1191660ՌԶ = 1557 (տես վարը)։-
բոլորգիր միջին, կոթատ և անարուեստիսկ տնագլուխք առ հասարակ կարմիր։ - ԶԱՐԴԱ ԳԻՐՔ խիստ բազմաթիւ. մեծերը քառագունեան են առանց ոսկւոյ, և միւսներն երկագոյն։ Աւետարաններու սկզբնատողք ամբողջապէս ծաղկագիր են, այսինքն թռչնագիր, գազանագիր, մարդագիր ևն։
20, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ դեղնորակ, հասարակ և դիւրաբեկ։
փայտեայ կաշեպատ՝ զարդարուն, գոցելու մասով. ներսէն ալ կարմիր հասարակ ու հաստ լաթով պատած։
կողերու անկիւններն ու կռնակը վնասուած ըլլալով, ետքէն տգեղ կերպով կարկըտուած են. գոցելու մա սին վերի անկիւնը փրթեր է։ Թղ. 2բ. առաջին խորանի կեդրոնական զարդանկարը փորուած հանուած է։ Սկիզբէն քանի մը թուղթեր ինկած են, որոնք կը ներկայացնէին երբեմն զանազան նկարներ տնօրինականաց Քրիստոսի։ Մի քանի թուղթեր ևս ընդ մէջ Թղ. 3բ-4ա, հաւանօրէն մնացեալ Խորաններն և Մատթէոս աւետարանչի պատկերն. մէկ թուղթ ալ վեր ջէն։
նախ Մկրտիչ քահանայ, ապա այլք։
չունի։-
բազմաթիւ են, մեծագոյն, միջակ և փոքր. մերթ եռագոյն և մերի երկագոյն, սպիտակ ենթակայով. գիւտաւոր են յատ։ կապէս մարդադէմ թռչուններն ու վիշապներն, թէպետև ոչ այնքան նուրբ և քաջարուեստ։
4 հատ մեծ, և են Թղ. 1ա. Դատաստան, անարուեստ բայց գիւտաւոր. վերը կեցեր են 12 առաքեալք, առանց դատաւորին Քրիստոսի, որ անսովոր է. իսկ անոնց պարունակէն վար, այսինքն մեծ քովթարէն կախուած է արդարութեան կշիռքը՝ շղթայով մը։ Առաքինութեան նժարը կարմրագոյն է, իսկ մեղաց՝ նժարը մոխրագոյն։ Կարմիր նժարին կողմը կանգնած են երկու նիզակաւոր հրեշտակներ, իսկ մոխրագունին՝ հինզ մերկամարմին ու հրէշային սատանաներ։ Վերի սատանան մեղաց նժարին լծակին ծայ։ րը նստած՝ երկու ձեռօք զանի վար կը մղէ, բայց ահնդիպակաց հրեշտակներէն վերինը իր երկայնաբուն ու կարմիր նիզակով զինքը խոցելու շարժման մէջ է։ Նոյնպիսի չարասէր գործողութեան մէջ են մեղաց նժարին ներքև եղող միւս չորս սատանաներըն ևս. մին, այսինքն՝ ձախակողմեանն, երկու ձեռքերով կախուած անկէ ուժգին վար կը քարշէ, աջակողմի սատանան ևս նոյնը կ՝ընէ երկնկեկ պարանով մը. չորրորդ մեծկակ սատանան ալ - մեղաց նժարը ծանրացնելու համար - իր նախորդին ձետէն բռնած կը քաշէ, բայց հանդիպակաց նժարին ըստորև կանգնած միւս հրեշտակն - որ մէկ ձեռքով դպրութեան մատենի պէս կարմրեզը բան մը բըռ նած է - միւսով հանգոյն վերի հրեշտակին՝ նիզակահար կընէ զանոնք։ Հինգերորդ սատանան՝ որ քովընտի կեցած՝ ըմբշամարտի շարժման մէջ՝ մեղաց նժարը կը զննէ, ձեռքերով բան մը բռնած է, որ ո. րոշ չի տեսնուիր, բայց գլանաձեւ անօթի մերևոյ։ թըն ունի։ Նկարս տնօրինական պատկերներէն վեր։ ջինն ըլլալով, նախընթացից երբեմն իգոյութիւնը կը հաստատէ։ Թղ. 63բ. Մարկոս աւետարանիչն. բազ. մած է բազմագունեան կամարակապի ներքև զե. տեղուած բարձր ու նորաձև աթոռին վրայ (վարդա գոյն բարձի մը վրայ)։ Աջ ձեռքը - մինչև արմուկը մերկ բազուկով - ծնկան վրայ հագչեցուցած է, իսկ ձախը վերամբարձ՝ ծնօտին յեցուցած կը նայի մեղ մանոյշ։ Կեցած է կանաչագոյն