Other notices
— - Bibliographic notice
112
ԱՒԵՏԱՐԱՆ ԻԷ
ՊԷ = 1358 - ՊԷ = 1358

ID
Number
112
Old record number
1214
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԻԷ
Start date
ՊԷ = 1358
End date
ՊԷ = 1358
Date details

ՊԻ = 1358։

Copy place
Կօքսու (նորաշէն քաղաք) յաշխարհին Հոնաց։
Reference
Type
Number of pages
296
Dimension
18,5x13,5 (14x 10)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 14x4,8։
Writing details

՝ բոլորգիր միջին և մաքուր. տընագլուխք առ հասարակ կարմրագիր են։

Codicology

26, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ նուրբ՝ և յղկեալ։

Number of lines
19։
Binding

փայտեայ կաշեպատ՝ զարդարուն, գոցելու մասով. ներսէն պատեալ է կարմիր՝ սպիտակաշերտ հաստ լաթով։

State of preservation

. շատ վատ վիճակի մէջ է, զի լափլիզող հրդեհի բերնէն ազատած է։ Թղ. 1-94. կողմնակի լուսանցքն այրած են լուսանցազարդերուն հետ. բարեբաղդաբար գրութիւնն ամբողջապէս անվնասմնացեր է, ի բաց առեալ Թղ. 164։ Ձեռագիրս կրկին անգամ նորոգուած է՝ գրեթէ ըստ մեծի մասին, այսինքն քիչ թուղթ կայ որուն լուսանքքն կամ քղանցքը նորոգուած չըլլան։ Հին նորոգութիւնը որ եղած է հաւանօրէն ԺԶ-ԺԻ. դարուն և կազմողի ձեռքով, շատ ճարտարութեամբ կպցուած կամ լրացուած են նոյնագոյն թղթով լուսանցաքղանցք. իսկ վերջինը՝ 183 - 184՝ սպիտակ թուղթով և անհոգաբար. կողքն ալ սև կաշիի կտորներով աջուծախ կարկրտուած են։ Ինկած են Մատթէի Աւետարանի Գլխացանկը, Նախադրութիւնն և Խորաններն - եթէ եղած են երբէք։

Copyist
Owner

նախկինը անյայտ, վերջինքն են Մանիշակ ոմն՝ որ և նորոգող, հուսկ Տէր Յովհաննէս Երճիկեան։

Commanditaire
Illuminator
և
Binder
(գրեթէ եզական) Յովհաննէս կրօնաւոր։
Parchment flyleaf

երկուստեք 1-2 թուղթք, մնացորդք են վիջին երկաթագիր Աւետարանի մը է. և Ը. թերթերէն։

Lettrines

բազմաթիւ են՝ աղօտ կամ ջնարակային կարմիր. թռչնագիր, գազանագիր, մարդագիր, ևն։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ նոյնպէս եռագոյն, թռչնակերպ, վիշապադէմ, մարդակերպեան, ևն։

