Other notices
— - Bibliographic notice
117
ԱՒԵՏԱՐԱՆ ԼԲ
ՌՃԼԷ = 1688 - ՌՃԼԷ = 1688

ID
Number
117
Old record number
146
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԼԲ
Start date
ՌՃԼԷ = 1688
End date
ՌՃԼԷ = 1688
Date details

ՌՃԼՒ 1688 (տես վարը)։

Copy place
Սպահան (Ջուղայ)։
Reference
Type
Number of pages
340
Dimension
11,5x7,3 (8,3x5,3)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 8,3x2,3։
Writing details

բոլորգիր մանը և հաստ. կեկ. տնագլուխ տառերն ոսկեգիր են, այսպէս նան հին գլուխներու սկզբնատողի առաջին բառն, իսկ երկրորդը կարմրագիր։ Իսկ չորս Աւետարանաց սկզբնատողերն մերթ մութ կապոյտ գետնի վրայ համակ ոսկեայ թռչնագիրեր են, և մերթ ոսկեգոյն գետնի վրայ երկնագոյն եւ արիւնագոյն թռչնագիրեր, ևն։

Codicology

27 1/2, իւրաքանչիւրն 12 թուղթք։-

Principal subject
Subject details

մագաղաթ նուրբ եւ ջինջ։

Number of lines
23։
Binding

փայտեայ թաւշեպատ կանաչ։

State of preservation

Copyist
Տէր Արիստակէս (մահտեսի)։
Owner

նախ Մես։ րոբ վարդապետ, ապա այլք, և հուսկ ապա Հ. Բարսեղ վարդապետ։ (տես վարը)։

Commanditaire
Illuminator
Հայրապետ վարդապետ (եւս և վարժապետ)։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։ - ՀԱՆ. ԳԱՄԱՆՔ շատ լաւ պահուած, միայն Թղ. 28. ստորին լուսանցքէն մաս մը կտրուած է։ Թղ. 181ա, ինչ ինչ տառեր և բառեր եղծուած՝ եւ ապա սեւ մելանով նորոգուած են։

