248131327։
՝ բոլորգիր հնաձև և մանր՝ իբր անցք ի նօտրագիր շատ խիտ գրուած. թէպէտ և մի և նոյն գրչէն ելած ամբողջապէս, սակայն քմահանութեամբ այնչափ իրարմէ հաստ կամ բարակ, մեծ կամ փոքր, մերթ երագ և դժուարընթեռնլի, և մերթ յստակ ծրուած են և յեղանակաւորուած, որ կարծես թէ տարրեր մարդկանց ձեռքով գրուած են, և կամ ձեռագիրներէ կազմուած ըլլան. միայն Թղ. 195ա-197ա. գլխովին տարբեր և հաւանօրէն աւելի հին Ձեռագրի մը մնացորդ են, այսինքն՝ գրուած մօտ յամն 1247, և դիպուածով ասոր հետ կազմուած։
33, անհաւասար բաժնուած, այսինքն ոմանք 8, ոմանք ինն, և ոմանք 14, թուղթք, ևն։ Հայերէն այբուբենական թիւերն ալ հնագոյն Աւետարաններու ոճով հաշուած են. այսինքն Ժ = 10, Ի = 11, 1 = 12, Խ- 13 ևն։
՝ թուղթ բամբակեայ՝ մաշած։
՝ փայտեայ կաշեպատ, զարդարուն. կողերուն վրայ արծաթեայ կամ պղնձէ պատեան ևս կայ եղեր երբեմն, որոնց հետքը միայն կը տեսնուի այժմ։
լաւ, միայն Թղ. 268-270. թեթև կերպով ցեցակեր եղած են։ Երկրորդ կազմի ժամանակ մի քանի տեղ թուղթերն յետև առաջ փոխադրուած են, որով ինչ ինչ գրուածներու շարունակութիւնն ընդհատուած է. օր. աղագաւ, Թղ։ 172բ-174ա. զորս պէտք է անցնել Թղ. 188բ, դատարկ թողուած տեղը՝ իբր Ը. և լրացուցիչ գլուխ Զաքարիա եպիսկոպոսի՝ առ Յովհաննէս եպիսկոպոս Սիւնեաց գրած թղթին։ Թղ. 151 կտրուած է զմելինով, վերէն մաս մը միայն մնացած է՝ 3 մատնաչափ։
չկան։
մէկ քանի հատ միայն, այլ միագոյն, փոքրիկ և անշուք։
և
չկան ամենևին։
, չկան։
Թղ. 5ա. միագոյն։
՝ կարմիր են ընդհանրապէս՝ ընդարձակ գրուածներուն, իսկ մանրեբը՝ չունին զայն։
Թղ. 1ա-2բ, 9ա, 89բ, 123ա, 158, 160ա, 188բ (վերին կէսը), 203բ-204բ, 209բ, 259, 268, 269բ, 270բ։ Ասոնցմէ դուրս կան - երեսներու մէջ 4-5 տող յաճախ դատարկ մնացած միջոցներ։
սակաւ են, հակիրճ և անորոշ 1. Հայր մերի ընդարձակ մեկնութեան մը վերջ, Թղ. 64ա. Կայ այսպէս ի գրչէն. "Մերձ ի յՈւծան ի Հուսային ի գեղն պարպեցու (իմա աւարտեցաւ), ի յուրբաթի օր ի յՕգոստոսի յԷ, ի պատիւ սուրբ կուսին ամենօրհնեալ տիրուհոյն„։ 2. Թղ. 174ա. (այսինքն Զաքարիա եպիսկոպոսի դաւանական թուղթէն վերջ) կը գրէ գրիչն այսպէս. "Զնուաստ գծողս Իսրայէլ՝ որ ուղիղ սրտիւ ու դաշնակից գոմ այսմ դաւանութեան ուղղափառ (այսինքն է երկուց բընութեանց) յիշել ի տէր աղաչեմ„։ 3. Թղ. 193բ. Կայ հետևեալ յիշատակարանն, որ հաւանօրէն Ձեռագրիս գրչութեանն ըլլալու է, քան թէ վերը դրուած հատուածին, այսպէս. "Ի Թվ. ՉՀԶ, ի քրիստոսէ ՌԳՃԻԷ. ի Դամինիկոսկն և ի ֆրանցիսկոսէ. ՃԻԵ. տարի է„։
. Ձեռագիրս՝ հաւանօրէն 1791ին արդէն մտած էր հաւաքմանս մէջ, բայց թէ ուստի՝ և ի՞նլպէս՝ յայտնի չէ։ Մատեանս է Ոսկեփորիկ կոճղ, որ կը պարունակէ՝ խառնիխուռն հաւաքումն անբաղազոյգ բանից՝ առանց կարգի. ուր յաճախ սրփռուած կը տեսնուին մէջ ընդ մէջ։ Ա. հատուկտիր հաւաքմունք մեկնութեանց սուրբ Գրոց, մերթ դասական հին շարադրութեամբ և մերթ ռամկախառն բարբառով։ Բ. Հատուածք քարոզից։ Գ. Հարց ու պատասխանիք պէսպէս իրաց և խնդրոց վրայ։ Դ. Խնդիրք, առարկութիւնք և լուծմունք։ Ե. Առակներ և նմանութիւնք՝ հոգևորական կամ այլտբանական իմաստիւք։ Զ. իմաստուն ասացուածներ։ Է. փիլիսոփայական և աստուածաբանական կարևոր գիտելիքներ։ Այս ամենայն առանց խորագրի են և յաճախ անանուն, բայց մեծաւ մասամբ լատին Հարց գրուածներէն թարգմանուած են և կամ թարգմանաբար յօրինուած, և մասամբ ալ յունական և արաբական հեղինակութիւններէ. որով ի հարկէ հետաքրքրական են և քննութեան արժանի։ Ասոնք ամէնը ցանկելն անկարելի է, զի ոմանք շատ համառօտ են, ոմանք ալ իրարու հետ խառնուած. ուստի հարկադրուեցանք հոս նախ ընդարձակ հատուածներէն - զոմանս միայն ցանկել, և երկրորդ՝ յատկապէս ալ որոշ խորագիր կրօղ ազգային և օտար գրութիւնները։ Իսկ մանրերը ծանօթագրութեամբ յիշատակել միայն։ 1. Թղ. 3ա-4բ։ Հատուկտիր հատուածներ լատին սրբոց Լիթանիայէն։ - 5 տող արաբերէն՝ հայ տառագրութեամբ, որ ըլլալու է Եսայ. մարգ. ԻԱ. 6.