Other notices
— - Bibliographic notice
243
ՈՍԿեՓՈՐԻԿ Դ
1565 - 1565

ID
Number
243
Old record number
947
Title
ՈՍԿեՓՈՐԻԿ Դ
Start date
1565
End date
1565
Date details

անյայտ, հաւանօրէն ԺԶ. դարու առաջին կիսուն, դիտելով որ Թղ. 75ա. գրութիւնն՝ որ աւելի նոր է համեմատութեամբ ի Թվ. ՌԺԴ = 1565 գրուած է։

Copy place
անծանօթ։
Reference
Type
Number of pages
192
Dimension
14,5x10,5 (10,7x7,3)
Layout
միասիւն։
Writing details

Թղ. 4ա-16բ. բոլորգիր, մնացեալն ամբողջապէս նոտրագիր՝ այլևայլ գրչութևամբք։

Codicology

18, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ կաթնորակ, նուրբ և ողորկ։

Number of lines
14-19։
Binding

փայտեայ կաշեպատ ջնարակագոյն, գոցելու մասով. իսկ ներսէն ՈՍԿԵՓՈՐԻԿ Դ. չունի, այլ իւրաքանչիւր կողմը 6-7 թուղթեր կազմողէն դրուած։

State of preservation

շատ լաւ պահուած։

Copyist
. Կարապետ վարդապետ և այլք։
Owner

անյայտ, զի Թղ. 1ա. կնիքն կիսեղծ և անընթեռնլի է։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

Lettrines

խիստ ցանցառ։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

, Տըրց Թղ. 1ա, 15բ-16բ, 36ա, 89ա2, 39բ-40բ, 69ա, 75ա2-76բ, 93բ, 96բ, 97բ-100բ, 136բ2, 154ա2-160բ, 178բ-192բ։

Canon tables 2

Title text

կարմիր են։

Blank pages

Colophon

շատ քիչ և աննշան են, այսպէս 1. Թղ. 63ա. Խորագրին յարակցեալ կայ. "Ով վիպաւանք՝ գծողս յիշեցէք„։ 2. Թղ. 24բ և Թղ. 75ա. Համառօտ յիշատակարաններն, որոնց մին սակայն Թումայ Կիլիկեցւոյն է, ինչպէս տեսանք, և միւն ալ տաղաչափեալ Աշխարհացոյցին հեղինակ Կարապետ վարդապետին, այսպէս. "Աղաչեմք զձեզ եղբայք որք երգէք կարգաւ դուք զայս բան, յիշեցէք ըզանարժան, ողորմի ձեզ տէրն յաւիտեան„։

