Other notices
— - Bibliographic notice
232
ՃԱՌԸՆՏԻՐ ԼԳ
1857 - 1857

ID
Number
232
Old record number
812
Title
ՃԱՌԸՆՏԻՐ ԼԳ
Start date
1857
End date
1857
Date details

ընդօրինակութեան 1857, իսկ սկզբնագրերուն ՈԽԳ, ՉՉԳ. ԹԱԼԸ, ՌՃՀԶ։

Copy place
ընդօրինակութեան Պարիզ, իսկ հին սկզբնագրերուն Բերդն Տիւրիկի, ի գիւղն նեղկուկ, Կաֆա, ևն։
Reference
Type
Number of pages
236
Dimension
32x21 (29,2x 13,4)
Layout
միասիւն։
Writing details

շեղագիր այլևայլ տեսակ։

Codicology

թերթահամարները միօրինակ նշանակուած չեն, սակայն նշանակուածներէն դատելով 19-20, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

սովորական թուղթ։

Number of lines
33։
Binding

ստուարաթղթեայ կիսակաշի։

State of preservation

լաւ պահուած։

Copyist
ընդօրինակութեանս՝ Հ. Սուքիաս Պարոնեան և աշակերտք Մուր. Վարժարանին իսկ սկզբնագրոց Ստեփանոս, Սիմէոն բաբերդցի (կրօնաւոր), Գրիգոր Սուքիասանց, և այլք։
Owner

օրինակութեան Մխիթարեանք Վենետկոյ, իսկ սկզբնագրերուն նախ Կոստանդ։ Աւետիք վարդապետ, ապա այլք, ապա Պարիզու Ազգ. Մատենադարան։

Commanditaire
Illuminator
սկզբնագրին Պետրոս։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

Lettrines

չկան ընդօրինակութեանս մէջ, իսկ բնագրին մէջ բազմաթիւ են։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

