242545անյայտ, հաւանօրէն ԺԶ-Ժի. դար (1673ին մօտերը), ստացողին կնքէն դատելով։
նոտրագիր, այլևայլ գրչութեամբ։
20, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ, (Թղ. 1ա-72բ.) հաստ և անողորկ. իսկ Թղ. 73ա-234բ նուրբ, ողորկ և հին։
փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն, զարդարուն, գոցելու մասով։
ներկայիս լաւ վիճակի մէջ է, բայց երկրորդ կազմի ժամանակ առաջին մասն միացուած է՝ իբրև յաւելուած՝ հինին հետ։
Յակոբ վարդապետ Պէլնկցի. -
չունի։
չկան։
չկան։
չկան։
չկան։
չկան։
կարմիթ։
Թղ. 72ա-73բ, ՈՍԿԵՓՈՐԻԿ Գ. 174ա, 194բ, 302բ։
սակաւ են և աննըշան. 1. Թղ. 210ա. "Յայս ասաց և խօսեցաւ սուրբ վարդապետն Հայոց Յոհաննէս, որոյ յիշատակ նորա աւրհնութեամբ եղիցի, և աղօթիւք նորա մեզ ողորմեսցի քրիստոս աստուած մեր, ևս առաւել ստացողի գրոցս ամէն„։ Նօտրագրուած բառերէն կը տեսնուի՝ որ խօսքը նախկին ստացողին վրայ է, որուն դժբաղդաբար անունը յիշած չէ գրիչն։ 2. Թղ. 73բ. Դատարկ տեղը դրուած բոլորշի կնքոյ վրայ կայ. "Յիսուսի. քրիստոսի. ՄՌ. Ակոբ. վարդպտ. Գ(Պ)էլնկցի Թ(վ). ՌՃԲ. է„։ (Հաւանօրէն վերջին ստացողն է այս)։
. Ձեռագիրս 1791ին արդէն մտած էր հաւաքմանս մէջ, զի Հ. Մկրտիչ Աւգերեան՝ իր ցանկին մէջ արձանագրած է զայն, բայց չգիտցուիր թէ Մատեանս է Ոսկեփորիկ փոքրադիր, որուն սկիզբը կան տաղք ինչ, ապա հանելուկք Ն. Շնորհալւոյ, օրինակք ողջունագրոց, բառգիրք Ս. Գրոց և լուծմունք, ապա պատմական և այլ պէսպէս հին և նոր բանք նախնեաց, այսպէս 1. Թղ. 1ա։ "Տաղ գեղեցիկ։ Յետ գնալոյ վարդին՝ եկ պլպուլն յայգին, ետես թափուր զվրանն, քաղեցաւ հոգին։ Շրջէր և հարցանէր ըզիւր սիրելին. կանչէ զարիֆիղան ի մէջ գիշերին„ ևն։ - Վերջ Թղ. 3ա։ "Նուաստ Գրիգոր՝ ոտից ձեր հող. միտս է խաւար և չէ տեսող. զձեզ աղաչեմ տաղիս երգող. մէկ ողորմի ասէք ինձ նոր„։ (Գրիգորս է հաւանօրէն Աղթամարցի կաթողիկոսն)։ 2. Անդ. Տաղ ի Գարուն (անվերնագիր)։ "Գարուն բացուէր՝ վարդն ի պաղչանին. քաղցր եղանակէ պլպուլն ու զումրին, սիրով կու վառին ի կարմիր թըփին, կանանչ և կարմիր տերև կու հագնին„ ևն։ - Վերջ Թղ. 4ա։ "Պահապան լինի աջըն հովանի. և փրկէ ըզձեզ ի ամէն չարէ։ Գինով„։ (Հմմ. Բազմավէպ 1861, էջ 148)։ 3. Անդ։ Տաղ ի վերայ փրկչին (տաճկերէն և անվերնագիր)։ "Քիմսէ պէնի պիլմէիտի, կէլտի քի էյեան էյլէիմ. պէն էզէզի կօկտէ իտիմ կէլտիմ քի էյեան էյլէիմ„ ևն։ - Վերջ Թղ. 5ա։ "Ես Ովանէս Թուլկուրանցի՝ զայս բանս ասի ի վրա փրկչին, եկն կամաւ ի վրա խաչին, և ազատեաց զհոգին ի բանդէն„։ 4. Անդ։ Ի վերայ պանդխտութեան (անվերնագիր)։ "Յօտարութիւնըն խիստ դըժար, որ ոչ լինի կամքն կատար. Հառաչ բերէ միշտ անդադար. և մահ ուզէ սըրտովն յօժար„ ևն։ Վերջ Թղ. 5բ։ "Գոչեմ առ ձեզ աղերսական, ով ոք(ր) լսէք ամենեքեան. զի Առաքել օտարական՝ արժանաւոր առնէք յիշման„։ (Հաւանօրէն Ա. Սիւնեցին է)։ 5. Անդ։ Ի ծնունդ գրկչին (անվերնագիր)։ "Աւրհնեալ փառաւորեալ՝ սքանչելի զարմանք։ մարգարէքն որ ասեն սրտիւ լիական, թէ գա քրիստոս առնու մարմին կուսական„ ևն։ Վերջ Թղ. 6բ։ "Տէր թող ինձ զմեղս իմ, եմ ես անարժան. փառք քեզ մարդասիրիդ այժմ և յաւիտեան„։ 6. Անդ։ Բանք պանդխտողին առ եղբայրն (առանց խորագրի)։ "Ես քո սիրուն չեմ դիմանար. իւրէկիմ թութուլուփ եան եար. Ով եղբայր զիս մի մոռանար, պէնի տուա ատէն ունութմայ„ ևն։ - Վերջ Թղ. 7բ։ (Փոփոխակի հայերէն ու թուրքերէն)։ 7. Անդ։ Երգ սիրոյ (առանց խորագրի)։ "Այբէն մինչև ի քէն՝ քէնէ գանկտիմ ես. բաներս ես ում ասեմ՝ երբ դու լսող չես. Գրիփոր մեծ Րաբունի՝ զայս գրեցի ես. դուն առ ու քննէ զիմ գանկատս ու տես„ ևն։ - Վերջ Թղ. 8բ։ "Փոխանակ քեզ նման յաշխարհս չգայ ես. քանզի յայբէն կու գամ, քեզ նման դու ես„։ (Աղթամարցին է)։ 8. Թղ. 9ա։ Առւ սիրելին (անվերնագիր)։ "Արեկ արեկ իմ խուփ սուրաթ. փառք և պատիւ քո ստեղծողին. Յեդեմական դրախտէն կու գաս, աւրհնեալ անուն քո նաղշողին„ ևն։ Վերջ Թղ. 9բ։ "Խէվ Յովանէս Թուլկուրանցի, փառաւորէ զհայր և զորդի. աղվոր սուրաթն, դառնայ, ւ'ի հուրն անշէջ իւր սիրելին„։ 9. Անդ։ Տաղ զղջական (անվերնագիր)։ "Ես եմ կորուսեալ՝ ոչխար մոլորեալ՝ ի սուրբ քո հաւտէն. հովիվ քաչ, ի վայր հայեաց, բարեխօս քեզ երկիրս ամէն„ ևն։ - Վերջ Թղ. 10բ։ "Զաշխարհս բարեխօս ունիմ՝ առ ծընեալ աստուածդ ի կուսէն„։ (Հաւանօրէն այս ու յաջորդն ևս Յովհ. Թուլկուրանցւոյն են)։ 10. Անդ։ Խողն է դեղ քսան ցաւի (անվերնագիր)։ "Արդ խոզն է դեղ ամէն ցաւի. ւ ինքն ի բազում իրք պիտանի. Քսան ազգ դեղ է նա ցաւի, ու սուրբ կերակուր քրիստոնէի„ ևն։ - Վերջ Թղ. 11ա։ "Զերիկամաց ճրագուն խոզի, հաւի թևով քսել պիտի, արտևանունք աչաց մարդի լուսաւորեալ պայծառասցի„։ (Յոյժ հետաքրքրական է և պիտանի 39 տող ոտանաւորս բժշկականութեան տեսակէտով)։ 11. Թղ. 11բ։ Վերջին դատաստանի վրայ (տաճկերէն, խազերով և անվերնագիր)։ "Ճէպրաիլ չալար՝ չէնկի կիտէր յիւզում յիրէնկի. պիր կեօյնէկ տիքմիշլէր քի, նէ յեախա վար նէ յէնկի„ ևն։ - Վերջ Անդ։ "Կօրմիշլէր քի խաչնուր յօլմիշ կունտէն զիյատէ փաղլար„։ (Հմմ. ԲԿ. Հանգս. Շար.)։ 12. Թղ. 12ա։ Ի վերջին գալուստն (անվերնագիր)։ "Յորժամ հրեշտակն եկաւ յերկնից՝ զհոգիս կուզէ, կը սարսափիմ անտես տեսուն որ իսկի չէ„ ևն։ - Վերջ Թղ. 12բ։ "Ճանապարհ է դըժար նեղ ու երկակ(ր) հատնելու հատնելու ճարակ չտա մինչ յաւիտեան„։ 13. Թղ. 13ա։ "Տեառն Ներսիսի Հայոց կաթողիկոսի. Ասացեալ զհանելուկս ի սուրբ Գրոցս։ Կաթողիկոսն էր անղալատ, իւր վիճակէն ինքն չէր ի զատ. անոր այնչափ մեղանք արար նա շատ, տէրն իւր վճիռ մահու եհատ„ ևն։ - Վերջ Թղ. 23ա։ "Այլ է հաղորդ նոցին փառաց՝ առանց գանից և տանջանաց„։ (Իւրաքանչիւր հանելուկին դիմաց նշանակուած է՝ լուսանցքին վրայ՝ անոր լուծումն, մի կամ երկու բառով)։ 14. Թղ. 24ա-71բ։ Պեսպէս օրինակք վերնագրի ողջունագրոց որ ասի նախերգանք (առանց խորագրի)։ "Ի քառոլորտս ծագաց և ի չնաշխարհիկ վայրեաց ծաղիկ տիեզերաց, որ ի բեղնաւէտ երկրի՝ զառածն առ սողոմոնեան դաշտի„ ևն։ - Վերջ Թղ. 71բ։ "Ծագումն ի հօրէ անճառ ծընընդեամբ՝ միածին որդին բանն աստուած„։ Պատճէնք ողջունագրոցս յօրինուած են ըստ ամենայն վիճակի անձանց և վասն պէսպէս իրաց և խնդրոց, այն է հաթողիկոսի, եպիսկոպոսի։ վարդապետի, քահանայի, սարկաւագի, կրօնաւորի, աշխարհականի, իշխանի, ծառայի, եղբօր արհեստաւորի, փիլիսոփայի, բժշկի, վաճառականի, ոսկերչի, սառաֆի, կանանց, աշակերտի, ևն, են, ընդ ամէն՝ 128-130 նամականիք։ Եւ իւրաքան չիւր նամակի սկիզբը՝ նշանակուած է ինչ վիճակէ կամ աստիճանէ ըլլալուն տիտղոսը, անշուշտ նամակագրութիւնը դիւրացնելու համար։ Այս կողմանէ յոյժ հետաքրքրական է, ճոխ և նորա տեսակ ողջունագրոց օրինակս։ 15. Թղ. 74ա։ "Համառօտ գումարումն և լուծումն բառից յաստուածաշունչ գրոց. ումեմնէ յԵրեմիայ Մեղրեցւոյ„։ տ. Անդ։ "Բառք ի գրոց Արարածոց։ Խաւար՝ մութ կամ մէգ„ ևն։ - բ. Թղ. 80բ։ "Բառք ի գրոց Ելից„։ - Թղ. 85ա։ "Անուանք երկոտասան ականց„ և իրենց բժշկական, ևն, յատկութիւնները։ - գ. Թղ. 88ա։ Ղևտացւոց։ - դ. Թղ. 92բ։ Թուոց։ - ե. Թղ. 96ա։ Բ. Որինաց։ - զ. Թղ. 100ա։ Յեսուայ։ - է. Թղ. 101ա։ Դատաւորաց։ - ը. Թղ։ 103բ։ Հռութայ։ - թ. Թղ. 104ա։ Ա։ Թագ։ծ. Թղ. 106բ։ Թագ. երկրորդ։ - ժա. Թղ. 109բ։ Թագ. երրորդ։ - Ժբ. Թղ. 112ա։ Թագ. չորրորդ։ - Ժգ. Թղ. 114բ։ Մնաց. առաջին։ - ծդ. Թղ. 115ա։ Մնաց. երկրորդ գլխոյն։ - ժե. Թղ. 116բ։ Եզրի առաջին։ - ժզ. Թղ. 117ա։ Եզրի երկրորդ գլխոյն։ - ժէ. Թղ. 118ա։ Եսթերայ։ - ժը. Թղ. 118բ։ Յուդթայ։ - Ժթ. Թղ. 119բ։ Տօբիթայ։ - ի. Թղ. 120ա։ Մակաբ. Ա։ - իտ. Թղ. 123ա։ Մակաբ. Բ. գլխոյն։ - իբ. Թղ. 127բ։ Մակ. Գ. գլխոյն։ - իգ. Թղ. 130ա։ Սաղմոսաց մարգարէին Դաւթի։ - իդ. Թղ. 134բ։ Յառակաց Սողոմոնի։ - իե. Թղ. 135բ։ Առակաց Բ. գլխոյն։ - իզ. Թղ. 137բ։ Երրորդ գըլխոյն։ - իէ. Թղ. 138ա։ Ի գրոց ունայնութեանց Սողոմոնի։ - իը. Թղ. 138բ։ Երգերգոյն Սողոմոնի։ - իթ. Թղ. 140բ։ Իմաստութեան Սողոմոնի։ - լ. Թղ. 143ա։ Ի գրոց նահապետին Յոբայ։ - լա. Թղ. 147բ։ Ի գրոց մարգարէին Եսայիա։ - լբ. Թղ. 154բ։ Երկոտասան մարգարէից (Ովսիայ, Ամովսայ, ևն, առանձին վերնագրովք)։ - լգ. Թղ. 159ա։ Երեմիայ։ - լդ. Թղ. 165ա։ Դանիէլի։ - լե. Թղ. 166բ։ Եզեկիէլի։ - լզ. Թղ. 172ա։ Ի գրոց Սիրաքայ։ - լէ. Թղ. 174բ։ Յաւետարանչին Մատթէոսեան գլխոյն։ - լը. Թղ. 178բ։ Աւետարանչին Մարկոսեան գլխոյն։ - լթ. Թղ. 180ա։ Բառք Ղուկասու գլխոյն։ - խ. Թղ. 182բ։ Յովհաննու գլխոյն։ - խա. Թղ. 183բ։ Ի գրոց Գործ. առաքելոց։ - խբ. Թղ. 186ա։ Կաթղ. թղթոյն Յակոբայ։ - խգ. Անդ։ Պետրոսի Ա. թղթոյն։ - խդ. Թղ. 186բ։ Պետր. Բ. թղթոյն։ - խե. Թղ. 187ա։ Յովհաննու թղթոյն։ - եզ։ Անդ։ Թղթոյն Յուդայ։ - եե, Թղ. 187բ։ "Բառք ի գրոց առաքելոյն Պօղոսի (Հռովմայեցւոց, Կորնթ, ևն)։ - խը. Թղ. 193ա։ "Բառք Տեսլեանն Յովհաննու։ - խթ. Թղ. 194ա։ "Բառք Էր ընդ եղբօրն (այսպէս)„։ 16. Թղ. 195ա։ "Մեկնութիւն անուանց յեբրայեցւոց լեզուէ ի հայ բարբառ։ Աբբայ ասորոց է բառ։ Աբբարիմ՝ անցք կամ անցանողք։ Աբդիու՝ ծառայ տեառն։ Աբդիմէլէք՝ ծառայ արքայի„ ևն։ - Վերջ Թղ. 200բ։ "Քուշ եթովպացի։ Քուս՝ խրատ։ Քրիստոս՝ օծեալ„։ (Յոյժ կարևորք՝ Ս. Գիրքը լաւ հասկնալու հա17. Անդ։ "Վասն գիր հանելու, յայտնեալ իմաստասիրաց։ Թէ շատ կաֆայ չափես ի յաջ, գտցես ի ձախ գայ խիստ յաճախ„ ևն։ (Համառօտ պատառիկ մ'է առածանման և չափով, հաւանօրէն ընդարձակ գրութեան մը մնա18. Թղ. 201ա։ "Պատմութիւն Մահմէտի (անվերնագիր)։ "Եւ այսպէս է պատմութիւն մոլորելոյն. Ի մեծ թվականութեան Հայոց ՂԷլ և իշխանութեան Հայոց Թէոդորոս Ռուշտունի(ւոյ) Ը. ամին, և կաթողիկոսութեան Եզրի Ժ. ամին՝ ոմն Մահմէտ անուն՝ ազգէ իսմայէլացի, որդի Հագարա որ զտեղին առեալ բազմացան, ի հալածել Սառայի զՀագար„ ևն։ (Հատուած է ի պատմ. Սամուէլի Անեցոյ)։ 19. Թղ. 203ա։ "Տեսիլ սուրբ վարդապետին Յոհաննիսի՝ որ մականուն Կոզեռ ասի։ Ի ժամանակին յորում էր թուականն Հայոց ՆՀ, թագաւորն Հոռոմոց վասիլ ել յարևելս, և եկեալ յաշխարհն Հայոց՝ անթիւ բազմութեամբ զօրօք խուժադուժ ազգաց„ ևն։ - Վերջ Թղ. 210ա։ "Եւ հաստատի ամենայն երկիր իներքոյ ձեռին հռոմայեցւոց թագաւորին„։ 20. Թղ. 210ա։ "Քարոզ Նեղոսի սուրբ հօրն՝ վասն մեղաւորաց և ամբարշտաց։ Նեղոս ասէ՝ վայ ամբարշտին, յորժամ ամենեքեան լուսաւորին, նա միայն խաւարի„ ևն (Հմմ։ Հարանց վարք, տպ. ի Վենետիկ, 1855)։ 21. Թղ. 211ա։ "Խրատ իմաստասիրաց՝ Վասն խնդրողացն։ Տղայութիւնն մինչև յերիտասարդութիւնն է. երիտասարդութիւնն մինչև յալևորութիւն և ծերութիւնն է. ծերութիւնն մինչև ի գերեզմանն է։ Տղայութիւն ի խաղն, երիտասարդութիւնն յուտելն և յըմպելն. ծերութիւն ի թուլանալն. ապա ե՞րբ զաստուած պաշտես„ ևն։ - Վերջ Թղ. 215ա։ "Աշխար(հ)ս ամենայն ոչինչ է և յաշխարհիս բան ոչինչ է, է ոչինչ ոչնչիս համար՝ ոչինչն մի փաթութեր։ Վայ յանձինս վերա որ ի շանէն կու վախենամ և յաստուծոյ ոչ, որ ստեղծ զիս. վասն զի ոմն պոռնիկ էր և ի շանէն վախեցաւ՝ որ ետին անկաւ, նա փախեաւ„։ Խրաաներս գործ չունին Հայկ. Սոգերաց մէջ տըպուած Բանք իմաստասիրաց դասական գրուածքին հետ, այլ ռամկօրէնով 79 առածներ, ոմանք յոյժ ինքնագիւտ և գեղեցիկ. օր. աղագաւ. "Գիտելի կ զի ասեն ոմանք Պարսիկք. Չորս իրք ի խագինէ աստուծոյ ո՛չ կայ, և ի մեր խագինէս կայ. աաղքատութիւնն, բ. մեղքն. գ. տուղանք և դատապարտութիւն. դ. աղաչանք„։ 22. Թղ. 214։ "Վասն թութունի։ Թէ հարցանեմք ի սուրբ Գրոցն՝ գարչ և զազիր ասէ զթութուն, որպէս մեղուն փաղչի ի ծըխոյն, նոյնպէս հրեշտակն՝ այն պեղծ հոտոյն„ ևն։ - Վերջ Թղ. 215ա։ "Այլ աւրհնութիւնն աստուածական լիցի ի յայն մարդուն վերայն որ շուտ դառնայ յայն չարութենէն, խնդրող լինի արքայութեան ամէն„։ 23. Թղ. 215ա։ "Սեղանաւրհնէք. Ի