Other notices
— - Bibliographic notice
245
ՈՍԿԵՓՈՐԻԿ Զ
ԺԶ դար - ԺԷ դար

ID
Number
245
Old record number
1091
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ Զ
Start date
ԺԶ դար
End date
ԺԷ դար
Date details

անյայտ, հաւանօրէն կամ ԺԶ դարուն վերջերը, և կամ ԺԷ.ի առաջին կէսին։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
284
Dimension
14,6x10 (9,7x 6,3)
Layout
միասիւն։
Writing details

նօտրագիր մանր՝ միայար գրչութեամբ։

Codicology

24, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ կաթնորակ և պինդ։

Number of lines
22։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն, զարդարուն, գոցելու մասով։

State of preservation

սկիզբէն երկու դատարկ թողուած թուղթերն ինկած են. գոցելու մասը կէսէն վեր կտրուած է, և կռնակի կաշին ալ կողերու երկայնութեամբ երկուստեք ճեղքուած։

Copyist
անյայտ։
Owner

նախկինն անյայտ, հաւանօրէն ՈՍԿԵՓՈՐԻԿ Զ. ըլլալու է Թղ. 273ա, և Թղ. 281ա. կնքոյ վրայ խորագրուած Տէր Ղազարն։

Commanditaire
Illuminator
անյայտ։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

խիստ ցանցառ են և երկագոյն։

Initials

Marginal illuminations

շատ քիչ և աննշան։

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

մէկ հատ միայն, Թղ. 1ա. վարդակարմիր և կապոյտ։

Title text

կարմիր են։

Blank pages

Թղ. 283ա, 284բ2։

Colophon

գրչի և ստացողի կը պակսին. միայն Թղ. 273ա, 281ա. կնքոյ վրայ կայ այսքան. "Տր. Ղազար Մռ. Քսի„։

