2332471823։
մասամբ նոտրագիր և մաս մ'ալ շղագիր։
նշանակուած չեն։
թուղթ հասարակ։
թղթեայ կիսալաթ, դեղնագոյն, կանաչ և կարմիր ծաղիկներով։
լաւ։
նախ գրիչն, ապա այլք։
Թղ. 1բ։ 57բ (կէսէն վար)։ 58, 66-71։
, երկու միայն են, 1. Թղ. 1ա։ "Հաւաքեալ ի մեծէ Ճառընտրէն որ ի վանսն Սուրբ առաքելոյն Թադէի՝ ի Մուշ, ի ձեռն Կոլոտիկ Յոհաննու Սևակրիս Հերմոնի վանից, ի ժամանակս Հայրապետութեան Տեառն և Տեառն Կիւրակոսի Խորվիրապցւոյ՝ ամենայն հայոց կաթողիկոսի սրբոյն Էջմիածնի, յամի Տեառն 1441„։ 2. Անդ։ Վերջի օրինակողէն, այսպէս. "Օրինակեալ ի սոյն գաղափարէն՝ ի ձեռն Թաթէոսի աստուածաբան վարդապետի և ի նորուն աշակերտէ Յարութիւն դպրէ Մինասեան. Ի մայր դպրատունն Նոր դրան կոչեցեալ։ յամի Տեառն 1823։ Ի. Կոստանդնուպօլիս„։
. Ձեռագիրս վերոյիշեալ թուականէն տարիներ վերջ ստացուեր է և մտեր հաւաքմանս մէջ, բայց յայտնի չէ թէ ուստի՝ և որուն ձեռքով։ Ձեռագրիս բնագիրը քաղուածօրէն օրինակուած է Մշոյ Ս. Առաքելոյն Թադէի վանաց մեծ ճառընտրէն, գրեալ յամի տեառն 1441, Հերմոնի վանաց միաբան Յոհաննէս Կոլոտիկի ձեռքով. իսկ մեր օրինակն այդ Կոլոտիկի բընագրէն գաղափարուած է՝ համառօտելով՝։ Մատեանս է Ճառընտիր մասնական և թերակատար, փոքրադիր և տետրակաձև՝ մէկ մատ հաստութեամբ. և կը պարունակէ 22 ներբողեան ճառերու հատուածներ, Պիղատոսի Յիշատակարանքը, և Դիոնեսիոս Արիոսպագացւոյ պատմութիւնը, հետևեալ կարգաւ 1. Թղ. 2ա։ "Երանելւոյն Կիւրղի սրբոյ եպիսկոպոսի Աղեքսանդրացւոյ՝ Գովեստ ի սուրբ աստուածածին, զոր ասացեալ է յԵփեսոսի ժողովն։ Լուսաւոր է մեզ բանս, և շնորհօք լցեալ„ ևն։ - Վերջ Թղ. 3ա։ "Աստուած յաստուծոյ զտէր, լոյս ի լուսոյ ի ճաճանչ փառաց քարոզեաց զ'ի Մարիամայ սրբոյ կուսէն ծնեալն. որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 2. Թղ. 3բ։ "Երանելոյն Թեոդիտոսի սըրբոյ եպիսկոպոսի Անկիւրիոյ՝ Գովեստ ասացեալ ի ծնունդն փրկչին յիսուսի, զոր ընթերցան ի ժողովն Եփեսոսի։ Պայծառ առաջիկայ տօնիս ստորագրութիւն՝ զհասարակաց փրկութիւն մարդկան բերելով„ ևն։ - Վերջ Թղ. 8ա։ "Եւ զայլս օգ(տ)եցուցանել ի սոցանէ, և զարքայութիւնն աստուծոյ փոխանակ այսոցիկ ժառանգել շնորհօք քրիստոսի, որում փառք յաւիտեանս ամէն„։ 3. Թղ. 8բ։ "Երանելոյն Պրոկղի սրբոյ եպիսկոպոսի Կոստանդնուպօլսի՝ Խօսք ասացեալ՝ ի նստելն Նեստորի ի մեծ եկեղեցւոջն Կոստանդնուպօլսի. Եթէ աստուածածին է կոյսն, և ծնեալն ի նմանէ ոչ աստուած մերկ, և ոչ մարդ սոսկ, այլ Էմմանուէլն. այս է աս, տուած և