յԱռաքել վարդապետէ ասացեալ։ Աւրհնեսցուք մեք միաբան զհայր և զորդի և զսուրբ հոգին որ բարեացն է պարգևիչ, զոր վայելեն ազգ մար(դ)կային„ ևն։ - Վերջ Թղ. 216ա։ "Ի միասին զաստուած աւրհնեմք զհայր և զորդին և զսուրբ հոգին, և ասասցուք ի մի բերան Հայր մեր (որ) յերկին„։ 24. Անդ։ Այլևայլք։ "Վասն համեստութեան լեզուի։ Բարոք է մարդոյ համեստութիւն լեզուի, և յոյժ օգտակար սանձ դնել բերանոյ, և պիտանացու են ճաշակք բանից„ ևն։ - Վերջ Թղ. 217բ։ "Այս է Աղօթք շռակապին։ Առ զփայտն գերմաստի ի ձեռդ և ասա զաղօթս ի վերայ շռակապին՝ թէ մարդ է թէ անասուն։ Սուրբ Անանիայ, սուրբ Ազարիա, և սուրբ Միք(ս)այէլ. Շ. ուղտով, ՅՃ. ջորով գնացին իջան ի Բեթանիա„ ևն։ - Վերջ Թղ. 218ա։ "Կերան զխոտն, խմեցին զջուրն, եղեն շռակապ։ հրամայեաց տէրն մեր յիսուս քրիստոս և ասէ. Գնացէք մտէք ի գրախտն Մովսէսի, կտրեցէք զփայտն գերմաստի. խաչ հանէք երեսներդ. գոզակապին դեղն յիսուս քրիստոս, և ընծանենց սուրբ աստուածածինն. Գ. անգամ ասա, և գերամաստի փայտիւ խաչակնքէ, ազատի աստուծով„։ 25. Անդ։ "Յաղագս սաղմոսի։ Երանեալն վասն ծառի տնկելոյ լաւ է՝ ասա. Ընդէր խռովեցանն՝ յորժամ առաջի թագաւորաց և իշխանաց մտնես„ ևն։ - Վերջ Թղ. 220ա։ Այսպէս կարգաւ ցոյց կու տայ թէ սաղմոսնե րէն իւրաքանչիւրն ե՞րբ ըսելու է և ի՞նչ բանի դեղ։ Օրին. աղագաւ. "Եթէ ոչ տէր էր առ մեզ՝ վասն խածածի գազանաց և այլ իրաց. առ զէթունի ժէթ, և ասա ի վերայ և օ'ծ, լաւանայ„ 26. Անդ։ "Յիշատակարան աստուածաշունչ գրոց։ Տէր Առաքել՝ դիտող Սիւնեաց, զուրկ և թափուր յամէն շնորհաց. շարագրեցի զկարգս գրանաց, աստուածաշունչ կտակարանաց. վասն որոյն յայտնեմ զբանս գրանաց։ զհին և նոր կտակարանաց. զի ուսանիս զանուանս կարգաց ՀԲ գրանց. քառասուն և չորս հին կտակարանաց, և քսան և ութ նոր կտակին„ ևն։ - Վերջ Թղ. 222ա։ "Աքիփայ և Սեդեկիա ծերքն են Շուշանայ, զոր ասէ Երեմիա մարգարէն„։ (Կը յիշատակէ իւրաքանչիւր գիրք՝ պատմական պարագաներով, դասելով անոնց մէջ նաև Յովհաննու Յայտնութիւնն և Էր ընդ եղբարս)։ 27. Անդ։ "Վասն օրինացն Մահմէտի (և այլ կցկտուր բանք)։ Ի հարցանելն տաճկացն ցՄահմէտն՝ թէ ուստի՝ ուսար զայս օրէնս. և նա սպանեալ զուսուցիչն իւր յանապատին զարիոսականն Սարգիս՝ ծածկեաց (յ)աւազին, և ինքն միայն նստեալ. երբ գնացին լրտեսել զինքն միայն գտին. և