Informations

. Ձեռագիրս յամին 1759 մտած է հաւաքմանս մէջ. Հ. Մկրտիչ Անանեան յիշեալ թուին բերած է ի վանս. հաւանօրէն Զմիւռնիայէն կամ Կ. Պօլսէն։ Մատեանս է Ոսկեփորիկ փոքրիկ որ կը պարունակէ տումարական, աշխարհագրական պէս պէս գրուածներ, ժամատեղեաց յոյժ կարևոր խրատներ, քահանայաթաղք և այլ պատմական բանք, այսպէս 1. Թղ. 1բ։ Բառք ինչ միկնաբանեալք (անվերնագիր)։ "Յանձանձեցեր, յանձեցեր։ կամ խնամարկեցեր. կամ դարմանեցեր։ Մուշկ՝ ի Թաթարաստանաց գա„ ևն։ - Վերջ Թղ. 3բ։ "Աւշինդր։ ուտրֆան„։ 2. Թղ. 4ա։ Տումար և պարզատումար (առանց խորագրի)։ "Ով եղբայրք իմ սիրելիք, որք հետևող էք տումարական արհեստից՝ տեսէք զի հայոց թվականս բազմացաւ. և որք կամին ուսանիլ ի մանկագունիցն՝ նայ հային ի բազմութիւն թվոցն և յիտս դառնան. վասն այնորիկ հաճոյ թվեցաւ մեզ՝ միահամուռ ի բաց երթալ ի մեծ թվականէն, այսպէս արա։ Կալ զհայոց մեծ թուականն և երթ ի բաց ՌԽԶ. թիւ, և մնացեալն նոր թուական արայ անսղալ աներթևեկ„ ևն։ - Վերջ Թղ. 15բ։ Առաջաբանէն վերջ կը կարգէ անանուն հեղինակն Հոռոմոց և հայոց. ամիսները զուգաւորութեամբ դէմ առ դէմ, հանդերձ Սարկաւագ վարդապետի նոր թուականաւ. ապա անշարժ եղանակները կամ գլխաւոր տօները կրկին աղիւսակներու մէջ. ապա կրկնակ ու կիսակրկնակ ամիսները, ևն, գտնելը կը վարդապետէ։ Համառօտ՝ բայց նոր է իր տեսակին մէջ։ Թղ. 5բ։ Կարգելով ի ձախակողմն Հռոմայեցւոց ամիսներն և ի յաջ կողմն Հայոց ամիսները. իսկ միջին սեան վրայ "Միջագիր„ խորագրի ներքև շարած է - ուղղագիծ Ժ. ԺԱ. Թ. Ժ. Ժ. ԺԱ. ԺԲ. ԺԳ. ԺԴ. Ը. Թ. նշանագրերն. իսկ եռասիւն աղիւսակին տակ գրուած է սոյն ուշագրաւ խրատագիրս. "Զուգաւորութիւն ամսոց Հռոմի ընդ Հայոց մեծաց և Սարկաւագի, այսպէս արաց. կալ զմջագիրդ և զնոր նահանջն ի վերա բեր՝ հայոց ե. ի բաց երի՝ հոռմեց և Սար կաւտիին է„։ 3. Թղ. 14բ։ Կայ դարագլուխք կամ չափ ծամանակաց (իբր չարայարութիւն)։ "Թվականք յԱդամայ մինչև ի ջրհեղեղն ամք ՍՄԽԲ. ի ջրհեղեղէն ի յաշտարակն (իմա ցաշտարակաշինութիւնն) ամք ՇԻԵ„ ևն։ - Վերջ Թղ. 15բ։ "Զայս հինգ բանս յորժամ առնես, զայվ աւելի թիւս ի բաց երթ որ ուղիղ գայ„։ ա. 4. Թղ. 17ա։ "Տեսակք աշխարհի և համայնգամանք երկրի (այն է՝ Աշխարհագրութիւն)։ Ասորիք յերի կա իւրում ծովուն հիւսիսոյ ի Հրէաստանի. Փոքր Ասորիք աշխարհս. Թ. ունի յինքեան և լերինք անուանիք՝ զԼիբանան, զԿարմեղոս. և գետ հզօր զՅորդանան. և քաղաքս բազումս և մայրաքաղաքն զԱն(տ)իոք և զԴամասկոս„ ևն։ - Վերջ Թղ. 24բ։ "Եւ հոյն յանտառի, և սինաւպար ի փիճոյ, և այլ բիւր բարիս անթուելիս։ Եւ բաբունին հանճարեղ Թումայ՝ յօրինող այսմ բանի„։ Հոս իբրև հեղինակ Աշխարհագրութեանս յիշուած է Բաբունին Թումայ, սակայն Կիլիկիոյ բերոց նկարագիրը միայն իրեն յատուկ է, իսկ մնացածն, այսինքն է՝ Թղ. 25ա-35բ առհասարակ Մ. Խորենացւոյ Աշխարհագրութենէն քազուած է յապաւմամբ և յաւելուածով։ Հմմտ. տպգ. Վենետկոյ 