Other notices
— - Bibliographic notice
244
ՈՍԿԵՓՈՐԻԿ Ե
ԺԴ դար - ԺԵ դար

ID
Number
244
Old record number
176
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ Ե
Start date
ԺԴ դար
End date
ԺԵ դար
Date details

անյայտ, վասն զի կը պակսի գրչութեան յիշատակարանը, այլ որովհետև պարունակուած հեղինակութեանց կրսերագոյնները մինչև ԺԴ դարը կը հասնին, հետևաբար այդ դարէն յառաջ չէ կարող գրուած լինել։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
340
Dimension
15,8x12 (14x 10,5)
Layout
միասիւն, նեղ տողերով։
Writing details

բոլորգիր մանրիկ՝ ցածադիր, տարբեր ձևերով գրուած, և համառօտագրութիւնքն ալ շատ անսովոր և դժուարընթեռնլի։ Թղ. 26ա-41բ. կը թուին տարբեր գրչութեամբ գրուած լինել։

Codicology

ԺԹ, իւրաքանչիւրն 15 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ կակուղ և թուի բամբակեայ։ -

Number of lines
32-34։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շիկակարմիր, գոցելու մասով. կողերու ներսը կապտագոյն հասարակ լաթով պատած է։

State of preservation

ընդհանրապէս լաւ, բայց վերջին կազմողէն տեղ տեղ թուղթեր յետ և առաջ փոխադրուած են. օրին. աղագաւ, նիւթոց հին ցանկը որ առաջ սկիզբն էր, այժմ 41երորդ թուղթը կը կազմէ։ Սկիզբէն և վերջէն մի՝ քանի թուղթեր կը պակսին։ Զանազան տեղեր ներքին և ստորին լուսանցք փտած և ապա տարբեր թուղթով նորոգուած են, Թղ. 181-251. ցեցակերութենէ ծակոտուած են, որով տեղ տեղ ալ բառեր կերուած են։ Թղ. 41, 56, 57, 306 լուսանցք շուրջանակի սպառած են։ Թղ. 10, 23-41, 106107, 122, 247-248բ, խոնաւութենէ բորբոսեր են և գրութիւնն ալ տեղ տեղ եղծուած ու դժուար ըն թեռնլի եղած է։

Copyist
Աւագ մէկը՝ առանց ո՞ր և է տիտղոսի (տես վարը)։
Owner

նախկինն անյայտ, իսկ վերջինը Վրթանէս արքեպ. Կեմարացի։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ, թերևս Թղ. 335բ. լուսանցքին վրայ կարմիր գլխատառերով դրոշմուած Ռստակէսն եղած ըլլայ։
Parchment flyleaf

չկայ, այլ իւրաքանչիւր կողմէն 6-8 թուղթք կազմողէն կամ նորոգողէն յաւեցուած (հաւանօրէն պակասը գրելու համար)։

Lettrines

չկան։

Initials

Marginal illuminations

և

Images

չկան։

Canon tables 1

Canon tables 2

Title text

կարմիր

Blank pages

Թղ. 3բ, 6բ, 9ա, 18, 338բ-340բ։

Colophon

գլխաւորն ինկած է, մնացածները գրչին են համառօտ և աննշան, այսպէս. Թղ. 40բ. "Զանարժան գծող սորա յիշել ի տէր աղաչեմ„։ Թղ. 245բ. "ԶԱւագ նուաստ հոգի՝ ի բարի. Յիշեալ միշտ ի գիրս կենդանի. որ կարդայք յիշման առնեալ զիս արժանի. թէ տէր յիսուս նըմայ ողորմի, յաւրն մեծ դատաստանի„։

