111900օԺՐ 1269 (տես վարը)։
՝ բոլորգիր միջին և մաքուր. տընագլուխք առ հասարակ կարմրագիր են։
26, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ նուրբ՝ և յղկեալ։
փայտեայ կաշեպատ՝ զարդարուն, գոցելու մասով. ներսէն պատեալ է կարմիր՝ սպիտակաշերտ հաստ լաթով։
. շատ վատ վիճակի մէջ է, զի լափլիզող հրդեհի բերնէն ազատած է։ Թղ. 1-94. կողմնակի լուսանցքն այրած են լուսանցազարդերուն հետ. բարեբաղդաբար գրութիւնն ամբողջապէս անվնասմնացեր է, ի բաց առեալ Թղ. 164։ Ձեռագիրս կրկին անգամ նորոգուած է՝ գրեթէ ըստ մեծի մասին, այսինքն քիչ թուղթ կայ որուն լուսանքքն կամ քղանցքը նորոգուած չըլլան։ Հին նորոգութիւնը որ եղած է հաւանօրէն ԺԶ-ԺԻ. դարուն և կազմողի ձեռքով, շատ ճարտարութեամբ կպցուած կամ լրացուած են նոյնագոյն թղթով լուսանցաքղանցք. իսկ վերջինը՝ 183 - 184՝ սպիտակ թուղթով և անհոգաբար. կողքն ալ սև կաշիի կտորներով աջուծախ կարկրտուած են։ Ինկած են Մատթէի Աւետարանի Գլխացանկը, Նախադրութիւնն և Խորաններն - եթէ եղած են երբէք։
նախ Ծերունսն, ապա Հեթում-Ստեփանոս կրօնաւոր ապա այլք (տես վարը)։
երկուստեք 1-2 թուղթք, մնացորդք են վիջին երկաթագիր Աւետարանի մը է. և Ը. թերթերէն։
բազմաթիւ են՝ աղօտ կամ ջնարակային կարմիր. թռչնագիր, գազանագիր, մարդագիր, ևն։
բազմաթիւ նոյնպէս եռագոյն, թռչնակերպ, վիշապադէմ, մարդակերպեան, ևն։
3 հատ, բազմագունեան՝ ոսկեզօծ և բաւական յաջող. Թղ. 87բ. Մարկոս, բազմած է բոցագոյն կարմիր բարձի վրայ, և երկու ձեռքերով պինդ բռնած է - կրկնոցին քղանցքին վրայ բոցագոյն եգերքով կանաչակող գոց մատեանը։ Հագած է վարդագոյն պատմուճան, և ասոր վրայէն երկնագոյն կրկնոց. մերկ ոտքերը յեցուցեր է դեղնագոյն պատուանդանի մը վրայ, և գլուխը պսակեալ է ոսկեզօծ լուսասփիւռով. որուն մօտ կայ - մութ կապոյտ ենթակայի վրայ կամ միջավայրին մէջ - ՄԱՐԿՈՍ վերտառութիւնը։ Դիմացի կէս կապոյտ և կէսը վարդագոյն ստոլին և գրասեղանին վրայ գետեղուած է ոսկեզօծ, երկայնավիզ ու նուրբ կանթով սափոր մը. ասոր անմիջապէս վերը կը տեսնուի դեղնագոյն, վեցհատուածեան աղիւսներէ կազմուած որմն, որուն վրայ կը բարձրանայ սիւնազարդ տաղաւար մը՝ կանաչագոյն ու կոնաձև գմբեթով։ Ուշագրաւ են - իրենց ոճին համար - թէ՝ այս և թէ՝ աւետարանչին յետակողմեան կլորաձև ու լայն որմնասիւներն, որոնց վերին ծայրերը նոյնանման՝ բայց փոքր կոնաձևերով կը վերջանան, ինչպէս և պատուանդանին առջև դրուած երկու կապուտագոյն ծաղկաման ները։ Թղ. 135բ. Ղուկաս՝ բազմեալ երկնագոյն բարձի վրայ։ Հագեր է կանաչագոյն երկայն՝ պատմուճանի վրայէն՝ արիւնագոյն կարմիր կրկնոց, որուն ձախակողմի քղանցքին վրայ բռնած է ձախով բաց մատեանը, և աջով կը գրէ. սակայն հայեացքը փոխանակ մագաղաթին վրայ՝ յառած են այլուր։ Սա ևս բոկոտն է, և նոյնպէս դեղին պատուանդանին
