Other notices
— - Bibliographic notice
247
ՈՍԿԵՓՈՐԻԿ Ը
ԺԴ դար - ԺԵ դար

ID
Number
247
Old record number
972
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ Ը
Start date
ԺԴ դար
End date
ԺԵ դար
Date details

անյայտ, զի գլխաւոր յիշատակարանն ինկած է. հաւանօրէն ԺԴ-Ժե. դարուն գրուած է։

Copy place
՝ անյայտ։ ՏՍԱՐՔ՝ նախ Խոմար կամ Խումար, ապա Տէր Կարապետ, ապա այլք։
Reference
Type
Number of pages
207
Dimension
15,5x11 (11x7)
Layout
միասիւն։
Writing details

՝ բոլորգիր միջակ և ցածադիր։

Codicology

19, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ թուղթ անողորկ և սևացեալ։

Number of lines
19։
Binding

փայտեայ կաշեպատ, շագանակագոյն և զարդարուն, գոցելու մասով։

State of preservation

կողքին կռնակը ճաթած է, գոցելու մասն պատռած. վերջէն 7 թուղթեր ինկած են։ Թղ. 70բ. սև հեղանիւթէ մը վնասուած է. դատարկ թողուած էջերուն վրայ անվարժ ձեռքէ մը կցկտուր բաներ ծրուած են և տեղ տեղ ալ լուսանցքները գծուած։

Copyist
՝ Ներսէս երէց (տես վարը)։
Owner

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
Parchment flyleaf

՝ երկու կողմէն մի մի թուղթ, մնացորդ մեծադիր Աւետարանի մը՝ կտրատուած։

Lettrines

՝ ամէն նիւթի սկիզբը, թռչնագիր, մերթ միագոյն կարմիր և մերթ երկագոյն՝ այն է կարմիր և կանաչագոյն։

Initials

Marginal illuminations

՝ զարդագիրներուն համեմատ են և ոչ աւելի։

Images

3, Թղ. 2բ (Քրիստոս՝ կանգնած՝ սուրբ Գեղարդով), Թղ. 159բ. (քրիստոս կանգնած հանդէպ անդամալուծին). Թղ. 177բ. (Հացունեաց սուրբ Խաչն) մութ դեղին ենթակայի վրայ՝ քառակուսի շրջանակի մէջ, բազմագունեան է, յոյժ նորածև և իր տեսակին մէջ եզական։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