մարդ՝ յերկուց բնութեանց միացեալ, և առանց խառնակութեանց և առանց փոփոխմանց, է մի աստուած և այր՝ յիսուս քրիստոս։ Կուսական տօնս այս եղբարք, զլեչզուս մեր ի բարեբանութիւն կոչէ„ ևն։ Վերջ Թղ. 11ա։ "Զի երկնից բարութեանց հանդիպեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ 4. Թղ. 11բ։ "Երանելոյն Պրոկղի սրբոյ եպիսկոպոսի Կոստանդնուպօլսի՝ Գովեստ ասացեալ ի մեկնութենէ մարգարէին Զաքարիայ, ի բերան ճրագացն որ ի վերա աշտանակի, որ օրինակէր զսուրբ աստուածածինն։ Եւ զարթոյց զիս հրեշտակն„ ևն։ - Վերջ Թղ. 12բ։ "Մինչև ելցէ իբրև զլապտեր արդարութիւն իմ, և իբրև զջահ բորբոքեալ զփառս իմ, և նմա փառք յաւիտեանս„։ 5. Անդ։ "Երանելոյն Փիլաքսինոսի սըրբոյ եպիսկոպոսի՝ Պատճառս հաւատոյ՝ վասն պատմութեան տիեզերական և ընդհանուր սուրբ ժողովոյն Եփեսոսի, և վասն անօրէն հայհոյութեան Նեստորի. ի խնդրոյ տեառն Կոմիտասայ հայոց կաթողիկոսի։ Ստորադրութիւն իրացս եղելոց, յորոց պահանջեցեր յինէն, ով սիրելի եղբայր„ ևն։ - Վերջ Թղ. 18ա։ "Զկնի սուղ ինչ ժամանակի երանելին Կիւրեղ հրաժարեալ ի կենաց՝ առ իւր տէրն հասանել զհանդիսիցն յերկրի փութացեալ ժառանգել զպսակ, ի փառս ամենասուրբ երրորդութեանն հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ (Հմմտ. Ագրահամ Մամիկոնէից Եպիսկոպոսն, ևն, տպ. ի Վենետիկ, Ներածութեամբ ու ծանօթութիւններով)։ 6. Անդ։ "Երանելոյն Պրոկղի սրբոյ եպիսկոպոսի Կոստանդնուպօլսի՝ գովեստ ասացեալ Ի ծնունդն քրիստոսի՝ որդւոյն աստուծոյ, և ի նախավկայն քրիստոսի սուրբն Ստեփաննոս։ Երևելի արեգակնս ընդ երկնաւ ծագելով զարեգակն ընդ ինքեան ունելով ծագէ„ ևն։ Վերջ Թղ. 21ա։ "Որ անխախտելի պահեմ զշարայարեալ շինուածն յերկնաւոր մշակէն յարմարեցելոյ. որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 7. Թղ. 21բ։ "Երանելոյն Պրոկղի սրբոյ եպիսկոպոսի Կոստանդնուպօլսի՝ գովեստ ասացեալ Յաւետիս սուրբ աստուածածնին։ Այսօր արեգակն արդարութեան ծագեաց և զյառաջագոյն ծագեալն ծածկեաց„ ևն։ - Վերջ Թղ. 24ա։ "Որպէսզի ըստ կամաց անբանից մարդկան զխորհրդոյին կերակրոյն պարգևեսցէ զհաղորդութիւն. որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 8. Անդ։ "Երանելոյն Գրիգորի Սքանչելագործի սրբոյ եպիսկոպոսի Նիոկեսարու՝ գովեստ ասացեալ. Ի ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Խորհուրդ մեծ և սքանչելի տեսանեմք յայսմ աւուր, եղբարք„ ևն։ - Վերջ Թղ. 27բ։ "Միաւորէ(եալ) ընդ վերնոցն զներքինսս, եղև մեզ խաղաղութիւն