րդ համարն, և ի ստորև հայերէնը։ - Հարանց վարքէն 3 հատուածք։ Խրատ Նեղոսի. "Որպէս երկիր երաշտացեալ՝ բանջարս ազգի ազգի ոչ բուսուցանէ. Նոյնպէս որով„։ - Առածներ. "Մարդիկ ոմանք իբր զմոմ. ոմանք իբր զքար. և այլք որպէս փուշ„։ - Ապա արաբ. հետևեալ տողն. "Տայալ. ռուհխ, հատ. ուոտի մա լաէնթիմշին, մնէնթիճի. ապա ասոր մեկնութիւնը, 7 տող։ - Թղ. 4ա։ Մարդակազմութեան հատուած մը. "Մաւլա Նաբոահիմն ի Հաղբակ համեց. թէ զ'որ ինչ անփոփոխ և անպակաս մասն կայ ի մարդն, այն յառնէն է... և որ ինչ յաւելուած և պակասութիւն ունի, որպէս միս, ևն, ի կնոջէն„ ևն։ Եւ ասոր ներքևը հետևեալ արաբերէնը. "Ապուննայ, էլլատի, ֆի ըսսամա։ թաղատըս ըսմաք„ ևն։ - Անդ։ Ուրիշ երկու կարճկեկ զրոյցներ Յուդայի և Ղովտայ կնոջ մասին։ 2. Թղ. 5ա։ Ի բանն. "Եւ հարսանիք էին ի Կանայ Գալիլէացւոց։ Թագաւորն Արտաշէս ՈՍԿԵՓՈՐԻԿ Թ. արար խրախութիւն միւսանդամ պաշտօնեայ ծառայից իւրոց և ռամկաց քաղաքին. և կոչեաց զԱսթենէս կին իւր յարքունիս„ ևն։ Վերջ Թղ. 5բ։ (Իրարու անյարիր բանք)։ 3. Անդ։ Ի բանն։ "Ի սկզբանէ աշխարհիս արար աստուած զլոյսն...։ Այս լոյս՝ ըստ վարդապետաց՝ էր ամպ ինչ պայծառ, որ իւր երևութութեամբն լոյս առնէր, և աներևու(թու)թեամբն խաւար կոչէր և գիշեր։ Եւ յայսմ լուսոյս՝ ըստ ոմանց՝ յաւուրն չորրորդի արար զարեգակն„ ևն։ - Վերջ Թղ. 6ա։ (Գեղեցիկ է լոյսին և խաւարին տուած մեկնութիւնը)։ 4. Թղ. 6բ-17բ։ Այլևայլ հատուածք և մեկնութիւնք և պիտանի ասացուածներ։ - ա. Թղ. 6բ։ "Դարձեալ հարցանէ, թէ դու ես՝ ի դրժոխսն՝ զփրկութիւն և զազատութիւն առնել, թէ այլ ոք, զի գիտէր որ մեռանելոց էր„ ևն։ - բ. Անդ։ "Խոստովան եղերուք տեառն տասնաղեաւ և սաղմոսարանաւ սաղմոս ասացից։ Մեկն„ ևն։ - գ. Թղ 7ա։ "Զի՞նչ է պատճառն որ Յով՛ հայրն պապանձեցաւ։ Այս է ոչ վասն անհաւատ լինելոյն, այլ վասն որ Զաքարիաս զհին օրէնսն գուշակէր, և Յովաննէս սկիզբն էր նորոյս, զի ամենայն օրէնք և մարդարէք մինչև ցՅովաննէս. վասն այն լռեաց Զաքարիաս, և Յովաննէս սկիզբն նորոյս վըկայեաց„ ևն։ - դ. Անդ։ "Զի՞նչ է պատճառ քրիստոսի չարչարանացն առաւելութեան քան ղայլ մարտիրոսացն։ Պտխ. Զի բանական հոգին քրիստոսի ի սկիզբն յղութեան իւրոյ երանելի էր որպէս այժմ. վասն որոյ խտրոց եդ աստուած ի մէջ բանական հոգւոյն և մարմնոյն, զի երանութիւնն թափ անցցի ի մարմինն, և անընդունակ լիցի չարչարանացն„ ևն։ - է. Թղ. 7բ։ "Թոյլ տուր, զի որոմն և ցորեան լինիցի„ ևն։ - զ. Անդ։ "Միջնորմն ցանկոյն՝ զոր եբարձ քրիստոս՝ այս էր, հրէից պահելն„ ևն։ - է. Թղ. 8ա։ "Զի՞նչ է վիհն մեծ... Մեկն. առաջին տարակուսին։ Ոչ է հարկ, զի ով աչս ունի՝ ասի մարմին լինել. զի աստուծոյ աչս ասի բազում, նոյնպէս և դա հոգոյ ակամբ հայի„ ևն։ - ը. Թղ. 8բ։ "Զի՞նչ է վիհն մեծ։ Ոչ է բացակայութիւն տեղեաց, բայց հեռին(են) միմեանց վասն հակասութեանն, նոյնպէս գոգն Աբրահամու և դժոխո՛. ոչ թէ տեղեաւ են հեռի, այլ զի հակասութիւն են ուրախութիւն և տանջանք, զի վիհն այն զանաղանութիւն է„ ևն։ - թ. Թղ. 9բ։ "Եւ էր անդ թագաւորազն մի, որոյ որդին որպէս հիւանդ կայր... Զամենայն ինչ զոր արար աստուած, բնութեամբ կամի զմիշտ կեալն„ ևն։ - Ժ. Թղ. 10ա։ "Յեսու լրտես առաքեաց յԵրիքով՛... Յեսու՝ մարգարէքն, լրտես՝ աղօթք մարգարէիցն. աւետեաց երկիրն՝ արքայութիւն։ թուզ՝ աստուածութիւնն, ողկոյզ մարմինն քրիստոսի. գաւազան՝ խաչն յորմէ կախեցաւ. և երկու արքն որ ունէին զծայր գաւաղանին՝ Գաբրիէլ և սուրբ կոյսն„ ևն։ - ծա. Անդ։ "Լևիաթան ձուկն է, և նշանակէ զսատանայ. և զբռամբ էած զնա քրիստոս կարթիւ„ ևն։ - ծբ. Թղ. 10բ։ "Հուր եկի արկանել յերկիր։ Եւ ասէ տէր ցՄովսէս. Զմիս փիսեկին մի ուտեցէք հում, և ոչ պախ եփեալ ջրով, այլ խորովեալ հրով„ ևն։ - Ժգ. Թղ. 11ա։ "Բարեկամ ի վեր մատիր։ Ասեն իմաստունքն՝ թէ առնուն հաւու կիթն թափեն, և առաւօտուն ցողով լնուն, և այլ ծակն կալնուն. և ի միջօրէի չողոյն՝ ձող մի ցըցեն, և զհաւու կիթն դնեն ի ձողին ատակն. նա ըստ բարձրութեան ձողոյն ի ջերմութենէ արեգականն բարձրանայ մինչ ի գլուխ ձողոյն։ Մեկն. Հաւուկիթն մեր հոգիս„ ևն։ - ծդ. Թղ. 11բ։ "Երեմիայ ի գերեզման իշոյ թաղեսցի, և այս է թաղումն իշոյ„ ևն։ - ծե. Անդ։ "Դիւրագոյն է մալխոյ ընդ ծակ ասղան։ Երուսաղէմա դուռն կայր փոքր, զայն կոչէին ծակ ասղան, զի յորժամ ուղտ ընդ այն բերէին„ ևն։ - ժզ. Թղ. 12ա։ "Յորժամ եկին որդիք մարգարէիցն առ Եղիսէ։ Եղիսէ հայր աստուած. մանկունք՝ մարգարէքն. պատանեակն որ քաղեաց զբանջարն սատանայ. սանն՝ աշխարհս. բանջարն՝ մահն, ևն։ - ծե. Անդ։ "Պատանի դու, քեզ ասեմ, արի, ևն։ Մայր՝ եկեղեցին. մահիճ՝ մարմինն չորս տանօղ՝ չորս տարերքս„ ևն։ - ծը. Թղ. 12բ։ "Արքայութիւնն աստուծոյ մինչև ցՅոհաննէս, և բռունք մտանեն ընդ նա։ Զի բնութեամբ ոչ կարէաք մտանել, այլ շնորհօք. և որ ոչ է բնութեամբ բուռն կոչի„ ևն։ - Ժթ. Անդ։ "Է աստ պատանի մի որ ունի հինգ գարեղէն նկանակս և երկուս ձկունս։ Հինդ նկանակ՝ հինգ գիրքն Մովսիսի, և գարեղէն վասն խոչորութեան. երկու ձուկն՝ երկու