122323ՈՀԸ = 1229 (տես վարը)։
՝ բոլորգիր կէս երկաթագիր կամ անց։ ման ձևով. տնագլուխք ընդհանրապէս սևագիր են, տեղ տեղ ալ կարմիր, գրչութիւնն ալ միայար՝ սկիզբէն մինչև վերջը։
30, իւրաքանչիւրն 8 ներուն վրայ նշանակուած են, և Ժ. էն վերջ տասնական, ևն թուով կը յառաջեն, այսինքն՝ Ի, Լ, Խ, ևն, նման հնագոյն Ձեռագրաց։
թուղթ բամբակեայ՝ դեղնորակ։
փայտեայ կաշեպատ՝ տած է կապուտագոյն հասարակ լաթով։
Թղ. 1 - 18. լուսանցաքղանցքը մաշած և կտրուած են։ Թղ. 3բ - 70ա (վերի կողմերն) խոնաւութենէ սևցեր են, բայց գրութիւնն անվնաս մնացած է։ Թղ. 127ա. սև մելանով գծուած և աղտոտուած են մի քանի տողեր, բայց կը կարդացուին Թղ. 229- 245. ստորին լուսանցք ցեցակերութենէ ծակոտուած և բզըկտուած են։ Թղ.238. կազմէն փրթած է։ Կողերու արծաթապատ քանդակներն - որոնց յայտնի նշան են խիտ առ խիտ ծակերն - հանուած են։
նախկինն անյայտ, ապա Յոհանէս երէց, ապա Մարտիրոս երէց (ի Թու. ՊՂԸ = 1449), ապա Հռիփսիմէ, (թերատ), Թղ. 1բ1, 2բ1, 185բ2, 189բ1, 245բ2։ - ՏԵՂԵ ԿՈՒԹԻՒՆՔ. Ձեռագիրս 1835ին մտեր է հաւաքմանս մէջ. մեր միաբան Հ. Գիլիպպոս Վ. Թէրճիման Ասլանեան ի Կ. Պոլիս ստացած է զայն և յիշեալ թուին դրկած ի Վենետիկ։ Մատեանս է Աւետարան միջակադիր՝ և անթերի։ Աւետարանս գեղեցկագիտական տեսակէտով՝ խիստ աննշան է, իսկ բնագրական պարունակութեամբ կը վերաբերի հին աւետարանաց խմբին, զի նախ չունի ոչ Նախադրութիւններ, ոչ Գլխացանկեր և ոչ ալ Մարկ. ԺԶ 9 - 20, Ղուկ. ԻԲ. 43 - 44, Յովհ. Ե. 4, և Ի. 53 - Ը. 11 համարներ։ Երկրորդ կը ներկայացրնէ տպագրութենէն տարբեր ընթերցուածներ. օրին. աղագաւ։ Որ շինիցէ տուն ի վերայ հողոյ,։ Իննըսուն և ինն արդարոյ՝ որոյ չիցէ պիտոյ ապաշխարութիւն, ևն, ևն։ Համաբարբառները՝ ըստ սովորականին՝ էջերուն ստո րոտը նշանակուած են։ Ունի - կողմնակի և միջին լուսանցից վրայ - կանոնաւորապէս հին գլխահամարները. ունի նաև կարմրագիր Կիրակագիրներ՝ նոյն գոյնով քառագիծերու մէջ։ 1. Թղ. 2բ1։ Կայ բժշկութեան աւետարանաց Ցուցակը (հմմտ. Թ. 121 8. 1. Թղ. 2ա։ նոյն Յովանէս երիցու գրչութեամբ)։ Այսպէս է և յաջորդ աւետարանաց։ 2. Թղ. 3ա։ Սուրբ աւետարան ըստ Մատթէոսի։ Գիրք ծնընդեան յիսուսի քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 70բ1։ 3. Թղ. 71ա1։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որպէս գրեալ է յԵսայի մարգարէ, ևն։ Վերջ Թղ. 114ա1։ 4. Թղ. 114բ1։ Աւետարան ըստ Ղուկասու։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։ Թղ. 187ա1։ Հարիւր եւ վաթսուն ասպար։ սաւ,։ - Վերջ Թղ. 189բ1։ 5. Թղ. 130ա1։ Աւետարան ըստ Յովհաննու։ Ի սկզբանէ էր բանն, և բանն էր առ Աստուած, ևն։ - Վերջ Թղ. 245բ1։