նա ասէ հրեշտակ աստուծոյ ուսուցանէ զիս„ ևն։ - Վերջ Թղ. 223ա։ "Կո՞նքն (յ)որում լուաց տէրն մեր զոտս աշակերտացն։ Պտխ. Նոճի փայտ էր ծիրանագոյն քերած„։ 28. Անդ։ "Վասն իւղոյ զանազանութեան։ Արդ իւղոյն որակութիւնն զանազան է, զի ի կովուց և ոչխարաց բաղկանայ. այլ այս իւղս, աստուածային օրէնքն գրեն, թէ հրամանաւն աստուծոյ գոյացաւ„ ևն։ - Վերջ Թղ. 233բ։ "Զոր իւղս կանայքն ևս պատրաստեցին ի թաղումն տեառն. այսքան վասն իւղոյն մեկնութեան„։ 29. Թղ. 224ա։ Վարք և վարդապետութիւն Պրոկղի իմաստասիրի (անվերնագիր)։ "Այս Պրոկղէ՝ փոխանորդ յաթոռոյն աստուածային Պղատոնի։ Որ սա ազգաւ Էոնացի, որդի մեծազարմից ազատաց„ ևն։ - Վերջ Թղ. 225ա։ "Եւ որչափ կարողութիւն էր ջանացեալ ճանաչել. և գտեալ զէիցն անձկալին և զտարփալին։ Զոր կնքեալ և ծածկեալ Պղատոնի ի խոր և յաստուածայտադրեալն իւր բանս. զոր յայտնեաց և զորս ի նոսա իմաստութիւն՝ յաւիտենական էակացն և զմերձադրեալ հաստատութիւն վերաբորբոքեաց. եթէ ո՞րպէս ի նոսա ծարաւեալ. Պզատոնի նմայ, անիմանալի և աննկատելի միակին և ամենայն իմանալոյ և գեր իմանալոյ վեր անցեալ վայելչական գրութեանն։ Եւ դարձեալ ի վերայ ուղղաձգելոցն և հրատեսակ սրելոցն ճեմականաց, որ զԱրիստոտէլին ունէին զպաճուճեալ բանակռուութիւն յեաս դարձոյց. և զորս Արիստոտէլ գտաւ լեալ զբնակռուական տառսն և զանձն կարծեալ (յ)ուղղութիւնս որով խառնէին զՊղատոն՝ Պերիպատոյացիքն, յայտնեաց և անկայուն արար„։ (Հմմտ. Ամելախօսի լուծմունքն՝ Յաստուածային շաղկապսն Պրոկղի)։ 30. Անդ։ "Վկայութիւնք յարտաքնոց փիլիսոփայից՝ վասն աստուածութեանն։ Հոմերոս՝ նշանաւոր փիլիսոյփայ՝ ասէ. Երեք զօրութիւնք յերկնից մեծք, անճառելիք, ամենեցուն արարիչք մի աստուածութիւն. և Հերմէս կոչեցաւ վասն զի բնութիւն անճառ է„ ևն։ - Վերջ Թղ. 226բ։ "Բացբարձական, որպէս անհաս, անորակ, անքանակ, անօսր, աներբ՝ ԺԲ. և ամենայն անուանք աստուծոյ սոքօք պարունակին„։ (Ապա կը յարին վկայութիւնք Առիսկոսի Թելոսի, Աւնամոսի և Փիլիտիքոսի՝ որ ամենէն աւելի գեղեցիկ է և վսեմ։ Գրութեանս լեզուն հին դասական է, յստակ և վայելուջ)։ 31. Անդ։ "Վասն երկայնմտութեանն աստուծոյ։ Զի ներելն աստուծոյ և երկայնամտելն վասն մեղաւորին ի զղջումն ածելոյ է„ ևն։ Վերջ Թղ. 228ա։ (Աննա եգիպտացւոյ պատմութիւնն է՝ Հարանց վարքէն)։ 32. Անդ։ Առածք (անվերնագիր)։ "Ասաց Պղատոն և Արիստոտէլ՝ եօթն կարգ են յաշխարհի և եօթն գործք են բարութեան՝ որ զմարդ կատարելութեան հասուցանեն„ ևն։ Վերջ Թղ. 229ա։ "Քառեակ տառից ինքն բաղկացեալ. մինն ի հընգէն սա վեհ գտեալ, ի ամենայնէ այս թափ անցեալ. մինչև ի սկիզբն սա հասեալ. իսկ ի նա ոչ ներգործեալ՝ իբր ի յարձան յետ նահանջեալ. դարձեալ յիւր տեղն իսկ սա եկեալ„։ 33. Անդ։ "Ածառակ գործով կացեալ վարդապետաց (ստորագրութիւն)։ Էշ թևաւոր, և հաւ սմբակաւոր, խաւարագնաց ջղջիկան և լուսատեաց բու. կայծու ճըճու. յիմարաց զարմանալի. կոյր ջրհոր ի շէն քաղաքի և մունջ մունետիկ ի մէջ ամբոխի„ ևն։ - Վերջ Թղ. 229բ։ 34. Անդ։ Բաղդատութիւն ողորմութեանն Աոտուծոյ ընդ մարդոյ (անվերնագիր)։ "Գիտելի է զի այլ է ողորմութիւնն աստուծոյ, և այլ է մարդոյ. Նախ զի որ մեք տամք երկրի իր է, իսկ աստուծոյն երկնաւոր և անպատում„ ևն։ - Վերջ Թղ. 230բ։ (Ուր կը յարի 6 տող հատուած մը։ "Մի ոմն ասաց, թէ ո՞ր շուն էր որ մեռեալ յարոյց„ խորագրի ներքև)։ 35. Թղ. 231ա։ "Վասն աղօթից և խընդրուածոց։ Զի լուաք ի պատմութեանց, թէ ոմն աղքատ խնդրեաց հաց Աղեքսանդրէ տիեզերակալէ, և նա հրամայեաց տալ նմա քաղաք մի„ ևն։ - Վերջ Անդ։ 36. Անդ։ "Վասն Ուսմանցոց թագաւորութեան, թէ ոյք են մի զկնի միոյ։ Այսոքիկ են թագաւորք Ուսմանցոց, զոր գիրք աստուածայինք օձ կոչեցին զնոսա. որք յոլով ժամանակաւ յառաջ տիրեցին աշխարհի„ ևն։ Վերջ Թղ. 232ա։ "Եդին զԻպրահիմն որ մնաց տասն ամ խելագար, (այնր) յաղագաւ սպանին և եդին զորդին զՄահամէտն„ 37. Անդ։ "Բան պիտանի։ Հրչէ հայոց թագաւորն ընդ Նաբոգոդոնոսորայ էր որ գերեցին զԵրուսաղէմ և զՀրէաստան։ Հրչէ՝ զեղբայրն Յովաքազու՝ զՍմբաթ, որ է Շմբաթ, որդի Յովսիա թագաւորի, եբեր ի հայս և պատուով պահեաց„ ևն։ - Վերջ Թղ. 233բ։ "Եւ Արտաշէզի որդին Տիգրան հայոց թագաւոր զԲազափրան յԵրուսաղէմ. և գնացեալ գերեաց զՀիւրկանոս քահանայապետն։ (Ասոր կը յաջորդեն. "Զի՞նչ իրք է որ տեսակն յառաջ լ քան զնիւթն„. - "Զի՞նչ իրք է յէիցս, որ պատճառելին մեծ է քան զպատճառն„,Զի՞նչ է որ պատճառելին յառաջ է քան զպատճառն„. - "Ոչ թողցի այդր քար ի քարի վե, րա„։ - "Եփրայիմ քաղաք՝ Եփրեմի բաժին է„։ - "Այր ոմն ունէր. Դ. սիրելի. և եղև ամբաստանութիւն առ թագաւորն վասն նորա„ ևն, հարց ու պատասխանիքն և պատ մուածքն)։