագոյն չար. զի որպէս ամենայն բարեաց աղբիւր աստուած է, նոյնպէս ամենայն չարեաց գտակ սատանայ է„ ևն։ - Վերջ Թղ. 100ա։ (Հմմտ. Խոսրով, Մեկն. Պատրգ.)։ զ. 20. Անդ։ "Ի պատարագի մեկնութենէն (իմա Խոսրովու)։ Գոհասցուք և մեք զմարդասիրէն աստուծոյ, և երկրպագեսցուք անճառ բարերարութեան նորա„ ևն։ - Վերջ Թղ. է. 21. Անդ։ "Աղաւթք։ Շնորհատու բարեաց անմահ առատ տէր„ ևն։ - Վերջ Թղ. 126ա։ (Ի Մեկն. Ժամերգութեան. տես տպգ. եր. 390)։ 22. Թղ. 126բ։ "Նուաստ վարդապետի Յովհաննէս Եզնկացւոյ՝ Խրատ հասարակաց քրիստոնէից, քահանայից և ժողովրդոց՝ ի կանոնական սահմանաց առաքելոց սրբոց և հայրապետաց. Եւ սուրբ հօրն մերոյ Վարդան վարդապետի յամենայնէ ժողովեցի։ Ամենազաւր թագաւորին մերոյ քրիստոսի և բարերար փըրկչին հաւատարիմ ծառայք„ ևն։ - Վերջ Թղ. 129բ։ "Եւ սկիզբն բանիս այսպէս արասցուք„։ (Կանխաբանութիւն է այս յաջորդ գլուխներուն, ինչպէս վերջաբանէն իսկ ակներև կը տեսնուի)։ ա. 23. Անդ։ "Յաղագս հաւատոց։ Նախ պարտ է իմանալ եթէ զի՞նչ է քրիստոնէութիւնն, և զի՞նչ հաւատ քրիստոնէի։ Եւ արդ գիտելի է՝ թէ հաւատն յաստուծոյ առ մարդիկ միջոց է և շաղկապ„ ևն։ - Վերջ Թղ. բ. 24. Անդ։ "Յաղագս մկրտութեանն թէ ո՞րպէս։ Արդ քրիստոնէութեան սկիզբն և գըլուխ մկրտութիւնն է որ և կնունք ասի աշխարհի բառով„ ևն։ - Վերջ Թղ. 136բ։ գ. 25. Անդ։ "Յաղագս զտղայն սնուցանելոյ։ Սրբութեամբ և անարատութեամբ սնուցանեն քրիստքնէքն զիւրեանց զաւակսն„ ևն։ - Վերջ Թղ. 139։ դ. 26. Անդ։ "Յաղագս պսակի. և Խրատ ամուսնացելոց։ Եւ արդ որք այսպէս սրբութեամբ սնանին, և լինի կտրիճ տղայն՝ ԺԵ տարոյ՝ փեսացու է, և աղջիկ ԺԴ տարոյ„ ևն։ Վերջ Թղ. 140ա։ ե. 27. Անդ։ "Կանոնք սուրբ հարցն։ Եթէ ազգականք ամուսնանան, զի՞նչ արասցուք. քակել արժան է ի միմեանց„ ևն։ Վերջ Թղ. 140ա։ զ. 28. Թղ. 140բ։ "Կանոնք սուրբ հայրապ՛։ Եթէ ոք առնու կին ի մերձաւորէն իւրմէ„ ևն։ - Վերջ Թղ. 143բ։ Է. 29. Անդ։ "Յաղագս շնութեան։ Քրիստոնէք մի անկցին յախտ շնութեան, և մի շունք և պոռնիկք կոչեսցին„ ևն։ - Վերջ Թղ. 147ա։ ը. 30. Անդ։ "Յաղագս երդման։ Եւթներորդ բան կանոնական. ոչ է պարտ քրիստոնէի երդնուլ սուտ կամ իրաւ„ ևն։ - Վերջ Թղ. 148։ Բ. 31. Թղ. 149ա։ "Յաղագս սուտ վը կայիցն։ Իններորդ կանոն գրեմք վասն այնոցիկ որք անաստուածաբար սուտ վկայութիւն տան„ ևն։ - Վերջ Թղ. 149բ։ ժ. 32. Թղ. 149բ-150ա։ "Յաղագս յիշոցատուաց։ Տասներորդ կանոն գրեմք վասն ահեղ և մեծ և դառն և զարհուրելի մեղացն՝ որ ասի իշոցք գեղջուկ բառով, և ըստ գրոց սովորութեան՝ անէծք և թշնամանք կոչի„ ևն։ Վերջ Թղ. 152բ։ ծա. 33. Անդ։ "Յաղագս ատելութեան։ Տասն և մի երորդ բան գրեմք կանոնական, որ չէ պարտ՝ որ քրիստոնէքն զիրար ատեն„ ևն։ - Վերջ Թղ. 155բ։ ծբ. 34. Անդ։ "Յաղագս սիրոյ։ Եւ է առաջին պատուիրան սէրն, և ի համարս կանոնաց ԺԲ. գլուխ, զոր ի հին աւրէնքն Մովսիսի և ի նորս՝ որ է աւետարանն քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 158ա։ Ժգ. 35. Անդ։ "Վասն աղաւթից։ Եւ պարտ է քրիստոնէին աւուրն երեք հետ աղաւթք առնել„ ևն։ - Վերջ Թղ. 160բ։ ծդ. 36. Անդ։ "Յաղագս խոստովանութեան։ Տասն և Դ. գլուխ գրեմ վասն խոստովանութեան որ մեզ յաստուծոյ մեծ բարի և պարգևք է, և հոգոց կենդանութիւն և բժըշկութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 162ա։ ժե. 37. Թղ. 163բ։ "Յաղագս հաղորդ տալոյ։ Պարտ է քրիստոնէին որ յամէն Խ աւր հետ մի հաղորդեսցի. երեք աւր յետ կենայ յանկողնոյ և հաղորդի, և երեք այլ ի վերայ հաղորդելոյն սուրբ կենայ„ ևն։ - Վերջ Թղ. ծղ. 38. Անդ։ "Սահակայ՝ Յաղագս ողորմութեան։ Ողորմութիւն արարէք աղքատաց և կարօտելոց, զի ողորմածացն է արքայութիւն երկնից„։ - Վերջ Թղ. 163բ։ (Յովհ. Երզընկացւոյ շարադրութեամբ գրուած է)։ ծէ. 39. Թղ. 164ա։ "Յաղագս պահոց։ Պահքն սուրբ և անարատ պարտ է պահել քրիստոնէին, զի որք սրբութեամբ պահեցին՝ արդարացան, և որք ոչ պահեցին՝ կորեան„ ևն։ - Վերջ Թղ. 166ա։ ծը. 40. Անդ։ "Վասն անդարձ առնելոյ։ Այլ և այս աւրէնք է քրիստոնէից, զի յորժամ հասանի նմա հիւանգութիւն՝ յետ երից աւուրց լինելոյ հիւանդ, կոչեսցէ զքահանայ և զտանուտէրք անդարձ առնէ, և սահմանէ զիւր ընտանիքն և զիւր մահուն պատեհն„ ևն։ Վերջ Թղ. 166բ։ ։ ծթ. 41. Անդ։ "Յաղագս ոչ առնելոյ սուղ մեռելոյն։ Դարձեալ ասեմք և զայս կանոնք հաստատութեամբ՝ զի որպէս ծնընդեամբ է մուտն մեր յաշխարհ, նոյնպէս հարկ է որ մահուամբ ելանեմք յայսմ աշխարհէ„ ևն։ Վերջ Թղ. 168ա։ ի. 42. Անդ։ "Սահակա կանոնք։ Պարտ է քառասունք կատարել մեռելոյն, զի առաքելական հրամանք է և աւանդութիւն և ասպարէզք են նահատակաց սուրբ հարցն ի սուրբ հոգոյն„ ևն։ - Վերջ Թղ. 168բ։ 43. Անդ։ "Սրբոյն Սահակայ կանոնք վասն քահանայից։ Խորհրդական են նուէրք ամենայն և ընձայքն զոր տան քահանայիցն„ ևն։ Վերջ Թղ. 169ա։ 44. Անդ։ "Սրբոյն Բարսղի կանոնք։ Եթէ ռէ արգելցէ զպտուղս քահանային՝ զերի կամ զմորթի կամ զայլ հասս սուրբ եկեղեցւոյ„ ևն, Վերջ Թղ. 169բ։ Ասոր կը շարայարին (Անդ) նախ դարագլուխք, որուն սկիզբն է. "Յադամայ մինչև ի ջրհեղեղն գումարին ամք ՍՄԽԲ„ ևն։ - Վերջ Թղ. 170ա, "Ի ծնընդենէն