միջավայրի մէջ։ ուր - այսինքն գլխոյն վերև - ձգուած են մութ կարմիր վարագուրածիգք. իսկ գլխոյն հանդէպ վերին պարունակէն կախուած է իր խորհրդանշանը՝ դեղ նագոյն Առիւծն, վարդագոյն թևերով, և առջի երկո։ թաթերով պինդ բռնած է մատեանը։ Ասոր վարը՝ որմին վրայ հաստատուած որթատունկի ձևով կէս աղօտ կարմիր եւ կէս մութ կանանչ ճանկով ունելիին վրայ դրուած է գալարուն երկայն մագաղաթը, որ կը հասնի մինչև գրասեղանը, որուն վրայ գետեղուած կը տեսնուի երկայնավիզ ու լայնափոր կաղամարն կամ ջրամանը։ Աւետարանիչս հագած է կարճաթև կապոյտ պատմուճան, որ կը հասնի մինչև ոտից թաթերը, և ասոր վրայէն առած է կարմիր խորշերու թեղին կրկնոց։ Կարն մօրուք ունի, և հերքն ալ շագանակագոյն. գլուխը բոլորեալ է մարգարտայեռ դեղին լուսապսակով. իսկ ի ստորև կանաչագոյն շըրջանակէն դուրս կայ նոտրագրով ՍՈՒՐԲ ՄԱՐԿՈՍ վերտառութիւնը - սրճագոյն երկայն քառակուսւո մէջ, - և դիմացն ալ սողացով նև օ3 մը։ Թղ. 105բ։ Ղուկաս. բազմած է նոյնանման միջավայրի մէջ, բոցագոյն բարձի մը վրայ, որ զետեղուած է որմնայեց փառազարդ թիկնաթոռին վրայ։ Հագած է կապուտակ թեզանիին վրայէն սպիտակացոլ վարդա գոյն կրկնոց։ Նախընթացին պէս բոկոտն է, նմանա։ գոյն հերօք ու ցանցառ մօրուօք, և գլուխն ալ դեղ։ նագոյն լուսապսակաւ բոլորեալ։ Գրասեղանի վրայ զետեղուած են կաղամարն, մկրատ և ուրիշ անօթ։ ներ, իսկ քիչ մը հեռուն երկայնավիզ, լայնափոր ու զարդարուն ջրանօթը։ Վերի մութ կապոյտ պարու։ նակէն կախուած է իր խորհրդանշանը թևաւոր Յուլն, որ առաջակողմեան ոտքերով բռնած է մատեանը։ Միջավայրը նախընթաց նկարին պէս կա։ նաչ է։ Թղ. 183բ. Յովհաննէս. որ բոկոտն և մօրուեղ կանգնած է քարանձաւի ձեւով կանաչագոյն շրջափակի մը մէջ, վսեմ կեցուածքով. այսինքն՝ աջը վեր բարձրացուցած է երկնային պարունակէն դէպ ի վար առ ինքն կարկառող աստուածային թաթը, իսկ ձախը կարկառած է դէպ ի իր առջևը բազմող Պը։ րոխորոնը, օրհնութեան ձևով։ Իսկ սա հիացած՝ ձեռ՝ քերը գրչով հանդերձ վեր բռնած է, սպասողական՝ դիրքի մէջ։ Հագած է աւետարանիչս կարճաթեւ ո։ մութ կանաչ թեզանիի վրայէն յունական շուրջառի նման վարդագոյն կրկնոց։ Վերը գլխոյն քով կանգնած է իր խորհրդանշան Արծիւն, ունելով գլխոյն շուրջը դեղնագոյն լուսապսակ, որ սակաւադէպ է. և մագիլներով բռնած է կարմիր մատեան մը։ Գա, զանները,հոս միայն այս դիրքով կեցած, Դանիէլեան տեսլեան վրայ ձևուած են հաւանօրէն։ Նկարներն առ հասարակ բազմագունեան են, առանց ոսկւոյ։
3 միայն (տես Թղ. 2բ 3ա, 3բ). եռագունեան են, այսինքն՝ աղօտ կարմիր, մութ կապոյտ եւ կանաչ։
4 հատ (տես Թղ. 4ա, 64ա, 106ա, 184ա). քառագունեան են գեգեգիկ դրուագներով, թռչնազարդ եւ մէջը գոթաևալ կամարով։
աւետարաններուն չկայ, իսկ Նախադրու. թեանց կարմիր են։
Թղ. 1բ, 2ա, 63ա, 105ա, 183ա։