Informations

. Ձեռագիրս 1783ին մտած է հաւաքմանս մէջ. Գէորգ դպիր Տէր Յովհաննէսեան (Պալատեցի) յիշեալ ամին յղած է ի Վենետիկ՝ ուրիշ գրչագրաց հետ, ըստ որում կը ծանուցուի առաջին կողին ներսը փակցուած թղթի երեք տող գրութեան մէջ։ Մատեանս է Ոսկեփորիիկ փոքրադիր, յորում կը պարունակին գլխաւորապէս Առածք իմաստասիրաց, Առակք Մխթ. Գօշի, պէսպէս Զըրոյցք։ Ողջունագիրք և ուրիշ բազմապատիկ մեկնողական, ժամանակագրական, ևն, մանր գրուածներ, այսպէս տ. 1. Թղ. 1ա։ "Յաղագս աստուածաբանութեան իմաստասիրացն յունաց։ Պղատոն իմաստասէր ասէ։ Զհայրն և զպատճառն աշխարհի գտանել գործ է, և պատմել անհնար էց ևն։ - Վերջ Թղ. 3ա։ "Վիրգիլիոս ասաց. Ով երիցս երանեալ փայտ՝ յորում աստուածայինն տարածի բազուկ։ Ի սկզբանէ էր բանն։ Զհայրական ծնունդն նշանակէ։ Եւ բանն մարմին եղև՝ զմարմնական ծնունդն նշանակէ։ Եւ բնակակից մեզ՝ զերրորդ ծնունդն, որ ծնանի ի սիրտս հաւատացելոց, որք հաւատան և ընԱռածքս 24 մեծ հատածներու բաժնուած են՝ և են հետևեալքն, դնելով ի հարկէ իւրաքանչիւր գլխու առաջին ասացուածը միայն այսպէս. բ. "Յաղագս ամենայն պիտոյից բանք իմաստասիրաց։ Պղատոն ասէ. Որք մեծամեծաց առաջի կան, մեծի զգուշութեան պէտք են„ ևն։ - գ. Թղ. 5բ։ "Յաղադս իշխանաց։ Արիստոտէլ ասէ. Որք ի վերայ բազմաց ահեղք են, ի բազմաց երկնչին„ ևն։ - դ. Թղ. 6ա։ "Յաղագս երդման։ Սոկրատէս ասէ. Պարտ է մարդոյ բանս վերագոյն երդմանց առնել„ ևն։ - է. Անդ։ "Յաղագս խրատու։ Պղատոն ասէ. Ամենայն մակացութիւն որոշեալ յարդարութենէ և յայլոց առաքինութեանց խաբէութիւն է և ոչ իմաստութիւն ասի„ ևն։ զ. Թղ. 7ա։ "Յաղագս բարի բախտից և վատաշնորհաց։ Պղի(ու)տարքոս. Ոչ հիւանդաց բազմա(գ)ան(ձ) ոսկի, և ոչ անմտից բարեբախտութիւն օգուտ ինչ են„ ևն։ - է. Թղ. 7բ։ "Յաղագս մեղաց խոստովանութեան։ Թէսկիմոս ասէ. Նման են մեղք դարմանօղի, որ արգելու ի մէնջ զբարերարութիւնն աստուծոյ„ ևն։ - Ը. Թղ. 8ա։ "Յաղագս բժշկաց։ Տրիփիրոսի՝ ասեն ոմանք, թէ Ո՞վ է բժիշկ կատարեալ. ասէ. Որ զհնարաւորսն և զանհնարսն կարող է ճանաչել„ ևն։ - Բ. Անդ։ "Յաղագս աւրինաց։ Դիմոսթենէս հոգի քաղաքաց ասէ զօրէնս գոլ. Եւ որպէս մարմին զրկեալ ի հոգւոյ մեռեալ է, նոյնպէս և քաղաք յորում օրէնք ոչ է, աւերակ է„ ևն։ - գ. Թղ. 9ա։ "Յաղագս անառակութեան։ Մենանդրոս տեսեալ զոմն, զի ըզտուն հայրենի վատնեալ էր անառակ մեղանաւք։ Եւ նօտեալ ուտէր պտուղ ձիթենեաց, և ըմպէր ջուր, ասէ ցնա. Ո՛ պատանի, եթէ այդպէս հանդարտութեամբ էիր ճաշակեալ՝ ոչ այդպէս աղքատաբար ընթրէիր„ ևն։ - քա. Անդ։ "Յաղագս նախախնամութեան։ Եպիկո(ւ)րոս ասէ. Շնորհ երանելի բնութեանն, որ զհարկաւորն մեզ դիւրաստաց արար. իսկ զդժուարստացսն ոչ հարկաւորս„ ևն։ - քբ. Թղ. 9բ։ "Յաղագս փարթամութեան և աղքատութեան և արծաթսիրութեան։ Պղիւտարքոս ասէ. Յաւուր պատերազմի՝ երկաթ լաւ է քան զոսկի, որպէս ի կենցաղի բան քան զճոխութիւն„ ևն։ - քգ. Թղ. 11բ։ "Յաղագս աղաւթիցն, Բիանդոս ասէ՝ զխնդրօղսն (յ)աստուծոյ խելս բարիս, և զինքեանս անխրատս գոլ՝ անիմացս ասեմ, քանզի ոչ կենդանագրի՝ աղաւթիւք՝ տացի գիծ և գեղեցկութիւն նկարուց, և ոչ երաժշտականի՝ երաժըշտութիւն, և հագներգութիւն„ ևն։ - Ժդ. Անդ։ "Յաղագս արբեցութեան։ Ա(Պ)ղուտարքոս ասէ. Ապականի աշխարհս հրով և ջրով, և տուն արբեցողացն գինով„ ևն։ - քե. Թղ. 12բ։ "Յաղագս պատուոյ հարց և որդէսէր։ Արիստոտէլ ասէ. Պարտ է որդւոյ որպէս ծառայ հնազանդ լինել հօր իւրոյ, և առաւել քան զստացեալ. քանզի մին օրինաց ծառայէ հօր, իսկ միւսն բնութեան օրինաց„։ - եզ. Թղ. 13ա։ "Յաղագս շոզմոգութեան։ Պըղուտարքոս ասէ. Փայտ ի վերայ հրոյ բարդեալ՝ ի հրոյ անդի այրի։ և տուն ուր շոգմոգք կերակրին՝ ի նոցանէ ապականի„ ևն։ - քե. Թղ. 13բ։ "Յաղագս քաջատոհմութեան և վատազգութեան։ Դիմոսթենէս ասէ. Ոչ եթէ զցորեանն ի գեղեցիկ դաշտէ ընտրեմք, կամ ի մեծ արտէ, այլ որ հաց դեղեցիկ լինի ի կերակուր„ ևն։ - քհ. Թղ. 14ա։ "Յաղագս լռութեան։ Պղուտարքոս ասէ. Զոր ծածկել խորհիցիս՝ մի ումեք ասիցես, զի յայլոց պահանջիցես զհաւատ լռութեան, զոր անձին քո շնորհեցեր„ ևն։ - քթ. Թղ. 15ա։ "Յաղագս հանդերձեալ դատաստանաց։ Զալևկոս ասէ. Որ մեզ պատուիրեցաւ՝ և ամենայն այսպիսեաց քաղաքացեաց և բնակչաց յիշել զաստուած. զի և դատաստանս արձակէ ի վերայ անիրաւաց„ ևն։ - ի. Թղ. 15բ։ "Յաղագս փառաց։ Պղուտարքոս ասէ. Տունկ յարմատոյ աճէ, իսկ փառք ի հեզութենէ և յառաջին համբաւէ„ ևն։ - իտ. Թղ. 16ա։ "Յաղագս մահուան։ Արիստոտէլ ասէ. Ի կենաց աշխարհիս՝ որպէս ի սեղանոյ պարտ է յառնել. ո՛չ քաղցեալ և ոչ յագեալ, ոչ ծարաւի և ոչ արբեալ„ են։ - իբ. Թղ. 17բ։ "Յաղագս օրինաց։ Հայրատանջն՝ ձեռնատեսցի„ ևն։ - իգ. Թղ. 20ա։ "Յաղագս կանա(ն)ց։ Պիթագոր ասէ. Ի հուր և ի կին անկանելն մի է, զի նոյն ախտն է պատճառ, ևն։ - իր. Թղ. 23ա։ "Յաղագս եւթն հրաշիցն (հրաշալեացն)։ Նախ Տրիլոթոն՝ Ելիապաւլիս„ ևն։ Հմմտ. Սոփ. Հակ, Հտ. Ա. տպ. ի Վենետիկ 1853, մեծ տարբերութիւններ կան երկուստեք։ 2. Թղ. 23բ։ "Ոլիմպիանու առակք։ Ստնտուն ցմանուկն՝ վասն զի լայր. Թէ ոչ լուռ կայցես, ասէ, գայլոյ բառնամ ընկենում։ Զբանս լուեալ գայլն՝ և յուսայր ել(ս) սպառնմանն„ ևն։ - Վերջ Թղ. 30ա։ "Յուցանէ թէ ոչ վայելէ մարդոյ ձկտել աւելի քան զկար իւր՝ ոշ ի հոգևորն և ոչ ի մարմնաւորն. և թէ ձկտի՝ նա ոչ յաջողի, որպէս աղուեսուն և ադ(գ)„։ Թուով 21, և են՝ Ստնտուն և Մանուկ, Կրիայ և Տի, Առիած և Կայս, Աքիս և Պատանի, Առիւծ ւ Աղուէս, Մայրի և Եզջերու, Ճայ և Որմեզդ, Նապաստակք և Գորտք, Ագռաւ և Արջ, Էչ և