Informations

. Ձեռագիրս 1761ին մտած է հաւաքմանս մէջ. յիշատակ է և նուէր Կեսարացի Տէր Վոթանէս Արհիեպիսկոպոսի՝ Մխիթարեան Մայրավանացս, ձեռամբ Գաղատացի Խազանճի Օղլուենց Տէր Յովսէփին. ճիշատակարանը տես Թղ. 9բ։ Մատեանս է Ոսկեփորիկ կոճղ, որ կը պարունակէ ճառեր, Նախերգանք և ուրիշ բիւրապատիկ ժողովածու բանք քարոզից, խրատուց և պատճառք, հետևեալ կարգով 1. Թղ. 10ա։ Վասն առման տապանակին ի Փղշտացւոց (սկիզբէն թերի)։ "Հրեշտակք հոգիք են միայն, և միաւոր է գիտելն նոցա։ Կրկին են գիրք՝ և կրկնակս բանան խ(որ)ս։ Պրակ մի գրոց լուաք՝ թէ գերեցաւ տապանակն յԵբրայեցւոց ի Փղշտացիս„ ևն։ - Վերջ Թղ. 16բ (նոյնպէս թերի)։ "Եւ ոչ ոք է բաւական զամենայն խորս իմաստիցն աստուծոյ բանալ՝ որ կայր ծածկեալ„։ Գրչէն յերիւրեալ հին ցանկին (տես Թղ. 41բ) համեմատ Յակոբայ Սրճեցւոյն է ճառս - ինչպէս և յաջորդն - և այսպէս խորագրուած. "Ի սկիզբն գրոց. Գիրք տապանակին՝ Յակովբայ Սրճեցո„։ Տես Ասսեմանի. Հտ. Ա. եր. 335։ Ճառս՝ մատենիս հին ցանկին մէջ ԽԵ.րդն է բ. 2. Թղ. 19ա։ "Սրբոյն Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի. Վասն առաջին խորհրդոյն. և ի վերայ նահապետաց և մարգարէից։ Ի ծով խորհրդոց քոց ահա իջանեմ ի վաճառ, որդի աստուծոյ, լեր ինձ նաւահանգիստ և խաղաղութիւն մեծ„ ևն։ - Վերջ Թղ. 25ա։ "Մարգարէքն մարգարէացան զնա լոյս ի լուսոյ. և առաքեալքն գիտացին զնա բան ի հօրէ. և հարք և վարդապետք պատուեն զնա և փառաւորեն աստուած ճշմարիտ, որ է աւրհնեալ և փառաւորեալ ընդ հօր և ամենասուրբ հոգոյն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Ասորի բնագիրը կը պակսի)։ 3. Անդ։ "Յաղագս երկոտասան առաքելոց։ "Վսեմականն Դորոթէոս յիշատակումն առնէ երկոտասան առաքելոցն՝ նշանակելով, թէ ուր իւրաքանչիւրոք ի նոցանէ քարոզեաց։ Պետրոս առաքեալ ի Գալիլիա, ի Պոնտոս և յամենայն Կապպադովկիա և ի Բիւթանիա քարոզեաց զաւետարանն՝ յետ վերստին դառնալոյ նորա յԱնտիոքայ. յետոյ և յամենայն Իտալիա և ի Հռովմ. և ի Ներոնէ խաչեալ և ի նմին ի Հռոմ թաղի՝ յառաջ քան զերիս կաղանդացն Յուլիս„ ևն։ - Վերջ Թղ. 26ա։ "Զուգահաւաքեալ յայտնի բազմաց արարաք համադրութիւն եկեղեցական„։ 4. Անդ։ "Նախերգանք։ Ըստ պիտոյից։ Բաղձանք բանի բանաւորեալ է յոգիս բանական, թեթև զնա գործէ յամենուստ՝ անվայրափակս և բացարձակս ելանել ի լեառն անելիցն, օդապարիկս լինել ի վերայ արփոյն, երկնագընացս ի հոյլս և ի բոյլս՝ ի մէջ հոգեղինաց գնդից մտանել, և յանդադար կալն հնչմանց հրճւիլ, և ընդ խմբացելոյն յարուցիկ հողմով հնչումն՝ զմերձակա լնու օդդ ի ջերմոց սուր„ ևն։ - Վերջ Թղ. 27բ։ "Եւ որ փարթամանալն կամք եդեալ են ի նմա ի(„) ոչ գարշին ի զազիր բզիզսն տածիչ լինել, և ի տկար ճճեացն զմետաքսն և զկերպասն„։ Անանուն գրութիւնս՝ միջնադարեան հոխ, ճոռսմ և խրթին լեզուով կանխաբանութիւն մ'է քարոգի մը կամ մեկնութեան առաքելոց և մարգարէից, Եւ ասոր կը յաջորդեն ուրիշ չորս փոքր Նախերգանքներ ևս Պօղոսի առաքելոյ՝ այսպէս. բ. Թղ 27բ։ "Նախգ. Պող. առաք։ Բանին փեսայացեալ անարատ հարսին եկեղեցոյ փեսայւերք և հարանածուք էին առաքեալքն„ ևն։ - գ. Անդ։ "Նախգ. Պօղ. առք։ Որպէս տունկ մի բազմոստեան և յոքնապտուղ է տեսանել զքրիստոսաբարձ գիրս՝ աստուածընգալն Պօղոսի առաքելոյ„ ևն։ - դ. Թղ. 28ա։ "Նախգ. Պող. առաք։ Սիրոյ զօրութիւն զարեգական ունի ճառագայթ„ են։ - ե. Անդ։ "Պօղ. առաք. Նախգ։ Բնութեամբ է լուսոյ խընդալն՝ զի ի ծազելն զուարթանան և խնդան և ծիծաղին ամենայն ղէմք կենդանեաց„ ևն։ - զ Թղ. 28բ։ "Նախերգ. Եսայ. մարգ։ Ի լուսոյ կազմեալ է բնութիւնք անմահից„ ևն։ - է. Անդ։ "Այլ Նախերգ. Եսայ. մարգ։ Ի ճշմարիտն աստուած՝ միակն բնութիւն՝ յոլով են զօրութիւն„ ևն։ - ը. Թղ. 30ա։ "Նախ. Շնորհ։ Շնորհք խընամոցն աստուծոյ և աղքատահայեաց ողորմութիւնն քրիստոսի առաքեաց զմեզ ի դաշաս մրզաբեր վայրաց և ի հովիտս և ի խաղս՝ ծաղկաժողովս„ ևն։ - Վերջ Թղ. 31ա։ "Տացէ իմաստուն հոգին տեառն՝ յայտնել առաջի իմ, հայցմամբ աղօթից ձերոց, զի՞նչ է խորհուրդ աստուա 5. Անդ։ Նախերգ. առ աստուածաբանութիւն։ "Աստուծով և աստուածատուր պարգևօք շարժեցից ի շարժողէն բոլորից զլեզու իմ ի սպասաւորութիւն բանի, նախ ըստ ասից սրբոցն, զաստուած սկիզբն դնել և (յ)աստուած աւարտել„ ևն։ - Վերջ Թղ. 31բ։ "Ի դրախտս աստուածատունկս՝ ի սրբազանիցն ասեմ յաստուածաբանիցն ի ծաղկաւէտ պտղաշատ անդաստանս„։ 6. Անդ։ "Նախերգան ննջեցելոց (այն է դամբանական ճառի մը)։ "Կամիմ որպէս կարողութեամբն է՝ պնդել զիմ տկարութիւն և ելանել ի վերոյ քան զծանրութիւն թշուառութեանցն և արձակել ձայն արժանաւոր ախտիս„ ևն։ - Վերջ Թղ. 34բ։ "Ով տիպ տէրունի և ճառագայթ իմանալի, ո որ զրկեցեր զմեզ յայդքան անբաւ բարութեանցդ„։ (Երեք մասի բաժուած է, և վերջնոյն մէջ անծանօթ հեղինակը կ'ողբայ մեծ և հեղինակաւոր վախճանեալ մը)։ 7. Անդ։ "Նախերգան (քարոզի) ծննդեան քրիստոսի։ Ամենայն բանք և պատուիրանք աստուածաշունչ գրոց առ ի վարդապետութենէ տուան մեզ, զի զմարդս յառաջինն հանցեն ի պատիւ և ի փառս, ևս առաւել աւետարանական հրամանք՝ զոր տէրն ի կենեղուտ վարդապետութեան իւրում հրամայէր„ ևն։ Վերջ Թղ. 38ա։ "Հայցեն յառաքելոցն գրով թողուլ նոցա զոր բանիւ աւետարանեցին, յորոց է և մի ի գրելոցն յառաջիկայս„։ (Վսեմ է նախերգանս ոչ միայն խորութեամբ իմաստից, այլ և մեկնաբանութեամբ Ս. Գրոց)։ 8. Անդ։ "Նախերգան ծննդեան յիսուսի քրիստոսի։ Անժամանակ որդին որ է լոյս փառաց և նկարագիր էութեան հօր, ճառագայթ և կերպարան անեղին՝ անճառելի և անհասանելի բանն աստուած„ ևն։ - Վերջ Թղ. 39ա։ 9. Անդ։ "Նախերգան՝ Ներսէսի՝ Ծնընդեան։ Բանն աստուած՝ ծնեալն յաստուծոյ հօրէ յառաջ քան զարուսեակ, ի վախճան աւուրց եղանի մարդ ի սուրբ կուսէն՝ խորհրդով ներգործել զփրկութիւն մեր„ ևն։ - Վերջ Թղ. 39բ։ "Եւ այլք փառք ի բարձունս աստուծոյ և յերկիր խաղաղութիւն գոչէին ասելով„։ (Պատառիկիս լեզուն և վարդապետութիւնը Ն. Շնորհալւոյն կրնան պատշաճիլ, թէպէտ և անոր անունով ի ծնունդն քրիստոսի քարոզ մը ծանօթ չէ ինձ)։ 10. Թղ. 39բ։ "Յորդորակ (ի սուրբ եկեղեցի քարոզի մը)։ Զայս խորան աստուածաշուք՝ խոր և անշարժ խաղաղութիւն աստուծոյ անսասան պահեսցէ յաւիտեանս ժամանակաց. լինելով սմա ամրափակ պարիսպ շուրջանակի„ ևն։ - Վերջ Թղ. 40ա։ 11. Անդ։ "Նախերգան (քարոզի ի վերայ պահոց)։ Փափագ հեշտ ցանկութեան է գարունն նաւորդաց. հեշտ և ըղձալի և մեծ փափագանք են երկրագործաց հասանել յաւուրս գարնանոյ„ ևն։ - Վերջ Թղ. 40բ։ Այս տասն գրուածներս Ձեռագրի հին ցանկին մէջ - զոր ի մօտոյ պիտի յիշեմք - վերջը զետեղուած են, այս նշան է՝ թէ ի սկզբան վերջի մասը կը կազմէին, և թէ երկրորդ կազմի ժամանակ վրիպակաւ յառաջ փոխադրուած են։ 12. Թղ. 41ա։ Ցանկ նիւթոց մատենիս (հին գրչէն)։ "Զոր ինչ կայ ի գիրքս՝ այս ինչ է որ և ես Աւագ յետին... րեալ ստացա ի մատնակոշկոճ վաստակոցս... գիրքս՝ ի յուսումն նոյն սիրողաց զսա։ ա. Այս դուռն փակեալ կացցէ, և մի բացցի և մի անցցի ընդ դա„ ևն։ - Վերջ Թղ. 41բ։ [ԽԸ]։ "Նախերգան ննջեցելոցն։ Եւ այլ Նախերգ. Ծննդոց։ Եւ պահոց„։ տ. 13. Անդ։ Տեառնընդառաջին (ի բանն Եզեկիէլի)։ "Այս դուռն փակեալ կայցէ և մի բացցի, և մի ոք անցցի ընդ այն, զի տէր աստուած Իսրայէլի մտցէ ընդ դայ և եղիցի փակեալ։ Բազմադիմի և պէս պէս ցոյցս խրատու ընձեռեն հոյլք անբանիցն՝ բնականաբար և առանց քննութեան, զոր և ի ծնունդս թռչնոց է տեսանել, զի որք չեն թևաբուսեալք՝ ոչ վերամբարձ լինին, այլ ի տեղին դադարմամբ կերակրոց միայն սպասեալք„ ևն։ - Վերջ Թղ. 46ա։ "Որով և զմեզ արասցէ քրիստոս մտանել ընդ այն դուռն որ նեղ է և տանի ի կեանս յաւիտենական, ուր երրորդութիւնն փառաւորի հայր և որդի և սուրբ հոգին՝ երեք անձինք և մի աստուածութիւնն„։ բ. 14. Անդ։ "Գալըստեան տեառն է (յԵրուսաղէմ)։ Բայց այս ամենայն եղև զի լցցի բան մարգարէին, թէ Ասացէք դստեր Սիոնի, ահա թագաւոր քո գայ նստեալ ի յէշ և յաւանակ։ Յորժամ պատմեաց փրկիչս զհրամանս տէրունական առ առաքեալսն և ասէ. Երթայք ի գեղտ որ հանդէպ ձեր կայ„ ևն։ - Վերջ Թղ. 51բ։ "Եւ ինքն եկն և կատարեաց խոնարհութեամբ, յիշկան և եթ նստեալ՝ թէ պէտք ինչ իցէ՝ վասն տկարութեան մարմնոյ և հեռաւորութեան ճանապարհի„։ գ. 15. Անդ։ "Վասն յարութեան տեառն։ "Եւ ահա շարժումն մեծ եղև, զի հրեշտակ տեառն իջեալ յերկնից՝ մատուցեալ ի բաց թաւալեցոյց զվէմն։ Բերան աստուածային և անօթն ընտրութեան երանելին Պօղոս՝ հիանալով ընդ անհասութիւն դատաստանացն աստուծոյ, ասէ. Ով խորք մեծութեան և զօրութեան և գիտութեանն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. դ. 16. Անդ։ Ի բանն ՃԺԸ. 64, Սաղմոսին։ "Ողորմութեամբ տեառն լի եղև երկիր, և բանիւ տեառն երկինք հաստատեցան և հոգւով բերանոյ նորա ամենայն զօրութիւնք նո ցա, գրեալ է սաղմոսն։ Ասացեալ է սաղմոսս այս վասն փրկութեան Եզեկիայ, յորում և խնդացեալք զոհիւք և քնարիւք շնորհ մատուցանել տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 61ա։ "Այլ այլ բարձրագոյն ունի զօրութիւնք, որպէս ասէ հոգւով բերանոյ նորա ամենայն զօրութիւնք նոցա, պակասէ„։ ե. 17. Անդ։ "Ի սուրբն Ստեփանոս (անանուն է)։ Ահա տեսանեմ զերկինս բացեալ և զորդի մարդոյ՝ զի կայ ընդ աջմէ աստուծոյ։ Ստէպ արթնութեան և բազում զգուշութեան պէտք են այնոցիկ՝ որ յաստուածայնոց և սըրբազանից արանց ձեռնարկեն դրուատ գովեստի՝ խոհական մտաց և զօրեղ բանի„ ևն։ - Վերջ Թղ. 65ա։ "Բայց ասեն իմաստունքն զորդի՝ հօր յաջմէ, և զհոգի յորդւոյ. վասն այնորիկ ասացաւ որդւոցն Զեբեթայ այսպէս, թէ Նըստուցանելն ոչ է իմ տալ, այլ որոց պատրաստեալ է։ Իսկ տիրասպան ազգն հրէից ոչ եկին միացան աջեկին դասու, այլ խստապարանոց և անթլփատ սրտիւ ընտրեցին զձախն. և ստուգապէս թշնամիք գտան աստուծոյ„։ (Անանուն ճառս սքանչելի է վարդապետութեամբ, ոճն և լեզուն ևս ընտիր)։ զ. 18. Թղ. 65բ։ Ի բանն. "Եթէ սիրէք ղիս զպատուիրանս իմ պահեսջիք։ Եթէ բառդ շաղկապելով որ շաղկապէ զտրամախոհութիւնն ոճով, և շաղկապն ըստ քերականական արուեստին վերջադաս է. և գիտելի է զի ոչ ամենայն վերջադասեալքն պատուական են, և ոչ բնաւ անարգ„ ևն։ - Վերջ Թղ. է. 19. Անդ։ "Յոբ. Մահ մարդոյ հանգիստ իւր։ Արդ կամիմ այժմ որպէս և է իսկ կարողութիւն՝ պնդել զտկարութիւնն սրտի իմոյ և ելանել ի վերոյ քան զծանրութիւն աղէտիս յանկարծահաս թշուառութեանց, զի սփոփումն մխիթարութեանն արասցուք ի վշտանգին տրտմութենէս„ ևն։ - Վերջ Թղ. 76բ։ "Աստանօր բաւականութեամբ չափ արասցուք բանիս„։ (Երկու մասի բաժնուած է, նախ կը խօսի նիւթական՝ ապա հոգևոր մահուան վը20. Թղ. 76բ։ Ի բանն Եզեկիէլի։ "Ահա արք վեց գային ընդ ճանապարհ բարձու դրանն՝ որ հայի ընդ հիւսիսի։ Անհասանելի են խորհուրդք կամացն աստուծոյ և անհետազօտելի ճանապարհք նորա. վասն զի ո գիտաց զմիտս տեառն կամ ո եղև նմա խորհրդակից՝ որպէս ասէ մարգարէն. սակայն զի մի դատարկ երևեսցի գործ իմաստութեան աստուծոյ յաշխարհէս՝ ըստ իմաստնոյն, վասն այսորիկ որպէս և ամենայն բարութեանց՝ այսպէս և իմաստութեան իւրոյ արար հաղորդ ամենառատ բնութիւնն, զմաքրեալսն ի մարդկանէ, անճառելի խորհրդոց իւրոց խորագէտս առնելով զդասս մարգարէիցն„ ևն։ - Վերջ Թղ. 31բ։ (Ընտիր լեզուով և ոճով գրուած է. կը թուի հին թարգմանութիւն ըլլալ)։ 21. Անդ։ "Նախերգան Թ. ի վերայ իմաստութեան աստուծոյ։ Արհեստաւորք և մակացուք՝ նախ զնիւթն պատրաստեն առաջիկայ գործոյն, և արուեստիւն սկսանին կազմել զառաջիկայ իրն. և զալս ապացուցիւ հաւաստեսցուք„ ևն։ - Վերջ Թղ. 82ա։ "Զի ճառն է որպէս մարմին, իսկ միտքն իբրև զհոգի որով անձնաւորի„։ 22. Անդ։ "Նախերգան Ժ. (ի վերայ արարչական սիրոյն աստուծոյ)։ Սէր է աստուած և սիրոյ աղբիւր՝ ըստ Յոհաննու ձայնին. և սէր ոչ իմացական կամ արարածական, այլ սէր աստուածական, արարչական, անեղական, արքունական և բնական„ ևն։ - Վերջ. Թղ. 83, 23. Անդ։ "Նախերգան ԺԱ. (ի վերայ նախախնամութեան աստուծոյ)։ Զաստուածպետական գերագոյն իմաստիցն զշնորհս բարերարութեանն հեղեալ տեսանեմք յէս ամենայն ոչ միայն ի բանականս և յանբանս, այլ և յանշարժս և յանշունչս„ ևն։ - Վերջ Թղ. 85բ։ "Այսուհետև մեք ի մերն դարձցուք ոճ և կարգ բանի որ ասէ այսպէս„։ (Երեքն ևս իմաստասիրական են և ըստ Արիստոտէլեան ստորոգութեանց. և երեքին հեղինակն ալ Դաւիթ անյաղթէն կրսեր է, վասն զի կը յիշատակէ զինքը և անկէ վկայութիւն կը բերէ)։ 24. Անդ։ "Նախերգան ԺԲ. (ի վերայ գերազանցութեան մարդոյ)։ Յամենայն զգալեացս որք միանգամ ի գերագոյ գոյէն և ի սկզբնապետագոյն պատճառէն բաղկացան՝ հիասքանչ և զարմանալի արարչակերտութեամբ, միայն բարգաւաճեալ ճոխութեամբ պանծալի երևեցաւ մարդկայինս սեռ„ ևն։ - Վերջ Թղ. 86բ։ "Եւ որ անպատշաճ ունի զսոսայ, ձեռնարկէ յուսումն իմաստասիրութեան՝ թերի և անկատար գտանի„։ 25. Անդ։ "Նախերգան (ԺԳ) Ծննդեան։ Որպէս յաստեղս՝ արեգակն, և ի կենդանին դիմակն, և ի թիւս՝ միակն զչափաւորութիւն և