՝ 3 հատ (տես Թղ. 3ա, 90ա, 160ա). ամէնքն ալ քառագունեան։

Title text

՝ կարմիր են։

Blank pages

Թղ. 1ա-2ա, 149բ-150ա, 206։

Colophon

՝ բազմաթիւ են, այսինքն՝ մէն մի գրութեան վերջը, բայց անթուական և նոյնանման, գլխաւորապէս 1. Թղ. 29բ. "Բարեխաւսութեամբ սըրբուհոյ աստուածածնին՝ ողորմեայ քրիստոս աստուած ստացողի գրոցս Խումարին և իւր ամուսին Խաթունփաշին և իւր զաւակացն Յեմին 1Պետրոսին և իւր եղբաւրն Սարխաւշին և ծնաւղացն Խուպիարին, և մաւրն Նանային և ամենայն արեան մերձաւորացն. և Ներսէս գրչին, կարդացողացդ և լսողաց, և որ զամէնն ասէ. ամէն„։ Նոյնը նաև Թղ. 89բ. ուր Պետրոսէն ետքը յիշուած է նաև Եղտիւր։ 2. Թղ. 157բ. "Քրիստոս աստուած ողորմեայ ստացողի գրոցս Խումարին և իւր կողակցին Խաթուն փաշին, և իւր որդոյ(ց)ն Եմին, Պետրոսին, և իւր ծնողացն Խոպիարին և Նանային և ամենայն արեանըն մերձաւորաց կենդան(եաց և ննջեցելոց, և Ներսէս գրչին և կարդացողաց և լսողաց„։ Դարձեալ զանարժան Ներսէս երէցս յիշեցէք ի մի բերան, աստուած զձեզ յիշէ իւր դատաստանին ամէն։ Դարձեալ յիշեցէք զհայրն իմ տէր Կարապետն որ բազում աշխատել է՝ գրիս խրատ տալ, աստուած զիւր դատաստան քտղցր էնէ. աստուած զյիշաւղդ յիշէ իւր դատաստանին ամէն. Հայր մեր։ 3. Թղ. 177ա. "Որ ողորմի քրիստոս աստուած ստացողի գրոցս՝ Խոմարին, և իւր կողակցին՝ Խաթուն փաշին. և իւր որդոյն Պետրոսին, և իւր ազգականացն և ամենայն արեան մերձաւորացն, և կարդացողաց և լսողաց. և Ներսէս գրչին, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 4. Անդ. Անմիջապէս կը յարի, տարբեր բոլորգրով՝ վերջին ստացողի յիշատակարանն, այսպէս. "Յիշատակ է Ոսկեփորիկս տէր Կարապետին և ծնօղացն Մարգարին, կողակցին Աղիղին, Ճոճիկին, Ամիրվարդին, Կիրակոսին, Մինասին, Շաճրիստանին, կարդացողաց և լսողաց և որ զողորմին ասէ. ամէն Հայր մեր„։ Սանահնեցւոյ, Սարկաւադ Վ. և Գ. Տաթևաց ւոյ ճառերուն հետ)։ 13. Անդ։ "Վասն չբամբասելոյ զեղբայրս և զընկերս։ Մթերք սգոյ և տարակոյս, աղջամուղջ տրտմութեան դիզեալ կուտին ի վերայ իմ հանապազ„ ևն։ - Վերջ Թղ. 157։ "Զի այս է ճանապարհ փրկութեան որ հանէ ի բարութիւնս ի վայելուչ արքա(յ)ութիւնն երկնից, ընդ որս և մեզ եղիցի վայելել և փառս տալ հաւր և որդոյ և հոգոյն սրբոյ այժմ„։ (Յովհ. Մանդակունւոյ է ճառս։ Հմմտ. տպգ. ճառ ԺԱ։ Ունի շատ տարբերութիւններ)։ 14. Թղ. 160ա։ "Յայսմ աւուր՝ յիշատակ է անդամալուծին զոր բժշկեաց քրիստոս։ Այր ոմն անդամալոյծ, աղքատ և անտէր, տկար և անօգնական, անոք և անկարևոր„ ևն։ - Վերջ Թղ. 169ա։ "Զապայկանեալս մեր մարմինն՝ որ էառ ի կուսէն Մարիամայ՝ անապականաբար, և զմեղանչականս՝ անմեղ։ Նոյն ողորմութիւն խաւսեցաւ ընդ անդամալուծին, և ետ նմա զառողջութիւն„։ (Առասպելախառն բանիւք յերիւրուած, բայց հետաքրքրական անանուն գրութիւնս հմմտ. Թ. 202. §. 223. Թղ. 503։ Թ. 217. §. 67. Թղ. 273-277)։ 15. Թղ. 169բ։ "Յայսմ աւուր՝ յիշատակ վարուց սրբոյն Ստեփաննոսի։ Ամենամաքուր և հոգիընկալ վարդապետին՝ տէր. Յուսկան որդոյն. էր նա ի գաւառէն Տոսբայ՝ ի գեղջէն Արտամետայ„ ևն։ - Վերջ Թղ. 176բ։ "Եւ յերկարեալ ի բազում աւուրս, բարի և առաքինասէր վարիւք ի հաճոյս կամացն աստուծոյ, և փոխեցտւ ի քրիստոս։ Եւ քրիստոսի փառք„։ 16. Թղ. 178ա։ "Պատմութիւն յաղագս սրբոյ Խաչին որ Հացունեացն կոչի, թէ որպէս դարձաւ ի Պարսից յաշխարհէն խաչն աստուածընկալ, և յայնժամ մասն ընկալեալ տիկնոջն Սիւնեաց։ Եւ ելանել՝ յետ թագաւորելոյն Մաւրկայ արքային Հռոմոց, քանզի առեալ էր նա կինն զԶափրան՝ զքոյրն Խոսրովու տրքային Պարսից, որդւոյ Զաբ(մ)ասպայ, զի յորժամ թագաւորեաց Մաւրիկ ի Կոստանդինուպաւլիս, հաստատեցաւ թագաւորութիւն նորա յոյժ յոյժ„ ևն։ - Վերջ Թղ. 187բ։ "Եւ ինքն (տիկինն) գնաց յաշխարհն Սիւնեաց, և անդ պատմէր զմեծամեծ սքանչելիսն աստուծոյ, և զզաւրութիւն սրբոյ նշանին խաչին, ամ յամէ տաւն մեծ կատարելով սրբոյ խաչին, ի փառս աստուծոյ„։ 17. Անդ։ Պատմութիւն յաջորդաց Հերակլի ընդ Խոսրովու, և Թեոդորոսի և Վարդայ՝ իշխաւ նացն Ռըշտունեաց։ "Իսկ արքայ Հերակլէս առեալ զնշան խաչին քրիստոսի, և եկն ի քաՈՍԿԵՓՈՐԻԿ. Ը.

