28915951558-1653 (տես յշտկ.)։
ընդհանուրը միջին բոլորգիր, միայն Թղ. 9ա-18բ, 252ա-290բ մանրիկ և գեղեցիկ նոտրագիր են. իսկ Թղ. 343ա-383բ. խոշորկեկ բոլորգրով գրուած են. և մասն կը կազմեն ուրիշ աւելի հին ձեռագրի մը։
35, իւրաքանչիւրն 12 թուղթք. բայց թերթերը կանոնաւոր կերպով բաժնուած չեն, զի Ա. թերթը 6 թուղթերէ միայն բաղկացած է, և ոմանք ալ 1415։ Թերթահամարներն ալ միշտ կարգաւ նշանակուած չեն, զի ԺԲ. թերթէն ետքը՝ դարձեալ Է.րդը կը սկսի, և կը հասնի մինչև ԺԶ.ին վերջը։ Թղ. 252ա-290 (նոտրագիր) թերթահամարներ չունին ի ստորև։ Թղ. 291ա. իրարու առընթեր կրկին թերթահամարները դրուած են այսպէս զ ԻԳ. և կը հասնին ԻԶ. թերթին վերջ (Թղ. 340բ), Թղ. 341 կը սկսի դարձեալ Ա. թերթով և կ'աւարտի Դ. ով (Թղ. 386բ)։ Այս յայտնի նշան է թէ մատեանս 45 հատոր փոքրիկ ձեռագիրներէ ձևացած է, որոնք իրարմէ տարբեր ժամանակի մէջ գրուած էին, և ետքէն ի մի կազմուած. և այս անկէց իսկ կը տեսնուի, զի Յոհաննէս Շոռոթեցի Բանք հարիւր իմաստասիրացէն վերջ գրած յիշատակարանին մէջ կը գրէ թէ. "բովանդակ գիրքս ԼԸ. տետր է„։
գորը գեղնորակ, նուրբ և ողորկ։
փայտեայ կաշեպատ՝ սևագոյն, պարզ զարդերով և գոցելու մասով։ Կողերու վրայի խաչերը կամ քանդակներն հանուած են. այս ծակերէն իսկ կը գուշակուի։
՝ գրութիւնն ամբողջ լաւ պահուած է, բայց ստորին լուսանցք ընդհանրապէս վնասուած են խոնաւութենէ և մգլոտած. իսկ յատկապէս Թղ. 11-20, 30-37, 58-64, 135-140, 204-215, 228-241, 319, 325-326, 330 իրարմէ աւելի կամ պակաս մաշեր և հերձոտեր են։ Վերջին կողի մէջտեղէն, և գոցելու մասին վերի կողմէն ալ վերին շրթունքը փրթեր է, կռնակի կաշին ալ վարէն դէպ ի վեր ճեղքռտուած է։
նախ Յոհաննէս վարդապետ ծոռոթեցի, ապա այլք։
՝ իւրաքանչիւր կողմէն մի մի թուղթ, մնացորդ մանր երկաթագրով գրուած հին Աւետարանի մը։
սակաւաթիւ են եռագոյն մեծ, թռչնագիր և գեղեցիկ, մասնաւորապէս Թղ. 177ա, 291ա։
, սակաւաթիւ մեծ, և միջակ, նոյնպէս քառագոյն։
չունի։
Թղ. 3ա, 177ա, 291ա, 342ա. ամէնքն ևս քառագունեան, այսինքն կանաչ, կապոյտ, վարդագոյն և բոցագոյն կարմիր։
ընդհանրապէս արիւնագոյն կարմիր. այսպէս են նաև շատ տեղ գըլխագիրներն և սկզբնատողերն. Թղ. 262բ-289բ. Կանաչ են թուխ եզերօք. իսկ Թղ. 9բ-17բ, 255-261ա. մանուշակագոյն։
Թղ. 1, 2, 62, 136, 174-176, 341, 386։
