Other notices
— - Bibliographic notice
114
ԱՒԵՏԱՐԱՆ ԻԹ
ՋՀԲ = 1523 - ՋՀԲ = 1523

ID
Number
114
Old record number
166
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԻԹ
Start date
ՋՀԲ = 1523
End date
ՋՀԲ = 1523
Date details

ՋՀԲ = 1523 (տես վարը)։

Copy place
խաչկավանք՝ Համամաշէն գաւառին մէջ -
Reference
Type
Number of pages
292
Dimension
14x10,5 (9,7x6,8)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 9,7x3։
Writing details

բոլորգիր ցածադիր և անկիւնաւոր։ Չորս աւետարանաց սկզբնատողերը ծաղկագիր են։

Codicology

25, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

մագաղաթ նուրբ, գորշ և կակուղ։

Number of lines
21։
Binding

փայտեայ կաշեպատ և գեղեցկազարդ, գոցելու մասով. ներսէն պատեալ է մութ կարմիր ազնիւ կերպասով։

State of preservation

շատ լաւ պահուած, միայն Թղ. 152 լուսանցաքղանցքը փրթեր է, և Թղ. 286 կազմէն կէս մը բաժնուած է. կողերու արծթէ օղակներն ու կոճակներն ալ կտրուած են։

Copyist
Յովանէս Մալազ -
Owner

անծանօթք։

Commanditaire
Illuminator
անյայտ։-
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի, այլ 4 թուղթ դատարկ առջևէն, 2 թուղթ ալ ետևը։

Lettrines

բազմաթիւ են, վարդակարմիր և կապոյտ գոյներով. մարդագիր, թռչնագիր, ևն։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են, մեծագոյն, միջակ և փոքն։ գոյները մերնոց պէս։

Images

չկան, բայց նկարելու համար մէկ մէկ թուղթ դիտմամբ դատարդ թողուած է։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

4 (Թղ. 1ա, 77ա, 129ա, 217ա) երկագոյն դրուագօք, այսինքն՝ վարդագոյն, և կապոյտ՝ սպիտակ ենթակայով, առանց ոսկւոյ. սկզբնատառերն ալ կը ներկայացնեն աւետարանչաց չորս խորհրդանշան կենդանակերպները։

Title text

աւետարանաց չկան, իսկ մեծ գըլուխներուն սկզբնատողերն և տնագլուխները կէսը վարդակարմիր և կէս մալ արիւնագոյն մելանով։