զսկզբնաւորութիւն ունի. այսպէս և յամենայն հրաշափառագոյն գործս քրիստոսի, զորս մարմնով կատարեաց՝ ի պէտս փրկութեան մերոյլ իբրև զդշխոյ և զմայր է բոլորիցն ծննդեանս տօն„ ևն։ - Վերջ Թղ. 88ա։ "Ուրախացեալ ցնծացան, զի ոչ սուտ գտան ի պատգամաւորութիւնս իւրեանց, և օրհնեցին զկատարիչն այնմ պարգևացն„։ 26. Անդ։ "Այլ Նախերգան ծննդեան (ի բանն). Լուսով երեսաց քոց տեսանեմք զլոյս։ Լոյս երեսաց՝ աստանօր զաստղն ի դէպ է իմանալ, վասն զի մոգքն առաջնորդութեամբ աստեղն եկին յարևելից յԵրուսաղէմ, և թէ ուստի գիտէին զաստեղն երևումն՝ նշանակ մեծագունի ծննդեանն, այս յայտնի է՝ զի ի Բաղամայ մարգարէէ գրեալ ունէին„ ևն։ Վերջ Թղ. 88բ։ "Որպէս և ինքն տէրն ասաց, յորժամ եկն. Ես եմ լոյս աշխարհի, և թէ ես լոյս յաշխարհ եկի„։ (Նշանաւոր է երեք մոդերու ծագման մասին աւանդածն՝ ուր Եւսերեայ և Գրիգորի վկայութեանց համաձայն "էին որդիք Աբրահամու՝ ի Քետուրայ ծննդոցն„)։ 27. Անդ։ "Նախերգան մկրտութեան։ Ասէ Սողոմոն պարտէզ փակեալ և աղբիւր կընքեալ։ Բանս այս զմկրտութիւնն նշանակէ, զի որպէս գանձ թագաւորական կնքեալ լինի մատանեաւ, զոր այժմ պարտ է մեզ մի ըստ միոջէ ցուցանել„ ևն։ - Վերջ Թղ. 89բ։ "Դրոշմն, պատարագն, կարգն, ապաշխարութիւնն, պսակն, հիւանդաց օծումն։ Ահայ այս աղբիւր կնքեալ կայր ի հնումն, և այժմ աղբիւրացեալ է յեկեղեցւոջ„։ 28. Անդ։ "Նախերգան (Յաղագս ընդունելութեան շնորհաց)։ Յերիս բաժանի բանական բնութեանս սեռք՝ յաստուածայինն, ի հրեշտակայինն և ի մարդկայինն. և ի սոցանէ է աստուածայինն՝ իմանալի և պարզ և անեղ և եղեալքս ամենայն ի նմանէ շարժին և շարունակին„ ևն։ - Վերջ Թղ. 91ա։ 29. Անդ։ Ի բանն։ "Ես եմ հովիւն քաջ։ Ասէ ոմն յիմաստնոցն, թէ մի է սկիզբն խորհելոյ գեղեցկաբար, գիտելն զդիտաւորութիւն իրին՝ յաղագս ոյր է մտածութիւնն. և թէ (ոք՝ ոչ գիտէ՝ վրիպէ յամենայնէ, որ ինչ է բանին կամ իրին բնութիւնն՝ են կամ հետևմունք. վասն որոյ ի քննութիւն տէրունեան բանիս հարկաւոր է գիտել զչորեսին զգլխաւորս զայսոսիկ՝ զդիտաւորութիւն, զդէմս, զպիտանացուն, զմասունս բանի և զանուանս ստուգաբանութեան„ ևն։ - Վերջ Թղ. 93բ։ "Եւ զսատանայ և զդևսն գաւազանաւ երկաթի փշրեա զնոսա սաստիւք և բարկութեամբ, որ իբրև զառիւծ գոչէ թէ զո կլանիցէ„։ 30. Անդ։ Ի բանն։ "Զի՞նչ է երկիր, յորում լոյսն ագանիցի։ Եթէ ոք իմաստուն խորհըրդով և ուղղակի տեսութեամբ յառեալ հայիցի ընդ պարս առաջին սրբոցն, յոյժ գովելի գտցէ զհոյլս մարգարէիցն. զի նոքա թէպէտև ի սեռիցս մարմնաւորաց ելով, սակայն ընդ անմարմինս քատակեալք թևօք հոգոյն՝ արփիաճեմս լինէին„ ևն։ - Վերջ Թղ. 99բ։ "Տեսցուք և զսայ թէ ուր գտանի, և զի՞նչ կայք սորին և հանգիստ, յետ հատման կապից մարմնականաց„։ (Յոյժ գիտական է ճառս՝ թէ աստեղաբանական և թէ աստուածաբանական խոր հմտութեամբ. Յոբայ նշանաւոր Մեկնութեան մը մնացորդ է հաւանօրէն։ Հմմտ. Հիւսիքոս, Եփրեմ, Նարեկացի, Ստեփ. Փիլիսոփայ և Վանական վարդապետ)։ 31. Անդ։ "Նախերգան քարոզ. Ծառզարդարին արմաւենեաց։ Յաղագս խորհրդոյ լուսափայլ տօնիս շնորհի՝ երգէ ուրեմն հոգենուագ բանիւ աստուածայինն Դաւիթ. Լերինք ցնծասցեն առաջի տեառն, զի գայ զի հասեալ է տէր ի դատել զերկիր„ ևն։ - Վերջ Թղ, 104ա։ "Փառաւորելով զանուն նորա յաւիտեան, թէպէտ ոչինչ օգտիցին. և այսոքիկ այսքան„։ 32. Անդ։ "Նախերգան և պատճառ յաղագս Յարութեան [Է. աւուր և Է. շաբաթուց յինանց. և ՄԲ. կիրակէին որ ի տարին]։ Չխորհուրդ արքայի ծածկել բարւոք է, ևն։ Եթէ ոք ի մարդկայինս բնութենէ մաքրեցաւ և ի ձեռն առաքինութեան յաստուած հպեցաւ, զնա թէ բոլոր լեզուք բանասիրաց ի մի վայր ժողովին, ոչ կարեն ըստ արժանոյն ներբողական բանիւք դրուատել„ ևն։ - Վերջ Թղ. 109բ։ "Եւ միաբան ընդ իմանալի զուարթունսն անլռելի ձայնիւ փառաւորեսցուք զհայր և զորդի և զսուրբ հոգին, որ է օրհնեալ գովեալ և փառաւորեալ ամենայն յաւիտեանս. ամէն„։ (Յոյժ հմտական և հետաքրքրական է ընդարձակ Նախերգանս՝ նոյն իսկ ծիսական տեսակէտով)։ 33. Անդ։ "Նախերգան վարդավառին։ Թէպէտ հրաման ի տեառնէ ընկալաք՝ ոչ հոգալ յորժամ յատեան կոչիցիմք, քանզի հոգին հօր ձերոյ ասէ՛։ Եւ այնպէս պնդակազմ գործէ տալով բանից ձերոց զօրութիւն, մինչ ոչ կարիցեն ընդդէմ կալ հակառակորդքն ձեր՝ իւրեանց ճարտարաբան արուեստիւն„ ևն։ Վերջ Թղ. 111ա։ "Զնոյն կենաց գիտութիւն մարդկան աւետարանեսցեն։ Այսր աղագաւ զյարութիւնն տեսին ի հաստատութիւն առաջին տեսութեանն„։ ՄՄաքուր և ընտիր շարաբանութեամբ է նաև այս)։ 34. Թղ. 111ա։ "Նախերգան (ի բանն). Ես իմաստութիւն բնակեցայ ի խորագիտութեան։ Վստահացեալ յուսոյ քաջութեամբ յայն՝ որ տայ ամենայնի առատապէս և ոչ նախատէ, այսինքն՝ յաստուած ի հայրն լուսոյ և ի տէր մեր յիսուս քրիստոս, և ի հոգին սուրբ, յորմէ զանազան իմաստութիւն շնորհաց հանճարոյ„ ևն։ - Վերջ Թղ. 116բ։ "Նոյնպէս և անդ ընդ քեզ այնմ ուրախութեանցն հանդիպեսցին մեօք հանդերձ ի քրիստոս յիսուս ի տէր մեր ուրում փառք„։ (Գրուածիս անանուն հեղինակն՝ ինքզինքն աշակերտ կ'անուանէ կաթողիկոսին, առ որ դրուատիս և նշանաւոր ակնարկութիւններ ուղղած է։ Թղ. 115բ. կը յիշէ նաև ծիրանածին թագաւորն մեր. հետևաբար ինքն ևս հայազգի, և մշակեալ միտք)։ 35. Անդ։ Ի բանն։ "Զի՞նչ բարի կամ զի՞նչ վայելուչ զի բնակեն եղբարք ի միասին։ Ի խաղաղութեան ժամանակի եկաք, վասն որոյ և զնոյն բարիս բաժանեմք ձեզ. խաղաղութիւն ընդ ձեզ, և խաղաղութիւն զոր ասեմ՝ ոչ զայն զոր աշխարհս տայ, այլ զերկնային՝ զոր քրիստոս պարգևեաց՝ ասելով. Զխաղաղութիւն զիմ տամ ձեզ„ ևն։ - Վերջ Թղ. 119ա։ "Ամենայն ոք յոր կոչումն կոչեցաւ՝ ի նմին կացցէ ըստ առաքելո, յայնժամ ճշմարտապէս լինի միաբանութիւն„։ 36. Անդ։ "Պարտ է գիտել թէ յորում ժամանակի եղեն ԺԲ Մարգարէքն։ Արդ Յովսէէ՝ յաւուրս Ոզիայի և Յովաթամու, Աքազու և Եզեկիայի„ ևն։ (Հմմտ. համառօտ խմբագրութեան հետ։ Հատուածս բնագրի ցանկէն դուրս է, և խոշոր բոլորգրով. հետևաբար դիպուածով ինկած է Նախերգաններուն միջև)։ ա. 37. Թղ. 119բ։ "Նախերգան ննջման կուսին։ Երեք են որ անձնիշխան կամօք գործեն զգործ իւրեանց, այսինքն աստուած, հրեշտակք և մարդիկ. և արդ անբաւանդակելի բնութիւնն, անհուն զօրութիւնն աստուած՝ գործէ յանմասն ժամանակի զոր ինչ և կամի„ ևն։ - Վերջ Թղ. 123ա։ "Քաղաք հոյակապ և ամրակառոյց՝ դղեկաւ զարդարեալ (ի) Խաղտեաց գաւառի Ապաստիա անուամբ յորջորջի Բայբերդ„։ (Անդ։ Կը յաջորդէ - տարբեր գըրչութեամբ - Ողջունագրի մը պատճէնը։ Ապա