չկան։
3 (Թղ. 88ա, 136ա, 224ա). եռագունեան են, այն է ջնարակային կամ աղօտ կարմիր, կապոյտ սպիտակ ենթակայով. սկզբնատողերն ալ ծաղկագիր են, մեծ և եռագոյն։
կարմիր։
Թղ. 1ա, 81ա, 137ա2, 233ա։
սակաւ են, բայց ուշագրաւ, գլխաւորապէս 1. Յովհաննու աւետարանին վերջը (Թղ. 304բ1) կայ բուն հին գրչութեամբ հետևալ ընդարձակագոյն և ճոխաբան յիշատակարանը. որուն խորհրդածականէն մաս մը կը յապաւենք. ֆառք ամենասուրբ երրորդութեան հաւր և որդւոյ և սուրբ հոգւոյն յաւիտեան յաւիտենից ամէն։ Գրեցաւ սուրբ աւետարանս որ է հրամանք փրկչին մերոյ յիսուսի քրիստոսի աստուծոյ մերոյ ամէն։ Պառք, եռահիւսակ եզակի, անբաժին և անորիշ միասնական սուրբ երրորդութեանն, և միաբան տէրութեանն, հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, այժմ և յանգրաւ յաւիտենին ամէն։ Զաստուածապատում և զերկնաձիր, զմշտընջենաբուխ, և զյաւետախաղաց շնորհս հոգւոյն սուրբ եռերջանիկ սուրբ և երանելի աւետարանիչքն, և զմայլեալք անմահական բաժակաւն, կարգեցան և մատռուակք երկնահոս և կենդանաբուխ վտակացն, արբուցանելով տիեզերաց զանմահականն զայս բաժակ, որով արբեալք և անմահացեալք յաւէժ կենդանութեամբ, ուստի և անստիւրելի. պահեցին զհաւատոյ խոստովանութիւն սուրբ երրորդութեանն, յերիս անձնաւորութիւնս և մի բնութիւն և աստուածութիւն ընդ սերոբէսն զեռահիւսակն գեղապարեալ սրբասացութիւն։ Ի բաշ կացուցանելով ի հեթանոսական բազմաստուած մոլորութենէն և ի հրեական նուաղութենէ։ և ընդ ուղեղն առաջնորդեալ արածելով, ի դալար վայրի բնակեցուցեալ, և ի ջուրն հանգըստարար մակաղեալ. մուծանելով յանքոյթ և ի խաղաղ հանգիստն, յաստուածակերտ և յանիմանալի խորանսն՝ եղուտ և մակեղուտ գործառնութեամբ։ Արդ այսմ ամենայն բարեացս և որ նման սոցին պատճառ և առիթ են մեզ աւետարանիչքս, յեդեմական հայրաշարժ աղբիւրէն՝ քառավտակ բղխմամբ, զսեռս բանականաց։ այսինքն զիմանալին սգալւովն զովացուցանելով մշտահոս վտակաւք ըստ տեառն, թէ Որ ըմբէ ի ջրոյն զոր ես տաց, մի ծարաւեսցի յաւի տեան։ Որում և ես անպիտան կրաւ(նաւ)որս և յետին ի դասս մանկանց նոր Սիոնի՝ Ծերունսն (բառ մը դատարկ թողուած) ցանկացող եղէ աստուածախաւս մատենիս, և կենսաբաշի սուրբ աւետարանիս, ստացա զսա ինչ և իմոցն գանձ երկնային, ճանապարհ առ հայր մտին, բանալի կենացն դրան, այլ և վերակացու ի կենցաղումս, առաջնորդ առ մշտակայն՝ վերակացու կենաց. և հանգիստ ծնողացն մեր սովաւ ի քրիստոս փոխելոցն, և մեզ ի նոյնն հասանել, զսա ունելով պարծանս ի փառս քրիստոսի ըստ մարգարէականն ձայնի, երանելով ղունողսն զաւակ ի Սիոն, և յԵրուսաղէմ ընտանի, որ ճշմարտապէս զայս գուշակէր ի հնումն։ Բայց գրեցաւ ստ ի նշա(նա)ւոր ժամանակի։ վասն զի անոպա գործաւք մեր, ի բարկութիւն շարժեցաք մեզ զանբարկանալին բնութիւն։ քանզի շարժեալ սասանեցաւ երկիրս մեր առ հասարակ, նաև բազում գաւառք այլազգեաց։ և այս ոչ ի մի ժամանակս, մինչ զի անապատացան բազում շինանիստք. քանզի դղեակն կոչեցեալ Սարաւանիքար՝ ընդ մէջ հերձեալ յերկիր կործանեցաւ՝ զամենայն բնակիչսն ծածկելով, բաց ի սակաւուց, նաև Համուսն անուա, նեալ զմայր սիրելի որդւովք և որ մերձ էին կորոյս տարաժամ վախճանաւք։ Տաց() բանիս և որ կարի վշտալին է, քանզի գերահռշակն ուխտ Արքակաղինն անուանեալ և որ ընդ վիճակաւ նորա, բազում աղաւթանոցք և մենաստանք առ հասարակ ի վայր խաղաղացին։ Եւ ան(դ էր տեսանել արժանի ողբոց պատահումն, և լսե ականջաց դառնութիւն, վասն զի ոմանք հեծիւն և այլք ի հառաչ, կէսք ի ճիչ, այլ(ք) յողբս, և ով ոք կարասցէ պատմել զանպատմելի վիշտն որ եհաս նահանգիս Կիալիկեայ. աւերումն եկեղեցեաց, քահանայիցն կորուստ, ժողովրդոց սպառումն, և ամենայն հասակի սուգ անմխիթար։ Եւ զայսոսիք մեք իսկ տեսաք աշաւք մերովք. իսկ առաջակայն տեառն գթութեան և ողորմութեան յանձին։ Վասն զի յոյժ զարհուրեալ եմք։ Բայց եղև այս ի ժամանակս գարնայնոյն, յամսեանն մայիս. ի թագաւորութեան բարեպաշտ արքային Հեթմոյ, և յիշխանութեան որդոյ իւրոյ Լեւոնի, այն ինչ նորընծա ի Պարոնութիւն, և ի հայրապետութեանն տեառն Յակոբայ յորում եր թիւ տոմարին։ ՉԺԸ։ Արդ ի սոյն ամի եղև սկսեալ աստուածախաւսս այս մատեան, ի մեծանուն եղբայրանոցն Մաշկատոր կոչեցեալ՝ առ դուռն Սոտրբ Կարապետի։ Եւ ասարտեցաւ ի գերահռչակ Ուխտս Անդրիասանց մերձ յանառիկն դղեակ՝ Բարձր անուն կոչե(ցե)ալ. յառաջնորդութեանն տեառն Սիմէոնի և այլ միաբան եղբայրութիւնս ի դուռն մաւրս Սիոնի և կենսակիր և աստուածընկալ Սուրբ Նշանիս։ Արդ աղաչեմ զաստուածասէր հարսդ և եղբարս, որք պատահէք սմա ընթերցմամբ, կամ գաղաբար առնուլ՝ զի ի ստոյգ աւրինակէ գրեցաւ մեծաւ աշխատանաւք։ յիշեցէք զվերոյասացեալ պատուական քահանայն և զ՝ի քրիստոս հանգուցեալ ծնողսն մեր և զազգատոհոն և զկարևոր բարեկամսն...