Informations

. 1791էն յառաջ մտեր է Ձեռագիրս հաւաքմանս մէջ, Խոտորջրէն ղրկեր է Տէր Յակոբ Խոտորջրեցի, իբրև յիշա տակ Մայրավանացս։ Մատեանս է Ոսկեփորիկ փոքրադիր և շատ սխալագիր, որ կը պարունակէ Խաչի ճառը և ուրիշ պատմական և խրատական, ևն, գրուածներ՝ մասամբ նման նախընթացին, որ են հետևեալքն 1. Թղ. 3ա։ "Պատմութիւն է աստուածընկալ սուրբ Խաչին։ Այսաւր ուրախացեալ ցնծան երկինք և երկիր մեծաւ ցնծութեամբ։ Այսաւր բարկաւաճեալ պայծառանայ մայր եկեղեցի„ ևն։ - Վերջ Թղ. 10բ։ "Բարեբանեալ ես ամէնաւրհնեալ փայտ սուրբ, և պահեայ զմեզ յերևելի և աներևոյթ թշնամոյն՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ„։ Մինչև այս տեղ Զաքարիա կաթողիկոսէն քաղուած է։ Իսկ Անդ. - իբր շարունակութիւն գրուած ներբողն, - որ կը սկսի կարմրագիր բառերով. "Եւ արդ լուարուք դուք, ով հաւատացեալք քրիստոսի, քահանայք և ժողովուրդք. զի տէրն մեր քրիստոս խաչիւն քակեաց զդժոխքն, և զհոգիքն ազատեաց„. և կը վերջանայ, Թղ. 12ա. "Դու նաւայհանգիստ ալեկոծելոց. դու միանգամայն հովանի և պահապան ազգի մարդկան. և քեզ փառք յաւիտեանս ամէն„. յետնագունէ մը աւելցուած է ինչպէս ցոյց կու տայ շարագրութեան լեզուն իսկ, 2. Թղ. 13ա։ "Տեսիլ սուրբ աստուածած(ն)ին, զոր ետես սուրբ կոյսն՝ վասն դժոխոցն։ Խորհեցաւ ամէնայսրբու(հ)ի աստուածածինն Մարիամն երթեալ ի լեառն Ձիթենեաց կալ յաղաւթս„ ևն։ - Վերջ Թղ. 29բ։ "Ե։ պատասխանի տուեալ ասացին ամէն, ամէն, բարեգթութեան քո. փառք թագաւորութեան քո, հայր և որդի և հոգի, այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Հոս գրչի յիշտկ. և յաջորդ նիւթին միջև (Թղ. 30ա) կայ 14 տող ոտանաւոր յարասութիւն մը՝ ի սուրբ Խաչն. "Քանզի որպէս սուրբ խաչն փայլէ յարևելից ճառագայթէ. Գաբրիէլեան փողն կոչէ, գազգս մարդկանն զարթուցանէ„ ևն, որ հաւանօրէն գրչէն աւելցուած է, և է անյարիր Տեսլեան)։ 3. Թղ. 29ա։ "Հարցումք սրբոյն Գրիգորի Լուսաւորչին եւ պատմութիւն զոր արար նմա հրեշտակն՝ վասն հոգոց մարդկան։ Սուրբն Գրիգորիոս՝ Լուսաւորիչն հայոց զԽ. տիւ, և զԽ. գիշեր հաց ոչ եկեր և ջուր ոչ էարբ„ ևն։ - Վերջ Թղ. 45բ։ "Որում և զմեզ արժանի արասցէ քրիստոս աստուած այն սուրբ արքայութեանն, և ընդ արդարոցն և ընդ ամենայն սրբոց իւրոց, և նմայ փառքս յաւիտեանս ա4. Թղ. 46ա։ "Թուխտ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի՝ որ առաքեցաւ յերկնից յերկիր՝ ի տաճարն սուրբ առաքելոցն Պետրոսի և Պաւղոսի ի Հռոմ։ Ես Պապս Հռոմէացւոց եկի ի տաճարն սուրբ, մատուցանէի