Other notices
— - Bibliographic notice
234
ՃԱՌԸՆՏԻՐ ԼԵ
1538 - 1538

ID
Number
234
Old record number
569
Title
ՃԱՌԸՆՏԻՐ ԼԵ
Start date
1538
End date
1538
Date details

1518, (տես վարը), -

Copy place
՝ Հաւհաւոյ վանք՝ ի Բալուայ։
Reference
Type
Number of pages
392
Dimension
26,2 x 17 (21x 13, 5-14)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 21x8։
Writing details

բոլորգիր միջակ՝ կրկին գրչութեամբ։

Codicology

25, իւրաքանչիւրն ընդհանրապէս 16 թուղթք, ոմանք ալ 12 և երբեմն աւելի։

Principal subject
Subject details

թուղթ դեղնեալ և ողորկ, կէսը, - Թղ. 1-364։ - նուրբ և ընտիր, իսկ մնացեալն հաստ։

Number of lines
27-34։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն, զարդարուն։ Ներսէն պատած են կողք կանաչագոյն հաստ լաթով։

State of preservation

ընդհանուրը լաւ պահուած է. միայն թէ խոնաւութենէ սևցած են թուղթք։ Թղ. 1-6, 74, 75 ստորին լուսանցաքղանցքն մաշած են և փրթած գրութեան հետ։ Թղ. 390ա1. յիշատակարանի վերի մասը քերուած է։ Կռնակի կաշին ճեղքուած ըլլալով՝ ետքէն լաթով նորոգուած է, գոցելու մասն ալ կտրուած է։

Copyist
Ղուկաս երէց՝ առաջին մասին. իսկ վերջնոյն, այսինքն՝ Թղ. 122ա1-390ա2, Մելքիսէթ քահանայ (տես յիշտկ)։ - ԾԱՂԿՈՂՔ անյայտ, հաւանօրէն ՃԱՌԸՆՏԻՐ ԼԵ. գրիչքն։
Owner

նախ ՄԷԼԻՔ (մերթ ալ Խաթուն Մելիք) և իր ամուսինը Սքանդար. ապա Մասրուպին, ապա այլք։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չկան, այլ երկ երկու թուղթք՝ մնացորդ հին բոլորգիր և միասիւն Աւետարանի մը։

Lettrines

միայն իւրաքանչիւր ճառին սկիզբը. միջակ մեծութեամբ և միագոյն, այն է՝ կարմիր։

Initials

Marginal illuminations

սակաւ են և միագոյն։

Images

Canon tables 1

և

Canon tables 2

կը պակսին։

Title text

կարմիր են։

Blank pages

Թղ. 3բ, 4, 5 (վերի մասը կիսախորանի համար)։

Colophon

յոյժ բազմաթիւ են, գլխաւորապէս 1. Յովհ. Երզնկացւոյ ԺԲ. Կանոնին վերջ, Թղ. 23ա1, կայ նախկին գրչէն չափաւ. "Զանպիտանս յամենայնի զՂուկաս գծողս՝ անձն եղկելի, յիշման արէք զիս արժանի. որ զխրատս գրեցի՝ վասն աւկտութեան ամենայնի„։ 2. Նոյնը դարձեալ Ս. Գրիգ. Լուսաւորչի Տեսիլէն ետքը, այսպէս. "Որոց բարեխաւսութեամբն ողորմեսցի քրիստոս աստուած ստացողի գրոցս Մելիքին, և ամուսին իւր Սքանդարին և որդւոյ նորին Կիրակոսին, և ամենայն մերձաւորաց, և ըՂուկաս գծողիս„։ 3. Նոյնէն, Թղ. 135ա2. "Որոց աղաւթիւք ողորմի քրիստոս ստացողի գրոցս՝ զՄելիքն և զամուսին իւր զԱսըլբէկն և զՍքանդարն, և Փաշան և զորդին իւր զԿիրակոսն. և զդստերքն իւր՝ զՆուր Մէլիքն և զԽաթուն, (զ)Կուլինար և (զ)Մարթան, և զամենայն արեան մերձաւորս ամէն„։ Յիշատակարանիս գրիչը վրիպակաւ զԱսըլբէկ դրած է իբր ամուսին Մէլիքի, մինչդեռ սա հայրն է՝ ինչպէս յայտնի է թէ նախընթաց և թէ յաջորդ յիշատակարաններէն։ 4. Մատենիս վերջը. Կայ երկրորդ գրչին մայր յիշատակարանն, այսպէս. "Աւրհնեալ է աստուած որ ետ ինձ կարողութիւն նուաստ երեցու Մելքէսէթին, և հասոյց ի յաւարտ գրոցս այս. Փառք հաւրն էականի, որդոյն միածնի և ազատիչ սուրբ հոգոյն. փառք պատիւ և իշխանութիւն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„...։ Ապա 25 տող ոտանաւոր մը կը յարէ, - Ադամայ և Եւայի արարուածով, - յետոյ կը շարունակէ. "Արդ աղաչեմ զամենեսեան, ով դասք քահանայից և սարկաւագաց, զի յորժամ որ ի մաղթողական աղաւթս և ի յատեան կանգնիք, և զսուրբ ընդիր ճառս կարդայք (հոս երկու երեք բառ քերուած են) ի դուռն Սուրբ աստուածածնին, յիշեցէք ի քրիստոս աստուած և թողութիւն մեղաց հայցեցէք յաստուծոյ Մելիքին և զամուսին իւր՝ Սքանդարն, և զհայրն զԱսըլբէկն, և զորդին իւր զԿիրակոսն և զՓաշան, և զդստերքն իւր զՆուր-Մէլիքն և զխաթուն Կուլինարն և զՄարթան. և զհայրն իւր զԱլէքսիանոսն և զմայրն իւր Մորին, և զաւագ որդին իւր զԽ(ղ)աղարն և զՅոհան և զհանգուցեալն ի քրիստոս Յովանէս և զորդին իւր զԽաչայտուրն. ամէն։... (Յաջորդ 9 տողերը քերուած են)։ Գրեցաւ սուրբ ճառս ի գաւառս Բալւայ ի վանս որ կոչի Հաւհաւոյ վանք, ընդ հովանեաւ սուրբ աստուածածնին, ձեռամբ սուտանուն քահանայի որ զանունն (ուն)իմ և զգործն ոչ ունիմ. վայ ինձ, վայ ինձ, թէ լինելոց եմ յաւուրն դատաստանին։ ապա իմ յոյսն քրիստոս է։ Արդ աղաչեմ զձեզ դասք քահանայից, որ կարդայք և կամ տեսանէք՝ և կամ աւրինակէք, նայ աստուած ողորմի ասացէք Մելքէսեթեկ նուաստ էրեցուն և որդւոյ իմոյ Գիրգոր սարկաւագին։ Այլ և յիշեցէք ի քրիստոս աստուած զտէր (Ղ)ուղկաս քահանայն, որ եղև զսբկզն(սկիզբն) բարեաց ճառիս գրելոյ, և ոչ կարաց կատարել, այլ փոխեցաւ ի քրիստոս աստուած. աստուած լուսաւորէ զիւր հոգին ամէն։ Այլ և խոշորանաց և սղխալանաց անմեղայդիր լերուք, զի կար մեր այս էր։ Զաստուած ողորմին մի խնայէք։ Ով որ լի սրտիւ աստուած ողորմի ասէ, նա թողցի իւր մեղքն ամէն։ Գրեցաւ սուրբ ճառս ի թվականիս հայոց ԶՉէ„։ 5. Թղ. 177ա, 187ա, 191բ, 196ա, 201ա, 205բ, ևն, կայ նոտրագրով և ստորին լուսանցից վրայ վերջին ստացողէն, այսպէս. "Վերջին ստացող գրոցս Մասրուպին և Կողակցին Շաղայմանին, և որդոցն ֆարմանին, Ղուկասին, Գրիգորին և հօրն Աղտանին„։ 6. Թղ. 390բ. դատարկին աջակողմեան սեան վրայ կայ մանրիկ և նոտր մենագրերով. "Գրեցաւ գիրս ձեռամբ յոգնամեղ և տրուպ "բ բ բ է զ դ բ։ ռ ռ։ Ժծ. 55. ի գ. յյ. մմ. ժծ„, իւրաքանչիւրին վրայ կէտեբ դրուած, որ անուն և մականուն կը ձևացնեն, բայց ինձ համար մնացին անլուծելի։ Իսկ ձախակողմը կայ. "Ով ամենամաքուր տիրածին կոյս աստուածամայր„ բառերով սկըսող 13 տող աղօթք մը, որ հաւանսրէն Ս. Աստուածածին վանքի միաբանէ մը կամ ուխտաւորէ մը գրուած ըլլալու է. և որով կը խնդրուի Տիրամօր պաշտպանութիւնը վտարանդի հայ ժողովրդեան համար, ըսելով. "Մի թողոյր զմանկունքս քո դեգերեալ ի ձեռս անօրինաց„։ Իսկ քիչ մը վարը - գրեթէ մի և նոյն նոտրագրով - հետևեալն. "Արտակայեցաւ բանքս այս ձեռամբ ս, բ տ գ յ Պոստազիզէ ի թվաբերութեան հայկազեան սեռի հազար հարիւր տասն և երկու„. և ասոր վարն ալ (գծով զատուած) "առաջի երթալն ի մեր Թվին հայոց. Ռ. ՃԵ։ և ֆռանկաց Թիվն. ՌԽ„։ 7. Վերջին պահպանակին վրայ (Թղ 392բ). Կայ տձև և խոշոր նոտրագրով, "Փառք ամենայսուրբ երկ(ր)որդութեան հաւր և որդոյ և հաւգոյ սրբոյ ի յաւիտեանս աւիտենից ամէն։ Արդ գրեցաւ ճառըս (իմա յիշատակարանը) որ կոչի ի դուռն սուրբ աստուածած(ն)այ հայոց Թվին. ՌՃԻԲ„։ Տող մը ետքը կայ տարբեր նոտրագրով.. "Յիշատակ է Սուրբ Աստուածաէ արարիչ եաբատ (այսպէս)„։ Աղաւաղ յիշատակարանէս կը տեսնուի, թէ Ձեռագիրս յամի Տեառն 166877Հաւհաւոյ վանաց, այն է Սուրբ Աստուածածնայ եկեղեցւոյն կելոլաստկասէր, և անկէց ետքը Կ.Պոլիս ան. ցեր է։