ընդօրինակութեան սևագիր, իսկ հին բնագրոց՝ կարմիր։

Blank pages

Թղ. 2, 89բ-95բ, 117ա, 138ա-143բ, 154բ (կէսը), 155, 171, 199բ, 200բ, 209բ-210։

Colophon

բազմաթիւ են և գաղափարուած ի սկզբնագրոց, գլխաւորապէս 1. Պարասկևեայ վարքին վերջը, Թղ. 181ա, կայ յիշատակարան թարգմանչին այսպէս. "Թարգմանեցաւ ի յունականէ ի մերս ի ձեռն սրբազան և վկայից սիրողին (Վկայասէր) Տեառն Գրիգորի կաթողիկոսի հայոց, որում ողորմեսցի նմա տէր յիսուս քրիստոս, ամէն„։ Իսկ անոր ստորոտը կը յարի։ "Եւ ծնողաց հարց և եղբարց իւրոց, և մեղաւոր Գրիգորի Գցուն ֆրգի, և այնոցիկ որոց յաւժար կամաւք ամէն ասեն„ 2. Թղ. 206ա. Կայ ընդարձակ յիշատակարան գրչին՝ Թիւ 44 երկաթագիր Ձեռագրին, (սկիզբր եղծուած)։ "... Բազում բաղձանաւք... րկրաբեր սրտիւ եկի բերևլ մաւր իմոյ հաւատոց, այսինքն՝ քեզ կաթողիկէ սուրբ եկեղեցի, զնազելի և զյոյժ ախորժելի զգերապայծառ զայս հոգևոր վերադիտողացն աստուածարեալ հարցն՝ արանց աստուածասիրաց՝ իմաստութեամբ, հոգւոյն սրբոյ ձրիւք, իբրև զգործասէր մեղու՝ ամբարեալ հաւաքեցին ի հոգևոր սենեակս զծաղկազարդ վարդապետութիւն աստուածաբանութեամբ անշարժութեամբ հաւատոց, անարատ խոստովանութեամբ համագոյ երրորդութեանն և բովանդակ տնաւրէնութեանն մարմնացելոյ բանին, բազմութեամբ ճառիցս որ ի սմա կան արձանագրեալք հաստատութեամբ հաւատոց, ընթերցուածոց դրութեան՝ տաւնական տաւնից տէրունականաց. և խաչակիր վկայից և սրբոց առաքելոց և մարգարէից բովանդակեալ ի ծննդենէն մինչև յաւարտումն բովանդակ տարւոյն, որ է կատարումն ընթերցուածոց տաւն սրբոց առաքելոց որդւոցն Որոտման. լի և լի հոծ և պատարուն, լուսայեղց և բաղմաժողով, որով բարգաւաճեալ լուսաւորին ընդհանուր ծնունդք որովայնի քո... Արդ՝ զսորա բազմապայծառութիւնս տեսեալ աստուածազարդ գերամաքուր հաւրն Կոստանդէա, որ ըստ աստուածասիրութեանն և աղքատսիրութեանն նմանեալ հաւր մերոյ նախնոյն Արրահամու՝ անարատ և անբասիր և անբամբաս քաղաքավարեալ ի մարմնի, որ ի սուրբ աւազանին մերկացաւ զհին մարդն, և այլ ամենևին ոչ աղտեղացուցեալ, սա յորդորական սրտիւ յոյժ ցանկացող եղեալ՝ էտ զսա գրէլ ի յիշատակ իւր և ծնողաց իւրոց։ Տէր յիսուս գրեսցէ զանուանս նոցա ի գիր կենացն յաւիտենից։ Արդ՝ եղեւ զրաւ գրութեան սորա ի թուաբերութեանս հայոց ի. ՈԽԳ. ի հայրապետութեան տեառն Գրիգորի հայոց կաթողիկոսի ի մանկական տիոց Տղայ կոչեցեալ. յեպիսկոպոսութեան տեառն Թէոդոսի, առ սահմանաւք անմատոյց բերդիս որ կոչի Տիւրիկի, ի գեաւղս որ յորջորջի Նեղկուկ. և կատարեցաւ ձեռամբ իմով տառապեալ և յոգնամեղ և ախմար գրչի Ստեփանոսի, որ յաւժարութեամբ սրտի և անվեհեր փութով գրէի, որ մեծաւ աշխատութեամբ գործ ի ձեռս առեալ ջանացայ և յաւարտումն ածի. և ես անարժան այսմ աստուածական սպասաւորութեան, ջան զանձամբ առեալ կատարեցի ոչ իմով զաւրութեամբս, այլ զաւրացուցչին իմոյ քրիստոսի և առաջնորդութեամբ հոգւոյն սըր բոյ։ Արդ աղաչեմ զամենեսեան, որք աւգտիք ի սմանէ՝ զստացող գրոցս զԿոստանդին և զՂուկաս յիշատակի արժանի արարէք, որ բազում աշխատութեամբ սատար եղեն ի պէտս գրոցս ի սկզբանէ մինչև ցկատարումն սորին. և զայլ եղբարս իւր հոգեւորսն զամենեսեան միաբանեալ աշխատասէր որ բարի կամաւք և քրիստոսական բաղձանաւք հաւանեալ կամաց սոցին ի սպասաւորութեան սուրբ եկեղեցւոյ զԳրիգոր, զՄաթէոս, զՊետրոս, և զկին ոմն բարեպաշտ որ եղև (սատար) առաջարկութեան գրոցս անուն (նորա) Հռիփսիմե, յիշեսջիք ի քրիստոս„ ևն, ևն։ Իսկ ասոր ներքև կայ ծաղկողէն, գեղեցիկ բոլորգրով. "Եւ զծաղկաւղ սորա զՊետրու և զմիաբանն իմ զԳրիգոր յիշեսջիք ի քրիստոս։ և որ յիշէք՝ յիշեալ լիջիք...