Other notices
— - Bibliographic notice
118
ԱՒԵՏԱՐԱՆ ԼԳ
ՌԵ = 1556 էն շատ յառաջ - ՌԵ = 1556 էն շատ յառաջ

ID
Number
118
Old record number
1073
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԼԳ
Start date
ՌԵ = 1556 էն շատ յառաջ
End date
ՌԵ = 1556 էն շատ յառաջ
Date details

հին թուականը անյայտ, զի քերուած է հաւանօրէն ԺԳ-ԺԴ դարուն իսկ նոր գրչութեամբ գրուած թուականն ՌԵ = 1556 (տես վարը)։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
256
Dimension
16,5x13,2 (13 x9,5)
Layout
երկսիւն, իւրաքանչիւր 13x 4, 3։
Writing details

բոլորագիր միջակ՝ կրկին գրչու թեամբ. այսինքն Թղ. 1ա-126բ. հաստկեկ եւ սեւադեղ։ իսկ միւսն սրճագոյն՝ հնաձեւ և ընտիր։ Տնագլուխներն երբեմն երբեմն աղօտ կարմիր մելանով գրուած են իսկ ընդհանուրը սեւադեղ մեծ երկաթագիր։

Codicology

31, իւրաքանչիւրն 8 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ բամպակեայ՝ գորշ։

Number of lines
20։
Binding

փայտեայ կաշեպատ՝ զարդարուն, գոցելու մասը փրթած է, ներսէն ալ պատեալ է սպիտակագիծ կարմիր կերպասով։-

State of preservation

տեղ տեղ լուսանցքները ցեցակեր եղած և նման թուղ։ թով յետոյ նորոգուած, զանազան տեղեր ներքին լուս։ անցքն մասամբ կազմէն փրթած և արտաքիններնալ մի քանի լուսանցազարդերով մաշած, բայց գրութիւնն ամբողջապէս անվնաս մնացեր է։ Կողերու արծա։ թաքանդակ պատեաններն հանուած են, ինչպէս ցոյց կուտան զամերը։ Թղ. 126բ - 127ա ընդմէջ մէկ թուղթ ինկած է, այն է Մարկոսի ԺԶ. 2 համարէ։ մինչեւ վերջ։

Copyist
երկու՝ Ապալմսեհ եւ Գրիգորիս (տես յիշատակ.)։
Owner

Դաւիթ վարդապետ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօնէն երկու գրիչներէն մինը։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չկայ։

Lettrines

բազմաթիւ են, մեծաւ մասամբ սրճագոյն և քիչ անգամ ջնարակային կարմիր։

Initials

Marginal illuminations

զարդագրերէն աւելի բազմաթիւ են, եւ այլեւայլ մեծութեամբ. ոմանք գըղթորային, ոմանք աղօտ կարմիր։

Images

չկան։

Canon tables 1

և

Canon tables 2

4 հատ (Թղ. 1ա, 76ա, 127ա, 204ա1). առաջինը մութ կանաչ և մանուշակագոյն՝ իսկ միւսներն միագոյն են, այսինքն աղօտ կարմիր. վերջինը միւսներէն փոքըր է և այլաձեւ, առ հասարակ պարզ են. վերջնոյն սկզբնատառը ամբողջ երեսին բարձրութիւնն ունի. իսկ չորս աւետարանաց առաջին երեսն ամբողջ երկաթագիր է, մերթ կարմիր եւ մերթ գղթորային։

Title text

աւետարանաց ջնարակային մութ կարմիր, իսկ աւետարաններուն վերջ նոյները կրկնուած են. Մատթէին արիւնագոյն կարմիր, իսկ միւսներուն սեւադեղով։

Blank pages

Թղ. 75։ 256բ։ չորս թուղթ առջեւէն եւ երկու ալ ետեւը։

Colophon

սակաւ են և անանուն, գլխաւորապէս 1. Թղ. 256ա2. Յովհաննու վերջը, տարբեր բոլորգրով. Ի թուաբերութեանս հայոցՌԵ (կեղծեալ) Աւարտեցաւ տառս ի խնդրոյ բնարեալ վարդապետի Դաւթի, ձեռամբ երկուց գրչաց՝ Ապտըլմսեհի և Գրիգորիսի,։ (Միւս կողմը քերուած է. Զ տառին վերի մասը միայն կը տեսնուի)։ Այս տեղ յիշուած Դաւիթ վարդապետն՝ եթէ յիշատակարանիս թուականը դիտմամբ եղծուած չէ, հաւանօրէն նոյն ըլլալու է Դաւիթ վարդապետ Ջուղայեցւոյն հետ. իսկ հակառակ պարագային ԺԳ դարում ապրող մէկն։

Informations

. Ձեռագիր։ 1829ին մտեր է հաւաքմանս մէջ։ Վ. Տ. Սահակ վարդապետ Մաղաքեան ընծայած է յիշատակ մայրավանացս Ս. Ղազարու ի Վենետիկ։ Մատեանս է Աւետարան միջակադիր՝ անթերի, սակայն չունի Եւսեբի թուղթր, տասն Կանոնները, Նախադրութիւններն ու Գլխացանկերը։ Աւետարանս թէպէտեւ ըստ նոր գրըչութեան դրուած թուականին նոր, սակայն ԺԳ-ԺԴ դարու ձեռագրաց բոլորգրերուն կը նմանի՝ քան ԺԵ. եւ ԺԶ դարուն։ Հնագունէ մընդօրինակուած է, որովհետեւ չի պարունակեր Թղ. 126բ։ Մարկ. ԺԶ. 9-20 համարները,- Թղ. 165բ. Ղուկ. ԻԲ. 43-44,- Թղ. 223. Յովհ. Ե. 4, և իրք շնացեալ կնոջն։ 1. Թղ. 1ա1։ Աւետարան ըստ Մատթէոսի։ Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ Վերջ Թղ. 75ա։ Մինչեւ ի կատարած աշխարհի,։ - Անդ։ Աւետարան ըստ Մատթէոսի, (այսինքն կատարեցաւ. այսպէս նաեւ յաջորդներուն)։ 2. Թղ. 76ա1։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի (յուս. վրայ որդւոյ աստուծոյ) որպէս եւ գրեալ և յԵսայի մարգարէ, (լուս. վրայ ի մարգարէս,)։ - Վերջ Թղ. 126բ2 (թերի թուղթ մի)։ 3. Թղ. 127ա1։ Աւետարան ըստ Ղուկասու։ Քանզի բազումք, ևն։ - Թղ. 201ա2։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերչ Թղ. 203բ1։ 4. Թղ. 204ա1։ Աւետարան ըստ Յովհաննու։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ, 256ա2։ Զգիրսն որ թէ գրեալ էին,։

Content