զպատարագն. և գտի զթուխտս զայս ի տաճարին՝ կախեալ ինքնին ի վեր ի յաւթս, և աւրհնեցի զաս տուած„ ևն։ - Վերջ Թղ. 56ա։ "Ամենայն մարդ որ առնու զաւրինակս թխտիս ի տունն իւր և հանապազ կարդայ՝ ամենայն մեղաց նորա թողութիւն շնորհեմ և կատարողք աւրհնին իմոցոց փառացս ամէն„։ 5. Թղ. 56բ։ "Երանելոյն Եփրեմի ասացեալ. Վասն պահելոյ կիրակէին։ Պատուեցէք ղօր սուրբ կիրակէին, ով անմիտք և հեղգասիրտք, որ զճաշ կիրակէին ոչ մոռանայք, և զկիրակին արհամարհէք. զի կիրակէն անուն է աստուածութեան. Կիրակէն սկիզբն է լուսոյ„ ևն։ - Վերջ Թղ. 64ա։ "Եւ խոստովանեցէք զմեղս ձեր, և ապա մերձեցարուք առ քրիստոս. զի ընդ նմին վայելեսցուք յանըսպառ ուրախութիւնս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ Անվաւեր է գրութիւնս, յետնագունէ մը յերիւրեալ՝ Առաքելական կանոնաց վրայ։ 6. Թղ. 65բ։ "Վկայեայբանութիւն կամաւոր աղքատին՝ սրբոյն Ալէքսիանոսի։ Այր մի էր. ի Կոստանդինուպաւլիս՝ որոյ անունն էր Եփրեմիանոս, և էր այրն այն յոյժ մեծատուն և բարեգործ և սիրելի թագաւորաց„ ևն։ Վերջ Թղ. 77բ։ "Իսկ սուրբն Այէքսիանոս հանկ(գե)աւ ի հրոտից ամսոյ (ի) ԻԸ. ի փառս աստուծոյ„։ 7. Թղ. 78ա։ "Աղաւթք աբբայ Եփրեմի՝ ասացեալ. Յաղագս զղջմանն և արտասուեաց։ Տէր աստուած զաւրութեանց, ազաչեմք զքեզ որ մեծդ ես և ահաւոր, ահեղ և սքանչելի, անեղ և անանցանելի, անբաւ և անբովանդակելի„ ևն։ - Վերջ Թղ. 89բ։ "Եւ փառաւորեցից գոհութեամբ անդադար զհայր ողորմած և զորդիտ բարերար և զհոգիտ սուրբ կենդանարար յայժմ և միշտ„։ 8. Թղ. 90ա։ "Վասն աղաւթից և արտասուաց եւ խոստովանութեանն։ Արդ շնորհ արտասուաց նշանակ է սիրելոյ զքրիստոս և ցանկալ յարքայութեան, որպէս ասաց տէրն վասն . պոռնըկին՝ որ արտասուեաց ի սուրբ գարշապարսն„ ևն։ - Վերջ Թղ. 98բ։ "Եւ որք տանջանացն մատնեսցին՝ տանջեսցին յաւիտեանս յաւիտենից. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ Նեղոսի խրատներէն քաղուած է աղոթցո (Հմմս. Հարանց Վարք, Բ. Հտ. եր. 641-725, յատկապէս Թ և Ժ. ճառերէն)։ 9. Թղ. 99ա։ "Թէոփիլոսի ասացեալ. Վասն զղջման և՛։ Արդ պարտ է ամենայն մարդոյ զայս ածել զմտաւ հանապազ և ասել ընդ միտս. Ահայ եկն առաւաւտ՝ և ոչ վաստակեցի. եհաս երիկունն՝ և գնամ ունայն. ոչ գիտեմք եթէ իբրև յաւթևանի եմք ի մարմնի„ ևն։ Վերջ Թղ. 101ա։ "Յայնժամ ցնծան յաջակողմանքն, և անչափ սգան ձախակողմանքն, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Համառօտ՝ այլ յոյժ ազդու է և գեղեցիկ, թէպէտև տգէտ ընդօրինակողին ձեռքով