251848անյայտ, վասն զի գրչութեան յիշատակարանը կը պակսի, այլ գրէն, թուղթէն, մէլանէն և նոյն իսկ պարունակուած հեղինակութիւններէն դատելով ԺԵԺԶ դարուն գրուած է հաւանաբար։
՝ նոտրագիր հին, մեծ և բարձրադիր. բայց Թղ. 415բ-487բ. զիրն մնացածէն զգալի կերպով կը տարբերին, վասն զի ցանցառ և անխնամ գրուած են և տողերն փոխանակ 24ի՝ 21 են։
՝ թէև թերթահամարք նշանակուած չեն, կամ կտրուած են, բայց 40 ըլլալու են, իւրաքանչիւրն 12 թուղթք։
՝ թուղթ դեղնորակ և անողորկ։
փայտեայ կաշեպատ՝ պարզ զարդերով։
՝ ընդհանրապէս լաւ պահուած է. միայն Թղ. 108-112, 130-142, 249-251, 276279, 289-296, 319-323, 423-426, 436-440. արտաքին լուսանցքն թեթև կերպով ցեցակեր եղած են, և տեղ տեղ ալ նորոգուած. վերջէն ալ 7 թուղթեր կը պակասին։
Պարոն։
չկան։
չկան։
շատ նիւթերու վըրայ գրուած չեն, եղածներն ալ սևագիր են։
Թղ. 1-2բ, 438ա, 453բ (կէսը)։
Թղ. 1բ, 163ա։
. Ձեռազիրս 1880-1870ին միչոցը մըտեր է հաւաքմանս մէջ, բայց չգիտցուիր թէ ուստի և որու ձեռքով։ Մատեանս է Ոսկեփորիկ միջակադիր՝ կուղ. կը պարունակէ՝ առանց կարգի և խառն ի խուռն կերպով՝ բազմապիսի, այն է մեկնողական, ժամանակագրական, քարոզական, պատմական, աշխարհագրական, խրատական, աստուածաբանական, հայրախօսական, իմաստասիրական բառարանական, ևն հատուկտիր հատուածներ և հարց ու պատասխանիներ, որոնց մեծ մասը Գր. Տաթևացւոյն են։ Կան դարձեալ պէս պէս զրոյցներ, իմաստասիրաց առածներ, տումարական և ուրիշ ամբողջական գրուածներ, մերթ անվերնագիր և առանց անուան հեղինակի, և մերթ ալ յատուկ խորագրերով։ Նախորդին պէս հոս ալ կը ցանկենք մեզ կարևոր երևցած նիւթերը միայն։ 1. Թղ. 3ա։ Վարք Մովսիսի մարգարէի (առանց խորագրի)։ "Մեծ մարգարէն և աստուածախօսն Մովսէս էր ի յազգէն Ղևեա, որդի Յամրամա և Յովքաբեթի. և իբրև ծնաւ զնա մայր իւր՝ շնորհք յաստուածային երևեցաւ ի վերայ մանկանն„ ևն։ - Վերջ Թղ. 4բ։ "Զձեռն հզօր և բազուկ բարձր՝ զոր արար Մովսէս առաջի ամենայն Իսրայէլի„։ 2. Անդ։ Վարք Յովնանու մարգարէի։ "Սայ էր ի Կարէթմաուսայ, որ է մերձ յԱզովտոս ի քաղաքն այլազգեաց, ի ծովեզրի„ ևն։ Վերջ Թղ. 5ա։ "Վասն պղծելոյ Երուսաղէմի յաւերածի գազանաց, և ամենայն գարշելեաց. և յայնժամ եկեսցէ կատարած ամենայն երկրի„։ Ասոր կը յաջորդեն (Անդ) Վարք Շմաւսնի՝ ազ. գականին Քրիստոսի։ "Էր Շմաւոն ազգականն քրիստոսի որդի Կղէովպա՝ եղբայրն Յովսեփայ„ ևն։ - Վերջ Անդ։ "Բայց ասի ի սմանէ յայլ պատմութիւնս, եթէ մահու խաչի կատարեցաւ, և է բարեխօս առ քրիստոս„։ - Անդ։ Վասն աւետեաց Զաքարիայ։ "Զաքարիա քահանայապետն ի թշրին ամսոյ. Ժ. առ զաւետիոն վասն ծննդեան Յովաննու„ ևն։ - Վերջ Թղ. 5բ։ - Անդ։ Պատմութիւն Գ. ժողովոյն Նիկիոյ։ "Երրորդ ժողովոյն սուրբ եպիսկոպոսացն որ եղեն միւս անգամ ի Նիկիայ։ Յաւուրս բարեպաշտ արքային Կոսդանդիանոսի և մօրն Էրինեայ՝ ժողովեցան ի Նիկիայ հարց սուրբք. և նորոգեցին զպատիւ և զերկրպագութիւն ամենայն սրբոց պատկերաց, զոր հերձուածող թագաւորն Լևոն և որդին իւր Կոսդանդիանոս Կաւալինոս ընկեցին և անարգեցին, և ընդ կռոց համարեցան զքրիստոսի մարմնաւորութեանն պատկերն և զամենասրբուհոյ աստուածածնին և զամենայն սրբոց„։ (Գր. Տաթևացւոյն է)։ 3. Թղ. 6ա։ Սքանչելիք որ եղին ի ննջումն ամենասուրբ կուսին (անվերնագիր)։ "Պարտ է գիտել և իմանալ զսքանչելիսն որ եղեն ի նընջումն ամենասրբուհոյ աստուածածնին, զոր գրեաց Յոհաննէս առաքեալն և աւետարանիչն, վասն ոչ գայթակղեցուցանելոյ զուղղափառս ի հաւատս„ ևն։ - Վերջ Թղ. 9ա։ "Եւ յորժամ համբարձաւ քրիստոս՝ էր աստուածածինն ԽԸ.ից (ամաց), և ի տանն Յովաննու աստուածաբան աւետարանչին՝ ամս ԺԱ. և յորժամ փոխեցաւ յերկրէ յերկինս Մ. և Թ. ամաց էր, և քրիստոսի փառք յաւիտեանս„։ Հմմտ. Թ. 234. §. 27. Թղ. 121բ1-125բ2։ Օրինակիս մէջ թէպէտև սկզբնաւորութիւնը նոյն է՝ նկատմամբ գիւտի պատմութեան փոխման կուսին. սակայն ի շարունակութեանն և ի վերջաւորութեան մեծապէս կը տարբերի Թ. 234 (ԼԵ. Ճառընտիր) էն։ Բաղդաւոր է Ոսկեփորիկս, զի կը լրացնէ Թեսաղոնիկոյ եպիսկոպոսի բացորոշ յիշատակութեամբը, ըսելով. "Եւ յետ ժամանակաց Յահաննէս եպիսկոպոսն Թեսաղոնիկոյ գնաց յԵրուսաղէմ, և մտեալ ի Գեթսեմանի, ի վաղնջուց ժամանակաց եգիտ գիրս նշանագրով զպատմութիւն ննջմանն„ ևն, որ Թ. 234ին մէջ անուշագրութեամբ դուրս թողուած էր։ Գրութեանս կը յարի անմիջապէս, Թղ. 9բ։ Ս. Աստուածածնայ զօտւոյ գիւտի պատմութիւնն, այսպէս. "Զգօտին ամենասուրբ կուսին Մարիամու աստուածածնին զտեալ յԵրուսաղէմ սքանչելեօք, տարան ի թագաւորարնակ քաղաքըն Կոստանդիանուպօլիս. և ելին ամենայն քաղաքն ընդ յառաջ ջահիւք և լապտերօք, և տարեալ պատուով եղին ի փառաւոր եկեղեցւոջ ամենասրբոյհոյ Աստուածածնին որ կոչի Խալկոյ պռատիայ, և զօրն զայն տօն մեծ կարգեցին յանուն սուրբ աստուածածնին. և քրիստոսի փառք յաւիտ„։ Ափսոս որ յիշուած չեն պատմութեանս ո՛չ աղբիւրն և ո՛չ ալ թուականը. յուսանք որ ուրիշ օրինակ մը զասոնք ես պիտի լրացնէ։ 4. Անդ։ (Թղ. 9բ-15բ։ Վարք Մարգարէից (համառօտն) Ովսէի, Աբդիու, Նադանայ, Եղիսէի, Ամովսայ, Յեսու Նաւեայ (անվերնագիր)։ - բ. Համառօտ պատմութիւն ժողովոյն Եփեսոսի, համաձայն Մ. Խորենացւոյ աւանդածին։ 5. Թղ. 10բ։ Վարք Յեսուայ որդւոյ Նաւեայ (ի Գր. Տաթևացւոյ)։ "Յեսու որդի Նաւեայ էր յազգէն Եփրեմի, աշակերտ մեծի նախամարգարէին Մովսէսի. և էր կուսան և սուրբ, և ոչ մեկնէր ի աստուծոյ զցայգ և զցերեկ։ Եւ յելանելն Մովսէսի ի լեառն Սինեայ առ աստուած՝ և սա ընդ նմայ էր, և պահեաց ընդ նմա զերկուս քառասունս՝ առանց հացի և առանց ջրոյ, և լուաւ զխօսս աստուծոյ առ Մովսէս„ ևն։ - Վերջ Թղ. 12ա։ "Վախջանեցաւ ամաց. Ճ. և Ժ.