„։ 3. Թղ. 207ա. Կայ յիշատակարան ըստացողի Ա. Հատորոյ Տօնականին, այսպէս։ "Զսրբասնեալ վարդապետն զԱւետիք խոտաճարակն և հոգևոր երկամբք ծնեալ որդիքն իւր Միխալ միայնակեացն, զՄարկոսն, զՎարդանն, զԹադոսն, զներսէսն, զԹորոսն յիշեցէք ի քրիստոս, որ վասն արքայութեանն յուսոյն եղեն կրաւնաւորք, և ետուն զինչս իւրեանց ի տէր վարդապետն. և նա Թորոս վարդապետին ձեռամբ ետ շինել զՍուրբ Երրորդութիւնն՝ յաստուածապահ քաղաքն Կաֆա, և եդ անդ զՏաւնական գիրքս յիշատակ իւրեանց և ամենայն աշխատաւորաց՝ արդ որք կարդայք և որք լսէք, յիշեցէք զերախտաւորք։ որ աստ„։ Եւ Թղ. 208. "Ստացաւղ Աւետիք, և գրչակ Գրիգոր (Թղ. 208բ) Սուքիասանց„ ևն։ 4. Թղ. 212ա. Կայ յիշատակարան Բ. Հատորին Տօնականիս, այսպէս. "Բարեխաւսութեամբ սրբոցն եւթանասուն և երկու առաքելոցս, տէր աստուած, ողորմեա ստացողի սորա Աւետիք ջարդապետի և ծնողաց իւրոց և ինձ ապիրատ գրչի և իմոց ամենեցուն, և սորին աշխատողի [Գրիջգորի և լսողաց և ընթերցողաց և Թորոս կրաւնաւորի և Մարկոս միայնակեցի և քեզ փառք յաւիտեանս ամէն։ Նաև այլ արդիւնաւորաց գրոցս Յովհաննէս Երիցու և քւեր իւր Աննային, և Վասիլ Երիցու՝ որ զյոլով մասն գրոյս ետ ի նիւթ սորա և ի գրիչն. Բահատուր բաղազին, Պարոն Նասրատնին, Սիմէոն չրախճուն, Մանկաւագ Կաղուրին, Պր. Ավբատին և այլ երախտաւորաց„։ 5. Թղ. 214բ. Կան նոյն Գրիգոր գրչէն այլ և այլ յիշատակարաններ. հետաքրքրական է հետևեալն. "Տէր մեր յիսուս քրիստոս, յաւուր վերափոխման ամենաւրհնեալ աստուածածնին, յորժամ ժողովեցեր զառաքեալսն ի մխիթարութիւն սրբուհոյ և վերափոխեցեր առ քեզ հրաշալի փառաւք, ողորմեա ստացողի սորա Աւետիք վարդապետի որ յորդորեաց զբազումս ի բարեգործութիւն, և զարդարեաց զեկեղեցի սուրբ. շինեաց զեկեղեցի գմբեթ և յանուն Սուրբ Աստուածածնին՝ ի Գամճակ վանքն. և մի եկեղեցի յաստուածապահ քաղաքն Կաֆա, և ետ գրել Տաւնական երկու. զմինն ետ ի Ք(Գ)ամճակն և ղմիւսն ի Կաֆային եկեղեցին՝ ի Սուրբ Երրորդութիւնն, և եդ աւրհնութիւն, զի խնամով պահեսցեն, և մի ոք ձեռնամուխ լիցի. զի սոքա որք աւգնեցին ի գին սորա Վասիլ երէցն և Յովհաննէս երէցն և Միխալն՝ ասացին թէ անէծք գրեցէք որ ի մեր ազգականացն ոք ձեռնամուխ լիցի. նա չկամեցաւ վարդապետն, թէ աւրհնութիւն լաւ է քան զանէծք։ Գրեցաւ գիրս ի քրիստոսի մարդեղութենէն ՌԳՃԵ. ամէն„։ Լուսանցքին վրայ կայ բոլորգրով. "ՉՉԳ հայոց թվին է գրեալ„։ Հոս դարձեալ նոտրագրով. "Ես Գրիգոր վարդապետ որ ընթերցայ զսա՝ երանի տամ առն որ գրեաց զսայ, դուր աւետեաց զսայ և ծրարեաց և կոկեաց զսայ։ Գրեցաւ սակաւ բանս ի թվին հայոց ՌՃՀԶ. հայոց ազգն գերի անկաւ. քվերս որդին կորեաւ„։ 6. Թղ. 217ա-220բ. Բազմաթիւ յիշատակարաններ կան փոփոխակի մերթ Գրիգոր Սուքիասանցէն, և մերթ Սիմէոն Բաբերդացիէն գրուած, այսպէս. "Սուրբ Լուսաւորչին բարեխաւսութեամբ տէր աստուած ողորմետ ըստացողի սորա Աւետիք վարդապետին և ծնողաց իւրոց. նաև զՄիխայլն և զծնողսն իւր, և զհայր Մարկոսն և զԹորոս փակակալն, և զայլ միաբան եղբարսն. ընդ նմին և զառածեալս մեղաւք զՍիմէսն գրիչս բաբերդցի, և ծնողաց իմոց և զաւակաց իմոց Պապանունին և Աստուածատրին որ ի նիւթ սորա աշխատեցան. և որ յիշեն զմեզ ցաւակցաբար, քրիստոս յիշէ զինքն յիւր արքայութիւնն, ամէն„։ 7. Բարսղի Վասն պահոց ճառին վերջը, Թղ. 202բ. Կայ (լուս. վրայ՝ նոտրագրով) Թիւ 44 երկաթագրին՝ հետևեալն, "Յանուն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ. Ես Թերանս հանեցի սորգնեցի (նորոգեցի) ի յիմ աշխատանաց զխանձլիս (զնախանձելիս) պատմայգիրքս՝ Վարթերին աւգնականութեամբն՝ յիշատակ ինձ և ծնողաց իմոց և Վարթերին և ծնողաց իւրոց և դրի ի Սուրբ Գրիգոր և տվի զսուրբ Սարգսի զաւուրն զպատարագն Վարթին, որ իսկի խափանի ու երէց որ ի Սուրբ Գրիգոր կենայ, և զգիր անփութ արնէ՝ նայ ինքն ջնջեսցի ի դըպրութենէ կենաց և նզովի ի հայրապետաց և ի մարտիրոսացն և ի առաքելոց և ի քառասնից։ Գրեցի իվիս հայոց ՈՂԵ. հասա (այսպէս)„։

