Other notices
— - Bibliographic notice
237
ՃԱՌԸՆՏԻՐ ԼԸ
1818 - 1820

ID
Number
237
Old record number
1592
Title
ՃԱՌԸՆՏԻՐ ԼԸ
Start date
1818
End date
1820
Date details

հին բնագրին 1270 (տես վարը). իսկ ընդօրինակութեանս 1818։

Copy place
ընդօրինակութեանս Կ. Պոլիս։
Reference
Type
Number of pages
83
Dimension
30x20 (27x17)
Layout
միասիւն։
Writing details

շղագիր նոր։

Codicology

9, բայց թերթահամարները նշանակուած չեն։

Principal subject
Subject details

սովորական թուղթ։

Number of lines
32։
Binding

ստուարաթղթեայ կիսալաթ։

State of preservation

լաւ։

Copyist
հին գաղափարին բասիլ, իսկ ընդօրինակութեանս Հ. Կարապետ Վ. Եսայեան։
Owner

Ցանիկ ամիրա, ապա Մխիթարեանք վենետկոյ։

Commanditaire
Illuminator
Binder
Parchment flyleaf

Lettrines

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

Blank pages

Թղ. 42բ, 46ա, 62բ, 67, 69ա-83։

Colophon

սակաւ են, և գըլխաւորը կը պակսի. մնացածներն ամէնքն ալ հին գրչէն են, այսպէս 1. Պետրոսի հայրապետի վկայութեան վերջը (Թղ. 14ա). "Բարեխաւսութեամբ սուրբ հայրապետին Պետրոսի ողորմեսցի քրիստոս աստուած Պետրոսի քահանայի հանգուցելոյ ի տէր, և զհոգի նորա անթառամ պսակաւքն զարդարեսցէ. նաև զԲասլի մեղապարտ գրչի և ամենեցուն որ զամէնն ասեն„։ 2. Եփեսոսի ժողովի պատմութեան վերջ (Թղ. 22բ). "Բարեխաւսութեամբ քրիստոսապսակեալ թագաւորին Թէոդոսի և սուրբ հայրապետացն որ ի մի վայր գումարեցան վասն ուղղափառ հաւատոցն՝ ողորմեսցի քրիստոս աստուած Տիրացու եպիսկոպոսի՝ հաւրեղբաւր իմոյ և ուսուցչի, և նորին հարազատի Առաքելի, և ձեզ լսողացդ։ առաջաւորս„։ 3. Սահակայ կանոնաց վերջը (Թղ. 32բ). "Քրիստոս աստուած ի ահեղ գալստեանդ՝ յորժամ հատուցանես զոր յԱդամայ զմեռեալս, յարութիւն կենաց պարգևեայ արքային Հեթմոյ, որ զկնի երից աւուրց յիշատակիս փոխեցաւ յաստեացս. և ջնջեա զձեռագիր յանցանաց նորա զկամայ և զակամայ՝ բարեխաւսութեամբ սուրբ աստուածածնին և ամենայն սրբոց, և ողորմեաց այնոցիկ որ երիս ծնրադրութեամբ հայցեն ի քէն զթողութիւն նորա. և քեզ փառք յաւիտեանս„։ Յիշատակարանիս մէջ յիշուած թագաւորն եթէ Հեթում Ա. է, վախճանած է յամի Տեառն 1270 (տես Ալիշան, Սիսուան եր. 555), հետևաբար Ձեռագիրն ևս այդ տարին գրուած ըլլալու է։ Այս բանս կը հաստատուի նոյն իսկ ԺԳ. Ճառընտրով, զոր գրած է Բասիլ (հաւանօրէն նոյն) 1270ին։ 4. Թղ. 47ա. "Տէր աստուած, յարութիւն կենաց պարգևեսցէ Կոստանդայ ծերունոյ և հիւրատեսի, և ծնողաց նորին և բնաւին զարմից. և ջնջեսցէ զձեռագիր յանցանաց նոցին։ Նա և ինձ և իմոցն, և լսողացդ և զամէնն ասացողաց„։ Դիտելով որ նախընթաց և այս յիշատակարանները նոյն են ԺԳ. Ճառընտրի Թղ. 112բ2, 136բ2, 145ա2, 343, 415բ2 և 189բ. յիշատակարաններուն հետ. բնաւ տարակոյս չի մնար որ այս վերջինս եղած է նախագաղափար առաջնոյն, դեռ հաւաքմանս մէջ չի մտած։

Informations

. յամին 1820 մտեր է հաւաքմանս մէջ. և Վ. Հ. Կարապետ Վ. Եսայեան ընդօրինակած է զայն՝ յամի Տեառն 1265-1270 գրուած ընտիր և բոլորգիր մեծ ճառընտրէն որ կը պահուէր առ մանիկ Ամիրայի, և յամին 1881 Միաբանութիւնս ստացաւ զայն (տես ԺԳ. ճառընտիր)։ Մատեանս է Ճառընտիր նոր, 30ի չափ տօնական ճառեր, մեկնութիւններ, վկայաբանութիւններ և այլ պատմական գրուածներ կը պարունակէ, - ոմանք թերի, - հետևեալ կարգաւ 1. Թղ. 1ա։ "Երանելոյն Եպիփանու Կիպրացւոյ. Ի սաղմոսաց մեկնութենէ։ Ես կացի թագաւոր ի նմանէ. քանզի ըստ մարդանալոյն ասէ ես կացի, այլ ինքն իբր զաստուած՝ ունի զբնական թագաւորութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 2բ։ "Եւ անպատում ի սուրբ և յաստուածածին կուսէն մարմնով մերով վասն փրըկութեան Ադամայ ի ծննդոցս, զորս եղբարս իւր անուանեաց և ժառանգս աստուծոյ հաւր. որում փառք յաւիտեանս„։ 2. Անդ։ "Հիպպողիտեա Բոստրացոյ. Ի Մեկնութենէ աւետարանին որ ըստ Յոհաննու՝ Ի յարութիւնն Ղազարու„։ (Ճառն օրինակուած չէ, այլ միայն խորագիրն)։ 3. Անդ։ "Սրբոյն Աթանասի՝ Աղեքսանդրու հայրապետին ասացեալ. Ի սուրբ կոյսն Մարիամ։ Անճառելի է խորհուրդ որ ի ձեռն ամենասուրբ կուսին երևեցաւ ազգի մարդկան„ ևն։ - Վերջ Թղ. 4ա։ "Եւ նորին երանութեանցն հասցուք յերկնային յառագաստն՝ ի փառս և ի գովութիւն ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 4. Անդ։ "Երանելոյն Պրոկղի՝ Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսի ներբողեան. Ի սուրբ կոյսն Մարիամ աստուածածինն։ Արդարութեան ծագեաց այսաւր արեգակն, և որ յառաջագոյն ծագեալն է՝ ծածկեաց. փրկեցայ ի խա. արէն, և ոչ տանիմ ճառագայթիցն„ ևն։ - Վերջ Թղ. 5բ։ "Եւ մատուցեալ բարեպաշտութեամբ երկրպագեցին՝ մատուցանել պատարագս խորհրդականս քրիստոսի աստուծոյ մերոյ. որում փառք յաւիտեանս ամէն„։ (Օրինակս զգալի կերպով կը տարբերի միւսներէն, որպէս թէ ուրիշ թարգմանութիւն ըլլար)։ 5. Անդ։ "Յունուարի ԺԱ. Պետրոսի հայրապետին և Աբիսողոմայ սարկաւագին. Երանելւոյն Եւսեբեայ ժամանակագրի. Յեկեղեցական պատմութենէ, յութերորդ դպրութենէն։ Բայց յիշատակել զամենեսեան յականէ յանուանէ՝ երկայնէ պատմութիւնս, և թերևս և ոչ լինել մարթ իցէ„ ևն։ - Վերջ Թղ. 6բ։ "Եւ որ ինչ միանգամ եղեն ի սկիզբն հալածանացն, զի պիտոյ են այնոցիկ որ ընթեռնուն զայս պատմութիւն„։ 6. Անդ։ "Վկայութիւն Պետրոսի՝ Աղեքսանդրու հայրապետի. Նորին Եւսեբեայ ասացեալ։ Ի ժամանակս Դիոկղետիանոսի կայսեր Հռովմայեցւոց էր հայրապետ եկեղեցւոյն Աղեքսանդրացւոց երանելի նահատակն քրիստոսի Պետրոս մարտիրոս„ ևն։ - Վերջ Թղ. 12բ։ "Եւ մեծ համարձակութիւն առ ամենեցունց տէրն և աստուածն մեր յիսուս քրիստոս առ։ Ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւ՛„։ 7. Անդ։ "Յայլմէ պատմութենէ. Վկայութիւն Պետրոսի հայրապետին և Սբիսողոմայ սարկաւագի։ Առաւել քան զպատմութիւնս է հանդէսք սրբոցն, զոր հրամայեցին գիրք սուրբք զտաւնս սրբոցն կատարել ի փառս աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 14ա։ "Զի յաւուր դատանտանին զպսակն անեղծութեան ընկալցին ի տեառնէ և ընդ ամենայն սուրբս փառաւորեսցեն զամենասուրբ երրորդութիւնն այժմ և միշտ և յաւիտեանս„։ 8. Անդ։ "Յունուարի ԺԷ. Յիշատակ է սրբոյն Անտովնի անապատականի. Երանելւոյն Եւսեբէ ժամանակագրի. Յեկեղեցական պատմութենէն, ի չորրորդ դպրութենէ։ Այսպէս իսկ հաստատեցաւ ժողովն հաւատացելոց արանց և կանանց, ի նոյն ի սկզբան անդ կատարեալ վաստակաւք իմաստութեան„ ևն։ - Վերջ Թղ. 16ա։ "Եւ գինի ամենևին ոչ ըմպեն, որպէս գրեաց նա բանիւք իւրովք, և ոչ զայն ինչ՝ յորմէ արիւն ելանէ՝ ուտեն. այլ ըմպելի նոցա ջուր, և կերակուր նոցա հաց և աղ և ղոպա. ի փառս քրիստոսի որ է աւրհնեալ յաւիտեանս, ամէն„։ Գրութիւնս Հմմա. Եւս. Եեղ. Պատմ Դղր. Բ. Գլ. ԺԷ. եր. 107-114, որ ըստ նախնեաց թարգմանութեան կը կրէ սոյն խորագիրը. "Եւթնևտասներորդ. թէ զի՞նչ պատմէ Փիլոն վասն արանցն Եղիպտացւոց„։ Անտոն անապատականը Փիլոնի հետ աղերս չէր կրնար ունենալ, հետևաբար հակաժամանակագրական յաւելուած մ'է հաւաքողին Փիլոնի այն ճառերէն։ Նշանաւոր են օրինակիս՝ Եւսեբեայ պատմութեան տպագրութենէն ունեցած տարբերութիւններն, հետևաբար նաև ուշագրաւ հին թարգմանութեան վերակազմութեան նկատմամբ։ 9. Անդ։ "Սրբոյն Յոհաննու ոսկեբերանի. Ի Տիմոթեայ թղթոյն մեկնութենէ։ Եթէ զհիւրս ընկալեալ իցէ, եթէ զսրբոց զոտս լուացեալ իցէ։ Զորպիսի՝ սրբոց. զնեղելոց, և ոչ թէ զվայրապար սրբոց. քանզի են սուրբք որք բազում պատիւս առնեն յամենեցունց„ ևն։ Վերջ Թղ. 17բ։ "Որոց և մեք նախանձեսցուք հետևել վարուց առաքինութեան նոցա, զի և վարձուց հատուցման նոցա արժանասցուք քրիստոսիւ յիսուսիւ տէրամբ մերով, որում փառք յաւիտեանս„։ (Ընդարձակ հատուածս զեղջուած է Ոսկեբերանի տպգ. Հտ. Ա. էջ 121-125, չգիտեմ ի՞նչ պատճառաւ։ Սքանչելի նկարագիր մ'է միանձնական կենաց)։ 10. Անդ։ "Պատմութիւն վկայութեան սուրբ մանկանցն եւթանեցունց որք յԵփեսոս ննջեցին յՈղքոս լերինն, և յարեան յաւուրս Թէոդոսի մեծի։ Ամենեցունց տէրն և արարիչն՝ որ գիտէ զվերջինսն և զառաջինսն„ ևն։ Վերջ Թղ. 22բ։ "Եւ լուեալ զայս՝ կազմեցին զայրն և գեղեցկացուցին, յախճապակ արարեալ թողին այնպէս՝ որպէս ննջեցինն. տաւն մեծ կատարելով զաւրն զայն որպէս և վայելէր սրբոցն՝ ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս ամէն„։ Պատմութեանս կը յաջորդէ Անդ. "Պատմութիւն ժողովոյն Եփեսոսի, Առ Վաչագան արքայ Աղուանից. Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի որ եղև ի ժամանակս Թէողոսի Փոքու վասն ամբարշտին Նեստորի։ Արդ այս ինչ է զոր հանդերձեալս եմ պատմել։ Նեստորիոս ոմն անուն եղեալ եպիսկոպոս...„։ (Բնագրին մէջ ամբողջ էր, սակայն ընդօրինակողը զանց ըրած է արտագրել զանի դժբախտաբար։ Դիտողութեան արժանի էր բնագիրն, այնու մանաւանդ՝ որ խորագրի մէջ ոչ Աբրահամ Մամիկոնէից եպիսկոպոսն յիշուած է, և ոչ իսկ Փիլոքսենէս Մարուղացին, որոնց փոփոխակի վերագրուած է պատմուածքս՝ ուրիշ Ձեռագրաց մէջ 11. Անդ։ "Սրբոյն Բարսղի. Ի մեկնութենէ Զաքարիայ մարգարէի։ Զարթիր սուր ի վերայ հովուի իմոյ ասէ տէր ամենակալ։ Սուր աստ յայտնեալ ասեմք իբրև աւրինակ առ սուսերի զփորձութիւնսն, կամ զնոցին չարչարանս, ապարասանութիւնս, և կեալ ի վերա, Էմմանուէլի„ ևն։ - Վերջ Անդ։ "Քանզի սաստկապէս իբրև սրով խոցոտեալ լինէր, խաչեալ տեսանելով զառ ի յինքենէ ծնեալն ըստ մարմնոյ„։ (Հատուած մ'է միայն)։ 12. Թղ. 23ա։ "Նորին [Ի ծնունդ տեառն]։ Նոր է մեզ տաւնս և պարս հրեշտակաց յարդարէ„ ևն։ - Վերջ Անդ։ "Ընդ որս և մեք բաց երեսաւք զփառսն տեառն իբրև ընդ հայելի տեսանելով և փոխելով փառաց ի փառս ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք„։ (Նախընթացին պէս)։ 13. Անդ։ "Երանելւոյն Յովհաննու ոսկեբերանի՝ Կոստանդնուպաւլսի հայրապետի. Ի թեսաղոնիկեցւոց թղթոյն մեկնութենէ։ (Ոչ) կամիմ եղբարք, եթէ տգէտք իցէք վասն ննջեցելոցն, զի մի տրտմիցիք, որպէս և այլքն որոց ոչ գոյ յոյս։ Բազում ինչ իրք ի յանգիտութենէ միայն տրտմեցուցանէ զմեզ„ ևն։ Վերջ Թղ. 24բ։ "Զի և պատրաստելոց բարեացն հասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք այժմ և յաւիտեանս յաւիտենից„ (Հմմտ. տպգ. Վենետկոյ Հտ. Բ. եր. 444-445)։ 14. Թղ. 25ա։ "Վասն Յովհաննու ոսկեբերանի. Ի Թեսաղոնիկեցւոց թղթոյն մեկնութենէ։ Զայս ասեմք տեառն բանիւ՝ եթէ մեք որ կենդանիքս եմք մնացեալք ի գալստեան տեառն ոչ ժամանեմք ննջեցելոցն„ ևն։ Վերջ Թղ. 27ա։ "Եւ այնպէս յամենայն ժամ ընդ տեառն լինիցիմք շնորհաւքն քրիստոսի մերոյ, որում փառք յաւիտեանս„։ (Հմմտ. տպ. եր. 444-448)։ 15. Անդ։ "Երանելւոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետի ասացեալ. Վասն յարութեան մեռելոց։ Արմատ ամենայն բարեգործութեանց է յոյսն յարութեան, զի ակնկալութիւն վարձուցն հատուցման ընդարձակէ զոգիսն ի գործս բարութեան„ ևն։ - Վերջ Թղ. 29ա։ "Այլ առաքինութեան վարուց և գործոց զհետ երթիցուք, զի երկնից արքայութեանն արժանասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Կոչ. Ընծայ. Ճառ ԺԶ.)