Other notices
— - Bibliographic notice
250
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԺԱ
ԺԶ դար - ԺԷ դար

ID
Number
250
Old record number
1250
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԺԱ
Start date
ԺԶ դար
End date
ԺԷ դար
Date details

անյայտ, հաւանօրէն 1600-1650։

Copy place
անյայտ, հաւանօրէն ի Կարին։
Reference
Type
Number of pages
318
Dimension
13,5 x 10,2 (9,2x6,5)
Layout
երկսիւն Թղ. 4ա-77ա, իսկ մնացեալն միասիւն։
Writing details

՝ ընդհանրապէս նոտրազիր, մասամբ մանր և յստակ, մասամբ ալ միջակ. իսկ Թղ. 141ա-152ա. մանրկեկ րոլորգիր, և Թղ. 274ա314ա. քիչ մը մեծկակ բոլորգիր։

Codicology

26, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ Թղ. 153-188բ մագաղաթ նուրբ և ընտիր, իսկ մնացեալն գորշագոյն թուղթ։

Number of lines
19-22։
Binding

փայտեայ կաշեպատ՝ զարդարուն, գոցելու մասով. իսկ ներսէն պատած է հասարակ լաթով։

State of preservation

ընդհանրապէս լաւ պահուած, միայն Թղ. 189ա-202բ, և Թղ. 310-318. արտաքին լուսանցքն թեթև կերպով կրծուած և կամ ցեցակեր եղած են։ Թղ. 230ա-318. կամ հեղուկէ կամ խոնաւութենէ սևցեր են։ Ընդ մէջ Թղ. 81բ-82ա. կը պակսին Ը. և Թ. թերթերն, այսինքն 24 թուղթք, որոնք թերևս տեղափոխուած են աստ և անդ։

Copyist
անյայտ։
Owner

նախ Ղազար քահանայ (տես վարը), ապա այլք։

Commanditaire
Illuminator
և
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

երկու միայն՝ թռչնագիր։

Initials

Marginal illuminations

երկու՝ միագոյն։

Images

չկան, - ԴԱՏԱՐԿՔ Թղ. 1, 2ա, 3 (որոնց վրայ ետքէն կցկտուր բաներ գրած են), 77բ, 78ա-81բ, 124, 125, 137բ, 138-140բ, 152ա, (վարի կէսը) 152բ, 153բ, 182, 189բ, 190ա, 227բ-229բ, 273բ։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

2, (Թղ. 154ա, 195ա)։

Title text

կարմիր են։

Blank pages

Colophon

սակաւ են և անթուական, գլխաւորապէս 1. Թղ. 226բ-227ա. Պարզատումարին վերջը կայ այսպէս՝ անոր յօրինողէն. "Վասն աշխատօղ Տօմարիս՝ Զուղայեցի Մահդասի Յակոբ վաճառականն յիշեսջիք. և դուք ի գիրն կենաց յիշեալ լիջիք, ամէն։ Դարձեալ եթէ ոք ի սմանէ օրինակ առցէ, աղաչեմ առ նա՝ որ յիշատակս իմ գրեսցէ։ Տէր աստուած զինքն անփորձ և անսասան պահեսցէ. և յետ աստեացս ելանելոյ՝ արքայութեան արժանի արասցէ, ա2. Թղ. 313ա-314բ. Կայ հին բոլորգրով՝ հաւանօրէն նախկին ստացողի կողմէն. "Զտէր Ղաղար, սրբասնեալ քաճանայն յիշեցէք ի քրիստոս„։ (Գրի՞չ, թէ ստացող ըլլալն յայտնի չէ։ 3. Թղ. 153ա. "Թվին Ռ. Ճ. Ժ. և Ե.ին Ղաղար վարդապետս եկի ի Խոտուջուրս՝ նոյեմբերի վեշտասանի ամսոյն, և շինեցի յօտա մի բնակելոյ. Աստուած Խոտուջուրու տանուտէրաց մեծայմեծաց և այլ եղբարցն ամենեցուն (ողորմի). աստուած մէկն հազար անէ իւրեանց, և իւրեանց ննջեցելոց հանգիստ արքայութիւն պարգևեսցէ, կենացն յաւիտենից ամէն. Հայր մեր որ յերկինս„։ Որուն ներքև կայ՝ տարբեր մելանով. "Իմ նամայ տօստուան ապա թափար փօստուան„։ 4. Թղ. 1ա. Կայ վերջին ստացողի մը անանուն յիշատակարանն, այսպէս. "Թվին Ռ. Ճ. Ի. Սեպտենբերի Ը. լուսին բոլորով բըռնուեցաւ„։ 5. Թղ. 124բ. Կայ հին նօտրագրով. "Ոուման փաշան՝ Յունիսի ամսոյ եկաւ Ա(ր)գրում քաղաք. աստուած զինք օրհնեսցէ հոգով և մարմնով, շատ շատ էտիլութիւն էրաւ. աստուած իր մէկ՝ հազար էնէ, և թէ հա(ր)ցանէք՝ տանուտէրն առիուծն էր և յետոյ կուսն էր„։