անց, և թաղեցաւ ի Թամնասաքար լերինն Եփրեմի„։ 6. Անդ։ Նորին՝ ի Յովաննէս Մկրտիչ (առանց խորագրի)։ "Կարապետն քրիստոսի և մկրտիչն Յովաննէս սրբութեամբ սնաւ յանապատին զամս. Լ. և ապա հրամանաւն աստուծոյ եկն ի Յորդանան„ ևն։ - Վերջ Թղ. 14ա։ "Եւ Հերովդիայ՝ որդնալից եղև չար մահուամբ. բարձաւ ի կենացս, և դատաստան նոցա պահեալ է առաջի աստուծոյ. և քրիստոսի փառք յաւտս՛. ամէն„։ Վարքիս մէջ երեք հետաքրքրական կէտեր կը շօշափէ Գրիդոր. ա. Կը գրէ, Թղ. 12բ. "Եկն և Հերովդէս Չորրորդապետ, որդի Հերովդէին առաջնոյ՝ որ զմանկունսն Բեթղահէմի կոտորեաց, մկրտիլ ի Յովաննէ. և յանդիմանեաց զնա... և դարծաւ Հերովդես ի տուն իւր տրտմութեամբ առ Հերով, դիսդայ կինն իւր... և պատմեաց նմա զյանդիմանութիւնն Յովաննու„ են։ բ. "Եւ երթեալ դահիճն ի բանդին, եգիտ զՅովաննէս զի յազոթս կայր ի բանդին, և սկսաւ դահիճն լի դառնութեամբ լալ. և Յովաննէս կոչեաց զնա առ ինքն, եհարց զպատճառ սպանման իւրոյ, և նա պատմեաց նմա զամենայն կարգաւ։ Եւ ասէ դահիճն տագնապ մեծ է ինձ, սուրբդ աստուծոյ, զի եթէ սպանանեմ զքեզ, երկնչիմ յաստուծոյն քո. և եթէ ոչ սպանից՝ թադաւորն սպանանէ զիս. բայց լաւ է ինձ մեռանել քան հեղուլ սուրբ զարիւն քո։ Եւ ասէ Յովաննէս. Ե՛կ որդեակ առ զգլուխ իմ. զի խայտալով ծնայ, և կաքաւելով մեռանիմ„ ևն, գ. Հերովդիադայ և իր լկտի աղջկան չարամահ պատուհասիլն։ Այս երկու կէտերը Ս. Եփրեմէն փոխ առած է, համառօտելով. իսկ առաջին կէտն, այսինքն՝ մկըրտուելու համար Հերովդէսի առ Յովաննէս երթալու աւանդութիւնը՝ բոլորովին նոր է, Մատթ. Գ. 5-6 տեղին մեկնելով անշուշտ։ 7. Անդ։ Դարագլուխք և ժամանակագրութիւնք յԱդամայ՝ մինչև ցնոյ։ "Եւ այս են ամք աւուրց կենացն Ադամայ՝ զոր եկաց ի վերայ երկրի, զկնի ելանելոյ նորայ ի դրախտէն„ ևն։ - Վերջ Թղ. 16բ։ "Եւ եղեն ամենայն աւուրք Նոյի ամք ինն հարիւր և Ծ. և պակասեալ մեռաւ„։ (Հմմտ. Մ. Խորենացի, Պատմ։ Ան. Շիր. Ժամանակագրութիւն։ Իսկ Թղ. 19ա։ Կայ ի Սամուէլ Անեցւոյ ուրիշ դարագլուխ մ'ալ որ կը սկսի Ադամէն և կը հասնի մինչև սուրբն Սահակ Պարթև։ 8. Թղ. 21բ։ "Դաւանութիւն հաւատոյ (անանուն)։ Խոստովանիմք և հաւատամք՝ ամենակատար սրտիւ՝ զհայր աստուած՝ անեղ և անչ(ծ)ին և անսկիզբն„ ևն։ - Վերջ Թղ. 22ա։ "Արդարոցն՝ կեանքն յաւիտենականք, և մեղաւորացն տանջանքն յաւիտենական։ Այս է ուղղափառ դաւանութիւն հաւատոյ„։ (Հեղինակն անյայտ՝ է ուղղադաւան և ըստ հարազատ վարդապետութեան Կիւրղի)։ 9. Թղ. 29ա։ Յաղագս տիեղերական ժողովոց։ "Յառաջի(ն) ժողովն՝ յետ համբարձմանն քրիստոսի առաջի կիրակին ՅԺԸ տարոյ, ՅԺԸ հայրապետք ի Կոստանդինոյպօլիս, որոց գլխաւորք էին այսոքիկ. Մակարիոս Երուսաղէմի„ ևն։ - Վերջ Թղ. 29բ։ 10. Թղ. 29բ։ "Շարականներ՝ թէ ով է ասել։ Խորհուրդ անճառ, և Մեծահրաշ՝ Գրիգոր վկայասէր ասաց„ ևն։ - Վերջ Թղ. 30ա։ "Որ նախիմաց, Թարգմանչացն, Որ զարդարեցին, Սուրբ Սարգսին, Ի յանսահման, Վարդան վարդապետ ասացեալ է„։ 11. Թղ. 32բ։ Վասն կենդանակերպիցն։ "Զի՞նչ է բնութիւն ԲԺ. ան կենդանակերպիցն։ Պտխ. Ասեմք թէ երկոտասան կենդանակերպքն յունէին զբնութիւն Դ. տարերացն„ ևն։ - Վերջ Թղ. 33ա։ "Չ Ափրոդինտեայն՝ ուրբաթ. զԿռօնոսին՝ շաբաթ„։ (Թուի Ան. Շիրակացւոյն, և յոյժ շահագրգիռ)։ 12. Անդ։ "Վասն ժամուց և մասանց նորին։ Եւ գիտելի է զի օրն պատկեր է ամսոյն և տարոյն. զի տարին ՅԿԵ օր է. և ամիսն ՅԿԵ ժամ է. և օրն ՅԿԵ մասն է՝ միայն տիւն„ ևն։ - Վերջ Թղ. 31ա։ "Վասն այն նախ որակն և քանակն է, և ապա զգոյացութիւն իրին„։ 13. Թղ. 34բ։ "Վասն ժողովոց որ եղեն ժամանակս ժամանակս. որում ամի եղեն, և ուր և վասն է՞ր։ Առաջի ժողովն ի Նիկիայ՝ սրբոց Հարցն, զկնի ԳՃԸ ամի ի ծննդեանն քրիստոսի, և ի. Ի. ամի թագաւորութեանն Կոստանդիանոսի„ ևն։ - Վերջ Թղ. 38ա։ "Պայծառացուցեալ զեկեղեցիս կանոնական հաստատութեամբ քրիստոսի աւրհնելոյն յաւիտեանս ամէն„։ Ուր կը խօսուի Նիկիոյ, Կ. Պոլսի, Եփեսոսի (կրկին), Քաղկեղոնի, Կ. Պոլսի Բ., Նիկիոյ Բ.,։ Թէոդուպօլսի, Դվնայ, Մանազկերտի, Պարտաւայ՝ ի ժամանակս Վաչաքանայ, ևն, ժողովոց վրայ։ 14. Թղ. 52ա։ "Կիրակոս վարդապետի վասն մկրտութեան։ Այլ վասն մկրտութեան եթէ ասեն ֆրանգ ազգ, եթէ յորժամ մկրտեն զոք, ոչ է պարտ մեռոնել կամ հաղորդել, և ասեն թէ՝ պարտ է ասել. Ես մկրտեմ„ ևն։ Վերջ Թղ. 53բ։ "Եւ ընդ նոսա զի՞ զարմանաս. մեր ոչինչքս Հայոց, յետին ծառայքս՝ որ կոչէին Վիրք, այլ և նոքա նախատեն զմեզ, և ուրանան՝ թէ մեր Մեսրոպ վարդապետն ետ նոցա գիր և զՎարձուոյ խաչն՝ զոր Մեսրոպն է աւրհնել. և յաջ թևին հայոյ գիր կայ, զայն ոսկով ծածկել են՝ թէ թող չերևի„։ (Լուսանցքին վրայ կայ "Գր„, այն է Տաթևացին, որ յանուն Կիրակոսի մէջ բերած է հատուածս)։ 15. Թղ. 62ա։ "Պատմութիւնք Երեմիայ մարգարէի։ Յորժամ հանդերձեալ էին Քաղդեացիքն պաշարել զքաղաքն Երուսաղէմ, խօսեցաւ տէր ընդ Երեմիայի և ասէ. Երեմիայ ընտրեալդ իմ, ել ի քաղաքէդ„ ևն։ - Վերջ Թղ. 65ա։ "Մինչև ես պտամեցից Բարուքայ և Աբէմելիքայ զամենայն խորհուրդս քո, և եղև այնպէս։ Եւ քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ, տպգ. Թուղթ Բարուքայ՝ ան վաւեր)։ 16. Թղ. 66ա։ "Զի՞նչ է գիր կամ ուստի սկսաւ։ Ասեն թէ յԵնովս արար գիր, և անուն եդ մոլորականացս, և ամենայն կենդանեաց, զորս եդ Ադամ. զի իմացաւ՝ թէ աշխարհս ապականի։ և դարձեալ նորոդի որ փոփոխի։ Եւ երկու սիւնս արար, զմինն ի կաւէ և զմիւսն պղնձէ„ ևն։ - Վերջ Թղ. 66բ։ "Եւ Ենովք տեսաւ զԵնովս. և ուսաւ ի նմանէ։ Եւ զկնի. ՃԿԴ. ամի կենաց իւրոց եդ ի մտի՝ ի բաց լինել ի կնոջէ իւրմէ, ոչ յուտել և ոչ հայել յերկինս ամս ԲՃ. Դ.„։ 17. Թղ. 73բ։ Վասն երկրորդ, երրորդ և չորրորդ պսակաց։ "Թէ երկրորդ պսակն, և երրորդն և չորրորդն, և որ ի կարդին արդար է թէ ոչ։ Պխ. Ի վերայ այսր հարցմանն մօլար և մարմնասէր ազգն ֆրանգաց ասացեալ են, թէ ոչ միայն առաջին և երկրորդն, այլ և չորրորդն և հինգերորդն, և այլ ի կարգին՝ եթէ որչափ մեսանի կինն՝ առնու այրն պսակով, և հալալ է և արդար„ ևն։ - Վերջ Թղ. 74բ։ (Գր. Տաթևացւոյ է հատուածս և հետաքրքրական)։ 18. Թղ. 79ա։ Յաղագս տիրելոյ Մահմետի և հարկացն էդելոց ի վերայ Հայոց։ "Ի հայ թուականութեան ՂԵ, և յիշխանութեան Հայոց Թէոդորոսի Ռշտունի(ւոյ) Ը. ամին, և ի կաթողիկոսութեան Եզրի Ժ. ամին՝ ոմն Մահմետ անուն, (յ)ազգէ Իսմայէլի՝ յորդոցն Հաքարու, ԽԲ. ծննդոց նորա, որ զտեղի առեալ բազմացան„ ևն։ - Վերջ Թղ. 80բ։ "Այսպէս է պատմութիւն Նեռինն՝ արբայ(ն)եկին սատանայի, կարապետի Նեռինն„։ (Հատուածիս քով "Գր.„ նշանակուած է, որը սակայն Ղևոնդ Երէցէն առած է հաւանօրէն, և շատ ուշագրաւ)։ 19. Անդ։ "Հարցումն Բարսեղի. Եւ պատասխանի Գրիգորի՝ եղբօր նորին Բարսեղի։ Բարսեղ ասէ. Յորժամ ոչ էին երկինք և երկիր՝ աստուածութիւնն ուր հանգչէր„ ևն։ Վերջ Թղ. 87բ։ "Բայց կուր են, զի ոչ հասին (ի) սուրբ մկրտութիւն աւազանին, և ի գալստեանն որդւոյն աստուծոյ. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 20. Անդ։ "Վասն ՀԲ ազգաց և լեղուաց, Ազգք ՀԲ և լեզուք որ սփռեալ են ընդ ամենայն երեսս երկրի։ Եւ ի նոցանէ բաժանին որ գիր ունին, և գիտեն զդպրութիւն, և գրովք վարին„ ևն։ - Վերջ Թղ. 88բ։ "Յետ սորա (իմա Դիոն. Արիսպագացւոյ) Անանէ Շիրակացի արար զԼրումն Հայոց մեծաց„։ (Հմմտ. Անանուն Ժամանակագր. տպգ. Վենետկոյ)։ 21. Թղ. 89բ։ Ժամանակ հաստատութեան գրի թուականութեան Հայոց։ "Արդ վասն զի Արաց ամսոյ, որ է Յունուար, ի հինդ հանդիպեցաւ դնել Զգիր թուականութեան հայոց աղգիս, ի ձեռն Անանիայի Շիրակացւոյ, ի Ժ. երրորդի ամի աթոռակալութեան Յոհանիսի Հայոց կաթողիկոսի, որ ԻԳ. թիւ էր հայրապետացն՝ ի սրբոյն Գրիգորէ. Եւ ԻԵ. (ի Ե.) ամին Ուստիանոսի կայսեր. ի հիմնարկութեան մեծի եկեղեցւոյն սըրրոյն Սոփիեայ։ Եւ ԻԵ. ամին Խոսրով պարսից արքային։ Արդ յայսմ տարւոջ՝ յորում զթվականն եդին՝ ԵՌ. ԹՃ. ՀԶ ամ էր Ադամայ, մինչև ի հայ թվական ամք ԵՃ. ՄԲ„։ (Հետաքրքրական է անանուն հատուածս, զի հայ պատմագիրներէն ոմանք Մովսէս կաթողիկոսի, և ոմանք ալ Միք. Ասորւոյն հետ՝ Ներսէս Աշտարակեցւոյն օրով դրուած կը համարին զայն)։ Հաւանական է կարծել՝ որ Ան. Շիրակացին ետքէն բարեփոխած ըլլայ զայն)։ 22. Թղ. 99բ։ Կարգ իշխանաց և թագաւո րացն Հայոց։ "Մովսէս Խորենացի զշարս թագաւորացն Հայոց այսպէս կարգէ. Առաջին, Աբեդ(թ)՝ որդի Նոյի։ Գամեր։ Թիրաս։ Թորգոմ։ Հայկն։ Արմանեակ„ ևն։ - Վերջ Թղ. 100ա։ "Յետ նորա։ Արտաշիր. աստ սպառեցան թագաւորութիւնք. ամս ԳՃ. Ժ.„։ - բ. Անդ։ "Ապա սկսեալ Բագրատունիք որոց առաջին Աշոտ, մինչև ի Լեջոն ՃԾԱ. ամ„ ևն։ Վերջ Թղ. 100բ։ "Եւ թագաւորէ միւս Կոսդանդին (Դ.) յայլմէ ազգէ. որ այժմ ունի զթագաւորութիւն (իմա Հայակիլիկիոյ). և է Թիւս Հայոց. ԸՃԵ. այսպէս սպառեցան և հատան թագաւորութիւն(ք) Հայոց„։ (Բագրատունեաց և Ռուբինեանց վերաբերեալ մասունքն ուշադրութեան արժանի են, անանուն հատուածիս մէջ, որ գրուած է 1356ին)։ 23. Թղ. 110ա։ "Յաղադս հաղորդելոյ Օհաննէս վարդապետի։ Պարտ է քրիստոնէին որ ամէն քառասուն օր հետ մի հաղորդի, երեք օր հետ կենայ և հաղորդի. և երեք օր այլ ի վերայ հաղորդելոյն սուրբ կենայ„ ևն։ - Վերջ Թղ. 110բ։ "Եւ այս կանունքս է ի սրբոյն Սահակայ ԻԷ. զլխի(է)ն„։ 24. Թղ. 112ա։ "Տեսիլ և հարցաքննութիւն սրբոյն Գրիգորի՝ ընդ հրեշտակին, վասն հոգւոց մարդկան։ Յաւուր յորում շրջէր յանապատի սուրբն Գրիդորն, յանկարծակի զմտաւ էած, թէ զի՞նչ լինին հոգիք մարդկան, և կամ ուր երթան, կամ ուր հանգչին„ ևն։ - Վերջ Թղ. 119բ։ "Եւ իւրաքանչիւր զիւր բարբառն անդադար, և զհրաշագործն զաստուած փառաբանեն յամենայն արարածոց. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 25. Անդ։ Խօսք և խրատք իմաստասիրաց։ "Յաղագս չար կանանց։ Մենանդրոս ասէ, Ղուկիոս վասն կնոջն՝ զոր սիրեաց՝ լուսով ճրագի կորեաւ. զի կին նորա ճրագ եդ ի ծովեզրն. մինչդեռ լուղայր ի ծովուն՝ դիմեաց երթալ առ կինն, և նա անցոյց զճրագն, և հեղձաւ այրն ի ջուրն անողորմ„ ևն։ - Վերջ Թղ. 122ա։ "Եւ մինչդեռ երթայր, ասէ (Գիոգ.). Ոչ վասն անձին ինչ տրտում եմ, այլ զի ոչ անկան ընդ իս ամենայն ընկերք իմ„։ (Հմմտ. Թ. 250. §. 17։ Օրինակս շատ թերի է, այսինքն՝ 3637 ասացուածներ, որոնք չարաբարոյ և բարեբարոյ կանանց մասին են)։ 26. Անդ։ "Խրատք իմաստասիրաց ամենայն մարդոյ [Գր.։ Ընդ տգետի ամենևին մի խօսիր։ Ընդ անխելի գինի մի խմել„ ևն։ - Վերջ Թղ. 123ա։ "Եւ ի բոզէ փախիր, զի ապականէ զբնութիւնս լսելեացն. յամբարտաւանէ իբրև ի կատաղեալ շանէ փախիր„։ (Ասոր կը յաջորդէ (Անդ) հատուած ի Սիրաքայ)։ 27. Թղ. 124ա։ "Յաղագս պսակի. Ի կանոնական սահմանաց. Եւ սուրբ հօրն Վարդան վարդապետի։ Եւ քրիստոնէից տղայքն և զաւակքն պարտ է՝ (որ) սրբութեամբ սնանին. և լինի կտրիճ տղայն՝ ԺԵ տարոյ, և աղջիկն ԺԴ„ ևն։ - Վերջ Թղ. 126ա։ "Զայս քահանայն լուծ դիցէ, և պահօք և մատաղօք քաւեսցեն, և այլ մի մեղիցեն„։ 28. Թղ. 126բ։ Անուանակոչութիւնք մոլորակաց, Ամսոց և Կենդանակերպից՝ (արաբերէն, ֆարսի, հոռոմ, լատին, եբրայեցի և հայերէն լեզուներով)։ - Վերջ Թղ. 127ա։ "Գաբրիգօրնիուս, Ագվարիոս, Բիսիս„։ 29. Անդ։ Պատմութիւն Տրդատայ և մահուան 1 Գիւտի նշխարացն։ "Յետ վախճանին Խօսրովոյ՝ սնանի որդի նորին մեծն Տրդատ ի Յունս„ ևն։ - Վերջ Թղ. 127բ։ "Իսկ զերանելին Գրիգորիս սպանին՝ ընթադրեալ ձիովք բարբարոսքն ի Վատնիանէան դաշտին, մերձ ի Կասբիականն կոչեցեալ ծով. զոր բարձեալ սարկաւագացն նորին՝ բերեալ ի Փոքր սիւ(ն)ից(ս) թաղեցին յԱմարեան աւանին„։ (Հմմտ. Մ. Կաղ. Պատմ։ Աղուանից)։ 30. Անդ։ "Առ կանանց դասս խրատ։ Պատուէր տամք կանանց ազգի՝ պարկեշտութեամբ և բարէձևութեամբ լինել յամենայնի, որ վայել է քրիստոնէից„ ևն։ - Վերջ Թղ. 128բ։ "Եւ դասեսցուք ընդ աջակողմեանսն ի յաւիտենական ի կեանսն, ձեւք հանդերձ ի քրիստոս յիսուս ի տէր մեր„։ - Անդ։ Կը յարին. "Յաղագս խոնարհաց և ամբարտաւանից։ Որչափ մեծ իցես՝ խոնարհ կալջիր զանձն քո, զի առաջի տեառն գտցես շնորհս„ ևն։ Վերջ Թղ. 129ա։ 31. Թղ. 129բ։ "Յաղագս կայսերաց Հռոմոց, համառօտ և առձեռն (պատմութիւն)։ Գայիոս՝ կոչեցեալն Յուլիոս՝ ամս Դ, և ամիսս Բ, Օգոստոս ամս ԾԶ, և ամիսս Զ, յորոյ ԽԲ. ամ ծնանի քրիստոս„ ևն։ - Վերջ Թղ. 131բ։ "Միւս Յուստիանոս ամս Թ. սա կամեցաւ բառնալ զաղմուկ ժողովոյն Քաղկեդոնի, բայց ոչ թողին զնա պատրիչք և խաբեբայք„։ (Հմմտ. Գիրք Կայսերաց, և Ան. Ժամանակագրութիւն)։ 32. Թղ. "Վկայութիւնք վասն ծննդեան տեառն և մկրտութեան. զի պարտ է ի միում աւուր առնել, յունուարի Զ. Յոհաննէս աւետարանն։ Կարգեցին առաքեալքն զօր ծնընդեան տեառն յունուարի վեց. աստուածաբանն կարգեաց եկեղեցւոյ ի Զ.ն յունուարի զօր ծնընդեան տեառն և զյայտնութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 137բ։ "Բայց արդ Զաքարիայի պապանձումն ի Ժ թշրին ամսոյն է, զի նա է հինգերորդ ամիս, և նա է արքայութեան, քանզի ասէ բնագիրն յամսեանն եօթներորդ՝ օր մի կոչեսցի, սուրբ լիցի քեզ, և նա է արքութեան„։ Ի շարս վկայութեանց հին և նոր Հարց՝ մէջ բերուած է համառօտիւ (Թղ. 136բ.) նաև թուղթն Գրիգորի Արծրունեաց եպիսկոպոսի գրուած յԵրուսաղէմէն ի Հայս։ Հաւաքողն է Գր. Տաթևացի, ըստ որում կը գրուի լուսանցից վրայ, Գր., բ. 33. Թղ. 137բ։ "Վկայութիւնք նոցա ընդդէմ այնոցիկ, որք ասեն, թէ տէրն ոչ եկեր զգառն։ Յոհան Ոսկէբերան ասէ. քանզի առաջ եկեր զգառն որ ի Մովսէ(ի)սի(է) անդ գայր, և ապա ետ զմարմին և զարիւն իւր աշակերտացն„ ևն։ - Վերջ Թղ. 140բ։ "Գրեալ է (ի թղթին Ներսէսի). քրիստոս գինի միայն առ ի ձեռս և ասաց. Այս է իմ արիւն, և ջուր ոչ յիշէ, և թէ՝ ի բերոյ որդ(թ)ոյ ոչ արբից„։ Ի շարս բազմապիսի բանից Հարց կը զանուին (Թղ. 141-141բ.) նաև ընդարձակ հատուածք ի Հարցմանց Կոմիտասայ և Տիրանայ Հայոց վարդապետի։ Հաւաքողն է Գր. Տաթևացի՝ իր խառնափնդոր ոճով։ Ասոր կը յարի, Թղ. 142ա-148ա. ընդարձակ ճառ մը՝ ի վերայ պահոց, հաւաքեալ նոյն վարդապետէն։ 34. Անդ։ "Հարցումն Աթանասի։ Ուստի հաստատին հոգի մարդոյ։ Պխ. Հրեշտակ են հոգի մարդոյ, գոյութիւն է իմանալի, անմարմին, և անտեսանելի ի նմանութիւն հրեշտակաց ընդունական, և ոչ իբրև հրեշտակ գոյացեալ„ ևն։ - Վերջ Թղ. 150ա։ "Քանի շնութիւնք են մեղաց։ Պխ. Երկու, առնակին, և այր կանամբի և (որ) երթայ յօտարն„։ (20 Հարց ու Պատասխանիներ ընդ ամէնը)։ 35. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերան և տիեզերալուր վարդապետի է ասացեալ։ Տէր մեր յիսուս քրիստոս ուսոյց մեզ, եթէ անհնար է առանց եղբայսիրութեան և ողորմութեան և խոստովանութեան, կամ ողորմութեան աստուծոյ հասանել, զի ամենայնի մարմնովն սուրբ է. եւ մեղքն սիրովն սրբին„ ևն։ - Վերջ Թղ. 151ա։ "Ահա աւուրք բաշխման, յորս քրիստոս բաշխէ ամենայն քրիստոնէից, մի ոք աներան կալցի„։ 36. Թղ. 156բ։ Տոմարական հրահանգ կամ խրատ շահէկան։ "Արդ պատուիրեմ՝ կարդա և տես։ Եւ խրատեմ թէ միտ դնես... զտօնացոյցս առ քեզ պահես. Եւ զամենայն տօն տեսանես զժամատեղն՝ ժիր պահես, զօրն սրբոց տօնիւ պատուես, զնահատակսն յիշատակես, ևն։ - Վերջ Թղ. 163ա։ "Յորժամ վերադիրն ի Ը. լինի՝ վերջ է, դարձեալ ի յԹ.