Առիւն, Գորտն և Աղուէս, Գայլք և Ոչխարք, Զուարակք և Առիւծ, Ագռաւ և Աղուէս, Կապիկք և Մեր կապիկն, Արծիւ և Կաքաւ, Մրզիմն և Աղաւնին, Որնորդն և Կաքաւ, Աղուէսն և Սառ Աղուէսն և Արուեստք, Այրի կինն և Որդին, Աղուէսն և Խեցգետին, Առիւծն և Սպասիկ ազուեսն։ Հմմ. տպգ. Վենետկոյ, 1842, ընդ Մխթ, 3. Թղ. 30ա։ "Առակք առասպելականք և բարոյականք, որ կերպարանէ զճշմարտութիւնն. Ասացեալ սուրբ վարդապետին Մխիթարայ՝ մականուն Գօշ։ Աստուած յառնելն երբեմն զարարածս՝ երկեաւ հակառակել. և խառնեաց զծանրն ընդ թեթևին, զտկարն՝ ընդ հզաւրին, զի հակադարձցին առ միմեանս, և ոչ ընդ արարչին„ ևն։ - Վերջ Թղ. 78բ։ "Յի առնուլ ի սոցունց ի զրուցատրութիւնս, և ասացուածս ի դէպ համարեցաք քան զաշխարհականաց վարիլ սովորութեամբ՝ եթէ հաճոյ ոմանց թուեսցի տեառն շնորհ. ապա թէ ոչ՝ թողութիւն մեզ արասցէ՝ սիրով նորին„։ Թուով 191, և եօթն մեծ հատածներուրամնուած են։ Ձեռագրիս այս մասի լուսանցից վրայ նշանակուած են ուրիշ գրչագրի մը տարբերութիւնքն ևս։ Ունի ապագրութենէն շատ տարբերութիւններ (Հմմա. Մխիթ. Գոլ տպ. ի Վենետիկ 1856, տ. 4. Անդ։ Ժամանակացոյցք։ "Ծնունդք լԱ դամայ (ցՓոկաս կայսր) և թիւք նոցին։ Ադամ եկաց ՄԼ. ամ, և ծնաւ զՍէթ. Սէթ ամս ՄԵ. միաւրեայ և լինի ՆԼԵ։ Ենովս՝ ՃՂ. ՈԻԵ։ Կայինայն՝ ՃՀ. ՉՂԵ„ ևն։ - Վերջ Թղ. 80ա։ "Կոստանդին Բ. ՑՃՀԳ։ Լինին յԱդամայ մինչև ցայս վայր՝ ամք ՑՃՀԳ„։ բ. Անդ։ "Թագաւորք Հայոց ի Նոյէ նախնոյն մերոյ՝ որ է Ժ.րորդ յԱդամայ՝ ի նմանէ սերեալ ազդք բազմացան և եղեն առաջինքն Հայոց։ Յարեթ, Գամեր, Թիրաս, Թորգոմ։ Հայկ, Արամենեակ, Արամայիս, Ամասիա, Գեղամ, Հարամ, Արամ, Արայն, Անուշաւան„ ևն։ - Վերջ Թղ. 81ա։ "Արշակ, Վաղարշակ, Վռամ, Շապուհ, Խոսրով, Արտաշիր. Սկայորդի„։ գ. Անդ։ "Հոռոմոց թագաւորք։ Գայիոս, . Յուլիոս առաջին թագաւորք Հոռոմոց կալաւ ամս Ե։ Յետ սորա Աւգոստոս„ ևն։ - Վերջ Թղ. 82ա։ "Մաւր(ի)կ Ի։ Փոկաս. Լ։ Մինչև ի գալն Խոսրովու յՈրմզդան արքայից արքայի„։ դ. Անդ։ Դարագլուխք (անվերնագիր)։ "ՅԱդամայ մինչև ի ջրհեղեղն ամք ՍՄԽԲ„ ևն։ Վերջ Անդ։ "Եւ յԱղեքսանդրէ Մակեդոնացւոյ մինչև ի ծնունդն քրիստոսի ՅԼԴ. ամ„։ (Գլխաւոր դէպք միայն կը նշանակուին)։ ե. Անդ։ "Ասասցուք և վասն ժամանակաց և դարուց։ Առաջին դարուն՝ Ենովք յերկինս փոխեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 83ա։ "Իսկ ԳԺ. երեակն և կէս Ժ. երեկի՝ ի տեսիլ սրբոյն Սահակայ՝ ԳՃԾ ամ է, և է փոխումն նորա յառաջին ամն՝ երկրորդ Յազկերտի՝ որդւոյ Վռամայ թագաւորին Պարսից„։ 5. Անդ։ "Հարցմունք (Բարսղի և Գրիգորի)։ Բարսեղ ասէ. Քանի (ամ) եկաց Ադամ ի դրախտին. - Գրիգոր ասէ. Ընդ առաւօտն եմուտ և ընդ մեկնիլ„ ևն։ - Վերջ Թղ. 84բ։ "Բարս. Իցէ՞ ծանօթութիւն արքայութեանն։ Պտխ. Է ոչ միայն առ ծանօթսն, այլ և առ օտարսն. որպէս ի Թափօր առաքեալքն՝ զմարգարէսն, և մեծատունն՝ զԱբրահամ„։ 6. Անդ։ "Հերձուածաւղ զոր սերմանեաց սատանայ ի մարդիկ՝ այս է։ Բարբարիսմոսք՝ որ կոչի խուժադուժք, սկսեալ յԱդամայ մինչև ի Նոյ. զի ոչ գոյր առաջնորդ, և ամենայն ոք ըստ կամաց իւրոց գնայր„ ևն։ - Վերջ Թղ. 98ա։ "Եւ ասեն (Յուլիանիտք) թէ որ ինչ յօրէնսն գրեալ է՝ վասն քաղցի և ծարաւոյ և վաստակի և ննջելոյ, ոչ վերաբերի ի մարդկութիւնն, այլ յաստուածութիւնն. և աստուածութիւնն ընկալաւ զայն ամենայն կամաւորութեամբ, զի կամքն որ ի քրիստոս՝ աստուածային. վասն այսորիկ Յուլիոս՝ երկրորդ Մանի անուանեցաւ. այլ մեք ընդ ճշմարտութիւնն գնալով՝ փառաւորեսցուք զքրիստոս աստուած, յաւիտեանս ամէն„։ Ընդ ամէն 156 հերձուածք, որոց վերջինն է Յուլիոսի Աղիկառնացւոյ՝ Զ. դարուն։ Հմմտ. Գիրք հերծուածոց Եպիփանու, հրտ. Միաբանի Էջմ 7. Թղ. 98բ։ "Յաղագս ընթացից արեգական, և համարոյ չափուցն (և դրամոց)։ Եթէ կամիս գիտել թէ այսաւր արեգակն քանի հոլովումն առնու, և կամ քանի ասպարէզ ընթանայ, կալ զժամս աւուրն. Լ. ապատկեաց, և այնչափ հոլովումն առնու։ Կալ զհոլովմունսն. Եճ. ապատկեայ և այնչափ ասպարէզ ընթանայ։ Ասպարէզն է ըստ աւդաչափութեան՝ քայլ ՃԷ. և քայլն. Զ. ոտն. և ոտն՝ ԺԶ. մատն։ Եւ մղոնն է. Է. ասպարէզ„ ևն։ - Վերջ Թղ. 99բ։ "Յոբելեանն Ծ. ամ է։ Աւլաւմբիադն՝ Դ. ամ է, աւրհնութեան աւր է„։ (Կը պարունակէ մղոնաչափեր, կշիռներ, դահեկանաչափեր, ևն, ըստ եբրայեցերէն, պարսիկ և հոռոմոց անուանակոչութեան։ Հմմ. Եպիփանու՝ Յաղագս չափուց և կշռոց)։ 8. Թղ. 100ա։ Այլևայլք, այսինքն Որ խազեցարին և հայոց Տօմարի հաստատութեան ժամանակին վերաբերեալ հետաքրքրաշարժ տեղեկութիւն մը, դարձեալ կշռոց վրայ հատուած մը և կուսութեան վրայ երկու մանրավէպեր։ 9. Թղ. 100բ։ "Քարոզ մկրտութեան։ Պարտ և արժան է գիտել ուսումնասիրաց և բանասիրաց անձանց. Զի, ասէ աստուածաբանն Գրիգոր՝ երեք են ծնունդ մարդկային բնութեանս։ Առաջին է մարմնական ծնունդն մեր, ի հօրէ և ի մօրէ ծնանիմք մարդ և որդի մարդոյ։ Երկրորդ է հոգևորական ծնունդն մեր, որ ի ջրոյ և ի հոգոյն աստուծոյ՝ վերստին ծնանիմք որդի աստուծոյ։ Երրորդ է յարութեամբն ծնունդն մեր որ յառնեմք ի գերեզմանէ„ ևն։ - Վերջ Թղ. 103բ։ "Եւ զայս ցուցանէ նոյն ձեւ բանին, որ է կոչմունք երրորդութեանն։ Եւ նոյն դաւանութիւն հաւատոյն և այլն։ Այսքան վասն մկրտութեան„։ Քարոզիս անանուն հեղինակն հոս յատկապէ կը ճոխանայ միջնոյն, այն է երկրորդ ծննդեան վրայ, այսինքն լուսաւոր մկրտութեան վրայ, զոր և լուսաւորութիւն կամ պայծառութիւն կ'անուանէ, թարգմանեալ ի յունական գաւ##### բառէն. և ապա կը թուէ անոր բազմապիսի և գերահրաշ արդիւնքներն, ազդու և կտրուկ բանիւք։ 10. Անդ։ Ի բանն. "Ես լոյս յաշխարհ եկի, ամենայն որ հաւատայ յիս (ի) խաւար մի մնասցէ։ Աստուած է լոյս ծայրագոյն և անմերձենալի, ոչ մտաւք հասանելի և ոչ բանիւ ճառելի. ամենայնի լուսաւորիչ բնութեանս„ ևն։ - Վերջ Թղ. 106բ։ 11. Անդ։ "Ի բանն՝ եղէ ես մարդ որ ոչ լսէ։ Հրամել են աստուածաբան վարդապետքն ուղղափառութեան՝ թէ պարտ և արժան է գիտել. զի ասէ աստուածային գիր մարգարէին Դաւթի՝ թէ քրիստոս ի ժամ չարչարանաց խաչին՝ լուռ և անպատասխանի եկաց առաջի հրէից ազգին և քահանայական գնդին„ ևն։ - Վերջ Թղ. 108բ։ 12. Անդ։ "Ի պատմութենէ լատինացւոցն (ի վերայ Մահմէտի)։ Ասեն թէ ջհուտ ազգն խիստ նախանձեցան ընդ քրիստոնէից ազգն. և յորժամ երեկ պիղծ Մահմէտն և զօրացաւ, նա ջհտնուն իմաստունքն խորհեցան սատանայիւ և ասեն, եթէ օրէնք տանք ի մեր օրինացս նմա, և ասեմք՝ թէ նա պատգամաբեր է։ Եւ մահմետականքն առին և գրեցին„ ևն։ - Վերջ Թղ. 108բ։ (Համառօտ զրոյց մ'է ռամկախառն բարբառով, ուր են բանք ի դիմաց քրիստոսի առ հրեայս ի ժամ չարչարանացն՝ ըստ օրինակին զոր կը նուագեն լատինք յաւագ ուրբաթու)։ 13. Անդ։ "Վեսպիանոսի պատմութիւն (լուս. վրայ)։ Վիսպիանոս կայսերն քիթն ի ներս որդն է(ր), և որդն պիծակ դառնայր. և զամենայն բժիշկ ժողովէր, և ոչ հնար գտանէր բժշկութեան։ Մին աւր ի ծովեզրն նստեալ էր բազմութեամբ զաւրացն„ ևն։ - Վերջ Թղ. 109ա։ (Կը թուի շարունակութիւն առաջնոյն)։ 14. Անդ։ Բան ի լուծումն գրոցն Յոբայ (Գլ. ԼԸ. 3)։ "Եթէ կամիցի քեզ միեղջերուն ծառայել՛։ Հոգևոր իմացմամբ՝ ծովն՝ բնութիւնս. Թոյնքն՝ մեղքն. Կոյսն՝ աստուածածինն. Միեղջերուն՝ բանն աստուած. Մսուրն՝ անապական մարմինն։ Լուծ՝ խաչն. Սամետէ՝ բևեռքն. Արօր՝ աւետարանն. Ակօս՝ հաւատն յոգիս մարդկան„ ևն։ - Վերջ Թղ. 109բ։ "Այս ի Յոբայ„։ 15. Անդ։ Իմաստաս. և աստուածաբ. հարցմունք և պատասխանիծ։ "Զի՞նչ իրք է որ տեսակն յառաջ է քան զնիւթն. - Ի զգալիքս արեգակն քան զամանն, և յիմանալիքն՝ բանն աստուած քան զմարմինն„ ևն։ - Վերջ Թղ. 111ա։ "Զհաւատս ոստիկան կացոյց աստուած ի վերայ մտաց մարդոյս, զի մի յանդգնութեամբ ըմբռնեսցի բանական մասն հոգւոյս„։ (Ոսկեբերան)։ 16. Անդ։ Բանք ի վերայ սաֆիրա ական (հանդերձ՝ հոգևոր իմաստիւք)։ "Սափիրա ակն՝ հանց խասիաթ ունի՝ թէ զինքն որ զմորմն ի նմին կճուճ դնես, յայնժամ սպանանէ զմորմն. և թէ մեռած մարդոյ բերանն դնես, ական զօրութիւն երթայ. և թէ առ պլաւր ակն դնես՝ այլ իւր զօրութիւնն գայ„ ևն։ - Վերջ Թղ. 113ա։ "Բանական հոգիտ պատկեր աստուծոյ„։ բ. 17. Պէսպէս մանրավէպք (առանց խորագրի)։ "Իշխան մի կայր յոյժ չար և անիրաւ. և այրի կին մի կայր ի նոյն քաղաքի. և իշխան հարկ պահանջելով նեղէր զնա„ ևն։ Վերջ Թղ. 113բ։ "Ի ֆռանկս՝ թագաւորք և թագուհիք ի շաբաթն երեք օր ի պահս կենան, և թագուհին Ժ. օր. կամ Ի՝ աղքատաւորն կերակրէ, և ինքն ի ծունգս երթեալ զհացն դնէ առաջի քրիստոսի, և յորժամ ուտեն՝ տացէ դրամ խարճի համար նոցա„։ գ. 18. Անդ։ "Քարոզ վասն կանանց։ Բայց վասն չորս պատճառի ոչ է պարտ կին մարդոյ խօսել ի յեկեղեցիս ասէ առաքեալ, ևն։ - Վերջ Թղ. 115բ։ (Տասն հակիրճ գլուխներէ բաղկացած է՝ աշխարհիկ բարբառով և դ. 19. Անդ։ Բանք վասն հաղորդելոյ և վասն ոգէտ երիցանց (անվերնագիր)։ "Վարդապետք՝ քրիստոսի ասեն երեք մարմին է. մի այն՝ (զ)որ էառ ի սուրբ կուսէն. և մի ժողովուրդքն. և մին հացն որ ի վերայ սեղանոյն„ ևն։ - Վերջ Թղ. 116ա։ ե. 20. Անդ։ Վասն յատկութեանց պլաւր ակին (անվերնագիր)։ "Վարդապետք ասեն թէ պըլաւր ակն երեք խասիաթ ունի. առաջին՝ որ զլոյսն թափ անցուցանէ. երկրորդ՝ որ թէ կինն կաթ չունի՝ նա փշրեն և մեղրով տան, նա կաթն կը բխէ. երրորդ՝ թէ մարդն ծարաւ լինի՝ ի ներքոյ լեզուին դնէ (զակն), ծարաւն անցնի„ ևն։ - Վերջ Թղ. 116բ։ "Բայց խոստովանութեամբն թողութիւն գտաւ„։ (Նոյնպէս հոգևոր իմաստով մեկնուած է)։ զ. 21. Թղ. 117ա։ Բանք պիտանիք և անպիտանք (առանց խորագրի)։ "Առաքինեաց սիրտն ի յերկինքն է, թէ հազար յայս երկիրս կան. և մեղաւորաց սիրտն ի յերկիրս է, թէ հազար յերկինքն ի վեր հային„ ևն։ - Վերջ Թղ. Պէսպէս մանր պատմուածք են, որոնց մէջ կը գտնուին բառք և բացատրութիւնք և հատուածք իսկ երրայեցերէն, վրւցերէն, պարսկերէն և ոտիկ լեղուներով, ինչպէս և բարոյական առածր՝ շուղայեցւոց գաւառաբարբառով։ Օրին. աղագաւ, Թղ. 119բ-120ա. Յուն. և. հայ. խօսակցութիւնք են։ Թղ. 120բ-124ա. Առածներ են ի պարսիկ բառէ թարգմանեալ, Յակոր վարդապետի օրինակէն, և մանրավէպեր՝ մերթ հայացուած և մերթ ալ պարզապէս տառադարձուած։ Թղ. 127ա-բ. Եբրայեցերէն այրուբենի մեկնութիւնն և փոփոխ արտասանութիւնք։ Թղ. 127բ-136, Ազգային և օտարազգի պէսպէս մանր անեկգօտներ և ասացուածներ։ Թղ. 136ա-138ա. "Ոտանաւոր բան շնորհալի վարդապետաց։ Թղ. 138ա-բ. "Հաւատք առանց գործոց մեռեալ է„ ևն։ - Անդ։ "Սիրեսցես զտէր աստուած քս յամենայն անձնէ„ ևն։ 22. Թղ. 141ա։ "Խրատք ժամատեղաց ըստ արևելեան սահմանացն՝ սկսուածոց և ասութեան աղօթիցն. Խնդրեալ սրբոյ վարդապետին Ղրիմցի Յակոբայ՝ ի Բաբունոյն Գրիգորի Խլաթեցւոյ։ Եւ նա կատարեաց այսպէս։ Որ դասու որ աւուր ձայնն լինի այսպէս։ Տէր եթէ զշրթունս։ Զքէն գոհանամք։ Աւրհնեալ տէրն մեր և փրկիչ յիսուս քրիստոս„ ևն։ - Վերջ Թղ. 141բ։ "Իսկ տէրն մեր և փրկիչն։ Եւ տէր յիսուս և արարիչն ի կարգէ դուրս է, ժամարարին է և հարկաւոր հիւրին։ Այս է արևելեան տան սահման ժամակարգութեան՝ վերինս կողման։ Իսկ ներքին կողմանն գըտանես Ներսիսի հայրապետին ի գիրս Տօնեցին„։ (Համառօտ ցանկ մ'է և ոչ այլ ինչ)։ 23. Անդ։ "Կարգաւորութիւնք