։ Դարձեալ աղաչեմ զաստուածահաճոյ հարսղ և զքրիստոսասէր եղբարսդ, ես տառապեալ Գրի-գոր նուաստ կրաւնաւոքս, զի որք պատահէք աստուածաբարբառ աւետարանիս, բարի յիշման արժանի առնէք զմեզ. և զառ քրիստոս դնացեալ ծնողսն մեր և զեղբարս, զի և մեղ ողորմեսցի ամենաբարի տէրն։ Իսկ թէ յաւելումն կամ պակասումն կամ խոշորութիւն գրիս, ոչ իցէ ըստ կամաց։ խնդրեմ՝ զի սիրով ուղղէք զթերին. քանզի այսչափ էր կար մեր, և ոչ թէ ի ծուլութենէ, մանաւանդ զի անտուն, անտեղ շրջեաք, ոչ ունելով տեղի հանգստեան։ Ե։ որ զմեզ սրտի մտաւք յիշէ ի բարին, և ինքն յիշեալ լիցի յողորմութիւնն աստուծոյ, որում փառք յաւիտեանս ամէն։ Զնուաստ Հեթում Ստեփանոս, սպասաւոր բանին աստուծոյ, և զծնողսն իմ յիշեցէք ի տէր։ որ զսակաւս գծեցի (թերևս ըսել կուզէ՝ յիշատակարանս) ով սուրբ եղբարք իմ,։ 2. Ասոր անմիջապէս կը յաջորդէ ստացողին յիշատակարանը, փոքր ինչ տարբեր գրով։ Պառք աստուծոյ անսահմանին ի բոլորից արարածոց ամէն ամէն։ Ես տրուպս ամենայն վանականաց Ստեփաննոս կը. ըստացա գնոյ ար. ծաթոյ յյարդար վաստակոց. Զագարակս աստուածայնով առլցեալ գանձիւ, որոյ ճարտարապետ և արարիչ աստուած է։ և աւանդեցի ի տաճար Սրբոյ Կարապետին՝ ի վանս Գլակայ։ Յիշատակ ինձ և ծնողաց իմոց և ամենայն ազգականաց։ ոչ ոք ունի իշխանութիւն ձեռնարկել ի հանե։ զսա, ոչ աւտար և ոչ (յ)ազգականաց։ Առաջնորդ կամ իշխանաւոր մի իշխեսցէ (հոս երկու բառ եղծուած են) և քակել զյիշատակս մեր, զի մի քակեսցի յամենազաւր աջոյն քրիստոսի աստուծոյ. պատճառաւ մի ելցէ սա ի սրբոյ Կարապետէն, և ուր հանդիպեսցի՝ մի իշխեսցեն պահել ի զատ ի սուրբ Կարապետէն։ Ե։ որ ոք զանց առնէ զբանիւք մերովք և հանե, ջանա կամ զգիրս ջնջէ, ինքն ջնջեսցի ի գրոյն դպրութեան կենաց, և ընդ Կայենի և ընդ Ղամեքի զեօթնեկին և զեաւթանասնեկին եւթից վրէժս լուծցէ յայսմ և ի հանդերձեալն։ Բայց եղև այս ի յառաջնորդութիւն տէ, Գրիգորի հեզահոգի արհեպիսկոպոսի և եղբաւրորդ. ւոյ իւրոյ տէր Յովաննէսի, որ են սոքա առաջին շինողք սուրթ Ուխտիս։ Արդ որ ոք հանդիպեսցի սուրբ աւետարանիս զինչ և իցէ պատճառաւք կամ աւկտութեամբ։ աղերսեմ և յերեսս անկանիմ անմոռաց ասել զԵրանի որում թողութիւնն և զՔրիստոս որդի աստուծոյն։ Եւ յոքնամեղ Յովհաննէսի որ նշանագրեաց զաւետարանս և զյիշատակս գրեաց՝ ասացէք մի Տէր ողորմեա,։ 3. Թղ. 309ա. Կը յաջորդէ Աւետարանս երկրորդ անգամ կազմողի և նորոգողի յիշատակարանն, այսպէս. Կազմեցաւ ցանկալի սուրբ աւետարանս ի ծովահայեաց քաղաքս Պաւնտոս (Տրապիզոն)։ ի դրան սուրբ Ամենափըրկ։ գիս, որ է վանք և տեղի կրաւնաւորաց։ Ձեռամբ յոգնեղկելի և անարժան կրաւնաւորի՝ Աբրահամ պիտականուն վարդապետի։ Որ և մաղթեմ զամենեսեան զհանդիպողքդ, յիշման արժանի առնել զտառապեալս, և բազում մեղաց իմոց թողութիւն հայցել ի քրիստոսէ աստուծոյ. զի