երկու միայն, այս1. Ապուսայիտի մարդակազմութեան վերջը, Թղ. 96ա. Կայ միևնոյն բոլորգիրով, հաւանօրէն հին գրչէն. "Ապա եղբայրք, օրինակն խիստ պակասաբան էր և սղալած. և հազիւ կարացաք այսչափ ստուգութիւն ածել. և որք օգտիք ի սմանէ, յիշեցէք զյոգնամեղ ծառայս և աստուած ողորմի ասացէք. Թվին Ռ. և Է.„։ 2. Ի վերջ մատենիս, Թղ. 384ա. Կայ տարբեր բոլորգրով ստացողին յիշատակարանն, այսպէս։ "Յիշատակարան սուրբ գրոցս։ Փառք և գոհութիւն և երկրպագութիւն մատուցանեմք քեզ, միասնական սուրբ երրորդութիւն և մի աստուածութիւն, հայր և որդի և սուրբ հոգի, այժմ և միշտ և„։ Արդ՝ ես նուաստ և յետնեալս ի մէջ բանասիրաց՝ Յովհաննէս անուամբ ևեթ կոչեցեալ վարդապետ, ի գեղաքաղաքէն Շսռոթայ. ետու գրել զայս գիրքս՝ ի հալալ արդեանց իմոց, որք են գիրք վեց. այսինքն Յոբ, Կազմութիւն մարդոյ, Պատմութիւն Խիկարայ, Գործք առաքելոց, Տեսիլք Յոհաննու աւետարանչի, և Ճ. իմաստասիրաց. և եդի ի տփի միում, յիշատակ հոգւոյ իմոյ, ի դուռն սուրբ Աստուածածնի՝ անապատիս մերոյ. շնորհեցի զսա ի վայելումն կուսակրօն օրիորդացդ քրիստոսի։ Արդ մի ոք իշխեսցէ զսա հանել ի դրանէ սուրբ Աստուածածնի անապատէս՝ յիմոց կամ յօտարաց, ի կարգա ւորաց կամ յաշխարհականաց. եթէ ոք հանել ջանասցէ ի սուրբ անապատէս, անիծեալ և նզովեալ եղիցի յաստուծոյ և յամենայն սրբոց նորա, և ի ԳՃԺԸ. հայրապետացն. ամէն եղիցի։ Դարձեալ աղաչեմ զձեզ՝ յիշեսջիք ի մաքրափայլ աղօթս ձեր զհայրն իմ զՏէր Վարդան քահանայն, և զմայրն իմ Շնհաւորն։ զպապն իմ Սօլթանպէկն, և զմամն իմ Մէհրիպանն, զհօրաքորսն իմ զկուսակրօն և զճգնազգեացն՝ զՄարիամն՝ մայրապետ անապատիս, և զԵղիսաբեթն. ըզքորսն իմ զՅուղիտա՝ կուսակրօնն՝ մայրպետ սուրբ անապատիս, և զԳուլըստանն. և զեղբայրն իմ զՀայկազն, և զհարսն իմ զԱննայն, և զորդիսն նոցա զՎարդանն և զՍօլթանպէկն, զՆաղարեթն, զՂևոնդէսն, և զԵարվէլին. և զդստերսն զՀուռիկն՝ զկուսակրօն Եսթերն, զՄարիամն։ Եւ զայլ ամենայն առու արեան մերձաւորսն մեր զկենդանիս և զհանգուցեալսն՝ մեօք հանդերձ յիշեցէք ի քրիստոս աստուած. և աստուած զձեզ յիշէ, այժմ և ի միւսանգամ գալստեան իւրոյ. ամէն։ Հայր մեր՛։ Գրեցաւ գիրքս և աւարտեցաւ Թվին ՌՃԲ. ամէն։ բովանդակ գիրքս ԼԸ՝ տետր է„։ Գրքիս վերաբերեալ այս ճիշդ մանրամասնութեամբք հանդերձ՝ դժուար է միացնել ասոր մէջ յիշուած թուականը նախընթացին հետ, հետևաբար կամ առաջին յիշատակարանը ամբողջ Ձեռագրիս գրչին չի պատկանիր, այլ միայն Ապուսայիդի օրինակութեան. և կամ վերջինս գրութեան թուականը չէ, այլ միայն յիշատակարանիս, այսինքն յիշեալ վեցաթիւ հատորներն ի միասին կազմած ժամանակ և վերջին ստացողին կողմէն. դիտելով մանաւանդ, որ յիշատակարանի գիրը շատ կը տարբերի վերոյիշեալ Գրքերու բոլորագիր և նոտրագիր գրչութիւններէն։