Informations

. Ձեռագիրս մտեր է հաւաքմանս մէջ 1858-1860ին։ ընդօրինակուած է ընտրանօք Պարիզու Ազգ. Գրատան Թիւ 45, 47, 65 և այլ երկաթագիր, բոլորգիր և մաս մ'ալ նոտրագիր Ձեռագիրներէն, զորոնք ԼԲ. Ճառընտրի օրինակողք զանց ըրած էին։ Մատեանս է Ճառընտիր նոր, և կը պարունակէ 27-30 ներբողեան ճառեր, Վկայաբանութիւններ, պատմական գրուածներ, Թուղթեր, Կանոններ, Տեսիլներ, Ուղեգրութիւններ, Վիպագրութիւններ ևն, հետևեալ կարգաւ 1. Թղ. 1ա։ 3անկ ընդօրինակուած ճառե2. Թղ. 4ա։ "Վահանայ Մամկոնեան ասացեալ՝ Ի սուրբ յարմաւենիսն և ի գալուստ տեառն ԱԳ]։ Իբրև մօտ եղեն յԵրուսաղէմ եկին ի Բեթբագէ մօտ ի լեառն...։ Յերիկեան աւուրն եկն տէրն ի Բեթանիա կենագործել զՂազար„ ևն։ - Վերջ Թղ. 7բ։ "Եւ հանդերձեալ կ նստուցանել զմանկունս քս ի վերայ լուսեղէն ամպոյն, նմա փառք յաւիտեանս ամէն„։ Այս և յաջորդ հառերում յիշուած Վահանը կամ Յովհ. Արշարունեցւոյ Մեկնութիւնը խնդրող Կամ սարական իշխանն ըլլալու է, որուն անուամբ սակայն այսպիսի ճառեր այլուր յիշուած չեն. և կամ ըլլալու է Յովհաննէս-Վահան կաթողիկոսը։ Յամենայն դէպս հազուագիւտ են և հետաքրքրական, հին Կտակարանը՝ Նորին հետ զուղելով ու նրբամիտ մեկնաբանութեամբք։ 3. Թղ. 8ա։ "Ի մեծի աւուր չորեքշաբաթին՝ Վահանայ Մամկոնեան ասացեալ։ Երէկ մեծի երեքշաբաթի օր տօնախմբել արժանաւորեցաք. իսկ այսօր ընթացեալ մտցուք ի հրաշափառ խորհրդածութիւն, որ է չորրորդ օր արարչութեան„ ևն։ - Վերջ Թղ. 13ա։ "Եւ խոստացելոց բարեացն արժանաւորեսցէ. ընդ որում հօր միանգամայն և հոգւոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեան„։ Ճառիս առաջին մասն, - ուր լուսաւորաց ստեղծազործութեան վրայ կը խօսուի, - նշանաւոր է երկնից հաստատութեան, համաստեղութեանց, մոլորակաց և ծիր կաթին վրայ տուած աստեղաբաշխական տեղեկութիւններով։ Ինչպէս նախորդին՝ այսպէս և այս ճառիս վերջաւորութիւնքը Յոհան Մանդակունւոյ և Ոսկեբերանին յատուկ կ'երևին. լեզուն ալ մաքուր և յստակ։ Առաքելոց վարդապետութենէն և Կանոններէն ևս երկու ճառերուն մէջ իսկ կոչումներ կ'ըլ4. Թղ. 13բ։ "Ութերորդ աւուրն՝ երանելւոյն Պետրոսի Սիւնեաց եպիսկոպոսի՝ Գովեստ ի սուրբ Աստուածածինն եւ ի միշտ կոյսն Մարիամ։ Բազմութիւն քրիստոսասէր ժողովոց, արարէք զօրս զայս տօն, և բեկրեցարուք նորահրաշ ցնծութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 17ա։ "Եւ այսքան խրախութեամբ մասնաւորել՝ ցնծութեամբ և գոհացողական երդով փառաւորել զանճառ ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ, որում վայելէ փառք իշխանութիւն յաւիտեանս ամէն„։ 5. Թղ. 17բ։ "Սրբոյն Կիւրղի Աղեքսանդրացւոյ ասացեալ Ի Խաչն տեառն։ Օրհնեսցուք եղբարք զհրաշագործ տնօրէնութիւն միածին բանին անճառելի„ ևն։ - Վերջ Թղ. 22ա։ "Լուսով սրբոյ երկրպագելի միասնական երրորդութեանն, որում յաւէտ յիրաւի վայելեն փառք պատիւ և զօրութիւն ի բոլոր ստացուածոց այժմ և միշտ և յաւիտեանս ամէն„։ 6. Թղ. 22բ։ "Վկայաբանութիւն սրբոյն Անթիմոսի եպիսկոպոսի Նիկոմիդացւոց քաղաքին։ Սրբոյ եկեղեցւոյն աստուծոյ մայրաքաղաքին Նիկոմիդացւոց աճելով և քրիստոսի հօտին բազմանալով„ ևն։ - Վերջ Թղ. 33բ։ "Պրում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ ընդ հօր և ամենասուրբ հոգւոյն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Պարիզու հայ գրչադրաց Թիւ 88 Ձեռագրէն օրինակուած է. լուսանցքներուն վրայ ալ բաղդատութեամբ հոծ սրբագրութիւններ կան, հաւանօրէն ուրիշ օրինակի մը։ 7. Թղ. 34ա։ "Վկայաբանութիւն սրբոյն Գուրիասայ և Սամոնայ որ վկայեցին յԵդեսիա քաղաքին։ Ի ժամանակս Դէոկղետիանոսի թագաւորի՝ այր ոմն Գուրիաս անուն, ի գեղջէ որ կոչի Սարկիդիմեա, երկիւղած յաստուծոյ և ամենայն առաքինութեամբ զարդարեալ„ ևն։ Վերջ Թղ. 36բ։ "Ի փառս և ի պատիւ անուան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք 3. Անդ։ "Վարք և քաղաքավարութիւն սրբոյն մեծին Աթանասի Աղեքսանդրացւոց եպիսկոպոսին։ [Մ]։ Ի ժամանակս բարեպաշտ թագաւորին մեծին Կոստանդիանոսի էր սուրբն Աթանասիոս՝ սնեալ և ուսեալ յԱղեքսանդրացւոց քաղաքին„ ևն։ - Վերջ Թղ. 51ա։ "Կատարեաց զկեանս իւր ի փառս և ի գոհութիւն ամենասուրբ երրորդութեանն, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Վարքս՝ Սոկրատայ Եկ. Պատմութեան առաջին չորս գիրքերէն համառօտուած է։ Աւելի Փոքր Սոկրատին հետ կը զուգընթանայ քան թէ Մեծին. րայց տեղ տեղ ալ երկուքէն տարբեր բառեր ու բացատրութիւններ կան. երբեմն մէկին և երբեմն ալ միւսին ունեցածը՝ յապաւելով։ Տպգ. տես Ս. ԱԲանասի Ճաւք և Թուղթք։ Վենետիկ 1899, [ԾԱ. 9. Թղ. 51բ։ "Վկայաբանութիւն սուրբ վկային Ակեփսիմա և Այիթալայ և Յովսէփայ, որք վկայեցին ի Պարս յամս Շապհոյ արքայի. յամսեանն Սեպտեմբերի ի Զ. աւուրն։ Սքանչելի է աստուած ի վերայ սրբոց իւրոց։ Այսպէս բարբառի աստուածահայր մարգարէն և նուագարան հոգւոյն սրբոյ„ ևն։ Վերջ Թղ. 57բ։ "Վկայեաց երանելին Ակեփսիմա եպիսկոպոս ի տասներորդում ամսեանն հոկտեմբերի, ի թագաւորութեանն Պարսից Շապհոյ, և ի մեզ թագաւորելոյ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, ընդ որում հսր և սուրբ հոգւոյն վայելէ փառք, իշխանութիւն և պատիւ այժմ և„։ [ԾԳ]. 