վասն այս յուսոյս աշխատեցայ ի սմա՝ անարժան ձեռաւք և ախմար մտաւք, որողորմութեան և թողութեան մեղաց եղէց արժան՝ յաւուրն դատաստանի յանյիշաչար տեառնէն և ամենայն աշխատողաց ի սմայ մասն և ողորմութիւն լիցի 1ի քրիստոսէ աստուծոյ. Որում փմռք և զաւրութիւն, և իշխանութիւն, պատիւ և երկրպագութիւն։ ընդ հաւր իւրում և ամենասուրբ հոգւոյն յաւիտեանս յաւիտե-նից՝ ամէն։ Ի Թվին։ ՋԺԶ. յամսեանն Աւգոստոսի։ և Հայոց Ահկի.։ 4. Թղ. 309բ. Կայ խոշոր և աղաւաղ գըրչութեամբ, այսպէս. Ես Յակօբ եպիսկոպոսըս շինեցի (տողէն վեր ՍՍ ՌՃ Կարապետին. պաղչինաղետ(2) յայս աւետարանն գնաց. Զ. բեռրս սուրբ Սմենափրկչին գինի, է. բեռ հաց։ Թվին Ռ. ես Յակոբ Մալաղս ծա(խեցի) Խէ. շիղ (ծա)ռայ եմ սուրբ աւետարանին, և սուրբ Ամենորա Մարտիրոսին և Յովհաննու Կարապետին և Սուրբ Գրիգոր լուսաւորչին և սրբոց զինօորաց և սուրբ մարգարէից և ամենայն սրբոց։ Թվին ՌԻԸ..։ 112 ԱՒԵՏԱՐԱՆ ԻԷ Հին Թիւ 1214։ - ՊԷ = 1358
. Ձե ռագիրս որոշ չգիտցուիր՝ թէ ուստի, որուն ձեռքու և երբ մտեր է հաւաքմանս մէջ. հաւանօրէն 18301850 ին մօտերն ըլլալու է։ Մատեանս է Ասետարան միջակադիր. անթերի է, լաւ և ստոյգ օրինակէ մը գաղափարուած է՝ մեծ խնամքով։ Նուիրական և յարգի է նաև պատմական պարագաներով։ Չունի Եւսեբի թուղթն և Ժ. համաբարբառ Կանոնները, այսպէս նաև Նախադրութիւններն և Գլխացանկերը, այլ ստորին լուսանցից վրայ նշանակուած են հին գլխահամարներն և համաբարբառ տեղերը։ Պունի, Թղ. 222ա, Ղուկ. ԻԲ. 43-44 համարներն, - Թղ. 247բ. Յովհ. Ե. 4 հմ. և Թղ. 260բ, է. 53-Ը. 11 համարները, այլ ունի ի վերջ աւետարանիս և իբր շարունակութիւն ԻԱ. 25 համարին։ Ունի նաև Կիրակագիրներ, 1. Թղ։ Մատթէոս (նոր նոտրագրով)։ Գիրք ծննդեան յիսուսի քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 80բ2։ Մինչև ի կատարած աշխարհի։Անդ (երեք հորիզոնաձև զարդարուն գիծերու մէջ)։ Աւետարան ըստ Մատթէոսի գլուխք ՅԾԵ.։ (Այսպէս կը նշանակուին նաև միւս աւետարաններն՝ աւարտելէն ետքը)։ 2. Թղ. 52ա։ սՄարեա։ Սկիղդին աւե։ տարանի յիսուսի քրիստոսի (լուս. վրայ նոյն գրով՝ որդւոյ աստուծոյ) որպէս և գրեալ է յԵսայի մարգարէ, ևն։ - Վերջ Թղ. 137ա։ Ամենայն նշանաւք որ երթայր զհետ նոցա,։ (Հմմտ. տպ. ԺԶ. 9-20)։ 3. Թղ. 138ա։ Ղուկասու։ Քանզի բազումք յաւժարեցին վերստին կարգել, ևն։ Թղ. 220բ2։ Ունի. Հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 232բ։ Գովէին և աւրհնէին զաստուած,։ 4. Թղ. 234ա։ Յովհաննու։ Ի սկզբանե էր բանն, և բանն էր առ աստուած. ևն։ Վերջ Թղ. 304բ1։ Երթ յայսմ հետէ մի մեղանչեր,։