Images

3 հատ, բազմագունեան՝ ոսկեզօծ և բաւական յաջող. Թղ. 87բ. Մարկոս, բազմած է բոցագոյն կարմիր բարձի վրայ, և երկու ձեռքերով պինդ բռնած է - կրկնոցին քղանցքին վրայ բոցագոյն եգերքով կանաչակող գոց մատեանը։ Հագած է վարդագոյն պատմուճան, և ասոր վրայէն երկնագոյն կրկնոց. մերկ ոտքերը յեցուցեր է դեղնագոյն պատուանդանի մը վրայ, և գլուխը պսակեալ է ոսկեզօծ լուսասփիւռով. որուն մօտ կայ - մութ կապոյտ ենթակայի վրայ կամ միջավայրին մէջ - ՄԱՐԿՈՍ վերտառութիւնը։ Դիմացի կէս կապոյտ և կէսը վարդագոյն ստոլին և գրասեղանին վրայ գետեղուած է ոսկեզօծ, երկայնավիզ ու նուրբ կանթով սափոր մը. ասոր անմիջապէս վերը կը տեսնուի դեղնագոյն, վեցհատուածեան աղիւսներէ կազմուած որմն, որուն վրայ կը բարձրանայ սիւնազարդ տաղաւար մը՝ կանաչագոյն ու կոնաձև գմբեթով։ Ուշագրաւ են - իրենց ոճին համար - թէ՝ այս և թէ՝ աւետարանչին յետակողմեան կլորաձև ու լայն որմնասիւներն, որոնց վերին ծայրերը նոյնանման՝ բայց փոքր կոնաձևերով կը վերջանան, ինչպէս և պատուանդանին առջև դրուած երկու կապուտագոյն ծաղկաման ները։ Թղ. 135բ. Ղուկաս՝ բազմեալ երկնագոյն բարձի վրայ։ Հագեր է կանաչագոյն երկայն՝ պատմուճանի վրայէն՝ արիւնագոյն կարմիր կրկնոց, որուն ձախակողմի քղանցքին վրայ բռնած է ձախով բաց մատեանը, և աջով կը գրէ. սակայն հայեացքը փոխանակ մագաղաթին վրայ՝ յառած են այլուր։ Սա ևս բոկոտն է, և նոյնպէս դեղին պատուանդանին վրայ հանգչեցուցեր է զանոնք։ Թէ՝ գլուխը պատով լուսապսակն և թէ՝ շէնքերն և միջավայրն՝ յորուվ կը գտնուի, առաջնոյն պէս են. և գլխոյն վերև կայ ՂՈՒԿԱՍ վերտառութիւնը։ Թղ. 223բ. Յովհաննէս և Պրոխորոն. իրարու հանդէպ բազմած են, առաջին։ շքեղ թիկնաթոռի և երկրորդն աթոռակի վրայ։ Աւետարանիչս է հերապանծ, և վսեմ կեցուածքի մէջ։ դէպ ի յետև յառած կը նայի - աջակողմեան վերի պարունակէն առ ինքն կարկառեալ - աստուածալին ու ճառագայթարձակ թաթին. և իր ձախ ձեռքը դէս ի վեր բարձրացուցեր է, իսկ աջը դէպ ի Պրոխորոն, որ կը գրէ ձեռքին մէջ բռնած բաց մատեանը։ Յովհաննէս հագած է երկնագոյն պարեգօտի վրայէն ընգուզագոյն կրկնոց. իսկ Պրոխորոնը արիւնագոյն կարմիր կրկնոց՝ կանաչ պատմուճանին վրայ։ Երկուքին գլուխներն ևս ոսկեգոյն լուսասփիւռով պսակուած են. միայն աւետարանչին գլխոյն վերև կայ ՅՈՎՀԱՆՆԻՍ վերտառութիւնը։ Նշանաւոր է հանդիպակաց շէնքին առընթեր նկարուած կարմրաբուն ու կարմիր պտուղներով ակաղձուն ծառը՝ իր քօքօի նման անսովոր ձևով։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

3 (Թղ. 88ա, 136ա, 224ա). եռագունեան են, այն է ջնարակային կամ աղօտ կարմիր, կապոյտ սպիտակ ենթակայով. սկզբնատողերն ալ ծաղկագիր են, մեծ և եռագոյն։