Informations

. Ձեռագիրս 1877ին մտեր է հաւաքմանս մէջ, գնուած է ի Կ. Պոլիս, Պր. Սերոբէ Ալիշանի ձեռքով, Ուղղագրութեան հակառակ շատ վրիպակներ կան գրութեանս (մանաւանդ Մելքիսէթի գրչութեան) մէջ։ Մատեանս է Ճառընտիր միջակադիր կոճղ, բայց յոյժ սխալագիր. կը պարունակէ հարիւր և չորսէ աւելի կանոնական խրատներ, տօնական ճառեր, վարքեր, սրբազան և այլ պատմութիւններ, տեսիլներ, ևն, հետևեալ կերպով 1. Թղ. 3ա1։ "Մեհեկի ԻԷ. և Մարտի Ե. Վարք և յիշատակ և վկայաբանութիւն Կոնոնոսի։ Յաւուրս սրբոց առաքելոցն էր սուրբն Կոնոնոս՝ ի գեղջէն Եդանիսոյ, ԺԸ մղոնաւ հեռի ի քաղաքէն Սուրացւոց. անուն հաւրն ԼՆեստորիոս և մաւրն Ադաս„ ևն։ - Վերջ Անդ։ "Որ և ե... ոյ հարսն իւր Նեստ... ս մարտիրոսացաւ (վասն) ի քրիստոս հաւատոցն...„ (թերի)։ Անվաւեր կը թուի պատմութիւնս, զի ամուսնացած ժամանակ Միքայէլ հրեշտակը գալով յերկնից, կը սորվեցնէ անոր բարեպաշտութեան հաւատքը, կը մկրտէ զանի յանուն ամենասուրը Երրորդութեան, կը հաղորդէ զինքը և կը վերանայ յերկինս։ Առագաստը մտած օրէն կ'երդնուն կուսութեամբ ապրիլ. կը դարձնէ նաև իր ծնողքն ի Քրիստոս, և կը մարտիրոսանան։ Քննելի է թէ ի՞նչ պարագաներու մէջ գրուած է, և ի՞նչպիսի նպատակաւ։ 2. Թղ. 5ա1։ Յառաջաբանութիւն Յովհ. Երզնկացւոյ և խրատական Կանոնք (առանց խորագրի)։ "Ամենազաւր թագաւորին մերոյ յիսուսի քրիստոսի և բարերար փրկչին հաւատարիմ ծառայք„ ևն։ - Վերջ Թղ. 33ա2։ "Իսկ որ անփոյթ առնեն և արհամարհեն՝ ինքեանք տացեն պատասխանի յօր երևմանն քրիստոսի. և մեք անպարտ լիցուք, զի զոր ինչ կարացաք իմանալ հնարս՝ արարաք ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ Քսան գլուխներէ բաղկացած են խրատական կանոնքս - ի հարկէ առանձին խորագրերով, զորոնք աւելորդ կը համարինք առանձինն նշանակել հոս։ Հմմտ. Բ. Ոսկփ. §. 8. Թղ. 126բ-166բ, Ոսկփ. ԺԸ. §. 2. Թղ. 8բ-43բ։ - Ոսկփ. ԻԴ. §. 14. Թղ. 115-162բ։ Ոսկփ. ԻԶ. §. 13, Թղչ 262ա-292ա։ 3. Թղ. 33ա2-33բ1։ "Ողբ պիտանի վասն մեռելոց՝ ի սիրելեաց վերա և ազգականաց՝ ի Գրիգոր վարդապետէ։ Արդ առան ի մէնջ սուրբքն և առ աստուած գնացին„ ևն։ Վերջ Թղ. 40ա1։ "Եւ արդարքն երթիցեն ի կեանսն յաւիտենական՝ ի փառսն վերին, ի տեսն աստուածային„։ 4. Թղ. 40ա2։ "Երանելոյն Յոհաննու ոսկեբերանին ասացեալ. Ի մխիթարութիւն սգաւորաց ննջեցելոց։ Բեր առ իս զմիտս քո եղբայր, զի գիտէ վարդապետութիւն չափաւորապէս լուան(ալ) զտրտմութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 42բ2։ "Յիշեա և զՅոբայն որ ասաց. Տէր ետ և տէր էառ, եղիցի անուն տեառն աւրհնեալ„։ 5. Թղ. 43ա1։ "Նորին Յոհաննու Ոսկեբերանին ասացեալ. Վասն ննջեցելոցն։ Քրիստոս էառ, երկրպագեսցուք„ ևն։ - Վերջ Թղ. 45բ2։ "Բայց միայն ապաւինելով ի մարդայսիրութիւնն աստուծոյ, արժանի լիցուք գտանել ի նմանէ ողորմութիւն„։ 6. Թղ. 45բ2-46ա1։ "Պատմութիւն սուրբ անարծաթ բժշկացն Կոզմայի և Դամիանոսի։ Կին մի էր այրի, անուն Թէոդոտիա, բարեպաշտ և երկիւղած յաստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 48բ2։ "Եւ այնպէս կատարեցան ի քրիստոս յուլիս ամսոյ ի Ա. ի Հռոմ քաղաքի, ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ (Պատմութիւնս դեռ հրատարակուած չէ ամբողջութեամբ)։ 7. Թղ. 49ա1։ "Յոհանու Ոսկեբերանին ասացեալ, Վասն տղայ ննջեցելոց։ Յայսմիկ հոգ տանել կարևոր է, և զայս խորհել ի տուէ և ի գիշերի„ ևն։ - Վերջ Թղ. 50բ։ 8. Անդ։ "Նորին Յոհանու ասացեալ (ի նոյն)։ Աղէ ասա ինձ, ով կին դու„ ևն։ Վերջ Թղ. 51ա2։ "Եւ ընդ Յոբայ սաղմոսեցէք և ասացէք. Տէր ետ և տէր էառ. որպէս և կամեցաւ տէր այնպէս եղիցի անուն տեառն աւրհնեալ„։ "Եւ նովաւ ժառանգեմք զարքայութիւնն երկնից, և նմա փառք յաւիտեանս. ամէն„։ 9. Թղ. 51բ1։ "Սուրբ հաւրն Թէոփիլոսի ասացեալ. Վասն արտասուաց խոստովանութեան։ Յորժամ միտք զբաղեալ լինին ի հետ մեղաց և կամ ի հոգս աշխարհի„ ևն։ - Վերջ Թղ. 54ա1։ "Եւ անզուգական փառօքն պսակեսցի, որ ի վեր ելանէ պատիւ նորա քան զանմարմնոցն„։ 10. Անդ։ "Գէորգայ վարդապետի ասացեալ. Վասն հաղորդութեան սուրբ պատարագին։ Արեամբն քրիստոսի փրկեալ և ազատեալ եղբարք իմ ի քրիստոս, վասն զի պարտ է քրիստոնէին խոստովանելով և ապաշխարելով լուանալ զանձն ի մեղաց„ ևն։ - Վերջ Թղ. 57ա1։ "Երանի որ քաղցեալ և ծարաւի իցեն այսմ արդարութեան, զի յագեսցին փառաւքն աստուածային„։ (Թուի Գէորգայ Արևելցւոյ, ժամանակակցի Ներս. Շնորհալւոյ)։ 11. Թղ. 57ա1։ "Տեսիլ Աթանասի Աղեքսանդրու հայրապետին։ Ամենեցունց աստուած՝ սքանչելի տեսիլ երևեցոյց մարգարէիցն՝ որպէս և ինձ անարժանիս Աթանասի„ ևն։ Վերջ Թղ. 58բ2։ "Եւ զմեղս նախաստեղծին Ադամայ իւրով չարչարանաւքն և մահւմամբն եբարձ. նոյնպէս և զմերս ջնջեսցէ զյանցանս. և տացէ մեզ ամենեցուն լսել զերանաւէտ բարբառն„։ Օրինակս մեծապէս կը տարբերի ԺԸ. Ճառընտրէն (Հմմտ. Ս. Աթանասի Աղեքսանդրացւոյ Ճառք, տպղ. Վենետկոյ 1899, եր. 493-499) և համա12. Թղ. 59ա1։ "Տեսիլ սուրբ Վարդապետին Յոհան(ն)ու որ մականու(ն) Կոզեռ կոչի, այր