պատուիրանքն զոր ետ աստուած Մօսիսի, թէ սիրեսցես զտէր աստուած քո և զընկեր քո„ ևն։ ի. Թղ. 13ա։ "Յորժամ այսն ելանիցէ։ Այս պիղծ՝ զկռտպաշտութիւնն ասէ, զոր ունէին Իսրայէլացիքն յԵգիպտոս„ ևն։ - իա. Անդ։ "Ոհ ոք իցէ մարդ, որոյ իցէ բարեկամ։ Բարեկամ մեր հոգիս, յորժամ ի յաշխարհիս գբաղմունքն ցրուել է ու հեռացել է ի մէնէ„ ևն։ - իբ. Թղ. 13բ։ "Ով է սա որ ելանէ յանապատէ սպիտակացեալ յեցեալ յեղբօրորդին. կամ ի վերայ սիրէլւոյ իւրոյ։ Ի փոխումն ամենասրբուհոյն, յորժամ էջ քրիստոս և աւանդեաց զհոգի նորա„ ևն։ - իգ. Թղ. 14բ։ "Գոհանամ զքէն աստուած իմ. զի ոչ եմ իբրև ղայլս ի՛։ Ի պատարագին սկիզբն պարտ է խոստովանել զմեղս, և ապա գոհանալ։ Սա ոչ նոյնպէս, այլ ի սկիզբն պատարագին գոհ. և յիմարաբար ազօթէ„ ևն։ - իդ. Թղ. 15ա։ "Ի տապանակն կայր սափորն ոսկի, և Բ. տախտ և գաւազ՛։... Այժմն տապանակ եկեղեցի, սափորն ոսկի՝ քրիստոսի մարմինն, և մանանայն՝ աստուածութիւն. գաւազանն որ անարմատ ծաղկեցաւ՝ կոյսն որ անսերմն ծաղկեցաւ. Բ. տախտակ՝ հին և նոր կտակարանքն„ ևն։ - իե. Անդ։ "Դու ես վէմ և ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ։ Ի վերայ խոստովանութեանդ շինեցից զեկեղեցի իմ. և այլ մեկն։ Թէ ի վերայ իշխանութեանդ որ ետու քեզ„ ևն։ - իզ. Թղ. 15բ։ "Զփականս արքայութեանն խնդրէր Գաբրիէլ յորժամ ողջոյն ետ կուսին, զի յոր վայր կորուսեալ էր անտի խնդրէր, զի առ Եւայ կորոյս, և առ դուստրն խնդրէր„ ևն։ - իէ. Թղ. 16ա։ "Յարենէն Աբէլի արդարոյ մինչ՝ խնդր՝ յազգէդ յայդ՛։ Ազգ՝ ոչ միայն զներկայն կոչել սովոր է, այլ և հարքն իւրեանց„ ևն։ - իը. Անդ։ "Ոչ ոք կարաց լուծանել զկնիքն զայն՝։ Այս է թէ ոչ երկնաւորքն և ոչ երկրաւորքս... բայց ելոյծ որ էջն ի ստորին կողմն երկրի„ ևն։ իթ. Թղ. 16բ։ "Արիստոտ՛. և այլ բազումք յիմաստասիրաց ասացին թէ աշխարհս ի սկըզբանէ է, և վկայութեամբ հաստատեցին, թէ ամենայն ինչ յաստուած ներգործութեամբ է և ոչ զօրութեամբ„ ևն։ 5. Թղ. 17բ։ Ի բանն. "Յայնմ աւուր մատեան Սադուկեցիք՝ որք ասէին թէ չիք յարութիւն։ Վասն կուսին. և մեկնեաց աստուած ի մէջ լուսոյն և խաւարին։ Կոյսն է լոյսն՝ որ մեկնեցաւ ի խաւարէն, այս է յազգէն հրէից. և "եղև երեկոյ և վաղորդեան. վաղորդեան՝ յորժամ ծնաւ զքրիստոս, և երեկոյ՝ յորժամ մեռաւ քրիստոս։ Սադուկեցիքն միայն զհինգ գիրքն Մովսէսի ընդունէին, այնր աղագաւ քրիստոս անտի ետ պատասխանի, թէ Ոչ է աստուած՝ աստուած մեռելոց„ ևն։ - Վերջ Թղ. 18ա։ 6. Թղ. 18բ։ "Եւ անդ էր թագաւորազն մի որոյ որդին հիւանդ կայր՛։ Թագաւորք մարգարէքն. որդին՝ հիւանդ բնութիւնս. Հըրէաստան՝ երկինքն. զի հրէաստան՝ խոստովանութիւն թարգմանի... Գալիլիա՝ աշխարհս, վասն զի Գալ՝ անիւ թարգմանի, որ միշտ հոլովի„ ևն։ - Վերջ Թղ. 19բ։ "Ի վերայ այս բանիս, թէ է՞ր ի հրէաստանէ եկն ի Գալիլիա, տարակոյս դիր, թէ է՞ր այնքան յամեաց գալուստն։ Ի Թումայի գիրքն տես„։ 7. Անդ։ Ի բանն. "Զի որպէս փայլակն որ ելանէ յարև. Զաղեղն իմ եդից յամպս։ Ասեն իմաստասէրքն՝ թէ երից իրաց լինի ծիածանն, ի յամպէ և յարեգակնէ և ի ցօղէ„ ևն։ - Վերջ Թղ. 22ա։ "Թէ լրումն հեթանոսաց մտցէ յայնժամ ամենայն Իսրայէլ կեցցէ, և յորժամ զայս տեսանէք՝ գիտացիք թէ մերձ է գալուստ իմ„։ 8. Թղ. 22բ։ "Ամենայն որ արձակէ զկին իւր և ոչ վասն բանի պոռնկ"։ Յուցանէ թէ զպոռնիկն արձակել պիտի, բայց ոչ զամենայն պոռնիկ. զի վեց՝ ազգ պոռնիկ կայ՝ որ ոչ արձակի։ ա. որ առն կամօք լինի որպէս թէ գինէծախս դնէ„ ևն։ - Վերջ Թղ. 33ա։ Ասոր կը յաջորդեն, Անդ։ "Ի ճանապարձի ումեք ողջոյն մի տայք։ Ոչ արգելու զողջոյնն ամենևին, բայց զոր յայնժամ սովորութիւն ունէին հրեայքն ի պատահել միմեանց՝ երկար զովէին զմիմեանս„ ևն։ - Թղ. 23բ։ "Քրիստոս ծնաւ յազգէն Դաւթի՛՛։ Մատթէոս և Ղուկաս՝ ոչ զազգն Մարիամայ, այլ զՅօսեփայն գրեցին, որ օտար էր ի յղութենէն Մարիամու„ ևն։ - Անդ։ Ի թլկատութիւնն և մեկն, անուանակոչութեան Յիսուսի ի հրեգտակէն։ - Թղ. 24բ։ Ի վերայ Եղե սէի։ "Եղիսէ՝ աստուած. պատանեակն մեռեալ՝ մեր բնութիւնս. Գէեզի՝ գաւազանաւն, Մօսէս օրինօքն, զոր եդ ի վերա բնութեանս՝ և ոչ կենդանացաւ. Եղիսէ՝ որ է աստուած, եկն և կծկեցաւ ի վերայ բնութեանս, այս է՝ այնքան փոքրկացաւ որքան մարդս, և կենդանացոյց. և եօթն անզամ փչեաց, զեօթն մահուշափ մեղքն արտաքսեաց, և եդ զեօթնարփի շնորհս հոգւոյն„։ - Թղ. 25ա-28բ։ Դարձեալ հատուկտիր բանք Ս. Գրոց և մեկնութիւնք, և բարոյական և բնապատմական զրոյցներ։ 9. Թղ. 29ա։ Չրոյց ի վերայ Տիգրիս կենդանոյն։ "Կենդանի