էն սկսիր և գնայ մինչ ի կատարած աշխարհի„։ 37. Թղ. 167ա։ Խորհրդական մեկնութիւնք կամ նշանակք կազմածոց և պաշտամանց եկեղեցւոյ(անվերնագիր և սկիզբէն թերի)։ "... եալ է արեգակամբ և լուսնով, և աստեղով. և աստեղացն հանապազորդ լուսաւորութեամբ կամ վառումն հոգոյ՝ ի մարմնի բորբոքել, զի լոյս մարմնոյ հոգի է, և լոյս հոգոյ միտք, և լոյս մտաց պատուիրանն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 177ա։ Վասն որոյ առ հիմունք քո անկանիմք և մաղթանօք հայցմամբ զդրունս քո բախեմք. որ ի քեզ բազմեալ է փեսայն երկնաւոր՝ յորում դու առագաստեալ մնաս այժմ, որպէս զի ընկալցի զմեզ և զբանս մեր, քաղաքակից լինել մեզ սրբոցն և աստուածասէր անձանց, որպէս զի ի տաճարի նորա. ամենեքեան ասասցուք՝ փառք հօր և սրդոյ և հոգոյն սրբոյ„։ Յոյժ հետաքրքրական է անանուն, ընդարձակ, և շահեկան գրուածս, զի կը խօսի եկեղեցւոյ կազմածոց և կահուց, այսինքն են հիմունքին, կանթեղի, աստիճանաց, վարագուրի բացման և ամփոփման, ճախարակի և վարագուրաց լարին, տաճարի բնակութեան, զաւիթի, բեմի, սուրբ սեղանոյն բացման, պատարագի, սեղանի պսակին, կըրկին նուիրանոցաց, աջակողմեան և ձախակողմեան խորհրդանոցաց, բուրվառի և բուրման, խնկոց, հրառունի, երեք ստեղանց, խնկարկութեան, քշոցաց հարման, աւետարան վերացնելուն և պատարագի ուրիշ արարողութեանց խորհրդական նշանակութեանց վրայ՝ գիւտաւոր և զեղեցիկ մեկնութեամբք, որոնք հայաստանեայց եկեղեցւոյ կրօնական արարողութեան վսեմութիւնը կը պատկերեն, բարձրագոյն իմաստով, Հեղինակն ազգային վարդապետ մ'է, յոյժ հմուտ Ս. Գրոց և անոնց մեկնութիւններուն, վասն զի սուրբ Սահակէն օրինակ կը բերէ. լեզուն ալ բաւական ընտիր է և նկարագեղ, թէև տեղտեղ տղէա գաղափարողի կողմէն աղաւաղուած։ 38. Անդ։ "Յաղազս (Խոստովանութեան յանցանաց). Եփրեմի ասացեալ՝ տիեզերաց վարդապետի։ Քանզի գործիք մեղաց ստեղծաւ յառաջ(ն)մէ, զի նովաւ եմուտ սատանայ (յ)աշխարհս, և նովաւ մարտնչի ընդ սուրբս, և զընտրեալսն„ ևն։ - Վերջ Թղ. 179բ։ "Այլ հնազանդ և կատարիչ պատուիրանացն աստուծոյ. և յինն ժայմն կատարել զմարմնոյն ճաշակօք, և ոչ անառակիլ ի կերակուրս և յըմպելիս՝ յաւուրս պահոց և ուխտից. և քրիստոսի փառք„։ (Այս սկսուածով ճառ մը յայտնի չէ Եփրեմի. հաւանօրէն քաղուածոյ ըլլալու է ամբողջական ճառի մը)։ 39. Թղ. 180ա։ "Վկայտբանութիւն մարգարէից, տնօրէնութեան բանին աստուծոյ։ Դաւիթ ասէ, եթէ յառաջ քան զարուսեակն ծնա ի հօրէ զքեզ„ ևն։ - Վերջ Թղ. 183բ։ "Եւ ամենայն որ ոչ լսիցէ մարգարէին՝ սատակեսցի։ Աւ. Մաթէոս. Յայնժամ երևեսցի նշան որդոյ մարդոյ„։ 40. Թղ. 183բ։ Յաղագս պեսպես անուանա կոչութեանց չորից գետոց և բերոց նոցին (անվերնագիր)։ "Փիսոն գետ յարևելից հիւսիսոյ, և գա ի հարաւակողմ Հնդկաց, և մտանէ ի ծովն մեծ։ Հնդիկք Գանգէս կոչեն, և պարսիկք՝ Վեհրոտ. Յոյնք՝ Ինդոս, Եբրայեցիք Փիսոն„ ևն։ - Վերջ Թղ. 185ա։ "Իսկ Եւիլատ նշանակ անտի՝ որ միշտ երկունս գոլով, փառաց և ընչից ցանկանալով՝ ոչ երբէք լու ծնունդս ծնանի, գործս բարիս և հաճոյս աստուծոյ, յորում խոհականս պարիսպ ածելով պատէ, արգելլով ի վատթարէն, և ազնիւ ոսկի„։ (Հմմտ. Փի41. Թղ. 190բ։ "Վարդան վարդապետի է ասացեալ։ Երկինք՝ եկեղեցի. Արեգակն՝ քրիստոս, և աւետարան։ Լուսին՝ աւրէնք։ Արուսեակն՝ Յովհաննէս Մկրտիչ. ընդհանուր աստեղք՝ բոլոր քրիստոնեայք. Երկինք և երկիր՝ աստուած և մարդ„ ևն։ - Վերջ Թղ. 191բ։ "Եւ վիրաւորեալք յաներևոյթ օձէն՝ սատանայէ՝ գան և հային ի նա որք հաւատան, եթէ աստուած է ի խաչին, ապրին ի յաւիտենական մահուանէն„։ բ. 42. Անդ։ "Վարդան վարդապետի ասացեալ՝ (Ի Խաչն տեառն)։ Քրիստոսի ամենայն տնօրինականքն խաչիւն պսակեալ կա և զարդարեալ„ ևն։ - Վերջ Թղ. 192բ։ "Այնպիսին որ զկոյսն՝ աստուածածին ասէ, և ոչ զխաչն՝ աստուծոյ խաչ, այնպիսին կամ առաչօք ասէ զմարդանալն, կամ լոկ մարդ զքրիստոս. և այնպիսին ընդ անիծիւք է, զի անէծքն սպանումն թարգմանի„։ գ. 43. Թղ. 193ա։ "Վարդան վարդապետի է ասացեալ՝ Վասն օտար չաստուածոցն։ Ըստ աւետեաց խոստման՝ որում բանն է միջնորդ և միածին որդին անճառելեացն մատըռուակ„ ևն։ - Վերջ Թղ. 194բ։ "Եւ աստուածաբար հրամանատու տարերացս՝ բերան ի բերան խօսելով ընդ նմա՝ երեսօք, և ոչ տոաչօք„։ Յոյժ հետաքրքրական է հաոս, վասն գի իր հաշ մառօտութեան մէջ կը շոշափէ ոչ միայն աշխարհարարութեան վերաբերեալ Եգիպտացւոց, Պարսից, Յունաց, ևն, վերաբերեալ մոլար կարծիքն և դրութիւնները, այլևայլ տարերաց աստուածացումները՝ իրենց յատուկ անուանակոչութեամբք, և կը ճոխանայ յատկապէս Մարկիոնեանց վրայ, որոնք 30էն մինչև 365 չաստուածներ հնարեցին ըստ թուոյ տարւոյն օրերուն։ Հաւանօրէն հատուած մ'ըլլալու է ի Մննդոց մեկնութենէն, դ. 44. Անդ։ "Վարդան վարդապետի ասացեալ՝ վասն ողորմութեան։ Որդեակք իմ և զայս քաջ գիտէք, որ ամենայն աստուածաշունչք գիրք գովեն և փառաւորեն զողորմածն, ևն։ - Վերջ Թղ. 195բ։ "Որ տայ զմին՝ կամ զերկուսն և կամ զերիսն առնու ամենատուողէն՝ յայս կենցաղումս և ի հանդերձեալն զայն, որ խոստացաւ սիրելեաց իւրոց„։ 45. Անդ։ Տեղագրութիւն տնօրինական սուրբ տեղխաց (առանց խորագրի և թերի)։ "Ի քաղաքն Նազարէթ աղբիւրն կայր, ուր Գաբրիէլ հրեշտակապետն աւետիս ետ սուրբ կուսին Մարիամու. և այլ տունն Յովսէփայ աստուածահօրն, ուր սնաւ փրկիչն, որ էր փառաւոր տաճար՝ ժողովարան Հրէից, ուր ընթերցաւ փրկիչն զԵսայի մարգարէ„ ևն։ - Վերջ Թղ. 198ա։ "Եւ եթէ մարդ խնդրէ տեսանել ի սըրբոցն զով որ ուզէ՝ երևի առժամայն„։ 46. Թղ. 199ա։ "Յաղագս տարուն տանուտրացուցակի։ Յորժամ ի խոյն լինի տանուտէր, ի խորասան կռիւ լինի„ ևն։ - Վերջ Թղ. 203բ։ "Եւ Հռոմոց քաղաքունայքն խիստ տրտմութիւն և անհանգստութիւն կենան„։ (Ախտարքէն քաղուած են բազմաթիւ և պէսպէս գուշակութիւնքս)։ 47. Անդ։ "Ներսիսի հայրապետի կանոնք։ Ծնընդական և հիւանդ՝ որ մաշեալ են ի ցաւոց՝ յԱղուհացսն կերիցեն ձուկն և ձէթ և գինի. և յետոյ վճարեսցեն„ ևն։ - Վերջ Թղ. 204ա։ "Եւ պատճառ բազմաց եղեալ գայթակութեան„։ 48. Անդ։ "Կղեմայ կանոնք։ Որ զայրի առեալ է կին, կամ զաղախին, կամ զբոզ, ոչ կարէ եպիսկոպոս լինել, կամ երէց, կամ սարկաւագ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ պատճառ գայթակղութեան բազմաց եղեալ„։ (Երեք կա49. Անդ։ "Յոհան Ոսկիբերանն հրամայէ։ Արք ընտիրք ի թշնամանս, և վատթարք ի պատիւս, և հրամանն աստուծոյ արհամարեալ„ ևն։ - Վերջ Թղ. 204բ։ "Իսկ կատարիչք սահմանի կանոնացն աւրհնեալ„։ (Զորս կանոնք։ Ասոր կը յաջորդեն Թղ. 206բ։ "Վասն տղայի աւուրն. որ տեսանեն եթէ բարի է եթէ չար„ ևն։ - Վերջ Թղ. 208ա։ Պէսպէս գուշակութիւնք և բժշկական բանք և դեղօրայք)։ 50. Թղ. 217ա։ "Սրբոյն Բարսղի կանոնք, համար ԻԲ։ Քահանայութիւն է որ յաստուծոյ է, և է որ ի սատանայէ է. զի որ ուրացողն է, կամ արւագէտ, կամ անասնապիղծ, կամ պոռնիկ, կամ արբեցող, կամ ընչասէր, կամ մարմնաղեղծ„ ևն։ - Վերջ Թղ. 217բ։ "Բայց տես՝ զի զարբեցողն և զընչասէրն ի մեծամեծ չարեացն դնէ ի կարգ„։ բ. 51. Թղ. 217բ։ "Նորին Բարսեղի կանոնք։ Իսկ քահանայութիւն, որ յաստուծոյ է, այս է՝ սուրբ, հեզ, խոնարհ, հանդարտ, աղօթասէր, ողորմած, պարկեշտ, խաղաղարար, ամենայն չարեաց մեկնեալ, խորհել զպատուիրանս աստուծոյ„ ևն։ - Վերջ Անդ։ (Հմմտ. Եւագր. տպ. ի Վենետիկ 1907, եր. 132, և 139)։։ 52. Թղ. 217բ-220ա։ Են հատընտիր հաւաքմունք կանոնաց Նիկիոյ ժողովոյն, Ս. Առաքելոյն Թադէոսի, Առաքելական կանոնաց, Անտիոքա ժողովոյն, Ս. Գրիգորի Հայոց լուսաւորչի, Յոհաննու իմաստասիրի, Յոհաննու Մանդակունոյ, Եփրեմի, Ս. Սահակայ կրկին կանոնք վասն քառասունք առնելոյ և վասն քահանայից և սրբոյն Բարսղի դարձեալ, ևն։ Եւ հատուած մը (Թղ. 219ա. Վասն Արտեմոնի, թէ յետ 30 ամի խաչելութեան աշակերտեցաւ Յովհ. Աւետարանչին 7 ամիս, և թէ ինչպէս յետոյ անկաւ ի հաւատոց, ևն)։ 53. Անդ։ "Վասն աղի աւրհնութեան, Յուստոսի։ Երրորդ եղեալ եպիսկոպոս, յետ Յակոբայ և Շմաւոնի։ Առաջին ի վարդավառի տօնին պատարագեցին առաքեալքն զքրիստոս. և անդ հաստատեցին վասն աղի աւրհնութեան. և փոխեցին զհինն՝ ի նորս. նոյնպէս և զքահանայութիւնն։] Լոյսն որ կայ ի վերայ անմահ գագաթանն աստուծոյ. Եւ այլ երևեցաւ այս լոյսն ի թափօրական լերինն՝ երեքկերպեան լուսովն, ի վերայ անմահ գագաթանն քրիստոսի։ Զի կամելն քո՝ անդունդք երկինք են, և երկիրս՝ երկնից երկինք. խաւարն՝ լոյս, և մէգն՝ որպէս զարեգակն„]։ (Գաւազանաձևերու մէջ դրուած խօսքերն՝ առանց անուան կամ խորագրի շարայարեալ են Յուստոսի հատուածին, հետևաբար երկբայական)։ 54. Թղ. 224ա։ "ԳՃ. ԿԵ. ազգ օձ կայ ի վերայ երկրի, և հարկանեն զմարդիկ։ Աւձն բէբչօղ, որ Ճ. տարի մարդոյ ակն ոչ տեսանէ վիշապանայ և վերանայ„ ևն։ - Վերջ Թղ. 224բ։ "Աւձն մորենահայեաց։ Աւձն կանաչ։ Աւձն դեղին„։ 55. Թղ. 225բ։ "Տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի՝ ասացեալ հանելուկս՝ վասն ուրախութեան մարդկան. Ադամ։ Կաթաղիկոսն էր անխալատ. իւր վիճակէն չէր ի զատ. այնչափ մեղանք արար նա շատ. տէրն իւր վըճիռ մահուան եհատ„ ևն։ - Վերջ Թղ. 230ա։ "Նա բարձրանայ այբէն ի քէն. և խոնարհի դարձեալ անդրէն. ամէն գրի հինգ աւր իւրմէն, գընաց զվեց ամիսն ամէն„։ (Իւրաքանչիւրին դիմաց նշանակուած է լուծումը)։ Ասոր կը յաջորդեն (Թղ. 230ա-243ա) պէոպէս Հարցմունք ու պատասխանիք ի վերայ ՍԳրոց և այլևայլ հատուկտիր հատուածք բանից։ Թղ. 235ա։ "Վասն եւթանասուն և Բ. լեզուաց։ Ասորիք. Եբրայեցիք. Մարիանոզք„ ևն։ - Վերջ Թղ. 235բ։ "Մայիմայք։ Եղգոնացիք։ Ուղգիրացիք։ Եգիպտացից։ Այս են Հր. լեզուք որ կա ի աշխարհս„։ - Թղ. 240բ։ Առասպելական գրոյց Նիկիոյ ժողովին և Աթանասայ Հանդանակին վը, 66. Թղ. 946բ։ Չշոյց ի Ժեղոյ Կողրոնջ (անվերնագիր)։ "Սողոմոն այսպէս հնազանդեցոյց զդևքն։ Կին մի յունէր խիստ գեղեցիկ, և դեւքն զայն կին սիրէին„ ևն։ - Վերջ Թղ. 244բ։ "Այսպէս խորտակեցաւ տախտակն Մովսէսի„։ (Դիմացը նշանակուած է "Գր.