ճգնազգեաց և բանիբուն։ Ի ժամանակին յորում էր թուականն հայոց։ Ն. Հ. թագա ւորն հոռոմոց Վասիլ„ ևն։ - Վերջ Թղ. 62բ1։ "Եւ այնպիսի հառաչմամբ և ողբօք փոխեցաւ յաստեացս ի վիճակն անմահից՝ սուրբ վարդապետն Յոհաննէս„։ ս. 13. Թղ. 62բ2։ "Երանելւոյն Եղիշէի ասացեալ Բան շահաւէտ և աւկտակար հոգոց համայնին(ց)։ Ով հաւատացեալ հարք իմ և եղբարք, ծառայք քրիստոսի, ծառայակից ինձ հողոյս. մի ոք վհատեսցի ի մեղաց և մի ոք յուսահատեսցի ի կենաց՝ վասն չար գործոց„ ևն։ - Վերջ Թղ. 65բ1։ "Եւ սիրով զնա այսրէն կոչեսցուք, և երանաւէտ կենացն հասցուք շնորհաւքն աստուծոյ„։ բ. 14. Թղ. 65բ2։ "Երանելոյն Եղիշէի հայոց վարդապետի ասացեալ՝ ի բանն Եսայեայ մարգարէին որ ասէ։ Երանելի է տեղոյն այնմիկ ուր եզն և էշն կոխեսցեն։ Արդ եթէ տեղոյն երանութիւն է՝ ըստ որում առաքեալն վկայէ„ ևն։ - Վերջ Թղ. 68ա1։ "Ազատեցէք զգերեալսն, և տուք ակն բանտարգելեացն, զի արժանաւոր լիցիք լսել զերանաւէտ բարբառն կենարարին մերոյ յիսուսի քրիստոսի„։ Այս երկու ճառերը տպուած չեն Եղիշէի զործոց մէջ։ Թէև իմաստիւք չեն անճահ Եղիշէի, բայց լեզուն և ոճը տարբեր են միւս ճառերէն։ 15. Թղ. 68ա2։ "Պատմութիւն սրբոյն Ստեփանոսի Ուլնեցոյն, և որոց ընդ նմա կատարեցան։ Ես մեղաւորս և յետինս կրօնաւորաց Գրիգոր՝ հասեալ ի տիս մանկութեան, հմուտ եղեալ աստուածային պատուիրանացն„ ևն։ - Վերջ Թղ. 75բ2։ "Զկնի սատակման նորա՝ նահատակ(եցան) զսուրբն Ստեփանոսեանքն՝ յաւգոստոս ամսոյ ի. ԺԸ. և նաւասարդի. Ը. ի փառս քրիստոսի աստուծոյ մե16. Թղ. 75բ2-76ա1։ "Տեսիլ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին որ ետես զհրեշտակն աստուծոյ, և հարցեալ ի նմանէ՝ ուսաւ շատ լուծմունս տարակուսանաց մարդկան։ Յաւուր միում կայր սուրբն Գրիգոր Լուսաւորիչն մեր և աղօթէր ըստ իւրում սովորութեան„ ևն։ Վերջ Թղ. 80բ2։ "Եւ աւարտ արարեալ սուրբն Գրիգոր ի հարցանելոյ, փառաւորեցին զհայր և զորդի և զսուրբ հոգին՝ հրեշտակապետն Գաբրիէլ և Լուսաւորիչն մեր սուրբն Գրիգոր„։ 17. Թղ. 81ա1։ "Բանք աւկտակար խրատք հոգեշահ և պիտանի ամենայն մարդոյ խրատ։ Ահաւասիկ ժամանակ ընդունելի, ահա աւր փրկութեան„ ևն։ - Վերջ Թղ. 86ա2։ "Զի որք յիշեն զմեզ ի մեղսաքաւիչ սուրբ պատարագին և ողորմի ասեն, նոյնպէս և նոցա հանդիպեսցի ողորմութիւնն աստուծոյ„։ 18. Անդ։ "Պատմութիւն վասն անքուն որդանց և վասն խստութեան նոցա։ Ասացեալ՝ Վարդան վարդապետի։ Արդ եկայք ժողովուրդք աստուծոյ, և, մաքրափայլ աղաւթիւք ձերովք աւգնական լերուք ծերութեան իմոյ„։ ևն։ - Վերջ Թղ. 89բ1։ "Զի ողորմութեանն աստուծոյ արժանաւորեսցուք, և ընդ արդարոցն զարքայութեան հանգիստն ժառանգեսցուք. ամէն„։ 19. Թղ. 89բ2։ "Պատմութիւն Գետարգել սուրբ նշանին, թէ ուստի եկաւ (և) որպէս բերաւ ի հայս։ Յորժամ հաւատաց մեծն Կոստանդիանոս, առաքեաց զմայր իւր Հեղինէ յԵրուսաղէմ„ ևն։ - Վերջ Թղ. 93ա1։ "Եւ նոքա լսելով անկանէին յոտս նորա և հայցէին զթողութիւն ի սրբոյն Վարդանայ (Վրթանիսէ յորդւոյն սրբոյն Գրիգորի„։ 20. Անդ։ "Այլ պատմութիւն սուրբ Խաչին սքանչելեացն ի ձեռն սուրբ հայրապետին Ներսէսի։ Եւ եղև յետ ժամանակաց նստաւ յաթոռ սրբոյն Գրիգորի՝ մեծն Ներսէս„ ևն։ - Վերջ Թղ. 98բ1։ "Եւ կայ սուրբ նշանն Գետարգել ի Ձագավանս՝ յերկիր Կոտէուց, ի փըրկութիւն քրիստոնէից և ի պարծանս ամենայն հաւատացելոց„։ 21. Թղ. 98բ2։ "Պատմութիւն Յոհանու Աւձնեցուն, թէ ուստի էր նա։ Սուրբ հայրապետն Յոհանէս էր ի գաւառէն Տաշրայ, որ այժմ կոչի Ռ(Լ)օռէ, ի քաղաքէն Աւձնոյ, յազատ տանէ„ ևն։ - Վերջ Թղ. 101բ2։ "Մինչև յարուցեալ ցուցին նոցա զզարմանալի հրաշն որ եղև տղայի նոցա ի Հոռոմայրի սուրբ նշանէն՝ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 22. Անդ։ "Վարք և յիշատակ սրբոյ Կուսին Թէոդուլայ։ Ի ժամանակս Անաստասայ բարեպաշտ արքային հոռոմոց՝ էր ի քաղաքէն Աղեքսանդրիայ էրէց մի Ստեփանոս անուն„։ ևն։ - Վերջ Թղ. 106ա1։ "Եդին ի տեղի նորա առաջնորդ և հայր վանացն զՍրապիոն. և նա ուղիղ վարուք առաջնորդէր եղբարցն՝ յերկար ժամանակս, ի փառս քրիստոսի աստուծոյ մեր„։ (Վիպասանական է և յոյժ գեղեցիկ վարքս)։ 23. Թղ. 106ա1։ "Երանելոյն Յոհանու Ոսկեբերանին ասացեալ. Յայրին միամօրն։ Բեր այսուհետև՝ սիրելի՝ զայս առաջի դիցուք ըզպատմութիւն սքանչելեաց այր(ւ)ոյն„ ևն։ Վերջ Թղ. 109բ2։ "Եւ դառնայր ուրախութեամբ՝ հանդերձ բազմութեամբն ի քաղաքն ասելով. Մեծ արարէք զտէր ինև, և բարձր արասցուք զանուն նորա ի միասին. փառաւոր առնէին զքրիստոս աստուած ամենեքեան և աւրհնէին„։ 24. Թղ. 109բ2-110ա1։ "Պատմութիւն սուրբ խաչին որ Հացունեաց կոչի, թէ որպէս դարձաւ ի Պարսից խաչն, յորմէ ընկալաւ Բիւրեղ տիկինն զմասն աւրհնութեան։ Եղև յետ թագաւորելոյն Մօրկայ արքային հոռոմոց քանզի առեալ էր նորա կին զԱֆրան զքոյրն Խոսրովու արքային Պարսից՝ որդւոյն Զաբ(մ)ասպայ„ ևն։ - Վերջ Թղ. 113ա1։ "Եւ գնեաց զաւանն Հացունեաց, և զԸռունդն աւանին, և ետ ի վանս սուրբ Նշանին. և ինքն գնաց ի տեղի իւր՝ ի գաւառն Սիւնեաց. և պատմէր զսքանչելիս