. Ձեռագիրս յամին 1895 մտեր է հաւաքմանս մէջ, բայց թէ ուստի կամ որուն ձեռքով, տեղեկութիւն մը չգտայ։ Մատեանս է Ոսկեկորիկ փոքրադիր, կոճղ։ Կը պարունակէ վեց ամբողջ գիրքեր, այսինքն՝ Յոբ, Մարդակազմութիւն Ապուսայիդայ և Գր. Նիւսացւոյ, Պատմութիւն Խիկարայ, Գործք առաքելոց, Կաթուղիկեայց թուղթերը, Յայտնութիւն Յոհաննու, Եւթաղ, Բանք հարիւր իմաստասիրաց յունաց, երգեր ևն, հետևեալ կարգաւ 1. Թղ. 3ա։ "Տաղք ըստ հոմերական չափուց զհանդիսութիւնս կտտանացն Յոբայ. Մակոյ յինքն տպաւորելով զհամբերութիւնս նորին, աղօթիւք ընթեռնուլ զսա հանդիպելոցս մաղթէ յաղօթս (որ է իբր խորագիր գրոցս)։ Այր ոմն էր յօ(աւ)սիտ աշխարհէ՝ որում անունն էր Յոբ„ ևն։ - Վերջ Թղ. 61բ։ "Եւ որ եկին առ նայ բարեկամքն Եղիփազ՝ յորդւոցն Եսաւայ՝ արքա Թեմնացոց, Բաղդատ՝ բռնաւոր Սո(աւ)քեցոց, Սոփար՝ արքա Մինեցոց։ Աւրհնեալ է աստուած յամենայն ժամ„։ (Առանձին խորագիրներ կան, բայց գլխահամարք նշանակուած չեն լուսանցից վրայ)։ 2. Թղ. 63ա։ "Յաղագս կազմութեան մարդոյն և գոյացութեան ամենայն անդամոց մարմնոյն, կամօքն աստուծոյ (յԱպուսայիտայ)։ Ստուգիւ ճարտարօք ընտրած իմաստասիրացն և բժշկական վարդապետացն՝ հելլենացւոց և յունաց, իմանալոյ զբնութիւն մարմնոյ մարդոյն, ստեղծուածքն, և զանդամքն, զոսկերքն և զզօդուածսն, զերակսն և զջղերն՝ եթէ որպէս գոյացան„ ևն։ - Վերջ Թղ. 96ա։ "Զի ամէն անձինն կենդանութիւն և առողջութիւն ի լերդն է՝ խնամօքն աստուծոյ„։ Յառաջաբանն - յորում կը յիշուի ընդ Գաղիանոսի և Արիստոտէլի՝ ևս և Բագարատ - Ապուսայիտին չէ, այլ հայ թարգմանչէն ներմուծուած, Բուն Ապուսայիտը կը սկսի Թղ. 64բ. սոյն խօսքերով. "Ասէ իմաստունն Գաղիանոս թէ ստեղծ ՈՍԿԵՓՈՐԻԿ Ծ. աստուած զմարդն որպէս քաղաք մի, որ լինի իւրն ԺԲ. դուռն. և յայն դռներուն մտնեն դեղերքն և կերակուրքն և ելանեն„ ևն։ Կազմութիւնս բաժնուած է հետևեալ մասերու. ա. Թղ. 66բ։ "Վասն շինուածոյ գլխոյն և ըղեղանն„ ևն։ - բ. Թղ. 69բ։ "Վասն շինուածոց և յօրինուածոց աչացն, ևն։ - գ. Թղ. 70ա-բ։ "Ասեմք զաստառքն աչացն„ ևն։ - դ. Թղ. 73բ։ "Վասն դիտելոյ զմկ(ան)ունսն և զիւրեանց գործն„ ևն։ - ե. Թղ. 77բ։ "Վասն ստեղծման ականջացն„ ևն։ - զ. Թղ. 79ա։ "Վասն ստեղծման քթին„ ևն։ - է, Թղ. 80ա։ "Վասն ստեղծման բերանոյն„ ևն։ Ը. Թղ. 80բ։ "Վասն ստեղծման սրտին„ ևն։ թ. Թղ. 81ա։ "Վասն ստեղծման թոքին„ ևն։ ք. Թղ. 81բ։ "Վասն ստեղծման լերդին„ ևն։ էս. Թղ. 83ա։ "Վասն ստեղծման փայծեղին„ ևն։ - քբ. Թղ. 84բ։ "Վասն ստեղծման երիկամանցն„ ևն։ - Ժգ. Թղ. 85ա։ "Վասն ստեղծման լեզլեղոյն„ ևն։ - քդ. Թղ. 