10. Թղ. 58ա։ "Յաղագս Անդրէի առաքելոյն եւ նորին սքանչելեացն զոր տէր եցոյց ի Մարդակերացն աշխարհին՝ ի ձեռն նորա եւ Մատթէի։ Յետ համբառնալոյ տետռն յերկինս և զսուրբ հոգին առաքեալ որպէս և ասաց տէր„ ևն։ - Վերջ Թղ. 66ա։ "Եւ նոքա յօժարութեամբ կատարէին զպատուիրեալս ի փառս ամենասուրբ երրորդութեանն զօր հանապազ հօր և որդւոյ և հոգոյն սրբոյ, այժմ և յաւիտեանս, ամէն„։ 11. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Դոմնայի և Ինդոսի և երկուց բիւրուցն որք այրեցան յեկեղեցին Նիկոմիդացւոց քաղաքին։ Ընդ ժամանակս ընդ այնոսիկ եղև թագաւորել անօրինին Մաքսիմիանոսի, և յերկրորդի ամի ինքնակալութեան իւրոյ հալածանս յարոյց„ ևն։ - Վերջ Թղ. 86ա։ "Սոքա ամենեքեան ընկալան զվճիռ մահու և վկայութեամբ յամպարիշտ թագաւորէն Մաքսիմիանոսէ, եւ ժառանգելոց են զպսակն անապական ի տեառնէ մերմէ յիսուսէ քրիստոսէ, որում փառք և պատիւ և իշխանութիւն յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ Վկայաբանութեանս վերջաբանին մէջ իրր տարեթիւ նահատակութեան սրբոցս կը նշանակուի՝ "յամէ երկերիւրերորդի„ հակառակ տպագրութեան որ ունի "յամի երկերիւրերորդի քսաներորդի ութերորդի„, սակայն երկուքն ևս անճիշդ են, զի այդ ժամանակամիջոցին ո՛չ Դիոկղետիանոս և ոչ ալ Մաքսիմիանոս դեռ թագաւորած էին։ Ուստի ըլլալու է ամ Տեառն 303-305։ (ՂԵ1. 12. Թղ. 86ա։ "Վկայաբանութիւն սրբոյն Կիրակոսի և մօր նորին Յուղիտեայ։ Սովորութիւն է չար թշնամւոյն մարդկան ընդ բարի սերմանն ցորենոյ՝ սերմանել որոմն„ ևն։ - Վերջ Թղ. 89։ "Այլ վասն գիւտի ճշմարիտ վկայաբանութեանս այսորիկ, որ ի ժամանակս վերջինս շնորհեցաւ յաստուծոյ՝ առաջին վկայաբանութիւնն նոցա, և ի բաց ընկեցեալ զմանիքէական սուտ ստեղծաբանութիւն, գըրեցին և առաքեցին ամենայն եկեղեցեաց զճշմարիտ վկայաբանութիւնս զայս ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս, ամէն„։ 13. Թղ. 90ա։ "Ի յիշատակ Յովաննու Մկրտչի. ասացեալ Բարսղի հայրապետի։ Որպէս ոք այր անապատասէր յանտառախիտ տեղւոջ ուրեք ընդ ծառով հովանացեալ՝ հաւուցն գեղեցկաձայնութեան հնչմամբ„ ևն։ - Վերջ Անդ։ "Քանզի որ ի ծնունդս կանանց մեծ ոչ ոք յարեաւ, որպէս տէրն վկայեաց. այր որ յանապատի բնակէր յանշէն...„։ Թերի մնացած հառս - որ ընդօրինակուած Պարիզու գրատան թիւ 88 նոտրագիր Ձեռագրէնմեր գրատան 2 օրինակաց մէջ ամբողջ է, կը մակագրի Ի գլխատումն Յովհաննու Մերտչի, և կը կրկ փոխանակ Բարսղի՝ Բաբելայ հայրապետին մակագրութիւնը։ Օրինակողը սոյն հատուածին վերջը 6 ու կէս թուղթ դատարկ թողուցեր է, որ նշան է թէ բնագրին մէջ ամբողջ էր, բայց ինքը ժամանակ ունեցած չէ օրինակելու։ Հմմա. նաև Թ. 218. 8 19. Թղ. 38։ [ՀԹ]. 14. Թղ. 96ա։ "Վարք և քաղաքավարութիւն և ճգնութիւն և կատարումն սըրբոյ հօրն մերոյ Աբբա Եփրեմի Խորին ասորւոյ որ կատարեցաւ ի փառս աստուծոյ։ Եւ արդ յուսացեալ ի զօրութիւն որդւոյն աստուծոյ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի և ի մարդասէր յիշեցուցիչ հոգի նորա սուրբ„ - Վերջ Թղ. 111ա։ "Եւ եղիցին ժառանգորդք երկնից արքայութեանն ընդ ամենայն սուրբս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, ընդ որում հօր միանգամայն և հոգւոյն սըրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և՛„։ Հեղինակ վարուց սրբոյս թէպէտև իր յառաջաբանին մէջ. "Ըստ կարի ծայրաքաղ արարեալ յանտանելի վարուց նորա„ բացատրութեամբ կը թուի կարծիս տալ ընթերցողներուն, որ իբր թէ այս՝ մի ուրիշ ընդարձակագունէ մը քաղուած ըլ լայ. սակայն ըստ իս յիշեալ խօսքերով ոչ թէ գրաւոր, այլ Եփրեմի կենդանի կեանքն ու անթիւ գործերը կ'ակնարկուին։ Եւ ասոր ապացոյց կ ներկայս՝ որ արդէն իսկ յոյժ ընդարձակ է և պարագայալից. ուր խտացուած են Անապատի խօսնակին ո՛չ միայն զանազան գրաւոր գործոց և ութաձայն շարականներու և երգոց յիշատակութիւնք և հատուածք իսկ, այլ մանաւանդ շատ մը ժամանակակից անձանց անուանքն և արարուածները, յորս մասնաւորապէս Մարաբաս սուրբ եպիսկոպոսին և վկային յիշատակութիւնը, որը կարելի է Հերոնիմոսէն յիշուած Մարիբաս Կատինային կամ վերջերս գտնուած, - արաբական, - Ժամանակագրութեան հեղինակին հետ նոյնացը, նել որ Զ. դարուն կարծուեցաւ յոմանց։ Նշանաւոր կերպով պատկերացած է սրբոյս հնարագիւտ մրցութիւնը Բարդեծանի և անոր Հերմիանոս որդւոյն ղէմ, և յաջողութիւնը՝ յաղթանակելու անոնցմէ ձեռնարկուած ամպարիշտ հնարագիտութեանց դէմ։ Վարքս, ինչպէս և անոր յաջորդող պատմութիւնը, Պարիզու Թիւ 47 Ձեռագրէն օրինակուած է։ [291. 15. Թղ. 111բ։ "Պատմութիւն սուրբ հօրն Մակարայ եգիպտացւոյ և այլոցն։ Սկիզբն արասցուք պատմութեան զերանելոյն Մակարայ։ Ես Կեղեովն եղէ ընդ երանելոյն Մակարայ զամս քսան և երկու„ ևն։ - Վերջ Թղ. 113բ։ "Մակարիս ասաց վասն սրբոյն Մարկոսի, յորմէհետէ մկրտեցաւ, զկին մարդ ոչ ետես, և ոչ գետինն եթուք երբէք։ Զսոսա արասցուք բարեխօս առ տէր վասն մեր. և նմա վայելէ փառք և պատիւ յաւիտեանս. ա(ՃԻՐ]. 16. Թղ. 114ա։ "Վկայաբանութիւն սրբոյն Պօղիկարպոսի եպիսկոպոսին։ Իսկ Անտոնինոս՝ որ կոչեցաւ Ել(ւ)սեբիա, իբրև առաջնորդեաց ի թագաւորութեանն զքսան և զերկու ամս„ ևն։ - Վերջ Թղ. 117ա։ "Եղբարք իսկ եկեղեցւոյն Զմիւռնացւոց գրեցին զայս պատմութիւն որ յայսմ թղթի և ետուն մեզ, և մեր ընկալեալ զգիրս զայս կատարեսցուք զյիշատակ նորա ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ (Եւսեբիոսի Եկ. Պատմութենէն է այս։ Հմմտ. Անդ. Դ. 15)։ 12Ա. 17. Թղ. 117բ։ "Վերաբանութիւն սուրբ և փառաւորեալ ճգնազգեաց վկայիցն Եւստռատիոսի, Եւգենիոսի, Օքսենտէսի, Մարդարիոսի, Ովրեստէսի որ կատարեցան ի փառս աստուծոյ։ Ի թագաւորելն ամբարշտին և անօրինին Դիոկղետիանոսի ամենայն հռոմայեցւոց՝ իշխանութիւնն լցեալ լինէր ամենայն հեթանոսական պաշտամամբք բազմատեսակ կըռոցն մոլորութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 135բ։ "Եւ ի մեզ թագաւորելոյ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի ընկալան զանեղծութեան պըսակն, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ ընդ հօր և հոգւոյն սրբոյ յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ Վերաբանութիւնս համաձայն է տպագրութեան Վենետկոյ (տես Վարք և Վկայ. Սրբ-ց 1874, Հտ. Ա. եր. 435-475)։ Նշանաւոր է գրութեանս մէջ, Թղ. 117բ, հետևեալ տեղին որ կը մատնանշէ Հայոց դարձն ի քրիստոնէութիւն. "Ի սոյն իսկ փամանակի համբաւ հասանէր ի լսելիս անօրէն իզխանին իբրու թէ ամենայն ազխարհն Հայաստանեաչ և Կապպաղո(վ)կեայ ընդդիմամարտ եղին բարաւորական հրամանին, և միաբանութեամբ յապատամկ բութիւն իմն թևակոխեին„ ևն։ Եթէ նոտրագրուած բառերն ստուգիւ նորադարծ Հայոց՝ Մաքսիմիանոսի դէմ տուած պատերազմը կ'ակնարկեն, և այդ դէպքը կատարուած է Եւսառատիոսեանց նահատակութեան տարին, այն է 303-305, կը հետևի որ դարձն և յիշեալ պատերազմն իսկ այդ ժամանակ եղած ըլլայ։ Դարձեալ, Թղ. 123բ. կ'ըսուի Մարդարիոսի համար. "Եւ փութացեալ անտի և ասէ ցկին իւր զրուցատրութեամբ ի բարբառ հայերեն. ո՞վ կին, տե սանէս զտէքն մր Եաստռատիսս՝ անուանեարն Կիւրիկիսս՝ զիշխանն ամենայն զրջաբնակութեանս մերոյ„ ևն։ Եթէ թարգմանչէն ներմուծուած չեն նոտրագծուած բառերը, կը հետևի որ թէ Մաբդարիոս և թէ Կիւրիկիոս հայազգի եղած ըլլան։ (Ը). 18. Թղ. 136ա։ "Վարք և վկայութիւն Մելէսի եպիսկոպոսի Մեղկաննայ քաղաքի, որ է Վրգան՝ ի Պարսից աշխարհին։ Ի ժամանակս Որմզդի Պարսից արքայի էր այր մի ի զօրաց նորա զարդարեալ ամենայն առաքինութեամբ„ ևն։ - Վերջ 137բ։ "Զի աստուած զփառաւորիչս իւր փառաւորէ յայսմ աշխարհիս և ի հանդերձելումն, որ միշտ երկըրպագի և փառաւորի, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ (Յաջորդն ինկած է, վասն զի 6 թուղթք դատարկ թողուած են)։ [8ԺԵ#. 19. Թղ. 144ա։ "Պատմութիւն սրբոյն Նիկողայոսի ծննդեանն և սննդեան և վարուցն և սքանչելեացն մեծի քահանայապետին քրիստոսի արքեպիսկոպոսապետի Չմռնացւոց քաղաքին, որ է Լիկիացւոց նահանգին։ Զամենայն սուրրս և զերջանիկ ընդրեալս աստուծոյ գովել և պատուել ամենեցուն արժան է„ ևն։ - Վերջ Թղ. 154բ։ "Որպէս զի փառաւորեսցեն զաստուած և զծառայ նորա Նիկողայոս առաւելապէս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում վայելեն փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ [ԾԲ]. 20. Թղ. 156ա։ "Վկայաբանութիւն սրբոյն Արդլմսեհի որ թարգմանի ծառայ քրիստոսի։ Աստանօր սկիզբն արասցուք նահատակութեան սրբոյն Արդլմսեհի„ ևն։ - Վերջ Թղ. 164բ։ "Իսկ ամենեքեան որք կատարեն զյիշատակ սրբոյն, և զնահատակութիւն նորա լսեն, և գործոց նորա հաւատան, խնդրեն զօգնութիւն և վաղվաղակի առցեն՝ լցեալ ի ձեռս քրիստոսի աստուծոյ մերոյ, որ յոսկերս մարտիրոսաց հանգուցեալ է և հանապազ փառաբանի„։ [ՄԵ]. 