1095462ԾԳ (1334)։
բոլորգիր միջակ, մաքուր և պայծառ. իսկ տնագլուխք առհասարակ կարմիր։
40, իւրաքանչիւրն 8 թուղթք. թերթահամարներն ստորին լուսանցից վրայ նշանակուած են։
թուղթ՝ բարակ և յղկեալ։
փայտեայ կաշեպատ՝ զարդարուն, գոցելու մասով. վրան ալ մետաղէ կամ արծաթեայ պատեան կայ եղեր, ինչպէս ակներև է բազմաթի։ ձակերէն իսէ ներսէն պատեալ է դեղին ազնիւ կերպասով։
Թղ. 116ա, 182ա, 190ա-192, 222, 257, ստորին լուսանցաքղանցէ մաշած և ճեղքուած են։ Թղ. 251ա, Յովհ. կիսախո, րանի մեծ լուսանցազարդի ստորին մասն, և Թղ 268, արտաքին սեան վարի մասը պատռեր ինկեր են։ Թղ. 9բ-10ա. ին ընդմէջ մէկ թուղթ (Ե. 11-30 համ։ ինկած է։ Թղ. 153բ, Ղուկասու պատկերի ստորին մասը քերծուած է։ Իսկ ամբողջութիւնն լաւ վիճակի մէջ
Մարտիրոս (տես յի. շատակ.)։
չունի այժմ, բայց ժամանակա։ կայ եղեր՝ երկաթագիր երկու թուղթ, մնացորդ անյայտ գրուածի մը, որոնցմէ մի քանի բառեր և տա-ռեր կը կարդացուին։
բազմաթիւ են. բոլորն ևս միագոյն կարմիր, ի բաց ա։ ռեալ կիսախորանաց չորս սկզբնատառերն և տողերը, որոնք եռագոյն են, ծաղկագիր և ոսկեզարդ։
բազ. մաթիւ են, 4 միայն մեծագոյն, բազմագունի և ոս կեալ (տես վերը)։
4, քառագոյն՝ ոսկեալ, այլ ոչ քաջարուեստ. տես Թղ. 1բ. Մատթէոս բազ։ մեալ. հագած է բոցագոյն կարմիր պատմուճանի վրայէն կապոյտ կրկնոց, և ոտքերում մանուշակագոյն գուրպայ։ Թղ. 100բ. Մարկոս բազմած. հագած է մինչև մէջքը աղօտ կարմիր պատմուճան, իսկ ան։ կէց վար սպիտակացոլ մանուշակագոյն, և ուսին վրայ կը կրէ կապոյտ կրկնոց։ 159բ. Ղուկաս բազ, մեալ. զգեստները նախորդին պէս են։ Թղ. 256բ. Յով հաննէս կանգնած և Պրոխորոն բազմեալ. երկնագոյն պատմուճանի վրա հագած են կարմիր կրկնոց։ Աւետարանիչս անսովոր կեցուածքի և շարժման մէջ է, ձախ ձեռքը դէպ ի վեր բարձրացուցած է, առ աներևոյթ ծեռին թաթը, որ կապուտակ պարունակէն՝ դէպ ի առ ինքն կարկառած է. իսկ աջովը մատնանիշ կ՝ընէ Պրոխորոնի իր թելադրութիւնքը։
չկան։
4, քառագոյն, ոսկեալ և գեղեցիկ, տես Թղ 2ա, 101ա, 160ա, 251ա։
կարմիր։
Թղ. 1ա, 99բ-100ա, 158բ2-159ա, 250ա, 318բ, 319, 320։
սակաւ են, գլխաւորապէս 1. Թղ. 316ա. Կայ հին գրչէն. Գառք քրիստոս աստուած ճշմարիտ, որ արժանի արարեր զմեղաւոր և զշարագործ ծառայս՝ զսուտ գրչողակս՝ զԽաչատուր՝ հասանել ի յետին գիր ձերում հիազաւր հրամանաց։... (Մէկ երես խորհրդածութիւն)։ Եւ արդ տէր իմ յիսուս քրիստոս ողորմեա ծառայի քո Մարտիրոսի՝ ստացաւղի սուրբ ատետարանի փո. որ ստացաւ զսա ի բարեխաւսութիւն և ի յիշատակութիւն ծնաւղաց իւրոց։ Ով մանկունք լուսոյ, յորժամ հանդիպիք այս աստուածաշունչ գրիս, յիշեցէք սրտի մտաւք յաղաւթս ձեր զծնաւղսն իմ զՏնկիկն և զՔեմերն ՂԱստուածատոարն և զՄինա տիկինն, և զիս զմեղուցեալ Մարտիրոսս և զկողակիցն իմ զԹարքան և զեղբարսն իմ զՅակոբ և զԳրիգորն, և աստուած զձեզ յիշեսցէ և ողորմեսցի յիւր միւսանգամ գալուստն...