տեղ տեղ շատ աղաւաղուած և ռամկացած է լեզուն։ Առ Հ. Գ. Զարբհանալեանի, եր. 477, Թէոփիլոսի աշակ. Յովհան Ոսկեբերանի տրուած է ճառս)։ 10. Թղ. 101բ։ "Վկայաբանութիւն սըրբոյն Մարիանէ կուսին՝ որ վկայեաց վասն քրիստոսի։ Յետ յարութեան տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի և փառաւք վերանալոյն յերկինս և գալստեան հոգւոյն սրբոյ յառաքեալսն, որք քարոզեցին զբանն կենաց„։ ևն։ - Վերջ Թղ. 129բ։ "Եւ այսպէս կատարեցաւ ի քրիստոս սուրբն Մարիանէ՝ բարի խոստովանութեամբ յունիս ամսոյ ԻԷ. ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ Վկայարանութեանս Թղ. 113ա-124ա՝ ընդհատուած կը տեսնուին՝ միջանկեալ և անվերնադիր ուրիշ ճառի մը մնացորդով, ուր մեղաց և խոստովանութեան վրայ կը խօսուի՝ աղաւաղ լեզուով մը, որ Մարիանէի վկայաբանութեան հետ գործ չունի։ Շարունակութիւնը տես Թղ. 124129բ, ինչպէս վերը։ 11. Թղ. 129բ։ "Ուղիղ դաւանութիւն հաւատոյ որ ի հայր և (յ)որդի և ի սուրբ հոգին, ի վերայ հիման առաքելոց և մարգարէից. զի մեղապարտս Վարդան գրեցի (յ)աստուածային Գրոցն։ Զաստուածութիւնն անճառելի և անհասանելի և անիմանալի ուսուցին մեզ ամենայն աստուածաշունչ գիրք„ ևն։ - Վերջ Թղ. 136ա։ "Եւ մարդ որ տայ՝ յանունն աստուծոյ սակաւ մի ողորմութիւն վասն իմ ի խեղս և յաղքատս, նա աստուած փրկէ զնա յաշխարհիս չարէն ամէն„։ Մեծն Վարդանին է դաւանութիւնս, ինչպէս կը տեսնուի վերջը դրուած յիշատակարանէս, զոր գրիչն իբր շարունակութիւն ընդօրինակած է, այսպէս. "Ապա և զվարդապետս Վարդան անմոռաց յիշեսջիք. և մի՛ ոք հանցէ զանունս իմ ի գրոցէս որ գրէ. իսկ որ գրէ՝ աստուած անջնջելի գրեսցէ զանուն նորա ի գիրն կենաց, ամէն և Ռ ամէն„։ 12. Թղ. 136բ։ "Սուրբ հարցն ուղղափտռաց հաստատեալ է՝ ի պատճառս նաւակատեաց։ Թէ հերձուածող կտմ այլազգ քրիստոնեայ հարցանէ զիս, թէ ընդէր զբոլոր աղուհացսն պինդ պահէք, և զշաբաթ երիկունն ուտէք ձուկն և մածուն և պանիր և ձու„ ևն։ Վերջ Թղ. 143բ։ "Ապա երևեցաւ մեզ յարուցեալն և ստուգէ զյարութիւն իւր. ընդ որում հաւր և սուրբ հոգոյն փայելէ փառք և պատիւ յայժմ և միշտ և յաւիտեան„։ (Հմմտ. Ան. ղաքն Կարին. և տուեալ զսուրբ փայտն ի Կոստանդին և ի Թէոդոս՝ յորդիսն իւր, և ընդ նոսա զաւրս բազումս, և ասէ գնացէք դուք ի քաղաքն Երուսաղէմ„ ևն։ - Վերջ Թղ. 205բ։ "Եւ գային քահանայք, թվով Խ. ըստ թուոյ եկեղեցեացն, և բուռն հարկանէին զերկոսին ձեռաց նորա. և Սիմէոն հատանէր զշղթայս ոտ...„։ (Թերի է պատմութիւնմ, զի 7 թուղթեր ինկած են)։

Content