24057անյայտ, հաւանօրէն ԺԵԺԶ։
նօտրագիր հնանման և միջակադիր։
27, իւրաքանչիւրն ընդհանրապէս 12 թուղթք, բայց երբեմն ալ աւելի կամ պակաս։
թուղթ կաթնորակ և ողորկ։
փայտեայ կաջեպատ՝ շիկակարմիր և զարդարուն, գոցելու մասով։
առաջին կազմը լուծուած ըլլալով՝ երկրորդ կազմողէն նորոգուած են, - տարբեր թուղթով. - Թղ. 1-39 ներքին լուսանցքն, և Թղ. 250-278 ստորին լուսանցքն։ Սկիզբը կը պակսին 3 թուղթք. 1. թուղթ ընդ մէջ Թղ. 2բ-3ա, և 1 թուղթ ալ ընդ մէջ Թղ. 8բ9ա.ի։ Թերթերուն երբեմն 12էն աւելի և երբեմն պակաս ըլլալէն ակներև կը տեսնուի, թէ անոնց թուղթերը նախ ցրուած և ապա յետ և առաջ կազմուած են։
նախ Մինաս վարդապետ, ապա Պ. Դօտէրաշէն Մնտրուլենց։
չունի, այլ երկու կողմէն երկերկու դատարկ թուղթեր՝ կազմողի կողմէն ագուցուած։
ոչ այնքան յաճախ, երբեմն կարմրագոյն և երբեմն մանուշակային. թռչնագիր քիչ անգամ։
չկան։
և
մութ կարմիր։
1 թուղթ առջևէն և 1 թուղթ ալ վերջը, որուն վրայ ետքէն նոր գրչութեամբ մէկը Եսայեայ մարգարէութեան "Լուր երկին„ ևն հատուածը ծրեր է։
շատ յաճախ են և կը շարայարին նիւթերուն, ամէնքն ևս երկտող, յորս գրիչը կը յիշատակէ ինքզինքն և ստացողը՝ յանձնելով ընթերցողի աղօթքին, այսպէս, Թղ. 82ա. "Որոց աղօթիւքն ողորմի քրիստոս աստուած ստացողի տառիս Մինաս վարդապետին, և գրչիս՝ տէր Գրիգորին, կարդացողաց և լսողաց առհասարակ ամէն„։
. Ձեռագիրս 1740-49 մտեր է հաւաքմանս մէջ. մեր միարան Հ. Ղազար վարդապետ՝ Դրանսիլվանիաէն յղած է առ Մխիթար Աբբայն ի Վենետիկ, ըստ որում գրուած է գրքիս կողին վրայ։ Մատեանս է Ոսկեփորիկւքողովածոյ՝ յայտնի և անյայտ հեղինակաց, և կը պարունակէ բազմաթիւ խրատական, ճառական, աստուածաբանական, ժամանակագրական, աշխարհագրական և այլ 194 նիւթեր առակներ և մանրավէպեր, և ի վերջոյ կանոններ՝ այլևայլ ժողովոց և Հարց։ Նիւթերէս ոմանք դասական և ոմանք ալ ռամկօրէնով գրուած են, այսպէս 1. Թղ. 1ա։ Խրատ փեսայից և հարսանց (թերի և անվերնագիր)։ "Թէ որպէս եկեղեցի՝ որ է հարսն քրիստոսի՝ հնազանդ եկաց քրիստոսի, նոյնպէս և կանայք, ասէ, իւրեանց արանցն ամենայնի„ ևն։ - Վերջ Թղ. 1բ։ "Այլ մանաւանդ ժրագլուխ իմաստութեամբ պսակ լինել առն իւրոյ խոնարհութեամբ և աստուածպաշտութեամբ„։ 2. Անդ։ "Հարցումն, թէ զի՞նչ է պսակն։ Պտխ. Պսակն է խորհուրդ մեծ՝ որպէս աւրհնութիւն աստուծոյ կատարեալ լինի որպէս ասաց. ա. Աճեցէք և բազմացարուք և լցէք զերկիր. և աճման սկիզբն է որ միանայ հարսն ընդ փեսայն„ ևն։ - Վերջ Անդ։ (Թերի կ'ընդհատի)։ 3. Թղ. 3ա։ Յաղագս կարգի քահանայութեան (անվերնագիր և թերի ի սկիզբն). "Զի տունկ(ք) ունին զկարգս իւրեանց և բաժանին (յ)արմատս, ի բոյսս, ի ոստս, և ի տերևս, ի ծաղիկս և ի պտուղս„ ևն։ - Վերջ Թղ. 4բ։ "Արդ այսպիսի արատաւորքս ոչ են արժանի քահանայութեան ըստ կամացն աստուծոյ՝ ի հոգևոր կողմանէն, և թէ յանդգնին՝ պատժին և ոչ վարձատրին„։ 4. Անդ։ Պատմութիւն սքանչելխացն որ եղին յԵրուսաղէմ (Յովհաննու Գառնեցւոյ)։ "Յայսմ աւուր յիշատակ է սքանչելեացն որ եղեն յԵրուսաղէմ ի ՃԶ. և ՀԲ. թըւին հայոց։ Ասէ սուրբն Յովհաննէս Գառնեցի վարդապետն մեր, թէ էաք մեք ի սուրբ քաղաքն յԵրուսաղէմ. և էր փակեալ սուրբ Յարութիւնն„ ևն։ Վերջ Թղ. 5ա։ "Որով և մեք համաձայնեալ ընդ հրեշտակապետին Գաբրիէլի, և գոչելով ասել. Ուրախ լեր բերկրեալդ, տէր ընդ քեզ„։ ա. 5. Անդ։ "Հարցմունք խիստ գեղեցիկ և պիտանացու. որ կարդա՝ ի միտ առնու։ Զի՞նչ է որ ասէ աւրհնեալ է փայտն որով լինի արդարութիւն։ Պտխ. Փայտ տապանն Նոյի որ ժողովեաց ի ծոց իւր„ ևն (Գրիգոր Տաթևացոյն է հաւանօրէն)։ - Վերջ Թղ. 8բ։ "Հց. Զաստուած անունն արարչին ով եդ։ Պտխ. Օձն, զի ասաց Եւայի. Զի է զի ասաց արարիչն ձեր որ աստ էած զձեզ, և զաստ էածն աստուած արարին„։ (Թերի կ'աւարտի)։ բ. 6. Թղ. 9ա։ "Բանք հաւաքեալ ի սուրբ հայրապետաց՝ ի վերայ Յովհաննու Մկրտչի։ Յաղագս ի՞նչ պատճառի հարցին [հրեայքն զՅովհաննէս թէ քրիստոս ես դու, թէ Եղիայ, և թէ այլ մարգարէ։ Պտխ. Ոչ վասն պատւոյ հարցանէին, այլ զի տեսին զի յոյժ պատուեցաւ ի ժողովրդենէն, նախանձեցան քահանայքն և դպիրքն„ ևն։ - Վերջ Թղ. 9բ։ "Զի բարի արմատոյ՝ չար ուղէշ արձակեցան„։ (Գր. Տաթևացւոյ է հարցման ձևով)։ 7. Անդ։ "Այլ բանք իմաստասիրաց ասացեալ։ Իմաստունքն զխելօք մարդն երեք իրօք ճանաչեն՝ երեսին կերպարանքն, ի լեզուին խօսքն, և ի բարի գործքն„ ևն։ - Վերջ Թղ. 10բ։ "Որ հուն չգիտենայ, կամ որ հուն չի գիտենայ և անցանելու ջանայ, ընկղմի„։ 8. Անդ։ "Սակաւ բան վասն թխտոյն՝ զոր ետ աստուած Ադամայ ի ժամ ելանելոյն ի վայելուչ դրախտէն։ Հաւատացին թագաւորքն և իշխանք և բազմութիւնք ժողովոյն որ եկեալ էին անդ։ - Վերջ Թղ. 11ա։ Եւ ապա դարձեալ թագաւորն Մէլքոն առեալ զգիր կտակարանին, զոր ունէր ընդ իւր ի պահեստի„ ևն։ (Երեք Մոգուց հայկական հին զրոյց մ'է այս)։ 9. Անդ։ Վնասք գինարբութեան (անվերնագիր)։ "Այս է գինուն զէնն և զարարն որ ի մարդն կու հասուցանէ„ ևն։ - Վերջ Թղ. 11բ։ (Ուր կը թուարկին 12 վնասք)։ 10. Անդ։ "Ի Դաւթա մարգարէէ սակաւ ինչ տացուք պատճառս։ Զի՞նչ է որ ասէ Դաւիթ (ի) մետասան սաղմոսին. Ապրեցոյ զիս տէր, զի նուազեաց սուրբ„ ևն։ - Վերջ Թղ. 13ա։ "Եւ Թէոփիլեանք ոմանք արարին ստեղունս։ Դ. և եղև ԺԲ. ձայն ի փառս աստուծոյ„։ Հատուածս Պատճառաց գրքէ մը առնուած է, և լեզուին չափաւոր մաքրութիւնն իսկ նշան է հնութեան։ Տարբեր է Եպիփանի Կիպրացւոյ, Աթանասի կամ Դաւիթ Անյաղթին վերագրուած գըրութիւններէն։ Նշանաւոր է հատուածիս վերջին մասը, նուագաց և ձայնից մասին մեզ ընձեռած տեղեկութիւններով, այսպէս. "Քանի՝ ձայնք են զոյիցս. Ստեփանոս երաժիշտ ԻԶ. բաժանեաց. բառաղել։ պոռչել, պապգել, բգել, մեզել, կոռզել, գոզել, մանչել, մանզել, բըբզել, մռմռալ, ճչել, կանզել, գոգահէլ, վընզել, գոռոզել, հազել, հնզել, կառաջել, խրխնչել, կաղկանչել, վակել, ոռնալ, կարկակել, սաւղալ, սըսուըզել։ և շինեաց գործիք ԻԶ. առանձինք աղբեաւք, և երգէին նոքօք։ և Թիմգիանոս թեղթացի. Ա. շինեաց և ԻԶ, աղի։ Յետ սորա Թէոֆաս՝ այլակերպ յօրինէր գործի, որ զամենայն կենդանեաց ձայն նովաւ երգէին։ Յետ սորա Սինէրգէս արար զառաջի ձայն՝ ի հիւսնականէ գտեալ։ Եւ Փսկեզդես եղբայր՝ զերկրորդ ձայնն՝ ի ղարբնականէ՝ Սաֆեկղիոբես զերրորդ ձայնն՝ ի հոսանաց գետոց։ Փիպիանոս քեռորդի սոցա՝ զչորրորդ ձայնն՝ ի ծփանաց ծովու։ Քինոսփենէս՝ հմուտ ձայնից գազանաց և թոչնոց, զատուցանէ զկողմն առաջի ձայնէն։ Աքիլևս զկողմ երկրորդ։ Եւնիմեոս՝ զչորրորդ ձայն։ Արքեղայոս մաքրեաց զամենայն որ ուսաւ ի ծովային կենդանեաց։ Եւ Թէոգիլեանք ոմանք արարին ստեղունս չորս, և եղև ԺԻ ձայն՝ ի փսռս աստուծոյ, 11. Անդ։ "Յաղագս քրիստոնէութեան, Քրիստոնէութեան սկիզբն և գլուխ, մկրտութիւն է, որ և կնունք ասի՝ աշխարհի բառով։ Եւ եթէ զինչ է մկրտութիւն. վերստին և հոգևոր ծնունդ է, որպէս ասաց քրիստոս„ ևն։ - Վերջ Թղ. 14ա։ "Արդ այս (է) առաջին գլուխ քրիստոնէութեան հաւատոյն„։ (Կէս ռամկօրէնով գրուած է. ուր նախ կը բացատրուի խորհուրդին մեծութիւնը, ապա մկրտութեան վերաբերեալ նախընթաց արարողութիւններն և հետևորդ հրահանգներն, ըստ հայկական սովորութեան)։ 12. Անդ։ Հարցմունք զանաղանք և պատասխանիք։ "Յունաց գիր ով է արարեալ„ ևն։ Վերջ Թղ. 16ա։ "Զինչ նշանակէ կանթեղն՝ լուցեալ ի բեմին ի վերայ սեղանոյն։ Պտխ. Յուցանէ զլուսափայլութիւն որ ի սուրբ երրորդութենէն իջանէ ի դասս հրեշտակաց. զի նովաւ լուսափայլեալ կերակրին դասք անմարմնոցն՝ միջնորդութեամբ միմեանց„։ (Հմմտ. Դիոն. Յաղագս Երկն.)։ 13. Թղ. 16ա-բ։ "Սակաւ բան ի Մատթէոսի քաղուածուէն՝ վասն խոնարհութեան և հպարտութեան։ Հց. Ուստի ծնանի հպարտութիւն և ուստի՝ խոնարհութիւն„ (տես Մատթէոս վարդապետ, աշակերտ Գր. Տաթևացւոյ, տպ. ի Կ. Պօլիս)։ 14. Անդ։ Հարցմունք զանաղանք՝ անանունք։ "Յորժամ սատանայ անկաւ՝ Ադամ եղ(լ)եալ էր թէ ոչ (ի դրախտէն)։ Պտխ. Ադամ ի դրախտին էր և վայելէր մեծապէս„ ևն։ - Վերջ Թղ. 18բ։ "Հայեցարուք ի պսակն արքայութեան զոր պսակեաց զնա մայր իւր յԵրուսաղէմ յաւուր փեսայութեան իւրոյ„։ 15. Անդ։ "Հարցմունք Գրիգորի Պարհաւուոյ և Վեստախրի. Եւ պատասխանի Սարգիս վարդապետի և գիտնականի՝ վասն Առաջաւորացն։ Որ հարցեալ էիք թէ զի՞նչ է պատճառ որ հայ ազգդ պահեն զառաջաւորին ըզպահսն, և այլ ազգք ոչ պահեն. կամ զի՞նչ է պատճառն որ հոռոմք պանտրուտոյ առնեն, և հայք ոչ առնեն. և կամ է՞ր զշաբաթ և կիրակի ոմանք ուտեն ի հայազանց և այլք պահեն„ ևն։ - Վերջ Թղ. 22ա։ "Ողջ լեր վերնական խնամոցն, ով վեհագոյն իմաստութետմբ պատուեալ՝ Գրիգոր Վէստախր„։ 16. Թղ. 22ա։ "Վարդան վարդապետի. Խրատ ամենայն քահանայից և ժողովրդոց։ Արարիչն աստուած ոչ ետ բաժին ժառանգութեան Ղևտացոցն ի մէջ Իսրայէլի, այլ նոցա բաժին զխորանն իւր„ ևն։ - Վերջ Թղ. 24բ։ "Որ զնոյն սուրբ առաքեալն Յակոբոս հրամայէ ասելով, թէ հաւատք առանց գործոց մեռեալ են„։ 17. Անդ։ "Դաւանութիւն սրբոյն Աթանասի (խորագիրս ոչ է գրչին, այլ յետոյ դըրուած)։ Ոէր) պիտոյ է զի կալցի զկաթողիկէ զհաւատն. զոր թէ ոչ ոք յամբողջ և անբիծ պահեսցէ՝ առանց երկբայելոյ յաւիտեան կորիցէ„ ևն։ - Վերջ Թղ. 25բ։ "Այս է հաւատ կաթուղիկէ, զոր թէ ոք ոչ հաւատարմապէս և հաստատութեամբ հաստատեսցէ, փրկեալ լինել ոչ կարասցէ„։ (Սկիզբէն թերի են. "Ամենայն ոք որ կամի փրկիլ, նախ քան զամենայն պիտոյ է„ ևն, բառերն։ Հմմտ. Ս. Աթանասի Աղեքսանդրացւոյ ճառք, տպգ. Վենետկոյ 1899, եր. 478. Դաւանութիւն Ս. Աթանասի։ Վերջն հաւաքողէն յաւելցուած է)։ 18. Թղ. 25բ։ "Պատմութիւն վասն Իննակնեան տեղեացն և պատերազմին։ Ի ժամանակն Խոսրովու թագաւորութեան որդոյն Վաղարշու, վրէժխնդիր լինելն Արտևանայ՝ եղբօրն իւրում, և գոռալն ընդ միմեանս բ. թագաւորացն Հայոց և Պարսից, սաստկացաւ մարտն պատերազմին ի վերայ Պարսից, և զօրացաւ արքայն Հայոց„ ևն։ - Վերջ Թղ. 34բ։ "Այս պատճէն է առաջին պատերազմին Արձանայ. և քրիստոսի փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Զենոր Գլակայ է պատմութիւնս։ (Հմմտ. Պատմ. Տարօնոյ, տպգ. Վենետկոյ 1883, եր. 20)։ 19. Անդ։ "Պատմութիւն քաջին Հայոց Թոռնկայ։ Յայսմ ժամանակի յայտնեցաւ ոմն ամենաչար, և որդին սատանայի՝ Փիլարտոս, որ ի յանցանելն Տիօժինին՝ բռնակալեցաւ ի վերայ երկրի. այրն չարաշունչ, որ էր իսկ սա