Other notices
— - Bibliographic notice
121
ԱՒԵՏԱՐԱՆ ԼԶ
Ռ = 1551 - Ռ = 1551

ID
Number
121
Old record number
205
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԼԶ
Start date
Ռ = 1551
End date
Ռ = 1551
Date details

Ռ1551։

Copy place
գրութեան Մազարա գիւղ՝ յԱլպիստանի, իսկ կազմին Կեսարիա։
Reference
Type
Number of pages
297
Dimension
27x18 (20x12)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 20x5,5։
Writing details

բոլորգիր մեծ, սև մելանով և միայար գրչութեամբ։

Codicology

27, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ գորշագոյն և ողորկ։-

Number of lines
20։
Binding

նոր, ստուարաթղթեայ՝ շիկագոյն կաշիով պատած, առանց զարդի։

State of preservation

Copyist
Յովանէս քահանայ։
Owner

նախ Աքատ, ապա այլք -

Commanditaire
Illuminator
և
Binder
գրիչն։
Parchment flyleaf

չունի։ - ՀԱՆԳԱ. ՄԱՆՔ լաւ վինակի մէջ է, միայն Թղ. 1ա - 8բ։ արտաքին լուսանցք մասամբ ցեցակեր եղած են։ Թղ. 14 հինն ինկած ըլլալով՝ նոր թուղթով և գրչութեամբ լրացուած է. հին կազմի կողերն ևս ինկած են։

Lettrines

բազմաթիւ են և եռագոյն. թռչնագիր, վիշապագիր ևն, մեծագոյն և միջակ մեծութեամբ։

Initials

Marginal illuminations

համեմատ զարդագրրոց և յաճախ անոնց հետ միացած. պէսպէս մեծութեամբ, որոնց մեծ մասն թռչնազարդեր են՝ մարդու գլուխով և բուսակատարներով։

Images

չկան, -

Canon tables 1

և

Canon tables 2

4, (տես Թղ. 3ա, 82ա,134ա, 228ա։ եռագոյն են, այսինքն ջնարակային կարմիր, կապոյտ և ճերմակ -

Title text

կարմիր, այսպէս են ։ բոլոր տնագլուխ տառերն։

Blank pages

Թղ. 1, 2բ, 81բ, 132ա2-բ, 133, 227, 295բ (կէսէն վար), 296-297։

Colophon

։ բազմաթիւ են գլխաւորապէս 1. Թղ. 292ա. Գրչէն, այսպէս. Գառք քեզ անսահման անուն և անզուգական անձնաւորութեան հայր և որդի և սուրբ հոգի յամենայն արարածոց և բնաւից եղականաց։ Բարոյ ամէն ոք ցանկա, ոմանք մասից և այլք բոլորին, աստուածայնոյն և գերագոյն. զորոյ տէր բանա զաչս ներքին մարդուն. գիտել և ճանաչել զդիւրագործեան և զապականելի կենցաղոյս վայելս թէ ընդ գտանելն՝ վաղվաղակի արագ ունի զկորուստ։ Իսկ որոց մաքուր և յստակ են հոգւոյն տեսարանքն, և լուսատեսակ ունիցին զմըտացն աչք, գանձեն անձանց իւրեանց անճոխոպրելի շահս. որ միշտ և անզրաւ ունի զկա ընդ աստուծոյ, և ոչ ական հատանի ի վնասակարողաց։ Ուստի և շառաւիղն աւրհնութեան և սեռն բարենշան սրբազան և գերամաքուր մարդ աստուծոյ նախանձեցաւ նախաձ բարի. և տեսեալ զոմանս տարփողական սիրով տենչացեալս, զի տեառն մերոյ և զաստուծոյ մատեան աւետարանի, յինքեանս գրաւէին, և ապա խորհուրդ մի բարի ի մէջ առեալ ասէ, թէ զամենայն գոյք մարդոյ անցաւոր տեսանեմ ստացաւ զստացուածս գեղեցիկս։ Նախանձեցաւ զնախանձն բարոք։ Ապա թախանձեալ զյոգնամեղ և զանարժան գրիչս զՅոհաննես երեցս նկարագրե, զաստուածախաւս սուրբ աւետարանս, ի վայելս և ի սփոփանս կենդանութեան, և զկնի փոխման՝ յիշատակ յաւիտեան. ըստ այնմ եթէ Երանի որ ունիցի զաւակ ի Սիոն և ընդանեակ յԵրուսաղէմ։ Եւ իմ հարկեալ ի սիրոյ նորա թէպէտև ի վեր էր գործառնութիւն սորա քան զկար իմ և զարժան. ապա զանկարութիւն է բաց եդեալ ապաւենեցայ յայն որ տա առատապէս և ոչ նախատէ. և ըստ կարի իմում ջանացեալ լցի զփափաք սորա։ Եւ գրեալ աւարտեցի զսա ի գիաղն Մաղարա, ընդ հովանեաւ սոարբ Յակոբա և այլ սուրբ նշանացս, ի յերկիրն որ աս Ալպստան, ի Թուիս Հայոց. Ռ։ Արդ՝ որ ժառանգէք զսա՝ կարդալով կամ աւրինակելով, յիշեսջիք սրտի մտաւք զմեղաւոր գրիչս զՅոհաննէս երէցն, և զծնաւղսն իմ զմղտեսի Ամիրն և զմղտեսի Եղիսաբեթն, և զամենայն ազգայինսըն իմ։ Մանաւանդ զստացող սորին, որ ետ գրել զսուրի աւետարանս՝ ի հալալ վաստակոցն իւրոց, զԱքատն՝ որ է կուսամանուկ և երկիւղած աստու. ծոյ, և զհայր և զմայր սորին և զամենայն ստացուած սորին։ Յիշեցէք ի մաքրափայլ աղաւթս ձեր, և աստուած զձեզ Նիշէ իւր սուրէ արքայութիւնն ամէն,։ Ասոր կը յաջորդեն՝ տարբեր գրչութեամբ՝ ուրիշ ընդարձակ յիշատակագրութիւնք, ուր կը յիշատակուին բազմաթիւ նուիրատուաց անուանք՝ հանդերձ իրենց նուիրատուութիւններով, ամէնքն ևս մի և նոյն ձեւով յեղյեղուած։ 2. Յովհ. աւետ. վերջը, կայ կազմողէն. Գառք ամենայսուրբ երրորդութեան հօր և որդոյ և հոգւոյն սրբոյ անզրաւ յաւիտեանս ամէն։ Արդ՝ կազմեցաւ երկրորդ կապս ձեռամբն սուտանուն ախմար գրչի՝ Յովանէս փահանայիս. որ անունս է քահանայ և գործովս հեռի. թվին Ռ. Ծ.Ա. ի Կեսարիայ ի դուռն սոտրբ Աստուածածնի և սուրբ Սարգսայ. Աստուած ողորմի թախիաճի Մկրտչին և իւր կողակցին՝ Կեռիասին որ եղան սապապ սուրբ Աւետարանիս և կապել տուին։ զվարձն ի յաստուծոյ առնեն հարիւրապատիվ ամէն։։ Առաջին յիշատակարանին մէջ յիշուած Յոհաննէսն (այն է գրիչն) տարբեր անձն մի հաւանօրէն վերջնոյն մէջ յիշատակուածէն, այսինքն՝ գրքիս կազմողէն. և այս բանիս ապազոյզ է նախ մի և նոյն անուան տարբեր ձևով ուղղագրուիլն։ Բ. Երկու թուականաց մէջ՝ ալսինքն գրհութեան և կազմին, 51 տարուան տարբերութիւն կայ։ Գ. Մահտեսի Ամիրի որդի գրիչ Յոհաննէսը՝ ի թուին Հայոց ԶՀԵ ( = 1526ին) ուրիշ աւետարան մևս գրած է յորմէ երկու թուղթ միայն հասած է մեզ - կիս կատար յիշատակարանովն հանդերձ - ինչպէս պիտի տեսնուի յաջորդէն։