մի կայ ի Տիգրիս գետ, որ հոմանուն Տիգրիս կոչի. յորժամ ձագ կու բերէ նա կու թողու և կու ելնէ դուրս. իսկ մարդիկք վասն դեղու կու գան և առնուն զձագն, երբ գիտեն որ պիտի գայ յետնէ, նա կու վախեն թէ հասնի, կու բերեն երեք հայելի, և ընդդէմ ճանապարհուն կու դնեն. երբ կու գայ և զձագն չի տեսնուլ... կու հայի ու զիւր պատկերն ի հայելին կու տեսնու ու կարծէ թէ ձագն է„ ևն։ 10. Թղ. 30ա։ "Եւ յետ վեց աւուր առն՝, և այլակերպեցաւ։ Զի յառաջ քան զայլակերպութիւնս խոստացաւ՝ թէ կան որք ոչ տեսցեն զմահ մինչ". Նա Պետրոս և Յակոբոս և Յօհաննէս էին որք տեսին զարքայութիւնն, այսինքն՝ զքրիստոս այն փառօքն, զոր տեսանելոց եմք յետ յարութեան։ Թէ է՞ր վասն զերեսին միայն զառաքեալսն, և ոչ զայլսն. երեք են պատճառք„ ևն։ - Վերջ Թղ. 31բ։ "Երբեմն զաստուածութիւնն ցուցանելով սքանչելովք, և առընթեր վաղվաղակի զտկարութիւն մարդկութեանն„։ Ասոր կը յաջորդեն, Թղ. 32ա։ Մեկն. ի բանն, "Մի՛ հոգալ վասն վաղուին, զի վաղիւն վասն իւր հոգաս'՛. շատ է աւուրն", ևն։ - Անդ։ Զրոյց երկու միայնակեցաց։ "Ամէն մէկ պաղչա մի ունէին„ ևն։ - Անդ։ "Հաց մեր հանապազորդ տուր„ ևն։ - Թղ. 33բ։ "Ոմանք ասեն թէ չարն էութիւն է„ ևն։ - Թղ. 34ա։ "Այր մի իջանէր յԵրուսաղէմէ յԵրիքով„ ևն։ - Թղ. 35ա։ "Քրիստոս հրամայէ մի՛ առնէք զբարին առաջի մարզկան„ ևն։ - Անդ։ "Շուն յորժամ զէր է՝ չի որսալ։ Ամենայն վարդապետ օրինակէ(է) շան, ըստ տիրասէր և հաջողական զոլոյն ընդդէմ մեղաց և հԱԿԵՓԻՐԻԿ Թ. սատանայի, Իսկ յորժամ այղի և ինչ ունի, նա չի ելնել ի յորս, այս է՝ քարոզ„ ևն։ - Անդ։ "Ձուկն մի կայ ի ծովն որ ի ցօղոյ -ժամանակն ելանէ ի վերայ ծովուն, և բանայ զպատեանսն և առնու զցօղն և իջանէ յատակս ծովուն, և լինի այն մարգարիտ, ուստի շինեն մաճուն ի հաստատել զա հար սիրաս, և բուժել զախաս„ ևն, են։ 11. Թղ. 36ա։ Ի բանն. "Երանի աչաց որ տեսանեն զոր տեսանէքդ։ Զերանութիւնն բազումք ի հերձուածողաց տուին ցանկութեանց մարմնոյ, և զլրումն տենչանացն երանութիւն կարծեալ մոլորեցան„ ևն։ - Վերջ Թղ. 39ա։ "Առ որ ածցէ զմեզ տէրն մեր յիսուս քրիստոս, և նմա փառք յաւիտեանս„։ Այս հատուածիս կը հետևին, Թղ. 39բ։ "Երթայք ուսարուք, զինչ է՝ ողորմութիւն կամիմ և ոչ զպաք։ Թագաւոր ոմն ի թշնամեացն ի վտանգի կայր, և ջուր ոչ ունէին ըմպելոյ„ ևն։ - Թղ. 41ա։ Յաղագս խոստովանութեան։ "Պարտ է լինել խոստովանողին պարզամիտ„ ևն։ - Թղ. 41բ։ "Յորժամ փախեաւ Դաւիթ ի Շաւո(ւ)ղայ և գնաց յանապատն„ .ևն։ - Անդ։ "Մինչդեռ Ելիա ի բարձր լեառն կայր, առաքետց Աքաար թադաւորն„ ևն։ - Թղ. 42ա։ "Միաշաբաթոջն յարեաւ քրիստոս. և նախ երևեցաւ Մարիամու Մազդաղենացւոյ„ ևն։ - Թղ. 42բ։ "Սառայ՝ է հոգին, և աղախինն Ագար՝ մարմինն„ ևն։ - Թղլ 43ա։ "Ո ոք ի ձէնջ յանդիմանեսցէ գիս վասն մեղաց՛՛։ Երեք է մեղք, բնական, մահուչափ և եկամուտ„ ևն։ - Թղ. 44բ։ "Հուրն ոչ անցանի մինչև զբոլոր նիւթն ծախէ. նմանապէս և ամբարիշտք ոչ անցանեն մինչև զմեղաւորսն տանջեն և սատակեն„ ևն։ - Վերջ Թղ. 46բ, 12. Թղ. 47տ։ Ի բանն։ "Գիրք ծընընդեան յիսուսի քրիստոսի։ Զիարդ Մատթէոս ազգաբանէ, և Եսայիաս ասէ, թէ զազգատոհմն նորա մ պատմեսցէ„ ևն։ - Վերջ Թղ. 54ա։ (Մեկնութիւն է նաև յաջորդ տուներուն, մինչև "Զգոյշ լեր փող առաջի մարդկան հարկանել խօսքերուն)։ Ասոր կը յաջորդէ։ Անդ։ Հայր մերի համառօտ մեկնութիւն մը։ - Թղ. 54բ-64ա։ Մեկնութիւն Մատթ. Զ. 6 - Ժ. 14 համարներուն։ - Անդ. "Զի՞նչ է պատճառն, որ զՅովհ". Եղիա կոչեաց, ևն։ - Թղ. 64բ-67բ։ Մեկն. "Արթուն կացէք, զի ոչ զիտէք„ են, բանից։ - Անդ։ Այլ և այլ հարց ու պատասխանիք քրիստոսի մարդանալու մասին։ - Թղ. 69ա։ "Ես եմ հացն կենաց իջեալ ի յերկնից՝։ Որ և ի Սաղմոսին տսէ, Հաց հրեշտակաց կերան մարդիկ„ ևն։ - Վերջ Թղ. 71ա։ 13. Թղ. 71բ. Ի բանն. "Հայր մեր որ յերկինս ես։ Գրեալ է ի գիրս թագաւորութեանց, թէ յորժամ Յովնաթան՝ որդին Սաւուղայ պատերազմէր ընդ թշնամիս իւր՝ քաղցեաւ, և զօրութիւն աչաց եղև ի պակասիլ... Յովնաթան՝ աղաւնի լսի, որ է անլեղի„ ևն։ - Վերջ Թղ. 73ա։ "Զորրորդ ծնաւ քրիստոս ի մօրէ անհայր, և քրիստոս եղև բացօղ արքայութեանն„։ (Աստի մինչև Թղ. 74բ։ Մանրիկ զրոյցներ)։ 14. Անդ։ Ի բանն. "Օրհնեալ ես դու ի կանայս, և օրհնեալ է պտուղ որովայնի քո։ Յորժամ օրհնեաց աստուած զԱբրահամ՝ ասաց բազմացուցանել զզաւակ նորա՝ որպէս զաստեղս երկնից„ ևն։ - Վերջ Թղ. 76բ։ "Դարձեալ յորժամ ի կապէ մեղաց արձակի հոգիս մեր, խայտայ որպէս որթ կաթնաբուծ„։ 15. Թղ. 77ա-100ա։ Մեկնութիւնք