2317421860-1861։
շեղագիր մանր։
նշանակուած չեն ամբողջապէս, այլ ոմանք միայն, որոնց համաձայն հաշուելով 12 թուղթէն՝ կ'ըլլան ի միասին 10 1չ թերթք։
սովորական թուղթ. -
ստուարաթղթեայ կիսակաշի։
լաւ պահուած է։
Մխիթ. Հարք Վենետկոյ։
սևագիր և միջակ բոլորգրով։
Թղ. 19ա (կէսէն վար), 19բ, 24բ (կէսէն վար), 31ա, 32բ, 37բ (կէսը), 42բ, 57բ, 61բ, 118ա (կէսէն վար), 118բ, 122ա (կէսը) 122բ, 123ա-126բ, 127բ.
սակաւ են և սկըզբնագրին կը պատկանին, այսպէս 1. Վահ. Գողթնացւոյ Վկայտբանութեան և Ողբին վերջը, Թղ. 31, կայ հեղինակէն. "Արդ յետ ըմպելոյ զբաժակ պատուհասի աշխարհիս հայոց ի հարիւր յիսուն և երկուք թուականին Հայոց այս գործեցաւ. Եւ զերեսուն եւ զչորք ամս կացին ի գերութետնն մինչեւ ի ճարիւր եւ ութսուն եւ վեց ամ թուականին յորում հանդիպի վկայութիւն սրբոյն Վահանայ, խոստովանելով զտէր յիսուս քրիստոս զորդին աստուծոյ։ Արդ ի ձեռն այսց վկայութեանց, ձեզ հարց եւ եղբարց, ես տառապեալ անձնս եւ հանապազահիւանդ, եւ խորհրդապած սրբոյ վկային, եւ վերըստին պատճառք յորդորմամբ Գրոցս վկայութետն աղաւթս առնել ի վերայ իմ աղաչեմ. որ զիմ անարժանութիւնս արժանի արար գրել եւ տալ զայս պատմութիւնս վերջնոց. զի թերեւս ձեր աղաւթիւք գտայց զերծեալ ի վատթարաց դասու, եւ որոց ասեն եթէ եկայք աւրհնեալք հաւր իմոյ. նոցա արժանի եղելոցն հանդիպել արասցէ քրիստոս, եւ զմեզ եւ զամենայն հաւատացեալքս անուան իւրոյ։ Որում փառք եւ երկրպագութիւն ընդ հաւր եւ սուրբ հոգւոյն, յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Յիշատակարանիս գրողն է նոյն ինքն Թ. գլխում յիշատակուած "Կրաւնահայրն Աբրահամ, որ եւ Արտաւաղդ„, որ Վահանայ վկայութենէն եօթն տարի ետքը գնաց ի Ռուծափ քաղաք, և հաւաքելով յարաբերէնէ անոր պատմութիւնն, ապա գրեց սոյն Ողբը։ Նոյն իսկ "Խորհրդապահ որբոյ վկային„ բառերը ցոյց կու տան, թէ նա ժամանակակից էր և ականատես յամի Տեառն 703 հանդիպած սոսկալի աղետից աշխարհիս, կսկծագին սրտի հառաչանքն իսկ՝ զոր կը հնչեցնէ ուժգին՝ վկայաբանութեանս մէջ, զայս կը հաստատեն։ 2. Ս. Լաւրենտիոսի վկայաբանութեան վերջը, Թղ. 85ա, կայ Սիմէոն գրչէն այսպէս. "Տէր յիսուս քրիստոս, ողորմեա թարգմանողի ճառիս՝ Տեառն Գրիգորի (Վկայասէր) կաթողիկոսի ամենայն հայոց, եւ ծնողաց եւ զարմից նորա եւ ամենայն հաւատացելոց եւ մեղաւոր գրչիս Սիմէոնի եւ որոց զամէնն ասեն և քեզ փառք յաւիտեանս ամէն„։ 3. Աստուածածնի ծննդեան ճառէն ետքը, Թղ. 96ա. "Սուրբ և տաւնելի ծննդեամբ մաւր քո քրիստոս, ողորմեա յարմարողի ճառիս՝ Տեառն Գրիգորի կաթողիկոսի հանուրց հայոց. և ծնողաց և բնաւ զարմից նորա„։ Այս տեղ յիշուած Գրիգոր կաթողիկոսը հաւանօրէն տարբեր է նախընթացէն, հաւանօրէն Անաւարզեցին է։
. Ձեռագիրս ընդօրինակած է Հ. Ղ. Ալիշան Փարիզու Ազգ. Գրտն. թիւ 88 և թիւ 46 մեծ Տօնականէն և ճառընտրէն՝ 1861-65ին միչոցները մտեր է հաւաքմանս մէջ։ Մատեանս է Ճառընտիր նոր, ընդօրինակուած ընտրանօք 3-4 հնագիր Ձեռագիրներէ, և կը պարունակէ 30ի չափ պատմական գրուածներ, ներբողեան ճառեր, վկայաբանութիւններ, ևն, հետևեալ կերպով՝ 1. Թղ. 1ա։ "Թուղթ Աբգարու Թագաւորի՝ Եդեսեայ քաղաքի, որ է յասորի լեզու Ուռհայ, որդւոյ Մանովայ։ Յամին երեքհարիւրերորդի