239221անյայտ, հաւանօրէն 12801310։
բոլորգիր միջակ և հնաձև։
(թերթահամարքն կամ դրուած չեն, և կամ վերի լուսանցքներուն հետ կըտրուած) 2, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ դեղնեալ և ողորկ։
(նոր) թղթեայ։
վատ. Թղ. 1. կէսէն աւելի փրթած է. Թղ. 2. վերի կողմէն խորապէս հերձոտած է, աջակողմեան սիւնն ալ վնասուած. այսպէս նաև Թղ. 12, ստորին լուսանցաքղանցքն։ Իսկ մնացած թուղթերուն արտաքին լուսանցքն մաշած և հերծոտած են, ներքին լուսանցքն ալ փտած և տեղ տեղ տարբեր թուղթով նորոգուած։ Թուղթերն առ հասարակ խոնաւութենէ սևցած են և տեղ տեղ գրութիւնն ալ մգլոտած։
նախկինն Կոստանդ հաւանօրէն գրիչն և իր ծնողքը, ապա Հեթում քահանայ որ և Պլուզ երէց, ապա այլք։
չունի։
3-4 հատ. բայց ամէնքն ալ գրչէն և գրեթէ նոյն. 1. Յոհաննու Ողորմածի Վկայաբանութեան վերջը այսպէս. "Քրիստոս աստուած բարեխաւսութեամբ քաջ և բարի հով(ու)ապետին քո Յոհանիսի Ողորմածի ողորմեա գրողի սորա Կոստանդետ մեղաւորի (և տողին վերև գունաթափ մելանով) [և Հեթում քահանայի]. և ի քրիստոս հանգուցեալ ծնողաց իւրոց և կարդացողացդ և լսողաց„։ Նոյնը տես նաև Թղ. 6բ1։
. Ձեռագիրս հաւանօրէն 18781901ին մտած է հաւաքմանս մէջ, բայց չի գիտցուիր թէ ուստի՝ կամ որուն ձեռքով։ Մատեանս է Ա. մասն՝ ԼԱ. Ճառընտրին (Թ. 230). և կը պարունակէ 5-6 ճառեր՝ որոնք ինչպէս տեսանք՝ կը պակսին Թ. 230ին մէջ, և են հետևեալքն 1. Թղ. 1ա1։ Բուն բարեկենդա։ Սրբոյն Բարողի. Վասն պահոց։ Փողեցէք (սկիզբէն թերի)... "քանզի ծանեաք զպահոց շնորհն յԵսաեա։ պահոցն զհրէական կարգացն մերժելով՝ զճըշմարիտ պահսն ի մեզ ցուցանելով„ ևն։ Վերջ Թղ. 6բ1։ "Տէր տացէ մեզ ի հասարաՃԱՌԸՆՏԻՐ Խ. կաց ի հանդէս յայսոսիկ՝ զհաստատութիւն սրտի ցուցանելով, ի հանդերձեալ յաւիտենին, հատուցման տենչալեացն մեզ, յարդարադատութիւն քրիստոսի. և նմա փառք յաւիտեա„։ 2. Թղ. 6բ2։ "Տեսիլ զոր եցոյց սուրբն Թէոդորոս ի Կոստանդինուպաւլիս, որոյ տաւն կատարի յառաջին շաբաթու աղուհացիցն։ Յաւուրս անաւրէն և ամպարիշտ և ուրացող Յուլիանոսի յանցող և պեղծ թագաւորին„ ևն։ Վերջ Թղ. 8ա1։ "Եւ վայելել ի պատուական և յանմահարար մարմնոյ և յարենէ քրիստոսի աստուծոյ մերոյ, որում վայելէ (փառք)„։ Հետաքրքրական գրուածիս մէջ կը պատմուի Յուլիանոս ուրացողի վերջին հնարքը՝ քրիստոնեայները սովի բռնել քառասնօրեայ պահոց մէջ որպէս զի կամ ուրանան զքրիստոս և զոհեն կռոց, և կամ մեռնին։ Սակայն Ս. Թէոդոր ի տեսլեան երևնալով եպիսկոպոսին, խորհուրդ կու տայ անոր որ հրամայէ ժողովրդեան կոլիբայ, այն է խաշած՝ ցորեն ուտել, որուն համար կ'ըսէ. "Զի մեք յԵւխտիտեա եբ(փ)եալ ցորենոյն Կոլիբեա կոչեմք„։ Այսպէսով ի դերև կը հանուի Յուլիանոսի ամբարիշտ առաջարկը։ Բ. կարևոր կէտն է՝ ճիշդ այս ժամանակ և այս սքանչելի տեսլեան պատճառաւ Ս. Թէոգորոսի տօնի հաստատութիւնը։ 3. Թղ. 8ա2։ "Երկրորդ կիրակէին։ Աղուհացից։ Երանելոյն Սևերիանոսի։ Ուղ(ղ)ափառ վարդապետի. Պատմութիւն Յայրն որ իջանէր յԵրուսաղէմէ Յերիքով։ Այր մի(ևն)։ Արդ յորժամ արար աստուած զերկինս և զերկիր„ ևն։ - Վերջ Թղ. 10ա1։ "Յայսմ ամենայնի փառաւորեսցի սուրբ երրորդութիւն, այժմ և միշտ և յաւ„։ 4. Թղ. 10ա1։ "Քառասնորդացն. Երրորդ կիրակէի. Տեառն Յոհան(ն)ու ոսկիբերանի ասացեալ. Յանառակ որդին ըստ Ղուկասու Աւետարանին։ Միշտ եւ հանապազ զմարդասիրութիւն աստուծոյ քարոզել պարտիմք„ ևն։ - Վերջ Թղ. 14բ2։ "Ի դուրս եկեալ է փըրկողն և արքայն, նմա վայելէ փառք իշխանութիւն և՛„։ 5. Թղ. 15ա1։ "Վկայաբանութիւն Սրբոյն Յոհանու. Աղեկսանդրու հայրապ. Ողորմած։ Երանելիս այս էր ի Կիպրոս կղզոյն, որդի լեալ Եպիփանու Կիպրոսի եպիսկոպոսապետին, ոչ առաջնումն, այլ այլո ուրումն„ ևն։ - Վերջ Թղ. 17ա1։ "Եւ եդին զՅոհաննէս, զերիցս երանեալ Ողորմածն զԱղէկսանդրու հայրապետն ի տրէ յերեքն և ի նոյեմբերի ԺԸ. յաւուր տաւնի սրբոյ վկա(յ)ին Մինասա, յորում ծնեալն էր և սնեալ. և քրիստոսի մա„։ 6. Թղ. 17ա2։ "Չորրորդ կիրակէին Սուրբ քառասնորդացն։ Յոհանու ոսկիբերան. Ղուկասու Աւետարանին Մեկնութենէ. Ասացեալ. ի մեծատունն։ Եւ յՂազար։ Էր ոմն մեծա. (ևն)։ Եւ ուր է անուն մեծատանն„ ևն։ - Վերջ Թղ. 21բ2։ "Եւ է՞ր այլ ոք արդար ոչ տեսանէր, զՆո, կամ զԻսահակ, կամ զՂովտ, կամ զայլ ոք, այլ միայն զԱբրահամ, քանզի„... (մնացեալն կը պակսի)։