1101130՝ ստացողի յիշատակարանին համաօայն ՋԼէ = 1488. իսկ գրչութեանն - որ աւելի հին կերևի - թուականը գծուած չէ։
բոլորգիր բարձրադիր, մաքուր և ընտիր։ Տը, նագլուխները փոփոխակի մէկ մը կարմիր մէկ մալ մանուշակագոյն։
24, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ մագաղաթանման և յղկեալ։
ստուարաթղթեայ կաշեպատ՝ անզարդ։
Թղ. 93ա-112։ 317ա-323. արտաքին լուսանցաքղանցքն փոքր ինչ ցեցակեր եղեր են։ Թղ. 312 և 314. վերին լուսանցքը հերձոտած են։ Թղ. 212բ. մելանով մրոտուած է։ Մատթէի և Յովհաննու պատկերներն ալ կտրուած հանուած են։ Իսկ մնացեալն ամբողջ լաւ վիճակի մէջ է՝
նախ Աստուածատուր, ապա Եփրիանոս քահանայ, Ղումբիկ, Նորիկ և այլք։
իւրաքանչիւր կողմէն երկերկու թուղթք, մնացորդք Ոսկեբերանի՝ Մեկ. Մատթէի (ԿԵ. ճառին) երկաթագիր Ձեռագրի մը, որոյ մեծութիւնն եղած էր 43,5x25-28 (միացնելով ծալլուած երկու թուղթերն ի մի և ամբողջացնելով մինչև տառերը կտրուած արտաքին լուսանցքը)։
շատ շատ են. 4 հայնր միայն մեծ են և երկագոյն, մարդագիր, Թռչնագիր, ևն։
յոյժ բազ մաթիւ են. երկազոյն, և երբեմն եռագոյն, որոնցմէ չորս հատը վերէն ի վայր լուսանցքը կը գրաւեն։
երկու, բազմագունեան և յաջող. Թղ. 97բ։ Մարկոս բազմած. բոցագոյն կրկնոց հագեր է կանաչ պատմուճանի վրայ, և ձեռն ի ծնօտի։ Թղ. 157բ. Ղուկաս բազմեալ, մատեան և գրիչ ի ձեռին. պայծառ կարմիր պատմուճանի վրայ բաց կանաչ կրկնոց կը կրէ, և ոտքերը բոցագոյն բարձի մը վրայ յեցուցած։ Երկուքն ևս հայկական կաթուղիկէով յարկի տակ բազմած են. և վերևը սպիտակ մելանով դրոշմուած են - մութ կապոյտ միջավային մէջ - Սուրբ Մարկոս և Սուրբ Ղուկաս վերտառութիւնքն -
10 հատ (տես Թղ. 1բ, 2ա, 3բ, 4ա, 5բ, 6ա, 7բ, 8ա 9բ, 10ա). առ հասարակ երկագոյն են, այն է՝ աղօտ կարմիր և կապոյտ, առանց ոսկւոյ։ Առաջին երկուքին և վերջին երկուքի կեդրոնը գոթաձև կամարներ ձգուած են՝ սրածայր, և թռչուններով զարդարեալ -
4 (տես Թղ. 12ա, 98ա, 158ա, 250ա) ոմանք երկագոյն, և ոմանք ալ կանաչ ու դեղին շուքերով շպարուած։
Աւետարանաց չկան. իսկ Նախադրութեանց, Գլխոց, ևն կարմիր։
Թղ. 2բ, 3ա, 4բ, 5ա, 6բ, 7ա, 8բ, 9ա, 10բ, 11ա, 96բ, 97ա, 157ա։