։ 16. Անդ։ "Երանելւոյն Յովհաննու ոսկեբերանի Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Գաղատացւոց թղթոյն մեկնութենէ։ Այլ զբարիս գործել մի ձանձրասցուք, զի„ ևն։ - Վերջ Թղ. 30ա։ "Զնա կամի աստուած քան զբազում ինչ, և բազում ինչ խաւսյ վասն նորա, տէր, ասէ, գթութեանց և ողորմութեանց, և ողորմութիւն տեառն ի վերայ արարածոց իւրոց. նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. տպ. Հտ. Բ. էջ 439, այլ այս աւելի ընդարձակ է)։ 17. Թղ. 30բ։ "Նորին Յովհաննու ոսկեբերանի. Վասն այնոցիկ որք տղայք վախճանեցան։ Այսմիկ հոգ տանել կարևոր է, զայս խորհել ի տուէ և ի գիշերի բարւոք է„ ևն։ - Վերջ Թղ. 32ա։ "Ուրախ լերուք ցնծութեամբ և ընդ Յոբայ սաղմոսեցէք. Տէր ետ և տէր առ, որպէս նմա կամք եղեն. և եղիցի անուն տեառն աւրհնեալ յաւիտեանս. ամէն„։ (Հմմտ. Յոհ. Մանդ. Յաղագս չոգալոյ զվախճանեալսն ընդարձակ ճառը, որուն մաս մ'է այս)։ 18. Անդ։ "Տեառն Յոհաննու ոսկեբերանի. Ի Կորնթացւոց թղթոյն, յորդորակ։ Աղէ ասա ինձ, ով կին դու, որ ճչես և ողողանիս ի վերայ առն քո„ ևն։ - Վերջ Թղ. 32բ։ "Եւ նա է թողութիւն մեղաց մերոց, և նովաւ ժառանգեմք զարքայութիւնն երկնից. նմա փառք յաւիտեանս„։ (Հմմտ. տպգր. Վենետկոյ, Հտ. Բ. 429-430, ուր կը պակսին առաջին չորս տողերն. և Յոհ. Մանդակունի, որուն ծառայած է իբրև աղբիւր)։ 19. Անդ։ "Սրբոյն Սահակայ՝ Հայոց հայրապետի՝ [Յաղագս եկեղեցւոյ]։ Վասն այնորիկ առ հասարակ ի քրիստոս հաւատացեալք ապաւէն ապաստանի ունին զսուրբ եկեղեցի„ ևն։ - Վերջ Անդ (թերի)։ "Զի արդարև պայծառութիւն կազմեալ է հոգւոց և մարմնոց ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս յաւիտենից„։ (Սկիզբը միայն մէջ բերուած, մնացեալն՝ 9 թուղթք կը պակսին)։ 20. Թղ. 33ա։ Հատուած ի թղթոյն Գագկայ առ Ռոմանոս (առանց խորագրի)... "Զոր ինչ և խնդրեաց տասն թղթովք և տասն պատասխանեօք, Անաստաս և Յուստիանոս և Յուստինոս կայսերք, և նոքա ի բաց բարձին զաւանդութիւն տոմարին Լևոնի„ ևն։ - Վերջ Թղ. 33բ։ "Եւ գալոց է նովին մարմնովն պսակել զուղղափառս ժողովուրդս. քրիստոս աստուած մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս„։ (Հմմտ. Մատթ. Ուռհայեցի, Պատմ.)