քրիստոս. որում ընդ աստուծոյ հօր փառք պատիւ և երկրպագութիւն՝ հանդերձ կենդանարար և ազատիչ սուրբ հոգւովն այժմ և միշտ և յաւիտեանս ամէն„։ 9. Անդ։ "Երանելոյն Գրիգորի Սքանչելագործի՝ սրբոյ եպիսկոպոսի Նիոյկեսարու՝ գովեստ ասացեալ. Ի ծնունդն քրիստոսի՝ որդւոյն աստուծոյ։ Բանն աստուած մարմնացեալ յերկրի երևեցաւ և ընդ մարդկան շրջեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 29բ։ "Եւ նորին երանութեանն հասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ 10. Թղ. 30ա։ "Երանելոյն Աթանասի՝ սրբոյ եպիսկոպոսի Աղեքսանդրու՝ խօսք ասացեալ. Ի սուրբ ծնունդն քրիստոսի որդւոյն աստուծոյ։ Արդ ի վեցերորդումն աւուր եղև Ադամ„ ևն։ - Վերջ Թղ. 30բ։ "Այլ միութիւն ասեմ անշփոթաբար, զի և որ ի ծոցն հօր և ի ծոց կուսին ոչ գերահրաշեալ փառացն, և ոչ նուազեալ„։ 11. Անդ։ "Երանելոյն Յովհաննու Ոսկեբերանի՝ սրբոյ եպիսկոպոսի Կոստանդնուպոլսի՝ գովեստ ասացեալ. Ի ծնունդն քրիստոսի, և ի քառասնօրեայ գալուստն ի տաճարն։ Օրհնեալ է Աստուած, որ էն, և է, և միշտ է„ ևն։ - Վերջ Թղ. 35ա։ "Ընդ որում հօր միանգամայն և հոգւոյն սրբոյ՝ փառք, պատիւ և զօրութիւն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 12. Անդ։ "Երանելոյն Յովհաննու Ոսկեբերանի՝ սրբոյ եպիսկոպոսի Կոստանդնուպօլսի՝ գովեստ ասացեալ. Ի սուրբ և հրաշափառ յարութիւնն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Պայծառ է Զատիկս, ժողով„ ևն։ - Վերջ Թղ. 36բ։ "Ոչ իբրև ընդ հայելի օրինակաւ, այլ դէմ յանդիման ընդ ամենայն սուրբս նորա փառաւորելով զհայր և զորդի և զսուրբ հոգին յաւիտեանս ամէն„։ 13. Անդ։ "Երանելոյն Գրիգորի սրբոյ եպիսկոպոսի Նիւսացւոյ գովեստ ասացեալ. Ի կոտորումն մանկանց ի Բեթղեհէմ ի Հերովդէէ։ Դարձեալ ծերունիս ես առ բանիցս ածիմ ասպարէզս„ ևն։ - Վերջ Թղ. 39բ։ "Եւ զանձինս անմեղ մանկանցն ի հայրապետին Աբրահամու գոգն ենթադրեաց. որում փառք յաւիտեանս„։ 14. Անդ։ "Երանելոյն Եպիփանի սրբոյ եպիսկոպոսի Կիպրացւոյ, գովեստ ասացեալ. Ի սուրբ աստուածածինն և ի միշտ կոյսն Մարիամ։ Զփայլեալ ճառագայթս աստուածածնին՝ զահագին և զանհասանելի զօրութիւն, զերկնի սքանչումն, և զերկրի տիեզերաց խորհուրդ„։ ևն։ - Վերջ Թղ. 45ա։ "Երկրպագեմք ասելով՝ անսկիզբն հայր, անսկիզբն որդի, անսկիզբն հոգի սուրբ, երրորդութիւն անբաժանելի և համագոյ, փառաւորելով յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ 15. Անդ։ "Երանելոյն Տիմօթէոսի սրբոյ եպիսկոպոսի Աղեքսանդրու՝ բան