Informations

. Ձեռագիրս 1838ին մտեր է հաւաքմանս մէջ. մեր միաբան Հ. Գիլիպպոս Վ. Թէրճիման Ասլանեան ի Կ. Պոլիս ձեռք բերած է զայն, եւ միշեալ թուին յղած ի Վենետիկ։ Մատեանս է Աւետարան միջակադիր՝ անթերի, բայց առանց Նախադրութիւններու, Գլխացանկերու և Համաբարբառներու։ Թէպէտև համեմատութեամբ նոր՝ սակայն պարունակութեամբ հին աւետարանաց խմբին կը վերաբերի, վասն զի չունի ի վերջ Մարկոսի յարութեան հատուածը, Ղուկ. ԻԲ. 43-44, Յովհ. Ե. 4, և է. 53-Ը. 11 համարները։ Լուսանցից վրայ նշանակուած են հին գլխահամարքն և Կիրակագիրները։ Ուղղագրութեան մասին՝ ունի սխալներ և ռամկական ձևեր. օրին. իմն. Ի կատարել աւուրց վերանալուն նորա, ևն, ևն։ 1. Թղ. 2ա (դատարկ թողուած տեղը սևագիծ տձև խորանի մը մէջ) կայ տարբեր բոլորգրով։ Բշժկութիւն է, խորագրի ներքև գրուած է բժշկութեան աւետարանաց Ցանկ մը, այսպէս. ԻԳ. Վասն հիւանդաց է։- ԿԲ. Վասն բորոտ. հիւ ջերման։ - ԿԸ. Վասն դիւահարի։ - ՀԴ. Վասն մերելի որ յարուց։ - ՀԶ. Վասն կորի։ - ՃԱ. Վասն կոր կաղի, բորոտ խլի։ - ՃԺԴ. Վասն գոսոտի։ - ՃԺԹ. Վասն դիւահարի։ - ՃԽԶ. Վասն հիւանդի։ ՃԽԸ. Վասրն բժշկութեան։ - ՃԾԹ. Վասն կանաց բժշկութեան։ - ՃԿ. Վասն ամենայն ցաւոց։ - ՃՀԴ վասն սնոտի և չար հիւանդի։ - Աւգնէ Աստուած աւգնէ Աստուած։ աւգնէ Աստուած,։ (Այսպիսի բժշկութեան ցանկեր դրուած են նաեւ Մարկոսի, Ղուկասու և Յովհաննու աւետարաններէն յառաջ)։ 2. Թղ. 3ա1։ Մատթէոս (առանց խորագրի)։ Գիրք ծնընդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 81ա2։ Մինչև ի կատարած աշխարհի,։ 3. Թղ. 82ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւեաարանի Յիսուսի Քրիսուսի որպէս և գրեալ է, ևն։ - Վերջ Թղ. 132աԵւ ոչ ումեք ինչ ասացին, զի երկնչէին,։ 4. Թղ. 134ա։ Աւետարան ըստ Ղուկասու։ Քանզի՝ բազումք յաւժարեսցին վերստին կարգել, ևն։ - Թղ. 224ա1։ Հարիւր և վաթ։ սուն ասպարիսաւ, - Վերջ Թղ. 226բ2։ 5. Թղ. 228ա1։Աւետարան ըստ Յովհաննու։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 291բ2։ Տանել զգիրսն որ թէ գրեալ էին,։

Content