սուրբ խաչին քրիստոսի„։ 25. Թղ. 113բ1։ "Պատմութիւն սուրբ Խաչափայտին քրիստոսի աստուծոյ, թէ որպէս տարաւ Հերակլ արքայ ի Թաւրիզու ի Կոստանդնուպաւլիս։ Իսկ արքայ Հերակլ յետ տալոյ զսուրբ մասն կենսատու խաչին՝ Բիւրէ։ տիկնոջն Սիւնեաց„ ևն։ - Վերջ Թղ. 117բ2։ "Իսկ Մահմատ դարձեալ միւսում ամին սկսաւ ժողով(ել՝ զաւրս բազումս և կամէր ելանել յաշխարհս հայոց„։ 26. Թղ. 118ա1։ "Պատմութիւն գալըստեան Մուհամատին ի Հայս, և գնալ ընդդէմ սրբոյն Սահակայ Ըռշտունեաց եպիսկոպոսին։ Իշխանն Արծրունեաց Թէոդորոս Ըռշտունին իբրև լուաւ թէ Մուհամատ բազում զօրս կուտեաց և կամի ելանել յաշխարհս հայոց„ ևն։ - Վերջ Թղ. 121բ1։ "Եւ բարեպաշտ պատրիկն Վարդ գնաց յերկրպագութիւն սուրբ Նըչանին Վարագայ„։ 27. Թղ. 121բ2։ "Վասն փոխման ամէնաւրհնեալ աստուածածնին՝ թէ որպէս եղև։ Պարտ և արժան է գիտել զսքանչելիսն որ եղեն ի ննջումն ամենասուրբ աստուածածնին զոր գրեաց Յովհանէս աւետարանիչն„ ևն։ Վերջ Թղ. 125բ2։ "Մերք դաւանեն, տղայք երկիր պագանեն, և ամենեքեան առ հասարակ փառաւորեն զանկարաւտդ ամենայն փառաց և պատուոյ զմայրդ աստուծոյ, որ բարեխօսդ ես Քոյոց դաւանողաց„։ Անանուն ճառս մեծապէս կը զանազանի Խորենացւոյ, Զաք. կաթողիկոսի և Նիկոդիմոսի և Յովհ. Մանդակունեցւոյ անուններով մեզ հասած նոյնանիւթ ճառերէն. այնու մանաւանդ որ Յովհաննէս Աւետարանչին վերագրուած է՝ խորագրին մէջ։ Պատմութիւնը Թեսաղոնիկոյ եպիսկոպոսի մը ձեռքով գտնուած կ'աւանդուի ի Գեթսեմանի (յԵրուսաղէմ), ըսելով. "Սրբասնեալ եպիսկոպոսն Թեսաղոնիկոյ զնաց յԵրուսաղէմ. և մտեալ ի Գեր(թ)սամանի եգիտ ի վաղընջուց ժամանակաց ի գիրս՝ նշանագրով՝ զպատմութիւն ննջման ամէնտորբուհոյ աստուածածնին որ է ճշմարիտն այսպէս. Յորժամ հանդերձեալ էր փոխիլ ի մարմնական կենցաղոյս ամենաւրհնեալ սուրբ կոյսն Մարիամ, յառաջ քան զաւուրս Լ. էջ առ նա հրեշտակապետն Գաբրիէլ„ ևն։ Թղ. 125ա1, հետաքըրքրական է Տիրամօր Կուսին հետևեալ նկարագիրն. "Եւ էր ամենագովն Մարիամ հասակաւն երկայն. ազքքն գեղեցիկ, երեսաւքն հրազագեղ, հերօքն խարտեղագոյն, և ամենևին լցեալ զնարհօք սուրբ հսգոյն. մատունքն էրկայն, և ամենայն էրօք բարետեսիլ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ Գրուածիս անանուն հեղինակն կամ խմբագրողն ակնարկութիւնը, - սուրբ Աստուածածնի մի և նոյն օրը, այսինքն՝ հինգշարաթի՝ ծնած և մեռած ըլլալու մասին, - "Որպես և որբոյն Սահակա28. Թղ. 126ա1։ "Նոյեմբերի. ԺԳ. Վարք և յիշատակ Յոհաննու Ոսկեբերանին՝ Կոստանդնուպաւլսի հայրապետին։ Աշխարհալոյս վարդապետն սուրբն Յոհաննէս ոսկեբերանն էր ի քաղաքէն Անտիոքայ„ ևն։ - Վերջ Թղ. 130բ2։ "Ի պարգևացն աստուծոյ զոր առ ի յաւել ի գանձս քո գիք (այսպէս) Ը. Ճ. ճառս ԺԲ. Ռ։ Սա եկաց Պատրիարք Է. ամ, և հանգեաւ ի Կոմանայ՝ Ծ. ամաց, և թաղեցաւ ընդ Բասիլիսկոսի„։ 29. Անդ։ "Վկայաբանութիւն Փիլիպ(պ)ոսի և Բարդուղիմէոսի առաքելոցն և Մարեմնի որ Նոյեմբերի ի ԺԴ. կատարի։ Ի ժամանակս ամբարիշտ արքային Տրայիանոսի առաքեալն քրիստոսի սուրբն Փիլիպոս գնաց ի սահմանս Ասիացւոց յԵրապոլիս„ ևն։ - Վերջ Թղ. 132բ1։ "Եւ ելեալ անտի գնացին Բարդուղիմէոս ի Լիկայոնայ, և Մարիամ ի Յորդանան գետ՝ ըստ հրամանաց տեառն մերոյ յիսուսի քրիստոսի„։ Անսովոր է վկայաբանութիւնս, նախ որ Փիլիպպոս առաքեալի անիծելով՝ 700 հոգի կենդանւոյն յանդունդս երկրի կը խորասուզուին. ապա փրկչին երևումն առ Փիլիպպոս և զանի պատուհասելն, ըսելով. "Վասն զի դու ոչ պահեցեր զպատուիրանս իմ և անիծեր թշնամեաց քոց, արդ յետ կատարման քս՝ արգելցիս արտաքոյ դրախտին Խ. դր, հրայկիզեալ ի հրեղեն դասուցն„ 30. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Գուր(ի)ասա, Սամոնասայ և Աբիբայ սարկաւագի։ Այս երեք սուրբ խոստովանող վկայքս էին ի ժամանակս Դիոկղետիանոսի ամբարիշտ արքային, ի քաղաքէն Եդեսիոյ, որ կոչի Ուրհայ„ ևն։ - Վերջ Թղ. 135ա1։ "Եւ եպիսկոպոս քաղաքին ոչ եթող այրել։ Եւ մեծապէս փառաւորեցան Գուրիաս, և Սամոնաս, և Աբիբաս սարկաւագն„։ Վկայաբանութիւնս տպագրեալէն շատ աւելի համառօտ է, և միացուած սրբուհւոյն Եւփիմեայ վկայաբանութեան հետ. որը նոյնպէս կրճատեալ է և յերիւրեալ ըստ կամս, աղաւաղ շարադրու31. Թղ. 135ա2։ "Պատմութիւն Մաթէոսի աւետարանչին քրիստոսի։ Մինչդեռ սուրբ առաքեալն և աւետարանիչն քրիստոսի Մաթէոս (էր) ի լերինն մերկ և բոկ, միով պատմուճանաւ„ ևն։ - Վերջ Թղ. 137բ2։ "Նոյնպէս և յետ նորա կեցեալ որդի նորա բարի վարուք և հանհայազգի մ'է, ինլպէս ցոյց կու տայ հետևեալ՝ գեաւ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ գատմութիւնս չի նմանիր ուրիչ Ձեռագրաց մէջ եղածներուն. զի տեղի և անտեղի առասպելարանութիւններով աղաւաղուած է։ Մարդակերաց աշխարհն ալ Զմիւռնիոյ սեփականուած է, նշանակելով այն քաղաքին եպիսկոպոսը Պղատոն, և այն իսկ Մատթէոս առաքելոյն հոն գալէն առաջ։ Այսպէս ևս 7000 բնակչաց՝ հրաշքով երկրիս վըշ րայ վերադառնալն և զքրիստոնէութիւն ընդունելն՝ պատմականէ աւելի այլաբանական նկարագիր ունի. Հմմտ. §. 