21. Թղ. 165ա։ "Վկայաբանութիւն սրբոց Ատոմանց. զոր ասացեալ է հօրն Տաճատա Վարագացւոյ։ Արք եղբարք և հարք, ժողովուրդք աստուածասէրք, որ երկիւղիւն աստուծոյ ժողովեալ էք կատարել զյիշատակ սրբոց վկայիցն„ ևն։ - Վերջ Թղ. 167բ։ "Եւ նոյնք եղիցին մեզ բարեխօս առ տէր ընդունել զողորմութիւն այժմ և յաւուր երևմանն քրիստոսի. որում փառք և պատիւ յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ Վկայաբանութեանս սկիզբը նոյն է ապագրութեան հետ (տես Սոփ. Հայկ. Հտ. ԺԹ. եր. 63), բայց ունի զգալի տարբերութիւններ. զի, Թղ. տտնէ, ունի "Վարդան Յուղանի տանե, Ներսէհ յԵրուանդունէ„ են, Իսկ վերջարանը, 26 տող, կը պակսի տպագրեալին մէջ, որ գեղեցիկ յորդոր մ'է Տաճատէն առ ժողովուրդր, այլովք հանդերձ։ [ՉԲ). 22. Թղ. 168ա։ "Վարք երանելւոյն Եւգինեայ և դստեր նորա Մարիանոսի։ Այրս այս Եւգինեայ էր բարեպաշտ և երկիւղած յաստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 171ա։ "Կատարեցաւ սուրբն Մարիանոս, որ օր ԺԲ էր փետրուարի ամսոյ, ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս յաւի„։ 23. Թղ. 172ա։ "Դաւթի Փիլիսոփայի՝ Դրուատ գովեստ՝ ի նախավկայն քրիստոսի սուրբն Ստեփանոս։ Մեծ է աւր յիշատակի վկայիս, եւ զամենայն յարուցանէ կոչել ի սպասաւորութիւն բանիս, հատուցանել զպատիւ սիրոյ այնր նահատակելոյ. զի ոչ փոքր ինչ է այսմ աւուր սքանչելւոյս այսորիկ խորհրդածութիւն առ ի շահ աւգտի հոգեւորական մրցանացս. հանդ... թեանցս հետեւելով ի մէծ շահավաճառ աւգտու, թեանց, որ առաւել փարթամացուցանէ քան զայնոսիկ (որք) զմարգարիտս պատուականս ընծայեն թագաւորա ի ծովավաստակ աշխատութեանց ի պատիւ թագի պարծանաց կաղմեալ ի դասուց ընտրելոց„ ևն։ Վերջ Թղ. 174ա։ "Եւ գալստեան լուսոյ փեսային արժանաւորեսցես զմեզ քոյին բարեխաւսութեամբ, լսել մեզ զբարբառ մեծի և ահաւորին՝ թէ եկայք աւրհնեալք հաւր իմոյ, ժառանգեցէք զպատրաստեալ արքայութիւնն ի սկզբանէ սրբոց։ Այնմ երանութեան արժանաւորեսցէ զմեզ ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս. ամէն„։ Ճառս օրինակուած է Պարիզու թիւ 46 մեծ Ճառընարէն, որ գրուած է յամի Տեառն 1307, Ճառիս լեզուն և ոճը Ե.էն աւելի՝ Ժ. դարու նըկարագիր ունի. հետևաբար Դաւիթ Փիլիսոփայն՝ Անյաղթը չի կրնար ըլլալ ըստ իս։ Բաց ի Քոբայրեցւոյն՝ ուրիշ անյայտ Դաւիթներ ևս կան Փիլիսոփայ յորջորջմամբ իբրև գրիչ. բայց հաւանական է որ հեղինակ գեղեցիկ ներբողեանիս եղած ըլլայ Բագրևանդայ Սուրբ Ստեփանոս վանաց առաջնորդ Դաւիթը, որ կը ծաղկէր Ժ. դարում. որուն անունով հասած են մեզ նաև գեղեցիկ ոճով գրուած ուրիշ ներբողեան ճառեր և Հարցմունք։ Սոյն ճառը կը գտնուի նոյնպէս ԺԹ. Ճառընտրի (Թ. 218) մէջ, 8 27. Թղ. 51բ. որուն անմիջապէս կը յաջորդէ "Գիւտ նշխարաց սրբոյն Ստեփանոսի և որոց ընդ նմա„ գրուածն, առանց անուան հեղինակի, որ կը պակսի սոյն օրինակիս մէջ։ Ճառիս նախերգանի մէջ նոտրագրուած տողերը կամ Ագաթանգեղայ յառաջաբանէն և կամ Նարեկացիէն փոխ առնուած են, 24. Թ. 174ա։ "Վարք և քաղաքավա167ա, փոխանակ ապագրութեան "Վարս յոսաւն՝ րութիւն և նահատակութիւն սուրբ և փառա ւորեալ մեծ վկայուհւոյն Պարասկևեայ, որ սուրբն Ուրբաթ. որ և աղբիւր բժշկութեան անուանեցաւ քրիստոսի։ Աւրհնեալ է աստուած որ արար զերկիր և կացոյց և ժողովեաց զջուրս ծովուն ի ժողով մի, և փայլատակեաց զարեգակն յիշխանութիւն տունջեան„ ևն։ - Վերջ Թղ. 181ա։ "Վկայեաց սրբուհի վկայն քրիստոսի Պարասկևի առ երից թագաւորաց, Անտոնիու, Անթեմիու, և Տարասիու, զոր ոմանք Ահկլեպիու ասեն, յամսեանն հոկտեմբեր ԺԴ. իսկ մեզ քրիստոնէիցս թագաւորելով տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք և կարողութիւն յաւիտեանս յաւիտենից„։ Վկայաբանութիւնս տես Վարք և Վկայբ. Սըրբոց տպ. ի Վենետիկ, Հտ. Բ. եր. 202-217։ Յունարենէ թարզմանուած կ'աւանդուի՝ ձեռամբ Գրիգորի կաթողիկոսի (Վկայասիրի)։ Ընդօրինակութեան մէջ տեղ տեղ տողերով պարապ միջոցներ թողուած են կամ կը պակսին. հաւանօրէն սկզբնագիրն եղծուած և անընթեռնլի ըլլալուն համար։ Վկայաբանութեանս առաջաբանէն դատելով - ուր արարչութեան վեց օրերուն և ի մասնաւորի վեցերորդին պահեցողութեան վրայ կը ծանրանայ անյայտ հեղինակն - շինծու կը թուի և ոչ պատմական։ Եւ որովհետև սրբուհւոյս իրզ ծննդավայր Հռովմ քաղաքը կը նշանակուի և ծնունդն ալ չարչարանաց ուրբաթի գիշերը, հաւանական է ըսել, թէ գրուցիս սկզբնագիրը լատիներէն եղած է, և անտի յունարէնի թարգմանուած։ Ինչպէս Երկնառաք թուղթշ՝ կիրակին սուրբ պահելու նպատակով շինուած է, այսպէս ալ Պարասկևեայ զրոյցը՝ Ուրբաթը չի լուծելու վախճանաւ։ Յոյժ հետաքրքրական է և արժանի լուրջ ուսումնասիրութեան։ 25. Թղ. 181ա։ "Վարք երանելոյն Իլարիոնի պատուական կրաւնաւորի և հաւր վանաց։ Ի Պաղեստին քաղաք իմն է, ոչ նուաստ (նուազ) քան ԽԵ ստադիոն ի բաց ունելով ի Գազայէ„ ևն։ - Վերջ Թղ. 195բ։ "Եւ առանձինն լինել սիրելեաց ի դեգերիլ ի փառս հաւր և որդւոյ և ամենասուրբ հոգոյն, որում վայել է պատիւ և կարողութիւն մեծութիւն իսկ և մեծվայելչութիւն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ (Տպագրութիւնը տես Սոփ. Հայկ. Հտ. ԻԲ. եր. 69-137, պակասաւոր. իսկ օրինակս կը լրացնէ զանի։ Հմմտ. Ռոսուէդ եր. 75։ Հային մէջ կը պակսի առաջաբանը։ Վարուցս հեղինակն է Հերոնիմոս)։ 26. Թղ. 196ա։ "Վկայութիւն սուրբ նախատակաց բազմաց Արևելեան որ կատարեցան վասն քրիստոսի։ Զիարդ ժտեցայց մերձենալ տկարս զաւրութեամբ՝ և տգէտս գիտութեամբ առ ի պատմել զսքանչելի վկայութիւն վկայիցն սրբոց և նահատակացն երանելեաց, զի ոչ ունի աղքատութիւնս իմ կազմութիւն պատմութեան և ոչ համբար բազմամթեր„ ևն։ - Վերջ Թղ. 196բ։ "Որում եղեն նաւակատիք՝ ի հատանել ճաշոցն արգելականաց, և գինի անուշութեան ի կարճել ընթրեացն պաշարելոց։ Ով քանի ցանկալի է տաճարն որ շինեցաւ ի պատուական ազատութենէ...