Informations

. Ձեռագիրս 1801ին մտեր է հաւաքմանս մէջ, Հարք մեր, Կ. Պոլսէն ղրկած են ի Մայրավանս։ Մատեանս է Ոսկեփորիկ փոքրիկ, որ հաւանօրէն այլևայլ ժամանակ՝ զանազան գրիչներէ գրուած՝ մասնական և նոյնադիր գրքոյկներ էին, և ետքէն ի միասին կազմուած են, ասոր ապացոյց է զանազանութիւնն իսկ նիւթոց և գրչութեան։ Կը պարունակէ հետևեալ գրուածներն, այսպէս ա. 1. Թղ. 4ա։ "Համառօտ գումարումն և լուծումն բառից յաստուածաշունչ գրոց յումեմնէ բանասիրէ Մեղրեցւոյ յԵրեմիայ վարդապետէ։ Բառք ի գրոց Արարածոց։ Անդունդք թարգմանի խորութիւնք, անբաւութիւնք։ Անդունդք՝ յատակ, կամ անհունութիւն, կամ խորութիւն, կամ անհասութիւնք„ ևն։ Վերջ Թղ. 77ա։ "Առակ՝ նշանակ, խայտառակ„։ (Բառարանս կը սկսի Ծննդոցէն՝ և կ'աւարտի Բ. Մակաբայեցւոց գրքերու բասերով)։ բ. 2. Թղ. 82ա։ "Բառք ի գրոց Արարածոց (տարբեր գրով)։ Ակն ոուտակ, կարմիր գոյնաւոր։ Դահանակ, կանաչ՝ առանց ն'շովի„։ ևն։ - Վերջ Թղ. 123բ։ "Պատրուճակ, այծ, կամ ոչխար„։ (Դանիէլի գրոց բառերով կ'ընդհատի այս երկրորդ բառարանս։ Թղ. 135ա, կը վերսկսի ԺԲ. փոքր մարգարէներով, և կ'աւարտի Թղ. 137ա. Պօղոսի թղթոց բառերով։ "խարոյկ, կրակ, հուր վառեալ. Մշտիկ, փունջ կամ դաստա„։ (Հմմտ. Թ. 242. §. 74)։ 3. Թղ. 141ա։ "Արիստոտէլի՝ Յաղագս առաքինութեան առ Աղէկսանդր թագաւոր։ Գովելի են գեղեցիկքն, և պարսաւելի գարշելիքն. քանզի բարեացն յառաջեալ լինին առաքինութիւնքն, և գարշելեացն չարութիւնքն„ ևն։ Վերջ Թղ. 147բ։ "Իսկ ընդհան(ր)ութեան չարութեան՝ գործ, և յատուկ հետևութիւն ամենայն ասացելոցդ ներհակին, որք են ի պարսաւելեացն„։ Այս և ասոր յաջորդող գրուածի գիրն աւելի հին է, և հաւանօրէն երբեմն մասը կը կազմէր ուրիշ ընտիր ձեռագրի մը։ 4. Անդ։ "Դաւթի եռամեծի և անյաղթ փիլիսոփայի՝ ընդդէմ չորից առարկութեանցն Պիհռոնի իմաստակի։ Եւ սահմանք և տրամատութիւն իմաստութեան մինչև ցայսվայր։ Ընդ այնոսիկ և առաջիկայ իմաստնոյս։ Ամենայն չար տանջելի. ոչ ոք տանջեալ՝ անապական։ Ոչ ոք ապականացու անեղ. Է՝ չար ապականացու, չար ուրեմն ոչ է անեղ։ ոչ ոք ըստ բնութեան չար„ ևն։ - Վերջ Թղ. 148բ։ "Եւ որ ոչն մեղանչէ՝ ոչ է ընդ բամբասանօք, և ընդ բամբասանօք է՝ սատանայ, ապա ուրեմն ոչ է անեղ„։ Հատուածիս ընդարձակ խորագիրն՝ Արիստոտէլի "Յաղագս առաքինութեան„ վերջը գրուած է՝ առանց բաժանման, և իրօք ալ աւելի այն ընդարձակ գրութեան համեմատ է՝ քան թէ Դաւթի. "Ամենայն չար տանջելի„ հատուածին. "Մինչև ցայս վայր„ ևն, յաջորդ բառերն իսկ նոյնը կը ցուցնեն՝ 5. Թղ. 149ա։ "Յայլուստ խրատք հոգեշահք։ Պահեա զսիրտ քո և զաչս, որ ոչ տեսցեն զբազում չարիս. պահեա զլսելիստ, զի մի յանձին քում ժողովեսցես պատերազմ, և մի արհամարհեսցես զպաշտօն քո զլուսաւոր անձին քոյ„ ևն։ - Վերջ Թղ. 149բ։ "Եթէ քննեսցէ թէ զի՞նչ է որ որոշէ զմեզ (յ)աստուծոյ, և խափանեսցէ զայն, և ատեսցէ զաշխարհս՝ և որ ինչ աշխարհի է։ Եւ ապա բարերարութիւնն աստուծոյ ընդունի զնա„։ 6. Անդ։ "Սուրբ հօրն Նեղոսի ասացեալ։ Ընդ ամենայնի և զայս գիտեա, սիրելի, զի ընդ միմեանս կապեալ են առաքինութիւնքն, որպէս շարի ինչ հոգևոր շղթայիւք յեռեալ մի ըստ միոջէ„ ևն։ - Վերջ Թղ. 150բ։ "Նոցա երամակից զքեզ ցանկացիր առնել, և նոցա բարեացն ժառանգակից լինել՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 7. Թղ. 151ա։ "Փիլիքսիանոսի եպիսկոպոսի ցուցմունք և նշանաբանութիւնք հոգևոր սիրոյ։ Զի զսիրելին յօժարութեամբ սիրէ, և լսէ սիրելւոյն։ Յօժարութեամբ խօսի զնմանէ, բազում անգամ ի միտ ածէ զնա„ ևն։ - Վերջ Թղ. 151բ։ "Զի որք ի գործս մահուչափ մեղաց են՝ ոչ ունին սէր կատարեալ„։ (Հաւանօրէն առ միայնակեացս գրուած թղթէ մը հատուածեալ է։ Հմմտ. Հարանց Վարք)։ 8. Անդ։ Դեղ հոգևոր ցաւոց (շարայարեալ նախորդին հետ)։ "Եհարց ոմն ի հարանցն ընդ իմաստուն բժիշկ մի և ասէ. ամենայն ցաւոց դեղ գիտես, ով իմաստուն։ Ասէ բժիշկն. Յոյժ գիտեմ՝ թէ լսես ինձ։ Առ զշաքարն ապաշխարութեան, զծաղիկն եղբայրսիրութեան, և զտերևն աղքատսիրութեան, և զպտուղն խոնարհութեան„ ևն։ - Վերջ Անդ։ "Այլ և արտաքինն սրբէ և նորոգէ և մաքրէ, ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս„։ 9. Թղ. 152ա։ "Մովսէսի միայնակեցի՝ առ կրօնաւորս։ Երկիւղն աստուծոյ մերժէ զամենայն չարախօսութիւն. իսկ հեղգութիւնն մերժէ զերկիւղն աստուծոյ„ ևն։ (Եօթն տողէ բաղկացած է պատառիկս։ Հմմտ. Վարք Հարանց)։ 10. Թղ. 154ա։ "Իմաստութիւն Յեսուայ որդւոյ Սիրաքայ. Բանն առաջին։ Ամենայն իմաստութիւն ի տեառնէ է, կայ և մնա ընդ նմա յաւիտեան։ Զաւազ ծովու և զշիթս անձրևաց՝ և զաւուրս ժամանակաց ո թուեաց երբէք„ ևն։ - Վերջ Թղ. 180ա։ "Զի սակաւ ինչ տեսաք մեք ի գործոց նորա. և պաշտօնէից իւրոց տուեալ է իմաստութիւն։ Սիրաք„։ Ամենայն ինչ բառացի կերպով համաձայն կ Զօհրապեան տպագրութեան. իսկ անդ՝ Խուք Սիրաքոց խորագրեալ առանձին