կարմրագիր. "Այս է Ը. բաժանմունք ի սեռէ ի տեսակ և յանհատ, ևն„։ Հասարակ լեզուով և ոճով գրուած է)։ բ. 38. Թղ. 120բ։ "Քարոզ Աւետեաց՝ ի բանն. Առաքեցաւ Գաբրիէլ հրեշտակ յաստուծոյ ի քաղաք մի Գալիլէացւոց՝ առ կոյս խօսեցեալ առն [Ղուկ. Գ]։ Ողջոյն ետ Մարիամու։ Սովորութիւն է աղքատաց որ... ւրինէ նոցա՝ ողորմութիւն խնդրել ի կանանց քան յարանց, զի սիրտ կանանց կակուղ և առաւել ողորմած են քան զմարդիկ„ ևն։ - Վերջ Թղ. 130ա։ գ. 39. "Այլ քարոզ աւետեաց աստուածածնին. Ողջոյն Մարիամ, տէր ընդ քեզ, լի շնորհօք։ Վարդապետք ասեն, թէ թագաւոր ոմն ունէր ակն մի յոյժ պատուական և անհամար գնոջ. և օր մի անկաւ ակն այն ի ձեռանէ թագաւորին ի խորս ծովու, և կէտն մեծ՝ որ կոչի Լևիաթան եբաց զբերան իւր և եկուլ զակն զայն„ ևն։ - Վերջ Թղ. 137ա։ դ. 40. Անդ։ "Քարոզ ծննդեան՝ ի բանն. Բանն մարմին եղև և բնակեաց ի մեզ։ Համբուրեսցէ զիս ի համբուրից բերանոյ իւրոյ։ Վարդապետք ասեն, թէ յորժամ պատերազմն լինի ի մէջ մեծամեծաց, և յայնմանէ բազում պակասութիւն լինի, խնամութիւն առնեն, զի լինի հաշտութիւն ի մէջ նոցա„ ևն։ - Վերջ Թղ. 142ա։ (Այս չորս ճառերն ևս ռամկախառն լեզուով գրուած են, և հաւանօրէն կամ մի և նոյն հեղինակի գործ են և կամ մէկ անձէ թարգմանուած)։ 41. Անդ։ "Այլ քարոզ վասն ծննդեան. Բանն մարմին եղև և բնակեաց ի մեզ։ Գրէ Արիստոտէլ ի գիրս չորս տարերացն՝ թէ էր ճանապարհ մի ի մէջ երկուց լերանց. և այնպէս եղև՝ զի որ անցանէր ընդ այն ճանապարհն՝ մեռանէր. և հրամայեաց կայսրն՝ իմաստասիրաց՝ գիտել զպատճառ այնմ, և գտանել հնար փրկութեան„ ևն։ - Վերջ Թղ. 148ա։ 3ոյժ ինքնագիւտ է քարոզս և մանրավէպերով լի. յատկապէս (Թղ. 147բ.) Հռովմայեցւոց Ուխտանոս (Օգոստոս2) անունով աշխարհակալ կայսեր և Ս. Մարիամ Արաչէլի եկեղեցւոյ շինութեան գրոյցն, այսպէս. "Դարձեալ գրէ, թէ կայսր ոմն Հռոմայեցոց՝ անուն Ուխտանոս՝ որ ընդարձակեաց զթագաւորութիւն Հռոմայեցոց, վասն այն կամեցան զնա (իբր) աստուած պաշտել, և էր նա այր իմաստուն՝ ոչ կամեցաւ, այլ ասէ. Նախ գիտացից թէ կայ քան զիս այլ ոք մեծ. և հարցեալ զկոյս մարգարէ ոք՝ դուստր թագաւորի՝ որոյ անուն էր Սիպիլիայ։ և տեսիլ ետես կոյս մարգարէն ի հասարակ աւուրն և եցոյց թադաւորին՝ բոլործիր ոսկի՝ շուրջ զարեգակամբն, և կոյս մի ի մէջ բոլորակին և մանուկ գեղեցիկ ի գիրկս նորա, որ էր Ս. Կոյսն և որդին իւր։ Իսկ բոլորակութիւն արեզականն՝ զթագաւորութիւն մանկանն ցուցանէ՝ որ է անսկիզբն և անվախճան և յաւիտենական։. Եւ ասէ ցթագաւորն. Այս մանուկ մեծ է քան զքեզ. անկեալ երկիր պագ նմա. յայնժամ խունկ արկեալ թագաւորն՝ երկի՞ր պագ նմա և ձայն եղև յերկնից և ասէ. Այս է Սեղան երկնից, և այժմ է տեղի տեսլեանն ի Փռանգս եկեղեցի՝ յանուն Սուրբ Աստուածածնի, որ կոչի Սանթա Մարիա արացելի որ թարգմանի Սուրբ Մարիամ սեղան երկնից„ Հաւանօրէն այս զրուցիս մէկ մասն, այն է կայսեր և Սիպիլլային վերաբերեալն արևմտեան է. իսկ մնացեալն, այսինքն արեգական պարունակին մէջ տեսնուած Ս. Կոյսն՝ մանուկն ի գիրկս, հայկական է և կը գտնուի նաև Մոգուց երկրպազութեան պատմութեան մէջ։ 42. Անդ։ "Քարոզ վասն ութօրեայ թըլփատութեան։ Իբրև լցան աւուրք ութ թլփատել զնա, և կոչեցաւ անուն նորա յիսուս, ևն։ Վարդապետք ասեն՝ թէպէտ ունէին նահապետքն և արդարքն սիկէլ յաստուծոյ՝ վասն արքայութեանն աստուծոյ՝ զհաւատս և զօրէնս, այլ ոչ կարէին ի ձեռն բերել զարքայութիւնն երկնից„ ևն։ - Վերջ Թղ. 153ա։ "Անունս այս (իմա քրիստոնեայ) է հրեշտակի ողորմածի, ողջախոհի, իմաստնոյ. զի պարտ է քրիստոնէին լի լինել ամենայն առաքինութեամբ„։ 43. Անդ։ "Քարոզ մկրտութեանն քրիստոսի։ Ի քէն է տէր, աղբիւր կենաց. և լուսով երեսաց քոց տեսանեմք զլոյս։ Վարդապետք ասեն՝ թէ սուրբ աստուածածինն նման է աղբեր՝ վասն երեք պատճառի„ ևն։ - Վերջ Թղ. 159ա։ "Այլ եթէ ոչ լինի քահանայ և տղայն մեռանի, կարէ (կին ոք) մկրտել, զի մի կորիցէ մանուկն ի դժոխս„։ 44. Անդ։ "Քարոզ տեառնընդառաջին։ Իբրև լցան աւուրք սրբութեան նոցա՝ ըստ օրինացն Մովսիսի՛։ Էր թագաւոր ոմն որ շինեաց դարապաս և ետես մին պակասութիւն ի դարապասն իւր՝ որ մթին էր. և վասն այն հնարք արար, և ակն մի պատուական՝ որ կոչի շափիղա՝ ճրագ գիշեր՝ որ գեղեցիկ է քան զամենայն ակն և զայն ակն պնդեաց ի հալած և յստակ երկաթ, և եդիր ի չորս տեղ տան խանդումանտ քար՝ որ զերկաթն ի յինքն կու քարշէ„ ևն։ - Վերջ Թղ. 165ա։ "Եւ հրով սիրո և տանջանացն եղև ողջակէզ առաջի աստուծոյ ի հոտ անուշից„։ 45. Անդ։ "Այլ քարոզ տեառնընդառաջին. Եւ իբրև լցան աւուրք։ Ածին զմանուկն յիսուս՝ առնել նոցա ըստ սովորութեան օրինացն ի վերայ նորա, ևն։ Վարդապետք ասեն թէ սուրբ աստուածածիԿն նման է հաւի մի որ կոչի ալթիօն, և թռչունս այս սակաւ մի մեծ է քան զճնճղուկս. և այս է յատկութիւն իւր՝ որ հակառակ այլ հաւուց ի մէջ ձմերան հանէ զձագս իւր„ ևն։ - Վերջ Թղ. 165բ։ "Վասն այն(ր) պարտիմք ողջոյն տալ սուրբ աստուածածնին, զի դարձեալ արկցէ զխաղաղութիւն և զմիաբանութիւն ի մէջ քրիստոնէից„։ Թէպէտև հակիրճ, այլ յոյժ գիւտաւոր և գեղեցիկ է քարոզս՝ նմանաբանութեամբ ալթիսն հաւուն, զոր կը յիշատակէ յանուն Արիստոտէլի և Ս. Ամբրոսիոսի, և ապա դարձնելով Ս. Կուսին վրայ՝ կը բարգաւաճէ զանի հայ վարդապետս այսպէս. "Վարդապետք ասեն թէ սուրբ աստուածածինն նման է հաւի մի որ կոչի ալթիսն. և թըռչունս այս սակաւ մի մեծ է քան զճնճղուկս և այս է յատկութիւն իւր որ հակառակ այլ հաւուց ի մէջ ձմերան հանէ զձագս իւր, և շինէ բոյնս իւր կակուղ ի ներքս դեհէն և խոշոր և յոյժ կարծ(ր) և պինդ ի դուրս կոյսն, և այնպէս պնդէ ի դուրս կոյս՝ որ ասէ Արիստոտէլ թէ թրով ոչ կարեն կարել, և շինէ զբոյն իւր յեզր ծովու ի մէջ աՍուրբն Ամբրոսիոս ասէ, թէ յորժամ մէջ ձմեռն լինի և սկսանի ահագին ալէկոծութիւն ծովուն, յայնժամ սկսանի հաւն այն ածել ձու, և յորժամ սկսանի ի թուխս՝ ծովն հանդարտանայ և մրրիկն խաղաղանայ. զի մի՝ ելեալ ծածկեսցէ զբոյն ալիքն։ Է օր նստի ի թուխս և հանէ զձագս, և Է օր սնուցանէ զնոսա. և այս ԺԴ օրս կոչի (ի) նաւավարաց աւուրք ալթիսնի։ զի այն աւուրքն ոչ ինչ խռովութիւն լինի ի ծովն։ Հաւս այս նշանակէ զսուրբ կոյսն որ եր փոքր և խսնարհ. որ զինեաց զբոյն իւր ի ներքուստ կակուղ և արտաքուստ խոզոր, ցուցանէ թէ սիրտ կուսին էր կակուղ և քաղցր յոյք. այլ արտաքոյ եղ վարք նորա խոզոր՝ առաքինութեամբ և ապազխարութեամբ. և այնպէս խիստ էր, զի ոչ կարաց ոք յազթել զնայ, ոչ հալածանք Հերովդեի և ոչ նախատինդ հրեիցն և ոչ դևք կարացին յաղթել զնայ, ևն, ևն... Այլ ոմանք ասեն թէ հաւս այս ածէ զձուն ի յատակս ծովուն և ինքն նստեալ ի վերայ երեսաց շրոյն՝ անբարթ հայի ի վերայ մուին, և ակնարկելովն միայն թխէ զձուսն և հանէ ձագս։ Այսպէս սուրբ կոյսն էր ի յատակ ծովու, այսինքն խսնարհութեամբ և հանդարտութեամբ և հեզութեամբ նոտէր յերկրի. և աստուած հայր ի յերկնից ակնարկելովն միայն՝ հոգւոյն որբոյ զորութեամբն՝ ելից զսուրբ կոյսն, յորմէ յզացեալ անապական՝ ծնաւ անախտաբար զորդին աստուծոյ, և վասն նորին խազաղութիւն և հանդարտութիւն ետ աստուա աղխարհի„ 46. Թղ. 165բ։ "Այլ (քարոզ) տեառնընդառաջին։ Եւ իբրև ածին ծնողքն զմանուկն յիսուս՛։ Յորժամ ի կարգ ինչ մտանէ ոք՝ որ չար և անպատշաճ ունի զկենցաղավարութիւն, և մարդիկ տեսեալ զայն՝ յոյժ նախատեն. և անարգեն զկարգն զայն՝ վասն այն անուղղա մարդոյն„ ևն։ - Վերջ Թղ. 170ա։ "Զի օրհնած մոմս այս օգտակար է, զի պահէ զժողովուրդն ի կայծակէ և յայլոց վտանկից„։ 47. Անդ։ "Այլ քարոզ ծաղկազարդին տեառն գալստեան. Եւ ածին զէշն և զյաւանակն, ևն։ Գրեալ է յերրորդ թագաւորութեան ԻԵ. թէ Դաւիթ նստի յաթոռ՝ յոյժ իմաստուն ի մէջ երից։ Վարդապետք ասեն՝ թէ աստուած յոյժ մեծ է և բարձր ի յաստուածային կողմանէ„ ևն։ - Վերջ Թղ. 176բ։ 48. Անդ։ "Առաջին քարոզ ծաղկազարդին։ Իբրև մօտ եղեն յԵրուսաղէմ։ Պօղոս առաքեալն խրատէ զմեզ և ասէ՝ յԵբր. Դ. մատիցուք այսուհետև համարձակութեամբ առաջի աթոռոյ շնորհաց նորա՛։ Վարդապետք ասեն թէ աստուած երկու աթոռ ունի, մին արդարութեան և միւսն շնորհաց„ ևն։ - Վերջ Թղ. 181բ։ (Այս քարոզս՝ նախընթացէն յառաջ ըլլալու էր երբեմն)։ 49. Անդ։ "Քարոզ խաչի։ Այլ ինձ քաւ լիցի պարծել՝ բայց միայն ի խաչն տեառն յիսուսի քրիստոսի։ Ասէ Սողոմոն զերախտիս բարեկամի քո մի մոռանար։ Վասն չորս պատճառի մոռանայ ոք զերախտիս„ ևն։ - Վերջ Թղ. 185բ։ "Կակուղ կուշտն՝ ցուցանէ զմարդկութիւնն որ կրէր զչարչարանս. զի աստուածութիւնն պինդ էր և կարծր„։ 50. Անդ։ "Մեծի ուրբաթի. Ողբ և կտակ քրիստոսի մահուն։ Կտակ յետ մահու հաստատուն է, ասէ Պօղոս, Եբր. Թ։ Կին ոմն մեծազգի ունէր երեք որդի՝ մեծ և փոքր և միջակ„ ևն։ - Վերջ Թղ. 190բ։ "Աղաչեսցուք զքրիստոս և հաղորդեսցուք չարչարանաց նորա, զի և փառացն հաղորդս արասցէ, որում փառք„։ (Կը տարբերի Յակոբ վարդապետ Ղրիմեցւոյ Կտակէն. Հմմտ. տպգ. Ճաշոցին հետ)։ 51. Թղ. 190բ։ "Քարոզ յարութեան տեառն զատկին։ Արդարև յարեաւ տէր և երևեցաւ Սիմոնի։ Վարդապետք ասեն՝ թէ սուրբ աստուածածինն նման է արծուի՝ վասն չորս պատճառի„ ևն։ - Վերջ Թղ. 197ա։ "Ամենեքեան ընկեցեալ եղեն ի ձեռս առիւծուց ի մէջ դժոխոցն, և պատառեցին դևքն„։ Հետաքրքրական է հոս Պետրոսի մասին հետևեալ գրոյցն, "Գրեալ է՝ թկ Պետգոս այնչագ ար տասուեաց և զամեօթի հարաւ՝ վասն մեղաց իւրոց, որ եմուտ ի փոս մի, և երեք աւուրքս՝ որքան քրիստոս ի չարչարանս էր և ի մահ՝ հանապաղ ի լաց կոյր, մինչև քրիստոս երևեցաւ նմա. վասն այն ասէ աւետարանն, թէ Արդարև յարեաւ տէր և երևեցաւ Սիմոնի„։ 52. Անդ։ "Այլ քարոզ վասն յարութեան յիսուսի քրիստոսի։ Երանի սրբոցն որք ունիցին բաժին ի յառաջնումն, ի վերայ սոցա երկրորդ մահն ոչ ունի իշխանութիւն։ Վարդապետք ասեն՝ թէ սրն երեք յատկութիւն ունի„ ևն։ Վերջ Թղ. 205բ։ "Եւ յորժամ լինիցին ժողովուրդք յոյժ յոյժ, դարձցին յերկիրն իւրեանց, այսինքն յառաջին պատիւս և ի փառս, զոր ունէին. աղաչեսցուք զքրիստոս զի արժանի արասցէ„։ 53. Անդ։ "Քարոզ համբարձմանն քրիստոսի։ Եւ եղև յօրհնելն զնոսա՝ մեկնեցաւ ի նոցանէ և վերանայր յերկինս, ասէ Ղուկ. ի վերջքն։ Գրեալ է ի գիրս Ծննդոցն՝ ԺԱ. Եկայք շինեսցուք մեզ քաղաք և աշտարակ որ լինիցի գլուխն միչև յերկինս և արասցուք մեզ անուն„ ևն։ - Վերջ Թղ. 211ա։ "Այնպէս կարեմք ելանել յԵրուսաղէմ և յաղթել զթշնամիս մեր„։ 54. Անդ։ "Այլ քարոզ համբարձմանն։ Գրեալ է ի Մարկոս ի վերջին. Տէր մեր յիսուս քրիստոս համբարձաւ յերկինս և նստաւ ընդ աջմէ հօր։ Գրեալ է ի գիրս Ծննդ. Բ. Աղբիւր ելանէր յերկրէ և ոռոգանէր զամենայն երեսս երկրի։ Աղբիւրս այս՝ է աղբիւր կենաց յիսուս քրիստոս, որ ոռոգեաց զամենայն երկիր բանաւոր՝ ջրով շնորհաց իւրոց„ ևն։ - Վերջ Թղ. 215բ։ "Եւ այսպէս բերդ երկնից արքայութեան առեալ եղև„։ 55. Անդ։ Այլ քարոզ համբարձման։ Տէր մեր յիսուս քրիստոս համբարձաւ։ Վարդապետք ասեն թէ այն իրքն որ ծանր է և մրուր՝ խոնարհի և յատակն իջանէ, և որ պարզ է և թեթև՝ ի վեր գայ„ ևն։ - Վերջ Թղ. 220ա։ "Որ զամբարտաւան տարերսն ի վայր ընկէց, և զխոնարհ հողս ի վեր բարձրացոյց, և զքեզ բարձրացուսցէ յերկնից արքայութիւնն„։ 56. Անդ։ "Քարոզ հոգոյն սրբոյ գալըստեանն։ Հուր եկի արկանել յերկիր, գրեալ է Ղուկ. ԺԲ։ Վարդապետք օրինակ բերեն վասն սուրբ աստուածածնին և ասեն, թէ Ոմն թագաւոր շինեաց դարապաս, և կամեցաւ նկարել զայն այնպիսի պատկերօք՝ որ այնմ նման ոչ լինէր, և ընտրեաց երկու նկարիչս, և ետ զմին որմն՝ ի մին նկարիչն, և զմին ի միւսն, և վարագոյր կախեաց ի մէջ„ ևն։ - Վերջ Թղ. 224բ։ "Մի շիջուցանէք զհոգին սուրբ, այսինքն մի տայք թոյլ զի սատանայ մահուչափ մեղօք շիջուցանէ զշնորհս հոգւոյն սրբոյ և տունդ ձեր խաւար մնայ„։ (Գեղեցիկ է օրինակն և նկարագիրն խորհրդալից)։ 57. Անդ։ "Այլ քարոզ վասն գալստեան սուրբ հոգոյն (իբր շարունակութիւն առաջնոյն)։ Հուր եկի արկանել յերկիր՛։ Վարդապետք ասեն՝ թէ հայելին երեք ազգ է, առաջին զի արուեստաւորք կազմեն հայելի յապակոյ՝ ի նմանութիւն մեծի նկարոյ„ ևն։ Վերջ Թղ. 229ա։ 58. Անդ։ "Քարոզ վասն գալստեան հոգւոյն։ Եւ երևեցաւ նոցա բաժանեալ լեզուք իբրև ի հրոյ։ Վարդապետք ասեն թէ սուրբ աստուածածինն նման է կարմիր ոսկոյ՝ վասն երկու պատճառի„ ևն։ - Վերջ Թղ. 234բ։ "Արդ աղաչեսցուք զհոգին սուրբ զի լցուսցէ զմեզ շնորհօք իւրովք, որով արժանասցուք երկնից արքայութեան„։ 59. Անդ։ "Ի բանն. Հոգին սուրբ եկեսցէ ի քեզ և զօրութիւն բարձրելոյն հովանի լիցի ի վերայ քո։ Եւ աստ գիտելի է՝ զի հոգին սուրբ երկու անգամ եկն ի վերայ սուրբ աստուածածնին, և երկու անգամ մաքրեաց զնայ. առաջին՝ մինչ էր յորովայնի մօր իւրոյ. երկրորդ անգամ՝ յորժամ եղև չորեքտասանամեայ„ ևն։ - Վերջ Թղ. 235բ։ "Զի սուրբ կոյսն է յարկ հանգստեան բարձրելոյն„։ 60. Անդ։ "Քարոզ փոխման աստուածածնին. ի Տեսիլն ԺԲ. գլուխն գրեալ է. Եւ նշան մեծ երևեցաւ յերկինս՝ կին մի արկեալ զիւրեաւ զարեգակն և զլուսին ի ներքոյ ոտից նորա, և