կարապետ նեռին պղծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 38բ։ "Եւ գնացեալ ի մեծ Կեսարիայն Գամրաց, եկն (յ)Անտիոք և յանի (անտի) իւր քաղաքն Ուռհայ. և քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ (Մատթէոս Ուռհայեցիէն քաղուած է)։ 20. Անդ։ "Վասն ապաշխարութեան։ Զի՞նչ է ապաշխարութիւն. Ապաշխարութիւն է ցաւել վասն մեղաց և գործեալ չարեաց, և պատժել զինքն վասն չարին զոր արարեալ է„ ևն։ - Վերջ Թղ. 40։ "Իսկ եթէ կրկին դործէ զգործեցեալ մեղքն պիտի կրկնել։ Այսքան առ այս բաւական է„։ (Ոչ միայն որպիսութիւն խորհրդոյս կը վարդապետուի, այլ և յոյժ շահեկան հրահանգներ կ'աւանդուին խոստովանորդւոց և խոստովանահարց)։ 21. Անդ։ Պատմուածք անիրաւ թագաւորին և բարի որդւոյն (առանց խորագրի)։ "Որպէս գըրեալ է՝ թէ թագաւոր մի ունէր որդի մի բարի և աղօթասէր, և հայրն խիստ անիրաւ դատաստան առնէր. ասէր որդին ցհօրն, թէ Հայր, քրիստոսի աւետարանն հրամայէ թագաւորաց թէ որով դատաստանաւ դատիք՝ դատելոց էք„ - Վերջ Թղ. 43բ։ "Ամենայն հոգևոր և մորմնաւոր ցաւոց բժշկէ„։ 22. Անդ։ (ա)։ "Թագաւորք Պարթևաց (իմա Հայոց) այս է սկիզբն։ Հրաչէ, Տիգրան„ ևն։ - Վերջ Անդ։ "Վռամշապուհ, Արտա շէս„։ - բ. Անդ։ "Թագաւորք Հայոց վերջինք որ են Բագրատունիք որ յԱնի թագաւորեցին։ Աշոտ՝ որդի Սըմբատայ, Սըմբատ՝ որդի նորա„ ևն։ - Վերջ Թղ. 42ա։ "Գագիգ, Դաւիթ„։ - գ. Թղ. 43ա։ "Թագաւորք Պարթևաց՝ որ կոչին Արշակունեաց։ Յետ մահուան Արշակայ անցեալ բազում ժամանակաց՝ տիրէր Հայոց Հրաչէ։ Սա խնդրեաց (ի) Նաբոգոդոնոսորա արքայէն Բաբելացւոց այր մի ազգէն Դաւթի, և նա ետ նմա իշխան մի՝ անուն Բագարատ. ի նմանէ ասեն լինել զցեղն Բագրատունեաց։ Տիգրան արքայ հայկազնի սպան զԱժդահակ՝ զթագաւորն Մարաց. զսմանէ ասեն՝ եթէ ընդվազեալ մեռաւ (յ)Աղեքսանդրէ։ Յետ Կ. ամի Աղեկսանդրի մահուանն թագաւորէ ի վերայ Պարթևաց Արշակ քաջ ի քաղաքին որ կոչի Բահաղ„ ևն։ - Վերջ Թղ. 43բ։ "Եւ եկեալ պատմեցին Աբգարու և նա գրեաց թուղթ առ փրկիչ(ն) յԵրուսաղէմ„։ (Հմմտ. Սեբիոս և Ասողիկ)։ 23. Անդ։ "Թուղթ Աբգարու՝ առ Տէրն աղերսիւ։ Աբգար ի յԱրշամայ իշխան աշխարհի՝ առ յիսուս փրկիչ բարերար, որ երևեցար յաշխարհիդ յԵրուսաղէմացւոց, ողջոյն„ ևն։ - Վերջ Թղ. 44բ։ "Թագաւորեաց զԱրտաշէս՝ որդի Վռամշապուհոյ, որ տիրեաց Հայոց ամս վեց„։ Թուղթս Մ. Խորենացիէն առնուած է. տես Պատմ. Հայոց, տպգ. Վենետկոյ, Գիրք Բ. Գլ. ԼԱ։ Որուն ապա շարայարած է հաւաքողն Սանատրուկէն սկսեալ հայ Արշակունեաց թազաւորները, իրենց հակիրճ գործերով և հետաքրքրական ակնարկութիւններով։ 24. Անդ։ "Պատմութիւն Բագրատունեացն որ յԱնի թագաւորեցին։ Աշոտ որդի Սըմբատայ թագաւորէ Հայոց ամս հինգ, ՅԼԶ. թուականին։ Ի սորա աւուրս էր Սահակ վարդապետ, և Վահրամ որ զվերլուծութիւն Առակացն գրեաց, և զՅոբայ, և զԱւրհնութիւնս որ ի գլուխս կանոնաց և զԱմբիծսն՝ Գիրք մի և զՄեկնութիւն Քերականին„ ևն։ - Վերջ Անդ։ "Յորժամ զթվականն Հայոց եդին՝ էր եղանակ ձմեռնային. և Յայտնութիւն յաւուր նմին„։ 25. Անդ։ "Աշխարհացոյց է Պատմութիւնս այս։ Նախ քան զամենայն խնդրեսցուք զեղեալքս՝ զէն, և ապա զ'ի նմանէ եղեալքս արարածքս պատճառ լինին գիտութեան արարչին, զի (յ)արարածոցս ճանաչի արարիչն„ ևն։ - Վերջ Թղ. 45բ։ "Եւ ապա ջրեղէն կամարն հաստատեալ բանիւ արարչին՝ և նա շարժի անդադար ըստ նմանութեան անուի, և կոչի սա՝ առաջին շարժուն„։ (Հատուածս Վարդանայ աշխարհագրութեան սկիզբէն քաղուած կ'երևի)։ 8. 26. Անդ։ "Եւ ի դաշտն արարատեան է սուրբ Էջմիածինն. որ էր Վաղարշապատ քաղաքն՝ յաթոռն թագաւորաց Հայոց մեծաց։ և Դըւին քաղաք նման նմին„ ևն։ - Վերջ Թղ. 46ա։ "Եւ մայրաքաղաքն Գառնի, ուր կա գերեզման Գէորք հայրապետին, և գեղեցկաշէն և զարմանալի Թախտն Տրդատայ„։ գ. 27. Անդ։ "Տարօն՝ Մուշ է, ուր կայ ուխտն Մշու սուրբ Կարապետին, և կայ անդ նշխար սուրբ Կարապետին և Աթանագինէ եպիսկոպոսին„ ևն։ - Վերջ Անդ։ "Անդ է և սուրբ բևեռն քրիստոսի՝ ներկեալ արեամբ տեառն„։ 28. Անդ։ "Թուղթ սիրոյ և միաբանութեան մեծի կայսերն Կոստանդիանոսի և սուրբ Պապոյն Սեղբեստրոսի, և Տրդատայ Հայոց արքայի և սրբոյն Գրիգորի Հայոց Լուսաւորչի (այսինքն է Թուղթ դաշանց)։ Կամօք և ողորմութեամբ համագոյ սուրբ երրորդութեանն՝ հաւր անհասի և անիմանալի, և որդոյ միածնի տեառն մերոյ յիսուսի քրիստոսի և կենդանարար և ազատիչ սուրբ հոգոյն„ ևն։ - Վերջ Թղ. 55ա։ "Եւ զայս գիրս աւանդեցաք ի ձեռն ատենադպրին հայոց արքային՝ մեծի իմաստնագոյն Ագաթանկեղոսի, ի փառս աստուծոյ որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ (Ասոր կցուած է՝ առանց խորագրի չորս տող հատուած մը Արծաթսիրութեան վրայ)։ 29. Թղ. 55բ։ "Թուղթ վասն կիրակէի. Գրեալ է մատամբն աստուածային յառաջմէ (այսինքն Երկնառաք թուղթ կոչուածն է)։ Ես Պապս Հռոմայեցոց քաղաքիս՝ եկի ի տաճարս սուրբ առաքելոցս Պետրոսի և Պօղոսի„ ևն։ Վերջ Թղ. 60ա։ "Եւ յորժամ լսէք զձայն թղթիս միաբան քահանայքդ, հանդերձ ժողովըրդեամբ աւրհնեցէք զաստուած և ասացէք. Ճ. Տէր ողորմեայ„։ ա. 30. Անդ։ "Վարդան վարդապետի խըրատ ասացեալ. Ի խորհուրդ չորեքշաբաթի և ուրբաթի։ Քահանայքն զտէրն փառաց ի մահ վաճառէին յաւուր հինգշաբաթոջ՝ մեծի խորհըրդեան աւուրն„ ևն։ - Վերջ Թղ. 63ա։ "Եւ ամենայն ինչ ի վերայ քառասնից հաստատեցաւ, քանզի պահեաց քրիստոս պահս Խ։ ասացաւ այլս„։ բ. 31. Անդ։ "Դարձեալ այլ քարոզ և պատուիրան ի Վարդան վարդապետէ։ Մառայիցդ աստուծոյ՝ քահանայից և ընտրեալ հօտիդ աստուծոյ, զոր գնեաց արեամբն իւրով քրիստոս, որ էքդ այժմ և որ գալոց էք (յ)աշխարհ մինչև ի լրումն ժամանակաց, քանզի ցանկամ տեսանել զձեզ և ոչ կարեմ„ ևն։ - Վերջ Թղ. 63բ։ "Գովեցայ (յ)աշխարհի, և լինիմ ծաղր (յ)ատենին քրիստոսի. և նմա փառք յաւիտեանս ամէն„։ գ. 32. Անդ։ "Դարձեալ Վարդան վարդապետի է ասացեալ Խրատ։ Դարձեալ պատրաստ եղերուք և սգաստիք, և փախիք (յ)ա մենայն զրկանաց՝ ևս առաւել ի գովութենէևն։ - Վերջ Թղ. 67ա։ "Զի վարձքն ի նեղութենէն լինին և ոչ ի հանգչելոյն„։ (Վեց գըլուխք բանից և գործնական խրատներու)։ դ. 33. Թղ. 67ա։ "Յաղագս նորընծայ քահանայից խրատ հոգեշահ։ Պարտք նորընծայ քահանայից՝ զամենայն առաքինութիւն յանձին ստանալ կամաւ և յօժարութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 69ա։ "Զխոնարհութիւն որպէս զաստուած ողջունել, և ի հպարտութենէ՝ որպէս ի սատանայէ հրաժարել. շնորհք, սէր ստանալ, միշտ հանապաղ փառաւորել զհայր և զորդի„։ 34. Անդ։ "Երանելոյն Եփրեմի Խորին՝ ասացեալ. Վասն լուծանելոյ զուրբաթ և զչորեքշաբաթին։ Ով եղբարք իմ սիրելիք և քրիստոսասէր ժողովուրդք, լուարուք ինձ և ի միտ առէք զքարոզ և զպատուիրանս զայս՝ զոր հանդերձեալ եմ պատմել ձեզ„ ևն։ - Վերջ Թղ. 70ա։ "Զի թերևս ողորմեսցի աստուած և ներումն արասցէ տանջանաց նորա„։ (Յետնագոյն և հետևակ գրչէ մը յերիւրուած կամ թարգմանուած կ'երևի)։ 35. Անդ։ "Ի սուրբ Աւետարանէն որ ասէ. Արթուն կացէք։ Զինչ օգուտ է եղբարք իմ, մարմնոյ արթնութիւն, զի մարմին արթուն բազում անգամ մեղս գործէ„ ևն։ - Վերջ Թղ. 71ա։ "Այսպէս և մանկութիւն մերձ է ի տղայութեան և երիտասարդութեան, թէ ոչ է իբրև զերիտասարդն ի մէջ մեղաց, այլ ոչ առանց մեղաց„։ 36. Թղ. 71ա-բ։ "Յետ կորստեան նեռին պարտ է գիտել։ Եւ զայս պարտ է գիտել՝ զի յետ կորստեան չարին նեռին՝ հանգչի աշխարհս„ ևն։ - Վերջ Թղ. 72ա։ "Եւ սկիզբն առնել խոստովանութեան և ապաշխարութեան, զի արժանի լիցի հասանել մասին ժառանգութեան սրբոցն (ի) լոյս՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 37. Անդ։ Պատմութիւնք ինչ և պէսպէս բանք ի վերայ ճգնաւորաց (անվերնագիր)։ - ա. "Որպէս այն դևն որ ասաց Բարսղի Կեսարացւոյն՝ թէ անմարմինք ենք, լաւ ենք քան զձեզ։ Ասէ սուրբն Բարսեղ ի վերայ մեղաց զղջանք, և լազ ենք քան զձեզ„ ևն։ - Վերջ Թղ. 72բ։ "Եւ ծածկոցին տանէր ձեռքն, որն որ հանդիպէր՝ առնոյր ուտէր թէ վատ թէ լաւ„։ - բ. Թղ. 72բ։ "Ճգնաւորաց։ Եւ դարձեալ Բ. ճգնաւոր(ք՝ գնացին ի միասին։ Ծեր և մէկ տղա. հանդիպեցաւ սատանայն և զՃ. պաղուրց շալակն։ Ասեն ցնա, ով չար, զի՞նչ ես բարձել. ասաց սատանայն, թէ զայս դնեմ ճգնաւորաց գլուխ, և խաբէութեամբ քարշել ի մեղս„ ևն։ - Վերջ Թղ. 73ա։ "Եւ թէ մեռանի, անխիղճ մնայ և գնայ (յ)աշխարհէս. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմ։ Հարանց վարքը)։ - գ. Անդ։ "Թագաւորացն ասացեալ է։ Զի յորժամ կոտորեցին ժողովուրդն զՍեհոն թագաւոր ամենայն՝ որպես հայոց. և զՈվ թագաւորն Բասանու, ի գնալն իւր և ասէ. Վասն է՞ր է զօրաւոր ազգն այն, զի ոչ ոք կարէ յաղթել զնոքա„ ևն։ - Վերջ Թղ. 73բ։ "Եւ դարձան պատգամատարքն դատարկ„։ - դ. Անդ։ "Եւ զի չարագործի սպանանելն՝ արդարութիւն համարի աստուած, որպէս Բենէհեզին որ Խ. անմեղ մարդ էր սպանանել. և յետոյ զղջացաւ և խոստովանեցաւ վարդապետի միոյ„ ևն։ Վերջ Թղ. 74ա։ "Այլ աստ մարմնովս առակին և մատնին ի կորուստ յաւիտենական. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 33. Թղ. 74ա-75բ։ Դարագլուխք և կարգ Նահապետաց (յԱդամայ սկսեալ մինչև ի Թադէոս և Գր. Լուսաւորիչ)։ ք։ "Առաջին մարդն Ադամ յորժամ ել ի դրախտէն. յետ Լ. ամաց ելանելոյն ի դրախտէն մերձեցաւ առ կինն իւր Եւայ՝ պատգամաւ հրեշտակին և հրամանաւն աստուծոյ, և ծնաւ զԿայէն՝ (յ)Եւայէ, և ասաց ստացայ մարդ աստուծով„ ևն։ - բ. Թղ. 74բ։ "Ժողովին ամք Ադամայ մինչև ի փոխելն Ենովքայ՝ Է. ազգս՝ ամք ՌՆՁԷ։ Մաթուսաղայ լեալ ՃԿԵ ամաց ծնաւ զՂամէք՝ ի յԵդնա կնոջէ իւրմէ„ ևն։ - գ. Թղ. 75ա։ "Ժողովին ազգ Գ. և ամք ՉԾԷ. ի փոխմանէն Ենովքայ մինչև ի ջրհեղեղն՝ ազգ Ժ. ամք ԲՌ. ԲՃ. ԽԲ։ Սեմ լեալ Ճ. ամաց ծնաւ զԱրփաքսաթ, և եկաց այլ ևս ամս Շ. և ծնաւ ուստերս և դստերս և մեռաւ Սեմ„ ևն։ - Վերջ Թղ. 75բ։ "Ի յառաքելոյն Թադէոսի՝ մինչև ի սուրբն Գրիգոր ամք ԳՃԺԲ„։ (Հմմտ. Մ. Խորենացի և Ան. Շիրակացի, Ժամանակագրութիւն տպգ. Վենետկոյ 1904)։ 39. Թղ. 75բ։ "Վասն միայնակեցաց և կրօնաւորաց խրատ հոգեշահ։ Որ ոք կամիցի քրիստոսի հետևողք լինել և ի մէջ աշխարհի և աշխարհայնոցս բնակէ, ութ եղանակաւ վնաս գործէ անձին իւրում„ ևն։ - Վերջ Թղ. 76բ։ "Միայն աստուծոյ և աստուածայնոցն փափաքի հասանել, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և՛„։ (Ութ գլուխք)։ ա. 40. Անդ։ Վասն ամուսնութեան (անվերնագիր)։ "Անլուծանելի է ամուսնութիւն ըստ հրամանի տեառն. Նախ առ Ադամ որ ասէ. Թողցէ այր զհայր իւր և զմայր և երթիցէ զհետ կնոջ իւրոյ և եղիցին երկոքեան ի մարմին մի„ ևն։ - Վերջ Թղ. 77ա։ "Եթէ զոր աստուած զուգեաց, մարդ մի մեկնեսցէ„։ բ. "Վասն հաստատութեան ամուսնութեան, և արձակման նորին։ Հաստատեսցի ամուսնութիւն քրիստոնէից այսպէս։ Եթէ ի տըղայական հասակէն կամին նշանել ծնողքն՝ յետ եւթն ամաց ժամանակի ապայ առնեն նշանո(տ)ըվէք, մնան մինչև լինի կտրիճ ԺԵ. ամաց, և աղջիկն ԺԲ. ամաց„ ևն։ - Վերջ Թղ. 77բ։ "Ապա թէ չափահասակ են և իմաստութիւն՝ չունին հրաման բաժանման՝ ոչ օր տալոյ„։ 41. Անդ։ "Մեսրոպ վարդապետի ասազեալ Յաղագս զղջման և արտասուաց։ Ով որ անեղդ ես և ան(ստեղծ) և արարիչ ամենայն արարածոց, որ ոչ երկինք բաւեն տանել և ոչ երկիրս զորպիսութիւն քո„ ևն։ - Վերջ Թղ. 78ա։ "Եւ ի խորանս սիրողաց անուան քո, և քեզ փառք և գոհութիւն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ ա. 42. Թղ. 78բ։ [Յաղագս Աշստոյ Բագրատունոյ Հայոց թագաւորի և յաջորդաց նորին]։ "Սայ առաջին թագաւորեաց յազգէն Բագրատունեաց։ Սայ իշխան էր իշխանաց և հաւատարիմ էր երկուց թագաւորացն Յունաց և Տաճկաց„ ևն։ - Վերջ Թղ. 79բ։ "Ե. բանիւ ճոխ և պայծառ Տէր խաչիկ, որ եկաց հայրապետ յաթոռն ամս ԻԱ. որ է օրհնեալ յաւիտեանս ամէն„։ բ. 43. Անդ։ Յաղագս կայսերն ՅովհաննուՉհշկիկեայ (անվերնագիր)։ "Յովհաննէս Չմշկիկն ի Չմշկածակուց՝ հայ էր ազգաւ և ճորտ ի դուռն թագաւորին Նիկեփօռոյ յըստըմպօլ„ ևն։ Վերջ Թղ. 80ա։ "Եւ ելեալ գնաց ի վանս կրօնաւորեցաւ և բարւոք ապաշխարեալ վախճանեցաւ ի քրիստոս„։ (Երկու հատուածքն ևս Մատթէոս Ուռհայեցիէն քաղուած են)։ 44. Անդ։ Պատմութիւն վարուց երանելոյն Ռուսինոսի Մոկացւոյ (անվերնագիր)։ "Յայսմ աւուր յիշատակ է վարուց սքանչելի առն աստուծոյ, սրբոյն Ռուսինոսի, որ էր ի գաւառէն Մոկաց, ազգաւ հայ։ Եւ էր տնտես վանացն Փասայ„ ևն։ - Վերջ Թղ. 82ա։ "Եւ կացեալ ժամանակս ինչ՝ փոխեցաւ յանանց կեանսն„։ 45. Անդ։ "Յայսմ աւուր Վարք և պատմութիւն սուրբ հօրն Երասիմոսի և պոռնիկ միայնակեցին։ Սուրբ հայրն Երասիմոս բընակէր ի սահմանսն Յորդանանու՝ հռչակեալ մեծաւ առաքինութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 83բ։ "Ի պատուիրանէն աստուծոյ վայրի գազանք աստէն հնազանդին նմա, և անդէն հասանի կենացն յաւիտենից՝ ի փառս քրիստոսի„։ 46. Անդ։ "Սքանչելեացն աստուծոյ (պատմութիւն) որ եղև ի ձեռն Գրիգորի Նարեկացւոյն։ Որ յետի ժամանակս քուրդ մի տիրէր Նարեկայ, և հաւ մի այն քուրդն՝ իւր շինականն՝ ետ ի թուխս դնել„ ևն։ - Վերջ Թղ. 84ա։ "Եւ ձագ յարոյց սրբոյն Գրիգորի. որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ (Ռամկախառն, հաւանօրէն և ժողովրդական է զրոյցս)։ 47. Անդ։ "Խրատ վարուց առաքինութեան։ Որդեակք իմ թէ գայ ժամանակ որ ոչ կատարին կամք ձեր՝ դուք մի տրտմեալ խոցիք, այլ այնու մխիթարեցէք զանձինս ձեր„ ևն։ - Վերջ Թղ. 84բ։ "Ձեզ բարոյ պատճառն էրէցն թէպէտ և ինքն ոչ օգտի„։ 43. Անդ։ Վասն մահու և դատաստանի (անվերնագիր)։ "Եւ արդ պարտ է յիշել զօր մահուանն և զդատաստանին՝ յորժամ կայցեմք առաջի ահաւոր բեմին քրիստոսի և յանդիման դիմաց դատաւորին„ ևն։ - Վերջ Թղ. 87բ։ "Որպէս և քրիստոս բազմի ի վերայ դատաստանի աթոռոյն՝ բաժանել և որոշել զօդիս (յ)այծեաց՝ ըստ արժանեացն առնելով զվճարն և զփոխարէնն„։ 49. Անդ։ "Անանիայ վարդապետի ասացեալ խրատ հոգոյշահ թէ որպէս կարասցէ զմիտս որոշել յերկրաւորացս. և զայս կեանքս արհամարհել և աստուծոյ միայն ցանկալ և արքայութեան արժանանալ։ Արդ եթէ կամիս որ՝ յաղթես աշխարհի և ոչ ըմբռնիս ի կենցաղոյս պատրանս„ ևն։ - Վերջ Թղ. 90բ։ "և շնորհիւն աստուծոյ յաղթես աշխարհի և ժառանգորդ լինիս երկնից արքայութեանն ընդ ամենայն սուրբս՝ փառաւորելով զհայր և զորդի և զսուրբ զհոգիդ այժմ„։ (Ձեռագիրներէն ոմանք "Անանիա Շիրակացւոյ սուրբ վարդապետի„։ ևն, խորագրած են։ Հմմտ. Տաշեան, Ցուցակ. Թ. 99. Ձեռ. 3. Թղ. 74ա)։ 50. Անդ։ "Անանիայի Շիրակացոյն՝ ասացեալ Վասն խոնարհութեան։ Արդ որպէս ասէ առաքեալն ամենայն խոնարհութեամբ ըզմիմեանս լաւ համարել քան զանձինս„ ևն։ Վերջ Թղ. 92բ։ "Զի չիք այնպէռ սիրելի աստուծոյ որպէս զխոնարհութիւնն և յետին համարել զանձն վասն քրիստոսի աստուծոյ մերոյ. որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 51. Թղ. 93ա։ "Մեկնութիւն վասն Զարթեացն (անանուն)։ Զարթիք փառք իմ սաղմոսիւք և աւրհնութեամբ, և ես զարթեայց առաւօտուց. վասն զի մարդուն փառքն հոգին է որ կենդանի պահէ զմարդն ըստ տեառն բանին„ ևն։ - Վերջ Թղ. 98բ։ "Քանզի արժանի լիցուք ժառանգել (զ)արքայութիւն երկնից, զոր խոստացաւ պաշտօնէից իւրոց սրբոց, և ամենայն հաւատացելոց. որում և զմեզ արժանի արասցէ տէր մեր յիսուս քրիստոս, որ է աւրհնեալ ընդ հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ այժմ„։ (Ռամկախառն է լեզուն՝ ընդարձակ Մեկնութեանս, այլ գեղեցիկ են և գործնական իմաստքն)։ 52. Անդ։ Վասն աղօթից (առանց խորագրի)։ "Ի Ճ. և ԺԷ. սաղմոսին զարթուցանէ զմեզ յորդորական բանիւն, թէ զաղօթս իմ տեառն տաց, և ի մէջ քո Երուսաղէմ։ Տէրն մեր աստուած և արարիչն յոլովագոյն մասամբ խրատէ զմեզ՝ զազգս մարգկան հայրախնամ սիրովն„ ևն։ - Վերջ Թղ. 101բ։ "Եւ ըստ դաւթեան աղաղակէ՝ թէ զաղաւթս իմ տեառն տաց առաջի ամենայն ժողովրդեան„։ 53. Անդ։ "Խրատ հոգեվարաց աւուրն՝ յորժամ քակի աստուածաշէն տաճարն հոգւոյն, որ է մարմինն, և բաժանին ի միմեանց, Վարդան վարդապեաի ասացեալ։ Արդ պարտ է ամենայն մարդոյ զայս (զ)մտաւ ածել և ասել, թէ եկն առաւօտ՝ և ոչ վաստակեցաք մեք. գայ գիշեր՝ և գնամք ունայն ձեռօք„ ևն։ - Վերջ Թղ. 105ա։ "Ով որդեակք մի առ ոտն հաըկանէք զպատուիրանս աստուծոյ, զոր ես ծերացեալ ալեօք պատուիրեմ ձեզ, վասն աստուծոյ՝ ուղիղ վարեսցուք զհաւատս քրիստոնէութեան և կացէք ի սէրն քրիստոսի աստուծոյ, և մի յապաղի(ցէք) խոստովանել զմեղս և խընդրել զթողութիւնն յանցանաց. զի մերձեալ է գալուստն քրիստոսի աստուծոյ մերոյ, և նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Հարանց վարք. Վասն Խոստովանութեան)։ 54. Անդ։ "Անաստասի կրօնաւորի՝ ի Սինէական լերինն՝ ասացեալ ի նախաննջեցեալ եղբայրսն։ Զի՞նչ այժմ այս, սիրելիք, ժողովեցաք. վասն զի կոչեցին զմեզ զամենեսեան ի միասին՝ որ առ քրիստոս ի մէնջ կոչեցան եղբայրքն. վասն այսորիկ եկայք յօժարութեամբ զքրիստոս բարեբանեսցուք„ ևն։ - Վերջ Թղ. 107բ։ "Լսեմք աստուածային գրոց և գովեմք՝ և զասացեալսն ոչ առնեմ(ք)„։ (Գեղեցիկ ճառս յունարէնէ թարգմանուած է՝ Սարգիս վարդապետին ձեռքով և ընտիր լեզուով)։ 55. Թղ. 108ա։ Խրատ վասն որդանց (անվերնագիր)։ "Ահա ունայնութիւն ունայնութեանց է կեանս մեր՝ աշխարհիս այսմիկ, այսինքն է՝ սուտ ստոց„ ևն։ (Համառօտ և ռամկական բանք)։ 56. Թղ. 108բ։ "Խրատ վասն դժոխոց համար։ Նայ թէ քանի հարուածս և ցասումն բերէ ի վերայ մարդկան՝ վասն մեղաց՝ յօրինակ դժոխոցն, զի ելցեն ի մեղաց և փրկեսցին ի տանջանաց„ ևն։ - Վերջ Թղ. 110ա։ "Օձիւք և բոցեղէն կարճիւք, զի կան պատրաստեալ ազգի ազգի տանջանք ըստ մեղացն մեծութեան և փոքրութեան„։ (Համառօտ է, բայց հիւթեղ օրինակօք սուրբ գրոց և ազդու)։ 57. Անդ։ Բան ի վերայ բնութեանց քրիստոսի և բղխման հոգւոյն և անջուր բաժակին (անվերնագիր և հանգանակի ձևով։ "Հաւատամք ի մի հայր և յորդի և ի հոգին սուրբ՝ յերիս անձինս և միաստուածութիւն, մի բնութիւն մի տէրութիւն մի իշխանութիւն և մի կամք„ ևն։ - Վերջ Թղ. 114բ։ "Արդ եթէ ոք գտցի այսպէս ի չար սովորութիւնս, լուծցի ի կարգէն, և ի սուրբ ժողովոյս (Կարնոյ) նզովեալ եղիցի„։ (Հմտական ճառիս հեղինակն՝ զՆերս. Շնորհալի ևս կը յիշէ, հետևաբար ԺԲ-ԺԴ դարուն գրուած)։ 58. Անդ։ "Խօսք և բանք իմաստասիրաց Աթենացոց ասացեալ. Յաղագս Գալեայ և պատահարաց որդոյ թագաւորին։ Չորս մարդ ճանապարհորդ եղեալ և ի ղարիպութիւն գնացին և մէկ որդի թագաւորին„ ևն։ - Վերջ Թղ. 116ա։ "Եւ եբեր զիմաստունն վաճառականն, և կացոյց իւր վազիր, և զհողագործն՝ տանուտէր տան իւրոյ. և եհան զգեղեցիկն ի քաղաքէն՝ վասն պոռնկութեան„։ (Ռամկօրէն բարբառով խառն է գրուածս, բայց ուշագրաւ)։ 69. Անդ։ Հարցմունք ինչ և պատասխանիք ի վրայ խորհրդոց հաւատոյ ի թագաւորէն Տաճկաց և պատասխանիք (առանց խորագրի)։ ա. "Թագաւորն Տաճկաց ասէ. Ընդէ՞ր ինքն աստուած իջանէր յերկիր. միթէ ոչ կարէր ի ձեռն հրեշտակի փրկել զմարդիկ ի ձեռն բանսարկուին, ևն։ - բ. Թղ. 117բ։ "Բանք ընդդիմադրականք առ մէհմէտականքն, որ և կարծիս տան թէ գիտեն զաստուած և զաւրէնս նորա։ Արդ մեք երիս աստուածս օտարս և զատեալս ի միմեանց ոչ ասեմք, որպէս և դուք կարծէք, այլ երիս անձինս ասեմք և մի աստուածութիւն, ևն։ - Վերջ Թղ. 118ա։ "Էպլ Մարիամ ըռուհալա՝ ուքլմիթու։ Պտխ. Է Մարիամ, որ աստուծոյ յերեսացն լոյսն և խելացն ուժն ի քէն մարդ եղև„։ (Կը թուի Եղիա քահանայի և խոստովանողի վիճաբանութենէն քաղուած)։ 60. Անդ։ "Վասն աւդեղէն երկնից, յորում կան լուսաւորք։ Աստուածային գիրն ասէ թէ արար աստուած զլուսաւորսդ և եդ զնոսա ի հաստատութեանդ երկնից լուսատու լինել, ևն։ - Վերջ Թղ. 119ա։ "Եւ ի տարե(ացն լինին ժամանակք, ի ժամանակն՝ ծնունդ շարժման շրջագայութեան երկնից„։ ա. 61. Անդ։ "Այլ բանք վասն Յովհաննու։ Արդ յետ մկրտութեանն յիսուսի էր Յովանէս ի Սաղիմ, զի ջուրք բազումք էին„ ևն, (Յոյժ համառօտ է)։ բ. 62. Անդ։ "Վասն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Եւ յիսուս զգեցեալ էր հանդերձ կարմիր՝ ի նմանութիւն ձորձոյ բոսորայ, և պատմուճանն ասուի ծիրանի՝ զգլխովն իւր. գոյն գեղեցիկ նափորտ՝ ի վերուստ մինչև ի վայր, և ածումն գրապանի նորա՝ բոլորեցունց. և փակեղն ծիրանի զգլխովն իւր, և հեր գըլխոյն նորա թանձրագոյն, գանգրահեր, ոսկեթել, և գեղ երեսաց նորա վայելուչ և զուարթ, և խօսք նորա քաղցր. և չափ հասակի նորա ինն թիզ. և գաւազան նորա յոստոյ ձիթենոյ, և հողաթափ յոտս նորա. երթայր շրջէր ի վերայ երկրի իբրև զմի ի մարդկանէ, և կացուցանէր զանձն իւր, որպէս քահանայքն առնէին՝ զնափորտն և զպատմուճանն հանապազ զգեցեալ ունէր„ ևն։ - Վերջ Թղ. 119բ։ "Զի հուր աստուածութեան ի մարմնի տաղաւարեալ, և զհողացեալ բնութիւն սրբէր, և