Other notices
— - Bibliographic notice
246
ՈՍԿեՓՈՐԻԿ Է
ԺԷ դար - ԺԷ դար

ID
Number
246
Old record number
161
Title
ՈՍԿեՓՈՐԻԿ Է
Start date
ԺԷ դար
End date
ԺԷ դար
Date details

անյայտ. հաւանօրէն 1630-1650, զի կը պարունակէ Խարբերդցի Տէր Եղիա քահանայի պատմութիւնն ևս։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
251
Dimension
15,2x10,7 (10,1x6)
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր նոր միջակադիր։

Codicology

25, իւրաքանչիւրն 10 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ մագաղաթի նման հաստ և փայլուն։

Number of lines
14։
Binding

.փայտեայ կաշեպատ՝ մութ կարմիր և զարդարուն, գոցելու մասով։

State of preservation

լաւ պահուած է, միայն սկիզբէն 1 թուղթ կը պակսի։

Copyist
՝ Պօղոս։
Owner

նախ Պօղոս և իր ծնողքն, ապա Յարութիւն (Կեսարացի)։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն ինքնին։
Binder
Parchment flyleaf

չունի։

Lettrines

կան մէն մի գրութեան սկիզբը միայն։

Initials

Marginal illuminations

ցանցառ են, երկագոյն և միջակ մեծութեամբ։

Images

չկան։

Canon tables 1

և

Canon tables 2

կը պակսին։

Title text

կարմիր են։

Blank pages

Թղ. 41ա, 63բ, 86բ, 119բ, 240ա-250բ։

Colophon

սակաւ են, անթուական և իբրև շարունակութիւն նիւթոց միայար գրուած, այսպէս .1. Թղ. 130ա. Գրչէն. "Որ ողորմի քրիստոս աստուած ըստացողի գրոյս Պօղոսի, և ծնօղաց նորին, և ամենայն արեան մերձաւորացն, և մեղապարտ գրչիս, կարդացողաց և լսողաց. և աստուած ողորմի ասացողաց ամէն. Հայր մեր որ յերկինս, սուրբ„։ Նոյնը նմանապէս տես և՝ Թղ. 150բ-151ա։ 2. Թղ. 119ա. Կայ վերջին ստացողէն նոր նոտրագրով, այսպէս. "Զայս գիրքս գնեցի թվին ՈԻՃՀ. ամսոյն մայիսի Ժ. ես Կեսարացի Աոլան Ղալիֆայի որդի՝ Յարութիւնս„։