ճշմարտութեան ասացեալ. Ի սուրբ կոյսն աստուածածին, և յողջոյնն Եղիսաբեթի։ Մի՞ արդեօք վայրապար ինչ մայր ինքեան՝ մարմնանալ կամելով արարիչն՝ զՄարիամ կոչեաց„ ևն։ Վերջ Թղ. 46բ։ "Որք զհայրն բարի օրինօք իմաստութեան առ ինքեանս ձգեն, և հանդերձ մարբն՝ զորդի, և հանդերձ որդւովն զհոգին սուրբ, որ և երկրպագեմք համագոյ երրորդութեանն. զի նմա է փառք և ունողութիւն այժմ և յաւիտեանս ամէն„։ 16. Անդ։ "Երանելոյն Անդ(թ)իպատրոսի՝ սրբոյ եպիսկոպոսի՝ գովեստ ասացեալ. Ի հրաշալի աստուածայայտնութիւն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Հրաշափառ է տօնախմբութիւնս այսօր, եղբարք„ ևն։ - Վերջ Թղ. 48ա։ "Որք անլռելի ձայնիւ հանապազ բարեհամբաւեն սուրբ զերրորդութիւնն, այժմ և անվախճան յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Համառօտուած կը տեսնուի ճառս)։ 17. Թղ. 48բ։ "Երանելոյն Աբբայ Եփրեմի սրբոյ ճգնաւորի Խորին ասորւոյ՝ գովեստ ասացեալ. Ի հրաշափառ պայծառակերպութիւն քրիստոսի աստուծոյ։ Յերկրէ հունձք, և ուրախութիւն յայգւոյ, պտուղք ի ծառոց, և գիրք հանապազ վերաբղխեն վարդապետութիւն կենսաբեր„ ևն։ - Վերջ Թղ. 51բ։ "Խոստովանի և փառաւորէ զերրորդութիւնն և զմի աստուածութիւն հօր և որդւոյ և սուրբ հոգւոյն. որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս ամէն„։ 18. Անդ։ "Երանելւոյն Զենոբայ սրբոյ եպիսկոպոսի ասացեալ. Ի մեծի չորեքշաբաթի աւուրն Ընդդէմ Յուդայի մատնչի անօրէն աշակերտի։ Մինչդեռ անդէն իսկ ի խորհրդեանն էին քահանայապետքն՝ թէ զի՞նչ պատճառս գտցեն որով կարասցեն սպանանել զյիսուս„։ ևն։ - Վերջ Թղ. 53ա։ "Զի մատնեսցէ նոցա զայն՝ զոր նոքա խնդրէին. որում իշխանութիւն և փառք յաւիտեանս ժամանակաց, աւրհնեալ ամէն„։ 19. Անդ։ "Երանելւոյն Եւսեբեայ սրբոյ եպիսկոպոսի Եմեսու ասացեալ. Ի մատնութիւն յիսուսի քրիստոսի աստուծոյ մերոյ. յաւուը մեծի չորեքշաբաթի, ընդդէմ Յուդայի։ Փութացարուք եղբայրք ի խաչն քրիստոսի, ոչ զի ի խաչ ելանիցեմք, այլ զի երկիրպագանիցեմք„ ևն։ - Վերջ Թղ. 54ա։ "Փայտ՝ փոխանակ փայտի, մահ՝ ընդ մահու կենդանութեան արարածոց. որում փառք յաւիտեանս ամէն„։ 20. Անդ։ "Երանելոյն Բարսղի սրբոյ եպիսկոպոսի եօթնալոյս հայրապետի Կեսարու Կապադովկացւոց ասացեալ. Ի սուրբ ծնունդն քրիստոսի՝ բան ճշմարտութեան՝ ընդդէմ անօրէն հայհոյութեան Արիոսի քրիստոսամարտի։ Քրիստոսի ծնունդն իւրական և առաջինն և յատուկ իւրոյ աստուածութեանն լռութեամբ պատուեսցի„ ևն։ - Վերջ Թղ. 57ա։ "Եւ ահա մոգք յարևելից եկին