ի վերայ գլխոյ նորա ԺԲ աստեղք։ Գրեալ է յերկրորդ Թագաւորութիւն Զ. գլուխ, թէ չոգաւ Դաւիթ և եհան զտապանակն Իսրայէղի ի տանէ Աբեթառայ՝ ի քաղաք Դաւթի ուրախութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 238բ։ "Որպէս Բերսաբէ առ Սողոմոն, և նայ յարուցեալ փառաւորեաց զնայ, և եդ նմա աթոռ և նստոյց ընդ աջմէ իւրմէ, և ասաց զոր ինչ խնդրեսցես լինիցի։ նոյնպէս և քրիստոս արար մօր իւրում ամէնօրհնելոյն յաւիտեանս յաւ՛. ամէն։ 61. Անդ։ "Գիրք՝ բանն մարմին եղև՛։ Արդ ի չորից աւետարանչացն պատուականագոյն գտանի Յովհաննէս՝ որպէս ցուցանէ արծուաձև պատկերքն ի կառքն Եզեկիէլի„ ևն։ - Վերջ Թղ. 245բ։ "Իսկ կոյսն՝ քոյր մեր գոլով և դուստր Ադամայ, արդ յաղագս այսր ազգակցութեանս և մերձաւոր գոլ մեզ՝ բանն մարմին եղև և բնակեաց ի մեզ. որում փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ (Բանին մարդեղութեան վրայ կը ճոխանայ, բայց ճառականէ աւելի՝ մեկնութիւն է Յովհաննու աւետարանին)։ 62. Անդ։ "Երանելոյն Յոհաննու Ոսկիբերանին ասացեալ վասն սիրոյ։ և խրատ վասն պահոց և աղաւթից և ողորմութեան և խոստովանութեան։ Արարիչն աստուած և ամենակալ տէրն մեր յիսուս քրիստոս ուսուց մեզ թէ անհնար է առանց եղբայրսիրութեան և աղքատսիրութեան և ողորմութեան յաստուծոյ... (հօտն) խառնիլ, և կամ ողորմութեանն աստուծոյ հանդիպիլ. զի ամենայն ինչ սիրով սուրբ է. և մեղքն իսկ սիրովն սրբին„ ևն։ Վերջ Թղ. 248բ։ (Հմմտ. Վարք Հարանց՝ Վասն Խոստովանութեան)։ 63. Թղ. 249ա։ "Մաղթանք ի խորոց սրտէ։ Մաղթեմք ի քէն բանականքս՝ ներբողական ձայնիւ, հայր սուրբ աստուած՝ քրիստոսի աստուծոյն մերոյ. որ ամենառատդ ես ի տուրս, և ամենաբաշխդ ես ի շնորհս. որ միայնդ ես և անմահ. որ ոչ կամիս զմահ և զապականութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 250բ։ "Զոր անճառաբար ծնար բովանդակ մարմնով յերկրի, զէակիցն հօր և հոգւոյն սրբոյ, զտէրն մեր և զաստուած զփրկիչն յիսուս քրիստոս„։ (Մաղթանքս Գր. Նարեկացւոյ. "Եւ արդ ի վերայ այսքանեաց յուսահատութեանց„ աղօթքին հետևողութեամբ շինուած է, և ուրեք ուրեք սքանչելապէս ճոխացուած, ինչպէս ցոյց կու տան նաև հետևեալ խօսքերն. "Եւ զքիրտնակնդրուկ չարչարանօք ծնողին մերոյ՝ սրբոյն Գրիգորի զհայցուածս„ ևն։ Սակայն ոչ ինչ ընդհատ ինքնատիպ է և գեղեցիկ։ Օրին. աղագաւ, Թղ. 249բ. "Ուրախ լեր նոր եդեմ՝ բանաւոր տընկոյն, բուրաստան ծաղկաւէտ, սիրամարգ ոսկետեսակ. ծագումն արևոյ՝ տրտմութեան գիշերոյ, և գարուն զուարթարար՝ կապանաց ձմրան մեղաց և սառին հոգոց։ Ով գարուն հրաշագեղ գովելի. և գեղմն իջման ի քեզ քաղցրիկ և հեզ ցօղոյն երկնացան. և տատրակ ողջախոհ, և արուսեակ պայծառ աննուազ, զանապական բողբոջն ի յաստուածատունկ այգոյն յորովայն քո տնկեալ„ ևն)։ 64. Անդ։ Հատուածք ի Մեկնութենէն Սարգսի։ "Յակոբ ի Կթղ. թուղթն ասէ. Ցանկութեան յղացեալ՝ զմեղս ծնանի„ ևն։ - Վերջ Թղ. 65. Անդ։ "Տիեզերալոյս վարդապետին Տիր(ատրոյ) ասացեալ հանելուկք իմաստ՛։ Ինքն է միայն ւ'ընկեր չունի, իւր գոյութիւնն յոյժ հրաշալի. ըստ հնգից ի վեր ւ'ի վայր շարժի. և ըստ երկուց հաւասարի„ ևն։ - Վերջ Թղ. 251բ։ (Ընդ ամէն 22 հանելուկք չափաւ)։ 66. Թղ. 252բ։ "Բանք վասն քահանայութեան։ Բայց հարկաւորաբար ի նախերգութիւն բանիս պարտիմք խնդրել, թէ ընդէ՞ր մարգարէս յայլում տեղւոջ ասէ. Դու ես քահանայ յաւիտեան ըստ կարգին Մելքիսեդեկի, և աստ ասէ. Քահանայք քո զգեց(ց)ին„ ևն։ - Վերջ Թղ. 253ա։ Նախ կը ճառէ՝ մաքուր շարաբանութեամբ՝ նորս նահանայութեան՝ հինէն ունեցած առաւելութիւններուն վրայ, ապա կը մեկնէ խորհրդաբար ի հնումն քահանայութենէն արգելող 12 արատները, ապա կը խօսուի եօթն աստիճանաց վրայ, և հուսկ ապա քահանայական զգեստուց խորհրդական նշանակութիւնքը կը մեկնաբանուին, և կը արուին օրհնու թիւնք ամենայն դասակարգէ մարդկան և Հայտստան աշխարհի։ 67. Թղ. 254ա։ Ի վերայ առաքինութեանց (անվերնագիր)։ "Սկիզբն ամենայն գոյացութեան աստուած. սկիզբն ամենայն բարեաց սէր. սկիզբն ամենայն շնորհաց խոհականութիւն։ Ա. Աստուած է սկիզբն ամենայն գոյացութեանց, զի ի նմանէ սկսեալ և յառաջ եկեալ ամենայն բնութիւնք արարածոց՝ երևելեաց և աներևութից, բաժանեցան ի զանազան սեռս և ի տեսակս. և տրոհեալ տպաւորեցան ըստ իւրաքանչիւր պատշաճի ի ձևս, ի կերպս և յորակս„ ևն։ - Վերջ Թղ. 254բ։ 68. Անդ։ "Պատուական է առաջի տեառն մահ (սրբոց)։ Գիտելի է թէ զի՞նչ է պատուականն. որպէս յարարածս՝ հրեշտակք, և ի նիւթականքս՝ երկինք, և ի լուսաւորս՝ արեգակն, և ի կենդանիքս՝ մարդն, և ի մարդն՝ հոգին, և ի գոյսս ոսկին և ակունք, այսպէս և ի մահս՝ սրբոցն մահ„ ևն։ - Վերջ Անդ։ (Պատառիկ մ'է միայն, և վերջը թերի)։ 69. 255։ "Քարոզք ծաղկաքաղք՝ ի ֆռանկ մեկնչացն։ Գոհանամ զքէն աստուած, զի ոչ եմ իբրև զայլս ի մարդկանէ։ Ի պատարագին սկիզբն պիտի խոստովանել զմեղս և յետոյ ապա գոհանալ. Սա ոչ նոյնպէս, այլ սկիզբն պատարագին գոհանայ, և յիմարաբար աղօթէ. Ոչ եմ իբրև զայլս ի մարդկանէ՝ զյափշտակողս, զոր ստէ. զի ինքն է յափշտակող, վասն զի զոր ոչ իւր էր՝ նա իւր կու համարէր„ ևն։ Իսկապէս քարոզներ չեն, այլ սուրբ Գրոց մեկնութեան հատուածներ, հարց ու պատասխանիք, երբեմն Ճէրի և Թովմասի և այլոց անուան ներքև մէջ բերուած են, և երբեմն առանց անուան՝ վերնագիրները միայն նշանակելով կարմրագիր. օրին. աղագաւ, Թղ. 255բ։ "Խնդրի թէ զարքայութետն բանալին միայն երետ, և ո՞չ զդժոխոցն։ Ոմանք ասեն թէ ո՛չ ետ զդժոխոցն„ ևն։ Թղ. 257բ. "Խնդրի թէ յորժամ վասն փորձութեան լինի մեզ պսակ, է՞ր կու արգելունք զփորձութիւնն„ ևն։ Կան դարձեալ պատմական և բնախօսական պէս պէս գրոյցներ, ևն։ Լեզուն ռամկօրէնով խառն գրարար է, հարց ու պատասխաններով։ 70. Թղ. 282։ "Յաղագս խորհրդոյ ապաշխարութեանն, որ է յոյժ հարկաւոր ի յեօթանց խորհրդոց սրբոյ եկեղեցւոյ, որ ասի ի լատինն՝ փենեթենսիա։ Խնդրի թէ ապաշխա րութիւն խորհուրդ է, եթէ ոչ„ ևն։ (Ս. Թովմայի Ագուինացւոյ Յաղագս Է. Խորհրդոց եկեղեցւոյ գրքէն թարգմանուած է)։ 71. Թղ. 286։ Աղօթք (կրկին և անվերնագիր)։ "Ով աղբիւր կենդանութեան և արմատ աւրհնութեան, աստուած իմ՝ յիսուս քրիստոս, բան հօր. խոնարհեցո զունկն քո և լուր ինձ„ ևն։ Աղօթքիս դիմաց՝ լուսանցքին վրայ՝ Յհ. նըշանակուած է։ Իսկ երկրորդին, որուն սկիզբն է. "Ով տէր աստուած իմ յիսուս քրիստոս, բան հօր և որդի կուսին, տուր ինձ անկատարիս՝ և զկատարեալ բանից քոց թարգմանութիւն„։ Գր. նշանակուած է, այն է Գրիգորի (Անաւարզեցւոյ)։ 72. Թղ. 287ա։ "Իմ ժողովեալ բանք ի սուրբ գրեանց՝ և վարդապետաց Հայոց։ Ձորիւք գլխովք վարի ամենայն իրողութիւնք. է, զի՞նչ է, որպիսի՞ ինչ է, վասն է՞ր է. և յիրողութեանց ոմանք են և ասին, և ոմանք ոչ են և ոչ ասին. և ոմանք ոչ են և ասին. և ոմանք ասին և ոչ են„ ևն։ - Վերջ Թղ. 393ա։ Այս ընդհանուր խորագրի ներքև՝ խառն ի խուռն և առանց մասնական վերնագրի զետեղուած են, Արիստոտէլի տասն ստորոգութիւններէն սկսեալ, բազմաթիւ իմաստասիրական, պատմական, աշխարհագրական, աստեղաբաշխական, տումարական, աստուածաբանական, բնական, մեկնաբանական, ծիսական, երաժշտական, դաւանաբանական, ազգագրական, ևն, ևն, մանր և յոյժ հետաքրքրական տեղեկութիւններ և զրոյցներ։ Հմմտ. Յովհ. Սարկաւագ Վ.