Informations

. Ձեռագիրս յամին 1759 մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Մկրտիչ Վ. Անանեան Կ. Պօլսէն բերած է ի վանս։ Մատեանս է Ռսկեփորիկ փոքրիկ ժողովածու, և կը պարունակէ քանի մը վարքեր և հետևեալ գրուածները. 1. Թղ. 1ա։ "Այս է թուխտն՝ զոր երկնից իջեալ՝ ի մեծ քաղաքն Հռոմ. զոր ինչ գրեալ կայ՝ պինտ պահեցէք սրբութեամբ։ Ի մեծ քաղաքն Հռոմ որ է յարևմուտս, ի ֆռանկս, և սպասաւոր և լուսարար. գերեզմանին սուրբ առաքելոցն սրբոյն Պետրոսի և Պօղոսի, գլխաւորացն„ ևն։ - Վերջ Թղ. 21ա։ "Եւ միայբան, արք և կանայք, ծերք և տղայք ասացէք. Ճ։ տէր ողորմեայ և զՀայր մեր որ յերկինս„։ 2. Թղ. 21բ։ Հաւափումն ամենայն տնօրինական սուրբ տեղեացն, այսու խորագրաւ։ "Այս են ամենայն տնօրինականք քրիստոսի աստուծոյ մերոյ՝ ի սուրբ աստուածաբնակ, մայրաքաղաքն յԵրուսադէմ՝ ի միջոյ և յարտաքոյ, որ կան հաւաքեալ աստ ի թողութիւն մեղաց մերոց՝ հաւատով երկրպագողաց ամենայն քրիստոնէից։ - Անդ։ "Նախ և առաջին քաղաքն Նազարէթ, աղբիւրն՝ ուր Գաբրիէլ հրեշտակապետն զաւետիսն ետ Ս. Կուսին Մարիամու, և յղացաւ զբանն աստուած։ Եւ տունն Յովսեփայ աստուածահօրն, ուր սնաւ փրկիչն, որ է փառաւոր տաճար„ ևն։ - Վերջ Թղ. 40բ։ "Եւ թէ մարդ խնդրէ տեսանել զոք ի սրբոց՝ զով որ ուզէ, երևի առժամայն, ի փառս քրիստոսի աստուծոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ Տնօրինական տեղեաց վրայ եղած գրուածներէն ընդարձակն և կատարեալն կրնայ համարուիլ Յոյժ հետաքրքրական է ոչ միայն աշխարհագրական, այլ և հնախօսական տեռակէտերով։ Թղ, 40ա-բ. "Մաղթաս„ անունով տեղում Համբարձման տօնին բոլոր ժողովրդոց հաւաքուելուն, Ս. Աստուածածնի երևմանն՝ աստուածորդին ի գրկի, մարգարէից, առաքելոց և ամենայն սրբոց անոր երկրպագութիւն մատուցանելն, այլովք հանդերձ, նոր յաւելուած ըլլալ կը թուին և ժողովրդական 3. Թղ. 41բ։ "Տեսիլ սուրբ աստուածածնին՝ զոր ետես ի լեառն Ձիթենեաց։ Խորհեցաւ ամենայսրբուհի՝ աստուածածինն Մարիամ կալ յաղօթս, և երթալ ի լեառն Ձիթենեաց ևն։ - Վերջ Թղ. 63բ։ "Եւ պատասխանեալ տսացին. ամէն, ամէն. փառք բարեգթութեան քո հայր և որդի և հոգիտ սուրբ, յայժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ (Հմմտ. Թ. 223. §. 149. Թղ. 423, որ շատ տարբեր է ասկէ, և չունի ասոր վերջին պարբերութիւններն և մեչաւորները դժոխոց տանջանքէն ազատելու անհեթեթութիւնը)։ 4. Թղ. 64ա։ "Հարցմունք սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, և պատմելոյ հրեշտակին վասն հոգոցն։ Սուրբն Գրիգոր Լուսաւորիչն Հայոց զքառասուն տիւ և զքառասուն գիշեր հաց ոչ եկեր և ջուր ոչ էարբ„ ևն։ - Վերջ Թղ. 86ա։ "Որով և զմեզ արժանի արասցէ քրիստոս աստուած սուրբ արքայութեանն ընդ արդարոցն և ընդ ամենայն սրբոց իւրոց, որում փառք յաւիտեանս. ամէն„։ 5. Թղ. 87ա։ "Պատմութիւն տէր Եղիային։ Եւ ընդ աւրհնութեանս ծանուցումն լիցի ձեզ, քրիստոսի արեամբ գնեալ քահանայք և ժողովուրդք. վասն այդ մահտեսի տէր Եղիայդ՝ որ է դա ի քաղաքէն Խարբերդու, յազգէն Յակոբ(կ)այ, ուղղափառ ասորոյ„ ևն։ - Վերջ. Թղ. 119ա։ "Կատարեցաւ բանքս՝ վկայութեամբ ասորոց պատրիարգին, և Մինաս վարդապետին, և Մելքիսեդ վարդապետին, Պօղոս վարդապետին և Յովհաննէս վարդապետին. սոցա աւրհնութիւնքն հանապազ ընդ ձեզ և ընդ մեզ եղիցի, և ի վերայ ամենայն քրիստոնէից եղիցի. ամէն„։ (Գրութիւնս առաջին անգամ հրատարակուած է յամին 1909, տարբերութեամբք, տես Արարատ Ամս. թիւ 1. 