։ 21. Անդ։ "Նորին ասացեալ (Տիտոսի Կեսարացւոց եպիսկոպոսի)։ Տասն դրամաւք առակաւոր բանն՝ զթիւ տասն դասուց հրեշտակաց զեկուցանէ, վասն այնորիկ մի տասն դասուց ասաց զմարդկային բնութիւնս. զի որպէս տասամբքն ի հարիւրն աւարտի, այսպէս և միակաւքն ի տասն„ ևն։ - Վերջ Թղ. 35ա։ "Ընդ որս և մեզ արժանաւորեսցէ երկնային ուրախութեանցն ընդ ամենայն սուրբս իւր քրիստոս աստուած մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս„։ "Նորէն„ բառէն կը տեսնուի, թէ այս հատուածէս յառաջ կար հին բնագրին մէջ ուրիշ մեկնաբանական ճառ մ'ևս, նոյն հեղինակին անունով։ Օրինակողը նշանակած է փակագծի մէջ Տէտոսի Կեսարացւոց եպիսկսպաոսի։ Սակայն Կեսարիոյ եպիսկոպոսաց ցանկին մէջ այսպիսի մի անուն գոյութիւն չունի. հետևաբար՝ Կրետացւոց հասկընալի է, այն է՝ Տիտոս աշակերտն Պօղոսի, Դժուար է որ հատուածս Տիտոսի հարազատ գործ ըլլայ. սակայն և այնպէս յոյժ հետաքրքրական են տասն դրամոց առակին և անառակի պատմութեան վրայ տուած վարդապետական, հակիրճ և սրամիտ մեկնութիւնքը։ Հմմտ. Ճառընտիրն Գ (Թ. 202. §. 95, Թղ. 208բ)։ 22. Անդ։ "Երանելւոյն Հիպողիտեայ Բոստրացւոց եպիսկոպոսի. Ի յարութիւնն Ղազարու։ Էր ոմն հիւանդացեալ Ղազարոս անուն ի Բեթանիա ի գեղջէ„ ևն։ - Վերջ 39ա։ "Եւ յարազուարճ բերկրանաւք փառաւորել զամենասուրբ զերրորդութիւնն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 23. Թղ. 39բ։ "Երանելւոյ Յոհաննու ոսկեբերանի Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի յարութիւնն Ղազարու։ Ամենայն աստուածային նշանք տեառն մերոյ են որ կարևորք են, և են որ ևս կարևորագոյնք„ ևն։ - Վերջ Թղ. 47ա։ "Յորս և մեղ ամենեցուն հասանել շնորհաւքն և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր փառք հանդերձ կենդանարար և ազատիչ սուրբ հոգւոյն այժմ և միշտ և յաւ՛„։ (Հմմտ. Մամբրէ վերծանող՝ Ի յարութիւն Ղազարու) 24. Անդ։ "Ի մեծի աւուր գալստեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի աւանակաւ յԵրուսաղէմ, որ կոչի բարեբանութեան աւր. երանելւոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետին, Ի գալուստ փրկչին մերոյ։ Զգալուստ տեառն պատմեմք, ոչ մի միայն, այլ երկուս. և զերկրորդն կարի յառաջագոյն քան զառաջինն ևն։ - Վերջ Թղ. 49բ։ "Իսկ որովհետև այլազզ մեք ոչ կարէաք հանդարտել և վայելել ի նմա, եկն և եղև իբրև զմեզ, զի մեք նովաւ ի նմա վայելել արժանի լիցուք ի շնորհս նորա„։ (Հմմտ. Կոչ. Ընծայ. Գլ. ԺԲ), 25. Անդ։ "Տեառն Յոհաննու ոսկեբերանի. Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Յայնժամ մատուցեալ որդւոցն Զեբեդեա(զ)գահերէց գլխաւորութիւնն կամիմք ասեն ևն։ - Վերջ Թղ. 52ա։ "Եւ փրկչին յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր միանգամայն և սուրբ հոգւոյն փառք, իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ (և) յաւիտեանս„։ 26. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետի. Ի չարչարանսն տեառն ասացեալ։ Ամենայննախագուշակութեամբծանուցաւմար գարէիցն զոր ինչ արարին մշակքն չարք՝ ընդ ժառանդ այզւոյն, և դու մի զարմանար„ ևն։ - Վերջ Թղ. 54բ։ "Կացի մնացի, ասէ, զի եկեացէ բերցէ ինձ խաղող, ծարաւեցի՝ զի տացէ ինձ գինի. Նա եկն եբեր ինձ պսակ ի փշոյ„։ (Հմմտ. Կոչ. Ընծայ. Գլ. ԺԳ)։ 27. Անդ։ "Երանելւոյն Սարգսի վարդապետի ասացեալ. Ի գալուստ՝ ի յիշատակ սուրբ մարգարէին Դաւթի և Յակոբայ առաքելոյն եղբօրն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Եւ արդ զմեզ ով ոք խրատեսցէ և յազգի ազգի առաքինութիւնս կրթեսցէ„ ևն։ - Վերջ Թղ. 60ա։ "Եւ ճռաքաղ առնեն զհոգևորական այգիս մեր, իսկ մեք յաւէտ՛...„ (Հոս թուղթ մը կը պակսի բնագրի մէջ։ Հմմտ. Մեկն. Կաթ. Յակոբու ԺԱ)։ 28. Անդ։ "Երանելւոյն Յոհաննու Մանդակունւոյ. Ի սուրբ երրորդութիւնն և ի ծընունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Սրբոյ և զուգական երրորդութեանն երեք անձինք և մի աստուածութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 61ա։ "Փառք արդարոց և փրկանք մեղաւորաց, կեանք կենդանեաց և յոյս մեռելոց. նմա փառք յաւիտեանս„։ 29. Անդ։ "Երանելւոյն Կիւրղի Աղեքսանդրի հայրապետի. Ի յուՂուկայ աւետարանին մեկնութենէ։ Եւ հովիւքն էին ի տեղւոջ այնմիկ բացաւթեայք„ ևն։ - Վերջ Թղ. 62ա։ "Զի ետես կորուսեալ զմարդիկ, ժողովեաց զցրուեալսն և եգիտ զկորուսեալսն, նմա փառք յաւիտեանս„։ 30. Թղ. 63ա։ "Երանելւոյն Եղիշէի վարդապետի ասացեալ. Ի մկրտութիւն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Հրաշափառ և պայծառ մեծի լուսաւորութեան աւուրս հանդիպեցաք, զմարգարէական զերգս առեալ աղաղակեսցուք սուրբ սրտիւ և կատարեալ հաւատով, տէր աստուած մեր երևեցաւ մեզ„ ևն։ - Վերջ Թղ. 65բ։ "Մկրտեալն զմկրտչին առաւելութիւննքարոզէ ասելով. չէ յարուցեալ ի ծնունդս կանանց մեծ քան զՅովհաննէս, բայց փոքրիկն յարքայութեան երկնից մեծ է քան զնա. նմա փառք„։ 31. Անդ։ "Երանելւոյն Զաքարիա հայոց կաթողիկոսի խաւսք. Ի ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Այսաւր անմարմին բանն մարմնանայ ի հոգւոյ բանականէ և ի մարմնոյ թանձրագունէ շարամանեալ„ ևն։ - Վերջ Թղ. 67ա (թերի)։ "Եւ փոխանակ տախտակացն զաւետարանն պարգևեաց, զի որ յայնժամ երևեցաւն Մովսեսի՝ վառմամբ հրոյ ի մորենւոջն յանապատին...„։ Ընդօրինակողն ճառիս կը ծանօթագրէ ի ստորոաս, թէ ամբողջ էր ճառս ի հին բնագրին, բայծ կարպլի չեղու լրացնել գայն, այսինքն որինա32. Թղ. 68ա։ "Յանկ ճառընտրիս„ (ճառից)։ - Վերջ Թղ. 68բ։

Content