115561ՌԿԶ = 1617 (տեց վարը)։
բոլորգիր ամենամանը և գեղեցիկ. տնագլուխք առ հասարակ երկաթագիր ոսկեզօծեալ, այսպէս և սկզբնատողք իւրաքանչիւր գլխոց։
7 1/2, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ ազնիւ ի յղկեալ։
փայտեայ կաշեպատ՝ զարդարուն, գոցելու մասով. իսկ ներսէն պատեալ է սրճագոյն՝ դեղնագիծ ազնիւ կերպասով։
կողերը կռնակի կողմէն սպառուած և քայքայուած առաւոմ՝ վերջէն տգեղ կերպով կարկտուած են։ Թռ 1-4, 6874. արտաքին լուսանցք փոքր ինչ ցեցակեր եղած են։ Քայքայման թէ ուրիշ պատճառաւ, չգիտցուիր, զանազան տեղեր աւելի կամ պակաս թուղթեր ինկած են։ 1-2 թուղթեր - հաւանօրէն մէկը դատարկ և միւսն ալ նկար - սկիզբէն կը պակսին։ 1 թուղթ ընդ մէջ Թղ. 4բ-5ա։ 1 թուղթ ընդ մէջ Թղ. 8բ-9ա։ 1 թուղթ ընդ մէջ Թղ. 11բ-12ա։ 1 թուղթ ընդ մէջ Թղ 12բ-13ա։ 1 թուղթ ընդ մէջ Թղ. 15բ-16ա, 1 թուղթ ընդ մէջ Թղ. 28բ-29ա, 1 թուղթ ընդ մէջ Թղ. 30բ31ա, 1 թուղթ ընդ մէջ Թղ. 38բ-39ա։ 1 թուղթ ընդ մէջ Թղ. 41բ-42ա։ 1 թուղթ ընդ մէջ Թղ. 53բ-54ա։ 1 թուղթ ընդ մէջ Թղ. 58բ-59ա։ 2 թուղթք ընդ մէջ Թղ. 59բ-60ա։ 1 թուղթ ընդ մէջ Թղ. 60բ-61ա։
նախ Պարոն Գասպար որդի մեծատուն Պարոն Բաղդասարի, ապա այլք։
իւրաքանչիւր կողմը երկերկու թուղթք, մնացորդք մեծ երկաթագիր Աւետարանի մը։
բազմաթիւ են, թռչնագիրեր ալ կան. ամէնքն ալ եռագոյն և ոսկեզօծ. և ուր որ զարդագիրեր կան՝ հոն սկզբնատողերն ևս կարմրորակ ոսկիով գրուած են։
բազմաթիւ, փո, քրիկ և եռագոյն. սակայն ասոնցմէ աւելի անսովոր և աչքի զարնող է հետևեալ հանգամանքն, այսինքն՝ նւետարանիս մէն մի երեսը ոսկեզօծ շրջանակի մէջ գրուած է, կապոյտ եռագիծերով և անկիւնազարդերով։
չկան։
և
մի միայն (Թղ. 1ա). եռագոյն, ոսկեայ դրուագօք և սկզբնատողերով։
ի բաց առեալ Յովհաննուն, միւսներուն կարմիր։
Թղ. 74։
մի միայն գրչու. թեան (Թղ.72ա). Գառք քեզ անզնին սկզբանդ, և ծնելոյն՝ միոյն սկզբանդ, և բղխելոյն միշտ անսկզբանդ, եռակի լուսոյդ բորբոքմանն. և միակի տէրութեանդ համապատուաբար աւրհնութիւն, գոհութիւն, բարեբանութիւն յամենայն տարրեղինացս՝ այժմ և անզրաւ յաւիտեանս յաւիտենից ամէն։ Որ շնորհօք և կարողութեամբ ամենազօր սուրբ հոգւոյն, ծրագրեցաւ ոսկիատուփ քրիստոսեան տառս գլուխ միայն գլխաւոր աւետարանչի՝ Յովհաննու սիրեցեալ աշակերտի, փարելոյ ի գիրկսն տէրունականս, ի պահպանութիւն մեծ և փառաւոր աստուածասէր իշխանի Պազտասար կոչելոյ, և սիրասնունդ զաւակի իւրոյ Գասպար պատանեկի։ Որ մեծաւ ըղձիւք յոյս անկեալ ի զօրութիւն աւետաւոր և բարձրաձայն բարբառ քարոզութեան