քրիստոսի մինչև ի սուրբն Գրիզոլ ամք ՅԺԲ. և անտի ի հայ թուականն ամք ՄԽԱ„ Եւ ասոր ալ կը յարի (Անդ) հայ կաթողիկոսաց ժամանակագրական ցանկ մը, որ կը սկսի Գրիգոր Լուսաւորչով և կ'աւարտի Ս. Սահակով, այսպէս. "Սուրբն Սահակ ամս ԺԱ։ Սուրբն Սահակ) որդի մեծին Ներսիսի՝ յաջորդէ յաթոռ հայրապետութեան հայաստանեայց՝ Խոսրով„ ևն։ 45. Թղ. 171ա։ "Կանոնք և սահմանք սուրբ առաքելոյն Թադէոսի։ Ի գալ նորա յՈւռհա քաղաք եւ լուսաւորել զնոսա մկրտութեամբ աւազանին. ձեռնադրեցան եպիսկոպոսք և քահանայք և սարկաւագունք. և հաստատեցան վարդապետք և աւրէնսուսոյցք։ Եւ եղև պայծառութիւն եկեղեցւոյ աստուծոյ և սեղանոյ, կամեցաւ գնալ անտի զի քարոզեսցէ և այլոց քաղաքաց զաւետարանն. և կացոյց փոխանակ իւր զԱդդէ կերպասագործ. ժողովեցան ամենեքեան հարցանել ցնա զամենայն կարգս եկեղեցւոյ և զկրաւնս քրիստոնէից կարգաւ՝ ըստ հրամանի փրկչին մերոյ։ Գլուխք ԼԲ„։ Այս համառօտ նախաբանիս կը յաջորդեն Թղ. 171բ-180ա։ - Հարցման և Պատասխանի ձևով - Լճ կանոններ, ոմանք ընդարձակ և ոմանք հաս. 46. Թղ. 171բ։ "Գլուխք ԼԲ [Հարցմանց) Հարցումն։ Ո՞րպէս պարտ է եպիսկոպոսին կալ ի տեսչութիւն եկեղեցւոյ։ Պտխ. Եպիսկոպոսն եղիցի անարատ, պարկեշտ, ուսուցող, մի երկբան, մի արծաթասէր, մի կերող և արբեցող, մի զաւշաքաղ, մի հարկանող, մի կաշառու, մի բամբասող, մի հակառակող, այլ հեզ, և հանդարդ, պահող, տքնող„ ևն։ Վերջ Թղ. 180ա։ Վերջաբան ԼԲ. Կանոնին։ "Զայս աւրէնսդրութիւնս ես Զաքէ՝ աշակերտ սուրբ առաքելոյն Թադէոսի՝ գրեցի, որպէս լուայ ի նմանէն, ամենայն հաւատացելոց ի քրիստոս. որում փառք յաւիտեանս ամէն„։ 47. Թղ. 180բ։ "Կանոնք Փիլիպոսի առա քելոյն։ Յաղագս քառասունս առնելոյ։ Տեաքն Փելիպոսի հրամայեալ է ունել քառասունս զոր կարգեաց հրամանաւք նորա, Յոհաննէս աւետարանիչ՝ մաւր տեառն բարեխօսել նմա՝ նախ առաջին յաղագս ինքեան թողութեան, որ զանհաւատ քաղաքն կործանեաց Փիլիպոս, և յանդիմանեցաւ ի տեառնէ վասն բարկացողութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 181բ։ Նախաբանութեան ժևով տրուած կանոնիս դիմաց (լուսանցքին վրայ) ԼԷ նշանակուած է, մինչդեռ նախընթացներն ԼԲ կանոնով կ'աւարտին. ուստի կամ նախընթացներն թերի են, և կամ Փիլիպպոս առաքելոյ անուամբ ԼԷ կանոններ եղած ըլլալու էին երրեմն, որոնցմէ այս միայն մեզ հասած է։ Յամենայն դէպս՝ որչափ հետաքրքրական է պատառիկս՝ քառասսուն առնելոյ և գիզերապազտաման և քառասուն և ութ երկբրամեանս եկեղեցւոյն տալու նկատմամբ, այնքան ևս տարօրինակ է և երկբայական կը թուի անմահ պատարազին