։ Արդ Գրեցաւ սա ի թագաւորական քաղաքս ի Տփխիս, ձեռամբ Խաշատոար սարկաւագի, մեղուցեալ և անպիտան գրչի՝ ի վայելումն Մարտիրոսի որդւոյ Աստուածատրի։ Ի վայ... (նորոգողէն յաջորդ բառերը ծածկուած են) ատս՝ ընդ հովանեաւ սուրթ Տիրուհս և Մարիամու աստուածածնի, և այլ սրբոցս։ Գրեցաւ ի Թվիս հայոց ՉԾԳ. ի յաւգոստոս Թ. ի թագաւորութեանն հայոց Հէթմոյ, և Վրաց՝ Դաւթի. ի հայրապետութեան տեառն Գրիգորի հայոց կաթոՂիկոսի. ի յաշխարհակալութիւնն Խարպանդին՝ եղբաար Ղազանին, որդոյ մեծի Արղատնի ինքնակալի, Եւ քրիստոսի մարդասիրին փառք յաւիտ,։ 2. Թղ. 318ա. Կայ (նոյն բոլորգրով) հետևեալ յիշատակարանը նորոգել և կազմել տուո ղէն, այսպէս. Յիշեցէք ի սուրբ և արժանաւոր աղաւթս ձեր զտէր Կիրակոսն և զիւր ծնաւղքն՝ զՄխիթնարն, և զմայրն՝ զֆաշան, զՃիահանն և զիւր փեսան՝ զպարոն Վարդան, որ ետուն վերստին զսուրբ աւետարանս նորոգել և կազմել՝ իւրեանց հոգոյն, և իւրեանց արեան մերձաւորացն յիշատակ. զձեզ աղաչեմ ով ընթերձողք՝ որ լի և առատ սրտիւ հայր մեղայիւ մի յիշել ի տէր. ով որ յիշէ՝ յիշեալ լիցի ի քրիստոսէ աստուծոյ մերոյ։ Եւ է յիշատակ սուրբ աւետարանս ի դուռն Սուրբ Չարխաբանին. ամէն Հայր մեր որ յերկինս,։
. Ձեռագիրս 1805 ին մտած է հաւաքմանս մէջ. յիշատակ է Պր. Մինասի Տէր-Պետրոսեան՝ Մայրավանացս Ս. Ղազարու։ Մատեանս է Աւետարան փոքրադիր, նկարազարդ և անթերի. թէ հնագրական և թէ գեղեցկագիտական տեսակէտով երրորդականաց մէջ դասելի է։ Պարունակութեան կողմանէ հին աւետարաններուն խմբին կը վերաբերի, վասն զի չունի ոչ Նախադրութիւն, ոչ Գլխացանկ և ոչ ալ Համաբարբառներ։ Հին գլուխներն իսկ կանոնաւոր կերպով նշանակուած չեն լուսանցներուն վրայ հին գրչէն. իսկ Յովհաննու աւետարանին և ոչ մի տեղ, այլ վերջին գրչութեամբ միայն մի քանի տեղ՝ իբր գումարումն նախընթացներուն։ Ի բաց առեալ շնացեալ կնոջ պատմութիւնը (Թղ. 274բ.) որ համաձայն է տպ. Յովհ. է. 53-Ը 11 տուներուն, չունի միւս եկամուտ տեղերը, այսինքն Մարկ. ԺԶ. 9-20 հմր., Ղուկ. ԻԲ. 43-44 հմր., Յովհ. Ե 4 հմը։ 1. Թղ. 2ա։ Աւետարան ըստ Մատթէոսի, ևն։ - Վերջ Թղ. 991բ1։ Մինչև ի կատարած աշխարհի։ 2. Թղ. 101ա։ Աստուած՝ աւետարան ըսա Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որպէս եւ գրեալ է յԵսայի Մարգարէ, ևն։ - Վերջ Թղ. 158բ1։ Եւ ոչ ումեք ին։ ասացին, զի երկնչէին,։ 3. Թղ. 160ա։ Աւետարան ըստ Ղուկասու, ևն։ - Թղ. 247ա։ հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 249բ։ Գովէ ին և աւրհնէին զաստուած,։ 4. Թղ. 251ա։ Քրիստոս աստուած՝ Աւետարան ըստ Յովհաննու ևն։ - Վերջ Թղ. 316ա1։ Տանել զգիրսն որ թէ գրեալ էին,։