չունի, բայց կայ (սկիզբը) թուղթ մը ուրիշ աւետարանէ մը, նման գրչութեամբ։
3 հատ միայն, Մատթէի, Մարկոսի և Յովհաննու աւետարանաց սկիզբը, երկագոյն են, այսինքն կարմիր և սրճագոյն։ - ԽՈ. ՐԱԳԻՐՔ կարմիր, միայն Յովհաննուն սևագիր է. նոյները կրկնուած են մէն մի աւետարանին վերջը, ճիշդ բնագրի գրչով և մելանով, Յովհաննուն կարմիր։ ԽՈՐԱՆՔ4 հատ, վարկպարազի, այսինքն սևագիծ, տը, գեղ թերատաձևեր, նորոգողէն գծուած իւրաքանչիւր աւետարանին դիմաց՝ դատարկ թողուած երեսներում, որոնց մէջ գրուած են բժշկութեան աւետարաննե։ րուն ցանկը՝ նման Թ. 121ին, և՝ գծողն և՝ գրողն է նոյնպէս Յովանէս երէց - ինչպէս գրչութենէն իսկ յայտնի կ՝երեւի։
քանի մը հատ միայն, կարմրագոյն, փոքր բուսակներ և քառակուսիներ։
չկան։
1 հատ միայն Մատթէոսի ճակատը, կարմիր և սևադեղ զարդերով։
Թղ. 1ա, 1բ2, 20բ2, 245բ2, 246
6 - 7հատ, գրեթէ ամենքն ևս հակիրճ և աննշան, գլխաւորապէ։ 1. Յովհաննու աւետարանին վերջը կայ գրչէն, այսպէս. Աւրհեալ է քրիստոս աստուած իմ ամէն Թւ. ՈՀԸ,։ 2. Ղուկասու վերջը՝ նոյն գրչութեամբ Տէր ողորմեա Ստեփանոսի յոյժ մեղաւորի. և (որ) ասէ ամէն՝ և նմայ տէր ողորմեայ,։ 3. Թղ. 2ա. Կայ երկրորդ ստացողէն՝ այսլէս. Ես Յոհանէս երեցս՝ Սարգիս երիցու որդիս՝ պարգևեցի զսուրբ Աւետարանս Մարտիրո։ երիղու. մեզ յիշատակ և զարմից մերոց։ Նա չունի իշխանութիւն որ ծախէ. քանի կենդանի կենայ՝ նա բռնէ. և յորժամ իւր վախճանն հասնի, նա մեզ յիշատակ դնէ։ Ի թվիս Հայոց։ ՈՂԸ։ Հոկտեմբեր. ԺԴ.։ 4. Թղ. 185բ2 (ի տողամիջի և դատարկ թողուած տեղը). Ես Հըռոփսիմես որ գնեցի սուրբ աւետարանս ի Մարտիրոս իրվէն (այսպէս) Ե. ֆլորի, առ յիշատակ. և է իմ հաւրն Խղէլաւղլան Պետրոսին, և ամենայն արեան մերձաւորաց։ դրի յիշատակ ի դուռն սուրբ Սարգիսին. ոյ(վ լիշէ զմեզ իւր սուրբ աղաւթքն. աստուած լիշէ զինքն իւր արքայութիւնն,։ Նոյնը նաև ի վերջ աւետարանին Յովհաննու (տարբեր գրով։ Յիշատակ է սուրբ Աւետարանս Հռիփսիմէ մատրըն, և հօրն իւրոյ Պետրոսի, և Մովսէսին և Մատթէոսին։ ի Թուին Հայոց