85բ։ "Վասն ստեղծման փաղափշտին„ ևն։ - ժե. Թղ. 86ա։ "Վասն ստեղծման երկուորեացն„ ևն։ - 4ղ։ Թղ. 87ա։ "Վասն ստեղծման ստամոքին„ ևն։ քէ. Թղ. 88բ։ "Վասն ստեղծման աղէճորտացն„ ևն։ - քը. Թղ. 89ա։ "Վասն ստեղծման և յաւրինուածոցն ոսկերացն և ջլիցն և երակացն„ ևն։ քթ. Թղ. 92բ։ "Վասն ստեղծման եւթն անդամոցն„ ևն։ - Վերջ Թղ. 96ա։ (Հմմտ. Տաշեան Յուցակ Թ. 294։ Բաւական տարբերութիւններ կան երկուստեք։ Մեր սոյն օրինակին ոչ սկիզրն և ո՛չ ալ վերջը, այն է յիշատակարանին մէջ, Ասար Սեբաստացւոյ յիշատակութիւն չկայ. այլ թարգմանիչն կամ հաւաքողն է որ կը ստուգէ)։ բ. 3. Անդ։ "Վասն կազմութեան մարդոյ՝ մեծին Գրիգորի Նիւսացոյն, համառօտեալ բաղդատաբար։ Ի չորից գոյացեալ ասի մարդն, զի չորք պատճառք են եղելութեան ամենայն գոյիցս„ ևն։ - Վերջ Թղ. 130ա։ "Եւ այնոր համար որ այլոցն շատութիւնն ի յանձն զգի„։ (Նախնեաց ռամկախառն լեզուով թարգմանուած է, հաւանօրէն Ապուսայիտի թարգմանչէն։ գ. 4. Անդ։ "Եւ աստ գրեցաւ սակաւ բան խասիաթի պատուական իրաց։ Տպազին(ո)ն ակն ունի խասիթ՝ պայծառագոյն է քան զամենայն քարինս„ ևն։ - Վերջ Թղ. 134բ։ "Զբովանդակն նուիրել այնմ յորմէ բոլորովին յինքն ունի. և քրիստոսի փառք յաւիտեանս„։ դ. 5. Անդ։ Վասն չափուց և կշռոց (անվերնագիր)։ "Ասպարէզ Զ. նետաձիգ է. նետաձիգն ՃԾ. քայլ է, քայլն Զ. ոտն է„ ևն։ Վերջ Թղ. 135բ։ "Մէկ կենդինարն՝ Ե. Ռ. և ԲՃ. դահեկան է„։ (Տես Ան. Շիրակացի)։ Անդ։ Վասն ազգականութեան. (անվերնագիր)։ "Քանզի բնութիւն մարմնոյն ի չորից տարերաց գոլով, յիրաւի և մարմնական ազգականութիւնն մինչև ի չորրորդ թիւն ժամանէ„ ևն։ Վերջ Անդ. 6. Թղ. 137ա։ "Պատմութիւն և խօսք Խիկարայ իմաստասիրի, զոր պարտ է իմանալ և (ի) միտ առնուլ ամենայն մարդոյ՝ վասն շահի և օգտութեան։ Յամի Սենեքերիմ արքայի Ասորեստանեաց և Նինուէի, ես Խիկար դպիր Սենեքերիմ արքայի„ ևն։ - Վերջ Թղ. 173ա։ "Յայնժամ ասէ Խիկար. Որ բարի առնէ. բարոյ հանդիպի, և որ փորէ խորխորատ ընկերին՝ անձամբն իւր լնու, որ սիրէ զչար՝ ատելի բազմացն է, և որ զհետ երթայ բարեաց՝ ժառանգէ զնա աստուած„։ 7. Անդ։ "Յովանիսէ Թուլկուրանցոյ (վասն զգուշանալոյ ի լկտի կանանց). "Աչէ՞ր, ինչ ես անցեր յետևս ու անդադար ծուռ կու նայիս. անխափան կու ցանկանաս, գիտեմ ի հուրն այրես զհոգիս„ ևն։ - Վերջ Թղ. 174ա։ "Խև Յովանէս Թուլգուրանցի, մի տար ըզքեզ փորձ այս չարիս, որ երեսաւդ չամաչես, հոգովդ ի հուր երթաս վառիս ամէն„։ 3. Թղ. 174բ։ Ներբողական չափաւ՝ ի սուրբ Էջմիածին (անվերնագիր, նոր գրով)։ "Երկինկ և երկի(ր) ըստեղծօղ անմահի տեառն Էջմիածին, Անմահ...