Title text

կարմիր։

Blank pages

Թղ. 84ա1, 135ա՝ 223ա, մէկ մէկ թուղթ ևս առջևի և ետևի կողմերը։

Colophon

սակաւ են, գլխաւորապէս 1. Թղ. 295ա, Գրչէն. Ժառք և պատիւ հաւր անծնին, անեղաբեր իսկականին, և միածնին նորա բանին, անճառ ծննդեանն հայրենին, և միշտ հոգոյ միշտ փառակցին, ամենառատ պարգևատուին, յանցե(ա)լժամուս՝ ապագային և յանսպառ յաւիտենին ամէն։... Այսպէս և մեք զոր հայցէաք՝ առաք, և զոր կարաւտէաք գտաք։ Զոր գոհանամք և փառաւորեմք զտէրն ամենակալ, որ ետ կարողութիւն մեզ հասանել ի կատարումն աստուածախաւս սուրբ աւետարանիս։ Ըստ աւրինակի նաւորդաց՝ որ ի ծփանաց ծովէ հասանեն ի նաւահանգիստն և ուրախանան՝ գոհանալով զաստուծոյ։ և կամ ճանապարհորդաց նմանելով, որ յերկայնաձիգ ճանապարհացն՝ ժամանել իւրեանց և մխիթարին գոհանալով զաստուծոյ. այսպէս և մեք հասաք ի զրաւ գրոյս սուրբ աւետարանիս։ Արդ հրաշալի և բազմապատիկ է փառք սուրբ աւետարանիս, քանզի պարունակեալ ունի բովանդակ զբանքն և զհրամանքն՝ և զվարդապետութիւն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ և գեղեցկապէս պատմէ զսքանչելիքն և զզաւրութիւն նորա՝ և զփրկութիւն ամենայն աշխարհիս։ թեալ՝ լուսաւորելով ընդհանուր զամենայն հաւատացեալս իւր. և ի գիտութիւն ճշմարտութեան դարձուցանէ, և երկնաւոր առնէ զսիրողս իւր։ Արդ1 աստանաւր յանգ ելեալ կատարեցաւ սուրբ աւետարանս ի լաւ և յընտիր աւրինակէ՝ հոգեկիր և գերիմաստ վորդապետին և քաջ բաբու նոյն ԳԷորքեա՝ (Սկևռացին հաւանօրէն), ի Թվ. հայոց. Պէ. Նոյեմբ. ԻԸ. ձեռամբ իմով նուաստ և տգէտ, ոգնամեղ և անիմաստ, թարմատար և փցուն գրչի Յովանէս կրի. զթափուրս ի բարեաց, և զփարթամացեալս ի մեղաց չարեաց ոչ գիտեմ թէ զինչ տաց պատասխանի. ահեղ հրապարակին. արարչին իմոյ հզաւրի. ոհ, ըզհողս. եղև զրաւ սուրբ գրոյս ի յաշխսարհէս Հոնաց, ի նորաշէն քաղագս որ կոչի Կօփսու, ընդ հովանեաւ նորաշէն եկեղեցտոյս սուրբ Գրիգորի լուսատորչին։ Արդ որք ընթեռնոյք՝ կամ աւրինակէք, յիշեսջիք ի քրիստոս նոյն զգրող գրոյս։ ղեկարողս, և զկաղմող սսւրբ աւետարանիս զբազմամեղ, սուտանուն զՅով՝ Կը. ընդ նմին և զբարի ծնաւղն իմ զփոխեցեալն առ քրիստոս. և զծերունի մայրն իմ, զվշտացեալն ի կենացս. և զքրիստոսասէր բարիանուն զեղբարսն իմ, որ և քրիստոս աստուած փրկեսցէ դնոսա՝ յորոգայթից փորձողին. բարի վարուք, և խաղաղական կենաւք պահեսցէ ի կամս իւր. և ըզքոյրն իմ և զամենայն արեան մերձաւորսն իմ, զկենդանիսն յայսմ աշխարհիս ի փորձողին խաբէութեանց աղատ պահեսցէ, և զհանգուցեալսն անսպառ լուսոյն և երկնից արքայութեան ժառանգորդս արասցէ. և մեղաց նոցա թողութիւն շնորհեսցէ։ Արդ՝ եղբարք իմ և սիրելիք աղաշեմ զձեզ և աղերսեմ սրտի մտաւք, հատուցէք մեզ աղաւթս, որ ընթեռնոյն, և որ ժառանգեն՝ յիշեցէք զմեզ լի սրտիւ ի տէր. և հատուսցէ նոցա բարիս որ յիշեն զմեզ, ևն։ 2. Յովհաննու աւետարանին վերջը (Թղ. 294բ2) դատարկ թողուած տեղը, կայ ուրիշ գըրչութեամբ այսպէս։ Աստուած ողորմի Մանիետուր՝ իւր հալալ ընչից, աստուած զիւր մեղքն չիշէ աւուր դատաստանին և ազատէ զնա ի հուր գեհենուն և պարգևեսցէ նմա զերկնից արքայութիւն և հանգուսցէ զհոգի նորա ամէն,։ Ապա կը շանունակուի յաջորդ երեսի ստորին լուսանցքին վրայ. Աստուած ողորմի իւր հոգոյն. Ե. զուռուշ ետուր այս Մանիշակս՝ ֆիրՍուլթանին կին էր,։