Blank pages

Թղ. 75բ, 76, 126բ, 127, 128, 215բ, 216-217. 4 թուղթեր առջևէն, 2 ալ ետևր։

Colophon

սակաւ են, գլխաւորապէս 1. Յովհաննու Աւետ. վերջը (Թղ. 285բ1, կայ գրչութեան ընդարձակ յիշատակարանը. առք եզակի եռահիւսակ դաւանութեանն, ապենիազին կատարեալ, և անսահմանելի աստուծոյ հաւր, աստուծոյ որդւոյ, աստուծոյ հոգոյ, յաւիտեանս յաւիտենից ամէն։ Շնորհիւն աստուծոյ ամենակալի, և նորին աւգնականութեամբ աւարտեցաւ եռահրաշ և հոգիազարդ աւետարանս, զոր էր շաղկապեալ երանեալ աւետարանչացն ըստ բազում երանգ գունոց ի մի ոստայն անկանելով հանճար, զոր արուեստակեալ անուշոցաց ծաղկանց իւղեփեցական կազմութեամբ, որ ըստ հոգւոյն յատկութեամբ իմանալի։ զանազան որակութեամբ գաղափարելով։ ըստ յոքունց արփիացելոցն դասակցութեանց առ ի յեկեղեցւոյ յարմարումն, յօդիւ խաղաղութեամբ գլխոյն պատշաճեալ, զի յայսմանէ կատարելութիւն։ Պորք աւետարանք կ բազում պատճառէ։ Պորեքկերպեան կենդանիք։ Մարդ։ Առիւծ։ Ցոալ։ Արծիւ։ Չորք նիւթ աշխարհի։ Հող։ Հուր։ Զուր։ Աւդ։ Հակառակք անհաշտելիք, և սիրելիք անքակտելիք։ Չորք գիր անուան երրորդութեան։ Հացր։ Որդի։ Հոգի2։ Չորք գետք բղխեալ ի դրախտէն։ ֆիսո վե։ Գիհովն։ Տիգրիս։ Եւփրատէս։ Չորս անկիւնս և եղջիւրք սեղանւոյն։ Չորք դէմք խաչին։ Եւ այլ բազում պատճառս, յորս գաղափարի չորեքեան աւետարանիչքս։ Զի թէպէտև բազում բանք որ ի սոսա երևին ներհակք միմեանց։ Արդ այսմ անմահական ըմպելոյ փափագող (հոս երեք տող դատարկ թողուած է ստացողի համար) գաղափար զայս անգիւտ մարգարիտս և ամենագով աւրինակս, յաղագս երկայնութեան բանից, տանց և կիսատանց, և մասնաւոր ինչ կիսակացն՝ բազմահոյլ մասամբ առլցեալ, և ամենայնիւ զարդարեալ շնորհիւն աստուծոյ։ Եւ արդ զամենապարգև Եւ զամենառատ Եւ զամենաշնորհ Եւ զամենափրկիչ սուրբ աւետարանս Հրամանաւն աստուծոյ և աւգնականուխեամբ որդոյն միածնի Եւ շնորհիւ սուրբ հոգոյն ճշմարտի՝ Գրեցաւ սա ի բժշկութիւն հի ւանդաց, յառողջութիւն ախտացելոց հոգոյ և մարմնոյ։ Կուրաց լոյս։ Կաղաց գնացումն։ Գլորելոց կանգնումն։ Ծարաւելոց արբուցումն։ Տրտմեցելոց մխիթարութիւն։ Անդաստանաց և մրգաբերաց և ամենայն գոյից պտղաբերութիւն։ Եւ մարդկան ազգի ի բարիս և ի հոգևորս յաջողութիւն, և երևելի և աներևոյթ թշնամեաց վանումն, և դիւաց հալածումն, և խաշանց և անասնոց յանողալութիւն. աղաւթաւորաց արիութիւն։ Հաւատացելոց հաստատութիւն. թերահաւատից հաւատք և ուղղափառութիւն։ վերայ եկելոց թշնամեաց աւտարաց՝ վանումն և հերքումն։ Եւ քրիստոնէ ից ի քրիստոսէ աս. տուծոյ խաղաղութիւն և փրկութիւն ամէն։ Գրեցաւ սուրբ Աւետարանս ի յերկիրս Համամաշինի ի յանապատս սուրբ Խաչիկ հաւրն հոգևորի։ Ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնի և Սուրբ Սիսնի և նշխարաց սրբոց Վարդանանցս որ աստ կան հաւաքեալ, ի պահպանութիւն երկրիս և գաւառիս մերոյ ամէն։ Ի Թուաբերութեան հայոց. ՋՀԲ. ամին։ Ի կենդանակերպն, Կոյսն. Յունիս. Լ. եղև աւարտ սորին, ի լաւ և ընտիր աւրինակէ, ձեռամբ անարժան և մեղսաթաթախ Յոհաննէս աբեղայի։ Հրամանաւն աստուծոյ՝ ի վայելումն և յիշատակ (հոս չորս տող դատարկ թողուած է ստացողի համար)։ Արդ խնդրեմք ի ձեզնէ հեղինակէ եւ աւրէնսապատում եկեղեցոյ մանկունք, որք յաստուածային պաղոցն՝ խորհրդիւ գիտէք ճաշակել, յորժամ ի ձեռն առեալ զփափագելի սուրբ աւետարանս, ի ձերում անզրաւելի ուրախութիւնսդ, յիշեսջիք ի մաքրափայլ աղաւթս ձեր ղանարժան (հոս երկու բառ քերուած են) 3ոհանէս Մաղազս և զմայրն իմ զԻսլիմն և զհայրն իմ զՏէր Կարապետն և զհաւրեղբարն իմ կրաւնաւոր՝ զՏէջ Աստուածատուրն և զՍտտստանէս, և զկողակիցն իւր զԵղիսաբեթն և յետին (այսպէս զՄարեմն, և զամենայն արեան մերձաւորսն իմ, և աստուած զձեզ յիշէ յիւր սուրբ միւսանգամ գալուստն ամէն, ևն։ (Անմիջապէս կը յարին չորս ու կէս թուղթ ուրիշ գեղեցիկ, հոգեշագ և ամենուն համար օգտակար խրատներ նոյն գրչէն. այսինքն՝ նախ թէ Աւետարանն ինչպէս և ինչ դիտաւորութեամբ կարդալու է զանազան հիւանդաց վրայ, և ապա անոր մէջ պարունակեալ գեղեցիկ սկզբանց յառաջբերութիւնք՝ աղու բանիւք. որոնք ընդհատուած են սակայն առանց վերջակէտի, հետևաբար շարունակելի)։ 2. Մատթէի Նախադրութեան վերջը (Թղ. 75ա2) կայ, նոյն գրչէն, այսպէս. Ով ընթերզողք աղաչեմ յիշման առնել արժանի զմեղապարտ Գրիչս զՈհանէս Մալազս ի սուրբ աղաւթս ձեր ամէն։ Լաք մեք իբրև զձեզ. լինիք դուք իբրև զմեզ. գնացին նաքա. գնամք և մեք. գայք և դուք։ Ողորմեայ ինձ յաւուր յայնմիկ քրիստոս արդար դատաւոր։ Աւրհնեալ է աստուած յամենայն ժամ,։ 3. Թղ. 215բ. Կայ լուսանցքին վրայ, նը։ ման բոլորգրով. Զմեղաւոր գծողս աղաչեմ զձեզ ով ընթերցողք յիշեսջիք ի տէր.։