պէսպէս տեղեաց հին և նոր կտակարանաց, և բնազանցական և իմաստասիրական նիւթեր յաճախ կրկնուած և երեքկնուած։ Ուշադրաւ է, Թղ. 97բ, հարց ու պատասխանին. "Զի՞նչ է պատճառն որ երկինքն դնդաձև բոլոր է։ Այս է որ ամենևին ի բնութիւնս ունայնութիւն ոչ գոյ, և ի յունայնն էութիւն ոչ լինի։ Արտաքոյ երկնիցն ունայնութիւն է, և ի ներքոյ երկնից տեղի, և ոչ ունայնութիւն. զի եթէ քառանգիւնի, և կամ այլազդ անգիւնաւոր էր ձև երկնիցն՝ և ոչ գնտատեսակ, նա յայնժամ հոլովէր երկինքն, և վերանայր անգիւնն, նա էութիւն լինէր յունայնն, և տեղին ունայն մնայր. և ոչ ունի հաւասար իւր զմասն՝ որ լնու զտեղին իւր. և այս անհնար է որ տեղի ունայն մնա, և արտաքոյ երկնիցն ոչ ինչ է. նաև զոչինչն լնու երկինքն, որ է անտեղի„։ (Եթէ Եւկղիտէսէն է հատուածս, յոյժ յարգի է)։ 16. Թղ. 98ա։ Յաղագս նմանութեան և սահ մանի և ենթակայի։ "Էն չէ հոմանուն, այլ անալօջական ասի։ Իսկ անալօջս երկու ասի, մի այն որ ի բազմաց ասի, և ի դուրս ի նոցանէ է, որպէս առողջութիւն կու ասի ի կենդանին։ Իսկ Բ. կերպն այն է անալօջական, որ չէ ի դուրս յորոց ասի, այլ զինչ ինքն է„ ևն։ Վերջ Թղ. 100ա։ "Զի ոչ ինչ կամի առնել՝ քան զոր ետես նախ. իսկ աւելի կարող է առնել քան զոր արար և կամի առնել. Ապռ՛. աւելի կարէ քան կամի„։ (Հատուածիս մէջ կը յիչուին Արիստոտէլ, Պիւթագոր և Դաւիթ Ան17. Թղ. 100բ։ Իմաստասիրականք (Դաւիթ Անյադթի)։ "Ելոյր հարկաւորի, Խրիսաւորիէ, ևն։ Պատուական իմաստասէրն Արիստու գրեալ է, յերրորդ գիրք անձինն, անձն ծանիր անկատար որպէս տախտակ՝ յորս ոչ գոյ գիր։ Իսկ՝ կատարի գիտութեամբ և զօրութեամբ, բայց այլևայլ եղանակաւ„ ևն։ - Վերջ Թղ. 107բ։ "Անուն այսպէս սահմանի. Անուն է ձայն նշանակաւոր՝ ըստ հաճոյից, անժամանակ, վերջաւոր, ուղիղ, որոյ մասունքն բաժանեալ ի բո լորէն՝ ոչինչ նշանակեն„։ (Քաղուած է Դաւիթ Անյաղթէն. տես, Ներածութիւն տպ. ի Վենետիկ)։ բ. 18. Թղ. 108ա։ "Նախադրութիւն Պերիարմէնիաս գրոցն։ Մեծն Արիստոտէլ վասն բնութեան գոյիցս խօսելով՝ ի գիրս Ստորոգութեանց՝ ի Ժ. սեռականագոյն սեռ դրամատեաց„ ևն։ - Վերջ Թղ. 108բ։ "Զի որպէս ասէ նոյն ինքն Արստուն յԳ. գիրս հոգոյն, թէ կրկին է գործաւորութիւն մտացն„։ (Այս մասը փոխադրելի է ի Թղ. 102բ)։ Այս և յաջորդ Տ. մէջ սպրդած են, կազմողէն, Հին և Նոր Կտակարաններէն հետևեալ հատուածքն, այլովք հանդերծ։ Թղ. 109։ "Եւ անկեաց Աբրահամ տունկս առաջի ջրհորոյ Երգման„ ևն։ - Թղ. 110բ։ "Ոչ ոք ել յերկինս՝ եթէ ոչ որ էջն յերկնից„ ևն։ - Թղ. 112ա։ "Սառա եղբայր կոչեաց զԱրրահամ„ են։ (Է՝ համեմատութիւն Սառայի ընդ կուսին Մարիամու)։ - Անդ։ "Դարձեալ համբարձում Եղիայի՝ համեմատի համբարձմանն քրիստոսի„ ևն։ 19. Թղ. 112բ։ "Ներածութիւն Պորփիւրի. Նախադրութիւնս է ըստ Լատինացւոցն սահմանի։ Ամենափառաւոր և մեծագով, պատուական իմաստասէրն Արիստոտէլ ասէ, թէ Ամենայն մարդ բնութեամբ ունի զբաղձանս գիտութեան„ ևն։ Վերջ Թղ. 121ա։ (Ծանօթութիւններով մէջ բերուած են հատուածքս. անոր համար ալ շահագրգռական են)։ 20. Թղ. Ի բանն Յոբայ։ "Ողորմեցարուք ինձ, ողորմեցարուք։ Երանելի նահապետն Յոբ՝ մարգարէական շնորհիւ ետես զտանջանս պարտաւորացն ի քաւարանն, որք ապաշխարութեամբ ոչ կարացին վճարել, զի թէպէտ բազումք հակառակին ոչ գոլ ժամանակաւոր տանջանք„ ևն։ - Վերջ Թղ. 122բ։ "Թէ փափկացան ի կերակուրս և յըմպելիս, և ի կատարածի առժամայն իջին ի դժոխս„...։ (Թերի է ճառս)։ 21. Թղ. 123բ։ Ի բանն. "Ծառ բարի՝ պտուղ բարի առնէ։ Ասեն իմաստասէրքն՝ զոր ինչ միրք անուշ հոտ արձակէ՝ գեղեցիկ է. է՞ր վասն. զի գոն բազումք որ ի տես աղուոր են, և ոչ ունին անուշահոտ„ ևն։ - Վերջ Թղ. 22. Թղ. 131բ։ Յաղագս տապանակին։ "Տապանակն զոր բարձին քահանայքն, յորժամ անցին ընդ Յորդանան, նշանակէ զեկեղեցի, և զկոյսն սուրբ. Նա և զառաջնորդս, և զաւետարանն և զայլ աստուածաշունչ գիրս„ ևն։ - Վերջ Թղ. 132ա։ "Այսպէս և ամենայն առաջնորդաց պարտ է ի մէջ նեղութեանն համբերել վասն ամենայն ժողովրդեանն„։ 23. Թղ. 132բ։ Ի բանն. "Հայեցայ ի բարձունս առ տէր աստուած իմ որ փրկեաց և փարատեց։ Ասեն իմաստունքն յորժամ մարդ ի նեղութեան կայ՝ հնար չունի ի բնութենէն փրկութեան, այր միայն որ առ աստուած աղօթէ„ ևն։ - Վերջ Թղ. 136ա։ "Աղաչեմբ զքրիստոս որ այս գայլքս հովիւ եղաւ(ն), աղօթիւքն արքայութեան արժանաւորինք„։ 24. Թղ. 136բ։ Ի բանն. "Ի կերողէ կերակուր, և ի հզօրէ ել քաղցր։ Զայս առակ էարկ Սամսոն երեսնից արանցն փիլիստացւոց„ ևն։ - Վերջ Թղ. 138բ։ "Պարտ է և մեզ ըստ օրինի մոմոյ ստանալ ամբիծ վարս և ուղիղ հաւատս՝ ճշմարիտ կամսք, որում և զամենեսեան զմեզ արժանաւորեսցէ քրիստոս„։ 25. Թղ. 139ա։ Ի բանն. "Կացոյց տէր սիւնս երկու ի սրահ տաճարին։ Ի բնութենէ կու հայիմք որ որչափ շէնքն բարձր է և մեծ, պէտք է որ հիմն խոր ու մեծ լինի„ ևն։ Վերջ Թղ. 142բ։ "Նոյնպէս և իւրաքանչիւր ի սոցանէ կարէ ասել Եսայի՝ թէ. Յաթոռն Դաւթի նստցի և զարքայ՛. որում արժանաւորեսցէ զմեզ արքայութեան իւրոյ քրիստոսն մեր և աստուած որ է օրհնեալ յաւ„։ 26. Թղ. 143ա։ Յաղագս դարձի և տեսութեան։ "Գիտելի է, զի յետ դառնալոյն հետևի տեսութիւն, որպէս ասէ. Դարձա և տեսի։ Կրկին է դարձն, ա. յաստուծոյ. ի յաստուծոյ դառնայ՝ յորժամ մահուչափ մեղօք ի յաստուծոյ բաժանի„ ևն։ - Վերջ Թղ. 146բ։ "Զի այնպէս փայլեսցուք գործովք բարեաց ի յերկրի, և փառօք ի յերկինս„։ 27. Թղ. 146բ։ Ի բանն. "Յայնժամ վարեցաւ յիսուս յանապատն ի հոգոյն փորձ՛։ Պահքս այս կոչի քառասունք, կատարի՝ յորժամ հասանի մերձ աստուածային տեսութեանն, որպէս գրի յԳ. Թագ. ԺԹ. Եղիայի„ ևն։ - Վերջ Թղ. 49բ։ "Եւ որպէս քրիստոս աստ իմաստութեամբն յաղթետց զվիշապն՝ ի գին, համբերութեամբն զառիւծն՝ առ ի խրատ 28. Անդ։ Ի Յունան և ի դդմենին։ "Յունան նշանակէ զժողովուրդն հրէից. հովանի դդմենոյն՝ զօրէնքն Մօսիսի, զի ստուեր էր. որգն՝ զքրիստոս, ըստ Դաւթայ՝ որ չորացոյց զօրէնքն„ ևն։ - Վերջ Անդ։ 29. Թղ. 151ա։ Ի բանն. "Յորժամ հզօր վառեալ պահէ զտուն՝ ի խաղաղութեան են ինչք նորա։ Ասա ըստ ճառին մինչ ի յայն, թէ Որ ոչ ժողովէ ի միութիւն հաւատոյ և գործոյ ցրուէ„ ևն։ - Վերջ Թղ. 153ա։ "Չորրորդ միշտ երկեցուցանէ և պատերազմի որչափ ի մարմնի իցէ„։ 30. Թղ. 153բ։ "Խնդիր ընդդէմ այնոցիկ որք ասեն զաշխարհս յաւիտենական գոլ. յարապ գրոց։ Եթէ ոք ընդդիմասցի եթէ աշխարհս ոչ է նոր ստեղծեալ, այլ յաւիտենական է, ասասցուք թէ յաւիտենական՝ նա ամենայն մասունքն իւր եղիցի յաւիտենական„ ևն։ Վերջ Թղ. 154ա։ "Յորժամ մարմինք աշխարհիս որ բաժին մի են ի մասանց իւրոց՝ նոր լիցի, աշխարհ ամենայն նոր լիցի. Այս է խնդիր մեր„։ 31. Անդ։ Համխմատութնիւն Սառայի ընդ Ս. Կուսին։ "Եղեն կեանք Սառայի. ՃԻԷ. ամ։ Արդ որպէս ընկալաւ Սառա զերիսն արսն, նոյնպէս և կոյսն սուրբ զեռանձնեա տէրութիւնն, զորդի՝ յղութեամբ, զսուրբ հոգին՝ եկաւորութեամբ, և զհայր հովանաւորութեամբ, որպէս ասաց հրեշտակն„ ևն։ - Վերջ Թղ. 154բ։ "Յորում և ըստ խորհրդոյ թուոյս՝ զկենդանութիւնն ունէր։ Եղեն ասէ կեանք Սառայի. ՃԻԷ ամ„։ 32. Թղ. 155բ։ Ի բանն. "Ինձ յոյժ մեծարու եղեն բարեկամք քո աստուած։ Այս բան հոգին սուրբ կանխագոյն յայտնեաց մարգարէիւն Դաւթիւ (Սղմ. ՃԼԸ. 17) զոր ի լրման ժամանակի ընդունելոց էին առաքեալքն քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 158ա։ 33. Թղ. 158բ։ "Մեծի վարդապետին Բօնաւընտուր կոչեցելոյ։ Վասն մեղաց ի հոգին սուրբ՝ վեց են զանազանութիւնք. ա. ատելութիւն եղբայրական շնորհաց. բ. հակառակութիւն ճշմարտութեանն՝ յորժամ ճանաչէ. գ. յուսահատութիւն. դ. յանդգնաբար յափշտակութիւն բարեաց, զոր ոչ ունի և ոչ վայել է իւր. ե. հաստատութիւն մտացն ի չարն. զ. անզղջութիւն ի կատարածի„։ (Այսչափ միայն։ Աստի մինչև Թղ. 166բ. կան ուրիշ 12 հատուածք ևս ի բանս հին և նոր Կտակարանաց, և կենդանաբանականք)։ 34. Թղ. 167ա։ "Համառօտ Յերաժշտական արուեստէ, ի յարապ գրոց։ Խնդրօղ եթէ ոք իցէ արհեստի երաժշտականութեան, գիտասցէ, զի երաժշտականութիւն գիւտ մի է և դիր ստուգաբան իմաստնոց. և դրութիւն նորա վասն հոգւոց կենդանեաց է, և ոչ վասն մարմնոց. զի մարմինք անհոգիք՝ ոչ ունին մասն ի նմանէ։ Եւ երաժշտականութիւն է արուեստ մի՝ յօդեալ ի մարմնականէ և ի հոգևորականէ. և գիւտ ողբոց և խնդութեան ի նմանէ„ ևն։ - Վերջ Թղ. 172ա։ "Արդ այնմ որ ետ զգոյացութիւն մշտնջենաւոր՝ բանական հոգևորացս, նոյն ինքն բանական հոգւով և մտօք փառաւոր լիցի այժմ և միշտ և յաւիտեանս. ամէն, ամէն„։ Անդ. Անմիջապէս գրուած են հետևեալ արաբերէն բառերն և ի ստորև անոնց հայեցի թարգմանութիւնն, այսպէս. "Մադխալ։ Մադալ։ Քուլլթ. ջուզեի, թասավուր։ Ներածութիւն։ Օրինակ, բոլոր, մտսնաւոր, իմացումն։ Թաղիգ։ Մա հու. Քայֆհու։ լայշ է։ Զի՞նչ է։ Որպիսի՝ ինչ է։ Վասն է՞ր է„։ Յոյժ հետաքրքրական է գրութիւնս և առանձին քննութեան արժանի։ Հին է և ընտիր լեզուն. մանաւանդ անուանք ձայնից և անոնց բժշկական ազդեցութիւնքն՝ գեղեցիկ պատմուածներով, ինչպէս և արուեստական բառից կազմութիւնքն, այլովք հանդերձ։ Թարգմանութեան