և արարողութիւն ժամատեղաց տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի։ Զոր ետ ի սուրբ և հռչակաւոր, աստուածաբնակ և հրեշտակակրաւն սուրբ հարցն մեծ ուխտին Մաքենեացն. և ամենայնիւ ամենայն կամօք հաճեալ և հաւանեալ. զպակասն ելից և զսխալն ուղղեաց։ Եւ կարգեաց ամենայն հայաստանեաց եկեղեցւոյ՝ անջըրելի և հաստատաւանդ, առաջնորդութեամբ հոգւոյն աստուծոյ՝ որ յաջողէ զամենայն բարի յամենայնի„։ ս. Անդ։ "Խրատք գիշերային ժամուն։ գիտելի է՝ զի յառաջ քան զամենեսեան պարտ է (յ)առնել փակակալին, և զամենայն ջահք և կանթեղքն լուցանել և խունկ արկանել, և հընչեցուցանել զանգակսն կամ զժամահարն երեք անգամ„ ևն։ - Վերջ Թղ. 142բ։ "Եւ Աւրհնեալ տէր մեր յիսուս քրիստոս՝ մեծագունին է որ աղաւթքն ասաց„։ բ. Անդ։ "Առաջին կանոնին սկսանելն թէ ի ձայն թէ ի թիւ՝ աշակերտին դասուն է„ ևն։ - Վերջ Թղ. 145բ։ "Տէրն ասաց աղօթքն նման է որ երէկ Զքէն գոհանամքն ասաց։ Հայր մեր որ յերկինս աւագերիցու դասուն է„։ գ. Անդ։ "Խրատք Արևագալին։ Իսկ արևագալին՝ Եղիցի սաղմոսն թէ պատուաւոր ոք չլինի, աշակերտի դասուն է„ ևն։ - Վերջ Թղ. 146ա։ "Նախ ասա. Աւրհնեալ տէր մեր և փրկիչն յիսուս քրիստոս. և ապա զՀայր մեր յերկինսն ասա„։ դ. Անդ։ "Իսկ ճաշու աղօթիցն խրատք այս են։ Նախ երեք անգամ հարկանեն զանգակն միանգամայն, և հարկանեն զփայտաժամահայրն զկնի՝ ըստ հնոյն. և յորժամ ժողովին ի դուռն եկեղեցւոյն, գայ փակակալն կամ սարկաւագն յատեան, և երկրպագէ երիցս, և ասէ. Աւրհնեա տէր. և աւագերէցն սկսանի և ասէ. Արհնեալ Հոգիդ սուրբ աստուած ճշմարիտ„ ևն։ - Վերջ. Թղ. 148ա։ "Կեցո տէր զժողովուրդս քո և աւրհնեա, հովւեա և բարձրացո„։ ե. Անդ։ "Եւ երեկոյին աղօթիցն ժամատեղաց խրատք։ Յառաջ լուցանէ փակակալն զկանթեղն և խնկարկէ, և ապա հարկանէ ըզզանգակսն„ ևն։ - Վերջ Թղ. 149ա։ "Նոյնպէս Մաղթանքն և Քարոզն և Աղօթք՝ աւագերիցու դասուն է„։ զ. Անդ։ "Իսկ այլ արարողութիւն Երեկոյին ժամու՝ ըստ սուրբ հարցն Թեղենեացն։ Նախ ասէ աշակերտի դասու պատուաւորն. Աւրհնեցից զտէր յամենայն ժամ„ ևն։ - Վերջ Թղ. 150բ։ "Մետասան ժամուն ասեն. Ես առ աստուած կարդացի, և այլն ըստ կարգի։ Եւ քրիստոսի փառք յաւիտեանս յաւիտենից ա24. Անդ։ "Հարցմունք՝ թէ զի՞նչ է անյայտ նիշն և ի նմանէ բաղկացեալ գիծն և մակերևոյթն և մարմինն„ ևն։ - Վերջ Թղ. Հաւանօրէն հարցումնս է Թովմայի վարդապետի առ Յակոր Ղրիմեցի, ինչպէս որ կայ ի վերջ հատուածիս այսպէս. "Զհոգևոր հայր մեր և զվարդապետ Յակոր Ղրիմեցի ճգնաւորն և շարագրօղ գծիս այս, և զԹովմա հեզահոգի վարդապետն խընդրօղ բանիս ի տէր, վարձատրեցէք, և տէր յի սուս ձեզ վարձատրեսցէ ամէն„։ 25. Անդ։ Պիտանի բան՝ հանդեր) պատմութեամբ երկու կրօնաւորաց։ "Զոր աւրինակ եթէ ոք ունեցի ակն մի պատուական, և նա գիտասցէ ի նա մին յատկութիւն, որ թէ կուրի յաչսն հասուցանէ՝ իսկոյն բժշկի. և վասն այս խասիաթիս պատւէ և մեծարէ զակն„ ևն։ Վերջ Թղ. 153ա։ "Տես և ի միտ առ եղբայր և զամբիծ կարգ ննջեցելոցն ծայրատ մի բարբանջեալ ղօղանջել, և զաստուած ի բարկութիւն շարժել աղաչեմ„։ Նշանաւոր է մանրավէպիս մէջ հետևեալ հատուածն՝ "Եւ յիջևանել կարաւանին, փոքր մի հեռացեալ՝ սկսանիմք և զԵրեկոյի ժամն կատարեցաք. և տեսաք առաջի մեր երկու ինչ նշան, իբր թէ զերեզմանի, և ասեմք մի առ մի՝ թէ այս գերեւ ման քրիստոնէից է, կատաքեմ։ ի վեշայ սացա զԱր բեծսն և զԿարգ ննջեցելացն։ Եւ իբրև կատարեցաք և գնացաք յիջևանսն մեր. Գիշերն երկուքս մի երազ տեսաք. երկու գեղեցիկ կարիճ երևեցան մեզ՝ կարմիր և կանանչ շուրջառիւ, և սկսան զնորհակալուլլինել մեզ. և ասէին. Փառաւորէ աստուած զծեր հոգիդ և զծնողացն ձեր, որպէս դուք զմեզ մխիթարեցէք, և արկեալ ի վերայ մեր զերկոսին շուրջառսն„։ (Ապացոյց պարտականութեան առանձին ժամասացութեան և պատժոց Քաւարանի)։ 26. Անդ։ "Գովասանութիւնք վարդապետաց, եպիսկոպոսաց, կրօնաւորաց, սարկաւագաց, իշխանաց, օրհնութիւն կաթողիկոսի՝ ի ձև ողջունագրութեանց։ Զմեծափառ անձին՝ և զսրբազանամաքուր ոգւոյ, գերարգոյ արփիաւորչի, և հանճարաշքեղ դիտապետի„ ևն։ -Վերջ Թղ. 162բ։ "Եւ որ առնէ դմա ողորմութիւն, ընդ միոյն՝ հարիւրապատիկ առցէ ի քրիստոսէ աստուծոյ մերոյ ամէն„։ 27. Անդ։ Չրոյց ի վերայ սրբոյն Սիսիանոսի (անվերնագիր)։ "Սուրբ Սիսիանոս գայր ի լեռնէ մի ի վայր, և տեսաւ պիղծ մի չար, և ունէր աչք հրեղէն և ի ձեռինն երկաթիկ. և հանդիպեցաւ նմա ի տեղի աւազոյ։ Ասէ սուրբն Սիսիանէ. Ուր երթաս՝ նզոված պիղծ։ Պատասխանի ետ նմա և ասէ. Երթամ զմանկունս կանանց թառամեցուցանեմ, զկաթն պակասեցուցանեմ, զաչքն խաւարեցուցանեմ, զուղեղն ծըծեմ, խուլ և համբ առնեմ„ ևն։ - Վերջ Թղ. 162բ։ "Յոր վերայ կենայ գիրս այս՝ անփորձ կենայ յամենայն հնարից սատանայի և ի մէնջ. ամէն„։ (Գրապանակ է)։ 28. Անդ։ "Դատաստան Ծերենց Գրիգոր վարդապետի։ Բանական բուսոց դարմանիչ՝ անձնաւոր տնկոց. դառնացելոց մտաց հրացուցիչ և հմտացուցիչ՝ ամենագովդ և երջանիկ ի պարս բանից. Ի նու(աստ) խնդրողէ բանին զյիսուսաւանդն և զմիարարն ի նմանէ ընկալ ողջոյն համբուրի, հրեշտակատիպ պատկերի ընդ քեզ և քոյոցդ եղբարց սիրելի և այլոցդ ամենի„ ևն։ - Վերջ Թղ. 163բ։ "Եւ դուք ողջ լերուք ի տէր աստուծով. Գրիգոր վարդապետին է Ծերենցն այս բանս„։ 29. Անդ։ Պատմութիւն մեծամեղ մեծատան՝ դատապարտելոյ ի դժոխս (առանց խորագրի)։ Էր այր մի մեծատուն և յոյժ մեղաւոր, և չար առնէր ի կենդանութեանն, և մեռաւ մեղաւորն առանց զղջման. և սատանայ տարաւ զհոգի նորա ի դժոխքն, և ազգականք նորա տարան զմարմին նորա ի վանք մի և թաղեցին յեկեղեցին„ ևն։ - Վերջ Թղ. 164ա։ "Եւ եկեղեցին ոչ է բնակարան դիւաց, այլ արդարոց և հրեշտակաց„։ 30. Անդ։ Դաւանութիւն ի մարդեղութիւնն բանին աստուծոյ (առանց խորագրի)։ "Խոստովանիմք հաւատով, ըստ չորեքտասան աստիճանին հաւատոյ. Այսինքն՝ զի եղեալն մարմին, անեղական աստուածութիւնն էր։ Սկսեալն ի կուսէն՝ անսկիզբն աստուածութիւնն է. նոր մանկացեալն՝ հինաւուրցն աստուած է, երեեալն մարմնով„ ևն։ - Վերջ Թղ. 168բ։ "Զի որպէս խռիւ կամ ասր ի հուրն մերձեցեալ ոչնչանայ, այսպէս չարչարանքն և մահ որ ի քրիստոս մերձեցաւ՝ ոչնչացաւ։ Այսքան առ այս„։ (Հաւանօրէն Գր. Տաթևացոյն է, քաղուած ի Գր. Նազիանզացւոյ)։ բ. 31. Անդ։ "Երկոտասան իրք գոն յաստուած։ Պարտ է գիտել, զի ԺԲ.