Ջ8. Լ, ու. Ե.,։ Այս թուականիս կամ առաջին տառը սըխալ գրուած է, և կարդալու է ԶոԼԵ, կամ անսովոր է, բայց ոչ սխալ. և ճէն աւելորդ համարելով կարդալու է ՋԼԵ։ 5. Առջև ի պատռած պահարանին վրայ կայ, լտրատուած, այսպէս. Գառք ամենասուրբ երրորդութեան հաւր և որդւոյ և սուրբ հոգոյն ... հանայ Յոհանէս երեցս որ գրեցի զսուրբ Աւետարանս և եդի ի սուրբ երրորդութին յիշատակ ինձ և երիցակնոչն և իմ ամուսնոյն ի վայելումն ...արին և որդոց իւր(ոց)... որք աւկտիքդ (կամ կար)դայք ի սմա, մեղխաց թողութեան ... ինձ և աստուած... ամէն,։ Դիտելով որ Աւետարանս շատ հին է քան Յոհանէս երէցը, ուստի կը հետեւի, որ ալք կցկտուր յիշատակարանն ուրիշ Աւետարանի մը աւելի կը յարմարի, որ պատահաբար ասոր հետ միացած է՝ իբր պահպանակ, և կամ յիշատակարանիս գրեցի, ն՝ նորոգեցի, կարդալու է։ 6. Թղ. 1բ (որուն առաջին երեսը վերարտագրութիւն է Մատթէոսեան աւետարանի ՃՂԲ - ՃՂԳ. գլուխներուն). կայ՝ խոշորկեկ բո լորգրով՝ վերջին ստացողի յիշատակարանը։ ֆառք ամենասուրբ երրորդութեան հաւր և որդոյ և հոգոյն սրբոյ ամէն։ Եւ գրեցաւ սա(այսինքն արտագրութիւնը) ի սուրբ ուխտս Աստուածածնիս որ կոչի Ղրաճայսար. յիշատակ պաշխին հաւրն իմոյ Մուրատին և ծնողացն իմոց և եղբարցն իմ՝ Մկրտչին, Սարգիսին, և ամենայն ազգականաց և հանգուցելոց ի քրիստոս ծնաւղաց նոցա։ Եւ արդ աղաչեմ զամենիսեան որք հան. դիպիք սմա աւգտութեամբ կամ գաղափար դընելով, հայցեցէք ի քրիստոսէ զթողութիւն մեղաց մերոց. Զի և ձեզ ողորմեսցի մարդասէրն աստուած ամէն։ Եւ զիս անարժան Ովանես մուղտսի աբեղայիս. ով որ զմեզ յիշեայ, աստուած զինքն յիշեայ. ձեռս գնայ գիրս մնայ։ Թուականիս Հայոց։ ՋՀԵ. էր,։ Անտարակոյս յիշատակարանիս մէջ յի շուած մուղտսի Ովանէս աբեղայն կամ նոյն է Թ. 121ին յիշատակարանի մէջ յիշուած Ամիրի որդի Յոհաննէս քահանային հետ և կամ անոր Մկրտիչ եղբօր որդին։ Յամենայն դէպս քանի որ Աւետարանս Ովանէս աբեղայէն 297 տարի յառաջ գրուած է, բնականաբար չի կրնար ասկէ գրուած լինել. հետևաբար՝ սոյն Ովանէսն կամ նորոգող եղեր է Աւետարանիս, և այդ առիթով գրած է յիշատակարանս վերարտագրելով Թղ. 43՝ նմանահանութեամբ։ և կամ լաւ ևս՝ նա ի թու. Հայոց ՋՀԵ մի ուրիշ աւետարան ևս գրած է՝ գաղափարելով սոյն Աւետարանէն - նմանելով անոր գրչութեան,որմէ վերը նշանակուած թուղթը միայն մնացեր է, այդ յիշատակարանով հանդերձ։