աւետեացս ընդհանուր տիեզերաց, որ յայս տուփս հրամայեալ է տէրն մեր յիսուս քրիստոս ընդդէմ հաւր, թէ Ոչ զայս աղաչեմ զի բարձցես զնոսա յաշխարհէ, այլ զի պահեսցես զնոսա ի չարէ։ Զոր քաջաջան յաւժարութեամբ ետ գրել աստուածասէր տօվլաթատորի որդին Պարոն Գասպարն, զի միշտ և հանապազ մնայ ի գրապանս զգեստու իարոյ, առ ի հանգստութիւն սրտի, և ի պահպանութիւն կարևոր կենաց նորա։ և իւր բարի ծնողացն, հօրն ծաղկեալ ալեօք ծերութեան Պարոն Պաղտասարին և մօրն Զաւհալին, և ամենայն զարմից սորա. զի անսայթաք մնասցեն ի խաբից բանսարկուին։ Մաղթեմ և հայցեմ ի տեսողացդ և ի վերծանողացդ, մի քրթմեջել վասն փոքրագոյն մատենիդ՝ որ ունի զմեծ զօրութիւն փըրկողին։ զի իմ տեսեալ էր (զ)այսպիսի փոքրագոյն մատեան՝ գրեալ յառաջնոցն սրբոց արանց՝ երկաթագիր գրով, զայս գլուխ աւետարանս (իմա Յովհաննու) ի պահպանութիւն Պատրկաց։ Այլ հայցեմք աղօթել և խնդրել զյերկարութիւն կենաց Պարոն Գասպարին. զի կեցցէ, և մնասցէ, և վայելեսցէ, և ի սիրոյն քրիստոսի մի մեկնեսցի։ Արդ՝ գրեցաւ գերահրաշ և բարձրաթռիչ սուրբ տառս կենսաբեր, ի մայրաքաղաքս Տիգրանակերտ՝ որ այժս կուի Համիթ, ընդ հովանեաւ Սուրբ Կիրակոսի տաճարին։ Ձեռամբ զառածեալ, սուտ և փուտ և նուաստ Մինաս գրչի, ՝ի հոլովութեան աբեթեան ամանակիս, երկ հինգհարիւրի վեց տասնեակ այլ յարաբարդի՝ երկեակ ընդ նա շարամանի (իմա ՌԿԲ1613), քանակութիւնս բոլորի։ Այլ և աղաշեմ զվայելողսդ և զհանդիպողսդ՝ մեղադիր չլինել ինձ մեղապարտիս, այլ միայն մի բերանով բազում յանցանաց իմոց թողութիւն հայցել և ծնօղաց իմոց. և որ առատն է ի տուրս բարեաց՝ ձեզ յիշողացդ վարձս բարեաց պարգևեսցէ, բանն հօր տէրն մեր յիսուս քրիստոս՝ հանդերձ էակից հարբն և փառակից հոգւովն սրբով, որով աւրհնի և փառաւորի ամենասուրբ երրորդութիւնն այժմ և անվախճան յաւիտեանս ամէն,։ Այս յիշատակարանէս կիմանանք նախ, որ մեր կրօնասէր և բարեպաշտ իշխաններն և ազատորդիք ինչպիսի յարգանք և սէր կը տածէին առ սիրոյ աշակերտն Յովհաննէս, որուն աւետարանը, որպէս ստուգիւ բան կենաց, յարատև իրենց վրան կրելու, զօրանալու և մխիթարուելու համար՝ ոսկի տառերով դրոշմել և ծաղկել կու տային զայն, որոնցմէ մին իր առջև ունեցեր է գրիչն և որոնց նմանութիւնը կու տայ այժմու գրպանի սոյն Աւետարանս։ Այլ ասոր ձևով և ոճով հնագոյն օրինակի մը քանի որ հանդիպած չենք, կրնանք զայս եղական համարել։ Բ. Գասպարեան տան ազնուականութեանը մի նոր փաստ ևս կ՝ընծայէ յիշատարականս, որուն Ազգաբանութեան պատմութիւն մալ առանձին ծանօթ է մեղ (տես Խմբ Գ. թիւ 7)։