ան իր ողորմութիւ(եա)ն գոյ յաստուած արարչագործ, որ է այսպէս„ ևն։ - Վերջ Թղ. 169բ։ "Ամենեքեան վայելեն ի տեսութիւնն աստուծոյ (յ)անզրաւ յաւիտենիս ամէն„։ 32. Թղ. 169բ։ "Դաւանութիւն Վարդան վարդապետի՝ ի ժամ մահուն։ Հաւատով խոստովանիմ զքեզ, ամենասուրբ երրորդութիւն անմահ, հայր և որդի և սուրբ հոգի։ Դարձեալ հաւատամ և խոստովանիմ զքեզ հայր սուրբ աստուած ճշմարիտ, անսկիզբն, անծին, անեղ, աներբ, և անուստեք և անժամանակ„ ևն։ Վերջ Թղ. 170ա։ "Արարչութեամբ և փառաւք ընդ հօր և ընդ որդոյ բարեբանեալ յաւիտեանս ամէն„։ 33. Անդ։ Յաղագս չարձակելոյ զկին՝ առանչ բանի պոռնկութեան (անվերնագիր)։ "Ասէ Ոսկիբերանն Յովհանէս, զի այն որ թողոս զկին իւր առանց բանի պոռնկութեան, վեց ազդ անօրէնութիւն գործէ„ ևն։ - Վերջ Թղ. 171ա։ "Եթէ այրն մեղանչէ և ոչ զղջանայ, իշխան է կինն ի վերայ առնն՝ արտաքսել զնա ի տանէ իւրմէ։ Այսքան առ այս„։ (Գրուածս որուն կը յարին ապա եօթն պատճառք՝ Ոսկիբերանին չէ, այլ անկէ քաղուած է - հաւանօրէն Գր. Տաթևացւոյ ձեռքով)։ տ. 34. Անդ։ Երեք ձևք երդմնեցչութեան ջ վերայ սատանայի։ "Երդումն առաջին որոշման։ Սաստէ քեզ տէր մեր յիսուս քրիստոս, պիղծ սատանայ, որ եկն յաշխարհ և շրջեցաւ ընդ մարդկան, զի զքոյդ խափանեսցէ զբռնութիւն և զմարդիկ ապրեցուսցէ„ ևն։ - Վերջ Թղ. բ. 35. Անդ։ "Երդումն որոշման երկրորդ։ Աստուած, որ մեծ ես և ահաւոր և փառաւորեալ յամենայնի՝ գործովք և զօրութեամբ, անհասանելի և անքննելի գոլով„ ևն։ - Վերջ Թղ. 172բ։ գ. 36. Թղ. 173ա։ "Երդումն որոշման երրորդ։ Տէր Սաբաւօթ, աստուած Իսրայէլի, որ փարատես զցաւս և զհիւանդութիւնս և զամենայն ախտս բժշկես, նայեաց ի վերայ ծառայից քոց„ ևն։ - Վերջ Թղ. 175ա։ (Ասոր կը յարի, Թղ. 173ա, համառօտ դաւանութիւն հաւատոց վասն երկուց բնութեանցն քրիս դ. 37. Թղ. 173բ։ "Թուղթ գրեալ յուխտէ Ս. Աստուածածնի յարքայանիստ քաղաքն (Սիս)։ Ի սուրբ և ի գերահռչակ ուխտէ և ի հրեշտակաբնակ մենաստանէ Սուրբ Աստուածածնի տաճարէ. և սոցին ծառայէ և սպասաւորէ, և սրբամաքուր աղօթից սրբոց հարցն որ աստ հանգուցեալ կան, ժամանեսցէ գիր աւրհնութեան և աստուածային խնամոյն պարգևք և շնորհք ողորմութեան, բարի շառաւիղացդ և ընտիր ոստոցդ ի քրիստոս աստուած, մեր ճըշմարիտ բարեկամացդ, և հոգևոր եղբարցդ և որդւոցդ„ ևն։ - Վերջ Թղ. 174ա։ "Եւ բարձցէ ի ձէնջ զամենայն պատուհաս յանցանաց ամէն„։ (Հաւանօրէն Գրիգորի Տաթևացւոյն է)։ է. 38. Անդ։ "Նորին Գրիգորի վարդապետի ընդդէմ հրէից։ Ուրացեալ հրէայքն առարկեն ընդդէմ մեր՝ թէ դեռ ևս ոչ է եկեալ Մեսիայն, նախ ի բանէն Եսայեայ որ ասէ. Եւ եղիցի յաւուրս յետինս յայտնի լեառն տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 176բ։ "Այլ և յ'Բ. Աւրէնս, ՀԲ. համարն ընդդէմ հրէիցն գտցես բան„։ զ. 39. Անդ։ Ի բանն. "Հող էիր և ի հող դարձցիս։ Վասն է՞ր ի հողոյ ստեղծաւ մարդն. ասեմք թէ վասն բազում պատճառի, նախ զի հողն ունի զայլ երեք տարերքն խառնեալ ի յինքեան„ ևն։ - Վերջ Թղ. 177բ։ "Յորժամ տկարս այս և կաւեղէնս ի փառսն մտանէր, ուստի նա անկաւ„։ է. 40. Անդ։ Ի բանն՝ Անցաք մէք ընդ հուր և ընդ ջուր և հաներ զմեզ ի հանգիստ։ "Նախ ի ջրոյ և ի հրոյ ստեղծաք, թէպէտ և ի չորից եմք„ ևն։ բ. 41. Թղ. 178բ։ Ի բանն Սաղմ. "Տասնաղեաւ սաղմոսարանաւ ի ձայն աւրհնութեան, ևն։ Ըստ թուոյ տասն մասանց արարածոցս հրաւիրէ Դաւիթ աւրհնել զաստուած, որք են այսոքիկ„ ևն։ - Վերջ Թղ. 178բ։ "Առ սուրբ Քառասուն մանկունսն հայի, որք անցին ընդ հուր և ընդ ջուր„։ թ. 42. Անդ։ Վասն աւրհներգութեանցն Դաւթի։ "Տասնաղեաւ սաղմոսարանաւ ի ձայն աւրհնութեան։ Ըստ թուոյ. Ժ. մասանց արարածոցս հրաւիրէ Դաւիթ աւրհնել զաստուած„ ևն։ - Վերջ Թղ. 189ա։ "Եւ յերգոց աստի հանգչի աստուած, աւրհնի և գովի և բարեբանի, որպէս և ասէ. Տասնաղեաւ Սաղմոսարանաւ„։ 4. 43. Անդ։ "Վասն կնոջն է։ Կին քո որպէս այգի վայելուչ. և այս վասն բազում պատճառի„ ևն։ - Վերջ Թղ. 180բ։ "Զուարճալիք երևեսցին ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ ծս. 44. Անդ։ Ի Հայր մէրն։ "Հայր մեր որ յերկինս։ Ըստ տասն յեղանակի իմանի հայր անունն„ ևն։ - Վերջ Թղ. 182ա։ "Եւ յեաւթեանցն՝ զչորսն ի յայսմ կենցաղիս է տալոց մեզ աստուած հայրն երկնաւոր. և զերեքն ի հանդերձեալ կեանսն, և դու մտաւքդ որոնեա, եղբայր, և գիտ զայժմուս, և զապագային„։ (Յոյժ հմտական և հետաքրքրական է, մանաւանդ չորրորդ Աւետարանի մասին գրածն՝ անանուն հեղինակիս)։ ծբ. 45. Թղ. 182բ։ Ի բանն. "Գիրք ծնընդեան յիսուսի քրիստոսի։ Արդ տեսցուք նախ թէ յամենայն աստուածային գրոց՝ ընդէ՞ր աւետարան սա միայն կոչեցաւ։ Երկրորդ, թէ ոյք էին որ գրեցին զսա և յորում ժամանակի. և երրորդ՝ թէ վասն է՞ր„ ևն։ - Վերջ Թղ. 187ա։ "Եւ Գրիգոր աստուածաբան. Կանայք կոյս լերուք, զի քրիստոսի