„։ Սկիան է այս սրանչելի հասէն Ս. Եգումի՝ Ի վկայսն արևելից, որ կը պակսի տպագրութեան մէջ (տես Սսգ. Հայկ. Հտ. Ի. 55)։ Պատառիկս նոյնպէս, ինչպէս նախընթացն, օրինակուած է Պարիզու Թիւ 46 Ձեռագրի Գ. հատորէն։ 27. Թղ. 197ա։ Մասն նոյն ճառին (առանց խորագրի) որ կը լրացնէ Հայկ. Սոփերաց, եր. 99, պակասորդը։... "անի, պատուել ի սուրբ ոսկերացն։ Վայ մեզ զի վրիպեցաք ի բարեաց„ ևն։ - Վերջ Թղ. 199ա։ "Ըստ բանին եթէ ոչ կարէք դուք երկուց տերանց ծառայել„։ 28. Թղ. 200ա։ Վերջաբան նոյն ճառին (առանց խորագրի)։ "Նոյնպէս և յամենայն չարչարանս զձեզ տանջէին քքովք և չոր ջղաւք զուարակաց„ ևն։ - Վերջ Անդ։ "Որ այսպէս բարեհաճել պսակել զսուրբս իւր, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ (Այս հատուածով կը լրանայ Սոփերաց յէջ 155 պակասը ևս)։ 29. Թղ. 201ա։ "Յուցակ նիւթոց գրչագրին Ազգ. Մատենադարանին, Ձեռագիր Թիւ 65։ Հարցմունք սրբոյն Գրիգորի Լուսաւորչին և պատմութիւն Միքայէլի հրեշտակապետի վասն հոգւոց մարդկան„։ - Թղ. 201բ։ "Յուցակ նիւթոց նոյն գրատան Թիւ 44։ Ճառընտիր ստուար, թղթեայ, երկաթագիր երկիջեան„ (սկիզբը կը պակսի)։ - Վերջ Թղ, 206բ։ - Թղ. 207ա։ "Յանկ նիւթոց՝ հանդերձ սկզբնաւոր բանիւ՝ մեծի եռահատոր Տօնականին որ ի Կայս. Գրատան Բարիզու, Թիւ 46, Հատոր Ա։ Վարք Յովհաննու կամաւոր աղքատացելոյն (սկիզբը կը պակսի)„ ևն։ Վերջ Թղ. 209ա։ "Գրիգորի Աստուածաբանի՝ Ի սուրբ. հոգին„ ևն։ - Թղ. 211ա։ "Հատոր Բ։ Վկայաբանութիւն սուրբ և փառաւորեալ առաքելոյն քրիստոսի Յակովբու՝ Եղբաւր սուրբ Աւետարանչին Յովհաննու, և վասն գնալոյ նորա ի վիճակն իւր ի Սպանիա, և վասն դառնալոյն յԵրուսաղէմ„ ևն։ - Վերջ Թղ. 213բ։ "Վկայաբանութիւն սրբոյն Փոկասու եպիսկոպոսի՝ ի քաղաքին Սինոպի„ ևն։ - Անդ։ "Աստ բուն սկիզբն երկրորդ հատորոյ Ճառընտրիս, և Յուցակ ճառիցն։ Աստուածածնի փոխման Զ ճառ„ ևն։ - Վերջ Թղ. 215բ։ Թղ. 216ա։ "Հատոր Գ։ Յիշատակ վարուց և վկայութեան և հանգստեան սրբոյն Գրիգորի Լուսաւորչին։ Ամենասուրբ և մեծ նախահայրն մեր և առաջին հայրապետ„ ևն Վերջ (Ցան կի Գ. հատ.)։ "Նորին (Եփրեմի) Վասն սիրոյ և մախանաց։ Ոչինչ պիտոյ է յաղագս սիրոյ նորագոյն ինչ„ ևն։ 30. Թղ. 221ա։ Ճանապարհագրութիւն Մարտիրոս եպիսկոպոսի Երզնկացւոյ ի Հռոմ։ "Ես Մարտիրոս միայն անուամբ եպիսկոպոս Եզնկացի՝ ի սուրբ Կիրակոսու յանապատէն, ի Նորգեղա գեղէն. Ի վաղուց հետև(է) փափաքէի ի սուրբ գլխաւոր առաքելոցն գերեզմանին տեսանելոյ, և յորժամ հասեալ ինձ անարժան(ի)ս արժանաւորիլ տեսլեան նոցա և հանապազ սիրտս փափաքէր, բայց ումեք ոչ կարէի յայտնել զխորհուրդ սրտի իմում. Թվին ԹՃԼԸ, հոկտեմբերի ԻԹ. յելայ ես ի իմ վանացն և եկայ մեղաբար հասնի ի յՍտամպօլ„ ևն։ - Վերջ Թղ. 224բ։ "Եւ ելայ բազում քաղաքաւ, հասի ի Մօնթի և ի Փիասկաւ և ի Փէթէրպաւ. և ի յանդից բազում քաղաքաւ և բազում յաւուրբ եկեալ հասնի դարձեալ ի Հռոմ քաղաք՝ առ ոտս սուրբ գլխաւոր առաքելոցն. Թվին ԶԽԵ. փետրուարի. Ի. մեծ պահոց մտայ ի մեծն Հըռոմ։ Եւ ելեալ հասի ի Սանթամարիա և մտայ ի նաւ. և բազում փորձանաց դիպայ՝ որ և ի մահ յօժարեցայ. և ոչ (ոք) զայն վիշտ քաշէ. փառք յաւիտեանս ամէն„։ Թէպէտև ոճ գրութեան և լեզուն աղաւաղ է բայց հանդերձ այսու հետաքրքրական է, վասն զի կու տայ համառօտ՝ բայց ճիշդ նկարագիր տեսած քաղաքներուն, որպիսիք են Վենետիկ, Անդոնա, Հռոմ, Կոստանձայ, ֆրանգֆուրդ, Սդրասբուրգ, Կոլոնիա, ևն ևն, զորոնք - ինչպէս նաև աշխարհները - տարբեր անուանաձևերով և արտասանութեամբ կ'ուղղագրէ։ Ճանապարհագրութիւնս օրինակուած է Պարիզու Ազգ. Գրատան Թիւ՛ 63 Ձեռագրէն (յէջ 162)։ 31. Թղ. 225ա։ "Պատմութիւն Յովսէփայ և կնոջ նորա Ասանէթի, դստերն Պետափրէ քրմի Արեգ քաղաքի։ Եւ եղև յամին յառաջնումն՝ որ օր էր եօթներորդ ամսոյն՝ առաքեաց Փարաւոն զՅովսէփ շրջել ընդ ամենայն երկիրն Եգիպտացւոց„ ևն։ - Վերջ Թղ, 236բ։ "Եւ յարեաւ Փարաւոն յաթոռոյն իւրոյ և երկիր եպագ Ղևէ յերկիր։ Եւ յերրորդում աւուր մեռաւ որդին Փարաւոնի„։ (Տըպագրութիւնը բաղդատութեամբ տես Թանգ. Հին և Նոր Նախն. Հտ. Ա. եր. 152-198)։

Content