քառասներորդի թագաւորութեան Յունաց, ի թագաւորութեանն Տիբերեայ կայսեր Հռովմոց, թագաւորեաց Աբգար որդի ղաքի„ ևն։ - Վերջ Թղ. 13բ։ "Եւ որք գնեն եւ վաճառեն եւ գրեն ի միջի նոցա մուրհակք հաստատութեան, անդ պահին հաստատութեամբ առանց արհամարհանաց։ - Կատարեցաւ թուղթ Աբգարու թագաւորի, եւ վարդապետութիւն Ադէի առաքելոյ, ի փառս աստուծոյ„։ (Հմմտ. տպգ. Վենետկոյ 1868, հանդերձ Ներածութեամբ և ծանօթութիւններով Հ. Ղ. Ալիշանի, եր. 1-51)։ 2. Թղ. 14ա։ "Վկայութիւն սրբոյն Շուշանկանն, որ կատարեցաւ ի Վիրս յառնէ իւրմէ յԱնթիպատրէ՝ Վրաց առաջնորդէ. որ էր դուստր սրբոյն Վարդանայ, թոռն Սահականուշայ դստեր սրբոյն Սահակայ Պարթեւի՝ հայոց հայրապետի. ի քաղոցի տասնեւեւթն։ Եւ եղեւ ի ժամանակս Պարսից թագաւորութեանն բդեաշխ Վասգեն, որդի Աշուշայ բդեշխի„ ևն։ - Վերջ Թղ. 19ա։ "Եւ ոչ սակաւ բժշկութիւն առնէր աստուած բարեխաւսութեամբ սուրբ տիկնոջն։ Այս է հանդէս նահատակութեան սրբոյն Շուշանկանն. այսպէս աստուծոյ ընծայեցաւ. եւ այսպէս քրիստոսի մերձաւոր լինի եւ հոգւոյն սրբոյ ընդել եւ ընտանի. ի փառս ամենասուրբ երրորդութեանն, յաւիտեանս յաւիտենից, ա3. Թղ. 20ա։ "Ի յիշատակի պատմութեան վարուց երանելւոյ սուրբ վարդապետին Մեսրովբայ, զոր ասացեալ է նորին աշակերտի Կորեան։ Զազքանազեան ազգին եւ զհայաստան աշխարհին զաստուածատուր զշնորհս՝ զգրոյն գիւտ, եւ զվարդապետութեանն պարգեւ ի որպիսի արամբ լուսաւոր վարդապետութեամբ, պատմեսցուք ձեզ. եւ զնորին հրեշտակակրաւն վարս առաքինութեան„ ևն։ - Վերջ Թղ. 24բ։ "Այլ յաւրինակ քաջալերիչ հոգևոր ծննդոց իւրեանց, եւ որոց նոքաւք աշակերտելոց իցեն զճշմարտութիւն յաղդս իւրեանց՝ աւանդեցաւ այս. ի փառս ամենասուրբ երրորդութեանն հաւր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ Հմմտ. տպգ. Վենետիկի 1894, մանրազիր՝ որ տպուած է ի ստորև Կորեան ընդարձակ պատմութեան։ Հրատարակիչն Հ. Ղ. Վ. Ալիշան «ընտիր և հարազատագոյն» յայտարարած է զայս (տես Յառաջր.) և հինը "երկարաբան և հետևակ գրուած„, որովհետև օրինակս կը գտնուի ԺԲ. դարում գրուած Պարիզու գրատան ստուար և հնագիր Ճառընտրին մէջ, և զերծ է ընդարձակ պատմութեան ուղղագրական սխալներէն, Սակայն ըստ իս Կորեան հարազատ գործ չի կրնար համարուիլ այս՝ ըստ ամենայն պարագայից, այլ յիշեալ դարում կամ ԺԱ. դին մէջ կատարուած համառօտ խմբագրութիւն մ'է. տես Բաղմ. 1894, եր. 1-17, 4. Թղ. 25ա։ "Ողբք վասն չարեացն որ անցին ի վերայ աշխարհիս հայոց, ի հարիւր յիսուն եւ երկու թուականութեանն, հրկիզութեամբ եւ գերութեամբ ի հարաւային ազգէն Իսմայէլի. ընդ որում եւ վկայաբանութիւն սրբոյն Վահանայ՝ որ էր որդի սրբոյն Գողթէան տեառն. եւ յետ ԼԳ ամի գերութեանն հայոց կատարեցաւ սուրբն Վահան՝ ի թուականին հարիւր ութսուն եւ հինգն։ Ա. Ահա մերկացաւ սուրն վաղակաւոր ի պատենիցն„ ևն։ - Վերջ Թղ. 31բ։ "Որում փառք եւ երկրպագութիւջ ընդ հաւր եւ սուրբ հոգւոյն յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ Պատմութիւնս՝ Ա-Ժ գլուխներու բաժնուած է, հեղինակին յիշատակարանով, որ նա ինքն ունեցեր է իր դիմաց Վահանայ ժամանակակից Աբրահամ կամ Արտաւազդ հօր յարաբերէնէ ի յոյն թարգմանած սկզբնագիր պատմութիւնը, որուն վրայ յօրինուած է ապա