մատուցմամբ տարտարոսի տասն կնիքը լուծուելուն և հոգիներն ազատելու մասին աւանդուած անսովոր վարդապետութիւնը։ 48. Թղ. 182ա։ "Այլ կանոնք զոր եդին սուրբ հարք զկնի առաքելոցն, գլուխք ԻԵ։ Յորոց զաւգտակարն քաղեալ եդից դգող (զգող կամ ասպնջականն իւր ըստ կամաց եկեղեցւոյն արժանի լիցի մահու մատնել„ ևն (Նախաբանութիւն է) որուն անմիջապէս կը հետևին կանոններն, այսպէս. "Զկին որոշել յանձնէ իւրմէ, անձնասպանութեան վրէժ է„ ևն։ (Կանոնիս լուսանցքին վրայ առ ընթեր ԼԴ.ին նշանակուած է ԼԸ։ Ինձ կը թուի թէ առաջին թուահամարն՝ կը ցուցնէ կանոնացս քանիօնութիւնը. իսկ վերջինը՝ ընդհանուր նիւթոցը, որ կը չարունակուի ԼԹ.վ)։ ս. 49. Թղ. 185բ։ "Կանոնք Նիկիա. գըլուխք Ի։ Վասն այնոցիկ որ կտրեցին կամաւք իւրեանց զերկրաւորիս անդամոց, զի ի ձեռն այնր կեղծաւորութեան սուրբ կոչեսցին ի մարդկանէ„ ևն։ - Վերջ Թղ. 192ա։ բ. 50. Անդ։ "Այլ կանոնք Նիկիա։ Պարտ է զերիցունսն որ զոհեցին և ապա դարձան՝ ոչ ամենևին լուծանել (կարմրադեղով կայ հետևեալն) Պատճէն՝ որով զորովայնամոլ արբեցաւղսն յամաւթ առնես„ ևն։ - Վերջ Թղ. 198ա։ (Ամբողջապէս ընդդիմաբանութիւն է արբեցողաց դէմ՝ քան թէ կանոնք։ Շարադրութեան լեզուն թէպէտև յստակ է և ընտիր, բայց ինձ կը թուի որ Նիկիականէն անկախ և անանունէ մը գրուած ըլլայ. և հոս զետեղուած է՝ կրճատմամբ Նիկիական միւս կանոններուն)։ տ. 51. Թղ. 198բ։ "Սուրբ հաւրն Յովհաննէս Գառնեցոյ՝ Բան խրատու, և աւգտակար կօնաւորի։ Աստանաւր պիտոյ է մեզ ողբ հառաչանաց և արտասուք ջերմեռանդ„ ևն։ Վերջ Թղ. 201բ։ բ. 52. Անդ։ "Աղաւթք սուրբ հաւրն Յովաննէս Գառնեցոյ՝ վասն գիշերային (ժամու)։ Աղաչեմ զքեզ, տէր, և գոհանամ զանհաս մարդասիրութենէդ, որ արժանի արարեր զանարժան ծառայս քո՝ ժամանել ի ժամ գիշերոյս„ ևն։ - Վերջ Թղ. 202ա։ տ. 53. Թղ. 202բ։ "Սկիզբն առաքելական կանոնիս։ Վարդապետութիւն առաքելոցն՝ զկնի վերանալոյն քրիստոսի առ հայր իւր յերկինս, որպէս շնորհեաց նոցա առնել նշանս և բժըշկութիւնս, և որպէս ընկալան առաքեալքն ըզպարգևս հոգւոյն սրբոյ, և զկարգս և զկանոնս և զվարդապետութիւն եկեղեցւոյ սրբոյ„ ևն։ - Վերջ Թղ. 206ա։ "Ի նմին աւուր եդին նոքա կանոնս և կարգս և աւրէնս ընդհանրական եկեղեցւոյ սրբոյ. որք միաբանին աւետեաց աւետարանին քարոզութեան աստուծոյ և արդար և ճշմարիտ ուսմանն. և հաւատարիմ վարդապետութեանն իւրեանց„։ (Բոլորովին պատմական նախաբանութիւն մ'է առաքելոց կանոններուն)։ բ. 54. Անդ։ "Առաքելոցն է կանոնքս։ Կարգեցին առաքեալքն և եդին հաստատութեամբ, եթէ յաւուր միաշաբաթոջ ամենայն կիւրակէի եղիցի տաւն և պաշտօն և խորհուրդ տէրունական մարմնոյ և արեանն տեառն, զոր պատուիրեաց մեզ կենարարն„ ևն։ - Վերջ Թղ. 210բ։ (Ընդ ամէնն ԻԳ կանոնք։ Վերջընթեր կանոնին վրայ գրուած է կարմրադեղով. "Փիլիպոսի առաքելոյ„։ Իսկ վերջինին վերջը. "Այլուստ. զի որպէս կուրութիւն ատելի է մարմնոյն, նոյնպէս տգիտութիւնն ատելի է աստուծոյ„։ գ. 55. Անդ։ "Վասն մկան յաղ անկելոյ։ Արդ ի փոքրագոյն և յանարգ ի գող և ի կծծի մկան յորմափոր կենդանոյն սկ(ս)ար զհարցումն քո, այն որ հակառակն ընդդէմ զինի մեզ, ոչ կառօք և պալարակապ երիվարաւք՝ որպէս Փարաւոն ընդդէմ Իսրայէլի, ոչ զինուք և սպառազինաւք, այլ առաւել մահուամբ սպառնայ, ևն։ - Վերջ Թղ. 261։ Վաթսուն և եօթն ընդարձակ գլուխներ կամ կանոններ են, յոյժ ընտիր և հնաւանդ։ Սակայն լուսանցից վրայ գլխահամարներ նշանակուած են երբեմն այսպէս ԽԴ] ԻԴ, և երբեմն ալ ԼԲ ]ԾԲ, ևն), նկատելով անշուշտ վերջիններս՝ իբր շարունակութիւն նախընթաց ԻԳ կանոններուն մէկ կողմէն, և միւս կողմէն ալ իբր շարունակելի մասն (Թղ. 206ա-210բ) Առաքելոց կանոններուն, որք ԻԳ. գլխով կ'աւարտին և ի միասին կ'ըլլան 92 կանոնք։ Կանոնացս շարաբանութիւնն յստակ դասականով գրուած է։ 56. Թղ. 260բ։ "Հարցումն պէսպէս խոս տովանութեան բանից և պատահմանց եկելոց ի զգուշութիւն, զոր հարցեալ է Համակ (Հմայեակ2) քահանայ, որոյ անունն արդարութիւն կոչի, զԴաւիթ ոմն քահանայ գիտնական։ Հարցումն. եթէ զի՞նչ է որ յարարածս աստուծոյ ոմանք սուրբ կոչեցան և ոմանք անսուրբ։ Պտխ, Քանզի աստուած բարի է և ամենայն բարի տուրք և պարգևք կատարեալք ի բարերար հաւրէն իջեալ առ իւր արարածս„ ևն։ Վերջ Թղ. 263ա։ "Վասն այսորիկ ոմանք սուրբ ասին և ոմանք անսուրբ„։ 57. Թղ. 270ա-272ա։ Կայ նոր նօտրագրով՝ իբր յաւելուած՝ այբուբենական ցանկ նիւթոց, այսպէս. "Ա. Նախ վասն ագահութեան։ Երկրորդ՝ վասն աղօթից թէ որպէս կերպիւ կամ ուր պարտ է„ ևն։ - Վերջ Թղ. 272բ։ 58. Թղ. 273ա-303բ։ Պէսպէս կարևոր խնդիրք կամ քաղուածք ի Ս. Գրոց, իբրև նիւթ քարոզութեան, որոնց իւրաքանչիւրին ներքև հաւաքաբար դրուած են Ս. Գրոց զանազան տեղիքն - բառացի յառաջբերութեամբ և իւրաքանչիւր գրքի գլխահամարով. - և այս ի դիւրութիւն քարոզչաց կամ նոյն նիւթերուն վրայ գրել ուզողներուն։ Օր. իմն. "Նախ վասն ագահութեան։ (Յ)եսու. Է. Աքարայ ագահութիւնն։ Առաջին թագաւորաց՝ Ը. Եւ ոչ գնացին զճանապարհս նորա, և երթային զհետ զօշաքաղութեան, առնուին զկաշառս, և թիւրէին զիրաւունս։ Երրորդ Թագ. ԻԱ... Ձորրորդ Թագ. Ե... Սաղմոս ԼԶ„, ևն, ևն։

Content