Informations

. Ձեռագիրս 1815 ին մտած է հաւաքմանս մէջ. Գերպ. Հ. Սուքիաս Սոմալեան ի Գրասենեկէն Կ. Պօլսի բերած է ի Վենետիկ՝ յիշատակ գրատան Վանացս Ս. Ղազարու։ Մատեանս է Աւետարան նկարազարդ, փոքրադիր և լիակատար, կը վերաբերի միջնադարեան կամ նոր Աւետարանաց խմբին, զի կըպարունակէ (համաձայն տպագրութեան) Թղ. 161բ1. Մարկ. ԺԶ. 9-20 հմ։ Թղ. 211ա2. Ղուկ։ ԻԲ. 43-44 հմ։ Թղ. 236բ2. Յովհ. Ե. 4 հմ։ Թղ. 249բ1։ Զունի Յովհ։ է. 53-Ը. 3-11 աոյն գլուխներում, այլ Թղ. 294ա1, այն է Աւետարանիս վերջը և զատ գրուած։ Չունի բնաւ Համաբարբառներ։ Հին գլուխները նոյն գրչութեամբ նշանակուած են լուսանցից վրայ, այսպէս նաև Կիրակագիրներն։ 1. Թղ. 1ա։ Մատթէոս (առանց կիսախորանի և խորագրի)։ Գիրք ծննդեան յիսուսի քրիստոսի ևն։ - Վերջ Թղ. 84ա1։ Մինչև ի կատարած աշխարհի,։ 2. Թղ. 84բ1։ Գլուխք Մարկոսի աւետարանին։, - Թղ. 84ա1։ Նախադրութիւն Մարկոսի աւետարանին։ Աւետարան ըստ Մարկոսի, գրեալ է սոյն Մարկոս՝ աշակերա Պետրոսի և ընթացակից Պաւղոսի, ևն (մնացեալը Զօհրապեան տպագրութեան պէս է)։ - Թղ. 88ա։ Մարկոս գլուխ։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որպէն եւ գրեալ է ի մարդարես։ ևն։ - Վերջ Թղ. 132ա2։ Որ երթայր զհետ նոցա։ 3. Թղ. 132բ։ Սկիզբն գլխոց Աւետարանին Ղուկայ։ - Թղ. 134բ։ Ղուկաս արուեստիւ բժիշկ, ևն։ (Հմմտ. Զօհր. տպ. Նխդր։ վերջին մասը)։ - Թղ. 136ա։ Ղուկաս գլուխ։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։ - Թղ. 218ա2։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ։ Վերջ Թղ. 220բ2։ 4. Թղ. 221ա։ Սկիզբն գլխոց աւետարանին որ ըստ Յովհաննու։, - Թղ. 222ա։ Նլախադրութիւն Յովհաննու աւետարանին։ Յովհաննու աւետարանն՝ գրեալ է Յովհաննու՝ որ եղբայր է Յակովբայ Զեբեդեայ, ևն։ Թղ. 222բ։ Սա՝ զկնի ԾԳ ամի համբառնալոյ փրկչին՝ գրեաց զաւետարանս իւր յԵփեսոս քաղաքի, ի խնդրոյ եկեղեցւոյն Ասիայ՝ ի լեղու յոյն. և է Գլուխս ՄԼԲ. Վկայութիւնս ԺԵ. Տունս ՌՊ։ Միանգամայն չորեքեան աւետարանքս՝ Գլուխք ՌՃԿԲ. Վկայութիւնք ՀԹ. Տունք ֆԱ.։ (Հմմտ. Զօրհ. տպ. Նխդր. վերջին մասը)։ - Թղ. 224ա։ Յոհաննէս գլուխ։ Ի սկզբանէ էր Բանն ևն։ - Վերջ Թղ. 294բ2։ Երթ, յայսմհետէ մի մեղանչեր,։

Content