մի միայն ի վերջ Աւետարանին Յովհանու, ընդարձակ խորհըրդածութիւններով, զորս ստիպուած ենք կրճատել այսպէս. Պառք անըսկզբանն, և սկըզբան ամենայնի անեղ էին և գոյացուցչին բը. նաւից անվախճան. և անսահման էացուցչին սահմանիչ և կատարումն բոլոր էիցս՝ երից։ միակին. եզակի և միում աստուածութեան։ որ անշարժ գոլով՝ շարժէ զարարածս ի կեան։ և ի փրկութիւն... Այլ և գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ Ահարոնի անիմաստ և ախմար գրչի. և իմ անընդունակ գոլով յարուեստ գրչութեան, և բազում մեղաց ցնորիւք պաշարեալ, այլ ըստ կարի մերում զոր պարգեւեաց մեզ մարդասէր հոգին բազում աշխատասիրել իմ ի սմա գրեցի անարժան ձեռաւք իմովք յընտիր և ի ստոյգ օրինակէ. կենաւք տառապանաւք, և բաղում պանդըխտութեամբ. ի մեծ թուիս ի յեղանական շրջագայութեան արեգական ստորիջուք երկնաչու ճանապարհաւ յերկնից յերկիր հայելով ըստ արարչութեանցն շափեալ յելանելոյն Ա. դամայ ի դրախտէն զՌ. և զՃ. և է. ամ, ըսս Եւթանասնիցն՝ որում մեք վարիմք։ Եւ է և մարդեղութենէ բանին աստուծոյ անժամանակ էին և փրկչին յիսուսի քրիստոսի, ամս ՌՅԼԵ։ Իսկ ըստ թուոյ Խոսրովային յաբեթական տումարի՝ ՌԶ. ի հայրապետութեան տեառն Բարսեղի (Բ), և յառաջնորդութեան սուրբ Ուխտիս Բարդօղիմէի առաքելոյ՝ տէր Սահակին տէր Պարսամ, տէր Գրիգորին՝ մեր հարաղատ եղբարցս. և ի թագաւորութեան կարմիր Գթակին, ի դառն և ի նեղ ժամանակիս որ յամենայն տեղիս հալածէին զքրիստոնեայս. և յերկիրս Սալամաստ. և մեք աստ հանդիպեցաք ի գիւղաքաղաքս Գագաջուկ՝ ընդ հովանեաւ սուրբ Գրէորգ զօրավարիս. օգնականութեամբ հոգւոյն սրբոյ և աղօթիւք սուրբ սրբոցն սկսաք անարժան ձեռօք, անարւեստ գրչօք, անիմաստ մտօք, գծագրել զսա վասն խնդրոյ բարեմիտ և հաւատարիմ, աստուածասէր և բարիհոգի Մկրտիչ փահանայի, որ եռափափաք սիրով և յօժարութեամբ ստացաւ զսս ի հալալ ընչիցից, վասն անձին իւրոյ և ծաղկեալ եղբարցն և զաւակացն սիրով աստուած վայել(ել) տացէ նոցա ընդ երկայն աւուրբք և յետ աստեացս յիշատակ բարի հոգոյ իւրոյ և ծնողաց իւրոց հօրն՝ Սպանդիարին, և մօրն Մալիքխաթունին, և ամուսնին իւրոյ՝ Անա խաթունին, և որդոցն Թումային, Յակոբ սարկաւագին, ֆանոսին և Յովհաննեսին, և դստերն Թուրւանդին, մեծ եղբօրն Բաշխայիշին, կնոջն Նուբարին, և որդոցն Դօլւաթարին, Վարդիկին, միւս եղբօրն Խուրդաբաշխին, կնոջն Խանիջանին, տղոցն՝ Մու. րատին, Թայիպին, և կնոջն Նոաբարին և Մորին Սադաթարին, կնոջն Դօնդուն, (հոս դատարկ երկու բառ) Ղարային, կնոջն Գուլբակուն (նորէն դատարկ) և քըւերն Գաշին, Դօլւաթին, Եթարին, Գուլումին և դստերն Ղղլարին, և այլ ամենայն մերձաւորացն կենդանեացն և հանգուցելոցն, և դուք յորժամ հանդիպիք սուրբ աւետարանիս կարդալով կամ օրինակելով, լի սրտիւ, ուղիղ հաւատով և բոլոր բերանով աստուած ողորմի ասացէք. և աստուած որ առատն է ի տուրս բարեաց՝ պարգևէ զիւր ողորմութիւն և զարքայութիւն ձեզ և մեզ և ամենայն հաւատացելոցս ի քրիստոս և ամենայն որ աշխատանք ունի վերայ սուրբ գրոցս՝ ամենեզուն զվարձս բարեաց պարգևեսցէ ամէն. Հայր մեր որ յերկինսդ ես։ Դարձեալ յերես անկեալ կողկողագին պաղատանօք աղաչեմ զձեզ մանկունք սուրբ եկեղեցոյ, որ միով Ողորմիւ զանյիշելիս յիշման առնէք, զանարժանս յարժանաւորաց զանկարգս ի կարգաւորաց, զանգէտս ի գիտնականաց, զանիմաստս յիմաստնոց, զանգիրս ի գրչաւորաց, զանարուեստս