Lettrines

շատ շատ են, բազմագունեան, մարդագիր, թռչնագիր եւ գազանագիր, ոսկեխառն։

Initials

Marginal illuminations

Images

4, (մեծ. 7, 3x5,5 հրմ.) Թղ. 15բ. Մատթէոս. բազմած է ոսկեզօծ թիկնաթոռի վրայ, հանդէպ ոս։ կեոտն գրասեղանին, հերապանծ, սպիտակ ալեօք եւ հայկական դիմագծութեամբ վսեմ դէմք մունի։ Հագեր է թիկանց կողմէն բոցագոյն և կրծոց կողմէն աղօտ կարմիր պատմուճան, և ասոր վրայէն երկնագոյն ցոլքերով կապոյտ կրկնոց. իր ձախակողմը կանգուն կեցեր է իր խորհրդանշանը՝ մարդակերպ հրեշտակը, քղամիդ կարմիր պատմուճանաւ և կանաչաթեւ. մերկ բազուկը կարկառած է՝ դէպ ի աւետարանիչը, որ ձախով գրկած է բաց մատեանը, և աջով կը գրէ։ Երկուքին գլուխներն ալ ոսկեգոյն լուսասփիւռով պսակուած են։ Թղ. 105բ. Մարկոս. բազմած է վարդակարմիր թիկնաթոռի վրայ, յոյժ մըտախոհ եւ վսեմ կեցուածքով. լայնադէմ մեծղի գըլուխը մինչեւ ճակատին կէսը ծածկուած է թանձրախիտ թուխ մազերով, եւ ծնօտները շրջանակուած են նմանագոյն, կարճ և մշակեալ խիտ մօրուքով. յեցած է թիկնաթոռին. ձախով պինդ բռնած է կարմիր գրասեղանին վրայ զետեղուած բաց մատեանը, իսկ աջը - փետրագրիչով ի միասին - վերամբարձ՝ նոյն կողմի քունքին վրայ հանգչեցուցեր է, աչքերը կիսափակ։ Հագած է մոխրագոյն, լայնաթեւ պատմուճան, և անոր վրայէն սպիտակ ցոլքերով կապոյտ կրկնոց, ի յետուստ ծածանեալ. զինքը պատող վերի միջավայրն ոսկեգոյն և գլխոյն շուրջը մարգարտայեռ բոլորապսակ. իսկ իր աջակողմը կեցեր է խորհրրգանշանը՝ բոցագոյն Առծիւն։ Թղ. 165բ. Ղուկաս՝ լայն ճակատով, վատուժ ու ջղուտ դիմագծութեամբ յոյժ արտայայտիչ է նայուածքը, եւ ծնօտներն հազիւ մրոտած աղուամազով։ Բազմած է ծիրանեգոլի թիկնաթոռի վրայ. ձախ ձեռքը յեցուցեր է գրասե։ ղանին վրայ - ուր զետեղուած են կաղամարն եւ բաց մատեանը, - իսկ աջը դրած իր քովը կեցող գազանին այն է սեւաթոյր մոխրագոյն Յլուն գագաթին վրայ։ Հագած է բոցագոյն կարմիր կրկնոց՝ երկնագոյէ ծալքերով կապոյտ պատմուճանին վրայ. վերին մի։ ջավայրը նոյնպէս ոսկեգոյն է, և գլխոյն շուրջը նոյնպէս մարգարտայեռ լուսապսակ։ Թղ. 265բ Յովհաննէս. է բոլորովին անմօրուս և շագանակագոյն երկայն հերօք. բազմած է - իբր դէպ ի յաջ դար, ձող շարժման մէջ - եռանկիւնի ծայրով ու բոցագոյն կարմիր թիկնաթոռի վրայ, հանդէպ աղօտ կարմիր գրասեղանի մը, որուն վրայ զետեղուած են բացուած մատեանն եւ ոսկեզօծ կաղամարը։ Հագած է լայնաթեւ կանաչ պատմուճան, եւ ասոր վրան առած է բոցագոյն կարմիր փիլոն, որ ոսկեայ միտալով մը կոճ։ կուած է կրծոց վրայ. ձախ ձեռքը ծնկան վրայ դը րած է, իսկ աջը փետրագրիչով հանդերձ դէպ ի դիմացի շրջապատը վեր բարձրացուցեր է. եւ դիմացը խորհրդանշան Արծիւն իր բնական գոյնով։ Սիրաշարժ է եւ հաճոյական աւետարանչիս նկարը թէ իր տարազին մէջ եւ թէ թաւշանման անոյշ գունոց խառնուրդով։ Չորս նկարներս ալ իսկապէս հայ, կական տիպար եւ ոճը կը ցոլացնեն, անոր համար ալ ուշագրաւ։ Ասոնցմէ դուրս կան 24 - 30 ալ փոք. րիկ նկարներ՝ լուսանցից վրայ՝ որոնք զատ զատ առնելով 48ի կը հասնին. Տեառն մերոյ տնօրինականաց եւ սքանչելագործութեանց ենթակաները կը ներկայացնեն մեզ, որոնք մէկմէկէ միշտ կը տարբերին տարազուք, երանգոց նրբութեամբ, խորհըր, դաւոր արտայայտութիւններով և կանոնաւոր դիմա գծութեամբ։

Canon tables 1

10 հատ (տես Թղ. 1բ, 2ա, 3բ, 4ա, 5բ, 6ա, 7բ, 8ա, 9բ, 10ա). ամենքն ալ բազմագունեան, ոսկեզարդ, բազմադրուագք, գեղեցկաքանդակ սիւներով, ճակատներով, թռչուններով, գազանօք եւ պատկերօք զարդարուած և շատ յաջող. այնպէս որ Եպահանի նկարչական հայապարսիկ գլուխգործոց։ ներէն մին ըլլալու է, իր փոքրութեանը մէջ։

Canon tables 2

4 հատ (տես Թղ 16ա, 106ա, 166ա, 265ա) Ամէնքն եւս մէկմէկէ գեղեցիկ եւ ճարտարարուեստ, իրենց բազմագունեան ծաղկագիրներով։ - ԼՈՒՍԱՆ ՑԱԶԱՐԴՔ խիստ բազմաթիւ են եւ գեղեցկաճաշակ մեծ, միջակ եւ փոքր. նշանաւոր են բուսաբանական տեսակետով մանաւանդ տունկերն եւ ծաղկաբեր բոյ։ սերը։ Աւետարանիս իւրաքանչիւր երեսն՝ քառագոյն քառագիծ սիւներու կամ ձողերու մէջ գրուած է։