„)։ 57. Թղ. 251ա։ "Եբրայեցւոց (բառք) ի մերս։ Սադերովթ՝ տունն աստուծոյ։ Սեդեկիա՝ արդարութիւն տեառն։ Սարոնայ՝ իշխանք։ Սեդէ՝ արդարութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 251բ։ "Քանխրադա՝ փառաւորութիւն„։ 58. Անդ։ "Այս բառք յունարէն ի մերս։ Ապարասան՝ անհաւան։ Ապագայ՝ ապառնի՝ ապա լինի։ Արբուն՝ կատարեալ հասակ„ ևն։ - Վերջ Անդ։ "Փաղաքշել՝ լկտել։ Քերթանք գրածք։ Գերել՝ գրել„։ 59. Անդ։ Բողոք ի դիմաց քրէստոսի առ մեղաւորս (սկիզբէն թերի)։ "Սրտի քո, բեր ինձ արտասուս, որչափ և ձեռնհաս իցես։ Եթէ մի կաթ իցէ՝ բաւական է մկրտել զքեզ„ ևն։ Վերջ Թղ. 268բ։ "Եւ եթէ սէր անկեղծաւոր, եթէ փափաքումն քրիստոսի, եթէ պա(հ)գք, կամ ողորմութիւն. եւ եթէ յառաջագոյն ի սոցանէ առաքեսցես, վստահացիր զի հանգիստ ես գալոց և վայելելոց, ապա թէ ոչ՝ երկիւղ է„։ (Ընդարձակ ճառս՝ է ճոխ և ճոռոմ բանիւք, որոնք զՍ. Եփրեմ կը յիշեցնեն մեզ, բայց տգէտ գրչէն աղաւաղուած է և ռամկացած։ Իսկ յաջորդ յորդորակն՝ որ ասոր կը յարի, աւելի մաքուր դասական է)։ 60. Թղ. 269ա։ Յորդորակ (ընտիր շարաբանութեամբ)։ "Զայս ամենայն լսելով և իմանալով՝ զի՞նչ կամիք ի պատասխանիս լինել պատրաստ։ Յորժամ զաղերս ողոգանաց և զգութ անյիշաչարութեան առաջի արկեալ յամենայնի զինքն դնէ պարտական պարտուց մերոց՝ ի գութ և ի գորով մտեալ„ ևն։ - Վերջ Թղ. 271ա։ "Եւ որչափ անկանիս, այնչափ արագապէս փութայ կանգնել, և աստուած այնպէս ընկալցի զքեզ՝ իբրև բնաւ չիցես անկեալ„։ 61. Թղ. 274բ։ Յոհաննու Մանդակունւոյ (անվերնագիր)։ "Ես լի անթիւ յանցանօք և յունայն ի վարուց առաքինութեան, թաբօ(փու)ր ի բարեաց„ ևն։ - Վերջ Թղ. 275ա։ "Ժողովուրդդ կարէվէր են ի վէրս՝ և բժիշկն չէ ի միջի„։ (Է հատուած Թ. ճառէն։ Հմմտ. տպգ. Վենետկոյ եր. 68)։ 62. Թղ. 292բ։ Յաղագս դիւթից, հմայից, կախարդաց և վհկաց։ "Զի՞նչ է դիւթն։ Պտխ. Դիւթն այն է որ ձեռօք և նիւթովք գործէ, որպէս գարի և ալիւր և աւազ և ջուր և քար, և թղով չափէ„ ևն։ - Վերջ Թղ. 293ա։ "Զի՞նչ երազահան։ Պտխ. Որ ի գիշերի տեսանէ զդևս, և մարգարէութիւն պատմէ, զի պատրաստեսցի„։։ 63. Թղ. 296ա։ "Յաղագս վասն աղգի մարդկան՝ որ Տ(Բ)արուագիրք։ Է գազան մի մեծ ի ծովն, յորժամ քաղցենայ՝ բանայ զբերան իւր, և հոտ անուշ գայ ի բերանոյ նորա, գան ձկունքն և մտանեն ի բերան նորա. և նա բ(փ)ակէ զբերան իւր, և այն է կերակուր նորա։ Յուցանէ թէ այսպէս բացեալ է սատանայ զբերան իւր„ ևն։ - Վերջ Թղ. 313բ։ "Նա ինքն տեսնու թէ ինչ բերէ վրայն՝ յիսուս քրիստոս կամ սուրբ նորա. բա(յ)ց խոստումն տալ պիտի, ուխտըս դիք և կատարեցէք„։ (Զուարճալի և շահեկան գրուածս՝ կիլիկեան բարբառով գրուած է։ Հմմտ. Եպիփ. Յաղագս Բարուո64. Թղ. 317բ։ "Թէ քանի են ժամչ աղօթիցն։ Պտխ. Գիտելի է զի ի հին օրէնքն Մովսէսի էր Է ժամ աղօթիցն„ ևն։ - Վերջ Թղ. 320ա։ "Եւ սոքօք զամենայն բարի և զչար գործէ մարդն. վասն որոյ ի ցորեկն հինգ անգամ աղօթեմք„։ 65. Անդ։ "Վասն ցուցման կերպարանաց, և բացայայտութիւն ազգին թաթարաց։ Վասն զի յօժարեցաք գրել և յիշատակ թողուլ ձեզ՝ զկնի եկելոց ազգաց, քանզի ակն ունիմք՝ յուսով փրկութեան ի նեղութենէ աստի, որ պաշարեալս է զմեզ. սակաւիկ մի ցուցանել ազգաց՝ որք Թաթար կոչին և են տեսլեամբք իբրև զդժոխս, և ահագնալուր, կարճահասակ և սրատես„ ևն։ - Վերջ Թղ. 321բ։ "Քանզի կոչէին զաստուած՝ թանկրի, և զմարդ և զկին ափջի, և այլ այսպիսի գարշ և զազիր զրոյցք և խօսք, զոր ոչ կամեցաւ ի գրի աստ գրել. և այս բաւէ„։ (Հմմտ. Արիստ. Լաստիվերտցի, Պատմ. տպ. ի Վենետիկ)։ 66. Անդ։ Առասպելական զրոյց ի վերայ ծնընդեան Աղեքսանդրի (անվերնագիր)։ "Եւ Ալեքսանդրն ծնաւ այսպէս։ Հօրն անուն Փիլիպոս և մօրն Օլօմպիաթ. և Ամոն թագաւոր մի կայր և էր ինք դիւթ„ ևն։ - Վերջ Թղ, 324։ "Եւ մինչև ցայժմ ոչ ասեն յիշել Ալեքսանդրի զանուն աստուծոյ ոչ ուրեք„։ (Հմմտ. Պատմ. Աղեք. տպ. ի Վենետիկ)։ 67. Անդ։ "Վասն քահանայական զգեստի։ Նըմանապէս և այս զգեստ քահանայական՝ վեց բացորոշին։ Առաջին խոյրն, որ ցուցանէ նախ զծածկոյթ գլխոյն քրիստոսի, որով հարին զգագաթն„ ևն։ - Վերջ Թղ. 324բ։ "Զ. որդ. Նափորտն՝ զոր զգեցուցին քրիստոսի քղամիթ կարմիր, յորժամ տանէին ի խաչն։ Եւ զի ի վերոյ է զգեցեալ ամենեցուն, նշանակէ զսէրն որ ծածկէ զբազմութիւն մեղաց։ Դարձեալ՝ սէրն ծածկոյթ զգեստ, և զարդ է ամենայն առաքինութեան„։ (Ասոր կը յաջորդեն (Թղ. 324բ-340ա) Յոհաննու, Յուդայի և Յակորու Կաթողիկեայց թուղթերն)։ 68. Անդ։ "Աղերս Եւթաղի։ Ամենայն իրիք, ամենայն ուրեք ժամանակ է, աճէ գայ հասանէ յաստիս, և դարձեալ միւսանգամ անդրէն դադարէ. բայց յաղթողն կարեաց՝ յամենայնի յաղթէ„ ևն։ - Վերջ Թղ. 340բ։ "Թողի ինձ զաստուծոյ՝ և թէ (եւեթ) զմարդասիրութիւնն„։ (Եւ ասոր կը յաջորդեն երկու հատուածք յԵզեկիէլէ, այսինքն՝ տեսիլ չորից կենդանեաց՝ առ ափն Քոբար գետոյ)։ 69. Թղ. 373բ։ Վարք Սարգսի շնորհալից վարդապետին (անանուն հեղինակէ և անվերնագիր)։ "Ամենայն ոք որ զգիրս աստուածային ի ձեռն առնուցու՝ նախկի զմակացութիւն նորա ընթեռնու, և նովաւ հասու լինի, եթէ մարգարէական իցէ արդեօք, և եթէ առաքելական, և կամ թէ ի ներշրջական արհեստից, ի բանիբուն արանց ասացեալ„ ևն։ - Վերջ Թղ. 376ա։ "Այլ ի վերայ աշտանակի, զի լոյս տայ ամենեցուն որ ի տանն իցեն„„. (Թերի թողած աստ հաւաքողն՝ ուրիշ հարց ու պատասխանիներ մէջ կը բերէ, բոլորովին առաջնոյն անկապ)։ 70. Թղ. 389ա։ Աւասպելական զրոյց։ և Առակք։ "Գրեալ է ի պատմութիւնս թագաւորաց։ Թէ թագաւոր