հայերէնը։ Վկայարանութիւնս շատ աւելի ընդարձակ է, քան Սոփ։ Հայկ. ըթԳ. հատորին մէջ հրատարակուածը։ Թէպէտև սկզբնաւորութիւնը նոյն է, սակայն ի շարունակութեան հազիւ թէ ընդհանուր աղերս մը կը նկատուի երկուքին մէջ։ Պատմական պարագայք և անուանքն իսկ յաճախ իրարմէ կը տարբերին. օր. աղագաւ, ըստ տպագրեալին թէ՛ Հայոց և թէ՛ Վահանայ իրենց հայրենիքը վերադառնալու հրաման հանողն Վլիթ է, իսկ ըստ սոյն օրինակիս Ոմառ։ Օրինակս վաւերական և հին բնագիր ըլլալու ամենայն հաւաստիներ ունի՝ մանրամասն պարագայիւք և անուանց և տեղեաց ճիշա կոչումներով. մինչդեռ տպագրեալին մէջ շատ բան կամ ի լոութեան թողուած են և կամ անորոշաբար ըսուած։ Ս. Սահակ պարթևի Տեւկէն մէջ բերած տեղիքէն, - որ կը պակսի տպագրին մէջ, կ'ապացուցուի թէ այդ Տեսլեան՝ մինչև անգամԱրաբացւոց արշաւանքն և աւերածը ակնարկող մասը գոյութիւն ունէր Ը. դարու առաջին կէսին, և թէ Մեսրոպ Երէց Ժ.ղարուն հնարած չէ զանի. Այս չորս ընդարձակ գրուածքն ևս Պարիզի թիւ 88, այն է ԺԲ. դարում գրուած մեծ Ճառընտրէն արտագրուած են և յոյժ ընտիրք։ 5. Թղ. 33ա։ "Յաղագս սուրբ եւ նկարագրեալ տէրունական Պատկերին ի Դաստառակի սրբոյ։ Աստուածային լուսովն եւ երկիւղիւ նորուն իսկ իմաստացեալ իմ տաւնասիրիս„ ևն։ - Վերջ Թղ. 37բ։ "Որով եւ մեք ամենեքեան արժանաւոր եղիցուք շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ այժմ և միշտ և յաւի„։ Այս և յաջորդ Ճառերէն ստանք Պարիզու թիւ 46 Տօնականէն օրինակուած են։ Զանազան տեղեր աժբողջական տողեր դատարկ թողուած են ճառիս մէջ, բնագրին եղծուած ըլլալուն պատճառաւ, որ ըստ ինքեան նշան է հնութեան, 6. Թղ. 38ա։ "Երանելոյն Սիմէոնի սուրբ եւ ընտրեալ վարդապետի ասացեալ պատճառս Լուսաւորչին մերոյ սրբոյն Գրիգորի. Եւ թէ որպէս կարգեաց զյիշատակ սուրբ Մկրտչին և Կարապետին Յովհաննու, ընդ նմին եւ զԱթանագինէ։ Սկիզբն դաւանման ճշմարիտ հաւատոյ Մեծաց Հայաստանեայց, զոր առեալ եւ ընկալեալ սեփհական միաւորութեամբ՝ ոչ միայն ի սրբոյ Լուսաւորչէն„ ևն։ - Վերջ Թղ. 42ա։ "Այլ ապաւինելով ի սրբոցն բարեխաւսութիւն, զի թերեւս հնար լիցի թողութեան մեղաց. յաստիս սերմանել զբարիս, եւ արժանի անդ գտանել զողորմութիւն քրիստոսի աստուծոյ մերոյ. որում փառք յաւիտեանս ամէն„։ Գրութիւնս, -որ միայն Պարիզու Ազգ. Մանդրնի թիւ 46 մեծ Տօնականին մէջ կը գանուի, - ուշագրաւ է ո՛չ միայն իր գործածած լեզուին և ոճին, այլ և պատմական և տեղական անուանց շահագրգիռ վէպերուն համար։ Ափսոս որ մեծապէս աղաւաղուած է - կամ յիշեալ Ձեռագրին և կամ անոր հին բնագրի եղծուած և անընթեռնլի ըլլալուն համար։ Ժամանակն անյայտ է. Գառնիկ ճգնաւորը - որուն յայտնութեամբ եղած կը համարուի Գր. Լուսաւորչի նշխարաց զիւտը - կ'ապրէր, ըստ Ժամանակագրութեան Մ. Այրիվանեցւոյ, յամի Տեառն 500. իսկ համաձայն Ստ. Ասողիկի, (Ժամանակագրութիւն, եր. 83) Վահան Մամիկոնեանի ժամանակակից էր։ Նշանաւոր է Գրուածիս և Մ. Խորենացւոյ պատմութեան միջև տեսնուած մեծ աղերսն և նմանութիւնը։ Հմմտ. մեր Ուաւմնասիրութիւնն ի Բազմավիպի։ (1903, Դեկտ. էջ 541)։ 7. Թղ. 43ա։ "Յաղագս զարմից սրբոյն Գրիգորի հայոց Լուսաւորչի. Եւ Պատմութիւն սրբոյն Ներսիսի հայոց հայրապետի։ Յամս ութուտասն ամի մեծին Տրդատայ նստաւ յաթոռ սրբոյն Թադէոսի առաքելոյ Լուսաւորիչն հայոց Գրիգոր„ ևն։ - Վերջ Թղ. 57ա։ "Որ եղե։ ի Համազասպայ սուրբն Վարդան եւ սքանչելին Հմայեակ, որ անուանիք եղեն, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ Ընդօրինակութիւնս՝ հմմտ. ընդ Մեսրոպայ Երիցու, տպ. Սափ. հայկ. Հտ. Զ. եր. 9-124։ Սակայն Ձեռագրիս լուսանցքներուն վրայ նշանակուած են ուրիշ օրինակի մը հոծ տարբերութիւն ներ ևս, որոնք կը պակսին տպագրութեան մէջ, Հաւանօրէն ետքէն եղած են։ 8. Թղ. 58ա։ "Պատմութիւն Ձենովբայ եպիսկոպոսի, զոր արարեալ է Վասն Անտոնի եւ Կրաւնիդեայ եւ այլոց ճգնաւորաց. Եւ վասն եւթն Խոտաճարակացն որ յԻննակնեան վանսն կատարեցան, որ է յանուն Կարապետին. Ի Տարաւնու Պատմութենէն։ Արդ իբրեւ եղեւ ելանել սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ի Խոր Վիրապէն„ ևն։ - Վերջ Թղ. 61բ։ "Արդ այսպէս կատարեցան սուրբ վկայքս այս եւթնեքեան յամսեանն քաղոց, որ աւր չորք էր, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս. ամէն„։ Պատմութեանս տպագրութիւնբ (հմմտ. Սսփ. հայկ. Հտ. Ժ. եր. 59-73) մեծապէս կը տարբերի Զենոբայ Պատմութեան 1889 և նախընթաց հրատարակութիւններէն. ուր կը պակսի նախ յառաջարանն. Անտոնի և Կրօնիղեայ վերաբերեալ մասն համառօտ և այլոց դիպաց հետ կը պատմուի։ Հաւանօրէն ետքէն, այն է Զ-Է. դարուն յերիւրեալ է՝ Զենոբայ աւանդածին վրայ։ Եւ ասոր յայտնի ապացոյց է եօթն Խոտաճարակաց մասին ներմուծուած առանձին յաւելուածն։ Յոհաննէս Մամիկոնեանէն դժուար է որ գրուած ըլլայ, վասն զի սա համառօտ ակնարկ մը միայն կ'ընէ Եօթն Խոտաճարակաց մասին։ Քննութեան արժանի է սոյն կէտը, Պատմութիւնս օրինակուած է Պարիզու Ազգ. Մտնդրնի թիւ 88 Ճառընտրէն։ 9. Թղ. 62ա։ "Վկայութիւն երանելւոյ եպիսկոպոսին Բարդիշոյի ի Պարս՝ ի Շապհոյ արքայէն։ Յամս Շապհոյ արքայի արար հալածումն սաստիկ, դառնագոյն քան զամենայն թագաւորս„ ևն։ - Վերջ Թղ. 64ա։ "Որում եւ մեք մասնաւորեալ վարուց սրբոյն, փառաւորեսցուք զանփոփոխելի տէրութիւնն զհայր և զորդի և զհոգի սուրբ. այժմև միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 10. Անդ։ "Տեսիլ սրբոյ Կոստանդիանոսի թագաւորի. Վասն նշանի սուրբ խաչին յԵրուսաղէմ եւ ի գիւտի նորին։ Յամին եւթներորդի թագաւորութեանն Կոստանդիանոսի մեծ թագաւորի, յամսեանն արաց, ժողովեցան բազմութիւն խուժադուժ ազգաց ի վերայ գետոյն Դանոբայ որք խնդրէին անցանել աւերել զամենայն արևելս„ ևն։ - Վերջ Թղ. 66բ։ "Եւ որք կատարեն զտաւնս զայս՝ հասցեն մասին ժառանգութեան սրբոց ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս. ամէն„։ Գրուածիս սկիզբը՝ Սեղբեստրոսի և Կոստանդիանոսի Զրոյցեն առնուած է, և երևման խաչի պատմութիւնն ալ Հեղինէ տիկնոջ ձեռքով կատարուած Խաչգիւտի պատմութեան հետ միացուած է՝ անյարմար և հակաժամանակագրական պարադաներով, որոնք Պատրոնիկէի աւելի կը պատշաճին։ Մանօթութիւնքը Հմմտ. Թ. 228. §. 