29. Թղ. 130բ1-2բ1։ 32. Թղ. 138ա1։ "Վարք և յիշատակ սրբոյն Գրիգորի Սքանչելագործին։ Սուրբն Գրիգոր էր ի քաղաքէն Նէոկեսարոյ, զաւակ կռապաշտ ծնօղաց, ի ժամանակս Օ(աւ)րեղիանոսի կռապաշտ արքային„ ևն։ - Վերջ Թղ. 140բ2։ "Այլ զայսքան փոքր ի շատէ գրեաց սուրբն Գրիգոր որ Նիւսացին վասն յիշատակելոյ զնա ի Նոյեմբոյ(երի) ԺԵ„։ 33. Թղ. 141ա1։ "Պատմութիւն սրբոյ Գրիգորի մեր Լուսաւորչին ծննդեանն և սնընդեանն, և տօն չարչարանաց և ելանելոյն ի Խորվիրապէն և լուսաւորելոյն զհայազինս։ Յետ մահուանն Աղեքսանդրի Մակեդոնացոյ Արշակ քաջ, յազգէն Պարթևաց, յինք գրաւեաց զամենայն արևելս„ ևն։ - Վերջ Թղ. 147ա1։ "Աստուծոյ հօր ժառանգաւորն, քրիստոսի ժառանգակիցն՝ որ միշտ առաջի ամենասուրբ երրորդութեանն բարեխօսէ վասն ամենայն աշխարհի„։ 34. Անդ։ "Պատմութիւն Ներսեսի հայրապետին և Խադայ եպիսկոպոսին։ Յերրորդ ամի թագաւորութեանն Արշակայ եկաց յաթոռն եպիսկոպոսապետութեան Հայոց՝ մեծն Ներսէս„ ևն։ - Վերջ Թղ. 150բ2։ "Միայն գտաւ նա ճգնաւոր՝ շնորհօք պայծառ և փառաւոր, բայց արդ յերկինս է դատաւոր նըմա չմնաց նմանաւոր„։ 35. Թղ. 151ա1։ "Խոստովանութիւնն դաւանութեանն ուղղայփառ հաւատոյ։ Պարտ և արժան է քրիստոսի երկրպագուաց և յանուն ամենասուրբ երրորդութեան մկրտելոց՝ խոստովանել համագոյ զերիս անձնաւորութիւնս աստուծոյ՝ հայր և որդի և սուրբ հոգի„ ևն։ Վերջ Թղ. 153բ2։ "Զոր այժմ չափաւորապէս զգիտութիւնն ընկալաք հաւատոց՝ որ ի հայր և յորդի և յամենասուրբ հոգին, որում փառք և զաւրութիւն յաւիտեան ամէն„։ 36. Թղ. 154ա1։ "Գործք սրբոց առաքելոցն Պետրոսի և Պօղոսի, թէ զիարդ կատարեցան ի Հռոմ։ Այն ինչ իբրև լըւան զգնալն Պօղոսի ի Հռոմ հրէայքն որ անդանօր էին ժողովեցան„ ևն։ - Վերջ Թղ. 161բ1։ "Զոր լուեալ կայսերն ետ սպանանել զնոսա, և այնպէս կատարեցան բարի հաւատով ի քրիստոս„։ 37. Թղ. 161բ2։ "Պատմութիւն սուրբ առաքելոցն Յակոբայ և Յովհաննու։ Սիրելի աշակերտ(ք)ն քրիստոսի Յակովբոս և Յոհաննէս քւերորդիք էին յիսուսի„ ևն։ - Վերջ Թղ. 164ա2։ "Եւ ինքն Յովհաննէս եկն անդրէն յԵփեսոս„։ 38. Անդ։ "Վասն աւետարանին՝ թէ որպէս գրեցաւ։ Յետ հաւատալոյ ամենայն կղզոյն Պատմոսի, և ի վախճանել Դոմետիանոսի որ աքսորեացն զմեզ ի Պատմոս կղզին„ ևն։ Վերջ Թղ. 167ա2։ "Եւ դարձաք ի քաղաք, փառաւորելով զհայր և զորդի և զամենասուրբ հոգին ճշմարիտ„։ 39. Թղ. 167բ1։ "Պատմութիւն գալըստեան մոգուց թագաւորաց՝ յերկրպագութիւն նորածին թագաւորին։ Ահա մոգք յարևելից եկին հասին յԵրուսաղէմ։ եկին հասին երեք թագաւորք„ ևն։ - Վերջ Թղ. 173բ2։ "Յոմանց ասացեալ եղև՝ թէ հրեշտակ աստուծոյ էր յանմարմին զօրացն, և աստղն երևէր՝ ի փառս քրիստոսի աստուծոյ„։ Նշանաւոր պատմութեանս մէջ 12 Նախարարաց կամ մանր իշխանաց անուանքն, որոնք հայկազունի իշխանները կը յիշեցնեն մեզ, - տարբեր անուանաձևերով, - և հաւանական է որ հին յիշատակարանէ մը յեղեալ և տառադարձուած ըլլան։ Հմմտ. տպագրութիւնը Թանգ. Հին և Նոր Նախն. Հտ. Բ. եր. 284-295։ -. 40. Թղ. 174ա1։ "Երանելոյն Եփրեմի Խորին ասորոյ ասացեալ. Յաւետիս կուսին Մարիամու և ի ծնունդն քրիստոսի աստուծոյ։ Սքանչելի է ծնունդ քո, որդի աստուծոյ„ ևն։ - Վերջ։ Անդ։ բ. 41. Թղ. 177ա2։ "Նորին սրբոյն Եփրեմի. Վասն գալստեան հրեշտակապետին Գաբրիէլի առ կոյսն Մարիամ։ Ընկալեալ ծառայն զհրովարտակ մեծ թագաւորին և թռուցեալ վաղվաղակի ի մէջ դասուց„ ևն։ Վերջ Թղ. 182ա2։ "Եւ զկնի նորա եմուտ որդի թագաւորին ընդ դրունս լսելեաց նորին„։ գ. 42. Թղ. 182բ2։ Նորին սրբոյն Եփրեմի Խորին ասորոյ ասացեալ. Յաւետիս կուսին Մարիամու, և յղանալ յարգանդի նորա բանին աստուծոյ։ Եկեալ հրաման մեծի արքային առ Մարիամ„ ևն։ - Վերջ Թղ. 187ա1։ "Հաւատացոյ զՅովսէփ, և նա զբազումս հաւատացուսցէ„։ դ. 43. Թղ. 187ա2։ "Նորին սրբոյն Եփրեմի Խորին ասորոյ ասացեալ. Վասն հաւատալոյն Յովսէփայ ի ծնունդն քրիստոսի՝ երևմամբ հրեշտակապետին։ Եւ մինչդեռ յայնպիսի խորհրդոցն տագնապէր Յովսէփ„ ևն։ Վերջ Թղ. 191բ1։ "Եւ Ադամայ մեծ յոյս հաշտութեան ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ ե. 44. Անդ։ "Երանելոյն Եփրեմի Խորին ասորոյ ասացեալ. Ի ծնունդն քրիստոսի և ի փառաբանութիւն հովուացն և մոգուց թագա ւորաց։ Ընթացեալ հրեշտակացն աւետարանէ ցին հովուացն„ ևն։ - Վերջ Թղ. 195բ2։ "Յառաւօտիս յայսմիկ, տէր յիսուս, հաւր քում փառայբանութիւն, և սուրբ հոգւոյդ երկըրպագութիւն, այժմ և միշտ մտ(և) յաւիտեանս յաւիտենից„։ (Տպագրութեան մէջ այս հինգ ճառերս միացուած են ի մի՝ առաջնոյն խորագրի ներքև)։ 45. Թղ. 196ա1։ "Երանելոյն Յոհաննու ոսկեբերանին ասացեալ. Ի ծնունդն քրիստոսի և յաւետիք սուրբ կուսին Մարիամու աստուածածնին։ Դարձեալ խնդութեան աւետիք, դարձեալ ազատութեան զգացումն„ ևն։ Վերջ Թղ. 201ա1։ "Եւ աղաչեայ զառ ի քէն ծնեալ աստուած տալ մեզ քաւութիւն մեղաց թողութիւն կեանքն (այսպէս) և բարութիւն և առողջութիւն„։ (Վերջին բառերը կը թուին յաւելուած գրչին)։ 46. Անդ։ "Պատմութիւն յաղակս փախըստեան տեառն յԵգ(իպ)տոս ի Հերովդէէ։ Եւ երևեցաւ հրեշտակ տեառն Յովսէփայ, և ասէ„ ևն։ - Վերջ Թղ. 205բ1։ "Եւ տարեալ զՅովսէփ և զՄարիամ և զմանուկն յիսուս ի վերնատուն մի պայծառ և վայելուչ՝ և անդ ահիւ և դողութեամբ պաշտէին զնոսա յընչից իւրեանց„։ Թուի թէ Գիրք մանկութեան Յիսուսի անվաւեր գրութենէն քաղուած է այս, կամ անոր վրայ ետքէն շինուած, որուն նշան է նաև ռամկօրէն շարադրութիւնը։ 47. Թղ. 205բ2։ "Պատմութիւն վասն Յովաննու ծննդեանն և սննդեան և մկրտութեանն քրիստոսի։ Սուրբ Կարապե(տ)ն քրիստոսի և մկրտիչն Յովաննէս որ անդստին լցաւ յորովայնի մօր իւրոյ Եղիսաբեդի„ ևն։ Վերջ Թղ. 209ա1։ "Եւ արդարոց ժառանկակից արքայութեան երկնից„։ 48. Թղ. 209ա2։ "Երանելոյն Եփրեմի Խորին ասորւոյ ասացեալ. Ի գալուստ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի՝ որդւոյն աստուծոյ քառասնօրեայ ի տաճարն։ Որ անսկիզբն ես յէութեան՝ անբաժանելի բանդ հաւր„ ևն։ Վերջ Թղ. 216ա1։ "Տալով զաւետիս գալստեանն քրիստոսի արգելեալ հոգւոցն ի բանդին, և նոքա ուրախեաց՝ (ուրախացեալ) փառս ետուն (որդւ)ոյ աստուծոյ„։ 49. Թղ. 216ա2։ "Պատճառք վասն Առաջաւորաց պահոցն՝ արարեալ Վանական վարդապետի. Վասն հակառակացն և այպանողացն զսուրբ պահս։ Յոլովք են բանք վասն պահոցն առաջաւորաց, այլ զսակաւսն ասասցուք„ ևն։ - Վերջ Թղ. 219ա2։ "Եկայք աւրհնեալք հօր իմոյ, ժառանգեցէք պատրաստեալ ձեզ զարքայութիւնն ի սկզբանէ աշխարհի„։ 50. Թղ. 219բ1։ "Պատճառք Առաջաւորաց պահոց ասացեալ սուրբ և ուղղափառ վարդապետացն։ Վասն այնորիկ ասի պահք Առաջաւորաց՝ քանզի արարարիչն աստուած յառաջ եդիր զպատուիրան պահոցն ի վերին զօրսն„ ևն։ - Վերջ Թղ. 223բ1։ "Եւ ընդ ամենայն սուրբս նորա փառաւորել զամենասուրբ զերրորդութիւնն զհայր և զորդի և զամենասուրբ հոգին„։ 51. Թղ. 223բ2։ "Զորեքշաբաթի. Առաջաւորաց պահոց՝ Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ։ Արդ կամիցիս ուսանել թէ որպիսի զճարդք (պարտք) են մարդկան պահք, կամ որպիսի պահպանութիւն և զգուշութիւն„ ևն։ Վերջ Թղ. 229բ2։ "Զի ուտելովն և ըմպելովն շարժեցաւ քաղաքն Նինւէ, և կամէր կործանել, իսկ պահքն և աղօթքն կանգնեցին և հաստատեցին„։ 52. Թղ. 230ա1։ "Առաջաւորի պահոց հինգշաբաթ օրն. Երանելոյն Յոհանու Ոսկէբերանին ասացեալ. Վասն քարոզութեանն Յունանու։ Տեսէք զաստուծոյ զօրութիւնն, տեսէք զաստուծոյ մարդասիրութիւնն„ ևն։ Վերջ Թղ. 234ա2։ "Նա ի տանջանս ի(փ)ոխեցաւ և Խ(ղ)ազարոս ի փառս և ի հանգիսգո(տ)ն յաւիտենից„։ 53. Թղ. 234բ1։ "Երանելոյն Եփրեմի Խորին ասորւոյ ասացեալ. Ի Նինուէացիսն, և ի սոցին յորդորումն ապաշխարութիւն։ Ահայ եհաս հրաման ի տեառնէ առ մարգարէն Յունան քարոզ լինել ի Նինւէ„ ևն։ - Վերջ Թղ. 245ա1։ "Առին ի նմանէ աւրհնութիւն և չուեցին խաղաղութեամբ յաշխարհն իւրեանց փառաւորելով զողորմածն աստուած, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 54. Թղ. 245ա2։ "Վկայաբանութիւն սըրբոյն Սարգսի զօրավարին և որդւոյ նորա Մարտիրոսին և այլ զինուորացն որք ընդ նոսին կատարեցան։ Ի ժամանակս թագաւորութեան Հռոմայեցւոց՝ մեծին Կոստանդիանոսի կայսերն՝ այր ոմն զարմանալի և հռչակաւոր՝ որոյ անուն էր Սարգիս ճանաչիւր„ ևն։ - Վերջ Թղ. 253ա2։ "Տեառն Գրիգորիսի Վկայասիրի փոքեր, ի թվականիս հաս(յ)ոց Ո. Է. ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 55. Թղ. 253բ1։ "Երանելոյն Եղիշէի քաղցրայբան վարդապետի ասացեալ. Վասն յարութեան քրիստոսի աստուծոյ մերոյ։ Արդ յոյժ սիրեմ զտեղին, և ոչ կամիմ հեռանալ ի դրաց գերեզմանին„ ևն։ - Վերջ Թղ. 257ա1։ "Եւ ընդ ամենայն սուրբս նորա փառաւորեն զհայր և զորդի և զամենասուրբ հոգին„։ 56. Անդ։ "Երանելոյն Սեւերիանոսի Եմեսու եպիսկոպոսին ասացեալ, Յաղակս անըսկիզբն ծննդեան բանին աստուծոյ՝ յանսկզբնականն հաւրէ։ Ի մէջ քրիստոսասիրացդ՝ զքրիստոս խոստացա ճառել„ ևն։ - Վերջ Թղ. 261ա1։ "Անծնին հօր և ծնիցելոյն ի նմանէ որդւոյն միածնի և բղխեցելոյն ի հօրէ հոգւոյն ճըշմարտի՝ փառք պատիւ և երկրպագութիւն յամենայն արարածոց այժմ և միշտ և յաւ„։ 57. Թղ. 261ա2։ "Բուն բարեկենդանին Բարսըղի երանելոյն հայրապետին Կեսարու ասացեալ. Վասն պահոց։ Փողեցէք ասէ ի նոր ամսեան ի բարենշան աւուր տօնիս մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 267բ1։ "Այժմ յիշատակաւ փրկաւէտ չարչարանացն և հանդերձեալ յաւիտենից հատուցմանցն, տենչալեացն մեզ յարդար դատաւորութեանն քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 58. Թղ. 267բ1։ "Երանելոյն Եփրեմի Խորին ասորւոյ ասացեալ. Վասն քառասնորդաց պահոցն։ Ի շաւիղս փառաց քոց տէր ընթանան միտք իմ որդի աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 271բ1։ "Եւ յորժամ տայցես ի ձեռն տնակնին՝ (այսպէս) կնքեալ պահեսցի ի ներքոյ մատանւոյն աստուծոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն„։ 59. Թղ. 272ա1։ "Երանելւոյն Եփրեմի Խորին ասորւոյ ասացեալ. Վասն ողորմութեանն։ Ոսկի որչափ ի տան իցէ՝ երկիւղ է„ ևն։ Վերջ Թղ. 275բ1. "Որ շնորհեաց մեզ զպատուիրանս