ոմն շինեաց գեղեցիկ դարպաս, և կամեցաւ նկարել այնպիսի պատկերօք որ այլ նման ոչ լինէր„ ևն։ - Վերջ Թղ. 408բ։ "Եւ որ ձկտի, նայ ոչ աջողի, որպէս եղև աղվէսն. հայեաց դուն ի Ադամ և ի սատանայ, զի աստուածանալ ջանացին, և զոր ունին՝ կոբուսին„։ Չրոյցքս և Առակներս են թուով 25-26 և գեղեցիկ և գիւտաւոր, յատկապէս առաջինը, որ օրինակ է հին և նոր Կտակարանաց։ Իւրաքանչիւրին վերջը աւելցուած են, - երբեմն երկայն և երբեմն կարճ, - խրատներ, որ նախընթաց օրինակներուն մէջ կը պակսին։ Զրոյցքս՝ երկիցս ընդհատուած են (Թղ. 390բ-394բ.) ուրիշ միջանկեալ հարց ու պատասխանիներով։ 71. Թղ. 409ա։ Պատմութիւն Թեսդորայ և արկածք (անվերնագիր)։ "Յամս Զենոնի բարեպաշտ կայսերն Յունաց՝ էր Թէոդորա առնակին, ի քաղաքէն Աղեքսանդրիայ, գեղեցիկ տեսլեամբ։ Եւ եղև՝ յարկածիցն սատանայի երիտասարդ մի, որդի իշխանի, ցանկացաւ Թէոդորայի„ ևն։ - Վերջ Թղ. 414ա։ "Եւ հայր վանացն որ կարգաւորէր զնայ մեծաւ իմաստութեամբ և հոգևոր շնորհօք, ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 72. Անդ։ "Սքանչելիք որ եղեն ի ձեռն սրբոցն։ Եւ եղև զի առաքեցան զօրականք ի թագաւորէն՝ ի պահպանութիւն քաղաքին Ուրհայ. և էր անդ ասորի կին մի այրի՝ անուն Սոփիայ՝ որ թարգմանի իմաստութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 416բ։ "Եւ եպիսկոպոս քաղաքին ոչ եթող այրել, և մեծապէս փառաւորեցին սուրբքն Գուրիաս, Սամոնաս և Աբիբաս սարկաւագն, ի փառս քրիսաոսի աստուծոյ մերոյ„։ 73. Անդ։ "Հիմն և պատճառ որոշման եկեղեցւոյն Հայոց ի մեծէն Հռովմայ եկեղեցւոյն։ Եկեղեցի Հռովմայեցւոց խոստովանի զերկուս բնութիւնս ի քրիստոս՝ անբաժանաբար միաւորեալս, նմանապէս և զերկուս կամս և զերկուս ներգործութիւնս„ ևն։ - Վերջ Թղ. 420ա։ "Զքաւարան ծիծաղէ և զբանս բազումս ասէ անպատշաճս„։ 74. Թղ. 428ա։ "Կղեմա հայրապետին. Ի սուրբ աստուածն։ Սահման և հաստատութիւն քրիստոսական խաչն և սրբութիւն զոր հանապազասաց կատարեմք յաղօթս մեր այսպէս. Սուրբ աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ՝ որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ։ Եւ ընդէր երեքկին. զոր օրինակ ժամանեալ ոք յարքայութեան նորա և երիցս երանեն, այսպէս և մեք ասեմք երեքկին. Սուրբ աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ„ ևն։ Վերջ Թղ. 429բ։ "Այլ և ոչ է պարտ ի յերրորդութիւնն զխաչեցարն ասել։ Բայց մերս եկեղեցի առ որդի միայն զխաչեցարն ասէ, և զսուրբ(ն) սուրբ երրորդութեանն երգեմք ի յայլ բազում տեղիս հասարակաբար„։ Հատուածիս անանուն հեգինակն (հաւանօրէն Անանիա Սանահնեցի կամ Սարկաւագ վարդապետ) Կղեմէսէն ղուրս Նեքտառիոսէն, Ոսկեբերանէն և Իգն. Աստուածազգեաց հայրապետներէն ևս վկայութիւններ կը բերէ՝ Սուրբ Աստուածը՝ որ խաչեցարիւ ի հնումն երգելուն ի նպաստ։ Բայց ամենէն ուշագրաւ են հետևեալ տողերն. "Եւ զՓառաւորեալն Թովմաս առաքեալ ասաց՝ ի փոխումն աստուածածնին, որպէս ասէ Հելիանոս՝ ի գիրս Նոր Կանոնաց (որ) Լրմնունք կոչի. եւ յետ ժամանակաց նորոգեցաւ և եդաւ յԻգնատիոսէ, և ի Յոհան(ն)ու և ի Կիւրղէ յեկեղեցի։ Եւ վկա(յ) այսոցիկ ի Մամուեստիա գտեալ քարն, յորում գրեալ էր յունարեն գրով, Սուրբ աստուած, որ խազեցար„։ Այո՛, հետաքրքրականք են վկայութիւնքն, բայց և՛ աչալուրջ քննութեան և ստուգութեան կարօաք։ Վասն զի նաև, Թղ. 474ա. նոյն նիւթը կրկնուած է, և ընդարձակաբար կը գրէ. "Կղեմէս հայրապետն ասէ, հանապազ (յ)աղօթս մեր ասեմք. Սուրբ աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ„։ Ուստի կը տեսնուի, թէ Կղեմէսի քով Որ խաչեցար վասն մեր յաւելուածը չկայ։ 75. Թղ. 472ա։ "Յաղագս տումարական արուեստին, թէ յումէ եդան և վասն ի՞նչ պատճառի գրեցան, և թէ յորում ժամանակի, ասասցուք։ Յորժամ ծագեաց լոյս մարդասիրութեանն քրիստոսի ընդ ամենայն երկիր, և ծաղկեցաւ քրիստոնէութիւնն, յայնժամ ոչ գիտէին զտօնս և զլրումն զատկին. յայնմ ժամանակի ոմն Անդրէաս անուն, ասորի, կախարդ էր և խորին իմաստասէր, և թողեալ ղկախարդութիւնն՝ հաւատաց ի քրիստոս. և զի կատարեալ փիլիսոփայ էր, ԲՃ. տարէն տումար և լրումն արար զատկաց„ ևն։ - Վերջ Թղ. 472բ։ "Եւ ազգն Վրաց ի բաց կացին ի միաբանութենէ Հայոց, և ի Կիւրիոնի պատճառաւն՝ միաբանեցան ընդ Յունաց ազգին. վասն այն և երկու ազգին մէկ հան...„ (Թերի կ'աւարտի)։ 76. Թղ. 473ա։ "Յովհաննու Իմաստնասիրի կանոնք է այս։ Արժան է զհացն անխմոր և զգինին անապական հանել (ի) սեղանն, ըստ աւանդելոյ մեզ սրբոյն Գրիգորի (ոչ) խոնարհել յայլ ազգաց քրիստոնէից յաւանդութիւնս. զի սուրբ Լուսաւորիչն յօրինականէն բերեալ զայս, առաքելաբար հրաման ետ կատարել իւրոց վիճակելոցն„ ևն։ - Վերջ Թղ. 473ա։ "Բայց եթէ երկուք կամ երեք վկայիւք հաստատեսցի, ապա եպիսկոպոսն ունի իշխանութիւն դատել„։ (14 Կանոնք են)։ 77. Թղ. 484ա։ Բծշկականք։ "Դեղ ձայնի զտարղօնի տակն իժիր ի բերանդ առ ու ծամէ։ Եւ եթէ մահադեղ է տուած, զուլին արիւնն տուր որ խմէ„ ևն։ - Վերջ Թղ. 485ա։ "Մարդ որ հիւանդանայ ու ջուրն բրնըվի, առ սպիտակ ջուր ու տաքցուր, ու րախի սապանըն մէջն խառնէ, ու զմարդն մէջն նստեցուր, շուտով կու առողջանա„։