Title text

՝ Աւետարանները չունին, իսկ Գըլ՝ խացանկերուն և Նախադրութեանց կարմիր են։

Blank pages

Թղ. 1ա, 12բ,3ա, 4բ, 5ա, 6բ, 7ա, 8բ, 9ա, 10բ, 13ա, 15ա, 165ա, 264ա, 340բ։ երկու թուղթք առաջակողմէն և երենք ալ վերջը։

Colophon

սակաւ են, գլխաւորապէս 1. Թղ. 338բ. Կայ բուն գրչութեամբ, այսզէս. ֆառք համագոյ սուրբ երրորդութեան հօր եւ որդոյ եւ հոգոյն սրբոյ օրհնելոյն յաւիտեանս ամէն։ Արդ՝ գրեցաւ ի տիրապահ և հաղակաւոր քաղաքս որ կոչի Ըսպահան Ջուղայ, ձեռամբ տէր մահտեսի Աբիստակես գրգի, ի դուռն սըըբոյն Ոհաննիսի, ի թվայբերութեանս Հայոց։ ՌՃԼԻ յունիս ամսոյ ԺԵ. ի թագաւորութեան տաճկաց՝ Շահ Սուլեմանին. ի հայրապետութեան սուրբ Եջմիածնի տեառն Եղիաղար Կաթողիկոսի, գրեցաւ և աւարտեցաւ սուրբ աւետարանս։ Եւ յառաջնորդութեան յայսմ նահանգի եւ տեղոյ, երիցս երանեալ եւ գերերջանիկ հօրն մերոյ Տն Ստեփաննոսի՝ քաջ եւ արի աստուածաբան. վարդապետի եւ Արքեպիսկոպոսի, որ էր ինքն։ աշակերտեալ մեծի եւ տիեզերալոյս վարդապե տին Դաւթի Չուղայեցոյ. որ եւ յետ նորին յաՉորդեաց զաթոռն՝ ըստ բանի մարգարէին, թէ փոխանակ հարց քոց եղիցին որդիք քո. ըստ սմին սարասի եւ բարեփառ հայրս մեր ընկալաւ զաթոռ Ջոաղայու, եւ վերստին նորոգեալ պայծառացոյց գերահռչակ սուրբ ուխտս գերագոյն քան զառաջինն, որպէս տեսողացն է քաջայայտ. զոր տէր աստուած անսասանելի պահեսցէ մինչ ի կատար յաւիտենիս այսորիկ։ Դարձեալ երեսս անկեալ աղաչեմ եւ հոգնայառաջ ձայնիւ պաղատիմ առ ձեզ, ով սըրբազան դասք քահանայից եւ սարկաւագաց, յորժամ վերացուցանէք զսուրբ եւ զկենսահրաւէր փրկագործ աւետարանս առաջի ահաւոր բեմբին քրիստոսի ի ժամ սոսկալի սուրբ խորքատդոյն, զերեքսրբեանն երգելով սրթասաղութիւն ոչ անտես առնել զանէութիւնս իմ, որ կամ հողացեալ ի գերեզմանի. այլ առաջի աչաց համարեսջիք գոգ ի վեր քարչեալ՝ զօրէն մուրողաց՝ շառագունեալ դիմօք. եւ տուայտեալ երեսօք խնդրել ի ձէնջ փշրանս ողորմութեան, այսինքն միով նուագիւ երկնաւոր զենմանն առվարդապետս. որ եւ բանին աստուծոյ իսկ տընտես, բայց ոչ հաւատարիմ. Նա եւ ծնօղք վիժածիս ըստ մարմնոյ, զհայրն իմ եւ զծնօղ մայրն իմ, (հոս քանի մը տող դատարկ թողուած է)։ 2. Թղ. 340ա1. Քիչ մը վար նման գրով կայ ծաղկողին յիշատկը, այսպէս. Դարձեալ յիշեցէք ծաղկող և զարդարող սորա վարդապետ Հայրապետն յիշեցէք, և Աոտուած ողորմի (ասացէք)։։ Անդ (ա2). Ապա կայ հետեւեալն. Եւ որ ոք զայն սակաւ յիշատակարանս ջնջել կամեսցի և կամ զթուղթն հատանել, այնպիսին ջնջեսցի ի դպրութենէն կենաց. և կտրեսցի ի կտակէն յաւիտենից ամէն։ Հայր մեր.

