2921716անյայտ, հաւանօրէն 1585-1651ին միջոց գրուած է։
բոլորգիր միջակ՝ թուխ թանաքով։
15, իւրաքանչիւրն 12 թուղթք. բաց ի Բ.էն միւս թերթահամարները նշանակուած չեն բնաւ։
թուղթ գորշագոյն և անողորկ։
փայտեայ կաշեպատ սև և անզարդ։
լաւ պահուած չէ, կազմը խարխըլած է։ Ներքին լուսանցք փոքր ինչ վնասուած են։ Կողերու ներքին լաթը բզիկ բզիկ եղած, կռնակն և ստորին շրթունքն ևս մաշած սպառած և ետքէն սեկով պատած։ Սկիզբէն ինկած են 4 թուղթք, նոյնչափ և աւելի ալ վերջէն։ 1 կամ 2 թուղթք ընդ մէջ Թղ. 21բ-22ա. - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 58բ-59ա. 1 թուղթ ընդ մէջ Թղ. 76բ-77ա. - 2 թուղթք ալ ընդ մէջ Թղ. 145բ-146ա։
անյայտ, հաւանօրէն գրիչն, զի յիշատակարաններուն մէջ զինքն միայն կը յիշատակէ, ապա Տէր Ալիքսան վարդապետ, ապա այլք։
չունի։
չունի։
ևն, չունի։
կարմիր։
բազմաթիւ են, ամէնքն ալ գրչին, նոյնաբան և առանց թուականի, գլխաւորապէս 1. Թղ. 137բ. Ի վերջ "Վասն անզղջութեան„ քարոզին Ոսկեբերանի՝ կը յարի առանց վերջակէտի և իբր շարունակութիւն. "Ընդ նմին և զանպիտան գրիչս զԱթանագինէս, և ծընողս իմ զԳրիգոր քահանայն և զամենայն արեան մերձաւորս իմ աղաչեմ յիշել ի տէր, և խոշորութեան գրոյս և սխալանացս անմեղադիր լերուք, զի ախմար էի և չէի ծանաւթ գրչութեան, և գիրս ուոջինն ե և թուիտս վատ էր„(։ Արդ յերես անգեալ աղաչեմ զձեզ սուրբ ընթերցաւղք, միով տէր ողորմ(ե)այիւ թողութիւն հայցեցէք յաստուծոյ յանցանաց իմոց և ծնողաց իմոց, և տէրն՝ միոյ Ռ. պարգևեսցէ ձեզ ամէն„ (առանց վերջակէտի կ'աւարտէ. այսպէս են նաև միւս յիշատակագրութիւնքն)։ Նոյնը, Թղ. 94ա, յիշատակարանին մէջ... "Եւ զիս սուտանուն կրաւնաւորս զԱթանագինէս„ ևն, յիշման կը յանձնէ։ 2. Թղ. 54բ. Ձուաձև կնքոյ մը վրայ կայ ստացողին համառօտագրութիւնը. "Տէր Ալիքս. վարդապետ„։ (Հաւանօրէն վերջին ստացողաց մին է)։ Թղ. 108բ. Ութակողմեան կնիք, և Թղ. 123բ. բոլորշի ուրիշ կնիք ևս կան արտաքին լուսանցից վերայ, բայց գրութիւնքն անընթեռնլի են։ Հաւանօրէն ասոնք ևս վերջին ստացողաց կը վերաբերին։
