Other notices
— - Bibliographic notice
249
ՈՍԿԵՓՈՐԻԿ Ժ
ԺԵ դար - ԺԶ դար

ID
Number
249
Old record number
646
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ Ժ
Start date
ԺԵ դար
End date
ԺԶ դար
Date details

անյայտ, հաւանօրէն ԺԵ-ԺԶ դար։

Copy place
Լալա Տարայ գիւղ (այն է հին քարձին, յերկրին Իյալովայ)։
Reference
Type
Number of pages
99
Dimension
21,8x14,5 (16,8x9,7)
Layout
միասիւն։
Writing details

Codicology

9, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ թուղթ կաթնորակ և նուրբ։

Number of lines
18-21
Binding

փայտեայ կաշեպատ՝ սևագոյն, գոցելու մասով. ներսէն ալ պատած է կարմիր և դեղնաշերտ հասարակ լաթով։

State of preservation

լաւ պահուած է, միայն Թղ. 37ա-46բ. ներքին լուսանցաքղանքն խոնաւութենէ սևցեր են, և Թղ. 41, վարի մասն ալ ճեղքուած։ Թղ. 32ա. վարի քղանցքը փրթած է, իսկ Թղ. 83ա94բ. ալ արտաքին լուսանցքն սևցած են՝ նոյն կերՈՍԿԵՓՈՐԻԿ Ժ.

Copyist
Վարդեգոյն (սարկաւագ)։
Owner

՝ անյայտ, հաւանօրէն գրիչն ինք իր համար գրած է։

Commanditaire
Illuminator
՝ անյայտ, հաւանօրէն գրիչն, վասն զի նկարներն բնագրին մէջ կամ ի տողամիջի ագուցուած են յաճախ, գրին պէս անարուեստ։
Binder
՝ անյայտ։
Parchment flyleaf

չկան, այլ յառաջակողմէն երկու, իսկ ետևի կողմէն ալ մէկ թուղթ՝ որպէս մնացորդ հին բոլորգիր Մաշտոցի մը, որ սակայն կիսով չափ պատըռուած է։

Lettrines

սակաւաթիւ են, երկագոյն, մեծկակ՝ րայց անշուք։

Initials

Marginal illuminations

Images

81-82 հատ, երբեմն երկագոյն և երբեմն եռագոյն. առ հասարակ անարուեստ են և յոյժ տգեղ, բայց և շատ ինքնագիւտ խորհրդաւոր ձևերով, տառերով և ծածկանշաններով. այնպէս որ նկարչին վրձինն՝ եթէ մտաց պէս քաջարուեստ ըլլար, գործն ալ իր տեսակին մէջ եզական պիտի մնար։ Թղ. 1բ. (Տեսիլ Աստուածածնի և հրեշտակք։ Թղ. 4բ, 5ա, 5բ, 7ա, 7բ, 9ա, 10ա, 11ա, 20ա, 20բ, 21ա, 24բ, նոյնպէս "Տեսիլ սուրբ Աստուածածնայ„ գրութեան այլ և այլ դրուագները կը պատկերեն։ Թղ. 24բ. (Գրիզոր Լուսաւորիչ), 25բ, 26ա, 29ա, 29բ, 30ա, 31ա, 32ա, 33ա, 36, դարձեալ Լուսաւորչի տեսիլքը կը ներկայացնեն։ Թղ. 39բ։ (Տաճար Ս. Պետրոսի)։ 48բ, 49ա. Երկնառաք թուղթը կը ներկայացնեն)։ Թղ. 55բ, 56ա, 56բ, 57ա, 57բ, 58ա, 58բ, 59ա, 59բ, 60ա, 60բ, 61ա, 61բ, 62ա, 62բ, 64ա, 64բ, 65բ, 66բ, 67ա, 67բ, 68բ, 69ա, 70ա, 71ա, 71բ, 72բ, 73ա, 73բ, 74ա, 74բ. (Ս. Ալեքսիանոսի վարուց պէսպէս արարուածները կը ներկայացնեն)։ Թղ. 81բ. (Սրբուհի Մարիանէ), 83բ, 84ա, 84բ, 85ա, 86բ, 87ա, 89ա, 90բ, 91բ, 92բ, 96ա, 97բ. (որոնք սրբուհի Մարիանէի վարքին զանազան պարագաները կը պատկերեն։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

՝ 6 հատ (Թղ. 2ա, 25ա, 40ա, 53բ, 75ա, 82ա)։ - ԼՈՒՍԱՆՃԱԶԱՐԴՔ սակաւաթիւ են, այսինքն՝ միայն կիսախորաններուն քով։