1881։ Այս ակներև է նոյն իսկ շարունակութենէն, բ. 5. Թղ. 25ա։ Մղոնաչափութիւն և մասունք աշխարհի (անվերնագիր)։ "Առաջին ի քաղաքէն Մերոյէ՝ ի ներքուստ Հնդկաց. և գաւառք են այսոքիկ. Նաբան կղզի՝ որմէ հոսի Փիսոն գետ, զոր Ելլենացիք Դան գետ անուանեն„ ևն։ - Վերջ Թղ. 29բ։ "Զի արեգակն ընթանայ զկէտս սահմանադրութեան՝ ՅԿԵ. և լուսինն՝ ՅԾԴ. և երկուքեանն՝ ՉԺԹ. մասն կարգեալ են, և ի վերայ երկրի„։ գ. 6. Թղ. 30ա։ "Քաղաքք և շինողք նոցա։ Ամասիա թագաւոր զՄէսիս շինեաց։ Արտաշ՝ զԵրասխ շինեաց։ Վանոն թագաւոր՝ զՎանդնկերտ շինեաց„ ևն։ - Վերջ Թղ. 31բ։ "Կոստանտիանոս՝ զԿոստանտիանուպաւլիս շինեաց„։ դ. 7. Թղ. 32ա։ "Վասն չորս գետոց։ Փիսոն ի Հնդկաց և յԵթոպիա՝ Գանգէս կոչի. իսկ (Յ)ոյնք՝ Հնդկաց գետ ասեն„ ևն։ ե. 8. Թղ. 32բ։ "Յաղագս ԽԲ գետոց և գնացից։ Նաբանայ և Բարբարա ի Դամասկոս ելանեն, և անցանեն ընդ Բուժան քաղաք, և անկանին ի ծովն Արաբացւոց„ ևն։ - Վերջ Թղ. 35բ։ "Տիբերիոս գետ ելանէ ի Կապուտ լեառնէ լերանց հիւսիսոյ, և անցանէ ընդ մէջ Հռոմ քաղաքի, և անկեալ Լատիա մտանէ ի ծովն արևմտից„ (Միջերկրական)։ Գրուածոցս ուղղագրութիւնը թէև աղաւաղ, սակայն հին թարգմանութիւնք կը տեսնուին, և յոյժ շահեկան՝ Խորենացւոյ Աշխարհագրութեան ուսումնասիրութեան համար։ 9. Թղ. 36բ։ "Անանիա Շիրակունոյ համարողի՝ Յաղագս (չափուց և կշռոց)։ Ասարիոնին, Լիբտոն և դանկի։ Կշիռ Բ. գարեհատաց կոչի ասայիսն. իսկ ըստ հելլենականին ղեփտոն կոչի. բայց ըստ Եփրայեցւոց նուազութիւն կոչի, որ է անաւսր. և ըստ հայումն կոչի դանկ„ ևն։ - բ. Անդ։ "Յաղագս փշտի։ Կշիռ Գ. գարեհատաց„ ևն։ - գ. Թղ. 37ա։ "Յաղագս սկեղեւմետի։ Կշիռ դահեկանի և սիմեսի„ ևն։ - դ. Անդ։ Յաղագս նիկոյ։ Կշիռ վեց դահեկանի լինի նուկի մի„ ևն։ - ե. Թղ. 37բ։ "Լիտր։ Կշիռ ԺԲ. նուկոյ կոչի լիտր„ ևն։ զ. Անդ։ "Վասն մնասի։ Կշիռ մնասն ըստ իտալացւոց ԽԴ. ունկաց կշիռ է„ ևն։ - է. Թղ. 38։ "Վասն դրամի։ Դրամի ըստ պարսկական լեզուին անուանեցաւ„ ևն։ - ը. Թղ. 38բ։ "Վասն քանքարի։ Քանքար ՃԼԸ. լիտր„ ևն։ - Վերջ Թղ. 38բ։ "Հաւաքեալ զամենայն մասունս քանքարի լինի դահէկան. Ա.„։ Գրութեանս ներքև (Թղ. 38բ.) կան՝ երկայնաձև քառակուսւոյ մէջ չորս մենատառեր՝ հետևեալ խրատովս. "Զայս գիրս հան ի թուղթն և ի ճակատն փակուր և գիրն ի ճակատն արայ՝ արիւնն կտրի. և թէ արիւնովն գրես՝ այլ շուտ կարի„։ Հետաքրքրական է այս՝ ազգագրական տեսակէտով և քննելի անոնց նշանակութիւնը։ 10. Թղ. 39ա։ "Որչափութիւնք կշռոց յոր յիշին ի Ս. Գիրս, պարզ մեկ(ն)ութեամբ ստուգեալ։ Սիկղն, և երկդրամեանն և դիդրաքմայն. Բ. դրամ է„ ևն։ - Վերջ Անդ։ "Քանքարն և տաղանդն նոյն է„։ 11. Թղ. 41ա։ "Արարեալ է աշխարհացոյցս նորոգ թարգմանչին և երկրորդ լուսաւորչին Վարդան վարդապետի պարզ։ Նախ քան զամենայն խնդրեսցուք զեղեալքս զէն և ապա զ'ի նմանէ եղեալքս. զի թէպէտ արարածքս պատճառք լինին գիտութեան արարչին՝ ըստ Պօղոսի՝ թէ Աներևոյթք նորա ի սկզբանէ արարածովքս յիմացեալ ճանաչի„ ևն։ - Վերջ Թղ. 60ա։ "Եւ Աւշինթոս քաղաք է ի Թրակիա՝ մօտ Ստագիրա, ուստի Արիստոտէլ էր, և այլք բազումք ազգք և քաղաքք և զոր անաւգուտ համարիմք զշարակարգելն դոցա, վասն որոյ ոչ կամեցաք գրել„։ 12. Անդ։ "Պատմութիւն սուրբ գեղարդեանն և այլ տնօրինականացն՝ թէ ուր։ Վասն սուրբ և փրկական տնօրինականացն սրբութեանցն քրիստոսի աստուծոյ մերոյ՝ այպէս գտաք ի գործոց՝ ոսկեգրով՝ ի պատմագիր թագաւորութեանն ի քաղաքն Կոստանդինուպօլիս և այսպէս պատմեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 62բ։ "Եւ սոյնպէս աւրինակեցաւ տնօրինական սրբութիւնքն. ի հռոմ գրէ ի հայ թարգմանեցաւ և բերաւ ի Հայս՝ յորում էր թիւն։ ՃՀԶ. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Գրուածս յոյժ հետաքրքրական է, այնու մանաւանդ, որ թարգմանուած և բերուած ի Հայս կ'աւանդուի յամի տեառն 727)։ 13. Թղ. 63ա։ "Պատմութիւն ի սկզբանէ շինութեան հոյակապ քաղաքին և պանծալի Բիւզանդիոնի։ Ասեն թէ Արգիացիքն առաջինք աստուածոհովն (այսպէս) վարեցան, վասն որոյ ասացաւ այսպէս. Աստուստ երկու կորիւնք ի սրբազանն հասանեն ծով, ուր ձուկն և եղջիւրու առ միմեամբք ճարակէին„ ևն։ - Վերջ Թղ. 69ա։ "Եւ արկանէր թագաւորն ըստ ամենայն աւուր ի հողն դրամս արծաթիս՝ Ս։ Եւ քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ Եղական և հնաւանդ գրուածիս թարգմանութիւնն ևս հին է, և լեղուն և ոճը Մ. Խորենաց, ւոյն. հետևաբար ինչպէս Մովսէս, այսպէս և Ղ. Փարպեցի ճանչըցեր են այս գրուածս։ Թղ. 66ա, "Արդ պարտ է գիտել թէ թազաւորքն երիցագոյնք Հռովմայեցւոց„ - "Այլ Պիղատոս յաւուրս Գայիոսի ի պէսպէս պատուհաս անկեալ՝ ինքնասպան եղեւ„, միջանկեալ հատուածն, որով Բիւզանդիոնի պատմութիւնն ընդհատուած է, վերջէն ներմուծուած է (գուցէ թարգմանչէն)։ Իսկ Ս. Սոփիայ եկեղեցւոյ շինութեան վերաբերեալ վերջին պարբերութիւնը որ կը սկսի. "Արդ որպէս յառաջագոյն ասացաւ„ բառերով, բոլորովին ասոր անյարիր և ուրիշ գրութեան մը մասն է հաւանօրէն, և կամ Զ. դարուն ապրող մէկու մը ձեռքով ասոր հետ միացուած է։ Մեծապէս ուշագրաւ է Պատմութեանս վերջին պարբերութիւնը, Թղ. 68բ69ա, Ս. Սոփիայ եկեղեցւոյ շինութեան վերաբերեալ յաւելուածն, այսպէս. "Արդ՝ որպէս յառաջագոյն ասացաւ (ուր.) հաւաքեցաւ ամենայն նիւթ տաճարին Սուրբն Սոփեայ յամս. Է. և ամիսս. Զ. և շինեցաւ ի. ԺՌ. արանց, յամս. Թ. և յամիսսԺ. և լինին միահամուռ ամք. ԺԵ։ Այլ ամենայն ծախք տաճարին բոլոր շրջակայիւք իւրովք՝ առանց սուրբ անաւթոցն և այլ անբաւ զարդուցն և նիւթոցն որ ընդ պարգևի տվան ի թագաւորէն. էին կենդինարք. ՎՄ. և արկանէր թագաւորն, ըստ ամենայն աւուր ի հողն դրամս արծաթիս. Ս.