139, Թղ. 274-5։ Սկզբնագրի եղծուած ըլլալուն պատճառաւ՝ ընդօրինակութեան մէջ ևս սպրդուած են աղաւաղումներ և յապաւումներ նոյն իսկ տողերու, 11. Թղ. 67ա։ "Գիւտ բևեռացն քրիստոսի։ Երանելին Հեղինէ՝ հաւատովքն որ առ աստուած և մեծաւ փափագանաւք ընկալեալ„ ևն։ - Վերջ Թղ. 67բ։ "Կատարեցաւ այս ի տասնն Մարերի. երկերիւրերորդի երեսներորդի՝ ի փառս խաչին յաւիտեանս. ամէն„։ 12. Անդ։ "Պատմութիւն Կոստանդիանոսի թագաւորի, Եւ մաւր նորա Հեղինեայ՝ Առաջին քրիստոնեայք։ Կոստանդիանոս թագաւորն Հըռովմա յառաջն հեթանոս էր, որդի էր Կոստանդեա՝ որ Խլորոսն անուանեցաւ։ Վասն Կոստանդեայ ծննդեանն Խըղորոսին պատմեցից ի գրոց սրբոյ վկային Եւսիդոնիոսի (Եւսիգնիոսի)։ Յաւուրս Կոստանդեայ արքայի, զաւրականք անցին ընդ քաղաքն Եղենոպաւլսի, և իջավանեցան ի պանդոկի մի՝ առ կին մի պանդոկապետ, որոյ անուն էր Հեղինէ. և պատանեակ որդի նորա հեծաւ յերիվար զաւրականին, և զաւրականն էած նմա ապտակ և իջոյց յերիվարէն. և մանուկն ելաց„ ևն։ - Վերջ Թղ. 68ա։ "Եւ եդաւ ի տապանի ընդ Հեղինեայ մաւր իւրոյ ի Կոստանդնուպաւլիս։ - Ի քրիստոսի ծննդենէն՝ ցթագաւորութիւն Կոստանդիանոսի մեծի՝ ամք ՄՂԸ։ և մինչև ի ժողովն Նիկիռ ամք ՅԺԸ. և քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ Պատմութիւնս թարգմանուած է կամ լաւ ևս խմբագրուած է քաղուածօրէն Ս. Եւսիգնիոսսի ընդարձակ պատմութենէն, որ կը գտնուի Վատիկանի Գրատան թիւ 866 Ձեռագրին մէջ (101, 356), և և կը կրէ ######### ### ##### ### ####### ######### ######### խորագիրը։ Յունարէն բընագրի (մասնական) հրատարակութիւնը տես մեր ՏԵՍՈՒԹԻՒՆ ՍԵՂԲԵՍՏՐՈՍԻ ՊԱՏՄՈՒ ԹԵԱՆ ԵՒ Մ. ԽՈՐ. ԱՂԲԵՐԱՑ ՎՐԱՅ Վենետիկ 1893, եր. 15-27, հանդերձ ծանօթութեամբք։ Գրուածքիս մէջ թէպէտև Կոստանդիանոսի հալածանքի և բորոտութեան վերաբերեալ (և եկամուտ մասը) կը պակսի առ այժմ, բայց հաւանօրէն կար, և ետքէն բաժնուած է, Խաչվերացլ տօնին առթիւ։ Կոստասայ և Հեղինէի արարուած ներով աւելի հին է, և իբրև աղբիւր ծառայած, ոչ միայն Սեղբեստրոսի և Կոստանդիանոսի Զրուցին, այլ և Մ. Խորենացւոյ։ Հայեցի թարգմա նութիւնը "եդիր„ և այլ բառաձևերէն դատելով միջնադարեան ըլլալ կ'երևի ինձ։ Յամենայն դէպս արժանի է լուրջ ուսումնասիրութեան, մանաւանդ Կոստանդիանոս մեծի՝ Բիւզանդացւոց, Պարսից և Սարմատացւոց դէմ մդած պատերազմաց նկարագրին համար, որ չի գտնուիր Սեղբեստրոսի Վարուց մէջ, և փոքր Կոստանդիանոսի և Յուլիանոսի արարուածներուն խառնուրդ մ'է։ 13. Թղ. 68բ։ "Վկայութիւն երից կուսանացն՝ սրբոցն Պիստոսի, Էլպիսոսի, Ագապիոսի, որոց թարգմանի անուանք նոցա Հաւատք, Յոյս և Սէր. Եւ մաւրն նոցա Սոփիա՝ որ թարգմանի Իմաստութիւն։ Բանք երկնաւորք յիսուսի քրիստոսի փրկչին մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 72բ։ "Որում փառք և զաւրութիւն հանդերձ սուրբ հոգւովն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 14. Անդ։ Վկայութիւն սրբոյն Հեմիա, Եւլոգիայ և Փիւլգաւտիա, որք էին ազգականք չորից զինուորացն։ "Յետ երից աւուրց գալ եղև թագաւորին ի Կամպոն„ ևն - Վերջ Թղ. 73ա։ "Իսկ անաւրէն թագաւորն հրամայեաց զմարմինս նոցա ընկենուլ ի ծով. և երանելւոյ եպիսկոպոսին գտեալ զնոսա, որում անուն էր Մարկիանոս, ժողովեաց մեծաւ պատուով. զայս յիշատակարանս արարեալ նոցա, զոր մեք գրեցաք մեծաւ զգուշութեամբ և առաքեցաք ընդ ամենայն ուղդափառ եկեղեցիս քրիստոսի, զի դուք որ ընթեռնուցուքդ զյիշատակարանս սրբոց մարտիւրոսացն նախանձաւորք լինիջիք, զի և պսակին փառաց արժանաւոր լիջիք„։ (Լուս. վրայ փակագծի մէջ. "Ի գալստեան տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի. ընդ որում եւ որով հաւր եւ հոգւոյն փառք իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ Միւս լուսանցքներում ևս կան այսպիսի տարբերութիւններ. հաւանօրէն արդիւնք են բաղդատութեան ուրիշ օրինակի մը)։ 15. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Ապողոնի ճգնաւորի։ Որք զբարին խորհին և հաստատուն ունին զհաւատսն առ աստուած„ ևն։ - Վերջ Թղ. 75ա։ "Եւ տարեալ զնա դահճացն վաղվաղակի գլխատեցին, մինչդեռ փառաւորէր զհայր և զորդի և զհոգին սուրբ. որում փառք յաւիտեանս ամէն„։ 16. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Կալիոպեա վկայի։ Թէոկղեայ էր կին ոմն իմաստուն վարուք, ազգաւ ազատ կեցեալ ընդ առն իւրում ամս բազումս և ոչ էր ծնեալ որդի. և մօտ ի մեռանել առն յղացաւ և ծնաւ որդի„ ևն։ Վերջ Թղ. 76բ։ "Եւ եկին եղբարք և առին զսուրբ նշխարսն և թաղեցին յայրի միոջ, և աւրհնեցին զաստուած փառաւորելով զհայր և զորդի և զսուրբ հոգին յաւիտեանս ամէն„։ 17. Անդ։ "Յայսմ աւուր կատարեցաւ վկայութեամբ ի Մաքսիմիանոսէ թագաւորէ յեզր Եփրատ գետոյ, ի տեղին որ կոչի Լաքսավիէ, սուրբ վկայն քրիստոսի Յովհաննէս, որ էր յընկերաց սրբոյն Լաւրենտիոսի որում և այլ ևս ընկերաց նորա Լաւրենտիոսի և Ագրիպա և երկոտասան հազար և այլոցն աստէն յիշատակէ„ ևն։ - Թղ. 77ա։ Վկայութիւն Ս. Լաւրենտիոսի (առանց խորագրի և իբր շարունակութիւն)։ "Յայնժամ մի ոմն մեծ իշխան որ կոչէր Լաւրենտիոս՝ ասէ. Ահաւասիկ՝ առաքեա զիս, և ուրախ եղև արքայն յոյժ ընդ նա„ ևն։ - Վերջ Թղ. 85ա։ "Իսկ Լաւրենտիոս այլ ևս ընկերաւք գնացեալ ի Հռոմ և կացեալ առաջի կայսերն՝ վկայեաց զքրիստոսի աստուածութիւնն, և զանազան և սոսկալի տանջանաւք առեալ զկատարումն՝ սպանաւ ի կայսերէն ընդ այլոց սրբոցն և պսակեցաւ ի քրիստոսէ„։ (Վկայութիւնս կը տարբերի բոլորովին Ս. Լաւրենտիոսի ի Հռոմ կրած մարտիրոսական վկայութենէն ընդ Կալիստոսի Քահանայապետին։ Կը թուի թարգմանեալ յասորի բնագրէ մը)։ 18. Անդ։ "Սեպտեմբերի Դ։ Յիշատակ մեծի նախամարգարէին աստուածատեսին Մովսէսի։ Աստուածային աւրինացն առաջին աւրէնըսգէտն սուրբ և աստուածատես նախամարգարէն Մովսէս՝ էր որդի Ամրամա՝ որդւոյն Կահաթու„ ևն։ - Վերջ Թղ. 87ա։ "Եւ այսպէս Ռ և չորս Ճ և ութսուն և Ե ամաւք յառաջ քան զգալուստն Քրիստոսի կատարեցաւ սուրբ մարգարէն Մովսէս՝ Ճ և Ի ամաց, ի չորսն սեպտեմբերի, ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ, զոր գուշակեացն և գրեացն իսկ, որպէս ասէր ինքն տէրն, եթէ Մովսէս վասն իմ գրեաց, եթէ հաւատայիք Մովսիսի՝ հաւատայիք արդեւք և ինձ. որում փառք ի հաւատացելոցս իւրոց յաւիտեան։ Է սորա և միւս յիշատակ ընդ Ահարոնի եղբաւրն իւրոյ ի ԺԸ սորին ամսոյ. բայց կատարումն նորա աստ է„։ Գրուածս շատ կը տարբերի տպագրութենէն (տես Թանգ. Հին և Նոր Նախն. Հտ. Ա. եր. 199-206), ինչպէս կը ցուցնէ վերջարանը, որ կը պակսի հոն։ Աս առանձին է, նա՝ Ահարոնին հետ զուգեաք, Յոյժ շահագրգիռ է հանճարեղ մեկնաբանութեամբ և Յիսուսի Քրիստոսի անօրինականաց հետ եղած խորհրդապաշտական համեմատութեանց համար։ 19. Թղ. 87ա։ "Սեպտեմբերի ի վեցն. Մեծին Միքայէլի հրեշտակապետին սքանչելեացն յիշատակ է որ ի Կոլաս փռիւգացոց։ Յորժամ զաւրացան կռապաշտքն յաւուրս Յուլիանոսի ուրացողին յերկրին Կոլասէս Փռիւգացւոց՝ շինեալ զեկեղեցին զսուրբ հրեշտակապետին Միքայէլի ի վերայ ապառայժ վիմի„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ փառաւորեաց Աստուած և հրեշտակապետն զտեղին զայն՝ որ անուանի Խոնաս մեծաւ պատուով. և ամենայն նեղեալք որ յամենայն վտանկէ ի յամենայն երկրէ անդ դիմէին հաւատով, և նոյնժամայն կատարէին խնդրուածք նոցա„։ 20. Թղ. 87բ։ "Յայսմ աւուր վկայութիւն սրբուհոյ և կոյս վկային Երմոնեայ։ Սուրբ առաքեալն Փիլիպպոս ունէր դստերս չորս կուսանս և մարգարէս„ ևն։ - Անդ։ "Եւ մինչդեռ ի տանջանս էր՝ ետես զքրիստոս, որպէս և երանելին Թեկղ արժանաւորեցաւ ի կերպարանս Պաւղոսի տեսանել զքրիստոս մինչդեռ արկանէին զնա ի հուր։ Այսպէս և սա...„։ (Թերի է)։ 21. Թղ. 88ա։ Սեպտեմբերի Է. Նախատաւն սուրբ ծննդեան աստուածածնին Մարիամու։ Զսուրբ ծնունդ երանուհւոյն և զյաւէտ աւրհնելոյն միշտ կուսին Մարիամու„ ևն։ Վերջ Թղ. 88բ։ "Ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ և ի պատիւ մաւր նորա աւրհնելոյն ի հաւրէ և բնակարանի սուրբ հոգւոյն յաւիտեանս„։ 22. Անդ։ "Յայսմ աւուր (Սեպտ. Է)։ Վկայութիւն սրբոյ վկային Փիթէաւնի որ էր ի Պարսից։ Յեաւթն հարիւր և յիսներորդ և ինն ամի թուին Հռոմոց, յորժամ երկերիւր քսան և չորք ամք էին թագաւորութեանն Պարսից, յիններորդի ամի թագաւորութեան Իզդիկերտի արքայի Պարսից„ ևն։ - Վերջ Թղ. 90ա։ "Կատարեցաւ մեծ և մեծ մարտիւրոսն և պայծառ վարդապետն ճշմարտութեան երանելի և ամենաժուժկալ կրաւնաւորն և ճգնաւոր վկայն սուրբն Փիթէաւն զոր Մաւր Փիթէսն կոչեն, յամսեանն որ յետի թշրին կոչեն, ի. ԻԵ. յաւուր չորեքշաբաթի։ Բայց եդաւ և միւս ևս յիշատակ չարչարանաց նորա ի սեպտեմբերի ամսոյ յեաւթներորդում աւուրս, ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս„։ 23. Թղ. 90բ։ "Սեպտեմբերի ութ։ Ծնունդ է ամենասուրբ տիրոհոյն Մարիամու աստուածածնին և միշտ կուսին, որ ի Յովակիմայ և յԱննայէ ի սուրբ ծնողաց իւրոց. ի Գրիգորէ կաթողիկոսէ ասացեալ. Յաղագս ծննդեան աստուածածնին Մարիամու։ Զամենաչնորհ և ըզճշմարիտ տաւնելի աւրս ծննդեան ծնաւղին աստուծոյ որ սկիզբն եղև և աղբիւր ամենայն տաւնից„ ևն։ - Վերջ Թղ. 96ա։ "Որովք գոչեմք (առ) քեզ ով տիրուհի և աւրհնաբանեմք ընդ Գաբրիէլի. Ուրախ լեր բերկրեալ, տէր ընդ քեզ աւրհնեալ. սուրբ հոգին ի քեզ եկեսցէ. և դու աւրհնեալ ես միշտ ի կանայս, բարեբանեալ միշտ իշխանութեամբ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Թուի ըլլալ Գր. Անավարզեցւոյն. զի միւս Գրիգորիսներու լեզուն և ոճը աւելի բարձր է)։ 24. Անդ։ "Սեպտեմբերի ի յինն. Վերըստին տաւն աստուածածնին, եւ հինկ աւր կատարի. Եւ յիշատակ և ժողով արդարոցն Յովակիմայ և Աննայի։ Յետ փառաւորեալ և ամենասուրբ ծննդեան միշտ կուսին և աւրհնելոյն ի կանայս, լուծողին մեղաց և բարձողին նզովից„ ևն։ - Վերջ Թղ. 97ա։ "Այլ զի առիթք եղեն ամենագովելի փրկութեանս որ ի նոցունց ծնաւ դուստր սուրբ, որոյ ձեռնարկութեամբ նոցա եղև կատարումն ի փառս աստուծոյ ամէն„ (Նոյն)։ 25. Անդ։ "Սեպտեմբերի ԺԳ. Նաւակատիք է սրբոյ Յարութեան՝ Երուսաղէմի մեծի եկեղեցւոյն, յորում է