մաքրէր որպէս զոսկի զամենայն կերակուր և զըմպելի„։ (Խիստ թանկագին է պատառիկս. անծանօթ բայց հնագոյն գրութենէ մը քաղուած է, ինչպէս ցոյց կու տայ դասական և ընտիր շարադրութիւնն ինքնին)։ 63. Անդ։ "Արիստոտէլի ասացած։ Յանկութիւն ի լեղոջն է, սրտմտութիւն ի լերդին, ևն։ (Եօթն տողերէ բաղկացած)։ 64. Անդ։ "Կարգաւորութիւն ցուցմանց Աւրհնութիւնաբեր ցուցակին, թէ ով ոք կամ ուստի, և կամ յորում ժամանակի՝ հայրապե տացն են արարեալ զկարգ աւրհնութիւնաբեր ցուցակիդ. և թէ ով ոք եբեր ի Հայաստան աշխարհս. և որոց հրամանաւ կամ կարգաւ ճառեցին։ Երանելոյն Մովսիսի Խորէնացոյ թարգմանչի, որ էր գրիչ սրբոյն Սահակայ՝ հայրապետին Հայոց, որդոյ սրբոյն Ներսէսի, յետ ՃԺ. ամի սրբոյն Գրիգորի՝ եղև սկիզբն թարգմանութեան ի հայերէն լեզուս, յերկրորդ ամջ թարգմանութեան (իմա Ս. Գրոց) առաքէ սուրբն Սահակ ի Անձիանձոյ քաղաքն և ետ բերել զՍերմաւրհնէքն„ ևն։ - Վերջ Թղ. 120բ։ "Իսկ վասն հիմնարկութեան սրբոյ տաճարի, և ժամահար աւրհնելոյ, սկի և մաղզմա, և գիրք, և կնունք և խաչաւրհնէք, և պսակ, և զքառասնորդացն երեք ժամերոցն քարոզսն և զաղօթս՝ Մանդակունի է արարեալ, որ չորեքտասան թիւ էր (ի) սրբոյն Գրիգորէ։ Այսքան՝ եղբայր գիտնական, յորժամ կամիցիս գիտել զցուցակ Մաշտոցին„։ (Ձեռագիրս ունի ուրիշ օրինակներէ նշանաւոր տարբերութիւններ. օր. իմն, "իսկ սքեմաւրհնէքն Թէոդորոսի եպիսկոպոսի է արարեալ (ի) Սիդարէպան Փիշացւոց քաղաքին„, ևն)։ 65. Անդ։ Վասն փառաւորեալ մարմնոյն (բն. ունի. "Այլուստ է բանս„)։ "Մարմինք մեր յօդեալ ի չորս տարերացդ՝ ունին չորս պակասութիւն ի յորակութենէ տարերացդ„ ևն։ Վերջ Թղ. 121ա։ "Զի այս է (յ)ատկութիւն փառաւորեալ մարմնոյ զոր փրկիչն եցոյց նախ քան զյարութիւն„։ 66. Անդ։ "Այս են մեղք գլխաւորք։ Հըպարտութիւն, Նախանձ, Բարկութիւն, Մուլութիւն, Ագահութիւն, Որկրամոլութիւն, Բըղջախոհութիւն։ Հպարտութիւն՝ Առիւծոյ (նման է). Նախանձն Շան. Բարկութիւն՝ Գայլոյ. Մուլութիւն՝ իշոյ. Ագահութիւն՝ ոզնոյ. Որկրամոլութիւն՝ արջոյ. Բղջախոհութիւն՝ խողի„ ևն։ 67. Թղ. 121բ։ Յաղագս զօրութեան քառաթևոցն (անվերնագիր)։ "Զորս թև խաչին նշանակէ զչորս զօրութիւն՝ ըստ որում պարտի ներքին մարդն մեր տարածիլ։ Վերին մասն նշանակէ զսէր, իսկ ներքին թևն՝ զխոնարհութիւն, յաջմէ՝ զհնազանդութիւն, յահեկէ՝ զհամբերութիւն„ ևն։ - Վերջ Անդ։ "Մանաւանդ թէ ընդ չորս կողմ աշխարհիս ձգելոց (է) թագաւորութիւն քրիստոսի„։ (Համառօտ՝ բայց նշանակալից է հատուածս, մանաւանդ խաչին վերև Պիղատոսէն գրուած քառալեզուեան գիր վնասու մեկնութիւնն)։ 68. Թղ. 122ա։ Բան ի վերայ Մովսիսի, Ահարոնի և Աբրահամու (անվերնագիր)։ "Մովսէս ութսուն ամաց էր և Ահարոն ՉԳ՝ յորժամ հանին զժողովուրդն յԵգիպտոսէ„ ևն։ - Վերջ Անդ։ "Աբրահամ. ՀԵ ամաց էր յորժամ տեսաւորութեան աստուծոյ արժանաւորեցաւ. յՂԹ. ամին էառ զուխտ թրփատութեան. և ի Ճ։ ամին ծնաւ զԻսահակ. և ՃՀԵ. ամ ապրեցաւ և աւրհնեալ է աստուած յաւիտեանս ամէն„։ 69. Անդ։ "Յորժամ աստղ ցոլանայ երկնից։ Աստղ մի (յորժամ) յարևմտից (յ)արևելս ցոլանայ ի վերայ երկրի՝ բարկութիւն նշանակէ, բայց յետոյ բարի է„ ևն։ - Վերջ Թղ. 122բ։ "Յորժամ աստղն անկանի յերկնից յերկիր, որ տեսանեն մարդիկ յերկրին այնմիկ, խաղաղութիւն ցուցանէ, և բարութիւն„։ 70. Անդ։ "Վասն որոտալոյ։ Յորժամ գարուն որոտայ առաջի(ն) որոտն ի հիւսիւսոյ լինի՝ օրն կիրակի, հաց շատ և գինի սակաւ, տարին ամբուտ„։ (Ախտարքէն է)։ բ. 71. Անդ։ Գուշակութիւն վասն սերմանց տարւոյն (անվերնագիր)։ "Եթէ կամիցիս իմանալ վասն սերմանց տարոյն՝ եթէ ո՞րն աճէ, և ո՞րն չաճէ. ի Յունիս ամսոյն ԻԷ. առ յամէն սերմանց և յաման արկ հողով և ջրով, և դիր ի տանն՝ որ բուսանի եօթն օր. և զկնի՝ ութերորդ աւուրըն հան ամանովն և դիր ի աստեղսն և գիշերն ի տեղն թող. և ի վաղիւն տես թէ որ բուս կանանչ է մնացել և թորթոշ, դու այն տարին զայն ցանէ որ կանանչ է, և մի զայն որ դեղնել և թարշամել„։ գ. 72. Անդ։ Գուշակութիւն վասն սղութեան կամ աժնութեան հացի (անվերնագիր)։ "Այլ եթէ կամիցիս գիտել զսղութիւն հացի կամ զաժնութիւն՝ առ ցորեան՝ ա. դեկան կշռով՝ ի Յուլիս ամսոյն ԺԸ. և դիր ի մէջ ցորենի հացի և պահէ ի տան Է. օր. և յետ Է. օրն հան և կշռէ նոյն կշռովն, և եթէ պակասել է՝ հացի պակասութիւն է. և եթէ աւելցաւ, խիստ աժան լինի. ապա թէ ոչ աւելի և (ոչ) պակաս, յայնժամ միջակ գայ„։ 73. Թղ. 123ա։ "Վիճակք Առաքելոցն։ Ի Կղեմ գիրքն ասիլ է՝ Պետրոս առաքեալն՝ թէ յետ վերանացման տեառն՝ ամէն առաքե(ա)լքն մինչև յԷ տարի մի յԵրուսաղէմ կեցաք, զի չթողին Հրէայքն մեկնել„ ևն։ - Վերջ Անդ։ "Շմաւոն նախանձայոյզ՝ ի յերկրին Վրիկեցւոց, Յակոբոս ալփեայ չերևի ուրեք„։ (Հակիրճ բան՝ ուր կը նշանակուին տեղիք քարոզութեան առաքելոց՝ միջև ցՅակոբոս Ալփեայ)։ 74. Անդ։ "Յովհաննէս վարդապետի Երզնկացոյ՝ Խրատ քրիստոնէից, քահանայից և ժողովրդոց, ի Կանոնաց Առաքելոց, և հայրապետաց, և վարդապետաց, և աւրինաց։ Նախ պարտ է իմանալ՝ եթէ զի՞նչ է քրիստոնէութիւնն, և զինչ է հաւատ քրիստոնէութեան։ Եւ արդ գիտելի է՝ եթէ հաւատն աստուծոյ առ մարդիկ միջոց (է) և շաղկապ զի աստուծոյ ի մեզ հաստատի հաւատ. և ի մարդկանէ (յ)աստուած ելանէ„ ևն։ - Վերջ Թղ. 124ա։ "Եւ Պետրոս առ հաւատացեալսն ասաց. Դուք իբրև զվէմս կենդանիս շինիք տաճար հոգևոր անարատ քահանայութիւն„։ 8. 75. Անդ։ "Ի կանոնաց՝ վասն սիրոյ։ ՄՏԳՐՆ. ՄԽԻԹ. Ի ՎԵՆԵՏԻԿ, ՀՏՐ. Բ. 240 Ասէ առաջին պատուիրան սէրն„ ևն։ - Վերջ Թղ. 125ա։ "Զի և աստուած զմեզ սիրեսցէ և գթութեամբ և քաղցրութեամբ ի մեզ հայեսցի„։ 76. Անդ։ "Որպիսի օրինակաւ գիտասցուք թէ արեգակն և այլ աստեղք ընդ արևելս երթան (իմա յաղագս շարժման երկնից)։ Բայց գիտացիր և զայս զի երկինքն յարևմուտս շրջի. և արեգակն և լուսին և աստեղք՝ յարևմտից յարևելք գնան„ ևն։ - Վերջ Թղ. 125բ։ "Որ ամէն օր կու ելանէ յարևելից, և մտանէ յարևմուտս՝ այն երկինքն որ զնա կու բերէ„։ 77. Անդ։ "Ջուրք ծովուն վասն էր աղի են, և կամ զի՞նչ է պատճառն որ այս ամենայն գետքս ի ծով գնան, և ծովն ոչ լինի լցեալ, և իւր չափէն ոչ ելանէ։ Վասն այն աղի են ջուրք ծովու, զի ջերմութեամբ արեգականըն ծըծէ և քաղէ զքաղցրն և զյիստակն և զանուշ ջուրսն և յօդս հանէ. և որ մնայ ի տեղին բարձր է և աղի և լեղի և պղտոր„ ևն։ Վերջ Թղ. 126ա։ "Եւ յայտ (է) որ մտանելով գետոցն յաւելուն, աղբիւրանան, ելանելովք աղբերացն՝ պակասին„։ 78. Թղ. 126ա։ "Յաղագս երկնի՝ թէ քանի՞՝ են երկինք, և որպիսի իմաստութեամբ յանգոյից եղեն (յ)աստուծոյ։ Արարիչն աստուած իմաստութեամբ և զօրութեամբ արար զաշխարհս ամենայն, և երևի զօրութիւն նորա„ ևն։ - Վերջ Թղ. 127ա։ "Նոյնպէս և այս չափովս ի ներքո երկրի՝ ներ ի փորուածն և ի ծոցն՝ այսպէս ընդ արևելս, և ընդ արևմուտս, և ի հիւսուս և ի հարաւ հեռի է երկինքն յերկրէ„։ 79. Անդ։ "Վարդան վարդապետի ասացեալ. Խրատ (յ)աստուածաշունչ գրոց։ Ով որդեակ վերջին է ժամանակս և լցաւ մեղօք ամենայն երկիր, զի սառնացան և խաւարեցան հոգիք և սիրտք մեր ի շնչոյ պեղծ դիւացն, և ցամաքեցաւ սէրն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 133ա։ "Զի շատ վիրաւորեցաք և տրտմեցուցաք զհոգին սուրբ՝ անօրէն գործովք մերովք. քրիստոս ջնջեսցէ զմեղս նոցա„։ 80. Անդ։ Ընդդեմ ուրացողաց զաստուածութիւն որդւոյ (առանց խորագրի)։ "Հերձուածողքն որ ասեն՝ ոմն կարդայր, և ոմն լսէր. ահա բան յիմարութեամբ. ով անիրաւ, ի տան քահանայապետին յարոյց զդուստր նոցա ի մեռելոց. և ոչ աղաչեաց և ոչ ի յերկինս հայեցաւ, և ոչ առ հայր կարդաց. միայն հայեցաւ ի մեռեալն և ասէ. Տալիթա կումի„ ևն։ - Վերջ Թղ. 134բ։ "Արդ զայս դաւանութիւն յերեք հարիւր ԺԸ. ից հայրապետաց որ ի Նիկիայ, և ՃԾ իցն որ ի Կոստանդինուպօլիս. Մ. իցն որ յԵփեսոս ընկալան Հայք՝ ի մեծէն սուրբ Գրիգորէն լուսաւորչէ, և ի սրբոյն Ռըստագիսէ, և երանելոյն Ներսիսէ և երջանիկ ի Սահակայ„։ ա. 31. Թղ. 134բ։ Յորդոր և խրախոյս վասն դարծի մեղաւորաց (անվերնագիր)։ "Մովսէս մարդասպան էր Ա(դ)իւդ՝ ողորմեցայ նմա վասն հեզութեան, և պարգևս շնորհեցի նմա մարգարէութեան և առաջնորդութեան„ ևն։ - Վերջ Թղ. 136։ "Լուր միայն, յանձին կալ, խոստովանեա զոր գործեցերն, և ես զչորեքհարիւր և զն(ն)սուն քանքարն թողում քեզ, և ուրախ արձակեցից„։ (Հատուածս առնուած է Ապաշխարութեան ճառէն՝ ի Հարանց վարս)։ բ. 82. Անդ։ "Հարց(մ)ունք երիտասարդի միոյ՝ ընդ սուրբ ծերունին. Մակարա եպիսկոպոսի։ Ասէ երիտասարդն ցծերն. Հայր, կամիմ քեզ հարցանել բան՝ վասն վարուց առաքինութեան„ ևն։ - Վերջ Թղ. 143բ։ "Պատասխանէ ծերն. Աստուած թողութիւն արասցէ յամենայն յանցանաց քոց, որդեակ իմ. և որք յուսան ի նա, զի նայ է յոյս ամենայն կենդանեաց և մեռելոց. նմա վերառաքեսցուք փառս և գոհութիւնս երկրպագութեամբ յայժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ 83. Անդ։ "Պատմութիւն վասն թագաւորաց Հոռոմոց՝ թէ ինչ չարիք անցուցին ի գըլուխս Հայոց, և զաշխարհըս մեր որպէս աւերեցին։ Ով եղբարք, տեսէք և իմացիք զոր և պարտ է ուսումնասէր անձանց գիտել զերիս ժամանակս՝ զանցեալն, (զ)ներկայս և զապագայն„ ևն։ - Վերջ Թղ. 151ա։ "Եւ եղեւ ի թագաւորել նորա ՈԽԶ. թուականին Հայոց„։ (Հմմտ. Մատթէոս Ուռհայեցի)։ 84. Անդ։ "Վասն բարեպաշտ թադաւորին Հայոց Հեթմոյ գնալոյն ի ծնողաց առ Բթւ (Աբթու) զօրապետն։ Մեծահաւատ և քրիստոսասէր արքայն Հայոց Հեթում որ ի կողմանս Կիլիկեցոց նստէր ի քաղաքն Սիս, նա առաջագոյն առաքեաց զեղբայրն իւր զՍըմբատ՝ որ զօրավարն էր նորին՝ առ Ղանն Գիուք„ ևն։ - Վերջ Թղ. 153բ։ "Եւ կին առնուն Ի. ամին, և մինչ. Լ. ամն շաբաթն երիցս անգամ մերձենան. և մինչ Խ. ամն՝ ամիսն Գ. անգամ, և մինչ Ծ. ամն տարին Գ. հետ. և քրիստոսի փառք յաւիտեանս„։ (Հմմտ. Կիրակոս. Պատմ)։ 85. Անդ։ "Վասն դիւին որ ի կերպարանս կնոջ լեալ՝ երևէր, և խառնակէր ընդ նմա։ Պատմեաց մեզ սուրբ և մեծ վարդապետն Յովսէփ՝ զոր շինեաց զվանքն որ ի գերեզման սրբոյն Յակոբայ՝ առաքելոյն Թադէոսի, յԱրտաւազ գաւառին„ ևն։ - Վերջ Թղ. 154ա։ "Եւ մեր ոչ տեսեալ զնա, և ոչ զձայնն լուեալ ելեալ անտի գնացաք՝ փառաւորելով զաստուած„։ (Տես Կիրակոս, Պատմութիւն)։ 86. Անդ։ "Խրատ Յովանէս վարդապետի ասացեալ։ Արար աստուած զմարդ հոգի և մարմին և զարդարեաց զնա իւր նմանութիւն պատկերին. զմիտքն՝ հոգոյն աչք եդիր„ ևն։ Վերջ Թղ. 158ա։ "Եւ որ աստուծոյ օրինօքն զարդարեալ և առաքինի և քաջ լինի, այն է պատուական և մեծ առաջի աստուծոյ և մարդ կան։ Որ և զմեզ տացէ զքրիստոս աստուած և ամենայն հաւատացելոց արիութիւն և առաքինութիւն, և նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Կիլիկեան ռամկօրէնով գրուած է, հետևաբար Յովհ. Պլուզի)։ 87. Անդ։ "Պատմութիւն սուրբ Գեղարդեանն և այլ տնօրինականացն քրիստոսի։ Վասն սուրբ և փրկական տնօրինականացն սրբութեանց քրիստոսի աստուծոյ մերոյ այսպէս գըտաք ի գործոց ոսկեգրով՝ ի պատմագիր թագաւորութեան ի քաղաքս Կոստանդինուպօլիս„։ ևն։ - Վերջ Թղ. 159ա։ "Եւ այսպէս օրինակեցաւ տնօրինական սրբութիւն ի հռոմ գրէ՝ հայ թարգմանեցաւ և բերաւ ի Հայս, յորում թիւն ՃՀԶ. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ Հոս գրուած թիւն, եթէ ըստ Հայոց թուականին է, աւելցնելով անոր վրայ 551՝ կ'ունենանք փըրկչական 727 թուականը, որ անյարմար կու գայ նոյն իսկ Խաչակրաց Կ. Պօլսին տիրանալուն և Բաղդովինոսին. հետևաբար՝ սխալ է և քմահաճոյ. և ըլլալու է 1204-5 ժամանակ հայերէն թարգմանութեան գրոյս։ Յիշատակարանս՝ իր տեսակին՝ մէջ ընդարձակագոյնն է քան ուրիշ օրինակաց մէջ եղածն, և շատ ուշագրաւ։ 88. Թղ. 159բ։ "Յաղագս Է բաժին աշխարհիս որ իմանաս թէ որպէս են և կամ որչափ են յերկանքն և կամ լայնքն, կամ զինչ կերպ մարդիկ բնակեալ են ի նոսա։ Առաջին բաժին աշխարհիս բնակեալ են մարդիկք գիշատեսիլ և ամէնն մարդակերք են՝ որպէս ըզգազան, ոչ կայ առ նոսա օրէնք„ ևն։ - Վերջ Թղ. 160բ։ "Ազովտոս, և Գազա, և Ակկարոն, և Ասկաղոն գաւառք են այլազգ(ե)աց՝ ի կողմն հարաւոյ Երուսաղեմի„։ (Ութ գլուխներէ կը բաղկանայ, և կու տայ աշխարհագրական և մղոնաչափական շահաւէտ տեղեկութիւններ. թարգմանուած կ'երևի ի յոյն աշխարհագրէն Պտղոմեայ)։ 89. Անդ։ "Տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի ասացեալ։ Խոստովանիմք՝ որպէս ուսաք ի հարցն սրբոց, հաւր յատկութիւն անձնաւորութեանն անծին և անըսկիզբն, և որդոյ ծընունդն անըսկզբնականին հաւր անեղապէս և անժամանակ, և զհոգոյ բղխումն և ելումն և արտաքսառաքումն ի հաւրէ անճառաբար„ ևն։ - Վերջ Թղ. 163բ։ "Եւ փոքր մի խոնարհեալ քան զհրեշտակս՝ զօրացաւ ի հրեշտակաց, զօրացուցանէ զարարածս ամենայն, և արարիջ գոլով էիցս՝ և ըստ աստուածութեան ընդ հօր արարիչ. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Մասն է ճառին Ներս. Շնորհալւոյ)։ 90. Անդ։ Պատմութիւն ծերոյ ուրումն (անվերնագիր)։ "Պատմեցին մեզ ծերքն եթէ իսկի կրօնաւոր ոմն աղաչէր զաստուած և ասէր։ Տէր, արժանի արասցես զիս հասանել ի չափ Սահակայ նահապետ նախահօրն„ ևն։ - Վերջ Թղ. 166ա։ "Զգոյշ լերուք, եղբարք, ընդ ոգոյդ ձերում, և արթուն լերուք ի պատրանաց նորա„։ 91. Անդ։ Բան ի վերայ կատարածի աշխարհիս (առանց խորագրի)։ "Յորժամ գալուստն լինի որդոյն աստուծոյ՝ երեք օր և ինն ժամ ամենայն արարածք ահիւ և դողութեամբ ըմբռնին յանկարծակի (յ)ական թօթափելն„ ևն։ Վերջ Թղ. 167ա։ "Եւ դատաստան դնի և գաղտնիք մեր յայտնին„։ 92. Անդ։ "Յաղագս գրեանցն Սողոմոնի։ Երանելին Եփրեմ ասէ այսպէս. Եթէ Սողոմոն իմաստունն՝ յետ մեղացն և հեռանալոյն (յ)աստուծոյ, ի խաբից կանանցն, յաւուր միում նստէր ի ձմերոց ի տան հօր իւրոյ Դաւթի, և յիշեաց զպատուիրան նորա՝ ի ժամ մահուն, և եմուտ ի սենեակ իւր և ելաց առաջի տեառն. լալիւն մեծ. և եդ սահման անձին իւրոյ՝ լալ մինչև (զ)ի դուռն սենեկին առանց ձեռին բացցէ, զոր այլք ասեն փակեսցի. բայց բանալն է ի դէպ նշանակ լինել դրան ողորմութեան աստուծոյ, որպէս եղևն. զի բացաւ դուռն սենեկին և ապա ելեալ արտաքս և ասաց ի մտի իւրում, եթէ բազմութիւն գրեանցն իմ պատճառ լինի բազմաց կորստեան՝ թերանալոյ յաստուծոյ, և ի բարեաց գործոց, քանզի ասեն եթէ. Նա այն ամենայն իմաստութեամբ (գըրեաց), ընդէ՞ր մեկնեցաւ ի տեառնէ, եթէ բարի է պաշտելն զնա։ Հրամայեաց հաւատարմաց իւրոց այրել զամենայն գրեանն, որք էին ի նմանէ ասացեալքն յառակս և աւրհնութիւնս, իբրև ԸՌ. Որք և տրտմութեամբ ելին յերեսաց նորա. խորհեցան և ոչ այրեցին, և դարձան պատմեցին նմա թէ եղև զոր հրամայեցերն։ Եւ ասէ զի՞նչ տեսէք. և ասեն ոչինչ. Եւ ել ի նմանէ՝ ցասումն սաստիկ. և բարկութեամբ հրամայեաց այրել. և ելին այրեցին, և եկեալ պատմեցին, եթէ լուսով և անուշ հոտով լցաւ ամենայն երկիր, և ապա հաւաքեալ վերացաւ (յ)երկինս՝ որպէս զաղաւնի, և մըտեալ ծածկեցաւ։ Եւ լուեալ զայս՝ եհար զնա սիրտ իւր, և տրտմեցաւ սաստիկ, ի խղճէ մըտացն հեղձնոյր։ Եւ իշխան ոմն պահեալ ունէր ի ծոց իւր՝ ի խնամոցն աստուծոյ՝ զգիրս(ս) զայս, զԱռակաց որ գտանի (յ)եկեղեցի, ի յԱռակացն Գ. գլուխ, և մի զղջման գիրկ(ք), որ Ժողովողն կոչի, և գլուխ մի աւրհնութեանցն որ Երգերգոց ասի, զոր երիս հատուածս՝ որոշեալ կատարէ զերիս հասակս մարդկան. Իսկ Սիրեցէք գլուխն ընդ կասկածանօք է, թէ իցէ նորա. և այս է ուղիղն„։ Գրուածս ապուած է արդէն ի Վենետիկ (ՀմմաԹանգ. Հին և Նոր Նախն. Անէանսն Գէրք Ա. Հտ. եր. 233, համաձայն ուրիշ օրինակի մը, հանդերձ ուրիշ երկու հատուածներով, որ եր. 228 և 292, սակայն երկուքն ևս անկատար կերպով, այսինքն՝ ի բաց թողլով Ձեռագրին ամենահարկաւոր և հետաքրքրական պարազաները, զորոնք հարկաւոր կը համարիմ մէջ բերել հոս գրուածիս ծագումը բնորոշելու համար։ Մեր թիւ 693, այն է՝ Սըսոյ մողովոյն Ը. օրինակն, - որ Ոսկեփորիկէս շատ աւելի հին է և ընտիր բոլորգիր, - նախ ունի յիշեալ տպագրութեան երկու հատուածներէն առաջ, Տեառն Եփրեմի Խորին ասարոյ ասացեալ խորագրի ներքև ուրիշ հատուած մը, որ կը սկսի, "Տաւնք տարեկանք զոր կատարեն ըստ մովսիսական աւրինացն„։ Ապա տպագրուած երկու հատուածներէն առաջնոյն վրայ կը խորագրէ. Ի Մնացորդաց՝ Յաղագս Սողոմոնի։ Իսկ երկրորդին վրայ խորագրած է. Ի Մնացորդաց Մնացորդէն, (յարելով իբր տեղեկութիւն անոր), "զոր բազմաջան յուղմամբ հաղիւ կարացի գտանել„։ Իսկ հատուածը կը վերջացնէ այս նշանակալից խօսքերով. "Եւ զայս ևս ի նոյն երանեղի վարդապետին գրոց՝ գրեցի, զոր և յԵրիանոսի քիրսն գեղեցիկ յիզատակե վասն Սողովմանի„։ Արդ Ձեռագրիս այս բախտաւոր տեղեկութիւններէն ակներև կը տեսնուի Ա. որ հետաքրքրական գրուածս Մնացորդաց Մնացորդէն կը յառաջագայի. Բ. թէ Եփրեմի մեկնութեան գրքէն հաւաքած է զայս, և Գ. թէ Երանոս ևս խօսած էր կամ "գեղեցիկ յիշատակած„ Սողոմոնի դարձն ու ապաշխարութիւնը։ Բայց դիտելով որ Եփրեմի Մնացորդաց Մեկնութեան մէջ բնաւ խօսք չկայ Սողոմոնի ապաշխարութեան մասին, ուստի ըսելու է որ հակասողոմոնեաններու ձեռքով վերցուած է, յետ ժամանակաց, սոյն հատուածս։ Յամենայն դէպս կարելի է նոյն իսկ Մնացորդաց Մնացորդի անուամբ հասկնալ Աքիայ Սիլոնացւոյ Յաւելուածն, որուն համար կը գրէ Երկրորդ Մնացորդացի (Թ. գլխոյն) վերջը անոր անյայտ հիղինակն. "Եւ մնացորդք բանիցն (իմա գործոց) առաջինք ե։ վերջինք՝ ահա գրեալ են ի բանս... Աքիայ սիլոնացւոյ„։ Յամենայն դէպս հին և պատուական բեկոր մ'է հաւանօրէն հայկական գրականութեան մէջ պահուած, և արժանի լուրջ ուսումնասիրու93. Անդ։ [Վասն) "Սակաւ ժողովոցն որ ի Հայս։ Նախ և առաջին ժողով արար սուրբն Գրիգոր Ի.երորդ (ամի) կաթողիկոսութեան իւրում. Լ.երորդ չորրորդ ամի թագաւորութեան Տրդատայ„ ևն։ - Վերջ Թղ. 170ա։ "Ի մի պաշտօն սրբութեան հաւատոյ ընդհանրական կաթուղիկէից, ի փառս հօր և որդոյ և հոգոյն սրբոյ այժմ և„։ Ընդ ամէնը Ի գլուխներէ բաղկացած է. ուր բաց ի ժողովոց կը թուին - նշանաւոր պարագաներով և որոշ թուականներով - նաև կաթողիկոսունք Հայոց։ Մանագկերտի մողոգն ի ՃՀէ թուականին Հայոց կը դրուի և ի շարս Հայոց նշանաւոր եպիսկոպոսներուն՝ կը յիշուին իբրև ներկայ "և եպիսկոպոսք վեց ասորոց՝ Յակոբիկ տանէ՝ վասն միաբանութեան խոստովանութեան ընդ մեզ լինելով. որոց անուանքն են այս. Կաստանդին եպիսկոպոս և մետրապաւլիտն Ուռհայոյ, Սիմէսն Խառանայ Տէր, և Թէոդոս՝ Դարդամակաց եպիսկոպոս, Տէր Աթանաս՝ Նգրկերտոյ եպիսկսպոս, Տեր Թեադոս՝ Ամասացւոց եպիսկսպոս„։ Վեցերորդը կը պակսի։ 94. Թղ. 170ա։ "Խօսք (և) խրատ Խիկարայ իմաստնոյ՝ զոր ետ քրոջորդոյն իւրոյ Նաթանայ։ Որդեակ, թէ լսես խօսք ի դուռն թագաւորաց և իշխանաց, կամ մեծամեծաց՝ պահեա և մեռոյ զնա ի սրտի քում„ևն։ - Վերջ Թղ. 175ա։ "Ինչ մարդ որ բարոյն չար հատուցանէ իբրև զՆաթան պիտի կորնչի աստ և ի հանդերձեալն„։ (Սկիզբէն կը թուի թերի)։ 95. Անդ։ "Վկայութիւն և խօսք երկերեսէն մարդկանց։ Ոյք խօսէին զխաղաղութիւն ընդ ընկերս իւրեանց և չարութիւն էր ի սիրտս նոցա. բերանօք իւրեանց աւրհնէին և սրտիւք անիծանէին„ ևն։ - Վերջ Թղ. 175բ։ "Որպէս քանասար (գ)այլն որ արտաքոյ երևի ոչխար, և ի ներքոյ է գայլ յափշտակաւղ„։ 96. Անդ։ "Ի սուրբ աւետարանէն որպէս ասէ քրիստոս (այն է վասն արբեցութեան), Զգոյշ կացէք անձանց, գուցէ ծանրանայցեն սիրտք ձեր շուայտութեամբ. շուայտելն՝ զարբեցողսն ասէ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ եկեալ շունք պատեն զնա, և լիզեալ սրբեն զերեսս նորա և զշրթունս, և իբրև կիպրացի ծիրանածայր դաստառակաւ թվի նմա. վասն որոյ շնորհակալ լինի նոցա և աւրհնէ զնոսա„։ ա. 97. Անդ։ "Վասն արքայութեան անճառ հանգստեան. Որ կայ պահեալ արդարոց, որք կատարեցին զկամս արարչին աստուծոյ մերոյ։ Ով ընտրեալ քահանայք քրիստոսի և օծեալք շնորհօք՝ հոգոյն աստուծոյ, և հաւատացեալ ժողովուրդք աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 179ա։ "Հովանական հօր, և համաբնական որդոյ, և համագոյական հոգոյն սրբոյ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Վարդանայ է Խրատս, ինչպէս և հետևեալքն)։ բ. 98. Անդ։ "Խրատք մեղաւորաց։ Ահա աւրհնեալ է մարդասէրն աստուած՝ զի այսպէս կորուսանէ զմեր նշան մեղացն, յորժամ ջերմ արտասուօք ապաշխարեմք„ ևն։ - Վերջ Թղ. 181բ։ "Եթէ յարևելից մինչ ի մուտս արևու անուն տեառն փառաւորեսցի„։ գ. 99. Անդ։ Վասն խոստովանութեան (անվերնագիր)։ "Դարձեալ ասէ սուրբն Վարդան քանզի խոստովանութիւնն ի հնումն է զօրացեալ, և ի նորումս փառաւորեալ խորհուրդ խոստովանութիւնն ասի„ ևն։ - Վերջ Թղ, 133բ։ "Ամէն ասեմ ձեզ ի վերայ ամենայն ընչից իւրոց կացուսցէ զնա„։ 100. Անդ։ Չբոյցք ի վերայ Ադամայ և Սեթայ, և Խրատք (անվերնագիր)։ "Ասէ Ադամ ցՍէթ, որդեակ, ոչ է այս բնակութիւնս մեր, զի այս բնակութիւնս գազանաց և անասնոց էր, և մեր բնակութիւնն յԵդեմ ընդ արևելս դրախտն էր„ ևն։ - Վերջ Թղ. 185ա։ "Զի աստուած և ամենայն սուրբք զցանկութիւնն շնութիւն ասացին, և զարատ հայելն՝ աղտեղութիւն„։ (Հմմտ. Անկանոն գիրք Հին Կտակ. տպգ. Վենետկոյ 1896)։ 101. Թղ. 185ա-188բ։ Կան հետևեալ վեց անվերնագիր հատուածներն, ամէնքն ևս ռամկական, խառնակ և աննշան։ - ա. Խօսակցութիւն քրիստոսի ընդ Յովհ. Մկրտչի։ "Տէրն մեր յիսուս քրիստոս յորժամ եառ զՅովաննէս, էջ ի Յորդանան, և ասէ Յովաննէս՝ եկ մկըրտեա զիս„ ևն։ - բ. Թղ. 185բ։ "Դաւիթ մարգարէն աղօթէ. դիր տէր պահապան բերանոյ իմոյ, զի մի խօսեսցի բերան իմ զգործս որդոց մարդկան„ ևն։ - գ. Անդ։ "Քարոզ Ահարոնի և Մովսէսի և Մարիամու։ Եւ ի ծաղկիլ գաւազանին՝ զոր հրամայեաց տէր Մովսէսի„։ - դ. Թղ. 187բ։ "Հայրն աստուած ղձեր հայրքդ աւրհնէ, որդին միածին՝ զձեր որդիքն աւրհնէ. հոգին սուրբ աստուած զձեր հոդին աւրհնէ„. - ե. Թղ. 188ա։ "Թէ հարցանէ զիս հերձուածողն, թէ ընդէ՞ր զբոլոր աղուհացն պահէք պինդ և զշաբաթ իրիկունըն կուտէ(ք) ձուկն, և մածուն, և պանիր... ես զի՞նչ ասեմ նմա։ - Պտխ. Ասայ նմա, թէ մեք ոչ եթէ զյարութիւն շաբաթ օրն ասեմք, վասն այն թաթախիմք ի ձու և ի ձուկն և (յ)այսպիսիս. այլ զի նաւակատիս յարութեան քրիստոսի տօնեմք„։ - զ. Թղ. 188բ։ "Խրատ ի սուրբ աւետարանէն։ Զի որ սիրէ զիս՝ զպատուիրանս իմ պահեսցէ„ ևն։ - Վերջ Թղ. 189ա։ "Վասն որոյ չէ պարտ այնպիսոյ յարիլ և ճաշակել ընդ նմա„։ 102. Անդ։ Երազն Սողոմոնի և կաղ դևն։ "Աւրն մի արքայ Սողոմոն երազ ետես՝ թէ երևեցաւ նմա ասպար (ի)մն սպիտակ, և ի վերայ ասպարին ճերմակ կենդանի որ է որս„ ևն։ Վերջ Թղ. 189բ։ "Ասաց Սողոմոն թէ ի քենէ ուսա. դու ասացեր, զի վերացաւ յերկինս ճըշմարտութիւն„։ (Ժողովրդական գրոյց մ'ըլլալու է՝ հաւանօրէն հայկական՝ քան ի գրոց։ Ասոր կը յարի ապա՝ անվերնագիր հատուած մը տապանակին վրայ)։ 103. Անդ։ "Վասն խոստովանութեան, րան խրատական հարկաւոր։ Բայց նախ վասն խոստովանութեան խորհրդոյս գիտելի է զի Ժ. ազգ պակասութիւն կայ՝ ի խոստովանելն„ ևն։ - Վերջ Թղ. 193ա։ "Զանձն իւր դատապարտելով՝ զամենայն մեղսն աւելորդով ասել, այսինքն զտեղին և զժամանակն, և զամենայն պարագայս մեղացն ասել, որպէս զի ողորմութեան և թողութեան արժանի լիցի ի յիսուսէ քրիստոսէ, տէր մեր՝ որում փառք յաւիտեանս ամէն„։ (Տասն գլուխներէ բաղկացեալ և ընդարձակ գրուած մ'է)։ 104. Անդ։ "Յայսմ աւուր վկայաբանութիւն սրբոյն Մարութայ եպիսկոպոսի։ Սուրբն Մարութայ էր՝ ի հօրէ ասորի, և ի մօրէ հայ աղգաւ„ ևն։ - Վերջ Թղ. 194ա։ "Եւ ինքն բարի վարուք կեցեալ՝ յերկար ամօք, և հանգեաւ խաղաղութեամբ ի քրիստոս„։ 105. Անդ։ Վասն հրաշից որ եղև ի ձեռն Կոզմայի և Դամիանոսի (անվերնագիր)։ "Այր ոմն խեղ էր ոտիցն„ ևն։ - Վերջ Թղ. 194բ։ "Ընդ որս և սուրբ հարազատքն Կոզմաս և Դամիանոս„։ 106. Թղ. 195ա։ Վանախոյս կուսանի մը անկումն և դատաստանը։ "Էր վանք մի կուսանաց. Եւ մի ոմն ի նոցանէ գռգռեալ ի սատանայէ, կամեցաւ ելանել ի վանաց, ի(և) անկաւ ի մեղս„ ևն։ - Վերջ Անդ։ "Որոց փորձանաց փրկեսցէ զմեզ տէր աստուած մեր„։ 107. Թղ. 195ա։ Պատմութիւն սքանչելեացն որ եղեն յԵրուսաղէմ (անվերնագիր)։ "Յայսմ աւուր սքանչելեացն որ եղեն Երուսաղէմ՝ ի վեցհարիւր և եօթանասուն և երկու թըւին։ Ասէ սուրբն Յովաննէս Գառնեցին վարդապետն մեր, թէ էաք մեք ի սուրբ քաղաքն յԵրուսաղէմ, և էր փակեալ սուրբ Յարութիւնն„ ևն։ Վերջ Թղ. 196ա։ "Ուրախ լեր բերկրեալդ, տէր ընդ քեզ„։ 108. Անդ։ Ի վերայ ծագման Նաւասարդի, և համեմատութիւն ընդ տարեմտին այլոց աղգաց (անվերնագիր)։ "Ի միմեանց տուրս պարգևեն, և զօրս զայս շնորհաւոր ասեն իրերաց. զոր ի բազմացն սակաւ ասասցուք„ ևն։ - Վերջ Թղ. 196բ։ "Ես եմ, ես եմ որ ջնջեմ զանօրէնութիւնս քո, և զմեղս քո սրբեցից ի քէն„։ 109. Անդ։ Առասպել Արտաւազդայ Բի։ "Թագաւոր մի կայր Հայոց՝ Արտաւազ անուն. և ունէր որդի մի խելագար՝ Շիդար անուն. Եւ ի մեռանելն Արտաւազայ՝ ոչ ետ զթագաւորութիւն Շիդարայ, զի խելագար էր„ ևն։ Վերջ Թղ. 197ա։ "Եւ սուրբ ճշմարտութիւնն հաստատեսցի, ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ (Ուր կը յարին անմիջապէս Քաղկեդոնականաց դէմ հնարուած երկու անվերնագիր և անմիտ առասպելներ ևս, մին Պամփիւլիոյ մէջ Լէոնի տումարին այրուիլը կը պատմէ, իսկ միւսն՝ Երուսաղէմի մէջ՝ յեօթներորդ ժամուն երեք արեգակներու երևիլն, "երեք ամօք յառաջ քան զժողովն Քաղկեդոնի„)։ 110. Թղ. 197ա։ Վարք և սքանչելագործութիւնք սրբոյն Սպիրիտիսնի։ "Յայսմ աւուր յիշատակ է վարուց սրբոյն Սպիրիտիոնի եպիսկոպոսին։ Նայ էր ի Կպրոս կղզոյն, հովիւ ոչխարաց„ ևն։ - Վերջ Թղ. 199բ։ "Եւ այնպիսի սքանչելագործութեամբ և բարի վարուք հասեալ ի բարւոք ծերութիւն, փոխեցաւ յաշխարհէս և հանգեաւ խաղաղութեամբ ի քրիստոս աստուած„։ (Եօթնևտասն գլուխներէ բաղկացած է գրութիւնս)։ 111. Թղ. 200ա։ "Յայսմ աւուր յիշատակ է նահապետին և հօրն հաւատոյ Աբրա համու։ Աբրահամ որդի էր Թարայի՝ որդոյ Նաքովրա. ԻԱ. ազգ էր յԱդամայ, և ԺԱ. ազգ ի Նոյէ, որդոցն Սեմայ„ ևն։ - Վերջ Թղ. 201բ։ "Ի գերեզման Սառայի և իւրն, և քրիստոսի աստուծոյ մարդասիրին փառք յաւիտեանս ամէն„։ 112. Անդ։ "Յովհաննէս Գառնեցոյն՝ սուրբ հօրն ասացեալ ողբ։ Աստանօր պիտոյ է մեզ ողբ հառաչանաց և արտասուք ջերմեռանդ„ ևն։ - Վերջ Թղ. 203ա։ "Ընդդէմ նախանձուն՝ զաննախանձութիւն դառնութեան. չարութեան՝ զանյիշաչարութիւն. և քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն„։ 113. Թղ. 203բ։ Ի խորհուրդ Խաչին քրիստոսի և եկեղեցւոյ (անվերնագիր)։ "Սողոմոն ասէ. Իմաստութեամբ(թիւն) շինեաց իւր տուն, քանզի ԽԴ տասն է. և Ժ՝ օրինակ է Ժ զգայարանացս։ Զի ի ձեռն քառասնորդական պահոցս հանդիպեսցուք աստուածային բարեացն„ ևն։ - Վերջ Թղ. 204ա։ "Զոր և մեծն Յակոբոս յառաջագոյն ետես զնա բարձրացեալ մինչև երկինս. և տէրն ի նմա հաստատեալ կայր„։ (Ընտիր է յոյժ)։ 114. Անդ։ "Կանոնք և Խոստովանութիւն երրորդ. ժողովոյն. Անտիոքայ։ Սուրբք և վարդապետք ճշմարիտք. ՅԺԸ. որ ի Նիկիայ, և ՃԾ. որ ի Կոստանդինուպօլսի, և Մ.ըն որ յԵփեսոս որ հաստատեցին զհաւատս սուրբս„ ևն։ - Վերջ Թղ. 206ա։ "Եւ զոր ասացեալ է սրբոց՝ ոչ մեկնիմք ի նոցա ուղղափառ հաւատոյն, և խոստովանիմք և երկիր պագանեմք սուրբ երրորդութեանն՝ հօր և որդոյ և հոգոյն սրբոյ„։ (Հոս անմիջապէս կը յարի դարձեալ։ "Վարդան վարդապետի ասացեալ խրատ աստուածաշունչ գրոց„ տես վերը §. 71. Թղ. 115. Թղ. 207ա։ "Երրորդ կիրակէին՝ Երանելոյն Սեբերիանոսի եպիսկոպոսի ասացեալ յաւետարանի մեկնութենէն։ Այր մի իջանէր յԵրուսաղէմէ (յ)Երիգով, և անկաւ ի ձեռս աւազակաց„ ևն։ - Վերջ Թղ. 208ա։ "Եւ որ ինչ մեզ չար թուի, ոչ արասցուք ընկերացն. յայնժամ ապա կատարեսցուք զպատուիրանն քրիստոսի և (յ)այսմ ամենայնի փառաւորեսցուք զհայր և զորդի և զսուրբ զհոգիդ այժմ և՛„։ 116. Անդ։ "Երանելոյն Յովհաննու Ոսկեբերանի և Կոստանդիանուպօլսի եպիսկոպոսապետի։ Ի Խաչն փրկչական։ Մի այսուհետև ոք ամօթ համարեսցի զպարկեշտ նշան փրկութեան մերոյ զգլուխս ամենայն բարութեանց, որով կամք„ ևծ։ - Վերջ Թղ. 310բ։ "Որում վայելէ փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Տես Մեկն. Մատթ. յն. տպ. Հտ. Է. 550)։ 117. Թղ. 211ա։ "Վասն անողորմ մարդկանց ասացեալ Ներսէսի։ Եւ այգուցն իբրև դարձաւ տէրն մեր յիսուս քրիստոս ի Բեթանիու յԵրուսաղէմ, ետես թզենի մի ի վերայ ճանապարհին„ ևն։ - Վերջ Թղ. 211բ։ "Զվէմն որ ընդդէմ դատաւորին կայր՝ նա անէծ, որ փշրեցաւ՝ նա զարհուրեցաւ և զդատաստանն աստուծոյ ղորդ արար„։ (Կիլիկեան ռամկօրէնով գրուած մ'է)։ 118. Անդ։ "Գալստեանն տեառն ի Բեթանիայ՝ ուր էր Ղազար մեռեալն. Զոր յաբոյց ի մեռելոց. Երանելոյն. Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի՝ ասացեալ ի Ղազարու Չորեքօրեայ մեռեալն զոր տէր յարոյց։ Բաց զշրթունս իմ խօսել վասն քո, որդի աստուծոյ. Զի քև բարբառին ամենայն բանաւորք. փակեալ է ի մեղաց բերան մարդոյ ի փառաբանութեանց քոց„ ևն։ - Վերջ Թղ. 216ա։ "Իւրաքանչիւր առ զօրութիւն իւր մեռեալն, առ ի փառաբանութիւն որդւոյն աստուծոյ. որում վայելէ փառք և պատիւ ընդ հօր և ամենասուրբ հոգւոյն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 119. Անդ։ "Տօն է սուրբ Առաքելոյն Թումայի։ Յետ համբառնալոյն քրիստոսի յերկինս և իջման հոգոյն սրբոյ ի դասս առաքելոցն ի սուրբ վերնատանն՝ վիճակեցին սուրբ առաքեալքն ի վերայ ինքեանց զաշխարհս ի քարոզութիւն սուրբ աւետարանին„ ևն։ Վերջ Թղ. 218բ։ "Եւ անտի դարձեալ գնաց ի Հնդիկս. և անդ կատարեցաւ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 120. Անդ։ Պատմութիւն սքանչելեաց ի Սինէական լերին (անվերնագիր)։ "Յայսմ աւուր յիշատակ է սքանչելեացն որ եղեն (յ)ուխտաւորսն ի Սինէական լերինն։ Աբեղայ մի Յովաննէս անուն Բջնեցի՝ ծեր և մահդասի՝ պատմեաց վանական վարդապետին և ասաց. թէ Է հոգի յԵրուսաղէմայ գնացաք ի լեառն Սինայի, և կայր անդ հոռոմ վանք մի„ ևն։ - Վերջ Թղ. 219ա։ "Այս եղև մեզ ի շնորհացն քրիստոսի„։ 121. Անդ։ "Սակս միաւորութեան բնութեանցն քրիստոսի։ Խոստովանիմք յերկուց բնութեանց միացեալ զքրիստոս, անշփոթաբար բանն աստուած միաւորեաց զբնութիւնս որ աստուծոյ մերոյ վայելէ. վասն որոյ ոչ է պարտ բաժանել, զի անբաժանաբար գործէր և կրէր„ ևն։ - Վերջ Թղ. 220բ։ "Եւ ի բնաւորականս ևս գերագոյն կացեալ ամենայն բնութեանս, և իւրով անմեղութեամբն յամօթ արար զչարախօսն, և զմեզ ազատեաց„։ 122. Անդ։ "Ներսէսի եղբօր կաթողիկոսի հայոց, տեառն Գրիգորի, պատասխանի թղթի ուրումն Յակոբայ Ասորոց վարդապետի ի մայրաքաղաքէն Մելտինոյ Հայոց։ Ասէք դուք անկատար գոլ զմարմինն յոչ կրելն զապականութիւն, և մեք ասեմք զընդդէմսն անկատար վասն ապականութեանն, և կատարեալ՝ վասն անապականութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 221բ։ "Բայց ապականացու որպէս մեք՝ ոչ էր և ոչ ասեմք. մի լիցի, զի ոչ տիրեալ եղև (յ)ապականութենէ, որպէս և ոչ ի մեղաց ըստ նախասացելոցդ„։ 129. Անդ։ "Յաղագս իջման բանին՝ աւետեօք հրեշտակին՝ առ կոյսն Մարիամ։ Սուրբն Գրիգոր սքանչելագործ՝ ի ճառի Աւետեաց կուսին՝ ասէ այսպէս։ Եւ (յ)ամսեանն վեցերորդի առաքեցաւ Գաբրիէլ առ կոյսն խօսեցեալ։ Արդ առաջին ամիս զայն ասէ երկրորդումն օրինաց„ ևն։ - Վերջ Թղ. 222ա։ (16 տող հատուած մ'է)։ 124. Անդ։ "Մանուէլի վասն խաչի տօնին ասացեալ։ Ի ձեռն Կոստանդիանոսի մեծի հաստատեցաւ տօնախմբութիւն սրբոյ խաչին, ըստ Հռովմայեցւոց տումարին՝ ի Սեպտեմբերի ԺԴ„ ևն։ - Վերջ Անդ։ (Յոյժ համառօտ կրկնութիւն մ'է)։ 125. Անդ։ "Քարոզ Եփրեմի ասացեալ. Պատրաստ կացէք կնոջ պոռնկի։ Որպէս ասէ Սողոմոն՝ մեղր կաթի (ի) շրթանց կնոջ պոռնկի, բայց կատարածն դառն է և լեղի„ ևն։ Վերջ Թղ. 224բ։ "Իսկ չար աբեղա(յ)ն ուրացաւ հաւատն և զդուստր դահճապետին առեալ և այնպէս կորաւ սատանայի. վասն այն ասէ թէ՝ պատրաստ կաց պոռնիկէ„։ 126. Անդ։ "Վասն վարդապետաց կոչմանց։ Այլ որ կոչի վարդապետ այս (է) ուսուցիչ կամ վարդապետ վարուցն պետ, այլ և գործով կատարեալ„ ևն։ - Վերջ Անդ։ 127. Անդ։ "Վասն Խ աւուր պահոց։ Պահեաց զայս քառասունս և Մովսէս՝ ի լերինն, և լուսաւորեալ երեսօք՝ զգեցաւ փառս Ադամայ, զոր նա չպահելովն մերկացաւ„ ևն։ Վերջ Թղ. 225ա։ "Եւ եղև կանոն և օրինակ պահողաց„։ 128. Անդ։ "Եւ երևեցաւ տէր Սողոմոնի և ասէ՝ խնդրեա զինչ կամիս։ Եւ երեւեցաւ տէր Սողոմոնի ի քուն գիշերոյ և ասէ տէր ցՍողոմոն. խնդրեա դու քեզ խնդիր ինչ„ ևն։ - Վերջ Թղ. 225բ։ 129. Թղ. 226ա։ "Վասն տօնի քաւութեան։ Եւ զտօն քաւութեան զոր հրամայեաց Մովսէս տաւնել եւթներորդումն ամսեանն՝ ի Ժ ամսոյն„ ևն։ - Վերջ Անդ։ (Յոյժ համառօտ է)։ 130. Անդ։ "Վասն հոգոցն որ կան այժմ։ Բայց այժմ ըստ Յոհաննու որ ասաց թէ կան հոգիք սրբոցն ի ներքո սեղանոյն աստուծոյ, և դու մի խաբիր, ոչ արդարքն պսակ ունին և ոչ մեղաւորքն տանջանք„ ևն։ - Վերջ Թղ. 236բ։ (Մոլորական է)։ 131. Թղ. 226բ։ Վասն պատճառաց անզրղջութեան (առանց խորագրի)։ "Եթէ ոք հարցանէ՝ վասն էր ոմանք ի մարդկանէ անզեղջ մնան ի մեղաց գործն„ ևն։ - Վերջ Թղ. 227ա։ 132. Թղ. 227ա։ "Ի մեծի աւուրն հինգշաբաթի։ Յայսմ աւուր փորձեաց աստուած զԱբրահամ՝ վասն զ'Իսահակ պատարագ մատուցանելոյ„ ևն։ - Վերջ Թղ. 227բ։ ա. 133. Անդ։ "Վասն Յովսէփայ որ պատեաց և թաղեաց զտէրն։ Այր մի էր Յովսէփ որ էր նախարար արդար և աշակերտ Յիսուսի„ ևն։ - Վերջ Թղ. 228բ։ բ. 134. Անդ։ "Վասն Յովհաննու Մկրտչի (անվերնագիր)։ "Սուրբն Յովաննէս Մկրտիչ զայս բան ասաց մաքսաւորաց՝ որք եկեալ էին ի մկրտութիւն ի Յովաննէ„ ևն։ - Վերջ Անդ։ 135. Անդ։ "Բանք խրատականք ասացեալ ի իմաստնոցն։ Չորս իրք է որ վնաս բերէ մարդուն„ ևն։ - Վերջ Թղ. 230։ "Եթէ երկնից իջեալ հրեշտակ, մի հաւատար նմա, զի կեղծաւոր է, խաբող է. այլ ջանայ շուտով հեռացիր ի նմանէ„։ 136. Թղ. 230ա։ Վասն հիւրընկալութեան (անվերնագիր)։ "Զի՞նչ է հիւրընկալութիւն. Պտխ. Նախ Աբրահամէ ուսցուք, զի հիւրընկալութեամբ արժանի եղև տեսութեան աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 231ա։ (Նոյնը տես և Թղ. 461 և 499ա)։ 137. Անդ։ "Յակոբու առաքելոյն ի կաթողիկէից թղթոյն ընթերցուած։ Վշտանայցէ ոք ի ձէնջ, յաղօթս կացցէ„ ևն։ - Վերջ Անդ։ (Ասոր կցուած է Ժողովողէն. "Ժամանակ ծնանելոյ և ժամանակ մեռանելոյ„ ևն հատուած մը)։ 138. Թղ. 231բ։ "Հարցումն պիտանացու և օգտակարք՝ թէ ո՞րպէս պարտ է զանձնաւորութիւն երրորդութեան հաւատալ կամ ասել։ Պտխ. ըստ հոգեկիր արանց դաւանութեան։ Հաւատամ զհայր անծին, զի ոչ յումեքէ ծնեալ և միշտ ծնող. մըշտնջենաւորակից ծնիցելոյն ի նմանէ։ Անըսկիզբն՝ զի ոչ ումեքէ սկսեալ, և սկիզբն անժամանակաբար ծննդեան, և հոգոյն սրբոյ անհատաբար բըղխման„ ևն։ - Վերջ Թղ. 232բ։ "Ըստ երանելւոյն Կիւրղի Աղեքսանդրացւոյ որ ասէ, թէ Մի (է) բնութիւնն աստուծոյ բանին մարմնացելոյ„։ (Ասոր կը յարի։ "Քրիստոս աստուածայի՞ն բնութեամբն մարդ, թէ մարդկային բնութեամբն աստուած է„ ուրիշ հարց ու պատասխանի մը)։ 139. Թղ. 233ա։ "Սահակայ միայնակեցի և երանեալ ճգնաւորի քրիստոսի. ասացեալ է Դաւանութիւն ի սուրբ երրորդութիւնն և ընդդէմ չարափառացն. հարցումն և պատասխանի Պօղոսի Տարսոնեցոյ (Տարօնեցւոյ) ասացեալ ընդդէմ հերձուածողաց։ Հաւատով խոստովանիմք և դաւանիմք և պաշտեմք (զ)ամենասուրբ երրորդութիւն հօր և որդւոյ և հոգոյն սրբոյ։ Հայր անսկիզբն և անճառ որոց ի քէն են, սկիզբն և պատճառ որդոյն՝ ծնընդեամբ և հոգոյն սրբոյ բըղխմամբ„ ևն։ - Վերջ Թղ. 236ա։ "Սոյնպէս և հոգին սուրբ մի է, և ոչ ասեմ երկու՝ զի մի երրորդութիւնն (չորրորդութիւն) համարեսցի„։ տ. 140. Թղ. 236ա-243ա։ "Զի՞նչ է ոլ ասէ Պօղոս՝ թէ հոգին ցանկայ հակառակ մարմնոյն և մարմին ցանկայ հակառակ հոգոյն։ Պատասխանի. Ոմանք ի չարափառացն ասեն, թէ հոգին մարդոյ զարդարութիւն կամենայ և մարմին՝ զմեղքն„ ևն։ - Վերջ Թղ. 242բ։ "Վասն այն հրամանք էր աստուծոյ յօրէնսն Մովսէսի, զի պոռնիկն քարկոծէին„։ (Սուրբ գրոց տեղեաց մասին զանազան հարցումներ և պատասխաններ են, օրին. աղագաւ. Թղ. 237ա։ "Զի՞նչ է ոը ասէ Պօղոս վասն քրիստոսի, թէ հաւատարիմ եղև արարչին իւրոյ„ ևն։ - Թղ. 238ա։ "Ընդէ՞ր ասէ աւետարանիչն Յոհաննէս, թէ Զաստուած ոչ ոք ետես, բայց միածին որդին որ ի ծոց հօր„ ևն։ - Անդ։ "Աստուածածին կոյսն մայր արարչին՝ անհայր որդւոյն ծնող է, թէ անմայր որդոյն ծնիչ„ ևն։ - Թղ. 23բ։ "Եթէ ոք կամիցի ի կարգ ամուսնութեան մտանել, քանի՞ ինչ պիտոյ են նմա„ ևն։ Թղ. 238բ։ "Ընդէ՞ր ի հարսանիքն այն (Կանայ) զվեց թակուկով ջուրսն ի գինի փոխեաց„ ևն։ - Թղ. 240բ։ "Ընդէ՞ր ի մահն քրիստոսի երկիր շարժեցաւ„ ևն։ (Յիշեալ Պօղոսի կողմէն, որ ոչ թէ Տարսոնացի, այլ Տարօնացին ըլլալու է, որ յայտնի է ուղղամտաց՝ իր խիզախ և խոտորնակ վարդապետութեամբ։ Ասոր է հաւանօրէն նաև յաջորդն)։ բ. 141. Անդ։ "Նորին ի բանն որ ասէ. Եղերուք գթածք որպէս և հայրն ձեր երկնաւոր գթած է։ Քանզի բնութեամբ է որ ամենայն հայր զորդին սիրէ, և հոգայ և բարի ստացուածք և գեղեցիկ հարսն պատրաստէ նըմա„ ևն։ - Վերջ Թղ. 249ա։ 142. Թղ. 245բ-252ա։ Առանձինն խորագրերով կան հետևեալ փոքրիկ հատուածներն. ա. "Յազագս ուսումն հաւատոյ և հրաժարումն ի սատանայէ„։ - բ. "Յաղագս դրոշմին։ Դրոշմն է կնուք եղեալ ի ճակատն„ ևն։ գ. Յաղագս ժամու։ Ժամ է ղամաթ կամ ծառայութիւն աստուածային յատուկ սահաթի բանակ(ա)նին„ ևն։ - դ. "Յաղագս վերջի օծման։ Վերջի օծումն է խորհուրդ, զոր քրիստոս կացոյց վասն հիւանդաց, որոց օծանին վեց մասունքն մարմնոյն„ ևն։ - ե. "Յաղագս Կարդինալական առաքինութեանց։ Կարդ. առաքինութիւնք են չորս, և են այսոքիկ„ ևն։ - զ. "Յաղագս խորագիտութեան է։ Յաղագս ծառայական երկիւղին։ Մառայական երկիւղն է պարգև հոգւոյն սրբոյ, այլ ոչ ըստ հոգոյն սըրբոյ որպէս առաւօտն է յարեգակնէ„ ևն։ ե. "Յաղագս որդիական երկիւղին։ Որդիական երկիւղն յատկապէս երկնչի բարկացուցանել զաստուած„ ևն։ 143. Թղ. 252ա։ "Մեկնութիւն Հայր մերին ի Ներսէսէ Լամբրոնացւոյ։ Հայր մեր որ երկինսդ ես, որ հայր դաւանէ՝ զինքն ի որդիութեան սահմանին գրաւէ, վասն այնորիկ դնի յառաջ քան զամենայն աղօթքն„ ևն։ Վերջ Թղ. 254բ։ "Եւ փրկէ ի յապագայից, [այլ ևս առաւել փրկէ զմեզ յամենայն չարէ ներկայական]„։ 144. Անդ։ "Յաղագս պահպանութեան հրեշտակաց։ Հրեշտակք կարգեալք ի պաշտպանութիւն մեր՝ ըմբռնեն զմեզ„ ևն։ - Վերջ Թղ. 255ա։ 145. Անդ։ "Յաղագս վասն է՞ր մեղք սատանայի է անթողլի։ Բազում պատճառաւ անթողլի ասի մեղք սատանայի„ ևն։ - Վերջ Թղ. 255բ։ 146. Անդ։ "Յաղագս հոգևորական անկումն դիւին։ Անկումն դիւին էր կրկին, այսինքն հոգևորական և տեղական„ ևն։ 147. Անդ։ "Յաղագս յատկութեանց դիւաց։ Դևք են հոգիք անմաքուրք, թշնամիք ազգի մարդկան„ ևն։ - Վերջ Թղ. 256բ։ 148. Անդ։ "Յաղագս հոգոյն թէ զի՞նչ է ըստ սահմանին։ Սահման հոգոյն ըստ սրրոց. հոգի է գոյացութիւն անմարմին„ ևն։ - Վերջ Թղ. 257ա։ 149. Անդ։ "Զի՞նչ է հոգին ըստ անուան։ Հոգի ասի ըստ այնմ որ կենդանացուցանէ զմարմին. միտքն ըստ այնմ որ ի միտ ածէ ևն։ - Վերջ Անդ։ 150. Անդ։ "Յաղագս կարգի։ Կարգ է նըշան ոմն ներումք (2) հոգևոր կարողութիւն տացէ կարգաւորութեան. և են եօթն՝ ըստ եօթն շնորհաց հոգոյն„ ևն։ - Վերջ Թղ. 259ա։ "Եւ պարտին գիտել ձեռնադրելիքն զխորհուրդ եկեղեցոյ, և զընթերցուածս, և զժամակարգութիւն, զսաղմոսն„։ (Ուր կը խօսուի՝ նաև փոքր աստիճաններէն սկսեալ մինչև ցքահանայութիւն եօթն կարգաց վրայ։ Հմմտ. Թովմաս Ագուին.)։ 151. Անդ։ "Յաղագս պըսակին։ Պսակն է արդար զուգակցութիւն առն ընդ կնոջ՝ անբաժանելի կենցաղաւորութեան, և նշանակէ զմիաւորութիւն քրիստոսի՝ ընդ սրբոյ եկեցւոյ և աստուծոյ՝ ընդ մարդկան„ ևն։ - Վերջ Թղ. 260բ։ (Աստի մինչև Թղ. 261բ։ Իբր շարայարութիւն մէջ կը բերուին հատուածք Ղուկասու և Յովհաննու աւետարաններէն)։ 152. Անդ. (261-265բ)։ Կան երեք Քա, րոզք գալստեան։ "Քարոզ գալըստեան (Ա.)։ Աւրհնեալ որ եկն յանուն տեառն. Մատթ. ԻԱ. Գլ։ Պատուելի հայրք և եղբայրք, թէ Երեմիաս սուրբ մարգարէն, ի յարգանդէ սրբեալն և հոգով սրբով լցեալն, յորժամ կամէր խօսիլ առ ժողովուրդն զբանն աստուծոյ՝ զարհուրէր„ ևն։ բ. 153. Թղ. 263ա։ "Քարոզ երկրորդ։ Եղիցի նշան՝ յարեգակն և լուսին, աստեղք, և յերկիր տագնապ հեթանոսաց„ ևն։ գ. 154. Թղ. 264ա։ "Քարոզ երրորդ գալըստեան։ Իբրև լուաւ Յոհաննէս ի բանտի զգործսն քրիստոսի ի տօնս այս, որ սքանչելեօք և վարդապետութեամբն քրիստոսի ժողովուրդն ուսան„ ևն։ 155. Թղ. 265բ։ Առակք կամ զրոյցք (անվերնագիր)։ "Գրեալ է ի գիրս յառակաց, թէ մարդ մի հանդիպեցաւ ի դ(ա)շտի մի, նա մի եղջիւրն ի հետ արար՝ զի ինքն սպաննէր. նա փախեաւ և ելաւ ի ծառ մի. երբ նայեցաւ նա՝ ետես զերկու մկունս, զմի սեաւ և զմի սպիտակ որք զծառն կրծէին որ կոտրէր։ Ծառն մարդոյ տարիքն է. երկու մկունքն որ զծառն կրծէին՝ տիւ և գիշերն է, որ անցնէ զտարին. հորն գերեզման է, մարդն վիշապն„ ևն։ Վերջ Թղ. 266բ։ "Հատուսցէ հարիւրապատիկ և բիւրապատիկ„։ (Աղաւաղ և անոճ գրութիւններ են)։ 156. Անդ։ Պատճառք գթութեան։ Ասեն իմաստունքն, երեք կերպիւ է գթութիւն„ ևն։ 157. Անդ։ "Յաղագս մշկրտութեան։ Արդ մկրտութիւնն ըստ Օգոստինոսի է լուացումն ի ջուրն արտաքին մարմնոյ՝ սրբել բանիւ, այսինքն կոչմամբ երրորդութեանն, և է դուռն և հիմն ամենայն խորհրդոց„ ևն։ - Վերջ Թղ. 267բ։ "Եւ թէ ջերմեռանդ սիրով մկրտիցէ, նոյնժամայն եթէ մեռանիցի՝ ուղղապէս ընթանայ յերկինս„։ 158. Անդ։ Բան ի վերայ որդւոցն Որստման