յարուեստաւորաց որ անարժան ձեռօք, չար գործով, պոռնըկական խորհրդով, որ արժան չեմ կոխել զգաւիթս եկեղեցոյ, կամ շօշափել զաստուածային գիրս բայց ապաւինելով ի բարեխօսութիւն սուրբ աստուածածնին (և) ամենայն սրբոցն աւարտեցի զսա, ըստ իմում ակարութեանս. և խընդիր եղև սորա, աստուածասէր և հաւատար(իմ՝ Մնրտիչ քահանայն Քուքիանայ և գտաւ զսա, որպէս ասէ տէր մեր յիսուս քրիստոս, թէ գտաւ մի պատուական մարգարիտ(.) երթեալ վաճառեաց զամենայն ինչ զոր ունէր և գնեաց զայն մարգարիտն. նոյնպէս և սա եղև ցանկացոդ սուրբ աւետարանիս. ստացաւ զսա յիշատակ իւրն և ծնողաց իւրոց և ամենայն ազգականացն իւրոց ամէն։ Եւ ինձ մեղսամած գրիչս Ահարոնես որ զանունս ունիմ և գործովս ունայն և թափուր եմ յամենայն գործոց բարեաց. և իմ ծնողացն և եղբա(ր)ցն, և մեր.... (հոս կը մնայ թերի՝ թուղթ մը կտրուած ըլլալով)։
. Ձեռագիրս 1834ին մտեր է հաւաքմանս մէջ. Կ. Պոլսէն դրկուած է ի Վենետիկ, չգիտցուիր ինչպէս։ Մատեանս է Ատետարան միջակադիր՝ անթերի։ Գաղափարուած է լաւ և ընտիր օրինակէ, և ասոր ապացոյց են լուսանցից վրայ նշանակուած հին աւետարանաց կամ թարգմանութեան տարբերութիւնքն։ Կողմնակի աւսանցից վրայ նշանակուած ենհին գլխահամարները, որոնց ներքև նշանակուած են՝ կարմրագիր մելանով ուրիշ խոտոր համեմատութիւններ ունեցող գլխահամարներ ևս. իսկ ի ստորոտս իջից Համաբարբառքն։ Յունի աւետարանաց Գլխացանկերը, իսկ Նախադրութիւններն՝ մէն մի աւետարանի վերջ դրուած են, երբեմն տպագրութենէն աւելի համառօտ։ Համաձայն տպագրութեան ունի Կիրակագիրներ, Մարկ. ԺԶ 9-20, Ղուկ. ԻԲ. 43-44. և իրք։ շնացեալ կնոջն ալ ի վերջ Աւետարանին, առանձինն խորագրելով։ Յովհաննու,։ Չունի Յովհ Ե. 4 համարը։ 1. Թղ. 2բ։ Եւսեբի Կարպիանոսի սիրելի եղբաւր ի տէր ողջոյն, ևն։ - Թղ. 3ա-3բ։ Համաբարբառ կանոնք (յոյժ թերի)։ 2. Թղ. 4ա։ Մատթէոս (առանց խորագրի)։ Գիրք Ծնընդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 62բ2։ - Անդ։ Աւետարան։ ըստ Մատթէոսի (Նախադրութիւն)։ Մատթէոս աւետարանիչն յետ եօթն ամի վերանալոյ փրկչին գրէ զիւր աւետարանն, ևն։ 3. Թղ. 64ա։ Մարկոս (առանց խորագրի)։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որպէս և գրեալ է յԵսայի մարգարէ, ևն։ - Վերջ Թղ. 104բ1։ Որ երթայր զհետ նոցայ,։ - Անդ։ Աւետարան ըստ Մարկոսի (Նախադրութիւն)։ Մարկոս աւետարանիչն աշակերտ էր Պետրոսի առաքելոյ, ևն։ 4. Թղ. 106ա։ Ղուկաս (առանց խորագրի)։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։Թղ. 108ա1։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, (վասն Եմմաւուսի)։ - Վերջ Թղ. 182բ1։ - Թղ. 182բ2։ Աւետարանս ըստ Ղուկասու (Նախադրութիւն)։ Ղուկաս արուեստիւ բժիշկ գոլով, ևն (և կը վերջանայ)։ Սա աւետարանեաց ի Բուղանդիա, և յամենայն Մակեդոնիա,։ 5. Թղ. 184ա։ Յովհաննէս (առանց խորագրի)։ Ի սկզբաննէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 243բ1։ Երթ յայսմհետէ մի մեղանչեր,։Անդ։ Աւետարան Յովհաննու (Նախադրութիւն)։ Յովհաննէս աւետարանիշն որ և որդի որոտման, ևն։