րն խօնարեցաւ, երկնից իջավ Էջմիածին„ ևն։ - Վերջ Թղ. 176բ։ (Սխալագիր և կցկտուր բանք)։ 9. Թղ. 177ա։ "Գիրք գործոց սրբոց առաքելոց։ Զբանն առաջին զոր արարի վասն ամենայնի, ո Թէոփիլէ„ ևն։ - Վերջ Թղ. 261ա։ "Եւ ուսուցանէր վասն տեառն յիսուսի քրիստոսի անխափան՝ ամենայն համարձակութեամբ„։ (Գլխահամարք, Ընթերցուածք, Կիրակագիրք, Տունք և տեղիք հին կտակարանին նշանակուած են՝ սևագրով՝ արտաքին լուսանցից վրայ։ Այսպէս են և յաջորդ թղթոց)։ 10. Թղ. 261ա։ "Աղերս Եւթաղեայ։ Ամենայն իրիք ամենայն ուրեք ժամանակ է„ ևն։ Վերջ Թղ. 261բ։ "Եւ մի յոյս հաստատուն միայն թողի ինձ՝ զաստուծոյ ևեթ մարդասիրութիւնն„։ 11. Թղ. 262ա։ "Թուղթ կաթուղիկեայց. Երանելւոյն Յակօբու առաքելոյ. Գլուխ առաջներորդ։ Յակօբոս աստուծոյ և տեառն մերոյ յիսուսի քրիստոսի ծառայ և երկոտասան ազգացդ որք ի սփիւռս էք ողջոյն„ ևն։ - Վերջ Թղ. 269ա։ "Եւ ծածկեսցէ զբազմութիւն մեղաց„։ 12. Անդ։ "Թուղթ երանելւոյն Պետրոսի առաքելւոյն. Գլուխ առաջներորդ։ Պետրոս առաքեալ յիսուսի քրիստոսի ընտրելոցդ նշդեհից որք ի սփիւռս Պոնտացւոց„ ևն։ - Վերջ Թղ. 275բ։ "Խաղաղութիւն ընդ ձեզ ամենեսին, որք էք ի քրիստոս Քս(յիսուս)։ Ամէն„։ 13. Անդ։ "Թուղթ երանելւոյն Պետրոսի առաքելոյ Երկրորդ. Գլուխ առաջներորդ։ Սիմոն Պետրոս ծառայ և առաքեալ յիսուսի քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 280ա։ "Նմա փառք այժմ և յօրն յաւիտենից. Ամէն„։ 14. Թղ. 380ա։ "Թուղթ երանելւոյն Յօ հաննու առաքելոյ Առաջներորդ. Գլուխ առաջներորդ։ Որ էրն ի սկզբանէ զորմէ լուաքն որում ականատես իսկ եղեաք„ ևն։ - Վերջ Թղ. 286ա։ "Որդեակք՝ պահեցէք զանձինս ի կռապաշտութենէ„։ բ. 15. Թղ. 286ա-բ։ "Թուղթ երանելոյն Յօհաննու առաքելոյ Երկրորդ։ Յերիցուէ առ ընտրեալդ Կիւրիայ և առ որդեակս իւր, զորս ես սիրեմ ճշմարտութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 287ա։ "Ողջոյն տան քեզ որդիք քեռ քո ընտրելոյ։ Շնորհք ընդ քեզ„։ գ. 16. Թղ. 287ա։ "Թուղթ երանելւոյն Յօհաննու առաքելոյ. Երրորդ։ Յերիցուէ առ Գայիոս սիրելի, զոր ես սիրեմ ճշմարտութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 288ա։ "Ողջոյն տաջիր սիրելեաց մերոց յիւրաքանչիւր անուանէ„։ 17. Անդ։ "Թուղթ կաթուղիկեայց՝ երանելւոյն Յուդայի առաքելոյ։ Յուդայ՝ յիսուսի քրիստոսի ծառայ (յաջորդ բառերն եղծուած են)„ ևն։ - Վերջ Թղ. 239բ։ "Յառաջ քան զամենայն յաւիտեանս, և այժմ և յամենայն յաւիտեանս՝ ամէն„։ 18. Թղ. 289ա-290ա։ "Աղերս Եւթաղի (կըկին անգամ)։ Ամենայն ուրեք ամենայն իրիք