Title text

չկան, այլ սկզբնաւորութիւնք՝ երբեմն կարմրագիր և երբեմն սև ծաղկագիր։

Blank pages

Թղ. 1ա, 55ա։

Colophon

սակաւաթիւ են և անթուական, գլխաւորապէս 1. Լուսաւորչի տեսլեան վերջը, Թղ. 39ա. "Բարէխաւսութեամբց սուրբոց հրեշտակացն և աղօթիւնքն սուրբոցն Գրիգորի մօրոյ Լուսաւորնչին ողորմի քրիստոս աստուած ստացողի գրոցն՝ քրիստոսայսէր պատւական, յիշելցէք ի ցմարքրարփայլ ի յաղաւթսն ձեր զգրիչս՝ սուտանուն անարժան Վարդայգունիի սակայվակակն, և աստուած զձեզ յիշէ ամէն. Հայր մեր„։ 2. Ի վերջ վկայաբանութեան Մարիանէի կայ գլխաւոր յիշատակարանն, այսպէս. "Փառք ամենասուրբ երրորդութեանն և համագոյ միասնական և անբաժանելի սուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և սուրբ հոգոյն՝ յայժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն։ Աստանիւր անկեալ աւարտեցաւ ոսկիփորիկս՝ յերկիրն Իյալովայ, ի գիւղն՝ ի Քարձին՝ որ կոչի Լալա տարայ։ Արդ անկեալ աղաչեմ, ով եղբարք, զամենեսեան որք հանդիպիք սմայ՝ տեսանելով, կամ աւրինակելով, կամ կարդալով՝ յիշեցէք ի մաքրայփայլ ի յաղաւթս ձեր՝ զմեղայպարտ գրիչս՝ սուտանուն Վարդեգոյն սարկա ւարգս և զուսուցիչս իմ՝ հայրն իմ՝ զտէր Յովակիմն, և աստուած ողորմի կենդանի հոգ(ոյն) ասէք„։