լինիցիք մարք։ Եւ այսքան առ այս„։ ժգ. 46. Թղ. 187ա։ "Վասն միաւորութեան բանին։ Մի է բնութիւն բանին մարմնացելոյ՝ սուրբն Կիւրեղ և Աթանաս և այլք յաստուածաբան վարդապետաց նման հոգոյ և մարմնոյ միաւորութեան ասեն զմիաւորութիւն երկուց բնութեանցն քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 188ա։ "Եւ զծնեալ փրկիչն՝ ասեմք աստուած մարդացեալ, և զծնաւղն աստուածածին դաւանեմք. որ և զչարչարանքն, և զմահն աստուծոյ ասեմք մարդացելոյ, որով փրկեալ ազատեցաք„։ քդ. 47. Թղ. 188բ։ "Վասն թլփատութեան քրիստոսի։ Տէր մեր թլփատեցաւ ոչ վասն պիտոյից իւր և կարեաց, զի ոչ ունէր մեղս սկզբնական և ներգործական„ ևն։ Վերջ Թղ. 190ա։ "Եւ այլ բան վասն թլփատութեան գիտ ի ԺԳ. համարն՝ ի տաճկաց պատասխանին„։ ժե. 48. Անդ։ "Վասն մկրտութեան քրիստոսի։ Վասն է՞ր մկրտեցաւ քրիստոս. ոչ վասն կարաւտութեան, զի ամենամաքուր և սուրբ էր բնութեամբ և սրբիչ ամենայնի„ ևն։ Վերջ Թղ. 192ա։ "Այրեսցին անշէջ հրովն, յորմէ փրկեսցէ զմեզ քրիստոս որդին աստուծոյ ամէն„։ ժղ. 49. Անդ։ "Պահոց քարոզ։ Յայնժամ վարեցաւ յիսուս յանապատ ի հոգոյն՝ փորձիլ ի սատանայէ։ Գիտելի է՝ զի մեղքն չորս աստիճան ունի ի սիրտ մարդոյն, և չորս արտաքոյ՝ յորժամ ի գործ գայ„ ևն։ - Վերջ Թղ. 195ա։ "Լուայ զերեսս քո խոստովանութեամբ և արտասուաւք զհոգի քո, զի վարձատրիս յաստուծոյ և ուրախանաս„։ ծե. 50. Անդ։ Ի յարութիւն Ղաղարու։ "Եւ էր ոմն հիւանդ Ղազարոս ի Բեթանիայ՝ ի գեղջէն Մարիամու և Մարթայի՝ վասն երկու պատճառի, զի նոքա կենդանիք էին և Ղազար մեռեալ„ ևն։ - Վերջ Թղ. 195բ։ "Ի տան իւրում աւծ զոտսն յիսուսի վեց աւուրբք„ (Յոյժ համառօտ)։ 51. Անդ։ "Թուղթ նամակի վարդապետաց եկեղեցւոյ. զոր ի կեանս իմ գտի ես պի տակ անուն վարդապետս Թովմա, աստ հաւաքեցի՝ վասն գրոց աշակերտի. աղաչեմ յիշել ի տէր։ Քաջ հռետորի և իմաստուն պւետի՝ աստուածունակ անձն և գերարփի շնորհօք առլցեալ„ ևն։ - Վերջ Թղ. 239ա։ "Կամ եթէ ասես, վասն էր„։ Գրոգներուն անունները երբեմն երբեմն նշանակուած են լուսանցից վրայ. օրին. աղագաւ, Թղ. 198ա. Գալուստ վարդապետի առ Թովմա. "Գերանձնացեալ պետի և նազելի բաբունապետի, են։ - Թղ. 198բ։ Ներսիսի կաթողիկոսի. Գիր աւրհնութեան։ - Թղ. 199բ։ Գրիգոր վարդապետի առ Թովմա։ "Մեծի և երջանիկ և ամենիմաստ հանճարեղի„ ևն։ - Թղ. 200բ։ Ղազար վար) դապետս առ (Թովմա)։ "Գերագով և գերակատար հմտավարժ և քերթողածաղիկ„ են։ - Թղ. 201ա, Սիմէոն վարդապետի։ "Նուաստ վարդապետս՝ գրեմ զյիսուսաւանդն և զմիարարն ողջոյն„ ևն, - բ. Նոյնն Թղ. 201բ։ "Գերաշնորհ և գերապայծառ„ են։ - Թղ. 204ա։ Գէս. Եզնկայ։ "Ներհուն պուետի և իմաստուն ճարտարապետի„ ևն։ - Անդ։ "Յակոբ վարդապետի։ Եդեմական գեշ տոյն ականակիտ վտակ և կենեղուտ աղբիւր՝ կենարար բանին„ ևն։ - Թղ. 205ա։ Թովմ. առ ոմն, "Ով սխրասարաս և ահեղահրաշ սքանչելի Պամասփիւռ ճաճանչ„ ևն։ - Թղ. 206ա։ Յովհ. վարդապետի առ։ "Յոգւոյս խայրեաց՝ սրտիս վառելոյ ողջոյն և տարփումն սիրոյ„ ևն։ - "Յովհ, վարդապետ առ ընկերն ի Տաթև։ Յանծայրածաւալ, ծիրանածաւալ ծագմանէն ծովք իմանալի„ ևն։ Թղ. 208ա։ "Գրամակ՝ առ։ Բարերուխ բանին և ծոցածին որդւոյն՝ բան յաւդաւոր„ ևն։ - Թղ. 210ա։ "Սարգիս վարդապետ։ Իսկապէս ունակութեամբ ըստ իմանալի դիտմանն բնաւորեալ անձն աստուածունակ„ ևն։ - Թղ. 211բ։ "Յովհ. վարդապետ Մեծոփեցի։ Յոգնիմաստ և բազմահանճար և երանաշահ պուէտ պանծալի„ են։ - Թղ. 212ա։ "Ատոմ վարդապետ։ Բաղձալի բնաւից„ ևն։ Անդ։ "Յովհ. վարդապետ Հերմ. առ։ Էին ճըշմարտի պատկեր ճշգրտի՝ տիպ տիրականին„ ևն։ - Թղ. 212բ։ "Սկիզբն թղթոյս սուրբ հաւրն մերոյ Գրիգորի (Տաթևացւոյ)։ Շնորհակիր էին և հոգւոյ նորին ներընդունական„ ևն։ - Թղ. 214ա։ "Գրիգոր վարդապետ Ծերենց։ Յոգներանեան և բազում երջանիկ եռապատիւ փաոք„ ևն։ - Թղ. 215ա։ Յակոբ կաթողիկոս։ Ի յանեղականէն է գերակատար, և ի համագոյական գոյէն՝ գոյ գերահրաշ, ի մշտանորոգ լուսոյն՝ լոյս գերապայճառ„ ևն։ - Վերջ Թղ. 218բ։ "Բաւ է մեծիմաստ գիտութեան ձեր՝ վեհդ գերարփի„։ Անդ։ Գրիզոր վարդապետի Ծերենց (Բ.)։ "Այլ և դարձեալ հարցումն և կրկին հարցումն զձեր և վասն ձեր, զմինն մտերմաբար, և զմիւսն փոխատրաբար„ ևն։ - Թղ. 219բ։ "Յակոր վարդապետ Սաղմոսավանից։ Էիցս էացուցչի պատկեր անկեալ„ ևն։ - Թղ. 220ա։ "Գրիգոր պիտականուն վարդապետի՝ (Տաթևացի) առ Արհիական Գլուխն Անձըղնապատ մենաստանի տէր Գրիգոր։ Գրեմ զյիսուսաւանդն ողջոյն և զառաքելականն աւր. հնութիւն հրեշտակաբնակ և հռչակելի... մենաստանիդ որ կոչի Անձըղնապատ„ ևն։ Կան անանուն ուրիշ թուղթեր ևս՝ մերթ օրհնութեան, մերթ մխիթարութեան„ ևն։ - Վերջ (Ողջունագրոցս, Թղ. 239ա։ Յոյժ հետաքրքրական են և շահեկան այս նամականիքս՝ թէ՛ իրենց հնութեան և թէ պատմական և նամակագրական ձևին, լեզուի ևն համար։ 52. Անդ։ "Վասն աստուածածնին սրբոյ կուսին Մարիամու անսերմ յղութեան և անապական ծնընդեան. Առաջին գլուխն ի վկայութեանց։ Նախ որպէս ասէ Եսայի. Ահաւասիկ կոյսն յղասցի և ծնցի որդի և կոչեսցեն զանուն նորա Էմանուէլ, թարգմանի ընդ մեզ աստուած. այսինքն՝ աստուած մարդացեալ„ ևն։ - Վերջ Թղ. 241բ։ "Կատարեալ գտաւ անդամաւք և բնական հոգւով՝ որպէս քառասնաւրեայ մանուկն„։ (Եւ յառաջ կը բերուին 16 վկայութիւնք)։ 53. Անդ։ "Թուղթ ի քաղաքն Խիզան սուրբ հաւրն։ Նուաստ և ներքևեալ ոգի՝ վերջինս խնդրողաց և տրուպս բանասիրաց՝ Գրիգոր պիտակ անուն ծառայ ծառայիցդ տեառն և աստուծոյ մերոյ յիսուսի քրիստոսի„ ևն։ Վերջ Թղ. 234բ։ "Ահա այս է եղբարք հատուցումն գործոց բարեաց և