հատուածը չունի սոյն օրինակս։ 11. Անդ։ "Նախադրութիւն Յորայ։ Զայրս զայս ոմանք՝ ըստ պատմութեան ազգահամարին՝ հինգերորդ ասեն յԱբրահամէ. քանզի զՅեսուայ ազգահամարն ածէ մինչև ի Յոբաբ, առ որ ոմանք մտախոհ եղեալ՝ ասացին թէ սքանչելի այս իր եղև առանց գրոյ, զի գտանի Յոբ յառաջ քան զօրէնսն, և գրեցաւ յետ օրինացն„ ևն։ - Վերջ Թղ. 181ա։ "Թողումք և յութսուն և հնգէն զեւթնն դփորձանացն. որ մնայ միայն եւթանասուն և ութ, որ մերձաւոր լինի հարիւր և եօթանասնիցն. ասեմ զի արար զամս կենաց իւրոց յետ փորձանացն երկերիւր քառասուն և ութ. քանզի երկրորդեմք զեւթնն զոր ի փորձանսն, զոր թուել ի ժամանակս կենաց իւրոց ոչ արժանացոյց. այլ առաւել կեանս իւր զայս աստուծոյ մարդասիրութիւնն համարեցաւ„։ (Հմմտ. Զօհր. տպ. ի Վենետիկ)։ 12. Թղ. "Յուլիանայ եպիսկոպոսի Աղի կառնացւոյ։ Նշանակէ գիրք երանելւոյս Յոբայ՝ եթէ երրորդ էր յԱբրահամէ, զի որպէս էր Իսրայէլ յԱբրահամէ՝ զնոյն և Եսաւ ի Սահակայ. իսկ աստուած զծնունդս նոցա զոմանս յԵգիպտոսէ կոչէ, և զոմն յարաբացոցն հռչակէ. որք յԵգիպտոսէ ելին՝ ի Մովսիսէ պատմին, և որ ընդդէմ սատանայի ջանաց և յաղթեաց՝ Մովսէս գծագրեաց զառաքինութիւնն որով ջանացուցանէր զժողովուրդն յաստուածպաշտութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 182ա։ "Եւ զայսպիսի հաճոյացեալս աստուծոյ՝ սատանայ ախոյեան եկեալ խնդրէր մարտակից ի նմանէ„։ 13. Թղ. 183ա։ "Գիրք Յոբայ։ Այր ոմն էր յԱւսիդ աշխարհի, որում անուն էր Յովբ. և էր այրն այն ճշմարիտ անարատ արդար աստուածապաշտ մեկնեալ յամենայն իրաց չարութենէ մեղաց„ ևն։ - Վերջ Թղ. 188բ։ "Եւ կամ բարձրանայցէ կնիւն առանց ըմպելոյ, մինչդեռ անդէն ի վերայ արմատոց իւրոց է ոչ հնձեսցի. յառաջ քան„... (թերի է, այսինքն տպգ. Ը. 12 էն անդին)։ 14. Թղ. 189բ։ "Պարզատումար (կամ տումար ի վերայ տարեգրոց)։ Զմուտ խորանիս այսպէս արա։ Կալ զհայոց թուականն, ՌՂԷ. թիւ ի բաց ձգեա, և զմնացեալն տուր ի խորանացս. ուր դադարի, այն է գիր տարուն և թուականն և տանուտէրն։ Այս տօմարս ջրաւրհնեաց կու փոխուի։ յորժամ ջրաւրհնեաց բարեկենդան լինի, թէ ի մուտ պասին երկուշաբաթի հանդիպի, մինչև ի Ը. աւուր երկուշաբաթ օր ջրաւրհնէին է։ զինչ աւուր որ պասն մտանես, մինչև գալ այն օրն, ջրաւրհնէք կու լինի։ Նոր տարեմուտ է տօմարիս„ ևն։ Վերջ Թղ. 226բ։ "Արեգակն ծովն մտանելն. զամէնն՝ փիւրէն՝ մէկմէկ գիր յետ դառնալով մինչ ի