Informations

. Ձեռագիրս 1791էն յառաջ մտեր է հաւաքմանս մէջ, բայց չի գիտցուիր թէ ուստի՝ և ի՞նչպէս բերուած է ի Վենետիկ։ Մատեանս է Ոսկեփորիկ միջակադիր, յոյժ սխալագիր, և նիւթերէ աւելի՝ տարօրինակ նկարներ կը պարունակէ. որոնք թէպէտև գեղարուեստական տեսակէտով շատ աննշան, սակայն և այնպէս տգեղ եզականութիւն մը կը կազմեն նկարչին արտասովոր և քմածին երևակայութեան։ Իսկ պարունակուած գրուածքն են հետևեալքն, զորոնք ցանկեցինք արդէն նախընթաց օրինակներուն մէջ իսկ։ 1. Թղ. 2ա։ Տեսիլ սուրբ աստուածածնին, "Խոնարհեցաւ սուրբ աստուածածին Մարիամն, երթայր(լ) ի լեառն Ձիթենեաց կալ ի յաղաւթս. և գնալն իւրում խնդրեաց յաստուծոյ աղաւթիւք, որպէս ղի առաքեսցէ տէր զհրեշտակն իւր, զի ցուցանէ նմայ զոր ինչ գործի ի վերայ երկրի և երկնի, և ի ներքին կողմն երկրի՝ ի սանդարայմետսն„ ևն։ - Վերջ Թղ. 23ա։ "Եւ պատասխանի տուեալ և ասէ. ամէն ամէն բարեգթութեամբ քո. փառք թագաւորութեամբ քո՝ հայր և որդ(ի) և սուրբ հոգի յայժմ է (և) միշ(տ) և աւիտեան զաւիտենից ամէն„։ Ասոր կից կայ 15 տող ոտանաւոր յաւելուած մը՝ յորդորական, իրր շարունակութիւն, այսպէս. "Լուարուր ժողովուրդք ամենայնք թէ աստուած աչխարձի բարկանայ։ - Անանց կենաւքն ուրսի 2. Թղ. 25ա։ Տեսիլ կամ Հարցումն սուրբ Լքասաւորգին առ հրեշտածն (առանց խորագրի)։ "Սուրբն Լուսաւորիչ զքառասուն տիւ և (զ)քառասուն գիշեր հաց ոչ եկեր և ջուր ոչ արբ.խնդրեաց (յ)աստուծոյ և ասէ. Ով տէր և արարիչ ամենայնի, առաքեայ առ իս զհրեշտակ քո, որ ցուցանէ ինձ զտեղի արդարոցն և մեղաւորաց„ ևն։ - Վերջ Թղ. 39ա։ "Ի յարութեան մարմնական գոյթ ոչ է, այլ է սէր և գոյթ հոգևոր հրեշտակացն, զ(ի) ամենայն ոք դպիր է և ընթերցող, և ամենայն ոք իւր լուսովն և իւր փառաւքն՝ զոր աստուած պարգևեր է զարդարեալ, և ուրախանալ և միշտ. որում և զմեզ արժանի արանցէս քրիստոս աստուած այն սուրբ արքայութեանն ընդ արդարոցն և ամենայն սրբոցն. և նմա փառք յաւիտեանս ամէն„։ 3. Թղ. 40ա։ Երկնառաք թուղթ (անվերնագիր)։ "Ես պապայ հռոմացոց՝ եկի յերկիրս տաճարն սուրբ՝ մատուցանէ(ել) զպատարագն և գտի զթ(ու)ղթս զայս ի տաճարն, կախեալ ինքն ի վեր յաւթևանս և աւրհնեցի զաստուած և կացի. մեծայմեծ ես, դու տէր, և յոյժ զարմանալի են սքանչելիս քո. ցուցեր ծառայի քո զիրս այս որ ոչ էի արժանի տեսանել„ ևն։ - Վերջ Թղ. 48ա։ "Ամենայն մարդոյ առ(ն)է զօրինակն թողթիս ի տուն իւր, և հանապազ կարդայ՝ թողութիւն շնորհեայ նմա. և կարդացող(ք)ն աւրհնին իմոց փառացն ամէն„։ 4. Անդ։ "Երանելի Էբրեմի ասացեալ է. Վասն պահելոյ կիրակին։ Պատւեցէք զաւր կիրակ(է)ին՝ ով անմիտքք (և խստ)ասիրտք որ ճաշ կիրակին է. ոչ մոռանանք և կիրակին արհամարիք. վասն զի կիրակինն անուն է աստուածութեան„ ևն։ - Վերջ Թղ. 53ա։ "Եւ ապաշխարեցէք և ապա մերձեցարուք առ քրիստոս, զի ընդ նմին վայելեսցուք անըսպառ ուրախութիւնս՝ ի քրիստոս ի յիսուս ի տէրն մեր, որում փառ(ք) յաւիտեանս ամէն„։ 5. Թղ. 53բ։ Վարք սրբոյն Ալեքսիանոսի։ "Այր մի էր ի Կոսդանդիանուպուլիս, որ էր անուն Երբանոս„ ևն։ - Վերջ Թղ. 74բ։ "Տարեալ թաղեցին զերանելին նահատակն քրիստոսի սուրբն Ալիքս(ի)անոս, և շինեցին եկեղեցի ի վերայ նորա, և կեցեալ հայր և մայրն ութ տարի„ (թերի կը մնայ)։ 6. Թղ. 75ա։ Յաղագս զղջման և արտասուաց (անվերնագիր)։ "Արդ արքայութեան. որպէս ացաց տէրն քրիստոս վասն պոռընկին որ արտասւացն՝ ի սուրբ գարշայպարնսն, եթէ թողեալ լ(ի)ցին սմայ մեղք իւր՝ զի յոյժ սիրեաց„ ևն։ - Վերջ Թղ. 81ա։ "Խոստովանութիւն զերկիւղայգոյն, պատւիրանազայցնութեան (այսպէս) զանցանս քաւել և առաջի շնորհացն կացուցանել չէ ինչ հնար՝ առանց խոստովանութեամբ արդարանա և որչափ (յ)ա(ն)ցանաւք լըցեալ իցէ ոք„։ (Հմմտ. Հարանց Վարքը ինչպէս վերը. կամ դժուարընթեռնլի գաղափարէ մ'ընդօրինակուած է այս, և կամ գրիչն ինքնին անգրագէտ ոմն եղած է)։ 7. Թղ. 82ա։ Վարք և վկայաբանութիւն սրբ բուհւոյն Մարիանէի (անվերնագիր)։ "Յետ յարութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի և փառաւք վերանալոյ յերկինս, և գալստեան հոգոյն սրբոյ (յ)առաքեալսն որ քարաւզեցին զբանն կենաց„ ևն։ - Վերջ Թղ. 99ա։ "Եւ անդէն դահիճն ձգեաց զսուրն, և էհատ ըզգլո(ւ)խն նորա. և նա այնպէս կատարեցաւ ի քրիստոս՝ սուրբ Մարիանն, յունիս ամսուն. ԻԷ. ի փառս քրիստոսի աստուծոյ յաւիտեանս ա

Content