Informations

. Ձեռագիրս 1860ին մտած է հաւաքմանս մէջ. յիշատակ։ մեր միաբան Հ. Բարսեղ Վ.ին, առ Հ. Ղեւոնդ Մ. Ա. լիշան, Կ. Պոլսէն դրկուած է յիշեալ թուականին։ Մատեանս է Աւետարան փոքրիկ, նկարագեղ, ոսկեզարդ և կատարեալ ամենայն մասամբ։ Գեղեցկագիտական տեսակետով իսկ յարգի է, զի մանրանկարը կը կազմէ Թ. 3ին (Աստուածաշունչ), և միևնոյն վարպետ ծաղկողին ճարտար վրձինի գործ, թէպէտեւ 40 տարի վերջ ծաղկեալ եւ նկարուած է։ Պարունակութիւնը տպագրութեան համաձայն է, միայն իրք շնացեալ կնոջն աւետարանին վերջը դրուած է առանձինն (կարմիր խորագրովս։ Աւետարան որ ըստ Յովհաննու2)։ 1. Թղ. 1բ։ Եւսեբի Կարպիանոսի սիրեյի եղբօր ի տէր ողջոյն։ ևն։ - Թղ. 3բ - 10ա։ Համաբարբառ կանոնք։ 2. Թղ. 13բ։ Գլուխ Մաթէոսի աւետարանին։։ (Նախադրութիւնը կը պակսի)։Թղ. 16ա։ Մատթէոս (առանց խորագրի, այսպէս եւ յաջորդքն)։ Գիրք ծնընդեան Յիսուսի Քրիստոսիչ ևն։ - Վերջ Թղ. 103բ։ Մինչե ի կատարած աշխարհի։։ 3. Անդ։ Նախադրութիւն Մարկոսի աւետարանին։ Աւետարանս սր ըստ Մարկոսի գրեալ է, ևն։ Նախադրութեան վերջը, այսինքն՝ Գլուխներն Վկայութիւններն եւ Տուները նշանակելէն ետքը - կը դնէ նաև հետեւեալն, որ Զօհր. տպ. մէջ չկայ. Աւետարանս ԾԵ. Շեշաս ՃՀԴ. Տեառն. Բ. Յիսուսի. Ժ. Քրիստոսի. Բ. Յիսուս. ԶԱ. Աստուծոյ. ԼԲ. Քրիստոս. Ը. Իսրայելի. Ա. Իսրայէլ. Գ. Տերունական հրաման։ Մարկոս բարձր պատուալ ի վերայ տանեաց։ (այս կերպով են նաեւ յաջորդ Նախադրութեանց վերջերը)։ Թղ. 104ա։ Սկիզբն գլխոց աւետարանիս որ ըստ Մարկոսի։ - Թղ. 106ա։ Մարկոս (անվերնագիր)։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի սրդւոյ Ա.տուծոյց ևն։ - Վերջ Թղ. 161բ1։ Որ երթայր զհետ նոցաց։ 4. Թղ. 161բ2։ Նախադրութիւն Ղուկասու աւետարանին։ Աւետարանս որ ըստ Ղու.կասու գրեալ է, ևն։ - Թղ. 165ա։ Գլուխք (առանց խորագրի)։ Վասն Աշխարհագրի, ևն։ - Թղ. 166ա։ Ղուկաս (առանց խորագրի)։ Քանդի բազումք յօժարեցին, ևն։ Թղ. 257բ1։ ճշարիւր եւ վաթսւն ասպարիսաւ,։ Վեր։ Թղ. 260բ2։ Գովէ ին եւ աւրհնէին զԱստուած,։ 5. Թղ. 261ա1։ Նախադրութիւն Յովհաննու աւետարանին։ Յովհաննու աւետարանն գրեալ է Յովհաննու, ևն։ - Թղ. 266ա։ Յովհաննու (առանց խորագրի)։ Իսկզբաննէ էր՝ բանն, ևն։ - Վերջ Թղ. 337բ1։ Զգիրսն որ թէ գրեալ էին,։ - Անդ։ Աւետարան ըստ Յովհաննու։ Գնացին իւրաքանչիւր ի տեղի իւր, ևն։ - Վերջ Թղ. 338ա2։ Երթ յայսմհետէ մի մեղանչեր,։

Content