ժամանակը չի գիտցուիր, բայց թարգմանիչն երաժշտագէտ մէկն ըլլալու է, այն է կամ Գրիգոր Մագիստրոս, կամ Ներսէս Շնորհալի։ 35. Թղ. 174բ։ "Պատասխանի թխտոյ տէր Յովանիսի Սիւնեաց եպիսկոպոսի՝ մականուն Օրպէլ կոչեցելոյ՝ ի սպասաւորէ սուրբ առաքելոյն Թադէի՝ ի Զաքարիա եպիսկոպոսէ։ Զհանճարաշատ և զկորովաբան, իմաստուն և հաւատարիմ տնտեսիդ՝ մեծի տան սուրբ եկեղեցւոյ, և զվսամափառ իշխանիդ, և զգերապատիւ վերադիտողիդ հռչակաւոր նահանգիդ Սիւնեաց, զտէր (զտեառն) Իօվաննէս Օրպէլիդ, զգիր ձաղանաց՝ ոչ ի լեզուէ և ի ձեռաց միայն, այլ ի յօժար սրտէ գծեալ ընկալայ կամօք յերանութեանն սակս՝ ախմարս ի բազմաց՝ նուաստ ծառայ սուրբ առաքելոյս Թադէոսի՝ Զաքարիա եպիսկոպոս„ ևն։ - Վերջ Թղ. 188բ։ "Արդ բաւ է ձեր քաջահանճար իմաստիցդ մտաց. ողջ Կարևոր թուղթս ութ գլուխներէ բաղկացած է, որոնց վերջինը սակայն փոխադրուած է - չգիտեմ ինչպէս. - Թղթէն յառաջ, այն է ի Թղ. 172բ174ա. ուր գրիչն իսկ՝ ներքև գծած երկտող յիշատակարանին մէջ՝ դաշնակից կը յայտնէ ինքզինքը Զաքարիա եպիսկոպոսի յայտնած ուղղափառ դաւանութեան, այն է Քրիստոսի երկու բնութեան։ Ուստի Թղ. 172բ-174ա. հատուածն իբր ամբողջացնող մասն փոխադրելի է ի Թղ. 188բ, ուր արդէն ինն տող դատարկ մը թողուած է, 36. Թղ. 188բ-189ա։ Կայ անուանակոչութիւն իմաստասիրական բառերու՝ նախ հայերէն, և անոր ներքև ալ արաբերէն՝ կարմիր 37. Թղ. 191ա։ "Վասն զօրութեան երկոտասան ականցն։ Առաջին ակն՝ սարդիոն, զի է իսկ շիկագոյն՝ տեսակաւ արիւնատեսիլ, աղկերի ձկան կտրածոյ նմանեալ։ Եւ է օգտակար ի յայտմունս և ի յայլ վէրս որ ի սրոյ հատանի„ ևն։ - Վերջ (տեղափոխուած) Թղ. 188բ-190։ "Այլ և է իսկ՝ զքարն (եղենգն) կճեայ՝ ի յանարգ տեղիս սուտ անուամբ եղենգնէ կոչեն, վասն մաքուր սպիտակութեան իւրոյ„։ Եպիփան Կիպրացւոյ է գրուածս. բայց ունի նշանաւոր տարբերութիւններ յոյն բնագրէն։ Երկոտասան գլուխներու բաժնուած է, որոնց վերջինքն, այսինքն՝ Ը-ԺԲ. գլուխներն, ընդհատուած և տեղափոխուած են ի Թղ. 189բ-190։ Ուր ԺԲ. գլխէն ետքը կայ անմիջապէս ուրիշ հատուած մը՝ սոյն խորագրով. "Թէ ո՞րպէս գրեալ էր ի վերայ ականցն անուանք Նահապետացն։ Որդիք Լիայ ծնեալք ի Յակորայ՝ են այսպէս. Ռորէն, Շմաւոն, Լեի, Յուդայ„ են։ - Անդ։ "Եւ գրեալ էր ի վակաս քահանայապետին այսպէս. Ռօրէն՝ ի Սարդիսն։ Շմաւոն՝ ի տպազիսնն։ Լևեայ՝ զմբութն, Յուղայի՝ կայծն։ Դանայ՝ շափիզայն։ Նեփթաղիմի՝ յասպիսն։ Գառ(այ) Լիգորոնն։ Ասերայ՝ ակատն, Իսաքարայ՝ զամեթիստոսն։ Զաբօլոն՝ ոսկեքարն։ Յօսեփայ՝ բիւրեղն։ Բենիամինի՝ եղունգն։ Այսպէս յարմարելոց ականցն ըստ իւրաքանչիւր ցեղիցն„։ 38. Թղ. 195ա։ Գիր դաւանութեան Հռովմայեցւոց ի Հայս՝ վասն բխման հոգւոյն սրբոյ (սկիզբէն թերի)։ "Բայց միայն զհետ գրելոց կանոնաց. ուստի ի նոյն սրբոց գրոց կանոնաց բերեալ յառաջ զվկայութիւնն, որ է կարի պիտանի իրիս այսմիկ։ Վասն որոյ և ինքն տէրն ասէ՝ խօսելով յիւրմէ, ի Յօհաննէս. Ամենայն ինչ զոր ունի հայր՝ իմ է. և ամենայն որ ինչ իմ են՝ քո են, և քոյն իմ են։ ապա եթէ հայր ունի զհոգին սուրբ, նաև որդի ունի. ապա և հոգին սուրբ է որդւոյ՝ որպէս հօր„ ևն։ Վերջ Թղ. 196բ։ "Արդ ես Փրա Տիմանջ սպանօլ, որ եմ ըստ կարգի ֆրա Մնուրաց կաթոլիկէ առտքելական աթոռոյն, ի Հայք, վկայեմ առաջի ամենակալին աստուծոյ և տեառն մերոյ յիսուսի քրիստոսի որ դատելոց է զկենդանիս և զմեռեալս։ Որ կարողութեամբ սուրբ հօրն և պապուն արգելեալ եմ ի ներքս ի բանադրանաց զամենեսեան ղայնոսիկ զգրօղսն, ըզկարդացողսն, զունօղսն և որք օրինակեն զայս թուխթս դաւանութեան հաւատոյ, որ յառաջմէն մինչև ի վերջն ոչ յաւելեցուցանեն և ոչ պակասեցուցանեն։ և ոչ փոխեն բնաւ ի բանիցս այսոցիկ. և եթէ ոք յանդգնի յիրացս և յառաջէ առնել՝ եղիցի ձեռն տեառն ի նա„։ Անմիջապէս կը յաջորդէ թարգմանութեան յիշատակարանն, այսպէս. "Գրեցաւ թուիթս այս ի թուականութեան լադինացւոց յամս որ է ի մարմնանալ տեառն մերոյ ՌՄԽՉ. յամսեանն նոյեմբերի, և ի չորրորդ ամի եպիսկոպոսութեան տեառն պապուն՝ որ է չորրորդ Ըննիցունց (Իննովկենտիոս)։ Եւ թարգմանեցաւ ի թուիս Հայոց. ՈՂԶ. յամս կաթօլիկոսութեան Հայոց տեառն Կոստանդնայ, և թագաւորին Հեթմոյ և հօր նորին աւադ պարոն Կոստանդնի„։ Թղթիս գիրն և նիւթը բոլորովին տարբեր է Ձեռագրիս գրէն և թղթէն, հետևաբար ուրիշ Ձեռագրէ մը հատուած է և հոս ներմուծուած կազմելու ժամանակ։ 39. Թղ. 198ա։ "Ծառն կենաց։ Ամենօրհնեալն աստուած, որ միայն գերազանց, լի, և կատարեալ բարութիւն է, կամեցաւ հաղորդել