այբն հասանես, թէ սղալ լինի՝ քեզ յայտնի կառնէ„։ (Տումարիս հեղինակն է ջուղայեցի Մահտեսի Յակոբ վաճառականն)։ 15. Թղ. 230ա։ "Նախերգանք քարոզի։ Երանելի բնութիւն և աննախանձ բարերարութիւն, սկիզբն կենաց և կենդանութեան արարածոց. գեղն ցանկալի և վայելչութիւն ամենեցուն, լոյսն ճանաչելի և անհամեմատ իմաստութիւն՝ տէրն մեր յիսուս քրիստոս հրամայէ„ ևն։ - բ. Թղ. 237բ։ "Յորդորակ։ Այժմ ժամանեալ մեր յաւարտն ի կատ նորումն թարգմանութեան՝ առաջի արկեալ մարգարէական բանիս, ըստ կարի և ըստ չափու հիւծեալ և տկար մերով իմաստիւք„ ևն։ Թղ. 245ա։ Օրհնութիւն. "Օրհեալ Հայրն անեղ և անծին և անժամանակ. Գովեալ Որդին միածին, բան հօր ծագումն անճառ և ճառագայթ„ ևն։ - Վերջ Թղ. 269բ։ "Զանասունս և զխաշինս ձեր օրհնեսցէ տէր աստուած մեր որպէս աւրհնեաց զանասունս և զխաշինս Աբրահամու և զԻսահակայ և զՅակոբայ, և զերանելոյն Յոբայ, աճեցուսցէ և բազմացուսցէ հարիւրաւոր հազարաւոր և բիւրաւորս արասցէ ամէն„։ Երկայն և ճոռոմաբան գրուածիս առաջին մասի լուսանցից վրայ նշանակուած են Սուրբ Գրոց, Հարց և վարդապետաց տեղիքն. իսկ Բ. մասին վրայ նշանակուած են - ողջունագրոց ձևով - այլ և այլ դասակարգութիւնք ժողովրդեան և ազզականութիւնք, որոց կը բաշխէ անանուն քարոզիչն աստուածային օրհնութիւնը՝ աղօթիւք և դրուատիներով հանդերձ։ Թղ. 243ա-245ա։ Առանձին իմն դրուատիք է Կաթողիկոսին՝ զոր և "Հայր հոգևոր„ կը վերաձայնէ։ Իր տեսակին մէջ արտասովոր գրութիւնս՝ իր խորագրին չի համապատասխաներ. հետևաբար՝ Նախերգանէն աւելի՝ կը թուի ըլլալ Գէր որհնութեան՝ բարձրաստիճան եկեղեցականի մը՝ առ ընդհանուր թէմս իւր վիճակին, 16. Թղ. 270ա։ Ողբանուագ կամ Գանձ (խազերով)։ "Սաստկագին հառաչմամբ հոգւոյս արտադրեմ զաղէտս լալագին։ Զի ես հարսնացայ փեսային անմահ, այժմ այրի եղեալ տոչորիմ՝ քանզի հեռացայ։ Լսել փափաքիմ զձայն փեսային իմ, եթէ սիրելի իմ եկ և մերձաւոր իմ։ Ձայնեալ գոչեցի՝ ի մըթին ժամի, ոչ լուայ բարբառ փարատիչ տրտմութեան սրտի„ ևն։ - Վերջ Թղ. 273բ։ "Սրբոյ զատկին՝ եկեալ մերոյ կենարարին՝ ի կատարումն ստուերականին։ Անհաս վերնոցըն խոնարհի, ի կերպարանս պաշտօնէի. լոյսըն սփածեալ„... (Թերի կ'ընդհատի Գանձս)։ 17. Թղ. 274ա։ "Հարիւր իմաստասիրաց ասացեալ. Յաղագս խելաց և իմաստութեան, որ է ուսումն և իմաստութիւնն։ Կղիտարքոս ասէ. Ճանապարհորդք ի տունս և ի հայրենիս իւրեանց փութան, իսկ իմաստունք ի