ի հարցմանց հետ։ Նշանաւոր է, ի մէջ այլոց, (Թղ. 290բ.) երեք Մոգերու ծագման և գալստեան մասին աւանդածը, ուր մէջ բերուած են անոնց անուանքն՝ պարսիկ, արաբ, քաղդէացի և այլ լեզուներով։ Նշանաւոր է նաև, Թղ. 300աԵնովսայ երկու Արձանագրութեանց վերաբերեալ մանրամասն տեղեկութիւնը յանուն Յովսէպոսի (տես Խորեն. Պատմ. Ա. Գլ. Դ.)։ Ժողովածոյիս մէջ կան սակայն նաև ինչ ինչ բաներ, որոնք թիւր են և բացարձակապէս հերքելի։ Օրին, աղագաւ, Թղ. 202ա, Ս. Յովսէփայ և Աստուածածնայ չորս ուստերս և երեք դստերս ունենալու մասին աւանդուածներն, որոնք ժողովրդեան մէջ շրջող այլ ընդ այլոյ աւանդութիւններ են, և կամ Աւետարանի թիւր հասկացողութիւններ։ տ. 73. Թղ. 293բ։ "Ի բանն՝ որ ասէ. Ամէն ասեմ ձեզ՝ զոր կապեցէք յերկրի՛, ևն։ Ամենայն աստուածաշունչ գիրք զմի և նոյն ունելով զաղբիւր ջրոյ բնութեան, զի յոլովից և զանազան կենդանեաց զբժշկութիւն ծարաւոյն շնորհէ (Քրիստոս). զի արջառոցն՝ անդեայք, և ոչխարացն՝ հօտք առ նա ընթանալով՝ զպասքումն ծարաւոյ իւրեանց զովացուցանեն. և որովայնագնաց գազանաց բազմազան ազգ առ նա ճեպելով՝ ի տանէ նորա ըմպեն. և թռչնոցն յոլովութիւնք թռուցեալք՝ զծարաւոյն տապ անդի լուծանեն„ ևն։ - Վերջ Թղ. 302ա։ "Եւ անծախելի շնորհաց նորա գոհութեամբ երկրպագութիւն մատուսցուք, և զլեզուս աւրհնութեամբ ի հանդէս կացուսցուք„։ Նախ սկիզբէն մինչև Թղ. 297բ. կը ճառէ, զըրուածիս անանուն հեղինակն, Ս. Գրոց այլեայլ ձևով արտայայտութեանց վրայ, զորոնք 12 գըլխաւոր շաւիգներու կը վերածէ՝ քերթողական և իմաստասիրական և մեկնաբանական տեսակէտով. այսինքն՝ "յղծականն, և ի հարցականն, և ի հիացականն, և ի հրամայտկանն, ի պատուիրանականն, ևի պատմողականն, և յորողականն, ի ներբողականն, և ի պարսաւականն, յողոքականն, և ի բացերևականն ի տրամաբանականն և ի ճարտասանականն„, և կու տայ իւրաքանչիւրին բազմաթիւ օրինակներ և բացատրութիւններ. և ապա կը դառնայ իւր խորագրի մեկնութեան, վարդապետական և բարձր ոճով, Շատ շահեկան և կարևոր է գրութիւնս՝ սուրը Գրոց մեկնութեան համար։ Թղ. 299բ-301բ. կապելու և արձակելու այլաբանական վսեմ օրինակներն աւելի հին սուրբ Հօր մը թարգմանութենէ քաղուած կը թուին ինձ։ Շատ հաւանական է որ Սարգիս զնորհալից վարդապետէն գրուած ըլլան այս և յաջորդն։ բ. 74. Անդ։ Ի բանն. "Դարձեալ ասեմ ձեզ՝ եթէ երկու ի ձէնջ միաբանեսցին յերկրի, ևն։ Արդ՝ ճշմարտիւ գիտեմք, զի նախ առաքելոցն խոստացաւ տէրն զպարգևս զայս. և ապա նոքօք ամենայն հաւատացելոց իւրոց ևն։ - Վերջ Թղ. 305բ։ Ընտիր ոճով և լեզուով գրուած է, ճառիս վերջը - որ թերի կը թուի - նշանաւոր է հետևեալ հատուածն. "Այսպէս ի նորումս յոլովք յարանց և ի կանանց միայն աղաւթեցին և առին զհայ, ցուածսն՝ որպէս Պետրոս ի Յոպպէ, և Կուռնելիոս ի Կեսարիա, Յովաննէս յանապատին, և Պաւղոս Թեփայեցին, Անտոն եգիպտացին, և Պարսամայ ասորին, Գրիգորեոս՝ լուսաւորիչն Հայոց ի վիրապին, և տէր Ներսէս ի գլուխ լերինն. և կանայր յոլովք, որպէս Թեկղ առաքելուհին, և Մարիամ եգիպտացին, Սանդուխտ ի բանտին, և Վառվառեայ ի սենեկին„։ 75. Թղ. 306ա։ "Գովեստ բանի ներբողական բացասութեամբ. ասացեալ Ներսիսի սրբազան կաթողիկոսի Հայոց և տիեզերական լուսաւորչի. Յաղագս տօնի գերագունիցն էութեանց՝ հրեշտակապետացն սրբոց՝ Միքայէլի և Գաբրիէլի, և ամենայն երկնայնոց զօրութեանց. զոր տօնեն եկեղեցիք քրիստոսի ի Ը. Նոյեմբերի ամսո. համախմբեալ ընդ զօրս անմարմնոց։ Այսօր երկրաւորս եկեղեցոյ հանդիսաւորեալ քահանայապետութիւն ցնծա հրա շափառապէս՝ զերկնաւորացն կատարելով քահանայապետութեան տօնախմբութիւնս, առ ի պատիւ տիրական համայնից պատճառի„ ևն։ - Վերջ Թղ. 326բ։ "Որպէս բարժանէ և տայ արդարապէս ըստ իւրաքանչիւր արժանաւորութեան, ի կամս ողորմութեանն իւրոյ. որում փառք յաւի„։ բ. Անդ։ Նորին Աղօթք չափաւ առ սուրբ հրեշտակս (անվերնագիր)։ "Այլ պաղատիմք առ հոգեղէնսդ. մեք տկարքս և հողեղէնքս։ Որ մերձաւոր էք աստուծոյ՝ մաքուր բնութեան և կայանիւ, սուրբ պաշտօնեայք և սպասաւորք, հզօր բանին իւր կատարողք„ ևն։ - Վերջ Թղ. 328բ։ "Պարակցելով իննեակ դասուդ, ի հարսանիս հօր միածնին. Երրորդութեանն երգել զփառս՝ ընդ քեզ յաւէտ միշտ յաւիտենական„։ (Ասոր կից գրուած է՝ դարձեալ հետևեալ ոտանաւորն)։ գ. Թղ. 328բ։ "Տունք. Ճ. ըստ. Ճ. ոչխարաց։ Զանծին բարեացն ծնող բանիս. Մի մոռանայք տօնողք վեհիցս. ԶՆերսէս՝ եղբայր հայրապետիս. որոյ անուն տէր Գրիգորիս. Յորմէ խնդրոյ զիջեալ ընդ իս, յարմարեցաւ շինուած բանիցս„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ դուք յիշեալ առ տէրունիս։ (Այս վերջաբան մ'է 18 տող՝ մեծղի քերթուածի մը, զոր գրած է Ն. Շնորհալի ի թու. հայ. ՈԺԱ. ի Հռոմկլայ, ինչպէս կը տեսնուի վերջընթեր տողերէն)։ 76. Թղ. 329ա։ "Գիրք յաղագս դժոխոցն։ Հարցումն թէ հոգիքն բաժանեալք՝ ի նմին ժամու կարե՞ն հասանել ի տեղիս իւրեանց։ Պատասխանեմ և ասեմ, թէ ոչ. վասն զի ասէ Աւետարան ի դատաստանի աւրն, թէ Եկայք աւրհնեալք հաւր իմոյ, և մեղաւորացն, ասէ գնացէք ի տանջանս„ ևն։ - Վերջ Թղ. 335բ (թերի)։ "Իսկ այլ ոմանք ասեն թէ ազատին մինչ յերկրորդ գալուստն քրիստոսի։ և դարձեալ իջանեն ի դժոխս և յաւիտենական տանջին։ Դարձեալ և այս սուտ է. վասն զի դատաստանն աստուծոյ ճշմարիտ է, և ըստ կարգի...„։ (Գրուածս լատիներէնէ - գուցէ Ս. Թովմասէն - թարգմանուած է ի հայ. որովհետև պատասխանին ճիշտ հակառակը կը վարդապետուի քիչ վերջը, և գրիչն ալ լուսանցից վրայ երկաբնակ կ'անուանէ հեղինակը և կ'ընդդիմաբանէ)։ 77. Թղ. 336բ-338ա։ Նոր նոտրագրով՝ կան նախ յիշատակութիւնք ազգային և օտարազգի մեկնիչներու, և ապա գրոց մեկնութեանց։

Content