ժամանակ է„ ևն։ - Վերջ Թղ. 290բ։ "Եւ մի միայն հաւատարիմ յոյս թողի ինձ՝ զաստուծոյ ևեթ մարդասիրութիւնն„։ Տարբերութիւններն ասոր և առաջնոյն մէջ խիստ աննշան են. ուստի կրկին օրինակուելու ուրիշ պատճառ չկայ, բայց եթէ ենթագրել որ կամ ի սկզբան անկախ էր սոյն մասն, և ետքէն Գործոցի հետ կազմուած, և կամ նոյնը մոռացմամբ վերստին ընդօրինակուած է նոյն գրչէն։ 19. Թղ. 291ա։ "Յայտնութիւն սրբոյն Յոհաննու աստուածաբանի և աւետարանչի յիսուսի քրիստոսի։ Յայտնութիւն ի ձեռն որոյ ետ աստուած ցուցանել ծառայից իւրոց որ լինելոց է վաղվաղակի„ ևն։ - Վերջ Թղ. 332ա։ "Եկն տէր յիսուս քրիստոս. շնորհք տեառն յիսուսի քրիստոսի ի վերայ ամենայն սրբոց. ամէն„։ 20. Թղ. 332բ։ "Արիստոտէլի՝ յաղագս առաքինութեան. Առ Աղեքսանդր թագաւոր։ Գովելի են գեղեցիկքն և պարսաւելի գարշելիքն. քանզի ի բարեացն յառաջեալ լինին առաքինութիւնք, և (ի) գարչելեացն չարութիւնք„ ևն։ - Վերջ Թղ. 340բ։ "Եւ հետևութիւնք ասացելոցդ ներհակքն, որք են ի պարսաւելեացն„։ 21. Թղ. 342ա։ "Հարիւր իմաստասիրաց ասացեալ. Յաղագս խելաց և իմաստութեան, որ է ուսումնիմաստն։ Կղիտարքոս ասէ. Ճանապարհորդ(ք) ի տունս և ի հայրենիս իւրեանց փութան, իսկ իմաստունք՝ ի խելս և (յ)իմաստութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 383բ։ "Արեգակն՝ կուրաց ոչ ծագէ, և ոչ մտանէ, Ճառեցից առ որս իրաւացին. և զդուրս ի պղծոց լուր„։ (Եպիքարմոսի են վերջին բանքս)։ Գրուածս բաժնուած է 24 գլուխներու, ինչպէս տպագրութիւնը (տես Սոփ. Հայկ. Վենետիկ 1853, հա. Ա. եր. 9-59), սակայն գլխոց խորագիրքն տեղ տեղ չեն համապատասխաներ տպագրեալի խորագիրներուն։ Ձեռագիրս շատ աւելի ընդարձակ է, և տարբերութիւնքն իսկ շատ հոծ են և զգալիայնպէս որ տարբեր խմբագրութիւն մ'ըլլալ կը թուի։ Օրինակս շատ աւելի կատարեալ է, և տպագրի պակասաւոր տեղերը կը լրացնէ։ Կը տեսնուի թէ տպագրողք ի ձեռին ունեցած չեն այսպիսի Ձեռագիր մը։ Կան ամբողջ գլուխներ - օրինակի աղագաւ Թղ. 373բ։ "Յաղագս հանդերձեալ դատաստանին„. և Թղ. 379բ։ "Յաղագս աստուածութեանն վկայութիւնք. Պղատոն ասէ. զհայրն և զպատճառն ամենայնի գտանելն՝ գործ է, բայց պատմելն անհնար է„ ևն. - որոնք տպագրեալին մէջ կը պակսին։ Ամենասուրբ Երրորդութեան և մի աստուածութեան նկատմամբ յոյժ հետաքրքրական է վերջին գլուխն։ Ուստի և կրկնակի տեսակէտով արժանի է Ձեռագրիս սոյն ճառն ամբողջապէս ուսումնասիրութեան և տպագրի սխալներն ուղղելու համար, նա մանաւանդ եթէ սա հնագոյն գաղափարէ մ'ընդօրինակուած է, ոչ թէ ըստ կամս ետքէն ներմուծուած։