պահոց ի պատել զվէրս մեր շնորհօք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի„։ 60. Թղ. 275բ2։ "Երանելոյն Եփրեմի Խորին ասորւոյ ասացեալ. Վասն պահոց սրբութեան։ Պահք յայտնիք՝ ծածուկ պահօք բաւանդակին„ ևն։ - Վերջ Թղ. 279ա1։ "Եւ հատուսցէ մեզ առատապէս զողորմութիւնն իւր աստ և յապայ կեանսն քրիստոս յիսուս տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 61. Անդ։ "Առաջին հինգշաբաթ աւուրն. Վասն երախայիցն որ ասի ի կարգ անկելոցն։ Երախայից ընծայութեան ընթերցուածքս կար գեալ են ի Կիւրղէ սուրբ հայրապետէն Երուսաղէմի„ ևն։ - Վերջ Թղ. 283ա1։ "Եւ արեամբն փրկին յանցաւորքն և կեան յաւիտենականն արդարութեամբ անսպառայպէս ի քրիստոս յիսուս ի տէրդ մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս, ամէն„։ Ճառս ի Կոչումն ընծայութեան գրքին վրայ կը դառնայ, ուր ընթերցուածներ մէջ բերուած են Հին և Նոր Կտակարաններէն՝ Հրէից և հեթանոսաց հերետիկոսութիւնները հերքելու և Քրիստոսի հաւատացեալ հօտը սուրբ հաւատքին և հաւատալեաց մէջ հաստատելու համար։ Նշանաւոր է յատկապէս առ Եբրայեցիս թղթէն մէջ բերուած տեղին "Բազում մասամբք և բազում օրինակաւք կանխաւ խաւսեցաւ աստուած„ ևն։ Կիւրեղ Դ. դարուն կը ճանչնար այս թուղթս իբրև յաստուածուստ ներշնչեալ. և անով կը ջբէր Արիոսեանց աղանդը, ցուցնելով "զՄիածինն՝ Աստուած յաստուծոյ և լոյս ի լուսոյ„։ Այս ճառիս մէջ համտռօտուած եծ ոչ միայն ընթերցուածներն, այլ և յանուանէ յիշուած աղանդաւորները։ Հմմտ. ապագրութեան հետ (Հայև Մատենագիտութիւն, յէջ 305)։ 62. Թղ. 283ա2։ "Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ. Վասն պահոց և վարուց առաքինութեան՝ աւրինակաւ սրբոցն։ Պահքն ի սուրբ սրտէ՝ յանկեղծ հաւատոց պատեալ է զամենայն վարուց առաքինութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 288ա1։ "Սովաւ մաքրին և յարդարին ամենայն մեղաւորք, և կան համարձակութեամբ առաջի ահաւոր բեմին քրիստոսի յուսոյն մերոյ„։ 63. Թղ. 288ա2։ "Պատմութիւն և վկայաբանութիւն սրբոյն Թէոդորոսի վկային և զաւրավարին և ընկերացն։ Քաջ զաւրականն քրիստոսի սուրբն Թէոդորոս էր ի ժամանակս ամբարիշտ թագաւորացն Մաքս(ի)միանոսի դատաւորին„ ևն։ - Վերջ Թղ. 292ա1։ "Եւ կարգեցին զայս օր ամ յամէ տօնել ամենայն քրիստոնէից զտօն սրբոյն Թէոդորոսի՝ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 64. Թղ. 292ա2։ "Երկրորդ Կիրակէին. Յոհաննու Ոսկէբերանին Կոստանդնուպօլսի եպիսկոպոսին ասացեալ է. Ի կոչումն Պետրոսի յառաքելութիւն։ Յորժամ վարդապետն բարեփառ՝ յայնժամ աշակերտն դիւ(ր)այհաւան„ ևն։ - Վերջ Թղ. 298ա2։ "Քանզի հանեալ զնաւն ի ցամաք՝ և թողեալ զամենայն ինչ գնացին զհետ նորա, որում փառք յաւիտեան. ամէն„։ 65. Անդ։ "Երանելւոյն Յոհաննու Ոսկէբերանին ասացեալ. Վասն խոստովանութեան մեղաց և ապաշաւանացն։ Տէր մեր յիսուս քրիստոս եցոյց մեզ թէ անհնար է առանց եղբայրսիրութեան և աղքատսիրութեան և ողորմութեան յաստուծոյ սէր խառնիլ„ ևն։ Վերջ Թղ. 302բ2։ "Զի և ընդ մեզ հայեսցի քաղցրութեամբ քրիստոս դատաւորն արդար և փրկեսցէ ի հրոյն յաւիտենից և ի դառն տանջանացն„։ 66. Թղ. 303ա1։ "Երանելոյն Յոհաննու Ոսկէբերանին ասացեալ. Վասն խոստովանութեան և ապաշխարութեան։ Տեսէք յառաջնումն կիրակէին զպատերազմ և զյաղթութիւնն քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 309ա1։ "Եւ ոչ զմարդիկք աղաչել, այլ հեզութիւն ըստանալ և արդարանալ ի քրիստոս յիսուս ի տէր մեր„։։ 67. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանին ասացեալ. Յաղագս պահոց։ Ասդոյ և աւկտակար և կարևոր են պահոց պնդութիւնքն և որկոր(ստ)ութեանցն ժուժկալութիւնք„ ևն։ - Վերջ Թղ. 312ա2։ "Վասն որոյ հանդիսացան և քաջացան և պսակաց արժանացան ի քրիստոսէ աստուծոյ մերոյ„։ (Հմմտ. Յոհ. Մանդակունի)։ ս. 68. Թղ. 312բ1։ "Մանդակունեցւոյ ասացեալ. Վասն արուագիտաց և անասնապղծոց և իգամոլաց. [եթէ կամիս՝ կարդայ չորեքշաբաթիս]։ Զինչ ասեմ վասն անասնամոլաց և արուագիտաց և իգացելոց, ողբալով հիացեալ յիս հոգի իմ զարմանայ„ ևն։ - Վերջ Թղ. 315ա1։ "Եթէ յամենայն սրտէ դարձեալ իցես զղջմամբ՝ ապայ լսես յաստուծոյ ի ձեռն մարգարէին որ ասէ. Թողեալ լիցին քեզ մեղք քո. և ոչ ևս յիշեցից զանօրէնութիւնս քո„։ բ. 69. Թղ. 315ա2։ "Երանելոյն Յոհաննու Մանդակունեցւոյ հայոց կաթողիկոսի ասացեալ. Վասն երդմանց սովորութեան որ ի չարէն է։ Յոյժ չար են ամենայն սովորութիւնք չարին„ ևն։ - Վերջ Թղ. 319բ2։ "Զի երկնից արքայութեանն հասանել կարասցուք շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որով և ընդ որում հաւր միանգամայն և հոգ(ւ)ոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն, այժմ և„։ գ. 70. Անդ։ "Տեառն Յոհաննու Մանդակունեցւոյ ասացեալ. Վասն թատերաց և խաղուց գուսանաց։ Ոււր երթեալ դադարեցից զահեղ անօրէնութիւնս որ ճմլեցուցանէ զիս„։ ևն։ - Վերջ Թղ. 323բ2։ "Զի թերևս ապրել կարասցես յահեղ աղետից տանջանացն, և յաննշոյլ խաւարային(էն), և