յԵրուսաղէմ, և ասեն. Ուր է որ ծնաւ արքայն հրէից։ Մոգքն՝ ազքն են պարսկական, ի հնարս և ի դիւթութիւնս պարապեալք. որոց դիւթիւթեան և Բաղամ երևեցաւ գոլ՝ կոչեցեալ և ի Բաղակայ, որպէս զի ի ձեռն բանից ոմանց անիծցէ զԻսրայէլ։ Եւ ի չորրորդում առակին իւրում այսպիսի ինչ ասէ (Բաղամ) յաղագս Իսրայէլի. Այր տեսանելով ասել՝ և լսելով զբան աստուծոյ, և գիտելով զգիտութիւն բարձրելոյն. և զտեսանելն աստուծոյ ետես աչօք իւրովք բացովք. Մագեսցէ...„ (թերի կը մնայ ճառս)։ 21. Թղ. 59ա։ "Յիշատակարան վասն քրիստոսի։ Ի ժամանակին յայնմիկ յետ խաչելութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի որ առ Պոնտացւով Պիղատոսիւ, այն որ առնէր զդատաւորական իշանութիւնն Պաղեստինացւոց և Փիւնիկեցւոց աշխարհին, եղև յիչատակարանքս այսոքիկ ի քաղաքին Երուսաղէմի. և որ ինչ գործեցան ի վերայ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի ի ձեռն հրէիցն, զոր ձեռագրով իւրով առաքեաց առ կայսրն ի Հըռոմ, գրեալ այսպիսի օրինակաւ։ Թուղթ Պիղատոսի դատաւորի, զոր գրեաց յաղագս տեառն մերոյ յիսուսի քրիստոսի և առաքեաց առ Տիբերիոս կայսրն՝ ի Հռոմ քաղաք. և չարաչար մահ Պիղատոսի, և ամենայն քահանայապետաց, և դպրաց և ազգին հրէից ի ձեռն Լիկիանոսի Նախարարի։ Ինքնակալ մեծի սեբաստոսիդ փառաւորի և հզաւրի՝ Տիբերիոս կայսեր, ի Պիղատոսէ՝ որ զարևելից ունի մեծ պետութիւն իշխանութեան. Տեառն մերոյ խնդալ։ Հարկ եղև ինձ ծանուցանել մեծութեանդ քում, վասն որոյ ահ և դողումն անկաւ ի վերայ իմ. որ(վ՝ ինքնակալ յաղագս իրացս այսոցիկ, որոյ ես ինքնին եղէ ականատես՝ որ ինչ գործեցան ի ժամանակին յայնմիկ. քանզի դժնդակ իրք պատահեալ, զոր և զնոսին պատմեմ քեզ, և աղաչեմ ունել զկատարումն և զյայտնութիւն բանիս„ ևն։ - Վերջ Թղ. 60բ։ "Եւ պատմեցի ստուգութեամբ առաքելով տէրութեանդ քում. Ողջ լեր„։ - Անդ։ Հրովարտակ և դատաստան կայսերն՝ ի վերայ Պիղատոսի։ "Իսկ իբրև եհաս հրովարտակս այս ի քաղաքն Հռամայեցւոց, ամենեցուն ի զարմացման եղեալ յոյժ՝ ասէին. եթէ յաղագս անօրէնութեան Պիղատոսի եղև խաւարս այս և շարժմունս այս ընդ ամենայն տիեզերս„ ևն։ - Վերջ Թղ. 51բ։ "Եւ կայսրն լցեալ բարկութեամբ՝ խորհուրդ արարեալ ընդ Սինկղիտոսն և ընդ խորհրդակիցսն և ընդ բազմութիւն ամենայն ժողովրդեանն Հռովմայեցւոց, հրամայեաց գրել հրովարտակ յաղագս անօրինացն հրէից այսպիսի օրինակաւ„։ - Անդ։ Հրովարտակ կայսերն։ "Լիկիանոսի նախարարի ի կողմանս արևելից աշխարհիդ խնդալ. Մանուցանեմք քեզ զոր ինչ ի