. Ձեռագիրս 1909ին մտաւ հաւաքմանս մէջ, գնեցաւ ուրիշ Ձեռագրաց հետ, զորոնք յիշեալ թուականին՝ յԱրաբկիր և ի Սեբաստիա ճանապարհորդութեան միջոցին հաւաքեց Հ. Ալէքսիս Յովսէփեան և բերաւ ի Վենետիկ։ Մատեանս է Ոսկեփորիկ փոքրադիր և պակասաւոր, բովանդակութեան կողմէն ալ աղքատ է. մեծագոյն մասամբ Վարդանայ խրատներ են, ապա քարոզք և տաղք, հետևեալ կերպով 1. Թղ. 1ա։ Յաղագս տասն վաճառականաց, այլաբանութիւն (անվերնագիր և սկիզբէն պակասաւոր)։ "...ան և ոչ գիտէին թէ զի՞նչ արասցեն քանզի չիք հնար շեղելոյ նոցա ի ճանապարհէն„ ևն։ - Վերջ Թղ. 10ա։ "Լուծումն և յա(յ)տնութիւն խորհրդոյ Ժ. վաճառականաց։ Եւ արդ Ժ. վաճառականքն են բոլոր ամենայն ծնունդք Ադամայ„ ևն։ - Վերջ Թղ. 18բ։ "Եւ զհարիւրաւորն ի կամս նորա, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 2. Թղ. 19ա։ "Նորին վասն որովայնամոլութեան թէ զի՞նչ է։ Ոց, թէ քանի չար և մեծ կորուստ է ախտ որովայնամոլութեան„ ևն։ Վերջ Թղ. 36ա։ "Եւ կենդանարար սուրբ հոգին այժմն և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն, և Ռ. ամէն„։ 3. Թղ. 20բ։ "Նորին բանք Վարդան վարդապետին ասացեալ, պարզ բառիւ ի շահ հոգոց, վասն լեզուանութեան։ Ահայ որդեակ(ք, իմ եկայք հասաք և գտայք զգաղտնամուտ աւձն անիծեալ„ ևն։ - Վերջ Թղ. 35ա։ "Յամենայն արարածոց պատիւ և փառաբանութիւն, գոհութիւն և երկրպագութիւն այժմ։ միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 4. Թղ. 36բ։ "Յոհանու Ոսկիբերանի ասացեալ բանք ոգեշահ. Յաղագս ոխակալութևան որպէս։ Եւ արդ ահայ գազան գառնադէմ և չարապատկեր և առաւել պատառող և արիւնարբու քան զառիւծ„ ևն։ - Վերջ Թղ. 45ա։ "Որում վայելէ մշտնջենաւոր աւրհնաբանութիւն և փառաւորութիւն և պատիւ և փառ„։ (Ճառս չկարէ լինել Յոհ. Ոսկեբերանի և ոչ ալ Յոհ. Մանդակունւոյ, հաւանօրէն Յոհաննէս Եզնկացւոյն է)։ 5. Թղ. 45բ։ "Յաղագս վասն հպարտութեան ասացաւ։ Մեծ և անեզրական չար և առաջին կորուստ՝ հպարտութիւնն է„ ևն։ Վերջ Թղ. 54բ։ "Եւ գովեալ երկրպագութեամբ յամենայն եղելոց՝ հանդերձ միածնաւն իւրով և հոգւովն սրբով այժմն և միշտ„։ 6. Թղ. 55ա։ "Բանք Վարդան վարդապետի ասացեալ. Վասն զրկանաց և ագահութեան, երանի է չեղելոցն։ Ով ժողովուրդք աստուծոյ և խորհրդական ծընունդք վերին Երուսաղէմի„ ևն։ - Վերջ Թղ. 67բ։ "Եւ անլռելի բարեբանութիւն այժմն միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 7. Անդ։ "Վարդան վարդապետի ասացեալ բանք ոգեշահ. Յաղագս վասն շնութեան։ Վայ ամենայն մարդկան որք եկին յայսմն աշխարհ անիծից„ ևն։ - Վերջ Թղ. 94ա։ "Ընդ աջմէ քրիստոսի կացուցանէ զնայ մեծ պարգևաւք և լուսայզարդ փառաւք, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 8. Անդ։ "Նորին բանք Վարդան վարդապետի ասացեալ (Յաղագս ապաշխարութեան)։ Դարձեալ եկայք առ մեղաւորս, ով ծնունդք սուրբ աւազանին„ ևն։ - Վերջ Թղ. 104ա։ "Ի ձեռն միածնի որդոյ քո տարածանել բանիւ ի վերայ ժողովրդեան քո՝ կարգելով այսպէս աւրհնեալ համագոյ սուրբ երրորդութիւն անբաժանելի„։ 9. Անդ։ "Վասն անքուն որդանցն՝ թէ ուստի՝ են և կամ զի՞նչ են նոքայ և կամ ո՞րպէս են կերպարանք նոցայ, և վասն դժոխոց՝ զի ոչ է խաբէութեամբ կարծեօք։ Եկայք այսաւր ի միասին առաջի աստուծոյ, ով քահանալք և բարեպաշտ իշխանք և աստուածասէր ժողովուրդք„ ևն։ - Վերջ Թղ. 124բ։ "Անդ եղիցի լալ աչաց և կռճումն ատամանց„։ 10. Թղ. 125ա։ "Յոհաննու Ոսկիբերանի ասացեալ բան՝ Յաղագս վասն անզղջութեան. Մեղայ տեառն աստուծոյ։ Ամենայն բերանով վայ մեզ՝ և եղուկ է լսելեաց և անձանց մերոց, ով քահանայք և ժողովուրդք աստուծոյ„ ևն։ Վերջ Թղ. 137բ։ "Ի կամս իւր արասցէ, որպէս զի ազատիք ի մեծ ամաւթոյն տիեղերական հրապարակին և ի մշտնջենաւոր տանջանացն„։ (Անհարազատ է նաև այս, եթէ աղաւաղ գրութենէն և ոճէն դատենք)։ 11. Թղ. 138ա։ "Վարդան վարդապետի ասացեալ բանս. Վասն կախարդութեան. [տէր փրկեայ զմեզ]։ Ահայ խորխորատ կորըստական և գուր խստագոյն մինչև յանդունդս ներքինս„ ևն։ - Վերջ Թղ. 145բ։ "Աստուած զոչխարն ի Մովսիսէ անարատ խնդրեաց և զխեղն ոչ ընդունեցաւ, որպէս և Սողոմոն վկայէ ասելով թէ. Գնայ դու անարատ զճանապարհս սրտի քո„։ (Առանց վերջակէտի կը մնայ, և թուի թերի։ Ազգագրական տեսակէտով շահագրգիռ է գըրուածս)։ 12. Թղ. 146ա։ Ողբանուագ տիրամօրն՝ առխաչին յիսուսի (անվերնագիր և սկիզբէն թերի)։ "... ալայ աւր ըստ աւրէ այնմ յուսայի, իմդ յիսուս, տիրել աշխարհի. այվոյ, այվոյ„ ևն։ Վերջ Թղ. 149ա։ "Եւ մեք գոչեսցուք փառք և պատիւ միշտ յաւիտենից. այվոյ, այվոյ զքեզ ի խաչ„ (տեսողիս)։ 13. Անդ։ "Տաղ խաչի (խազերով)։ Անեղ որդին հաւր միածին բազկայտարած այսաւր եկ կաց ի յատենի տիեզերաց„ ևն։ - Վերջ Թղ. 149բ։ "Գառն անարատ ածեալ ի սպանդ, պատարագեալ գայ հաշտ(ճ)ութեամբ հաւր՝ ի բառնալ զմեղս աշխարհի„։ 14. Անդ։ "Այլ տաղ խաչի։ Ի յԵրուսաղէմ գնամ ի յանա(ն)ցն աստուածաշէն