2-3)։ 6. Թղ. 120ա։ "Քարոզ վասն Թումայի սուրբ առաքելոյն։ Իսկ (յ)աւուր զատկին ելեալ դնացին Կղէոպաս և Եմաւուս (2), ուրեք հանդիպեցաւ ընդ նոսա (յիսուս) ի ճանապարհին և ասէ. Զի՞ տրտմեալ խօսիք ընդ միմեանս. և նոքա ասեն. Դու որպէս էիր յԵրուսաղէմ„ ևն։ - Վերջ Թղ. 130ա։ "Որով քարոզեցին ընդ ամենայն աշխարհս և ի խաւարէ ի լոյս դարձուցին„։ Ռամկօրէն լեզուով գրուած է և յոյժ սխալագիր։ շատ կը տարբերի Թովմաս առաքեալի Վկայաբանութենէն. թէպէտև գրողն վերջինէս օգտուած է 7. Թղ. 130բ։ "Վարք և պատմութիւն Ալեքսիանոս ճգնաւորին։ Այր մի էր ի քաղաքն Ըստամբօլ, մեծատուն և իշխան, և մեծ հրամանայտու բազում գաւառին և էր անուն նորա Եփրեմիանոս մեծ, և կին նորա Աննա„ ևն։ - Վերջ Թղ. 150բ։ "Իսկ սուրբն Ալեքսիանոս հանգեաւ ի քրիստոս հրոտից ամսոյ՝ ԻԸ. ի փառս աստուծոյ հօր„։ (Միջնադարեան ռամկօրէնով խառն է, և տարբեր միւս օրինակներէն. հետևաբար կամ նոր թարգմանութենէն գաղափարուած է, և կամ առասպելներով խառնուած)։ 8. Թղ. 151ա։ Պատմութիւն առասպելական որդւոյ ուրումն մեծատան։ "Այր մի էր մեծատուն՝ իշխան ի քաղաքի մի, և ունէր այնչափ գանձ ոսկի, և մարգարիտ, և պատուական ակունք անգին, որ չկայր աշխարհն քան զնայ մեծատուն„ ևն։ - Վերջ Թղ. 159բ։ "Հաւանեցաւ մանուկն և ամենեքեան վկայ կացին„։ - Անդ։ "Աղչկան հարցմունքն է։ Ասէ աղչիկն. ով է քո հայրն։ Ասէ մանուկն՝ հովն և հուրն։ - Ասէ աղչիկն. ով է քս մայրն. - Ասէ մանուկն՝ հողն և անձրևն„ ևն։ - Վերջ Թղ. 176ա։ "Եւ թագաւորն յետ իւր մահուն՝ գանձին և հեծելին, և աշխարհին տէր կացոյց զմտնուկն. և քրիստոսի փաոք յաւիտեանս ամէն„։ Երկամասն պատմութիւնս թէև ռամկախառն լեզուով գրուած է, բայց անոր ծագումն հաւանօրէն շատ հին ըլլալու է, մանաւանդ հարց ու պատաս խանիքը, որ Սափայ տիկնոջ և Սողոմոնի հարց ու պատասխաններուն կը նմանին, բայց աւելի բազմաթիւ են և զանազան։ Յոյժ զիւտաւոր է ի զեղեցիկ իմաստուն մանկան՝ չարաճճի զստեր դէմ տարած յաղթանակը և անոր հետ պսակուիլն, այլովք հանդերձ։ Արժանի է մանրամասն ուսում նասիրութեան։ 9. Թղ. 176բ։ "Գովասանութիւն և պատմութիւն Տարմանի՝ Ասման թագաւորին։ Եղև մեծ թագաւոր մի Ասորեստան, անուն թագաւորին կոչի Զարմազան. ունի անթիւ հեծել, քաջ և բահլաւան. առնէր շատ քաղաքաց հօքմ և հրաման„ ևն։ - Վերջ Թղ։ "Թագաւորն ֆարման Կ. ամ ապրի ուրախ և մուրատ, ոչ յումմէ չ(յ)աղթի. շուտ գայ մահն ու գերէ յայն ժամանակի. նստի յաթոռ նորա որդին Շահրանի։ ԲՃ. և ՂԷ. տուն է„։ Գեղեցիկ վիպասանութիւնս հետևեալ 22 հատածներու բաժեուած է։ Թղ. 178ա։ "Վասն գալստեան աստղագիտին՝ որ մեկնէ զերազն„։ Թղ. 181բ։ "Վասն ծննդեան ֆարմանին„։ Թղ. 184ա։ "Վասն Փարմանին և երազին„։ Թղ. 190ա։ "Վասն Խորասան երթալոյն„։ Թղ. 192ա։ "Վասն խաղալոյ Փարմանին„։ Թղ. 194ա։ "Բռնել Փարմանին հետ բահլաւանին„։ - Թղ. 199բ։ "Վասն դստեր թազաւորին„։ - Թղ. 202ա։ "Պատասխան գրէ ֆարմանն այսպէս„։ - Թղ. 204բ։ "Վասն դնալոյ ղստեր թագաւորին մօտ ի Փարմանն„։ - Թղ. 208բ։ "Վասն կրկին զալոյ աղչկանն առ Փարմանն„։ - Թղ. 216բ։ "Վասն Փայիփառին՝ թէ ի՞նչ ունէր„։ - Թղ. 221ա։ "Վասն սպանանելոյ„։ - Թղ. 224ա։ "Վասն գտանելոյ ընկերացն„։ - Թղ. 225բ։ "Վասն ադչկան թըխտին„։ - Թղ. 228ա։ "Վասն տանելոյ դստեր թագաւորին„։ - Թղ. 229ա։ "Վասն գիտելոյ թագաւորին„։ - Թղ. 230բ։ "Վասն Փայիփառին„։ - Թղ. 231բ։ "Վասն յիշելոյ զհայրն և զմայրն„։ - Թղ. 233բ։ "Վասն զնալոյն յիր աշխարհ„։ - Թղ. 236բ։ "Վասն Փայիփառին և աւետմանն„։ - Թղ. 238ա։ "Վասն մահուան թագաւորին„։ - Թղ. 239ա։ "Վասն ֆարմանին տդային„։ Վիպասանութիւնս յանգաւոր չափաւ և ռամկօրէն բարբառով թարգմանուած է՝ կամ ի պարսիկ և կամ լաւ ևս յարար լեզուէ։

Content