հանդիպիլ անանց բարութեանցն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ 71. Թղ. 324ա1։ "Վկայաբանութիւն սըրբոյն Կիւրղի Երուսաղէմայ հայրապետին և մօր նորա Անն(այ)ի։ Միածին որդի և բանդ աստուած որ յառաջ քան զյաւիտեանս ի հօրէ ծնեալ անճառապէս և առանց քննութեան„ ևն։ - Վերջ Թղ. 328բ2։ "Եւ դադարեաց հալածումն. և ամենեքեան տային փառս ամենասուրբ երրորդութեանն, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն„։ 72. Թղ. 329ա1։ "Երրորդ կիրակէին. Երանելոյն Յոհաննու Ոսկէբերանին ասացեալ. Վասն անառակին։ Հանապազ զաստուծոյ մարդասիրութիւնն պարտիմք քարոզել եղբարք„ ևն։ - Վերջ Թղ. 335ա1։ "Այլ զքեզ խնդալ և ուրախ լինել պարտ է, զի եղբայրս քո մեռեալ էր և եկաց յարեաւ, կորուսեալ էր՝ և գըտաւ՝ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 73. Թղ. 335ա2։ "Երանելոյն Իգնատիոսի վարդապետի ասացեալ. Ի մեկնութիւն Ղուկասու Աւետարանչին. Վասն անառակ(ին)։ Առն միոջ էին երկու որդիք„ ևն։ - Վերջ Թղ. 341ա1։ "Եւ հօրն երկնաւորի որդիութեան արժանասցուք և հանդերձեալ բարեացն հասցուք՝ ընդ ամենայն սուրբս ի քրիստոս յիսուս ի տէր մեր. (որ)ում փառք յաւիտեանս. ամէն„։ դ. 74. Թղ. 341ա2։ "Երանելոյն Յոհաննու Մանդակունեցւոյ հայոց կաթողիկոսի ասացեալ. Յաղագս տեսչութեան քահանայից՝ ի վերայ ժողովրդեան աստուծոյ, որպէս հովիւ զհօտս ոչխարաց։ Արդ ես լի ամենայն յանցանաւք և ունայն ի վարուց առաքինութեան„ ևն։ - Վերջ Թղ. 348բ1։ "Եւ սրբեալք և լուսաւորեալք՝ կացցեն առաջի քրիստոսի, ընդունելով զանթառամ պսակն ի քրիստոսէ աստուծոյ մերոյ„։ ե. 75. Թղ. 348բ2։ "Յոհաննու Մանդակունւոյ ասացեալ, Վասն չբամբասելոյ զքահանայս։ Մթերք ագոյ և աղջամղջին տրտմութեան դիզեալ ի վերայ իմ կուտին հանապազ„ ևն։ - Վերջ Թղ. 354ա1։ "Եւ հանէ ի վերին քաղաքն յԵրուսաղէմ ի վայելչութիւն անանց բարութեանցն. որոց և մեզ ամենեցուն լիցի հասանել ի քրիստոս յիսուս ի տէր մեր„։ զ. 76. Անդ։ "Երանելոյն Յոհաննու Մանդակունւոյ՝ ասացեալ. Վասն ողորմութեան և աղքատսիրութեան։ Մի ոք տղայական բարուք և անընդրողական մտօք ժպըրհեսցի ի մատակարարութիւն բանին աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 360բ2։ "Ի վերին խորանսն վերասցուք, և անդ յուրախութիւնս վայելեսցուք մեծապայծառ խնդութեամբ ի քրիստոս յիսուս ի տէր մեր„։ Է. 77. Թղ. 361ա1։ "Երանելոյն Յոհաննու Մանդակունեցւոյ ասացեալ. Վասն մխիթարութեան աղքատաց։ Զի՞նչ ասացից առ այս, և կամ զի՞նչ խաւսեցայց„ ևն։ - Վերջ Թղ. 365ա2։ "Եւ յանբաւ բարութիւնսն վայելեսցուք ի քրիստոս յիսուս ի տէրդ մեր. որում փառք յաւիտեան. ամէն„։ 78. Թղ. 365բ1։ "Զորրորդ կիւրակէին, Երանելոյն Յոհանու Ոսկէբերանին ասացեալ. Ի մեծատունն և ի Խ(ղ)ազարոս։ Էր ոմն մեծատուն, ասէ, և հանապազ ծիրանիս ագանէր„ ևն։ - Վերջ Թղ. 370բ1։ "Այլ իւրաքանչիւր ումեք ըստ գործոց ընդրութիւն լիցի ի տեառնէ մերմէ յիսուսէ քրիստոսէ. որում փառք յաւիտեան„։ 79. Թղ. 371ա1։ "Կոչումն ընծայութեան յարարիչն երկնի և երկրի՝ երևելեաց և աներևութից. ընթերցուածն Յոբայ որ ասէ. Ով է որ թագուցանէ յինէն զխորհուրդս սրտի։ Մարմնաւոր աչօք ումեք տեսանել զաստուած անհնար է„ ևն։ - Վերջ Թղ. 375ա2։ "Իսկ արդ եթէ զգազանացն ոչ զմիտսն և ոչ զչափ մարթեմք իմանալ, զիարդ արարչին նոցա հասու լինել կարեմք. որում փառք յաւիտեան. ամէն„։ 80. Անդ։ "Զորրորդ չորեքշաբաթին. Ի Կիւրղի բանից ասացեալ։ Մի հրաման ել յաստուծոյ և ասաց. Բղխեսցէ երկիր խաշն և գազան և երէ վայրի„ ևն։ - Վերջ Թղ. 377բ2։ "Հանդարտ է ոչխար, այլ ոչ երբէք վասն հանդարտութեանն պսակեցաւ. քանզի հանդարտութիւն ոչ ի կամաց է, այլ ի բարուց բուսոց ծննդեան՝ ծնեալ որ ընդ նմայ, ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ (Այս իսկ, ինչպէս նախընթացն, Կոչումն ընծայութենէն է)։ 81. Թղ. 377բ2-378ա1։ "Ի Ղուկասու աւետարանի մեկնութենէն ասացեալ։ Թըզենի ոմն տընկեալ յայգւոջ իւրումն (ուրումն), և եկն առ նա խնդրել պտուղ, և ոչ եգիտ„ ևն։ Վերջ Թղ. 383ա2։ "Իսկ որ տան զպտուղն բարի՝ սրբեն և դարմանեն զնա, զի առաւել ևս պտղաբերեսցի(է) զանմահական պտուղն ի քրիստոս յիսուս ի տէրդ մեր„։ 82. Թղ. 383բ1։ "Հինգերորդ ուրբաթուն՝ կարդայ զմեկնութիւն աւետարանին։ Արթուն կացէք, զի ոչ գիտէք թէ երբ տէր տանն գայցէ„ ևն։ - Վերջ Թղ. 387ա1։ "Զի խոստացելոց բարեաց հասանել կարասցուք շնորհօք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, յաւիտեանս ամէն„։ 83. Անդ։ "Հինկերորդ կիւրակէին. Երանելոյ Յով(հ)աննու Ոսկէբերանին՝ Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետին՝ ասացեալ. Ի մաքսաւորն և ի փարիսեցին։ Ե. երորդ ճանապարհ ևս ապաշխարութեան զի ի բազմութենէ ճանապարհացն դիւրաւ գտանիցես զփրկութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 389ա1։ "Զի աղօթքն (է) խօսք ընդ աստուած, և յորժամ ի սուրբ սրտէ լինի՝ զփրկութիւն պատարագի գործէ, ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։

Content