քաղաք, ի յայն գեղեցկաշէն տաճար, ի յայն շուշանի նման Սիոն աննման, ինով նըման աննման„ ևն։ - Վերջ Թղ. 151ա։ "Ի վեհիցնաճեմ սեռիցնաճեմ բիւրուցն իջեալ շողշողենի, փողփողէնէջ մանրահիւղ, գաղտնի շաւեղ անծանաւթի աշխարհի„։ 15. Անդ։ "Ղազարու է (տաղ)։ Աւետիս մատուցանեմք նոյն և Մարթայի այն սիրելի քերցն„ ևն։ - Վերջ Թղ. 151բ։ "Ես այն եմ որ զԱդամ ստեղծի և յադին դրախտին եդի պատուէր հրամանի, ետու գործել և պահել 16. Թղ. 152ա։ "Տաղս ծընընդեան է։ Կոյս անապական և անախտ ծընողութիւն, ծընար զկենաց պըտուղն մեզ ի փրկութիւն„։ ևն։ - Վերջ Թղ. 152բ։ "Եւ քեզ փառք պատիւ այժմ և յաւիտեան անսպառ աւրհնութիւն„։ 17. Անդ։ Աւետիս ծննդեան։ "Հըրճուիմք այսաւր մեք հոգեպէս՝ տաւնիւ մաքուր սուրբ կուսական, զի ծընաւ մեզ տէր փրկիչ„ ևն։ Վերջ Թղ. 154բ։ "Ուրախ լերուք զի քրիստոս ծնաւ„։ (Շատ գեղեցիկ է)։ 18. Անդ։ Տաղ ի մկրտութիւն տեառն։ "Քրիստոս բանն՝ հաւր ծընունդ անժամանակ, որ նախ ի կուսէն ծընեալ ժամանակաւ, զանէծս Եւայի ի բաց լուծեր„ ևն։ - Վերջ Թղ. 157ա։ "Զերգաւղսըս բանիս մասն բոլորի՝ սրբեայ ի յաղտոյ շնաւրհաւք մարմնոյ քոյ, և քեզ փառք յաւէտ միշտ յաւիտեանս„։ 13. Անդ։ Տաղ ի թլփատութիւն տեառն։ "Անըսկիզբըն բանըդ հաւր ծընեալդ յառաջ ժամանակաւ„ ևն։ - Վերջ Թղ. 158բ։ "Ընդ հաւր և քեզ մարմնացելոյդ երգել և զփառս և սուրբ հոգոյ„։ 20. Անդ։ "Մինասայ, Երմոգինեայ և Գրաբոսի (տաղ)։ Հրճուելով այսաւր եկեղեցւոյ մանգունք քև եռայմասեայ մասունք մարմնոյ հոգոյս„ ևն։ - Վերջ Թղ. 159ա։ "Փոխն է. Այսաւր նորահրաշ տաւնի ցընծան, ընդ վըկայից գործսն խնդան„ ևն։ - Վերջ Թղ. 160ա։ "Ըզհայր և զորդի և զսուրբ հոգին փառաւորեմք անլռելի, այժմն և յաւէտ և յապառ(ն)ի, և աստանօր յաւուր տաւնիս„։ 21. Անդ։ "Տաղ Գէորգեայ։ Ի հանդիսական տաւնիս երգելով զերգս հեշտալիս, գոչեմք ըզբարբառ և զիմաստ բանիս„ ևն։ Վերջ Թղ. 162ա։ "Պահել զմեզ ի չար մեղաց, և փառս տալ տեառն կամաց„։ 22. Անդ։ "Տաղ Ներսէսի։ Նորազուարճ հայրապետ և արթուն քահանայապետ„ ևն։ Վերջ Թղ. 164ա։ "Բարեխաւսեայ առ տէր վասն անձանց մերոց, և նմա փառք ի յաւի տեանս„։ 23. Անդ։ Այլ տաղ ի նոյն։ "Հընչմամբ ձայնիւ բերկրանաց՝ գովեմք ըզհայրն շնորհաց„ ևն։ - Վերջ Թղ. 164բ։ "Սուրբ հայր, ըզքեզ աղաչեմք որդիքս անգեալ արտասուեմք յանձն...„։ (Թերի կը մնայ)։