չարաց, որպէս ասացաւ փոքր ի շատէ„։ 54. Թղ. 244ա։ Նորին վասն աղգականու. թեան։ "Դարձեալ գրեմ ձեզ ի կարճոյ վասն ազգականութեան։ Գիտելի է՝ զի նախ առաջին բաժանին ազգ յերեք տեսակս, այսինքն՝ բնականն, և աւրինացն, և ի հոգևորն„ ևն։ Վերջ Թղ. 248բ։ "Զի թէ փոքր մի խմոր զամենայն զանգուածն խմորէ, ո՞րքան լեզու այդպիսի վարդապետաց՝ զձեր լսելիքն ապականէ, ու ի չար փոխէ„։ 55. Անդ։ "Մկրտիչ վարդապետ՝ առ ու(մ) եմն։ Այլ դու ով սիրելի որդի մեր, և հաւատարիմ ծառայ քրիստոսի՝ տէր և վարդապետ։ Զայս առաջին թուղթ գրեցի, և զձեզ ի վերայ Խիզան քաղաքիդ և շրջակայ երկրիդ իշխան և վերակացու, ինձ երեսփոխան վարդապետ, խրատող և ուսուցիչ կարգեցի„ ևն։ - Վերջ Թղ. 250ա։ "Զի եթէ զխոց մարմնոյն ոչ խարանու կտրեն, զբոլոր մարմինն ապականէ„։ 56. Անդ։ "Եպիսկոպոսաց։ Աստուածունակ և եռամեծար անձին„ ևն։ - Վերջ Թղ. 252ա։ "Զի եղբայր յեղբօրէ աւգնեալ՝ քաղաք ամուր՝ բարձր պարսպաւ, ասէ իմաստունն ի քրիստոս„. 57. Անդ։ "Գրիգորի (Տաթևացւոյ) թուղթ սխալ, և բոլորից կերտողին նկարագիր քատա- շրջաբերական առ հաւատացեալս Արճիշոյ, Բերկրոյ և Արծկէոյ։ Նուաստ և ներքևեալ ոգի պիտակ անուն վարդապետ Գրիգոր՝ խնդրող բանի՝ գրեմ զյիսուսաւանդն ողջոյն և առաքելական աւրհնութիւն։ Աստուածախնամ աշխարհիդ և հաստահեղոյս քաղաքացդ Արճիշոյ, Բերկրոյ և Արծկոյ և այլ շրջապատ գեղերէիցդ„ ևն։ - Վերջ Թղ. 253բ։ "Եւ ի գլուխ ամենայնի լրման երանութեանդ ձայնին արժանաւորեսջիք՝ ննջեցելով ձերովք ի քրիստոս յիսուս ի տէր մեր որ է աւրհնեալ յաւ՛. ամէն„։ Ասոր կը յարի, Թղ. 253բ, ուրիշ ծանուցագիր մը, որով կը ծանուցանէ թէ՝ Աղթամարայ "սուտանուն„ կաթողիկոսներու բանագրանքէն ազատելու համար զիրենք՝ ինքն ի տեսլեան հրաման առած էր վերոյիշեալ տեղերն այցելելու, բայց իր ընտանի աշակերտներէն ոմանց և բռնաւորաց կողմէն արգելքի հանդիպելով՝ յԱյրարատ դարձած էր և իր աշակերտը Թովմայ (Մեծոփեցի) առ ինքն կոչած, և իրեն փոխանորդ կարգելով՝ հոն յուղարկած էր գրով։ Այս թուղթս՝ պատմականօրէն նախընթացէն աւելի հետաքրքրական է։ 58. Թղ. 255բ։ Թուղթ առ Աբգար թագաւոր։ "Երանելիդ Աբգար, աւրհնեալ լիցիս դու և քաղաքդ Եդեսիա. քանզի ոչ տեսեր զիս և հաւատացեր, և խնդրես գալ առ քեզ (իս)„ ևն։ Թուղթս կանխող ճոռոմարան պատճէնն, "Վասն (հ)աւատալոյ նշանեցի և վասն հաստատութեան մեր սովորական նշանաւս„, այսպէս ալ վերջին մասը կամ յաւելաբանութեամբ յերիւրուած է, և կամ ասորական աղբերէ մը։ Սակայն հետաքրքրական է հոս նկարուած թաթ ձեռին և կնքապատկերն, ունելով սկիզբը Ս և վերջը Խ մենագրերն, - որուն համար կը գրուի, - իբր ի դիմաց Փրկչին. "Քանզի գծագրեցի ձեռամբ իմով և մատանեաւ իմով կնքեցի զու՝ եօբնեքումբք, զոր ի ներքոյ կարգաւորեալ կան գրով. Խ. այսինքն խաչեալն աստուած՝ ի խաչին հեղուսաւ վասն արարածոց. Ս. սոսկ մարդ ոչ, այլ աստուած և մարդ ճշմարիտ. Ք. քերովբէից վերադիտաւղն որ հանգլի ի վերայ նորա. Ե. ես եմ աստուած և չիք այլ ոք. Վ. վերագոյն աստուած աստուածոց. Փ. փրկիչ և կեցուցիչ եմ աշխարհի. Բ. բովանդակ և յաւեժաբար կենդանի եմ յաւիտեանս„։ 59. Թղ. 256ա-268բ։ Դարձեալ թուղթք վարդապետաց Հայոց, այն է՝ Թղ. 256բ. Ստրգիս վարդապետի, ապա Թղ. 257բ-258բ. երկու՝ թուղթք Յովհաննէս վարդապետի Բաղիշեցւոյ, ապա, կաթողիկոսի՝ որ արեգական կը նմանեցուի, ապա օրհնութիւնաբեր թուղթ Յակոբայ կաթողիկոսի, ապա Մկրտիչ վարդապետի Օլբ. և ուրիշ անանուն թուղթեր։ 60. Թղ. 269ա։ Դարագլուխք և համառօտ ժամանակագրութիւն, յԱդամայ մինչև Մովսէս կաթողիկոս և Յուստիանոս կայսր ևն։ - Վերջ Թղ. 270ա։ (Յոյժ շահագրգիռ է Հայ թուականին՝ անոնցմէ իւրաքանչիւրին հետ եղած համեմատութիւններովն ու տուեալներով)։ 61. Անդ։ "Քարոզ ի վերայ նորահաս մեռելոյ։ Պարտ է քեզ գոհանալ յաստուծոյ, զի մեռեալն քո աւրինաւոր մահուամբ մեռաւ և ոչ եղև չարամահ, այսինքն յանկարծաւրէն որոգայթիւ„ ևն։ - Վերջ Թղ. 273ա։ (Հետևողութիւն է Յոհ. Մանդակունւոյ։ Ասոր իբր շարունակութիւն գրուած է՝ կապածը արձկելու ձևն. "Հաքքէ, փաքքէ, հաք քամունիէ։ Փաքքէ գրէ և ի ջուրն ձգէ, զջուրն խմէ՝ կապածն արձակի„։ 62. Անդ։ "Իսկ ի գովութենէ իմաստութեան բաղդատութեամբ յոսկի խնձորն և սարդիոնն։ Զի՞նչ է որ ասէ ոսկի խնծոր ընդ սարդիոն յեռեալ՝ նոյնպէս խաւսել զբանս իմաստունս։ Վասն բազում պատճառի բաղդատի իմաստութեան բանքն՝ ոսկոյ և պատուական ականց„ ևն։ - Վերջ Թղ. 274բ։ (Տասն գըլուխք բանից կամ պատճառք կը տրուին, իբր մեկնութիւն)։ 63. Թղ. 274բ-282բ։ "Հարցմունք և պատասխանիք։ Զի՞նչ է. Աչք մեր յսնակաւորք. Պտխ. Նախ զի Ճ. կատարեալ թիւ է. զի ԺԷ (այսպէս) և յիսուն. կէս է Ճ.ին. հարիւր նշանակէ զկատարեալ տեսութիւն հրեշտակաց„ ևն։ - Վերջ Թղ. 283բ։ 64. Անդ։ Կաթը՝ կարագ շինելու կերպ։ "Կամենաս որ կաթ՝ որ յեղ լինի, առ Ժ. տրմ զրնեխ, Ժ. ուստուպէճ, Ժ սաչի խրպէզ, Ե. տրմ շայպ„ ևն։ - Վերջ Թղ. 284։ "Կաթն մէջն լից և հինգ ժամ ծածկէ, աստուծով յեղ կու լինի. փորձած է, բաւ է„։ 65. Անդ։ "Կլայեկ թանաք շինելու խըրատք։ Առ Ե տրմ կլայեկ, Ա տրմ սնտիկ, և դիր զկ(լ)այեկն որ հալի„ ևն։ - Վերջ Անդ։ "Թէ ուզենաս՝ զաֆրանի ջուր քաշէ ի վերան, զինչ ոսկի լինի. երբ մասխալես, և զիս Անդ։ Կը յարի անմիջապէս անանուն ծաղկի մը հետևեալ նկարագիրը. "Մէկ ծաղիկ կա՝ չորս տերև ունի, մէկ թղաչափ կու լինի. տերևն օլուխի պէս կու լինի. կարես՝ կաթն կարմիր է ինչ իմանաս. զկաթն որոճկան վերան կաթեցնես՝ հալէ. Պղինձն առնես հալես՝ զայն կաթն ի վերայ ցանես՝ ոսկի դարձնէ, փորճած է„։

Content