Informations

. Ձեռագիրս 1815 ին մտած է հաւաքմանս մէջ. մեր միաբան Հ. Գիլիպոս Վ. Թէրճիման Ասլանեան բերած է ի մայրավանս յիշեալ տարին Մատեանս է Աւետարան փոքրադիր, բայք անթերի. լաւ և ընտիր օրինակէ գաղափարուած է։ Առանձնականի գործածութեան համար գըրուած ըլլալն անկէց իսկ կիմացուի, վասն զի նոր ըլլալով հանդերձ՝ չունի Թղ. 126ա1։ Մարկ ԺԶ. 9-20 համարները։ Թղ. 205բ1։ Ղուկ. ԻԲ. 43-44 հմ.։ Թղ. 230ա1։ Յովհ. Ե. 4 հմ. և Թղ. 242ա1։ Յովհ. Ե. 53-Ը. 11 համարները։ Լուսանցքներում նշանակուած են հին գլխահամարք, Համաբարբառներն և Կիրակագիրներ։ Նախադրութիւններն՝ Աւետարաններուն վերջը կը դրուին՝ համառօտ, Ցանկեր չկան։ 1. Թղ. 1ա։ Աւետարան որ ըստ Մատթէոսի (առանց խորագրի)։ - Վերջ Թղ. 75ա1։ Աւետարան ըստ Մաթէոսի,։ - Անդ (Նախադրութիւն)։ Մատթէոս աւետարանիչն յետ է ամի վերանալոյ փրկչին գրէ զիւր աւետարան յԱնտիոք քաղաքի, ևն։ (Հմմտ. Թ. 1038 1. Թղ. 75բ. և Թ. 104. 8. 2. Թղ. 72բ։ Այս։ պէս և յաջորդներուն Նախադրութիւնները)։ 2. Թղ. 77ա։ Աւետարան ըստ Մարկոսի (անվերնագիր)։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի սրպէս և գրեալ է յԵսայի մարգարէ, ևն։ - Վերջ Թղ. 126ա1։ - Թղ. 126ա2։ Աւետարան ըստ Մարկոսի (իմա Նախադրութիւն)։ Մարկոս աւետարանիչն աշակերտեա Պեարոսի առաքելոյ՝ գրեաց զիւր աւետարանն ի բերանոյ Պետրոսի, ևն։ 3. Թղ. 130ա։ Աւետարան որ ըստ Ղուկասու (անվերնագիր)։ - Թղ. 212բ1։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 215ա2։ - Անդ։ Աւետարան ըստ Ղուկասու. (Նախադրութիւն)։ Ղուկաս աւետարանիչն աշակերտեալ Պաւղոսի առաքելոյ ի Հռոմ քաղաքի. ևն։ 4. Թղ. 217ա։ Աւետարան որ ըստ Յովհաննու (առանց խորագրի)։ Ի սկղբանէ էր բանն և բանն էր առ աստուած, ևն։-Վերջ Թղ. 285ա2։ - Անդ։ Աւետարան ըստ Յովհաննու (Նախադրութիւն)։ Յովհաննէս աւետարանիչն յետ ԾԲ. ամի վերանալոյ փրկչին գրեաց զիւր աւետարանն յԵփեսոս քաղաքի, վունական բարքառով, ևն։

Content