խելս և յիմաստութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 314ա։ "Եպիքարմոս ասէ. Միտք ասեն և միտք լսեն, և այլն ամենայն խուլ է և համբ։ Որ զքարինս գգուէ՝ ատամնաթափ լինի. և որ ի ծով սերմանէ, զձկունս կերակրէ։ Արեգակն կուրաց ոչ ծագէ և ոչ մտանէ։ Ճառեցից առ որս իրաւացին, և զդուրս ի պղծոց լուր„։ Գրուածքս բաւական կը տարբերի տպագրեալէն (տես Սոփ. Հայկ. Հտ. Ա. էջ 9-59) թէ ըստ խորագրոց և թէ ըստ պարունակութեան։ Օրինակս տեղ տեղ համառօտուած է, տեղ տեղ ալ եկամուտ յաւելուածներ կրած է։ Օրին. աղագաւ. "Յաղագաստուածութեան վկայութիւնք վերջին գլուխն, որ կը պակսի տպագրութեան մէջ, - թէպէտև հին իմաստասէրներու, բանաստեղծից և գետնազոչներու բերանը դրուած են, բայց այնպիսի պարագաներով, որ անոնց վաւերականութիւնն երկբայելի կ'ընեն։ Օրին. աղագաւ, Թղ. 312ա-բ. "Սոկրատէս ասէ՝ ոչ դատարկ խօսք է որ ասացաւ ի տան Օեոստես ի Տիծեոսէ՝ որ ասաց. Մանուկն րարի աստոտածն յիսսւս„ են։ Թղ. 311բ-312, Արամաղդայ, կամ լաւ ես Փիլիստոնի վերագրած խօսքին մէջ՝ յետ ըսելու. "Ի տեսակ հրոյ տեսանիս„ են, անդէն կը յարէ. "Մինդ աստուած և հայր ամենեցուն, և ոչ ի յայլմէ ունիս զայս, զի հանապազ ես. զհետ քս ծանաչէ՝ զոր դու ծնար իբրև զքեզ, և է աստուած յաստուծոյ. որդի բնութեամբ, ի բնութենէ քումմէ. և տեսիլ քեղեցկութեան քս՝ հոգիդ սուրբ. դու ի նոսա, և նոքա ի քէղ„։ Որ կատարելապէս քրիստոնէական պատկեր մ'է Ամենասուրբ Երրորղութեան։ Թղ. 313բ. Ապողոնի տաճարի գետնակոչին կը հարցուի. "Մարգարէեաց մեզ, ո՛վ սուրբ պարգևող գիանական. զի՞նչ լինի տաճարիս այսմիկ. և նա ասէ Երրորդութիւն մի ե, Դայն աստուած բարծեալ, և բան նորա անապական. գա և ի կուսէ երիտասարդուհոյ ծնանի, և ի կերո հրոյ և մարդոյ յազխարհս չրջի. զամենայն ըմբռնէ, և հաց և գինի պատարագ մատուցանի, նմա լինիցի տունս այս, զի տէր է անուն նորա„ են։ Այսպէս նաև Թղ. 311ա. Թելու ոմն աշխարհակալ՝ հասնելով յԱփրիկէ, կը հարցնէ գետնակոչին մեհենի. "Ուսոյ ինձ. ո՞վ է քան զիս յառաջ կամ զկնի իմ, որ հնազանդէ զամենայն երկիր։ Պատասխանի ետ և ասէ. Յառաջ քան զքեզ աստուած է, և զկնի քո. և բանն և հոգին իւր, որ ի միմեանս յարակցեալ կան. և որոյ իշխանութիւն յաւիտեան է„ ևն։ Իսկ եթէ հնագոյն աղբիւրներէ քաղուած են այս և մնացեալ ասացուածքն, յիշեալ գլխում, շատ աւելի ուշագրաս պէտք է որ ըլլան. քննութեան կը կարօտին։

Content