սակաւ են և համառօտ, գլխաւորն ալ կը պակսի։ 1. Մարկոսի Նախադրութեան վերջը (Թղ. 154բ2) կայ նոյն գրով. Եւ զՍարդիս գրատղս յիշեսջիք ի տէր ով սուրբ ընթերցաւղք սորա միով տէր ողորմիւ. և աստուած զյիշաւղք յիշէ յիւր արքայութիւն ամէն,։ Նոյնէն՝ Յովհաննու աւետարանին վերջը (ստորին լուսանցքին վրաց մանը բոլորգրով. Ով սիրելի եղբայր որ ի մէկ տարի և յերեկ(ք) ամիս ապա գրեցի որ յաջողմունք չեղաւ վասն սղալանաց մի մեղայդրեր մեղա տեառն Ռ. բերան,։ 2. Թղ. 1ա. Ստացողէն կայ (խոշոր բոլորգրով) այսպէս. Գառք ամենայսուրբ երրորդութեան հօր։ Գրեցաւ սուրբ աւետարանս. ի թվականութեան հայոց։ ՋԼէ։ ի Պարոնութեան Աղութեկին։ Ի հայրապետութեանն տէր Յուսկանն։ Եւ ես Աստուածատուրս որդի Իսմայելին։ գնեցի իմ հալալ ըռզակովն զսուրբ աւետ։ Յիշատակ ինձ, և կենակցին իմոյ Խասկանն։ և մաւրն իմոյ Մարդին, Տիրատրին, Քիստաւստրին, Իսրայէլին Մարգարին։ Թորոսին։ Ստեփանոսին։ Խէրպարոնին Ասլի պարոնին։ Իսրայէլին, Շնոհոր պարոնին։ Ես Աստուածատուրս՝ տուի յիշատակ սուրբ աւետարանս ի Եփրիանոս քահանայն։ Ով որ հակառակի սուրբ գրոցս՝ կամ խլելով կամ ծախելով, կամ այլ։ պատճառանաւքք հակառակի։ Բաստուծոյ զմասն Յուդաի առնու և զստանայի. ոչ ում(եք) իշ-խանութիւն չկայ այս գրոց։ Անդ. (ասոր կը յարի տարբեր բոլորգրով). Ձեռս երթայ գիրըս մնայ։ ով եղբարք և զիս զանարժանս տէր Պապ աբեղայս յիշեայ ի տէր մին բերան. աստուած զքեզ յիշէ։ յիշեցէք և հարսներն՝ զԽիզանն և Բացլուն. աստուած զձեզ յիշէ։ 3. Մատթէի աւետարանին վերջ (Թղ. 96ա կայ տարբեր բոլորգրով, այսպէս. Դարձեալ յիշեցէք զՂումբիկն, կողակիցն Աղուքար Թովլաթն զորդին Նորիկն, Ամիրն. Ստեփան Խոճէն, զՆորիկն կին Դոլվաթն. Ամիրին կողակիցն՝ Տուրմաճան, Ստեփան, իւր կողակիցն՝ Թարմարն. Խոճէն, իւր կողակիցն Խաթուն. Ստեփանին հայրն Գրիգորն իւր կողակիցն Ազիքարն. նորին որդիքն՝ Ոսկէն Տունէն, Մինասն, Բաղդասարն Ամերին որդին Բաղդասար (վերևն Աստատուն) Խոճէն, իւր որդին Սողոմոն և զԽեղճ Ստեփան, իւր որդին Ռստագէսն Խարախան, և իւր ամենայն զաւակացն ամէն։ Կամ ով որ ծախէ կամ գրաւ դնէ, կամ այլ պատճառ(աւ) զմասն Յուդայ առնու։ Սուրբ աւետարանս յիշատակ է Խումրիկին, Նորիկին։ ամենեցուն մեծի և փոքերն ամէն. Հայր մեր,։
. Ձեռագիրս 1809 ին մտեր է հաւաքմանս մէջ. յիշատակ է Պր. Մինաս ՏէրՊետրոսեանին, Մայրավանացս Ս. Ղազարու. Տրապիգոնէն բերուած է ի Վենետին։ Մատեանս է Աւետարան միջակադիր և անթերի. միջնադարեան կամ նոր աւետարանաց խմբին կը վերաբերի, վասն զի տպագրութեան՝ համաձայն ունի Թղ. 153ա2. Մարկ. ԺԶ. 9-20 համարները։ Թղ. 263ա2. Ղուկ. ԻԲ. 43-44 հմր։ Թղ. 263ա2. Յովհ. Ե. 4 հմբ։ Թղ. 276բ։ է. 53-Ը. 