առանց խորագրի)։ "Ի բանէս ծանիր զպատուականութիւն սորա զոր այլ աշակերտացն ոչ արար ի վերափոխել զնոսա՝ ամենայն խոստացաւ առնել. վասն որոյ պարտիմք վասն պատուոյ Աւետարանչին և եղբօրն իւրոյ ասել, զի թէպէտ երկոտասանք էին թուով առաքեալքն որ նախ քան զլինելն աշխարհի ընտրեցան և ի քրիստոսէ կոչեցան և դատողական աթոռն ընկալան։ Այլ և սուրբն Յոհաննէս նախամեծար էր, և վերագոյն պատիւ ընկալաւ ԺԲ թուովք քան զայլ առաքեալսն„ ևն։ - Վերջ Թղ. 268բ։ "ԺԲ. երորդ՝ զի վերացեալ եղև (իմա Յովհաննէս) մարմնով՝ յետ մահուան և ոչ ուրեք երևի մարմին նորա, այլ որպէս Մովսէսին կամ Եղիային վերափոխեցաւ (յ)երկինս„։ 159. Անդ։ Վասն կռապաշտութեան (անվերնագիր)։ "Եւ որպէս ասեն վարդապետք՝ քան զամենայն մեղս ծանրագոյն գոլ զպաշտօն կռոց„ ևն։ - Վերջ. Թղ. 169բ։ 160. Թղ. 269-բ280ա։ Հարցմունք պէսպէաք և պատասխանիք (երբեմն առանց խորագրի և երբեմն խորագրեալ կարմրով)։ "Վասն է՞ր կոչեմք զնա. էր և է և եղիցի, ըստ Մովսէսի ես եմ որ էնն, և ի սկզբաննէ էր բանն, և եղիցի աստուած ամենայնի„ ևն։ (Թղ. 370բ։ Հետաքըրքրական է Յոբայ ազգաբանութիւնը։ Թղ. 271ա։ "Վասն չորից եղանակաց։ Թղ. 271բ։ "Վասն իմաստութեան օձին և սպանման„։ Թղ. 273ա։ "Վասն ողջունի„։ Թղ. 274բ։ "Վասն տանելոյն ի հանգիստ։ Թղ. 279։ "Վասն բաժանման թագաւորութեան և գերութեան Իսրայէլի„)։ 161. Թղ. 281ա։ "Կանոնք առաքելականք։ Կարգեցին առաքեալքն և եդին հաստատութեամբ՝ եթէ խօսեցաւ աստուած ընդ Աբրահամու և ասէ՝ թլփատեսցի ութօրեայ մանուկ ձեր„ ևն։ - Վերջ Թղ. 282ա։ "Ոչ պակասեցուցանէր զհացն ջերմ երեսաց տեառն„։ 162. Անդ։ "Կանոնք առաքելականք (եօթն) ի ձեռն Կղեմայ։ Եթէ ոք ժողովրդական զիւր կին հանեալ՝ այլ առցէ, և կամ զարձակեալն (յ)այլմէ՝ ի բաց որոշեսցի„ ևն։ - Վերջ Թղ. 283ա։ "Արդ դուք, ով տենչալիք, ի մի հայր և յորդի և ի սուրբ հոգի երիցս մկրտեցէք՝ ըստ տեառն կամաց և ըստ մերոյ հոգոյն հրամանօք„։ 163. Անդ։ "Կանոնք Նիկիական խրատ։ Վասն այնոցիկ որ առանց քննելոյ և փորձելոյ մերձեցան (յ)երիցութիւն, և ապա իրքն յայտնեցան„ ևն։ (Երկու կանոններ միայն)։ 164. Անդ։ "Կանոնք Անկիւրեայ։ Ոյք ուխտի անդ իցեն երիցունք կամ սարկաւագունք կամ ոք ի պաշտօնէից, և հեռի իցեն ի մըսոյ„ ևն։ (Մի միայն կանոն)։ 165. Անդ։ "Կանոնք Կեսարեայ։ Վասն կանանց որ պոռնկին և զմանկունս սպանանեն՝ առաջին վարդապետքն մինչև ի մահ սահմանեցին ընդ պատժովք լինել՝ բայց երկրորդս„ ևն։ (Մի միայն կանոն)։ 166. Թղ. 283բ. "Կանոնք Կանգրեայ։ Եթէ ոք յառաջ քան զարձակել զժողովուրդն կատարեալ հասակաւ և առողջ մարմնով՝ յառաջ քան զկատարել տէրունական խորհրդին՝ երթեալ հաց կերիցէ կամ այլ ինչ, այնպիսին նզովեալ եղիցի„։ (Այսչափ միայն)։ 167. Անդ։ "Կանոնք Անտիոքայ։ Մի զոք բնաւին առանց թխտոյ՝ և խաղաղութեան եպիսկոպոսէն՝ եպիսկոպոսն ընդունիցիք ամենևին„։ (Թէ այս և թէ նախընթաց ժողովոց կանոններն ամէնքն ալ ըստ մասնէ և թերակատար կերպով մէջ բերուած են)։ 168. Անդ։ "Կանոնք Լաւոդիկեայ։ Ոչ է պարտ ձեռնադրութիւնս առնել առաջի ունկընդրողաց„ ևն։ - Վերջ Թղ. 284բ։ "Թէ արժանի տունս պատարագ մատուցեալ եպիսկոպոսի կամ երիցու„։ (Ընդ ամէն 21 կանոններ)։ 169. Անդ։ "Կանոնք սրբոյն Գրիգորի Լուսաւորչին։ Քահանայ որ կին առնէ՝ հինգ ամ արտաքոյ, երկու ի ներքս ապաշխարեսցէ, և երկուս ամս անհաղորդ կացցէ, և ապա հաղորդեսցի„ ևն։ - Վերջ Անդ։ "Այր որ զկին իւր թողուցու՝ նզովեալ եղիցի ի կեանս և ի մահ„։ (Վեց կանոնք են միայն)։ ՈՍԿԵՓՈՐԻԿ Ա. 170. Անդ։ "Կանոնք Աթանասի (հարցման և պատասխանի ձևով)։ "Թէ դիւահար ոք երեխա իցէ, և կամիցի նա՝ և կամ որք նորա իցեն, զի առցէ նա զսուրբ մկրտութիւնն. պարտ է առնուլ թէ ոչ, այլ թէ մերձ իցէ դիւահարն„ ևն։ - Վերջ Թղ. 285բ։ "Եթէ ի հնձան յորժամ գինի թաղեալ լինի կամ ի կարաս, և մուկն անկցի և մեռցի, զի՞նչ պարտի առնել. Պտխ. Հեղուլ պարտ է„։ (12 կանոնք)։ 171. Անդ։ "Կանոնք Ներսէսի (Աշտաբակեցւոյ) և Ներշապհո։ Գերեզմանս յեկեղեցիս մի իշխեսցեն առնել, ապա եթէ գտցի ոք արարեալ, յեկեղեցւոջն պատարագ մի իշխեսցէ մատուցանել՝ մինչև մաքրեսցեն զտեղին„։ (Մի միայն կանոն)։ 172. Անդ։ "Կանոնք Յովհաննու Մանդակունոյ։ Այլ և աւր կիրակէի, և ի զատկէն մինչև ցպենտակոստն ծունր կրկնել ոչ հրամայեցին, այլ յաղօթս կալ„ ևն։ - Վերջ Թղ։ 286ա։ (Շատ ծիսական շահեկան գիտելիքներ կան տօնից և պահոց, և այլն, մասին։ Կանոնքս թուով եօթն են)։ 173. Անդ։ "Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի կանոնք։ Եթէ որք աղօթեն առ նշխարս վկայից՝ աստուած է ընդունող աղօթիցն և հատուցանող։ Եւ եթէ հոգիք վախճանելոցն ոչ են միմեանց ի ծանօթութեան„։ (Այսչափ միայն)։ 174. Անդ։ "Կանոնք Յոհանու իմաստասիրի։ Արժան է զհիւանդացն ձէթ քահանային աւրհնել՝ ըստ իւրում աղօթիցն՝ և ըստ բաւականութեան պահանջելոյ ժամուն պիտոյից„։ ևն։ - Վերջ Թղ. 286բ։ "Եւ նուազ գտանիլ ի չնորհաց խաչին քրիստոսի„։ (Երեք կանոն միայն են)։ 175. Անդ։ "Կանոնք Սիովնի (կաթողիկոսի)։ Քահանայք, մի իշխեսցեն զնշխար կենաց հացին՝ մանկանց կամ զինուորաց տալ առնել. այլ ինքեանք արասցեն և ի սրբութեան բաժակն բաւական արկցեն զբաժակին. և մի խառնեսցեն այլ գինի յետոյ„։ (Այսչափ միայն)։ 176. Անդ։ "Կանոնք առաքելոյն Թադէոսի։ Դարձեալ ասէ առաքեալն՝ զհաց պատարագին յորում աւուր մատուցանիցեն, ի նմին աւուր եփեսցեն խաչապէս դրոշմաւ„ ևն։ Վերջ Թղ. 287ա։ "Կամ եղև մեծ և սուրբ ժողովոյն, եթէ սարկաւագք ընդ երիցու մի նստցի՝ մի յեկեղեցւոջ և մի ի հացի, բայց եթէ էրէցն հրամայեսցէ. Նոյնպէս և դպիրն՝ ընդ սարկաւագի մի նստցի„։ (Վեց կանոնք)։ 177. Անդ։ "Կանոնք Եփրեմի։ Որք մեռելոտի ուտեն՝ կամ հեթանոսի զենեալ՝ նզովեալ լիցին ի կենդանութեան և ի մեռանելն„ ևն։ (Երկու կանոնք միայն)։ 178. Անդ։ "Կանոնք Նիկիական երկրորդ։ Ոչ է պարտ զեկեղեցւոյ ստացուած երիցանց վաճառել„ ևն։ - Վերջ Թղ. 287բ։ "Ոչ է պարտ քրիստոնէից ի հարսանիս ծափս հարկանել, կամ երգս ինչ անպատեհս երգել„։ (Ինն կանոնք)։ 179. Անդ։ "Կանոնք Վաչագանայ։ Քահանաց և սարկաւագ՝ յորժամ ձեռնադրեն՝ չորս դրամ քահանային և երկու սարկաւագին տացեն„ ևն։ (Երկու համառօտ կանոնք միայն)։ 180. Անդ։ "Կանոնք Բարսեղի Կեսարացոյն։ Քահանայ կամ սարկաւագ թէ կաղանայ կամ կուրանայ, և այլ վարքն սուրբ են, արժան է կալ (յ)աստիճանի„ ևն։ - Վերջ Թղ. 288ա։ "Բայց վարդապետն հայելով ի վարսն՝ իշխան է կարճել զկարգն„։ (16 կանոնք)։ 181. Թղ. 288բ։ "Կանոնք Ներսէսի Հայոց կաթողիկոսի։ Վասն որ մանուկն մեռանի առանց կնքո ի ծուլութենէ, երեք ամ ապաշխարեսցէ„ ևն։ (Երեք կանոն միայն)։ 182. Անդ։ "Կանոնք Յոհաննու Մանդակունոյ՝ Հայոց կաթողիկոսի։ "Քահանայ վաթսունամեայ ի պատարագէն լռեսցէ. ապա եթէ առողջ իցէ՝ անյիշատակաց կատարեսցէ և մի վարձեսցի„ ևն։ (Երկու կանոնք միայն)։ 183. Անդ։ "Կանոնք Հիպօղիտայ սրբոյ. Բան ի ծնունդն և ի մկրտութիւն տեառն։ "Ըստ աւետեաց յիշատակին՝ իննամսեայ ծնեալ տէրն իմ, և երեսնօրեայ(ամեայ) մկրտեցաւ՝ ի նմին աւուր„ ևն։ - Վերջ Թղ. 289ա։ "Եղիցի պահք շաբաթն և միաշաբաթն՝ յաւուր յորում դիպեսցի՝ տօնն (իմա մկրտութեան) կատարեսցեն„։ 184. Անդ։ "Կանոնք. երրորդ. Բարսեղի։ Ոչ է պարտ քրիստոնէից ի հարսանիս եկեղեցոյ ապաստանել, կամ երգս ինչ անպատեհս երգել անդ, զի չէ օրէն„ ևն։ - Վերջ Անդ։ "Որ ջրով պատարագէ և իմացաւ նախ քան զբաշխելն՝ մի կատարեսցէ, և ամ մի կարգ կրէ այսպէս„։ (Ութ կանոնք)։ 185. Անդ։ "Յովաննու Ոսկիբերանի՝ Խըրատ։ Որ ի կոյս անկանի՝ երկու ամ ի կարգի եղիցի„ ևն։ - Վերջ Թղ. 291բ։ "Որ զգող կամ շնացող սպանանէ ի տուն իւր՝ մարդասպան է„։ (53 կանոնք)։ 186. Անդ։ "Խրատ(ք) կանոնականք։ Եւ զոր հրամայեցեր մեզ՝ սակաւ մի խրատ կանոնաց դնել ի գիրս այս վասն կարեաց և պիտոյից պատահման ժամանակաց, և դու նախ զայս իմացիր՝ զի օրինակ ոչ կա ի սահմանս մեր„ ևն։ - Վերջ Թղ. 292բ։ "Մեծ հերձուած է՝ կնքել զմեռեալ մանուկն„։ (21 կանոնք խրատականք)։ 187. Անդ։ "Կանոնք զգուշաւորք քահանայից. համառօտն է այս։ Քահանայից պարտ և արժան է սրբութեամբ սպասաւորել մարմնոյ և արեանն քրիսաոսի, աղօթիւք և տքնութեամբ, գետնամած յանկողնօք„ ևն։ - Վերջ Թղ. 294ա։ (15 կանոնք)։ 188. Թղ. 294ա։ "Վասն զգուշութեամբ սպասաւորելոյ սուրբ խորհրդոյն։ "Եթէ տխմա րութեամբ ճապաղէ ի սուրբ խորհրդոյն ի վերայ սեղանոյն, և ինչ ի վայր անկանի յատակս րեմին, և միանգամ հանդիպի՝ Խ օր արտաքոյ կարգ կրեսցէ„ ևն։ - Վերջ Թղ. 297ա։ "Զմեռանելն մարտիրոսութիւն կարծեն, ինքեանք են պարտական արեան նորա„։ (25 կանոնք)։ 189. Անդ։ "Այս համօրէն և հասարակաց օրէնք և կանոնք՝ զոր քահանայքն արասցեն և ուսուսցեն, և այս քահանայիցն լիցի կանոնք՝ զոր ինքեանք կատարեն։ Քահանայ որ պատարագող չէ՝ մի արասցէ մկրտութիւն, մի դիցէ պսակ„ ևն։ - Վերջ Թղ. 300ա։ "Գրեցաւ կանոնական հրամանս ոչ նոր ինչ և օտար, այլ հրամանք է աստուծոյ, և առաքելոցն սըրբոց, սուրբ առաքելոյն Թադէոսի, և սրբոյն Դրիգորի՝ Հայոց լուսաւորչին. և սրբոյն Բարսղի Կեսարու եպիսկոպոսին, և սուրբ կաթրղիկոսին Հայոց Ներսէսի, և այլոց սուրբ հարցն և վարդապետաց եկեղեցոյ. և այս է ճանապարհն քրիստոնէից որ և յամենայն կիրակէս և երևելի տօն կարդան. զի օրինազարդ և կանոնազարդ կենօք լիցի յաշխարհի„։ (24 կանոնք և խը190. Թղ. 300ա-319ա։ Պեսպէս գեղեցիկ ղրոյցներ և առակք (առանց խորագրի)։ "Արդ հրաժարեալ ոմն յաշխարհէ լինել կրօնաւոր՝ և մինչդեռ ելանէր յանապատ՝ ետես ի բացեա սիւն մի կրօնաւորի ծերոյ. և ասէ ի մտի. գընացից ի սիւն այն, և ծերոյ որ իցէ անդ՝ սպասաւորեցից նմա„ ևն։ - Վերջ Թղ. 319ա։ "Տաս վաճառական՝ Ժ կուսանսն ասէ. և այն որ հինգըն կորեան՝ այն զյիմար կուսանսն ասէ. և այն որ հինգըն ապրեցան և թռեան՝ զիմաստուն կուսանսն ասէ՝ որ թռեան արդարութեամբ„։ Թավ 55, սրայո զչ մայնակասց,։ իռսոտասիրաց, 5 Աղեքսանդրի վրայ հնարուած են. իսկ միւսներն՝ այլևայլ վիճակի մարդկանց, կենդանեաց, են. ամէնքն ևս ռամկօրէնով գրուած են և բաւական ինքնագիւտ, յատկապէս (Թղ. 310բ311ա) թագաւորի մը և երկու նկարչաց վերաբերեալ մանրավէպը. Թղ. 313բ. շալակաւոր տըրտընջողին՝ հրեշտակէն, յանկարծ ի դրախտ տարուիլն և փորձուիլն, և Թղ. 313բ. վաճառականին և խարող միմոսի առակաւոր գրոյցներն։