ժամանակիս յայսմիկ գործեցաւ համարձակութեամբ ի բնակչացդ Երուսաղէմի„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ սկսաւ թադաւորն միանգամայն վասն Պիղատոսի, և հարցեալ և ծանուցեալ զամենայն, հրամայեաց միում ի մեծամեծաց իւրոց, որում Ալփիոտայի (Ալքփոտացի) էր անուն, սրով հատանել զգրլուխն Պիղատոսի. զի սա արկ ամբարշտութեամբ զձեռն յարդարն յայն՝ որ անուանեալ կոչի քրիստոս. հրամայեմք այդու մահուամբ նշաւակել զդա, որպէս և կամօք իւրովք հեռի եղև ի փրկութենէ. և առ այսոցիկ այսպէս գործելոց՝ փառաւոր լինէր անունն յիսուսի քրիստոսի աստուծոյ մերոյ, որում փառք և իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ Օրինակս՝ ընդհանուր առմամբ՝ որչտփ որ ալ համեմատական է տպագրութեան (տես. Թանգ. Հին և Նոր Նախն, Հտ. Բ. եր. 359-378) առաջին սեան կամ բնագրին. սակայն ըստ մասնական պարագայից և յետևառաջութեան մեծապէս կը տարբերի նոյն իսկ անկէց։ Առաջաբանութիւնը "Ի ժամանակին յայնմիկ„ ևն, տպագրին մէջ անյարմար կերպով Պիղատոսի Թղթի պատճէնին ներքև զետեղուած է, Յիշատակարանաց կը պատկանի աւելի, որ կը կանխէ այդ թուղթը։ Կայսեր՝ առ Լիկիանոս կողմնապետն գրած Թուղթն ևս՝ յատուկ պատճէնով զատուած է նախընթացէն՝ օրինակիս մէջ, որուն այս և ուրիշ տարբերութիւնք դժբաղդաբար անցուած չեն տպագրութեան մէջ։ Հաւանօրէն հրատարակչի ծանօթութենէն վրիպած է այս։ 22. Թղ. 62ա։ "Պատմութիւն սրբոյն Դիոնեսիոսի եպիսկոպոսին Արիսպագացւոյ, որ էր որդի Սոկրատայ ֆլխօրի (գլխաւորի) Աթենացւոց, որ կոչի իմաստասիրաց քաղաք։ Պատմեաց մեզ յաղագս անձին իւրոյ երանելին Դիոնեսիոս և ասէ։ Ես եղբարք՝ իմաստասիրութեան սիրօղ Դիոնեսիոս՝ Սոկրատայ գըլխաւորի և փառաւորի Աթենացւոց, յորովայնի մօր իմոյ նուիրեալ՝ ի ծնողացն իմոց զենումն և զոհ իշխանին դիւաց, և իբրև եղէ եօթնամեայ՝ մատուցին զիս ծնօղքն իմ ի տաճարն յայն, որ է իշխանին դիւաց աստուածոցն„ ևն։ - Վերջ Թղ. 65բ։ "Զի ոչինչ է մեծ քան զիմաստութիւն, զի նա է շտեմարան ամենայն հաւատարմութեան, և շահ հոգւոյ. սովաւ ճանաչին ամենայն գործք ծածկեալք և յայտնիք. և սովաւ յայտնի գաղտնիք անծանօթից. և սովաւ իմանի՝ որպէս պարտ է պատուել զտէրն մեր յիսուս քրիստոս, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Ափսոս որ Պատմութեանս օրինակողն հայերէն գրաբար լեզուին և ուղղագրութեան անտեղեակ ըլլալով, շատ տեղ բառերը կիսեր է, շատ տեղ ալ գրութեան ձեն այնքան աղաւաղեր, որ կարծէք թէ միջնադարեան ռամկօրէնով թարգմանուած