11 հմրք։ Հին գլուխներն ճշդութեամբ նշանակուած չեն կողմնակի լուսանցից վրայ, իսկ Յովհաննու աւետարանին գրեթէ բնաւ. նոր գրչութեամբ, և այն իսկ չորս հինգ տեղ միայն իբր գումարութիւն այլոց։ Միւս աւետարանաց գլխահամարներու ներքև երբեմն կարմիր և երբեմն կանաչի զարնող տարբեր գլխանիշեր ալ դրուած են, որոնք կամ յոյն և կամ լատին թարգմանութեանն ըլլալու են։ Ուղղագրութեան մասին երբեմն երբեմն կը սխալագրէ գրիչն, զի յաճախ փոխ։ որդւոյ որդոյ և փոխ. հոգւոյ, հոգոյ կը գրէ։ Թղ. 317ա1. տիգա։ խոցեաց, ի տեղ՝ տիգեաւ խոցեաց, ևն։ 1. Թղ. 1բ։ Եւսեբի Կարպիանոսի սիրելի եղբաւր ողջոյն, ևն։ - Թղ. 3բ-10ա։ Համաբարբառ կանոնք (Ա-Ժ) անթերի։ 2. Թղ. 11բ1։ Թելադրութիւն սուրբ աւետարանին որ ըստ Մատթէոսի։ Սուրբն Մատթէոս նախ մաքսաւոր և ապա աւետարանիչ, ևն։ (Հմմտ. Թ. 107. 8. 1. Թղ. 105բ)։ Թղ. 13ա1։ Մատթէոս (առանց խորագրի)։ Գիրք ծննդեան յիսուսի քրիստոսի, ևն։ (Գլխացանկը կը պակսի)։ - Վերջ 95բ1։ Աւետարան ըստ Մատթէոսի, (այսինքն՝ աւարտեցաւ)։ - Թղ. 95բ2։ Գլուխք երեքհարիւր յիսուն եւ հինգ,։ Այսպէս և յաջորդքն։ 3. Թղ. 98ա։ Մարկոս (անվերնագիր)։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որպէս եւ գրեալ է յԵսայի մարգարէ, ևն։ Վերջ Թղ. 154ա2։ Որ երթայր զհետ նորա։ - Անդ։ Աւետարան ըստ Մարկոսի։ Գլուխք ՄԼԳ,։ 4. Անդ։ Յուցակ գլխոց (այսինքն Նախադրութիւն) աւետարանին որ ըսա Ղուկասու։ Աւետարանիչն Ղուկաս հեթանոս էր ազգաւ. յԱնտիոք քաղաքէ Ասորոց, աշակերտ լեալ նախ Գալիոսի բժշկի, ևն (հմմտ. Թ. 107. 8. 2. Թղ. 163ա.)։ - Թղ. 155ա։ Ոկիզբն գլխոց աւետարանին որ ըստ Ղուկասու,։ (Հոս դրուած է բուն Ցանկը)։ - Թղ. 158ա։ Ղուկաս (անվերնագիր)։ Քանզի բազումք յաւժարեցին ևն։ - Թղ. 246ա1։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 249ա2։ Անդ։ Աւետարան ըստ Ղուկաս. Գլուխք ՅԻԲ, 5. Թղ. 249ա2։ Թելադրութիւն աւետարանին ըստ Յովհաննու։ Սուրբ առաքեալն և աւետարանիչն Յովհաննէս եբրայեցի էր, յազդէ Նեփթաղիմայ, որդի Զեբեդեա ազգա(կա)ն ըստ մարմնոյ փրկչին մերոյ, ևն։ (Մնացեալը նոյն է տպագրութեան հետ. իսկ Գլխացանկը կտրուած է)։ - Թղ. 250ա։ Յովհաննէս (անվերնագիր)։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 323բ1։ Տանել զգիրսն որ թէ գրեալ էին,։ - Թղ. 323բ2։ Աւետարան ըստ Յովհաննու Գլուխք ՄԼԲ,։ (Եւ մանրագիր։ Եւ քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն,)։