աստուածընկալ Գերեզմանն ուր թաղեցաւ և յարեաւ տէրն մեր Քրիստոս. և սուրբ Գողգոթայն՝ յորում և խաչեցաւ, և այլ տեղիք կենարար չարչարանացն. նոյնպէս Նաւակատիք է և սրբոյն Սիոնի մաւր սուրբ եկեղեցեաց, և սրբոյ Վերնատանն, և ամենայն տնաւրինական սուրբ տեղեացն Երուսաղէմի։ Երանելին և բարեպաշտն Կոստանդիանոս և առաջին թագաւորն քրիստոնէից որ էր որդի քրիստոսասէր դշխոյին Հեղին(ե)այ, ըստ ոմանց պատմողաց ունելով երբեմն ի պատերազմն ի Հռովմ ընդդէմ Մանկնենտիու առաջին կալողին զթագաւորութիւն. իսկ ըստ այլոց պատմողաց ի գետն Դանուբայ՝ ընդդէմ Սկիւթացւոցն զկռիւն ունելով„ ևն։ - Վերջ Թղ. 99բ։ "Ի փառս հօր և որդւոյ և սուրբ հոգւոյն, այժմ և միշտ և յաւիտեանս„։ Գրուածս նոյն է §. 10. Թղ. 64, ի հարկէ ինչ ինչ տարբերութիւններով։ Սակայն վերջինս՝ կրկին աղբիւրներ ունեցեր է իր առջև։ Պատրոնիկէի ձեռքով կատարուած խաչի գիւտի պատմութեան վրայ ևս կանկ առնելով՝ կ'ամբողջացնէ նախընթացին պակասը, զոր իրաւամբ նկատեցինք ի ծանօթագրութեան անդ։ Վերջինս՝ համեմատութեամբ առաջինին՝ աւելի նոր ըլլալ կը թուի, ղշխոյն ալ մերթ Հեղինէ և մերթ Եւթնի ձևով ուղղագրուած է։ 26. Թղ. 100ա։ "Դրուատ ներբողի սմին իսկ նաւակատեաց մեծի աւուր տաւնի գովեստի սուրբ տնաւրինականացն քրիստոսի, սրբեալ տեղեացն Երուսաղէմի՝ Ի Նուաստ Գրիգորէ դատապարտ և լոկ անուն կաթողիկոսէ հայոց,։ Շրջեցարուք զՍիոնիւ, գիրկս արկէք նմա, համբուրեցէք զաշտարակս նորա, ի ձեռն սրբոյ հոգւոյն երգէ մարգարէն„ ևն։ - Վերջ Թղ. 109բ։ "Այսպէս և տէրն զմահն. ուրանաւր որջացեալ էր և կլեալ զբոլոր ազգիս նախահայրն, ուր և..„։ (Շարունակութիւնն օրինակուած չէ), 27. Թղ. 110ա։ "Պատմութիւն սրբոյն Յակովբայ Մծբնայ հայրապետին։ Վերծանողութիւն պատմութեան վասն սրբոյն Յակովբայ, զորս նսեմագոյն տացուք նոր Սինեա, սակս այնորիկ արտաճառի„ ևն։ - Վերջ Թղ. 118ա։ "Իսկ թագաւորն հայոց որ էր յազգէն Արծրունեաց՝ ի թոռանց Աբդլմելէքայ որդւոյ Սենեքերիմայ արքային Ասորեստանեաց, տայր գանձս և գնէր զտեղին և շինէր փառազարդ եկեղեցիս, կարգէր քահանայս և կրաւնաւորս՝ ի փառաբանութիւն ամենասուրբ երրորդութեան, այժմ և միշտ և յաւ„։ Պատմութիւնս գլխովին կը տարբերի Ս. Յակորայ Վկայաբանութենէն (տես Վարք և Վկայ։ Սրբոց, Հտ. Բ. եր. 83), այլ քաջ կը համաձայնի միւս տպագրութեան (Հմմտ. Սագ. հայկ. Հտ. ԻԲ. եր. 6-63), հանդերձ ի՞նչ ինչ տարբերութիւններով օրինակիս։ Պատմութիւնս օրինակուած է Պարիզու Աղդ. Գրատան Թիւ 47 Ձեռագրէն։ 28. Թղ. 119ա։ "Մեկնութիւն տառից ալփաբեթի։ Արդ՝ առաջին գիր է այբ, առաջնական դիմաւք. գիր առաջնահրաշն անուամբ, տիպ առաջնաբանողացն, ածումն առորական, արմատ և ելք ցուցականաց„ ևն։ - Վերջ Թղ, 122ա։ "Իսկ կենն կայ ի կայոջ՝ որպէս հաստատուն կառուցեալ ի ցուցակոջ, ընկճեալ երկկցական միջաւքն, պարանեալ ի խոշորս զտարմ անձինն՝ բերելով, կահաւորելով առ երկգիր վեցեակն և անդր քան զլիւնն շարաձգեն, և զխեն խորին գրականօք ի խորանս, գեր ի վերոյ իմն քան զծայն...„։ Օրինակողն (Հ. Ստեփ.) կը ծանօթագրէ՝ լուսանցքին վրայ, թէ "Չժամանեցի օրինակել զամենայն։ Պարտ է լրացուցանել„։ Մեկնութեանս լեզուն և ոճը Գր. Մագիստրոսին յատուկ կ'երևի. Հմմտ. Կ. Կոստանեանցի նոր հրատարակութիւնը։