„։ 14. Թղ. 69բ։ "Տաղ աշխարհացոյց գեղեցիկ (չափաւ)։ Եկայք Ադամայ որդիք՝ արարածք ամէն միաբան. աւրհնեմք զարարիչն աստուած որ ստեղծեաց զէակս ամենայն„։ - բ. Թղ. 71ա։ "Վիճարեցաւ վիճակք Քամայ աստ։ Յայսմհետէ վիճակն է Սեմայ։ Անեղ անսկիզբն աստուած՝ որ միշտ է ինքն անսահման. ետ բաժին Սեմայ ազգին՝ զվիճակըն ֆըռանկըստան„ ևն։ - գ. Թղ. 72բ։ "Վիճարեցաւ Սեմայ և մտանէ Յաբեթայ։ Երկնի և երկրի ըստեղծող մարդասէր աստուած ինքնական, Աբեթայ շնորհեաց վիճակ զմիջօրեայ աշխարհն ամենայն„ ևն։ - Վերջ Թղ. 75ա։ "Ի թվին Հայոց ազգի որ քննի մինչ յաւիտեան. Ռ. և ի ԺԴ. ի Ապրիլի ԻԵ. լման. Ողորմելի Կարապետ վարդապետ և խիստ անպիտան և հպարտ ես, և անամօթ բանիս ով ետ քեզ հրաման„։ .15. Թղ. 76բ։ Այբուբենական բառքիրք անձանց և տեղեաց՝ մեկնութեամբ (անվերնագիր)։ "Ազատ գետ՝ Գառնոյ ջուրն է։ Ազովտոս՝ ի սահմանս Երուսաղէմի՝ Գազայ է, որ է Ղազայ„ ևն։ - Վերջ Թղ. 97ա։ "Քուշանաց երկիրն՝ յերի կալով՝ Չինումաչին։ Քերոն՝ ի սահմանս Եգիպտոսի է„։ Յոյժ շահեկան է գրուածս հին և նոր անուանց համեմատութիւններով։ Տեղ տեղ դատարկ տողեր թողուած են, ինչպէս և վերջը 4 ու կէս թուղթեր հաւանօրէն ետքէն լրացնելու դիտաւորութեամբ, 16. Թղ. 101ա։ "Խրատք ժամատեղաց կարգաւորութեան։ Յորժամ թուականն Հայոց Տարտ լինի, նա բնաձայն որ է ԱՉ. ԲՉ. ԳՁ. ԴՁ. եկեղեցոյն յաջակողմեան դասուն է, յաւազանին կողմն։ Իսկ կողմունքն որ է ԱԿ. ԲԿ. ԳԿ. ԴԿ. ի միւս կողման է„ ևն։ - Վերջ Թղ. 136բ։ "Եւ ասի Անկանիմք առաջի քո սուրբ աստուածածին և աղաչեմք զանար„։ Արարողական շատ տեսակէտներով հետաքրքրական է և շահեկան ընդարձակ գրութիւնս, և իր տեսակին մէջ եզական. զի մանրամասն հրահանգներ են քահանայից և դպրաց՝ Ինն ժամերը, այսինքն Գիշերայինէն մինչև Հանգստեանը, կարգաւորեալ կերպով կատարելու համար։ 17. Թղ. 137ա։ "Շարականաց քաղելոյ Խրատ, թէ ո՞րպէս պարտ է ասել ըստ խորհըրդեան աւուրն։ Նախ սկիզբն արասցուք Յայտնութեան առաջին աւուրն. Ուրախացիր սրբուհի։ լինի աւրհնութիւն. նա հետ նորա ի նոյն ձայնէն„ ևն։ - Վերջ Թղ. 150բ։ 18. Թղ. 145ա։ "Կանոն յորժամ կաթողիկոս կամ վարդապետ և եպիսկոպոս կամ քահանայ վախճանի։ Զայս կարգաւորութիւն արասցեն„ ևն։ - Վերջ Թղ. 154ա։ "Եւ Է.անց դարուց կենցաղոյ զԷ. օր նաւակատիս կատարեն ի թաղումն քահանայից։ Այս է կարգ կատարման ննջեցելոց սրբոց քահանայից և կրաւնաւորաց և առ հասարակ ժողովրդոց„։ (Կանոնիս մէջ զանց եղուած են Ընթերցուածք, Աղօթք և Աւետարանք, միայն անոնց տեղիքը ցուցուած են. ըստ մեծի մասին խրատներ են կամ հրահանգք։ Օրինակս՝ այս տեսակէտով կը տարբերի բոլոր նախընթաց Մաշտոցնե19. Թղ. 151ա։ "Վասն քահանայաթաղի։ Դարձեալ դնել զքահանայն առաջի սեղանոյ՝ ի վերայ բեմին. զկրօնաւորս ի մէջ եկեղեցւոյն. զաշխարհականն առ դուռն„ ևն։ - Վերջ Թղ. 20. Թղ. 161ա։ "Խրատ հոգոյ։ Արար աստուած զմարդն հոգի և մարմին. և զարդարեաց յ(զ)իւր պատկերն ի նմայն„ ևն։ - Վերջ Թղ. 172ա։ "Նոյնպէս քաղաք որ յինքն իրաւունք ու ղորդութիւն չունենա՝ զիարդ կարէ շէն մնալ„։ (Ռամկօրէն լեզուով գրուած է)։

Content