ղբարութիւն իւր այլոց. Նա ստեղծ զամենայն արարածս, յանմասն ժամանակի, և ի մի կէտ ներկայի՝ յերիս որոշմունս, մարմնաւոր, հոգևոր և յօդեալ ի սոցունց„ ևն։ Վերջ Թղ. 202բ։ "Մինչև դարձցիս յերկիր ուստի՛։ Այս է թէ հայնց երկիր դառնաս անփուշ ու անքաղ, որ զինչ սերմանեն՝ բուսանի. այնպէս ապաշխարէ որ ամէն մեղք ի յարմատոց խլի, և յառաջին անմեղութիւնն ելնես, զի հպէիր և ի հող։ ասա թէ ունիս„։ 40. Թղ. 204բ։ "Այդապ խօսելոյ։ Նախ պարտ է շատ ոչ խօսել, և զայլոց բան՝ իւր բանիւն ի դերև ոչ հանել„։ - բ. Թղ. 205բ։ "Ադապ շարժման և հանգստեան։ Պարտ է ի յընթացսն՝ ոչ թեթև երթալ և ոչ փութով. քանզի այն նշանակէ զթեթևութիւնն, այսինքն է զտայշութիւնն„ ևն։ - գ. Թղ. 207ա։ "Պարկեշտութիւն որ է ադապ ճաշ ուտելոյ։ Նախ զձեռն և զբերանն և զքիթն սուրբ լւասցէ, յայնժամ մերձ սեղանոյն եկեսցէ„ ևն։ - դ. Թղ. 208բ։ "Քաղաքավարութիւն և թապրումն զաւակաց։ Յորժամ զաւակ ի գիւտ գայ՝ սկսանել պարտ է յանուանակոչութիւն նորա յանուն բարի„ ևն։ - Վերջ Թղ. 209ա։ "Եւ սովորութիւնն՝ երկրորդ բնութիւն է ըստ իմաստնոյն. և նոքա որ հակառակին այսմ խրատու, ի նոցանէ է պատրաստ պահել զտղայսն„։ 41. Թղ. 210ա։ Ի բանն. "Յորժամ բարձրացայց յերկրէ, զամենեսեան ձգեցից առ իս։ Չորս իրօք մարդ ոք զայլս առ ինքն ձդէ. ա. իմաստութեամբ, որպէս Սողոմոն որ ամենեքեան առ նա գային„ ևն։ - Վերջ Թղ. 213ա։ "Այլ ճշմարիտ սիրելի աստուած, որ զամենայն մեղս մարդկան թաքուցանէ ի ձեռն խոստովանահօրն„։ (Ասոր կը յարին, Թղ. 213բ-128ա, հատուածք ի Մեկնութեանց Հին և Նոր Կտակարանաց)։ 42. Թղ. 218ա։ Ի բանն. "Եւ յետ վեց աւուր առնու ընդ իւր զՊետրոս, և զՅոհաննէս և զ(Յ)ակոբոս զեղբայր նորա, և հանէ զնոսա ի լեառն մի՛։ Ասէն բնութեան իմաստասէրն Իզիտորիոս, թէ է ակն մի, որ կոչի անուն նորա օթալիօս, և գոյնս ունի ի բազում ականց, և նմանութիւն նորա փեարի սիրամարգի. և ի շրջելն նորա՝ երևի ի նա զանազան յատկութիւնք„ ևն։ - Վերջ Թղ. 224բ։ "Բայց ճառն մեր այսպէս է. Հայեսցեն ի նա յոր խոցեսցեն. զոր ապա է յաւուրն դատաս„։ 43. Թղ. 221ա-258բ։ Հատուկտիր հատուածք՝ քաղեալ ի Մեկնութեանց աւետարանաց (Պետայ և ուրիշ լատին հեղինակաց), այլ և այլ բնաբանօք։ 44. Թղ. 261ա։ "Եւ տեսի յաջոյ ձեռինն՝ որ նստէր յաթոռն՝ զի ունէր գիրք գրեալ ներքոյ և արտաքոյ կնքեալ Է. կնքով։ Առաջին կնիքն է՝ որ ի գիրս ելիցն գրեալ է, զի ետես զմորենին վառեալ որ ոչ այրէր. ա. մորենին սուրբ աստուածածինն, և հուր որդին աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 263բ։ "Իսկ վայն է բաժին այնոցիկ որք ամենևին մեռեալ են մե ղօք„։ (Գեղեցիկ և գիւտաւոր մեկնութիւն մ'լ Յոհ. Յայտնութեան (Ե. 1-Զ. 1-12, և յաջորդ գլխում) եօթն կնքոց, համեմատելով Դանիէլի տեսլեան խօսքերուն հետ)։ 45. Թղ. 266բ։ Խրատական բանք յաղագս ուղ. ղութեան զգայարանաց։ "Քանզի պարտ է իւրաքանչիւր ոք յանդամոցն օրինաւոր կարգօք դաստիաբակել. ոչ շլացուցանել զտեսանելիսն յարատ հայեցուածովք, այլ ի գրոց ուսանել զչափ տեսանելեացն. Յոբ՝ ուխտ եդի, ասէ, ընդ աչս իմ չհայել ի գեղ օտար, որպէս զի համարձակ լիցի ասել աչք իմ յամենայն ժամ առ տէր են„ ևն։ - Վերջ Թղ. 268ա։ "Իսկ առաջնոյն թոյլ ետ, զի ախտք մեղացն՝ որ զկնի պատուիրանազանցութեան մտին ի մեզ, և զաստուածանման կերպարանն այլայլեցին՝ յանասնական դէմս փոխեալ, որպէս զի ի ձեռն մահուս մաքրեսցի, և յարութեամբն յառաջին փասս վերածցի„։ Ընտիր լեզուն և գրութեան ոճը կարձել կու տան որ Ոսկեբերանի, և կամ ուրիշ սուրբ Հօր մը ճառերէն միոյն յորդորակն ըլլայ։ Դժբաղդօրէն որչափ որ ալ սկիզբէն թերի է և առանց խորագրի, սակայն վերջաբանէն յայտնի կը տեսնուի, թէ Յաղազս կրօնաւորական ժուժկալութեան գրուածի մը մասն է։ 46. Թղ. 270ա։ Հատուած գրութեան ուրումն ի վերայ ֆրա Թումայի, այն է Ագուինացւոյ, (թերի սկիզբէն և կիսեղծ)։ - Վերջ Թղ. 270բ։ Ուր մատնանիշ կ'ըլլուի թարգմանեալ գրոց վրայ, այսպես։ "Եւ գիրքս այս Խորհրդոյ որ թարգմանեցաւ... սրբոյ ումեմն եպիսկոպոսի(է) տէր Բարդուղիմէոսէ, որ է ազգաւ լատին. և քաջ միջնորդութեամբ լուսամիտ վարդապետին Յոհաննու Ծործորոյ. և սկիզբն առնէ ի սկզբանէ մարդկութեան, ի նախնեացն ասեմ հունց՝ մինչ տակաւին ի դրախտն փափկութեան վայելէին. և դնէ խնդիր և պատասխանի„։ (Հաւանօրէն Յոհ. Ծործորեցիէն գըրուած յառաջաբան մ'ըլլալու է Հրեշտակային վարդապետի յիշեալ Գրքի թարգմանութեան, ղի դրուատեօք կը խօսի անոր հեղինակին վըրայ՝ իբրև գերազանց աստուածաբանի)։